23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...«Տխուր տեղեկություններ են ստացվում ՀՀ մաքսային ծառայության գործունեության նոր ոճի մասին։ Հայաստան ներմուծվող այն ապրանքները, որոնք ենթակա են մաքսային զննման, ենթարկվում են այնպիսի «զննման», որ ապրանքների մի զգալի մասը վնասվում է։
Խոսքը վերաբերվում է հատկապես «փոքր» ներկրողներին, որոնց ներկրած բեռներով արկղերը դեսուդեն են շպրտվում ու եթե դրանց մեջ կան ջարդվող ապրանքներ, դրանք վնասվում են։ Ինչպես ահազանգում են տնտեսվարողները, դա արվում է սահմանին «խիստ վերահսկողություն» սահմանելու անվան տակ։
Թե ինչ նպատակ է հետապնդում մաքսայինի նոր աշխատաոճը, տնտեսվարողները դեռ չեն հասկացել։ Նրանց կարծիքով, մաքսավորները կամ փորձում են բարձրացնել կաշառքների «ստավկաները» կամ ուզում են արհեստական դժգոհություն առաջացնել ՊԵԿ նոր ղեկավարի նկատմամբ»:
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի հասարակական տրանսպորտը, ամենայն հավանականությամբ, կենթարկվի արմատական փոփոխությունների։ Երեւանի փողոցներից կվերանան «գազելները» եւ դրանց կփոխարինեն մեծ, միջին եւ փոքր ավտոբուսները։ Իսկ տրանսպորտի ամբողջ կառավարումը կիրականացնի մեկ օպերատոր։
«Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում այսպես է նկարագրել հասարակական տրանսպորտի սպասվող ապագան Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։ Այդ փոփոխությունները իրականացնելու համար խորհրդատու գտնելու նպատակով հայտարարվել էր մրցույթ, որի հաղթողն արդեն հայտնի է։
Փոխքաղաքապետը չի նշել, թե որ ընկերությունն է տրամադրելու այդ խորհրդատվությունը, պարզաբանելով որ խորհրդատուին կբացահայտեն մրցույթի արդյունքները վերջնական ամփոփելուց եւ պայմանագիրը կնքելուց հետո։ Ըստ փոխքաղաքապետի մոտավոր հաշվարկների նշված փոփոխություններն իրականացնելու համար կարող է պահանջվել 80-100 միլիոն դոլար»:
«ՀԺ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
ՀՀ ոստիկանությունը նոյեմբերի 5-11-ը Մոսկվայով Երևանից Դուբայ, այնուհետև Դուբայից Երևան մեկ անձի տոմսերի համար վճարել է 476.000 դրամ կամ մոտ 900 եվրո: Տոմսը էկոնոմ դասի է և գնվել է հայտնի «Սպուտնիկ» գործակալությունից:
Մինչդեռ «Քաթար» ավիաընկերությունից կարելի էր Երևան-Դուբայ-Երևան տոմսը գնել ընդամենը 250 եվրոյով կամ 130.000 դրամով: Բայց ոստիկանության գնման ակտում այս երթուղին այնպես էր ներկայացված, որ թվում էր, թե դրանք առանձին թռիչքներ են:
Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ անգամ այս պարագայում հնարավոր է այդ թռիչքը գրեթե կրկնակի ցածր գնով կազմակերպել: Ոստիկանությունը Երևան-Մոսկվա-Երևան տոմսը ձեռք է բերել 181 կամ 168 հազար դրամով, այն դեպքում, երբ այդ չվերթի մեկ տոմսն արժե կրկնակի էժան՝ մոտ 150 եվրո կամ 80.000 դրամ:
Իսկ թե պետական գերատեսչություններն ինչու են նման թանկ տոմս ձեռք բերում, մնում է գուշակել՝ նրանք կամ պետբյուջեի հաշվին հնարավորինս հարմարավետ տոմս են գնում, կամ էլ ավիաընկերությունների հետ պրիմիտիվ գողությամբ են զբաղվում: Հավելենք, որ մեր տեղեկություններով «Սպուտնիկ» ավիաընկերությունը պատկանում է ԱԱԾ նախկին պաշտոնյայի: Եվ եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ ոստիկանության գնումները հիմնականում այնտեղից են կատարվում»:
«ՀԺ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
«… Տուգանքները ոչ թե վարորդներից փող կորզելու միջոց են, այլ դրանք կանխարգելիչ բնույթ ունեն»,- երեկ այսպիսի հայտարարություն է արել Սերժ Սարգսյանը իր իսկ հրավիրած մի խորհրդակցության ժամանակ, որը նվիրված է եղել «ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրի վերաբերյալ հարցերի քննարկմանը»: Սերժ Սարգսյանը խորհրդակցության վերջում հանձնարարել է ՀՀ ոստիկանապետին և Երևանի քաղաքապետին՝ «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ և «Փարկինգ Սիթի Սերվիս» ու «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ բանակցությունների արդյունքում 10-օրյա ժամկետում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակել, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումն անցնեն պետական և համայնքային կառույցներին»:
Եթե ավելի պարզ ձևակերպենք, սա նշանակում է, որ արագաչափերով ու տեսախցիկներով արձանագրված խախտումներից տուգանքները և այսպես կոչված «կարմիր գծերից» ստացվող եկամուտները պետք է ամբողջությամբ ուղղվեն պետական և տեղական բյուջեներ: Նախկինում գումարների հիմնական մասը գնում էր վերը նշված ընկերություններին, քանի որ նրանք են ներդրումներ կատարել այդ համակարգերը ստեղծելու համար: Ինչ վերաբերվում է նրան, որ «տուգանքները վարորդներից փող կորզելու միջոց չեն», ապա տեղին է նշել, որ տարեկան այդ «չկորզվող» գումարները կազմում եմ մեր պետբյուջեի մոտ մեկ տոկոսը: Այս ցուցանիշը գերազանցում է միջին եվրոպական ցուցանիշը գրեթե 15 անգամ: Այսինքն կորզում են, այն էլ ինչ կերպ: Պարզապես հիմա գումարները ամբողջությամբ կորզվելու են հօգուտ բյուջեի:
«Հայկական ժամանակ»
Մանրամասներն այսօրվա համարում։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ըստ պաշտոնական վիճակագրության, սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 միլիարդ 594 միլիոն դոլար: Միայն մեկ ամսում մեր պարտքը աճել է 110 միլիոն դոլարով, իսկ տարվա սկզբից` 517 միլիոն դոլարով:
Վերջին շրջանում պարտքի «անոտոմիայում» արձանագրվում է ուշագրավ փոփոխություն: Իշխանությունը շեշտը դրել է ոչ թե արտաքին, այլ ներքին պարտքի կուտակման վրա: Եթե տարվա սկզբից արտաքին պարտքը աճել է մոտ 10 տոկոսով, ապա ներքին պարտքը՝ մոտ 30 տոկոսով:
Կառավարությունը մոտ 1 միլիարդ դոլարին համարժեք դրամի պարտատոմս է վաճառել եւ դրանք պետք է ետ գնի բարձր տոկոսներով: Սակայն եթե դրամը արժեզրկվի, ապա կստացվի, որ այդ պարտատոմսերը ետ են գնվելու ավելի էժան, քան վաճառքի գինն էր: Ու ստացվում է, որ կառավարությունը շահագրգռված է մի ինչ-որ պահի արժեզրկել դրամը, ինչի շնորհիվ ներքին պարտքի սպասարկման վրա գումար չի ծախսի»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով Գրիգոր Մինասյանը՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հարազատ եղբայրը և am.am իրավաբանական ընկերության սեփականատերը, առաջիկայում կարող է անդամակցել Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությանը:
Մենք չկարողացանք իր այդ մտադրությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Գրիգոր Մինասյանից, իսկ կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանն ասաց, որ նրա կողմից անդամակցության դիմում չեն ստացել: Որոշ տեղեկությունների համաձայն Գ. Մինասյանի մուտքն այդ կուսակցություն բացել է նրա գործընկեր և ՄԻ նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը: Վերջինս Գրիգոր Մինասյանի հետ am.am ընկերության համասեփականատերն է:
Հիշեցնենք նաև, որ մամուլի հրապարակումների համաձայն, Կարեն Անդրեասյանը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից հրաժարական է տվել իր վաղեմի ընկերոջ՝ Միքայել Մինասյանի հետ ունեցած տարաձայնությունների արդյունքում: Եղբոր հետ խորը տարաձայնություններ ունի նաև Գրիգոր Մինասյանը: Մենք փորձեցինք նաև Կարեն Անդրեասյանից մեկնաբանություն ստանալ Գրիգոր Մինասյանի՝ «Համախմբմանն» անդամակցելու վերաբերյալ, բայց նա էլ հեռախոսազանգերին չէր պատասխանում:
«ՀԺ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Երեւանում պայթեցման միջոցով քանդվեց մայրաքաղաքի առաջին տպարանի շենքը: Շենքը մոտ 100 տարվա պատմություն ուներ եւ, կարելի է ասել, Երեւանի պատմության անբաժան մասն էր: Այն, որ տպարանի շենքը քանդվելու է, լայն հասարակությանը հայտնի չէր. կարելի է ասել՝ այդ որոշումը այնքան էլ հրապարակային չէր եւ շատերի համար անակնկալ էր:
Դատելով սոցիալական ցանցերում երեկ ծավալված ակտիվ քննարկումներից, հանրությունը շատ բացասական արձագանքեց դրան, եւ կարելի է ենթադրել, որ եթե նախօրոք հայտնի լիներ, որ շենքը քանդվելու է, բողոքի ակցիաներ կլինեին: Թերեւս հենց դա է պատճառը, որ շենքի ճակատագիրը թաքուն էր պահվում:
Շենքի տեղում, ըստ շրջանառվող լուրերի, կառուցվելու է բազմաֆունկցիոնալ շենք կամ հյուրանոց: Երեկ մամուլը հետեւողականորեն փորձում էր պարզել, թե ով է այդ տարածքի սեփականատերը: Վերջինս այդպես էլ իրեն «չմատնեց»: Մեր տեղեկություններով, տվյալ տարածքի սեփականատերը «Մաքուր երկաթ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գենիկ Կարապետյանն է: Նշենք, որ պայթեցումը իրականացրել են «Նորտեղ Շին» ընկերության մասնագետները: Վերջիններս գործել են պրոֆեսիոնալ: Պայթեցված շենքի հարեւանությամբ գտնվող շինությունները չեն տուժել, իսկ արտաքին պատերը պայթյունի հետեւանքով «ծալվել են» դեպի ներս»:
«Հայկական Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվահամարում:
“Հայկական ժամանակ” թերթը գրում է. “Մեր տեղեկություններով, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սպառողներին մատակարարվող գազի սակագնի փոփոխության հարցում լուրջ առաջընթաց չի կարողանում արձանագրել և քննարկումները շարունակվում են:
Վարչապետի պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո Կարեն Կարապետյանը հանձնարարեց այս հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին քննարկել որոշ կատեգորիայի սպառողների համար տարբերակված սակագներ սահմանելու հնարավորությունը, դրանով մի կողմից բիզնեսը խթանելու, մյուս կողմից՝ սոցիալապես անապահով խավերի համար ավելի ցածր սակագին սահմանելու նկատառումներով:
Հանձնաժողովում կատարած հաշվարկները ցույց են տվել, որ այդ երկու խնդիրները միաժամանակ լուծելու դեպքում պետք է նվազի “Գազպրոմ Արմենիայի” եկամուտը, կամ պետք է բարձրացվեն մյուս սպառողներին մատակարարվող գազի սակագները:
Հանձնաժողովում հույս ունեն, որ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը կնվազի, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի կատարել իրենց տրված այդ հանձնարարականը”:
Հայկական ժամանակ
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Հայկական Ժամանակ» թերթի հետ զրույցում ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն ասել է, որ այսօր կեսօրից հետո սառը ցիկլոնն աստիճանաբար կկորցնի իր ուժը: Հարցին՝ ե՞րբ փոքր ինչ կմեղմանա եղանակը, Սուրենյանը պատասխանեց. «Հոկտեմբերի 27-ին առանց տեղումների եղանակ է սպասվում, հոկտեմբերի 28-ին, 29-ին եւ 30-ին կնկատվի ամպամածության ավելացում, առանձին հատվածներում տեղումներ՝ այդ թվում Երեւանում: Նոր պրոցես նկատվում է 28-ից սկսած:
Ի տարբերություն նախորդ ճակատի, որ եկել էր Արկտիկայից, նոր պրոցեսը գալիս է Միջերկրական ծովի ավազանից, այսինքն իր հետ բերում է արեւադարձային տաք հոսանքներ: Եվ չնայած ամպամած եղանակին եւ տեղումներին՝ ակնկալենք ջերմաստիճանի զգալի բարձրացում. հոկտեմբերի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում ջերմաստիճանը 5-7 աստիճանով կբարձրանա: Թե հետո երբ կիջնի՝ դա ճշտում ենք:
Կարծես թե ամսի 31-ից կսկսի անկում ապրել: Իսկ մինչ այդ, ամսի 27-ից 30-ը համեմատաբար տաք կլինի: Տաք ասելով նկատի ունենք, որ եթե վաղը Երեւանում սպասվում է առավելագույնը 8 աստիճան տաքություն, ապա 28-ին, 29-ին ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչեւ +13+15 աստիճանի»:
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, անցյալ հինգշաբթի՝ հոկտեմբերի 20-ին, Արարատի մարզի ոստիկանության պետ Արսեն Աբրահամյանը իր վարորդի և քրեական հետախուզության աշխատակցի հետ ծեծի է ենթարկել մարզային վարչության քրեագետ Եսայի Էլոյանին:
«Ծեծը, ըստ ճշտված տեղեկությունների, սկսել է ոստիկանապետի վարորդ Էդգարը հենց քրեագետի աշխատասենյակում:
Էդգարին միացել է Արսեն անունով քրեական հետախուզության աշխատակիցը: Արսեն Աբրահամյանը «վրա է հասել» աղմուկի վրա և իր հերթին շարունակել ծեծել լեյտենանտ Էլոյանին:
Պատճառը, մեր տեղեկություններով, եղել է այն, որ Էլոյանին հրահանգել են ինչ-որ մեքենայի պետհամարանիշներ բարձրացնել Արսեն Աբրահամյանի մոտ, սակայն Էլոյանը արագ չի կատարել հրահանգը: Ի դեպ, մեքենան, ըստ նույն աղբյուրի, ոստիկանապետը նվեր էր ստացել: Երեկ մեզ հետ զրույցում լեյտենանտ Էլոյանը հերքում էր տեղի ունեցածը: Նա հայտարարեց, որ սխալ տեղեկություններ են տարածվում: Նկատենք, որ Էլոյանի ձայնը բավական ընկճված էր:
Ի դեպ, Արարատի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին է, որը հայտնի է մի շարք սկանդալային պատմություններով»:
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.