23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Վազգեն Խաչիկյանի գործով դատաքննությունը:
Ամբաստանյալներ Հովհաննես Հովհաննիսյանը և Արթուր Սուքիասյանը, օգտվելով իրենց իրավունքներից, նախընտրեցին հրաժարվել հարցերին պատասխանելուց: Սուքիասյանը խնդրեց հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները:
Ամբաստանյալ Բագրատ Մուրադյանը խնդրեց, որ մինչ իրեն հարցաքննելը հարցաքննեն մյուսներին, սակայն դատավոր Արշակ Վարդանյանն ասաց, թե սահմանվել է ապացույցների հետազոտոտման հերթականություն, այդ պատճառով չի կարող մյուսներից հետո հարցաքննվել: Մուրադյանը հրաժարվեց մինչ մյուսների հարցաքննվելը պատասխանել հարցերին:
Մուրադյանի պաշտպան Ջուվանովան՝ որպես հայտարարություն, ասաց. « Մասնագիտորեն հետևեցինք ցուցմունքին և տեսանք, որ առանց որևէ տվյալ հայտնելու Բագրատ Մուրադյանին հարցեր են տրվում և միանգամից մեղադրող հարցեր, այսինքն Բագրատ Մուրադյանին իբրև վկա հարցաքննելով, փաստացի հարցաքննում են որպես կասկածյալի՝ դրանով իսկ խախատելով նրա պաշտպանվելու և մի շարք իրավուքներ: Կարծում եմ՝ պետք է այս հանագամանքը աչքաթող չարվի դատարանի կողմից և սույն ապացույցին իրավական գնահատական տրվի: Խնդրում եմ, որ դատարանը որոշում կայացնի սույն դատական նիստի ընթացքում և ապացույցը՝ որպես ապացույց օգտագործելն անթույլատրելի ճանաչի: Բագրատն Մուրադյանն ասում է. «Վահագն աշխատում է սոցապ հիմնադրամում, ես նրա բարեկամն եմ», դրանից հետո միանգամից սոցապի հետ կապված հարցեր են տրվում, թե՝ որտեղի՞ց այս թուղթը, ի՞նչ արեցիր, որտե՞ղ տարար և այլն: Ակնհայտ է, որ ապացույցը չի կարող որպես վկայի ցուցմունք լինել»:
Երբ մեղադրող կողմը միջնորդեց, որպեսզի հրապարակվեն Մուրադյանի նախաքննական ցուցմունքները, պաշտպանը հարցրեց, թե՝ ի՞նչ հիմքով են խնդրում ցուցմունք հրապարակել, եթե իր պաշտպանյալը չի հրաժարվել ցուցմունք տալուց, սակայն դատարանը որոշեց հրապարակել ցուցմունքները:
Հիշեցնենք, որ Բագրատ Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի, նույն ծառայության տեղեկատվական համակարգերի և վերլուծության վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ, իր կնոջ քրոջ ամուսնու՝ Վահագն Խաչատրյանի, վերջինիս քրոջ ամուսնու՝ Արմեն Խաչատրյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով 2007–2008թթ ընկած ժամանակահատվածում պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 21.811.676 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև օժանդակել են կազմակերպված խմբի պաշտոնատար անձանց պաշտոնեական կեղծիք կատարելուն։
Ի դեպ, նշենք, որ Խաչիկյանը դատարանում շարունակում է իր ընթերցանությունը: Այս անգամ էլ նիստի ամբողջ ընթացքում թերթ էր կարդում՝ տպավորություն ստեղծելով, որ իրեն ոչինչ չի հետաքրքրում:
Հռիփսիմե Գալստյան
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավորԱրշակ Վարդանյան, այսօր շարունակվեց Ռաֆայել Հարոյանի գլխավորած «Բանդա»-ի դատավարությունը:
«Նոր բանդայի» անդամների թիրախը տարադրամի փոխանակման կետերն են եղել և դրանցում աշխատող անձինք: Ըստ մեղադրանքի՝ Ռաֆայել Հարոյանի նախաձեռնությամբ ձևավորված և նրա ղեկավարմամբ գործած կազմակերպված զինված հանցավոր խմբի անդամները՝ կայուն անփոփոխ հանցակիցների կազմով, մանրակրկիտ ծրագրված եղանակով, ինչպես նաև՝ խմբի անդամների փոխադարձ սերտ համագործակցությամբ, առաջնորդվելով Ռաֆայել Հարոյանի դերաբախշմամբ իրենց վերապահված դերակատարման և ստանձնած պարտականությունների շրջանակներում, Երևան քաղաքում գտնվող տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու վերաբերյալ ունեցած նախնական համաձայնության շրջանակներում նախատեսած՝ իրենց հանցավոր նպատակներն իրականացնելու համար, ապօրինի կերպով ձեռք են բերել 12մմ տրամաչափի «Վինչեստր» տեսակի որսորդական ողորկափող հրացան՝ համապատասխան փամփուշտներով, հրազեն հանդիսացող՝ 7,62 մմ տրամաչավվւ «ՏՏ» տեսակի ատրճանակ ու դրա համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաներ, դիմակներ, հետևել են տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների տեղաշարժին, ընտրել վերջիններիս վրա հարձակում կատարելու համար առավել նպաստավոր վայրեր։ Կազմակերպված զինված խմբի՝ բանդայի անդամների ավազակային հարձակումները չեն սահմանափակվել միայն կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ առողջությանը ծանր վնաս պատճառելով, այլ խմբի անդամներից Կարեն Վարդանյանը, հանցակիցների սահմանազանցմամբ, կատարել է նաև սպանություն, որր չի ընդգրկվել խմբի մյուս անդամների դիտավորությամբ։
Դատավարության ընթացքում ամբաստանյալ Ռաֆայել Հարոյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը բացարկ հայտնեց մեղադրողին՝ Բագրատ Ղազինյանին, նկատելով, որ մեղադրական եզրակացության մեջ ներառված չէ որևէ փաստ՝ ի պաշտպանություն Հարոյանի, այնինչ այդ փաստերը բազմաթիվ են: Ղազինյանն այս միջնորդությունը համարեց անհիմն` պարզաբանելով , որ այն հիմնված է սուբյեկտիվ ընկալման վրա: Դատարանը վճռեց մերժել այն:
Հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալ Հայկ Խոջոյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը, որը հայտնեց, թե իր պաշտպանյալը մեղադրվում է հանցագործության մեջ, որը դեռ չի ապացուցվել, այնինչ ոստիկանության կողմից նկարահանված տեսանյութում նա մատնացույց է արվում որպես հանցագործ և տեսանյութերը առկա են համացանցում: Ֆերոյանը հայտնեց, որ ոստիկանությունից խնդրել են հանել տեսանյութը համացանցից:
Դատավարության ընթացքում ընթերցվեց ամբաստանյալներին ներկայացված մեղադրանքները: Գործով անցնող Տիգրան Հովհաննսիյանը, Էդիտա Ալիխանյանը, Գոհար Գաբրիելյանը և Մառլեն Մուրադյանը լիովին ընդունեցին իրենց մեղքը: Մյուսներն իրենց մեղավոր չճանաչեցին:
Հիշեցնենք, որ «Բանդա»-ի գործում ամբաստանյալներն ինն են՝Ռաֆայել Հարոյան, Հայկ Կոջոյան, Կարեն Վարդանյան, Մնացական Սարգսյան, Էդիտա Ալիխանյան, վերջինիս ամուսին Տիգրան Հովհաննիսյան, Գոհար Գաբրիելյան, Վահե Ստեփանյան և Մառլեն Մուրադյան: Քանի որ գործում առկա են երեք դրվագ՝ համակարգչային տեխնիկայի միջոցով գումարի հափշտակություն, սպանություն և տուժող Բաբկեն Հովհաննիսյանի վերաբերյալ դրվագը, դատարանը որոշեց ըստ դրվագների շարունակել հետագա դատավարությունը: Հաջորդ դատավարությանը ներկա գտնվելու համար դատարանը պետք է ծանուցում ուղարկի տուժողներ Մարինե Ավագյանին, Վահե Հարությունյանին, Էդուարդ Ամրոյանին և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ ընկերության ներկայացուցիչ Տիգրան Խաչատրյանին:
Տեղեկացնենք, որ Գոհար Գաբրիելյանը, Մառլեն Մուրադյանը և Վահե Ստեփանյանը ստորագրությամբ բաց են թողնվել, իսկ մյուսները կալանավորված են:
Հռիփսիմե Գալստյան
Ի տարբերություն նախորդ տարիների, երբ ուսուցիչների ապահովագրությամբ զբաղվում էին ապահովագրական ընկերությունները, այս տարի այդ գործն իր վրա է վերցրել առողջապահության նախարարությունը: Նոր գործառույթը մի շարք խնդիրներ է առաջացրել: Այն մինչ այժմ կարգավորված չէ: Դրանցից մեկը վերաբերվում է հավաստագրերին, որոնք մինչ այժմ չեն հասել ուսուցիչներին:
Ըստ ծրագրի՝ ուսուցիչներիը ներառված են սոցիալական փաթեթի շահառուների շարքում, և նրանց համար առողջապահական փաթեթի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության ու սպասարկման կազմակերպում է իրականացվում: Ուսուցիչներին պետք է տրվեն հավաստագրեր, որոնցով էլ կարող են օգտվել ծառայություններից: Սակայն, ինչպես հայտնեց Բժշկական օգնության մշտադիտարկման և փորձագիտական գնահատման բաժնի պետ Մարինե Սամսոնյանը, Հավաստագրերը դեռ պատրաստ չեն: (ՀՀ առողջապահության նախարարի մամլո քարտուղար Անահիտ Հայթայանը, մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ հավաստագրերը շատ մեծ քանակությամբ են, այդ պատճառով դեռ պատրաստ չեն):
Մեր խմբագրություն դիմած ուսուցիչներից մեկը պատմում է.
«Ես գնացի հիվանդանոց բժշկական հետազոտության համար ու ասացի, որ սոցփաթեթի մեջ եմ, իրենք փաստաթուղթ պահանջեցին, բայց մեզ ոչ մի փաստաթուղթ չեն տվել: Ըստ էության չի պարզաբանվել անվճար ծառայություններից օգտվելու կարգը : Ես ստիպված, իմ անալիզները հանձնեցի վճարելով դրանց դիմաց: Տնօրինությունն էլ չգիտի, թե ինչպես պետք է վարվենք: Կարծում եմ` մեզ պետք է տային հավաստագրեր, բայց չենք ստացել ,իսկ բուժհիմնարկը պահանջում է »:
Հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար ստիպված եղանք զանգահարել ավելի քան 20 համարով, ի վերջո կարողացանք պարզել հետևյալը.
«Դրա փոխարեն ուղղակի տեղեկանք եք վերցնում աշխատանքի վայրից, կոնկրետ դպրոցի տնօրենի կնիքով տեղեկանք, որ աշխատում է այս ինչ վայրում, հանդիսանում է սոցիալական փաթեթի շահառու և ապահովագրության ժամկետն ավարտվում է այս ինչ ամսին: Այդ տեղեկանքի հինման վրա պոլիկլինիկայից վերցնում եք ուղեգիր հիվանդանոցային բուժօգնության համար և գնում, օգտվում ծառայությունից»:
Ի դեպ, այստեղ ավելորդ չէ նշելը, որ առողջապահության նախարարությունից «Հայկական Վարկածին» տեղեկացրեցին, որ սոցփաթեթի ծառայության տնօրինումը իրենց անցնելուց հետո, իրենք բոլոր բուժհիմնարկներին զգուշացրել են որ չեն հասցրել հավաստագրեր պատրաստելը, սակայն դա չպետք է խանգարի սպասարկելու դիմողներին:
Մեր մյուս հարցին՝ «Եթե հավաստագիր չունենալու պատճառով վճարումներն արել են, կփոխհատուցվի այդ գումարը, և ինչու ուսուցիչները բավարար տեղեկացված չեն գործընթացի մասին», պատասխանեց Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը, նշելով, թե՝ այդ փաթեթի մեջ մտնում է միայն հիվանդանոցային բուժումը, հետազոտություններն փաթեթի մեջ չեն մտնում.
‹‹Այս տարվա կառավարության 375N որոշման մեջ, որն ընդունվել է մարտի 27-ին այդ մասին մանրամասն գրված է ››,- պատասխանեց պարոն Արևշատյանը:
Հռիփսիմե Գալստյան
Անձնագրային բաժնում տիրող գաղջ մթնոլորտը բազմաթիվ բողոքների առիթ է տալիս: Անվերջ հերթերն ու ոչ ճիշտ սպասարկումը, մեղմ ասած, հունից հանում են հասարակությանը: Փնթի հերթին ու սխալ սպասարկմանը գումարվում է նաև քաղաքացիների անհարգալից, նյարդային վերաբերմունքը միմյանց նկատմամբ, որն է´լ ավելի անտանելի է դարձնում մթնոլորտը:
Կառույցին վերաբերող բողոքներն անսպառ են: Մեր խմբագրություն դիմած քաղաքացիներից մեկը պատմում է.
«90 տարեկան, հաշմանդամություն ունեցող հորս անձնագրի ժամկետն ավարտվել էր ու գնացել էինք անձնագրային բաժին: Այնքան շատ մարդ կար, որ չգիտեիր՝ որ կողմից սկսել: Մի կերպ աշխատակցին հարցրեցի՝ որտեղից սկսել:Ասաց, որ պետք է բանկում 3000 դրամ վաճարեք, իսկ թե ինչի համար, չբարեհաճեց ասել: Բանկում ասացին, որ ID քարտի համար է: Երբ հարցրի՝ չե՞ն կարող որևէ ժամ ֆիքսել, այդ ժամին գանք,պատասխանեցին, որ կենդանի հերթ է, բայց եթե ժամը 16.00-ից հետո գանք, քիչ մարդ կլինի: Ես էլ, գործերս թողնելով, եկա 16.00-ին ու.
Չես հասկանում՝ ինչի համար, որտեղ կանգնես, որն է սկիզբը, որը՝ վերջը, աշխատակիցների հետ խոսել չի լինում, մարդիկ գազազած են…››:
Մեր զրուցակիցը նշեց նաև, որ թեպետ կար 7 պատուհան, սակայն դրանցից միայն մեկում էին սպասարկում.
«Մոտեցա մի աշխատակցուհու ու հարցրի՝ եթե մարդը չի կարող երկար կանգնել, չե՞նք կարող առանց հերթի մտնել, պատասխանեց՝ հերթի մարդկանց խնդրեք, եթե թույլ տան, կարող եք: Կանգնեցի հերթի սկզբում ու ասացի՝ թույլ կտաք առանց հերթի մտնենք: Պետք էր տեսնել, թե ինչ կատարվեց: Մեկն ասաց. ‹‹ի՜նչ է եղել որ, ես իրենից վատ եմ զգում››: Մեկ ուրիշ կին էլ , թե՝ բոլորը գալիս են, ինչ-որ պատճառ գտնում ու առանց հերթի խցկվում: Մյուսները դժգոհ փնփնթում էին քթի տակ: Միայն մի կին ասաց՝ մարդկությունը կորցրել ե՞ք, չե՞ք տեսնում՝ տարիքով մարդ է››: Ինչ էր մնում անելու. «Զանգ ընկերոջը» և բոլոր հարցերը լուծվեց րոպեների ընթացքում: Ճիշտ է՝ տհաճ էր, սակայն տվյալ պահին այլ տարբերակ չկար:
Վերոնշյալ խնդիրն ունեցող մարդկանց հարցով դիմեցինք ՀՀ ոստիկանությանը, և ստացանք հետևյալ պատասխանը.
«ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժանմունքներում տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց ծառայության մատուցման հատուկ կարգ օրենքով նախատեսված չէ, այնուամենայնիվ, որպեսզի տեղաշարժման ունակությունը կորցրած անձանց իրավունքները չխախտվի՝ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ քաղաքացուց դիմում վերցնելու և լուսանկարելու գործընթացը կազմակերպվում է անձնագրային ծառայությունից դուրս։ Տեղաշարժման ունակությունը կորցրած քաղաքացին անձամբ (հեռախոսով) կամ իր հարազատի միջոցով՝ լիազորագրի առկայությամբ կարող է դիմել անձնագրային ծառայություն։ Գործընթացը կազմակերպվում է շարժական կայանների միջոցով »:
Փաստորեն, եթե անկողնային հաշմանդամություն չունես, կամ տարեց ես, ստիպված ես բաժանմունքում, ժամերով հերթ կանգնել, տհաճ վերաբերմունքի արժանանալ:
Հ.Գ. Հուսանք, որ պատկան մարմիններն ավելի մեծ ուշադրություն կդարձնեն այս խնդրին և դրա հետ մեկտեղ կբարելավվի սպասարկման կազմակերպչական գործընթացը:
Հռիփսիմե Գալստյան
Այսօր տեղի ունեցավ մասնավոր պահնորդական գործունեության իրականացման` ՀՀ ոստիկանության լիցենզավորող հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում առաջին անգամ ՀՀ-ում մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին տրամադրվեց լիցենզիա:
Լիցենզավորման համար հայտ էին ներկայացրել «Արմ Մոբիլ», «Սի Սեքյուր » և «Ալֆա-Դելտա» կազմակերպությունները:
Ներկայացուցիչներին տեղեկացրեցին, որ նիստի ընթացքում կարող են քննարկմանը մասնակից դարձնել թարգմանիչների, փորձագետների, մասնագետների, ինչպես նաև կարող են հարցեր ուղղել հանձնաժողովին և միջնորդություն ներկայացնել:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ լիցենզավորման հանձնաժողովի նախագահ Սամվել Հովհաննիսյանն ասաց. «Օրենքի համաձայն՝ պահնորդական ծառայությունն իրականացնող մարդու կողմից օգտագործվող հատուկ միջոցներն են՝ ռետինե մահակը, ձեռնաշղթան, տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման միջոցը և պահնորդական շունը: Օրենքը սահմանում է նաև, որ այդ կազմակերպությունները չեն կարող իրենց վրա վերցնել ոստիկանական գործառույթներ»:
Լիցենզավորման հանձնաժողովի նախագահը նշեց նաև, որ ծառայողական զենք կրելու համար հատուկ քննություն է անցկացվում:
Հիշեցնենք, որ 2014 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի «Մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման կարգը, լիցենզիա ստանալու մասին հայտի և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» թիվ 1152-Ն որոշումը:
Հռիփսիմե Գալստյան
Անվերջ խոսում ենք Երևանում այս կամ այն նորարարության, ներդրման մասին, սակայն չենք ասում, որ այդպես էլ քաղաքային իշխանությունները չկարողացան այս ամբողջ տարիների ընթացքում լուծել Երևանի աղբահանության խնդիրը:
Նույնիսկ արևելյան ամենաբանուկ երկրներում, որտեղ մարդիկ մի քանի անգամ շատ են ու առևտուրը եռում է ողջ օրը, քաղաքները օրվա վերջում հիմնովին մաքրվում են. աղբը հավաքվում է պարկերի մեջ, փաթեթավորվում:
Արդեն նույնիսկ այդ մասին խոսելն է թվում ավելորդ. Երևանը, կարծես, վարժվել է իր աղբին, իսկ երեկոյան ժամերին քամին «գուրգուրում» է երևանյան աղբը:
Ի վերջո, ո՞ր կառույցն է պատասխանատու Երևանի աղբահանության վերահսկողության հարցում, աղբահանությունը ոչ պատշաճ կատարելու դեպքում ինչ-որ պատժամիջոցներ կամ տույժեր կիրառվո՞ւմ են: Եթե այո, ապա կոնկրետ նախորդ տարի և այս տարվա անցած 6 ամիսների ընթացքում ի՞նչ տույժեր են արձանագրվել:
Փորձեցինք պարզել բոլորիս հուզող այս հարցերի պատասխանները և, ի պատասխան Երևանի քաղաքապետարանին ուղղված մեր հարցմանը, ստացանք հետևյալ պատասխանները, որտեղ չկա կոնկրետ գործողության վերաբերյալ որևէ նշում, իսկ գուցե դրանք չկա՞ն:
«Աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացվում են թվով 12 հատուկ մասնագիտացված ընկերությունների կողմից։ Կատարվող ամենօրյա աշխատանքների որակին հետևում և հսկում են, ինչպես վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության և օպերատիվ շտաբի աշխատակիցները։ Ինչ վերաբերում է աղբահանության աշխատանքներն ոչ պատշաճ կատարելու դեպքում պատժամիջոցներ կիրառելուն, ապա, համաձայն Երևանի քաղաքապետի որոշման, կատարված աշխատանքների վերաբերյալ գնահատականները յուրաքանչյուր ամսվան հաջորդող 3-րդ աշխատանքային օրը ներկայացվում են աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, որն էլ հիմք է հանդիսանում վարչական շրջանների ղեկավարների կողմից պատժամիջոցներ կիրառելու համար։
Իսկ թե նշված աշխատանքների թերացումները, բացթողումները, ինչպես նաև «թեժ գծի» հեռախոսահամարով ստացված հեռախոսազանգերն անմիջապես հայտնաբերվում և համապատասխան լուծումներ են ստանում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության, ինչպես նաև «Օպերատիվ շտաբի» և վարչական շրջանների կոմունալ բաժինների աշխատակիցների կողմից»։
Հռիփսիմե Գալստյան
Աշոտ Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն այսօր փաստաբանների պալատում հրավիրած ասուլիսին հայտարարեց, որ վաղը Առուշանյանի գործով բողոքը կներկայացնի վերաքննիչ դատարան:
Ի՞նչ էր կատարվել. Ըստ պաշտպանի, Աշոտ Առուշանյանն աշխատում էր HSBC բանկում՝ որպես մասնագետ: 2012 հուլիսի 20-ին, բանկից դուրս գալիս, նրան մոտենում են ոստիկանության մոտ 15 աշխատակիցներ, բռնի ուժով նստեցնում ավտոմեքենան և տանում Էրեբունու քննչական բաժին: Այստեղ սկսում են նրա նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրել, թե՝ տվյալներ կան, որ «Մանանա Գրեյն» ՍՊԸ կազմակերպության փոխտնօրենի կողմից Երևան բերվող գումարների մասին ինֆորմացիան դու ես տվել հանցագործություն կատարողներին: Փորձում են համոզել, թե՝ քեզ վրա ցուցմունք կա, եթե դու էլ ընդունես, քեզ բաց կթողնենք և հնարավորություն կունենաս մասնակցել գիտական թեզի պաշտպանությանը:
Առուշանյանը որևէ բան չի ընդունում: Դրանից հետո Առուշանյանին առերես հարցաքննության են ենթարկում Արտաշես Գալուստյանի հետ: Արտաշես Գալուստյանը և Էդգար Կարաքեշիշյանը մեղադրվում էին «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի փոխտնօրենի մեքենայից 56 միլիոն գումար գողանալու գործով:
Առերեսման ժամանակ Արտաշես Գալուստյանը, որ մինչ այդ, մոտ մեկ ամիս հարցաքննվելով, իր 5 — 6 ցուցմունքներում ընդհանրապես Աշոտի անունը շոշափած չլինելով ասում է, որ հանդիպումներից մեկի ժամանակ Աշոտն իրենց ինֆորմացիա է տվել, թե հետաքրքրություն ներկայացնող մեքենան որ օրերին է գալիս, երբ է դուրս գալիս, և որ բանկ ու ինչ մեքենայով է գումարը տեղափոխվում: Բնականաբար Աշոտի ռեակցիան լինում է, թե՝ «սուտ ես ասում»:
Առերեսմանը Գալուստյանը բազմիցս կրկնում է. «Աշոտ կներես, ստիպված եմ…» նման արտահայտություններ, որոնք որ ֆիքսված են, որը հետազոտվել է նաև դատաքննությամբ:
Առերեսումից հետո Գալուստյանի՝ 56 միլիոն դրամ գումարի գողության մեջ մեղադրվողի, որն ընդունել է մեղքը, անձի դեմ ցուցմունք տալու պարագայում, խափանման միջոցը փոխվում է: Պաշտպան Սիմոնյանը նշեց, որ գործի նյութերը հետազոտելով՝ ակնհայտ է դառնում, որ նրա խափանման միջոցը փոխելու խնդիրը հենց պայմանավորված է եղել Աշոտի դեմ ցուցմունք տալով, որովհետև փոփոխման զեկուցագիրը նախապես է կազմված եղել:
Արտաշես Գալուստյանն ու նրա հայրը օրեր անց ինքնասպան են լինում: Աշոտի Էդգար Կարաքեշիշյանի գործը քննվում է ընդհանուր իրավասության դատարանում՝ Արշակ Վարդանյանի նախագահությամբ, առաջին դատաքննության ժամանակ երկուսն էլ դատապարտվում են. Կարաքեշիշյանը 7.5 տարի, Առուշանյանը՝ 5.5 տարի ազատազրկմամբ:
Դատական ակտը բողոքարկվում է վերաքննիչ դատարան և վերաքննիչ դատարանը 2013 թ-ի հուլիսի 23-ին որոշում է կայացնում այն բեկանելու մասին՝ նշելով նաև, որ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռն ակնհայտ անհիմն է, առավել ևս Աշոտ Առուշանյանի մասով: Դատարանը նշում Է հատուկ գործողություններ, որ պետք է ընդհանուր իրավասության դատարանը կատարի, այդ թվում՝ Արտաշես Գալուստյանի կողմից Աշոտ Առուշանյանի դեմ տրված ցուցմունքների արժանահավատության և անթույլատրելիության վերաբերյալ:
«Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ ուղղակի շեշտել է, որ անհրաժեշտ է պարզել, թե շուրջ մեկ ամիս, հինգ ցուցմունքներում Առուշանյանի անձը չնշած անձն ինչպե՞ս պատահեց, որ որոշեց նրա դեմ ցուցմունք տալ: Այդ ընթացքում Hetq.am էլեկտրոնային լրատվամիջոցում մի նյութ է տպագրվում. ՀԱԿ-ի ակտիվիստներից Տիգրան Առաքելյանը, որն այդ ժամանակ գտնվում էր «Նուբարաշեն» Քրեակատարողական հիմնարկում, լրագրողին պատմում է, որ իր խցում պահվող Արտաշես Գալուստյանն իրեն պատմել է՝ որ երբ իրեն տարել են Էրեբունու ոստիկանության, ճնշել են և ասել, որ ռետինե մահակով նրան կբռնաբարեն ու նկարը կուղարկեն մեկուսարան , նա նաև շեշտել է, որ իրեն ծեծի են ենթարկել ոչ միայն ոստիկանության աշխատակիցները, այլ նաև ոստիկանություն են մտել «Մանանա» ՍՊԸ-ի տերերը և նույնպես ծեծի ենթարկել:
Միայն այս հայտարարությունը պետք է հիմք հանդիսանար, որ գլխավոր դատախազը հանձնարարեր Հատուկ քննչական ծառայությանը քննական գործ հարուցելու և նախքննություն անցկացնելու համար, սակայն հետագայում պարզվում է, որ նախաքննություն չի եղել»,- պատմում է պաշտպանը:
Տիգրան Առաքելյանը պատմել է նաև, որ Գալուստյանն ասել է, որ ինքը երկնտրանքի առաջ է՝ երրորդ անձի դեմ սուտ ցուցմունք տալ և ստանալ ազատություն և մի կողմից էլ չի ուզում ստանալ ազատություն, որովհետև տուժողներն իրեն կստիպեն, կճնշեն, տունը ձեռքներից կխլեն: «Մի իրավիճակ էր, որ մեզ թվում էր, թե անպայման արդարությունը կհաղթի: Իրավաբան պետք չէ լինել իմանալու համար, որ դատավճիռը կայացվում է փաստերի հիման վրա, սակայն օրեր անց այդ անթույլատրելի ճանաչելուց հետո դատավորը փոխվեց՝ Մակյանը հունիսի 16-ին դատապարտեց Առուշանյանին: Եվ բոլորի մոտ շոկային իրավիճակ ստացվեց: Օրեր անց, ստանալով դատավճիռը, կարդում եմ այս միտքը, որը, կարծում եմ, կարելի է իրավագիտության «գոհարների» մեջ ներառել:
Դատավճիռն այսպիսին էր. «Դատարանը, խորհրդակցական սենյակում, վերահաստատելով վերը նշված երկու ապացույցների՝ որպես ապացույց օգտագործելու անթույլատրելիությունը և դրանք ապացույցների շարքում տեսնելու անհնարինույթունը, փաստում է, որ սույն գործով ամբաստանյալներ Էդգար Կարաքեշիշյանի ու Աշոտ Առուշանյանի մեղքը հիմնավորված համարելու տեսանկյունից պետք է մեկնաբանեն և դիտարկեն ոչ թե որպես ապացույցներ, այլ որպես գործին վերաբերելի արժանահավատ վարկած»,- նշում է պաշտպանը և ավելացնում, որ Քրեական դատավարության օրենսգրքի 122 հոդվածում նշված է, որ միայն ապացույցների համակցությամբ կարելի է դատավճիռ կայացնել:
Սիմոնյանն ասաց նաև, որ տեսաժապավենները, որոնք ֆիքսել են, 4 ամիս պահված են եղել և երբ նայում ես, տեսնում ես, որ մոնտաժված են, որովհետև վարկյանների անճշտություն կա, սակայն այդ փաստը դատարանում չի քննարկվել:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք դատավոր Մակյանը որևէ կերպ պատասխանատվություն չի կրելու վարկածի հիման վրա դատավճիռ կայացնելու համար, պարոն Սիմոնյանը պատասխանեց, որ արդարադատության խորհրդի խնդիր կա այստեղ. «Դատավճիռից հետո կդիմենք նաև այդ հարցով, քանի որ այս փուլում դիմել հնարավոր չէ, քանի դեռ գործը գտնվում է դատական ատյաններում այդ գործով չեն կարող զբաղվել»:
Հռիփսիմե Գալստյան
Սևանի հիվանդանոցի տնօրինության շուրջ տեղի ունեցող թնջուկը երեկ նոր զարգացումներ է ունեցել: Մենք արդեն անդրադարձել ենք այս պատմությանը:
Երկուշաբթի օրը հիվանդանոցում է եղել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Սևանի հիվանդանոցի աշխատակիցները սպասում էին մարզպետին:
Սկզբում հիվանդանոց եկավ ժամանակավոր պաշտոնակատարի փորձությունը չանցած Պետրոս Մանուկյանը, որից հետո մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը և փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանը: Աշխատակիցները վրդովված էին և հրաժարվեցին շենք մտնել, ցանկացան մարզպետի հետ խոսել բակում: Մարզպետ Գրիգորյանը տեղի տվեց պահանջին:
«Իրականում ձեզ մոտ բացթողի վիճակ է: Ես Պետրոս Մանուկյանին նշանակել եմ, որ օգնի պրն Մարգարյանին մինչև մրցույթի օրը: Մրցույթին նա չի մասնակցելու»,-տեղեկացրեց մարզպետը:
«Ինձ թվում է, որ մենք կարող ենք այս մեկ ամիսը բժիշկ Մարգարյանին օգտակար լինել: Դրսից մարդ բերելու կարիք չկա»,-Գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Հրաչ Խալաֆյանի խոսքից հետո, մարզպետը, հավանաբար, իրադրությունը փրկելու ու բարդություններից խուսափելու ակնկալիքով, առաջարկեց հենց իրեն՝ Հրաչ Խալաֆյանին թողնել ժամանակավոր պաշտոնակատար մինչև օգոստոսի 20-ը՝ մրցույթի անկացումը:
Բժիշկներից Նառա Դավթյանը «Հայկական Վարկածի» հետ զրույցում ասաց. «Ում որ բերել էին, ինքը համաձայնեց, ընդունեց, որ ճիշտը դա է, որ մեր հիվանդանոցի թեկնածուն լինի բժիշկ Խալաֆյանը: Ես ինֆորմացիա չունեմ՝ նոր հրամանը կա, թե՝ չկա: Վերջում խոսակցությանը ներկա չեմ եղել, դուրս եմ եկել: Սկզբում մարզպետը եկավ, ասաց, որ ԺՊ-ն ինքն է ասել, որ ծանրաբեռնված է, ինքն էլ ուղարկել է օգնելու առումով: Հիմա ասեց, եթե իրեն չեք ուզում, ում եք ուզում, ասեք՝ մինչև հարցերը կարգավորվեն: Հետո ինքը ավագանու անդամների հետ էր զրուցում, մենք դուրս ենք եկել ու թե ինչ են խոսել, չեմ կարող ասել: Ասել է՝ վերջնական որոշումը կկայացնի, կասի:
Հիվանդանոցի փոխտնօրեն, ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մարգարյանն այսպես ներկայացրեց իրավիճակը.
«Իրենց ներկայացուցչին, որ բերել էին, ժողովուրդը, որ ըմբոստացան, թե մեզ դրսից մարդ պետք չի, իրեն հետ տարան և երևի մեր աշխատողներից որևէ մեկին պաշտոնակատար դնեն: Մարզպետն ասաց. երկու օրից պարզ կլինի՝ ով կլինի ԺՊ-ն: Ես ներսում չեմ եղել, կեսից դուրս եմ եկել, ընդհանրապես չէի խառնվում»:
Աշխատակիցներից մի քանիսին հետաքրքրում էր այն, թե ինչո՞ւ նախկին տնօրեն Արամ Նիկողոսյանին չեն նշանակում ժամանակավոր պաշտոնակատար:
Մարզպետն ասաց, որ նա տնօրենի թափուր պաշտոնի համար հայտ է ներկայացրել. «Նիկողոսյանը ներկայացրել է փաստաթղթերը, մեր օրենսդրությունը չի արգելում նրա մասնակցությունը: Եթե կընտրվի` թող գա աշխատի, բայց քանի որ ԺՊ նշանակելն իմ պարտականությունն է, ես եմ որոշելու, կարող էի նաև ձեր կարծիքը հաշվի չառնել, բայց քանի որ դուք առաջարկեցիք պրն Խալաֆյանին, ես նրան կնշանակեմ»:
Ի դեպ, սևանցիները պատմում են, որ մարզպետը հիվանդանոց է եկել սևանցի մի հեղինակության հետ, որին ներկայացրել է՝ որպես իր ընկեր, նա նաև ոստիկան է կանչել բաժնից:
Կոլեկտիվն ու ավագանին զարմացած էին. «Մարզպետը բժշկական կոլեկտիվի վրա տղա՞ է բերել»:
Աշխատակիցները, որոնք վախեցած էին ու խնդրեցին իրենց անունները չհրապարակել, հիասթափված էին. «Անընդհատ նախագահի անունն է տալիս, երկրի նախագահն ի՞նչ պիտի անի, երբ մի փոքր հիվանդանոցի հարց ինքը չի կարողանում լուծել, կամ նա կրիմինալին բերում է ներկայացնում է իր ընկեր, ինչո՞ւ, վախենո՞ւմ էր՝ իր հեղինակությամբ միայնակ չկարողա՞ր լուծել խնդիրը»:
Այսպիսով, ԺՊ կհաստատվի բժիշկ Խալաֆյանը, որը կոլեկտիվի համար շատ ավելի ընդունելի տարբերակ է, իսկ Սևանի հիվանդանոցի ոդիսականը դեռ չի ավարտվել. ի վերջո, ԺՊ փոխելով հարց չի լուծվում, մարզպետը պետք է մտածի ամառվա սեզոնին իրոք ծանրաբեռնված բուժհիմնարկի մասին, որը նախևառաջ բուժանձնակազմի համալրման կարիք ունի, ջրի կարիք ունի, ճանապարհ չունի, ավերված տանիք ու ներսում խորհրդային տարիներից մնացած քայքայված վիճակ ունի, սրանք այն հրատապ հարցերն են, որոնք մարզպետարանը պետք է դնի իր առջև:
Հռիփսիմե Գալստյան
«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը հետաքրքիր աշխատելաոճ է ընտրել. եթե նախկինում ընկերությունը ճանապարհային ոստիկանություն կանչում էր, երբ վթարի հետևանքով 200.000-ից ավել վնաս էր հասցված լինում, կամ վարորդների միջև վիճաբանություն էր՝ թե ով է մեղավոր, ապա այս օրերին, նախքան որոշում կայացնելը, պատեհ կամ անպատեհ առիթով, դիմում է Ճանապարհային ոստիկանությանը:
«Հայկական Վարկած»-ը ստանում է նմանատիպ բողոքներ: Շատ վարորդներ են փաստում, որ չնչին խազի դեպքում անգամ «Նաիրի Ինշուրանս»-ի գործակալները պետավտոտեսուչ են կանչում: Ըստ նրանց, դա ոչ այլ ինչ է, քան համագործակցություն՝ ապահովագարական ընկերության և ՃՈ-ի միջև: Իր մեքենան «Նաիրի Ինշուրանս»-ում է ապահովագրել նաև Արմեն Բեկթաշյանը. նա ևս բախվել է նմանատիպ խնդրի:
«Գալիս են իրենց գործակալներն ու տեսնում, որ 30-40 հազարի պատմություն է, առանց որոշում կայացնելու, ասում են, որ պետք է պետավտոտեսուչ կանչել: Իմ մեքենան կանգնած է եղել, եկել- խփել են: Նա, որը խփել էր, խոստովանում է, որ ինքն է մեղավոր եղել, վթարի ժամանակ ես հիվանդանոցում եմ եղել, համարս գրած է եղել, զանգել- կանչել է, բայց իրենք ասում են, թե սարքած է»,-պատմում է մեր զրուցակիցը:
Նրա խոսքով, վարորդն ավելորդ քաշքշուկների մեջ է ընկնում. ստացվում է այնպես, որ մեքենան պետք է նախ տանեն տուգանային հրապարակ, այնտեղ պահեն այնքան ժամանակ մինչև փորձագետը որոշում կայացնի. դա կարող է տևել մոտ մեկ ամիս: «Նայում ես դիմացիդ մարդուն, որը խփել է մեքենան, խիղճդ տանջում է. 30.000 տուգանք պետք է տա, և 40.000-ն էլ ինձ փոխհատուցի: Դրա համար ստիպված հրաժարվում ես ու նախընտրում ես քո մեքենան ինքդ վերանորոգել»,- նշեց Արմենը:
Խնդրի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի Նախագահ Էդուարդ Հովհաննիսյանից, որը սկզբում ասաց, թե իրենք չեն զբաղվում այդ խնդիրներով, քանի որ ՃՈ-ն թույլ չի տալիս, ապա մանրամասնեց, որ Ճանապարհային ոստիկանություն հրավիրելը յուրաքանչյուր դեպքում օրենքի պահանջն է. «Պետք է հրավիրել. թող գան, նայեն, հեռանան, բայց պետք է հրավիրել: Եթե վարորդը գտնում է, որ ինքը մեղավոր չէ, անձամբ է կանչում: Թե ով կպարզի վթարի մեղավորությունը՝ ճանապարհային ոստիկանությունը, թե՝ ԱՊՊԱ մասնագետը, կարևոր չէ: Խնդիրն այն է, որ երկուսին հրավիրելն էլ օրենքով է»:
Մեր այն հարցին, թե կարո՞ղ են ապահովագրական ընկերություններն էլ կանչել ճանապարհային ոստիկանությանը և արդյոք դա չի՞ նշանակում, որ համագործակցում են ՃՈ-ի հետ, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Եթե իրենք գտնում են, որ չեն կարող հայտնաբերել մեղավորին, դրա համար մասնագետ, փորձագետ է պետք, այդ ժամանակ էլ կանչում են: ԱՊՊԱ ներկայացուցչին տրվում է այն լիազորությունները, որ ինքը որոշի՝ ով է մեղավոր, բայց քաղաքացին է որոշում, թե ով որոշի՝ ՃՈ-ն, թե՝ ԱՊՊԱ-ն: Եթե քաղաքացին գտնում է, որ ինքը մեղավոր չէ և պահանջում է, որ վարույթ անցկացվի, այդ դեպքում անհրաժեշտ է ՃՈ-ի ներկայությունը, որովհետև վարույթ անցկացնում է ՃՈ-ն և ոչ թե ԱՊՊԱ-ն: Նույն կերպ կարող է հրավիրել նաև ԱՊՊԱ մասնագետը: Վարչական օրենսգրքում գրված է, որ կասկած ունենալու դեպքում ներկայացուցիչն իրավունք ունի հրավիրելու ՃՈ-ին»:
Մեր մյուս հարցին, արդյո՞ք ցանկացած տեսակի վթարի դեպքում ոստիկանության կողմից գանձվող տուգանքը նու՞յնն է, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց, որ գանձվող գումար չի լինում, եթե վարույթ չկա: Երկու վարորդներն էլ եթե գրում են, որ հրաժարվում են անցկացնել վարույթ, ապա չի անցկացվում, և ոչ մեկը գումար չի վճարում, բայց եթե ԱՊՊԱ-ն պահանջում է, որ անցկացվի վարույթ, ապա այն անցկացվում է, և մեղավորը տուգանվում է 30.000 դր: Սա ստանդարտ, հաստատագրված գումար է:
Հռիփսիմե Գալստյան
‹‹Մեզանից կատարյալ կառույց դեռ չի ստեղծվել: Մենք պետք է իմանանք՝ ինչ ձևով կազմակերպենք մեր ենթագիտակցության աշխատանքը, որ ավտոմատ ռեժիմով աշխատելով մեզ հասցնի ցանկալի արդյունքի: Կան փոշեկուլներ, որոնք ծրագրավորված են այնպես, որ եթե անգամ դնես սեղանին, իր աշխատանքը կատարելիս չի ընկնի, կամ եթե մարտկոցը նստի՝ կգնա և ավտոմատ կմիանա հոսանքին: Մեր ներքին կյանքը՝ գիտակցությունն ու անգիտակցությունը, հոգին և հոգեկանը միասին կարելի է նմանացնել մեքենայի, քանի որ կարող ենք նույն ձևով ծրագրավորել այնպես, որ հետո նստենք քեֆ անենք ու ինքն իրեն ավտոպիլոտով մեր ցանկությունները սկսկեն իրականանալ, մեզ մնում է թեթևակի հետևել այդ ընթացքին: Ծրագրավորել այն աստիճանի, որ նույնիսկ հոգնելու դեպքում՝ լրացուցիչ էներգիա տալու համար չհոգնենք ››, ասում է հոգեբան Հրաչյա Ամիրյանը:
Տարօրինա՞կ է թվում, պետք չէ զարմանալ, որովհետև Հրաչյա Ամիրյանը դասախոսությունների ընթացքում հաճախ է համեմատություններ անում, որպեսզի ասածն ավելի հասկանալի լինի: Հոգեբանը հաճախ է զրուցում երջանկության, դրան հասնելու միջոցների մասին: Երջանկությունը սերտորեն կապված է նպատակների, երազանքերի և դրանց իրագործման հետ:
Ամիրյանն ունի այդ բանալին, թե ինչպես երազանքը վերածել նպատակի և հասնել դրան:
‹‹Ինչո՞ւ մեր ցանկությունները հաճախ չեն իրականանում: Սկսենք նրանից, թե ինչն է մեզ խանգարում, որ ցանկությունները իրականանան: Բանն այն է, որ ցանկություններն իրականանալու համար պետք է վերածվեն նպատակի, որովհետև ցանկությունը շատ ընդհանրական է, ոչ կոնկրետ, լղոզված. ‹‹ Ուզում եմ երջանիկ լինել››, բայց ինչ պետք է արվի դրա համար, կամ ե՞րբ պետք է երջանիկ լինես: Ենթագիտակցությունն ամեն ինչ բառացի է հասկանում: Մեր ենթագիտակցությունը հասկանում է պրիմիտիվ, պատկերների լեզուն, իսկ մեր նպատակներն անորոշ են, ընդհանրացած››,- նշում է պրն. Ամիրյանը:
Ի՞նչ պետք է անել: Հրաչյա Ամիրյանը տալիս է իր խորհուրդները: Առաջին գործնական խորհուրդը. ցանկությունը պետք է լինի գրավոր, որպեսզի ցանկությունների հեղեղում չմոռանաս: Գրելիս մենք ավելի լուրջ ենք դառնում, պատասխանատու և ավելի շատ ենք սկսում մտածել այդ մասին, և կարող ենք մեզ մոտ պահել, ինչը լավ է, քանի որ ենթագիտակցությանը պետք է անընդհատ հիշեցնել: Հայտնի է այսպիսի վարկած՝ գրելիս մենք երեք անգամ ավելի քիչ վատ բառեր ենք օգտագերծում, ինչը ահռելի նշանակություն ունի:
Մեր այն հարցին, թե որն է վատ բառեր չգրելու այդքան մեծ նշանակությունը և արդյո՞ք դա կարող է մեր երազանքների իրականացման հետ կապ ունենալ, հոգեբանը պատասխանեց. ‹‹Երազանքը պետք է միշտ դրական հույզեր առաջացնի: Սա ֆունդամենտալ օրենք է, որը բացահայտել է դեռևս Զիգմունդ Ֆրեյդը: Այն բոլոր մարդիկ, իրավիճակները, զբաղմունքները, վայրերը, որոնք դրական զգացմունքներ են առաջացնում, մնեք անգիտակցորեն մղվում ենք դեպի դրանք, և հակառակը՝ անգիտակցորեն փորձում ենք հեռու մնալ այն բաներից, որոնք տհաճ զգացողություններ են առաջացնում ››:
Իսկ մյուս հարցին՝ արդյո՞ք մարդ կարող է իմանալ, թե իրեն ինչ է հարկավոր երջանիկ լինելու համար, օրինակ՝ Էքզյուպերին ասում էր. ‹‹Աստված իմ, տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ, այլ այն, ինչ իրոք ինձ անհրաժեշտ է››, հոգեբանը պատասխանեց, որ դրա համար կա պարզ, բայց շատ արդյունավետ միջոց. կոչվում է երևակայության զտիչ. Ինչպես ընտերել՝ սա իսկապե՞ս քո նպատակն է, իսկապե՞ս սա քեզ ուրախացնելու է, քո հոգուց ու մտքից է մղվում, թե նպատակ է, որ դրսից են ներշնչել քեզ, իսկ դրսից մղված նպատակները միշտ չէ, որ մարդուն ուրախացնում են, որովհետև կարող ես լավ բաների հասնել, բայց չուրախանալ ներքուստ, որովհետև դա ներսից չէ: Հարց տվեք՝ արդյո՞ք տարիներ հետո դա արժեք ունենալու է:
Մեր հաջողությունների 80 տոկոսը պայմանավորված է մեր գործողությունների 20 տոկոսից: Գտնել այդ գործողությունը և շեշտը դնել դրա վրա, սա է կարևորը: Մյուս խորհուրդն է. ‹‹Մենք պետք է հավատանք, որ դա իրականանալի բան է: Դրա համար չպետք է անիրատեսական նպատակներ պահել: Պետք է բացասական հոսանքին չտրվել, որովհետև ներքին քննադատը միշտ ասում է՝ չես կարող: Իրականում, իհարկե պետք է ջանք թափել. ծիրանը քաղելու համար պետք է նախ ծառ բարձրանալ: Մարդը չպետք է թերագնահատի իր ուժերը: Պետք է ազատվել ցանկացած ստերիոտիպից, որպեսզի հասնել ցանկացածին››:
Մեր մյուս հարցին, թե՝ ինչպե՞ս հաղթահարել այդ ստերեոտիպերը, հոգեբանը պատասխանեց. ‹‹ Դժվար է, բայց այնքան դժվար չէ, որքան մարդիկ պատկերացնում են: Դրա համար բավական է հասկանալ, որ դա ստերեոտիպ է: Մի վարժության օրինակ բերեմ. Նստեք և գրեք թե ինչերի եք հասել ձեր կյանքում, կարևոր չէ դա՝ մեծ է, թե՝ փոքր, կարևոր է, թե դուք ինչի եք կարողացել հասնել ձեր աշխատանքով: Դա ինքնագնահատականը բավականին բարձրացնում է: Կազմեք առնվազն 7 կետից կազմված ձեր դրական հատկանիշների, ուժեղ կողմերի ցուցակ: Դա նույնպես կօգնի համարձակ լինել››:
Պետք է չափանիշ դնել նպատակի համար՝ արժեքավո՞ր է սա, թե՝ ոչ, արժի՞ անել, թե՝ ոչ: Նպատակը պետք է լինի առավելագույնս շոշափելի և կոնկրետ: Եթե մենք հստակորեն չենք պատկերացնում, թե ինչ ենք ուզում ստանալ, ապա չենք ստանա կամ էլ կստանանք այն, ինչ չէինք ուզի ստանալ: Օրինակ՝ ես ուզում եմ անգլերեն իմանալ. Ինչի՞ համար, դեռ կոնկրետ չի. ուզում եմ իմանալ բանավոր խոսելո՞ւ համար, թե՝ թարգմանություններ անելու: Մյուս քայլը՝ ցանկությունները պետք է ձևակերպել ներկա ժամանակով: Եթե դու գրես՝ ես կգնամ հանգստանալու, ենթագիտակցությունը կասի՝ ե՞րբ: Եթե պատասխանես՝ հետո, ինքն էլ անընդհատ կասի՝ հետո, իսկ եթե ասես՝ ես գնում եմ հանգստանալու, դա արդեն ուրիշ է: Օշոն ասում էր. ‹‹Հետոն երբեք չի գալիս, հետոյից հետո գալիս է մահը››:
Հոգեբանի մյուս, շատ կարևոր խորհուրդն այն է, որ պետք է նպատակի համար ժամկետ սահմանել: Եվ կարևոր է, որ այդ ժամկետը շատ ուշ կամ շատ շուտ չլինի, որպեսզի ոչ լարվես կարճությունից, ոչ էլ այնքան ուշ լինի, որ մոռանաս: Հարկավոր է սկզբում նախատեսել դժվարություններն ու լուծումները, մտածել այդ դժվարությունները վերացնելու մասին, միջոցներ մշակել: Եթե խնդիրը ծավալուն է, բաժանում ենք մասերի և վերլուծում ու ժամանակ սահմանում յուրաքանյուր քայլի համար: Մյուս կարևոր գործոններն են. ‹‹Ցանկությունը ժխտողական չպետք է լինի. ‹‹Ես չեմ ուզում հիվանդ լինել››: Ուղեղը գործնականում ժխտողական մասնիկ չի հասկանում: Պետք է ունենալ նպատակին հասնելու հստակ չափանիշ. օրինակ՝ բանկային հաշիվը վկայում է, որ ֆինասնական հաջողությունների հասել եմ: Նպատակի իրականացումը պետք է միայն ձեզանից կախված լինի: Չպետք է հույս դնել ուրիշների վրա: Եթե ուզում եք ուրիշներին դուր գալ, դա սխալ նպատակ է, որովհետև ձեզանից չի կախված, ձեզնից դուրս եղածը՝ անվերահսկելի է ձեր կողմից: Դրա փոխարեն դուք պետք է այնպես անեք, որ դուր գաք ինքներդ ձեզ՝ անկախ ուրիշների կարծիքից››:
Հոգեբանը կարծում է, որ ամենակաևոր պայմաններից մեկը՝ արտաքին էկոլոգիականությունն է: Այսինքն՝ նպատակը ձևակեպրպելիս պետք է հաշվի առնել՝ էլ ովքեր կարող են ազդել դրա իրականացման վրա: Մեր նպատակներին հասնելու համար ուրիշներին չպետք է վնասենք: Ներքին միջավայրը ձևակերպելը նույնպես կարևոր է. ‹‹ Իմ ներսում ինչը կարող է խանագրել նպատակիս իրականացմանը›: Դրա համար հարկավոր է մշակել, թե ինչ եմ ուզում իմ կյանքից: Դա կարելի է ներկայացնել բուրգի տեսքով, որտեղ վերևում լինեն հեռահար նպատակները, միջին մասերում միջնաժամկետ նպատակները, ներքևում ՝ առօրյա գործերն ու հոգսերը: Պետք է չսահմանափակվել նվազագույնով, գոնե ասեք .‹‹ուզում եմ առնվազն …››,- բացատրում է հոգեբանը և ավելացնում, որ նաև շատ կարևոր է մոտիվացիոն բազա հավաքել. ‹‹Էներգիա, եռանդ, որն անհրաժեշտ է ինձ՝ ուզածիս հասնելու համար: Դրա համար հարկավոր է ինչքան հնարավոր է դրական հետևանքներ պատկերացնել՝ ինչպե՞ս դա կազդի ձեր ու ձեր սիրելի մարդկանց կյանքի վրա, ինչի՞ կհասնեք դրանով: Որքան շատ դրանք լինեն, այնքան մոտիվացիա կհավաքեք: Եվ պետք է գայթակղիչ դարձնել այդ նպատակները, որպեսզի չասեք ՝ լա՜վ է, պետք ա: Զգայականորեն պատկերացրեք դա, մանրամասնեք. պայծառ պատկերացրեք դա››:
Հոգեբանը խորհուրդ է տալիս նաև նպատակին նյութական խորհրդանիշ ընտրել և ձեզ մոտ պահել: Դա մշտապես կհիշեցնի նպատակի մասին: Ենթագիտակցությանը պետք է պարբերաբար հիշեցնել նպատակի մասին:
‹‹Մի կառչեք ձեր երազանքից ու մտածեք, որ դրանից այն կողմ ուրիշ ոչինչ չկա, որովհետև մեծ հիասթափություն կարող է ունենաք: Նպատակի գերին պետք չէ լինել: Շատ մեծ ցանկությունը փչացնում է ամեն ինչ: Դրանից լարվածություն է առաջանում, որը թույլ չի տալիս, որ էֆեկտիվ գործունեություն ծավալես››:
Հոգեբանը կարևորում է, որ նպատակի մասին մտածելիս պատասխան լինի ի՞նչ, ինչի՞ համար, որտե՞ղ, ե՞րբ և ինչպե՞ս հարցերին:
Խոսքը կապենք նաև Աստվածաշնչի հետ. Հիսուս ասաց. ‹‹Հավատա և կունենաս››. Ի՞նչ կասեք այս մասին.
‹‹Գլխավորը հենց դա է, որ պետք է հավատաս, որ սկսես գործել: Եթե այդ մանանեխի չափ հավատն ունենաս, ամեն ինչի կհասնես: Եթե ես հավատում եմ, որ այսքանը կունենամ, ուրեմն կունենամ››:
Հռիփսիմե Գալստյան
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.