23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Երեկ, երբ Ազատության հրապարակում ընթացել է ընդդիմության հանրահավաքը, և ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել է իշխանություն-ընդդիմության երկխոսության և մարտի 1-ի սպանության պատասխանատուներին պատժելու մասին, իր 7 թիկնապահների հետ հրապարակի հարակից սրճարաներից մեկում «Հրապարակ»-ի թղթակիցը նկատել է ԱԺ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին և մոտեցել ու հետաքրքրվել է նրանից, թե պատաստվո՞ւմ է առաջադրվել առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Սամվել Ալեքսանյանը դրական պատասխան է տվել և հավելել. «Դեմը մի տարի կա»: «Իսկ օրենսդիր աշխատանքը Ձեզ ինչո՞վ է գրավում» հարցին պատգամավորը հրաժարվել է պատասխանել: «Որ ընտրվեք` ի՞նչ օրենք եք գրելու, քանի՞ անգամ եք գնալու ԱԺ»,-փորձել է հստակեցնել թերթի թղթակիցը: Սակայն Սամվել Ալեքսանյանը, առանց հստակ պատասխաններ տալու, արագ հեռացել է:
Շվեյցարիա-Էջմիածին «պատերազմը» շարունակվում է
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հռչակագիր է տարածել, որով Մայր Աթոռն այլևս չի ճանաչում 1985-ին հիմնադրված «Շվեյցարիայի Հայ Առաքելական եկեղեցի» եկեղեցական ծուխը։ Թերթը հիշեցնում է, որ ժամանակ առաջ Գարեգին Բ-ն կարգալույծ արեց Շվեյցարիայի հոգևոր հովիվ Տեր Աբել քահանա Մանուկյանին։ Կաթողիկոսը հայտարարել է, որ Էջմիածինն այսուհետ ճանաչում է միայն Ժնևի և Լամանի տարածաշրջանի եկեղեցական թեմը, որը կաթողիկոսը հիմնել է այս տարվա հունիսի 16-ին։ Շվեյցարահայ համայնքի պատասխանը կաթողիկոսի հայտարարությանը չի ուշացել։ Ըստ թերթի` նրանք անօրինական են հայտարարել կաթողիկոսի հռչակագիրը՝ շեշտելով, որ դա չի կարող ազդեցություն ունենալ ոչ իրենց եկեղեցու կանոնադրության, ոչ էլ եկեղեցական խորհրդի կառուցվածքի վրա։ Նրանք հայտարարել են, որ առաջիկա շաբաթ համայնքի անդամներով քննարկելու են այդ հարցը։
Ըստ «Հրապարակ» օրաթերթի, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նոր ռեկտորը` Դերենիկ Դումանյանը, սկսել է բուհ վերադարձնել նախորդ ռեկտոր Գոհար Քյալյանի օրոք հեռացած կադրերին: Առայժմ դեռ բանակցություններ են ընթանում, հրամանները կլինեն օգոստոսի վերջին:
Դերենիկ Դումանյանը թերթին հայտնել է, որ Գոհար Քյալյանի հեռանալուց հետո փորձել է կապվել նրա հետ` պարզելու, թե ինչու է որոշել ազատվել համալսարանի ամբիոնի վարիչի պաշտոնից, սակայն իրեն չի հաջողվել խոսել նախկին ռեկտորի հետ: «Ես շատ կուզենայի, որ նա մնար և աշխատեր, որովհետև ինքը` որպես ամբիոնի վարիչ, միշտ շատ լավ է աշխատել, և կուզենայի, որ ինքը ղեկավարեր այդ ամբիոնը, որը համալսարանի կարևորագույն ամբիոններից մեկն է»: Խոսքը ԵՊԲՀ անատոմիայի ամբիոնի մասին է:
Թերթը մեջբերում է նաև համալսարանում շրջող վարկածը, համաձայն որի` Քյալյանը բուհից հեռացել է, քանի որ անպարկեշտ խոսքեր է ասել Դումանյանի հասցեին, և վերջինս առաջարկել է խաղաղ բաժանվել:
Տիգրան Կարապետիչը «թափ-թազա» ավտո է առել
Թերթը գրում է, որ երեկ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած Ժողովրդական կուսակցության նախաձեռնած «Ազգային ճակատ» շարժման համաժողովին ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը ներկայացել է 01 OS 211 համարանիշներով, վառ կարմիր արտասահմանյան «DODGE» մակնիշի սպորտային մեքենայով, որի դիմապակուն չի եղել ոչ ԱՊՊԱ, ոչ էլ` տեխզննման կտրոն։ Երբ թերթի թղթակիցը Կարապետյանից հետաքրքրվել է, թե երբ է ձեռք բերել այդ մեքենան և ինչ միջոցներով, Կարապետյանը ժպտացել է և «ոտքը գազին սեղմած», ինչպես անում են այդպիսի սպորտային մեքենաներ վարող երիտասարդները, հեռացել է։
«Հրապարակը» հիշեցնում է, որ նախօրեին կրկին ոստիկանություն են տարվել Հայ ազգային կոնգրեսի երիտասարդները, որոնք փողոցներում իրազեկում էին առաջիկա հանրահավաքի մասին: Ըստ թերթի, նրանց «մշակելու» գործն իրականացրել են Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանը, Կենտրոնի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանն ու տեղակալը` Արայիկ Պետրոսյանը: Կենտրոնի ոստիկանապետը և Երևանի փոխոստիկանապետը հայտարարել են, որ քաղաքի փողոցներում գոռալ-գոչել չի կարելի: Իսկ եթե երկրի նախագահի հասցերին «որևէ արտահայտություն», «վիրավորանք» թույլ տան` կպատժվեն, սպառնացել են ոստիկանները: Թերթը տեղեկացնում է, որ տղաներին հաջողվել է ձայնագրել խոսակցությունը ու տեղադրել «Յութուբում»:
«Հրապարակ»-ի տեղեկություններով, այն պահից, երբ Լ. Տեր-Պետրոսյանը հրապարակեց իշխանության հետ բանակցությունների պատվիրակության իր կազմը, կուլիսային պատերազմ է սկսել ընդդիմության շարքերում` այդ կազմում ընդգրկվելու համար:
Ըստ թերթի` ամենաշատն այդ կազմում չընդգրկվելու համար սրտնեղած են եղել Երևանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանն ու Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Ա. Աբրահամյանը որպես փաստարկ բերել է այն, որ ինքը ժամանակին Սերժ Սարգսյանի հետ նույն կառավարությունում է աշխատել և լեզու կգտնի նրա հետ, իսկ Հ. Հովհաննիսյանը պնդել է, որ ինքը ժամանակին Գ. Ծառուկյանի հետ է լավ հարաբերություններ ունեցել ու նույնպես կարող է լեզու գտնել: Թերթի կարծիքով` շատերին թվացել է, թե այս պատվիրակության կազմն այդուհետ դառնալու է միասնական կառավարության մաս, և հետագայում ստացվեց այնպես, որ թե չընդգրկվածների վրդովմունքն էր իզուր, թե ընդգրկվածների ուրախությունը:
«Բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնին հրաժեշտ տված Գոհար Քյալյանն այնքան վիրավորված էր, որ չհամաձայնեց մնալ բուհում որեւէ այլ կարգավիճակում` անգամ որպես ամբիոնի վարիչ: Մեզ հասած տեղեկություններով, նա սեպտեմբերից ստանձնելու է Հ2 հեռուստաընկերության տնօրենի պաշտոնը»,-գրում է թերթը եւ հիշեցնում, որ հեռուստաընկերությունը պատկանում է նրա ամուսնուն` Սամվել Մայրապետյանին:
«Հեռուստաընկերությունում ոմանք վախով են սպասում նրա գալուստին` տեղյակ են նրա համբավի մասին, ոմանք էլ հույս ունեն, որ նա, որպես կազմակերպիչ, շատ բան կարգի կբերի»,-տեղեկացնուէմ «Հրապարակ»-ը:
Հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել Էջմիածնում` ծեծվել է Վարդան Սախկալյանը և ստացել մարմնական վնասվածքներ, գրում է «Հրապարակ»-ը: Թերթի տեղեկություններով` 25-ամյա տղային ծեծել են գեներալ Մանվելի մարդիկ: Վեճի պատճառը եղել է համայնքային ենթակայության հանրակացարանի շենքը, որտեղ ծեծվողի հայրը` գործարար Էդիկ Սախկալյանը, փորձել է կոսմետիկ նորոգում անել:
Ոստիկանությունում հաստատել են, որ նման դեպք կատարվել է, ու սկսվել է նախաքննություն: Այլ տեղեկություններ թերթին չեն տրամադրել:
Հիշեցնելով, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը գեներալ Մանվելի որդին է, «Հրապարակ»-ը խոստանում է դեպքի վերաբերյալ մանրամասներ հայտնել առաջիկայում:
Ըստ «Հրապարակ»-ի տեղեկությունների, «ՀայփոստիայփոստիԴ» Վարդենիսի մասնաճյուղի աշխատակիցները զլանում են մարդկանց հասցեագրված նամակները տեղ հասցնել: Նույնիսկ պատվիրված նամակները տեղ չեն հասնում, իսկ ծանուցագրերը հենց փոստում ստորագրում են, թե` իբր հասցեատերը ստացել է: Թերթը գրում է, որ կազմակերպություններից մեկը դատի է տվել Վարդենիսի բնակիչներից մեկին, բնականաբար` մինչ այդ պահպանելով պատշաճ կարգը. պարտքի ենթակա վճարման վերջնագիր էր ուղարկել պարտատիրոջը, ապա նոր դիմել դատարան: Ըստ թերթի զրուցակցի` նրանք ոչ մի նամակ չէին ստացել, նույնիսկ դատարանի ծանուցագիրը չէին ստացել, հետագայում նաև վճիռը, որոնք ուղարկվել էին փոստով, և որ իրենք դատարանում պարտվել են` իմացել են միայն այն ժամանակ, երբ ԴԱՀԿ ներկայացուցիչները եկել են տուն` գումարը բռնագանձելու նպատակով:
Հովիկ Աբրահամյանը «ավանգարդիստ» է
«Հրապարակը» գրում է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ջանք ու եռանդ չի խնայում սեփական գովազդի համար: Այժմ նրա գովազդը հայտնվել է «Facebook»-ում: Ըստ այդմ, թերթը պարզել է, որ Հովիկ Աբրահամյանը սիրում է ձիասպորտ ու սեղանի թենիս, նախընտրում է լսել ավանգարդ ֆոլք և հայկական ժողովրդական երաժշտություն: Թերթը նկատում է` Հովիկ Աբրահամյանի մյուս «նախասիրությունների»` ընտրություն կեղծելու, բիզնեսներ ունենալու կամ պետական լծակների հաշվին հարստանալու մասին ոչ մի խոսք չկա:
Որքան մոտենում է նախընտրական սեզոնը, այնքան կարևորվում է լրատվության դերը, գրում է «Հրապարակը» և կանխատեսում` եթե հեռուստաընկերություններում մինչ օրս ազատություն չկար, ապա սրանից հետո ուղղակի օդի պակաս է լինելու։ Լրատվական ծրագրերը, ըստ թերթի, ղեկավարելու են բացառապես հնազանդ և հավատարիմ մարդիկ, որոնք վայելում են հեռուստատեսությունների տերերի լիարժեք վստահությունը։ Հենց դա է պատճառը, որ մոտ 20 օր առաջ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կադրային փոփոխություններ է արել «Կենտրոն» հեռուստաընկերությունում։
Պետրոս Ղազարյանը թեև շարունակելու է վարել իր «Ուրվագիծը», սակայն նրա կապվածությունը նախագահի նստավայրին պատճառ է դարձել, որ նրան հեռացնեն լուրերի ծրագիրը ղեկավարելուց։ Նրա փոխարեն նշանակվել է Բաղդասար Մհերյանը, ով ժամանակին աշխատում էր «Հայլուրում», ապա` քաղաքաշինության նախարարի մամուլի խոսնակն էր։
Այս փոփոխությունը Պետրոս Ղազարյանը, թերթին հասած տեղեկություններով, ծանր է տարել և անգամ մի շաբաթ աշխատանքի չի գնացել։ Ստիպված են եղել «Ուրվագծի» որոշ հաղորդումներ կրկնել, որպեսզի նրա բացակայությունը չերևա։ Թերթի աղբյուրներն ասում են՝ Պետրոս Ղազարյանը որոշել է սեփական ինտերնետային կայքը ստեղծել և աշխատում է այդ ուղղությամբ։
«Հրապարակ»-ը հիշեցնում է, որ շաբաթ օրը ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքից դուրս քեֆի էր հրավիրել նախկին քաղբանտարկյալներին` նշելու նրանց ազատությունը: Թերթին հասած տեղեկություններով` հավաքի ընթացքում քննարկվել է նաև ՀԱԿ-ին ուղղված Սերժ Սարգսյանի հայտարարությունն ընդդիմություն-իշխանություն երկխոսության վերաբերյալ:
Ըստ այդմ, թերթի տեղեկություններով, որոշվել է, որ քննարկումները դեռ կշարունակվեն, իսկ հայտարարության առթիվ իր տեսակետը ՀԱԿ-ը կհայտնի Սարգսյան-Ալիև կազանյան հանդիպումից հետո: «Հրապարակ»-ը նաև հիշեցնում է, որ հնարավոր է` Կազանի հանդիպման ժամանակ կողմերը համաձայնագիր ստորագրեն հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ:
ՀՀ տրանսպորտի տեսչության Լոռու մարզի տարածքային բաժնում նոր հաստիք են բացել` երկաթուղային տեսուչ: Սկզբում, ինչպես պահանջում է օրենքը, Քաղծառայության խորհուրդը ռեզերվից նոր կադր է պահանջել` ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու համար, մինչեւ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելը, սակայն կարճ ժամանակ անց փոշմանել են: «Հրապարակ»-ի տեղեկություններով` փոշմանելու պատճառն այն է, որ այդ պաշտոնը «բրոնյա» արված է եղել, եւ մոտ 2 ամիս առաջ բաժնի պետի պաշտոնում նշանակել են անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի եղբորը` Սամվել Մարտինյանին:
«Չնայած մրցույթը նախատեսված է օգոստոսի 25-ին, սակայն Մարտինյանի հարցը բարձր մակարդակով լուծված է, ասում են` Արթուր Բաղդասարյանի մակարդակով»,-գրում է թերթը:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.