23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Զինվորական քննչական վարչությունում ազատումների շքերթ է։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները հայտնվել են խնդրի առջեւ, եւ դա է պատճառը, որ այլ ելք չունենալով՝ ազատման դիմումներ են գրում: Քննիչներն իրենց վարչության պետերին դիմում են ներկայացնում եւ հայտնում, որ այլեւս ուժ չունեն աշխատելու այս պայմաններում, քանի որ իրենց գլխին հազարավոր քրեական գործեր են, որ չեն հասցնում քննել:
Կարճ ասած, քննիչի գործը անշնորհակալ աշխատանք է դարձել, ուստի մասնագետները գերադասում են լքել համակարգը: Օրերս ազատման դիմում է գրել Իջեւանի ՀԿԳ քննիչներից Հայկազ Մելքոնյանը, եւ որքան էլ նրան համոզել են մնալ, չի համաձայնել: Զինվորական քննիչներից շատերն էլ դիմում են գրել, տեղափոխվել են դատախազություն՝ դատախազի աշխատանքը համարելով առավել թեթեւ ու հանգիստ գործ:
Ավելին՝ քննիչներն իրենց ղեկավարներին դժգոհել են, որ 10 օր որեւէ քրեական գործով գործողություններ չեն անում, դատախազությունը ծառայողական քննություն է նշանակում, ու երբ բացատրում են դատախազներին, որ չեն հասցնում, քանի որ հազարավոր գործեր կան իրենց վարույթում, դատախազները չեն լսում՝ հորդորելով դիմել կառավարություն, որ նոր հաստիքներ բացեն:
Հասկանալի է, որ դա այնքան էլ իրատեսական չէ, հետեւաբար քննիչներն իրավիճակից դուրս գալու միակ ելք են համարում ազատման դիմում գրելը։
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
«Կոնկրետ ո՞վ է ղեկավարել Շուշիի պաշտպանության օպերացիան․ «Իրավունքի» հարցին ԱՀ ԱԽՔ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը տվել էր հետևյալ պատասխանը.«Դուք հասկանում եք Շուշիում ռեգուլյար զորք չի եղել: Եղել է նախագահի կողմից կազմակերպված, հավաքված անձանց կողմից պաշտպանություն, որպեսզի հակառակորդի առաջխաղացումը կանգնեցվի: Ռեգուլյար զորք չի եղել: Դրա համար ոչ ոք չի կարող ասել, թե ով է ղեկավարել: Ձեզ թվում է պատահական եմ ասում, որ թուրքը քայլելով եկել հասել է Շուշի»:
Վերոնշյալի, ինչպես նաև ԱՀ ԱԽՔ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի կողմից կազմակերպված Շուշիի պաշտպանության, բայց կոնկրետ գումարտակների կողմից չիրականացված օպերացիայի մասին փորձել ենք որոշ պարզաբանումներ ստանալ նաև այն ժամանակ ԶՈւ պատասխանատուներից գեներալ Մովսես Հակոբյանից, ով, անդրադառնալով հիշատակված օպերացիային, նախ նյարդային տոնով նկատեց.
-Նախ եկեք ճշտենք, թե ով էր էդ Ձեր ասած օպերացիան մշակում և ինչ գործ ուներ այդ անձնավորությունը առհասարակ բանակի հետ:
-Այդ օպերացիան մշակում էր Սամվել Բաբայանը և ըստ իր խոսքերի` լիազորված էր Արայիկ Հարությունյանի և ՊԲ հրամանատարի կողմից:
-Աղջիկ ջան, նման օպերացիա մշակում են բանակայինները, ոչ թե ով պատահի, ով հասնի, դա խաղ ու պար չի, ինչպես շատերը կարող են ենթադրել ու, ցավոք ենթադրել են:
-Բայց Սամվել Բաբայանը այնպես չի չէ՞, որ բանակից շատ հեռու մարդ էր, ի վերջո հաղթանակած գեներալ է:
-Հե՞տո:
-Նկատի ունեմ, որ տեղանքին քաջածանոթ էր և իր իսկ խոսքերով, եթե այդ օպերացիան իրականացվեր, այսօր գուցե Շուշին մերը մնար:
-Դե թող իրականացներ:
-Հրաժարվել են, ոն՞ց իրականացներ:
-Ես հենց դա եմ ասում, պետք է ամեն ինչ կազմակերպված կերպով լիներ, որ ամեն ոք իմանար, թե որն է իր գործառույթը: Ես նորից եմ ասում՝ դա խաղ ու պար օպերացիա չի` նկատի ունեմ Շուշիի պաշտպանությունը:
-Ի դեպ այդ խորհրդակցությանը ներկա էին բավականին լուրջ զինվորականներ, ինչպես, օրինակ, Լևոն Մնացականյանը, Արթուր Աղաբերկյանը:
-Իսկ ով է ասում, որ նրանք անլուրջ մարդիկ են:
-Նկատի ունեմ, եթե վերը նշված անձիք տեղեկացված չլինեին, որ այդ օպերացիան կարող է կյանքի կոչվել, և կա այդ օպերացիայի հիմքում նպատակ` ներկա կգտնվեին՞ այդ խորհրդակցությանը:
-Գիտեք, ես էլ, Դուք էլ այդ օրերին կարող էինք նստել ու ինչ-որ պաշտպանության պլան մշակել, որպես լուրջ և հայրենասեր մարդիկ, բայց ով էր մեզ ենթարկվելու, եթե դա լիներ թեկուզ ամենափայլուն ու իրագործելի պլանը:
-Ես Ձեզ ասացի, որը ըստ Սամվել Բաբայանի, այդ օպերացիան մշակելու, ապա այդ օպերացիայի հրամանատարությունը ստանձնելու լիազորությունը նրան տրվել է ԱՀ նախագահի կողմից: Ըստ էության ինքնագլուխ չէր պարոն Բաբայանը գործում:
-Իսկ, ով է ասել, որ Արայիկ Հարությունյանը նման լիազորություններով օժտելու իրավունքներ ուներ:
–Իսկ ո՞վ ուներ նման լիազորություններով օժտելու իրավունք:
-Զինված ուժերը, հետո գիտեք գնացեք տվյալ մարդկանցից այդ հարցերի պատասխանները ստացեք:
-Տվյալ մարդկանցից ստացել ենք ու դեռ կստանանք, բայց հիմա Ձեզ՝ որպես զինվորականի ենք հարցնում, ո՞վ ունի լիազորություն գումարտակին հրամայել չկատարել նախապես մշակված հակահարձակման գործողությունը, այն էլ այդ օրհասական պահին:
-Տվյալ գումարտակի հրամանատարը:
-Իսկ տվյալ գումարտակի հրամանատարին ո՞վ կարող էր հրաման տալ:
-Ես չգիտեմ, Դուք այնտեղ չեք եղել և շատ հարցեր կան: Ես ասում եմ այն, ինչ կատարվել է Շուշիում, կոնկրետ քրեական գործ հարուցելու մատերիալ է ոտից գլուխ:
-Օրինակ՝ Օնիկ Գասպարյանը կարո՞ղ էր հրաման տալ գնդի հրամանատարներին:
-Նորից եմ կրկնում՝ ես այնտեղ չեմ եղել, չգիտեմ, թե ով ինչ կարող էր անել տվյալ իրավիճակում:
-Պարոն Հակոբյան, Սամվել Բաբայանն ասում է, որ Շուշիի օպերացիա, որպես այդպիսին չի եղել, որ այնտեղ ռեգուլյար բանակ անգամ չի եղել:
-Ես չեմ ցանկանում մեկնաբանել:
-Ինչո՞ւ:
-Ես ասում եմ, որ այնտեղ կատարվածը մի ամբողջ քրեական գործի նյութ է` այսքանը:
-Պարոն Հակոբյան, լավ ինչո՞ւ Շուշին հայտնվեց թշնամու ձեռքում, ո՞վ է պատասխանատու:
-Լավ հարց էր, որովհետև պատերազմի ժամանակ այ այդ կերպ տարբեր ռազմական օբյեկտներում նստած ամեն մեկը իր համար հակահարձակողական պլան էր մշակում: Չկար մի կետից կոնկրետ ղեկավարում:
-Ինչո՞ւ:
-Այդ հարցը ռազմաքաղաքական ղեկավարությանը տվեք:
-Կոնկրետ Օնիկ Գասպարյանը պատասխանատո՞ւ է:
-Այո, բոլորն էլ իրենց չափով պատասխանատու են»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
«Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից երկու օր անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի շտապում շնորհավորել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ու նրա ղեկավարին հաղթանակի կապակցությամբ:
Չեն շտապում Փաշինյանին շնորհավորել նաև իր ԵԱՏՄ գործընկերները, բացառությամբ Լուկաշենկոյի, թեև հունիսի 21-ին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ ընտրություններում ականատես են դարձել Փաշինյանի կուսակցության համոզիչ հաղթանակին, ու շնորհավորել էր հայ ժողովրդին՝ ընտրության առիթով։
«Համոզիչ» հաղթանակի ֆոնին պաշտոնական շնորհավորական հեռագրի բացակայությունը ՌԴ նախագահի կողմից առնվազն անհասկանալի է, հատկապես, երբ Փաշինյանին իրար հերթ չտալով շնորհավորում են արևմտյան կառույցներն ու երկրները՝ ԱՄՆ Պետդեպը, Լիտվայի նախագահը, Վրաստանի վարչապետն ու Եվրոպական խորհրդի նախագահը: Երեկ Փաշինյանին ԵԱՏՄ գործընկերներից պաշտոնապես շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ:
Փաստորեն, ինչպես հայաստանյան նախորդ ընտրություններից հետո, այս անգամ ևս ՌԴ նախագահի աշխատակազմը Փաշինյանի հարցում ընտրել է ԿԸՀ պաշտոնական տվյալների հրապարակումից հետո շնորհավորելու մարտավարությունը, և միգուցե դրանում կա տրամաբանություն, քանի որ նախօրեից որոշ տեղամասերում սկսված վերահաշվարկի հետևանքով «Հայաստան» դաշինքի ստացած քվեներն էապես ավելանում են․․․
Վերադառնալով Պուտինի շնորհավորանքին՝ նշենք, որ ՌԴ նախագահը, ինչպես իր ներկայիս ԵԱՏՄ գործընկերներին, արտասահմանյան այլ գործընկերներին, այնպես էլ ՀՀ նախկին նախագահներին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է ընտրությունների անմիջապես հաջորդ օրը:
Պարզապես հիշեցնենք Նիկոլ Փաշինյանի իշխանությանը նախորդող շրջանի վերջին երկու ընտրությունները․ ՌԴ նախագահն ինչպես 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո է անմիջապես շնորհավորել Սերժ Սարգսյանին, այնպես էլ 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ կրկին Սերժ Սարգսյանը հաղթեց ու ապրիլի 3-ին ստացավ շնորհավորական հեռագիր:
Այս շրջանին նախորդող ընտրություններին ևս այսպես է եղել:
Շատ չհեռանանք՝ Իրանում հունիսի 18-ին անցկացված նախագահական ընտրություններից հետո՝ հաջորդ օրը, Վլադիմիր Պուտինը շնորհավորեց Էբրահիմ Ռաիսիին՝ շնորհավորական հեռագիր հղելով:
2020 թվականի օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններին հաջորդող օրը ՌԴ նախագահը շնորհավորեց նաև Ալեքսանդր Լուկաշենկոյին:
Մայիսի 26-ին Սիրիայում կայացած նախագահական ընտրություններից հետո ՌԴ նախագահն անմիջապես շնորհավորել էր նաև Բաշար ալ-Ասադին: Այսինքն՝ որևէ ղեկավարի դեպքում Պուտինի աշխատակազմը չի սպասում ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակմանը, իսկ Նիկոլ Փաշինյանի դեպքում Պուտինի աշխատակազմը նոր արարողակարգ է կիրառում:
Փաշինյան-Պուտին հարաբերություններում նման դրսևորումների պակաս չկա՝ բացի պատերազմական շրջանից ՀՀ և ՌԴ ղեկավարների միջև Փաշինյանի օրոք հեռախոսազրույցների, հեռագրերով փոխանակվելու հաճախականությունն իջած է զրոյի, բարձրաստիճան շփումները դաշնակից համարվող երկրների ղեկավարների միջև չափազանց քիչ են:
Ամփոփելով՝ կարող ենք ենթադրել, որ ռուսական պաշտոնական շնորհավորանքը ՀՀ-ում կայացած ընտրություններից հետո կլինի ԿԸՀ պաշտոնական տվյալների հրապարակումից հետո:
Դժվար չէ նթադրել նաև, որ սրանով ՌԴ նախագահը շեշտում է, որ Փաշինյանի հետ անձնական հարաբերություններ չկան, սիրալիրության որևէ դրսևորում չկա, հարաբերությունները կրում են ստիպված, պարտադիր, պաշտոնական բնույթ:
Ի տարբերություն ռուսական կողմի, չնայած կիրառված ահռելի վարչական ռեսուրսին, լծակներին, ընտրախախտումներին, արևմտյան լիդերներն անմիջապես շնորհավորելով՝ փորձում են լեգիտիմություն հաղորդել Նիկոլ Փաշինյանին՝ նրան դիրքավորելով՝ որպես ժողովրդավարական ղեկավար, աչք փակելով «մուրճի տիրակալի» սպառնալիքների, ապօրինությունների և բազմաթիվ այլ հակաժողովրդավարական դրսևորումների վրա»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
«Իրավունքին» հասած շշուկների համաձայն՝ ԱԺ իմքայլական պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հրազդանցիներին շատ կոշտ զգուշացրել է, որ ով Նիկոլին ընտրի, վատ է լինելու իր համար:
Ի դեպ, նշենք, որ տևական ժամանակ է, ինչ լուրեր էին շրջանառվում, թե Ս. Միքայելյանը սատարում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանին, որն իբրև պետք է իր ձայներով աջակցեր իշխող «Քաղաքացիական պայմանագրին», որպեսզի կոալիցիա կազմեր և ձևավորեր խորհրդարանական մեծամասնություն:
Սակայն, նախընտրական քարոզարշավը ցույց տվեց, որ Արամ Զավենիչին նույնիսկ տանեցիները միաձայն չեն ընտրելու: Փոխվել է նաև Սասուն Միքայելյանի ծրագրերը, ինչպես մեր օրերի առանցքային ընդդիմադիր գործիչները, այնպես էլ իշխանական պատգամավոր Միքայելյանը նեղ շրջապատում ասում է՝ բացի Նիկոլից, ում ուզում եք ընտրեք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրական գործընթացներում քրեական հեղինակությունները, «գողականները» միշտ կարեւոր դերակատարում են ունեցել։ Նրանք, որպես կանոն, իշխանություններին են աջակցել, բայց այս անգամ, մեր տեղեկություններով, որոշել են հնարավորինս չեզոք դիրք բռնել։ Համենայնդեպս, քրեական աշխարհի ծանրակշիռ հատվածը որոշել է չմիջամտել նախընտրական գործընթացին՝ որեւէ ուժի օգտին չաշխատել։ Կան մի քանիսը, օրինակ, Չաղ Ռուստամ անունով Ռուստամ Ստեփանյանն ու իր բանդան, իրենց իշխանական հովանավորի՝ Հայկ Սարգսյանի ղեկավարությամբ, ակտիվորեն աշխատում են ՔՊ-ի օգտին։
Դոն Պիպոյի եղբայրն է մահացել, նա 40 օր սուգ է պահելու, Վստրեչի Ապերը գնացել է իր հայրական Քաղսի եւ ասել է, որ ոչ մի բանի չի խառնվելու։ Որոշ տեղեկություններով՝ Փաշինյանի օգտին են աշխատում նորատուսցի Արա եւ Ալիկ Բանդուրյան եղբայրները, որոնց եւս համակարգում է Հայկ Սարգսյանը։ Մեզ պատմեցին, որ այս օրերին իշխանությունը հանցավոր աշխարհի բոլոր այն ներկայացուցիչներին, որոնք տարբեր պատճառներով գտնվում էին արտերկրում, եւ նրանց մուտքն արգելված էր Հայաստան, թույլ է տվել վերադառնալ հայրենիք, որ աջակցեն իրենց։
Օրեր առաջ էլ ոստիկանություն են հրավիրվել քրեական ու թաղային մի շարք հեղինակություններ, որոնց առաջարկվել է աջակցել Փաշինյանին։ Նրանց մեծ մասը, սակայն, մերժել է առաջարկը։ Ուժայիններն ասել են՝ այդ դեպքում գոնե խոստացեք, որ Քոչարյանին էլ չեք աջակցելու։ Ոմանք համաձայնել են, ոմանք ասել են՝ ընդդիմադիր ուժերի մեջ ընկերներ ունենք, պետք է օգնենք նրանց, իսկ մի փոքր մասն էլ համարում է, որ «սա հայրենիքի հարց է, ոչ թե քաղաքականության»՝ չեն կարող մի կողմ քաշվել»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 12․06.21թ համարում։
«Փաստ» օրաթերթը գրում է. <<Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման թեման նոր իրավիճակ է ստեղծել երկրի ներքաղաքական կյանքում։ Ըստ այդմ, քաղաքական ուժերը ներդնում են իրենց ջանքերը ընտրությունների արդյունքում քաղաքացիների վստահությանն արժանանալու և առավելագույն արդյունքներ գրանցելու համար։ Ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 27 քաղաքական միավոր՝ 23 կուսակցություն և 4 դաշինք։ Բնականաբար, այսպիսի մեծ թվաքանակով ուժերի՝ ընտրություններին մասնակցելու փաստն ինքնին խոսուն է։ Դա մի քանի պատճառներ ունի՝ ազգային մենթալիտետից մինչև քաղաքական «հաշվարկներ»:
Բայց սա առանձին թեմա է: Նախ, արձանագրենք, որ փորձագետների գնահատմամբ, ֆավորիտներին հաշված՝ այս ընտրություններում մրցունակ կարող է լինել առավելագույնը 8-10 քաղաքական միավոր։ Եվ ինչն է հետաքրքիր. այդ բոլոր դերակատարներն անխտիր հայտարարել են, որ բացառում են համագործակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի հետ, այսինքն՝ ընտրություններից հետո նրա հետ կոալիցիա չեն կազմելու։ Սա նշանակում է, որ այս քաղաքական միավորները կարմիր գիծ են քաշում ՔՊ-ի հետ որևէ գործարքի գնալու հարցում, այսինքն՝ փաստացի կայացել է «կոնսենսուս մինուս մեկը»։ Նիկոլ Փաշինյանը մերժված է ոչ միայն հանրության գերակշիռ մեծամասնության կողմից, այլև քաղաքական դաշտում լուրջ դերակատարում ունեցող ուժերի:
Իհարկե, կան 2-3 մասնակիցներ, որոնք ոչ միայն չեն հայտարարի Փաշինյանի հետ համագործակցությունը բացառելու մասին, այլև ընդհակառակը: Դրանք այն «միավորներն» են, որոնք քաղաքական դաշտում իշխանությունների կողմից են ներդրվել Նիկոլին սատարելու և իրական ընդդիմության դեմ պայքարելու համար։ Հասկանալի է, որ սրանք խորհրդարան անցնելու որևէ շանս չունեն և ՔՊ-ի «կլոնի» դերակատարություն են ստանձնելու։ Սակայն ընտրարշավի ամբողջ ընթացքում նրանք ունենալու են բացառապես իրական ընդդիմադիրներին, այն է՝ հաղթելու առարկայական պոտենցիալ ունեցողներին թիրախավորելու գործելաոճ, ինչն արդեն այսօր ի ցույց են դնում անթաքույց: Վերոնշյալը ներկայումս ի ցույց է դնում քաղաքական հետագա զարգացումների ողջ սպեկտրը, հնարավոր է նաև կանխորոշում է ընտրությունների ելքը: Փաշինյանի ունեցած քաղաքական կապիտալն ու վարկանիշը ներկայումս անհամեմատելի է 2018 թվականին նրա ունեցած հանրային վստահության հետ։
Փաշինյանի իշխանության ապիկարության, բացառապես նրա պատճառով պատերազմի մեջ ներքաշվելու և կապիտուլ յացիայի ենթարկվելու, հազարավոր զոհերի, տնտեսական կոլապսի, պետական կառավարման համակարգի կաթվածահար վիճակի, անվտանգային խայտառակ վիճակի արդյունքում մեր երկիրն այսօր պարզապես անդունդի եզրին է, ու դա, իհարկե, չի կարող իր ազդեցությունը չունենալ հանրային տրամադրությունների վրա։ Խոսքը մտածելու ունակ, սեփական երկիրը սիրող և արժանապատվություն ունեցող մարդկանց մասին է, իսկ նրանք, կարծում ենք, մեր հանրության մեջ փոքր թիվ չեն կազմում, նույնիսկ ընդհակառակը: Սա նշանակում է, որ եթե նույնիսկ Փաշինյանի համար լավագույն սցենարով ընթանա ընտրական գործընթացը, վարչական ողջ ռեսուրսով, անհայրենիքների քվեներով, ընտրակեղծարարությամբ հանդերձ, ՔՊԿ-ն առավելագույնը կարող է ստանալ 25-ից 30 տոկոս քվե։
Ուրեմն, Փաշինյանին վերարտադրվելու համար անհրաժեշտ է լինելու խորհրդարան անցած ուժերից մի քանիսի հետ կոալիցիա կազմել, բայց դա բացառված է, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, բոլոր այն ուժերը, որոնք հնարավորություն ունեն լինել խորհրդարանում, արդեն իսկ հայտարարել են, որ բացառում են Փաշինյանի հետ համագործակցության հնարավորությունը։ Ստացվում է, որ այսօր արդեն ակնհայտ է գոնե մեկ բան. Փաշինյանը վերջնականապես պարտվել է և կրկին կառավարություն ձևավորել ու վարչապետ ընտրվել չի կարող։ Այսինքն, հունիսի 21-ին պատմություն է դառնալու «Նիկոլի էպոխան», և այդ օրն արդեն կարող ենք արթնանալ «աննիկոլ Հայաստանում»։ Ի դեպ, ուշագրավ է, որ այս փաստին արագ սկսել է արձագանքել պետական կառավարման համակարգը։
Ընդհանրապես, թե՛ ուժային համակարգը, թե պետական կառավարման ողջ համակարգը շատ նրբազգաց է սպասվելիք փոփոխությունների առումով: Եվ պատահական չէ, որ անընդհատ տեղեկություններ են ստացվում, որ պետական գերատեսչություններում մարդիկ սկսել են արդեն բացահայտ խոսել, որ անհամբեր սպասում են ընտրություններին, որպեսզի «պրծնեն» այսօրվա՝ երկրի, ժողովրդի ու պետության համար փորձանք դարձած իշխանություններից ու նոր իշխանության օրոք կարողանան նորմալ աշխատել, ինչպես ասում են՝ ժամացույցի պես, կարգուկանոնով ու, ամենակարևորը՝ ի շահ պետության>>:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 29․05.21թ համարում։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մինչև նախորդ շաբաթ ՀՀ քաղաքական տարբեր շրջանակներ այն կարծիքին էին, որ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է հրաժարական չներկայացնի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման «ջրվի», սակայն, ինչպես հայտնի է, ապրիլի 25-ից նա հրաժարական տվեց։
«Փաստ» թերթի տեղեկություններով, հրաժարականից հետո այս մեկ շաբաթը այդքան էլ խաղաղ չի անցել իշխանական թիմի կուլիսներում։ Բանն այն է, որ իշխանության թիմում ոչ բոլորն են համաձայն եղել Փաշինյանի հրաժարականի ու արտահերթ ընտրությունների գաղափարի հետ և շարունակ պնդել են, որ իմաստ չկա նման քայլի գնալ, և պետք է շարունակել կոշտ մեթոդներով ճնշել, իրենց բնորոշմամբ, «հայտնի շրջանակներից» կոորդինացվող հակաիշխանական գործընթացները։
Անգամ եղել են այնպիսիք, ովքեր պատրաստ են եղել հրապարակավ պաշտպանել Փաշինյանին՝ ամեն գնով արդարացնելով նրա այդ որոշումը։ Փաշինյանը, սակայն, թիմի ներսում ամեն ինչ հանդարտեցրել է՝ հորդորելով հանգիստ մնալ, քանի որ ամեն ինչ արդեն հստակ հաշվարկված է և գնում է իր գծած սցենարով, ավելին՝ նա նշել է, թե «մենք խնդիր չունենք, թող իրենք մտածեն, մենք մեր մաքսիմում ծրագիրն իրականացնելու ենք. թեմա չկա»։
Թեպետ, ասում են, ինքն էլ չի հավատում իր ասածին: Թերթին տեղեկություններ են հասել, որ կիրակի օրը Փաշինյանն առանձին հանդիպում է ունեցել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ, նրա հետ որոշակի հստակեցումներ իրականացրել ընտրական ցուցակների և ընտրությունների անցկացման այլ նրբությունների հետ կապված։ Ի դեպ՝ ըստ մեր աղբյուրների, Մուկուչյանի հետ հանդիպմանը ներկա է եղել նաև Գագիկ Ջհանգիրյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը սկսել է նենգ խաղ խաղալ՝ տարբեր ձեւերով իրենով անել անհետ կորած զինծառայողների ծնողներին ու ձեւավորել «իշխանամետ ցուցարարների» բանակ Փաշինյանի համար։
Դրանում նրան աջակցում է «թունդ ընդդիմադիրի» կերպարի մեջ մտած Արտակ Թովմասյանը՝ Դվինի Արտակը։ Երեկ նա մի խումբ ծնողների ուղղորդել էր դեպի կառավարության շենք, որ իրենց «բողոքի ձայնը» բարձրացնեն, ապա հանդիպում պահանջեն վարչապետի հետ։
Հանդիպումը ստացվեց, եւ Թովմասյանն էլ նրանց հետ մտավ հանդիպման։ Բայց այդ նույն ծնողների մեջ կային մարդիկ, ովքեր մասնակցում էին Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուր կատարած խայտառակ երթին, իսկ երեկ հարձակվում էին «հականիկոլական» հարցեր տվող լրագրողների վրա։ Իսկ մի կին էլ այնքան էր բորբոքվել, որ կոտրել էր NEWS.am-ի նկարահանման տեխնիկան՝ շտատիվը։
Բայց կա նաեւ գերիների, անհետ կորածների հարազատների մեկ այլ խումբ, որը գործարքի չի գնում իշխանությունների հետ, որեւէ մեկի կողմից չի ուղղորդվում, չի ֆինանսավորվում եւ խաղերի մեջ չի մտնում։ Փաստորեն, այս իշխանություններին հաջողվեց անգամ զոհվածների ու գերիների հարազատների մեջ պառակտում մտցնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսից ոչ հեռու, Խնածախ գյուղի մոտ փոքր հայկական դիրք է մնացել, որը հսկում են զինվորականները, իսկ նրանց օգնում են տեղի բնակիչներ, նախկին ազատամարտիկներ, կամավորներ՝ լավ հասկանալով դիրքի կենսական նշանակությունն այս տեղանքի համար։ Այս դիրքը բոլոր կողմերից շրջափակված է ադրբեջանական զորքով։ Ուժերի հարաբերակցությունը, եթե թվեր չբացահայտենք, այնպիսին է, որ թշնամին շեշտակի առավելություն ունի մեր տղաների համեմատ։
«Փաստացի սա մեր սահմանն է, մենք այն պահում ենք, բայց իրենք երբ ուզենան, մեզ կգրավեն։ Մենք «կոլցոյի» մեջ ենք։ Նայում ենք չորս կողմ՝ մի 100 մետր հեռու ադրբեջանցին է կանգնած, իրանց դրոշն է խփած»,- ասում է Խնածախը պահող զինծառայողներից մեկը։ Նա վստահեցնում է, որ ե՛ւ ինքը, ե՛ւ ընկերները գեթ մեկ րոպեով զինվորական հանդերձանքը չեն հանում։ «Մենք, կարելի է ասել, շրջափակման մեջ ենք։ Որ ֆորմեն հանենք, կարող են հարձակվել, գերի վերցնել ու ասել՝ ահաբեկիչներ են»,- ասում է մեր զրուցակիցը»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 31․03.21թ. համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին առնչվող քրեական գործով ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք են հրավիրվել ԱԱԾ եւ հարցաքննվել: Մեզ հետ զրույցում տեղեկությունը հաստատեց նաեւ Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը, սակայն նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ չցանկացավ անուններ տալ:
«Ժողովուրդ» օրաթերթին, այնուամենայնիվ, հաջողվեց իր աղբյուրներից պարզել, որ ԱԱԾ-ն հարցաքննության է հրավիրել նաեւ ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանին, քանի որ նա եղել է զենքերի գնման հանձնաժողովի կազմում:
Նշենք, որ պաշտպան Արմեն Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ այս ընթացքում Դավիթ Գալստյանը մի քանի անգամ ցուցմունքներ է տվել ԱԱԾ-ում եւ ասել՝ չի ընդունում մեղադրանքը: Հարությունյանի խոսքով՝ իրենք առաջիկայում Դավիթ Գալստյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու մասով պատրաստվում են դիմել ՀՀ վճռաբեկ դատարան:
Հիշեցնենք, որ Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանը, ով առավել հայտնի է Պատրոն Դավո մականունով, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդականն էր:
Նրա «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերությունը, ըստ ԱԱԾ-ի, Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր՝ պարտավորվելով 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր, բայց մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որոնք էապես զիջել են մարտավարական հատկանիշներով, եւ կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 12․03.21թ. համարում։
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.