13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Բոլորս քննադատեցինք ՀՅԴ խմբակցության երիտասարդ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանին, որը կոռուպցիայի մասին ոչ հրապարակային ազդարարումը համարեց «հայի տեսակին» ոչ վայել եւ կարծիք հայտնեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի նոր օրենքներով խրախուսվում է «գործ տալը»: Բայց նա արձանագրել է Հայաստանի բնակչության 90 տոկոսի համոզմունքը:
Ավելին ասեմ՝ թեեւ մենք՝ քննադատողներս, տեսականորեն համաձայն չենք Անդրանիկի հետ, բայց սովորաբար մենք մեր առօրյա պրակտիկայում վարվում ենք ճիշտ այնպես, ինչպես նկարագրում է պատգամավորը:
Եվ դա վերաբերում է ոչ միայն կոռուպցիային: Երբ երթուղային տաքսու վարորդը ծխում է, արդյոք մենք նրան դիտողությո՞ւն ենք անում: Իսկ երբ մեր նկատողությանն ի պատասխան վարորդը մեզ ուղարկում է հայտնի ռուսական հասցեով, մենք ի՞նչ է՝ գրի ենք առնում մեքենայի համարանիշը ու դիմում ենք քաղաքապետարա՞ն: Ոչ, լավագույն դեպքում մենք էլ նրան նույն տեղը կուղարկենք:
Եվ բոլոր արդարացումները, թե չենք ուզում, որ այս խեղճ մարդը տուժի, որ նա ընտանիք է պահում եւ այլն, դրանք բոլորը սուտ են: Իրականում մենք վախենում ենք: Վախենում ենք հասարակական կարծիքից եւ «վատամարդ» դուրս գալուց: Հենց նույն պատճառով էլ մենք պատրաստ ենք առավոտվանից գիշեր օդի մեջ բացականչել՝ «դրանք բոլորը թալանչի են, ավազակ են» եւ այլն, բայց հենց գործը հասնում է կոնկրետ դեպքին, մենք վարանում ենք ճշմարտությունը հրապարակելուց:
Երբ մաքսայինի աշխատողը մեզնից կաշառք է ուզում, մենք կամ տալիս ենք կաշառքը, կամ ծանոթ ենք փնտրում, որ այդ կաշառքը չտանք: «Բա ի՞նչ եք ուզում խեղճ մարդուց՝ եթե նա վերեւներին չմուծվի, այդ համակարգում չի աշխատի»,- կասեք դուք: Դա, իհարկե, ճիշտ է. բայց եթե 100 մաքսավորներից, 100 հարկահավաքներից, կադաստրի 100 աշխատակիցներից 10-ը նստի, արդյոք մնացած 90-ը կմտածե՞ն մուծվելու մասին:
Դուք կասեք նաեւ՝ պետք է նստեցնել նրանց պետերին, որոնք «նալոգ» են պահանջում, չի լինի պետը՝ չի լինի «նալոգը»: Դա էլ է ճիշտ: Բայց մենք՝ շարքային քաղաքացիներս, պետերի հետ գործնական հարաբերությունների մեջ չենք մտնում: Պետերի հետ առնչվում են «մուծվողները»՝ նրանք կհամարձակվե՞ն իրենց անունից ահազանգել: Բնականաբար, ոչ: Նրանք եթե բողոքեն, ապա միայն իրենց ինքնությունը չբացահայտելու պայմանով: Կբողոքեն, եթե մենք հրաժարվենք «գործ տալը» պախարակելու ասիական, կիսագողական պրակտիկայից:
Ինչո՞վ է տարբերվում «ազդարարի» ինստիտուտը ստալինյան մատնագրերից: Նախ՝ նրանով, որ այն վերաբերում է բացառապես չինովնիկների կոռուպցիային եւ ոչ թե «հակասովետական» ինչ-որ մտքերին կամ արտահայտություններին: Երկրորդ՝ նրանով, որ պարզապես ահազանգի հիման վրա ոչ մեկին չեն ձերբակալի, այդ ահազանգը պետք է ստուգվի, եւ եթե սուտ լինի, ոչ ոք մարդուն չի անհանգստացնի: Շատ հնարավոր է, որ չեն անհանգստացնի նույնիսկ այն դեպքում, եթե ահազանգը ճիշտ լինի»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Առավոտ» օրաթերթը զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ։
«Հասարակության հետ կապ ապահովելու, ինչպես նաև հանրությանը պատշաճ կարգով տեղեկացնելու ֆունկցիան իրացնելիս պաշտպանական գերատեսչությունը հաշվի է առնում մի շարք առանձնահատկություններ, որոնք անմիջապես առնչվում են անվտանգությանը։ Հաշվի են առնվում ինչպես հանրությանը տեղեկատվություն ապահովելու, այնպես էլ տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրը։ Սրա նպատակը ոչ թե հանրությունից ինչ-որ բան թաքցնելն է, այլ հակառակորդին նույնիսկ տեսականորեն հասու տեղեկատվության առավելագույնս ֆիլտրումն է»,- ասել է նա։
«Առավոտ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում։
«Այս «խառը» փուլում Ռուսաստանը կարող է ավելացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասի վրա, քանի որ հետո, երբ Արեւմուտքը հստակեցնի իր դիրքորոշումները մի շարք հարցերում, կարող է իր համար ուշ լինել:
Հայաստանի մասով պետք է սպասել, որ ՌԴ-ն կփորձի մինչեւ 2018թ. վերջնական տեսքի բերել Հայաստանում ռուսական ուղղվածություն ունեցող քաղաքական որոշումներ կայացնողների խումբը, որպեսզի բացառի իր համար անցանկալի զարգացումները, երբ Սերժ Սարգսյանը վայր դնի նախագահի մանդատը»,-«Առավոտ»-ին տված հարցազրույցում նշեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանը՝ հավելելով, որ եթե «առանց այդ էլ իմիջային խնդիրներ ունեցող» Հայաստանն այս անգամ էլ հրաժարվի ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից՝ «Հայաստանը կհայտնվի ծանր կացության մեջ»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Երեկ ծանոթացա «PicsArt» սոցիալական ցանցի եւ ֆոտոխմբագրման հավելվածի գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանի հետ: Եվս մեկ անգամ համոզվեցի, որ IT ոլորտի ձեռնարկությունները Հայաստանում աշխատանքի նոր մշակույթի եւ կասեի անգամ՝ կյանքի ժամանակակից ընկալման առաջամարտիկներն են:
Կասկած չկա, որ այդ ոլորտը կլինի ոչ միայն տնտեսության, այլեւ կրթության, առողջապահության, էներգետիկայի եւ, ամենակարեւորը, ռազմարդյունաբերության լոկոմոտիվը: Իսկ սա չի կարող չբերել նաեւ այլ հասարակական փոփոխությունների:
Բերեմ տարրական օրինակ: Անհատ տաքսիստները բողոքում են համացանցով եւ նավիգատորով աշխատող տաքսի ծառայություններից: Ո՞վ է հաղթելու այդ պայքարում՝ անկախ նրանից, թե ով ինչ քաղաքական դիրքերից է այդ կոնֆլիկտը մեկնաբանում: Բնականաբար, ծառայությունները, որոնք շատանալու են եւ մրցակցելու են իրար հետ: Չսափրված, ծխող, ռաբիս երաժշտություն լսող եւ հաճախորդի հետ քաղաքական բամբասանքները քննարկող տաքսիստները պարտվելու են: Իսկ պարտվելուց հետո նրանք կա՛մ կսափրվեն եւ կփորձեն նույնպես նորմալ ծառայություններ մատուցել, կա՛մ էլ կանցնեն այլ ոլորտ, որտեղ նույնպես նոր որակներ կպահանջվեն:
Հնարավոր չէ հաղթել առաջընթացը: Որքան էլ մարդիկ պայքարում էին հաստոցների դեմ՝ ասելով, որ ձեռքի աշխատանքով զբաղվողները գործազուրկ կմնան, միեւնույն է՝ ձեռնտու գործիքը հաստոցն է: Հիմա էլ ձեռնտու գործիքը համացանցն է: Կամ մեկ այլ օրինակ՝ որքան էլ տեղացի եւ միջազգային օլիգարխները մեզ վրա նավթ եւ գազ ծախեն, միեւնույն է, մոտ ապագայում մարդիկ իրենց տները տաքացնելու են եւ լուսավորելու են քամու եւ արեւի էներգիայով, նույն այդ էներգիայով լիցքավորելու են իրենց մեքենաների մարտկոցները: Դա, ի դեպ, բերելու է բռնապետական «նավթային ռեժիմների» տապալման:
Վերջին 5-6 տարում ես Հայաստանում նկատում եմ երեւույթներ, որոնք անհամատեղելի են «հետխորհրդային» տրամաբանության հետ: Եվ դա ոչ միայն IT ոլորտի ընկերություններն են՝ մեր նախարարների, պատգամավորների մեջ նույնպես կան մարդիկ, որոնք «պոստսովետ» չեն: Վաղ թե ուշ նրանք կփոխարինեն մեր աչքի համար սովորական դարձած «ճահիճը»:
Մի քանի օր առաջ բանավեճի ժամանակ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հակադարձեց ռուսաստանցի պատգամավոր Նիկոնովին, որը Վրաստանն անվանեց «հետխորհրդային» երկիր: Նա կոչ արեց հրաժարվել «պոստ» նախածանցից` պնդելով, որ Վրաստանն Արեւելյան Եվրոպայի երկիր է: Անկախ նրանից՝ այդպես է դա, թե ոչ, դա մի ուղղություն է, որով պետք է գնալ: Նաեւ՝ մեզ»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ամեն տարի մայիսի 31-ին նշվում է Ծխելու դեմ պայքարի օրը: Ինձ չի թվում, որ այս տարի ինչ-որ արտառոց կամ վիճելի բան ասվեց: (Ուրիշ հարց, որ կրկնվող ձեւակերպումները գործերի չեն վերածվում): Պարզապես այս սեզոնին ֆեյսբուքահայությունն այնքան պարապ էր մնացել, որ սկսեց քննարկել այս ստանդարտ խոսքերը՝ առաջ քաշելով տարաշխարհիկ վարկածներ: Մասնավորապես, Հայաստանում պայքարում են ծխելու դեմ, որովհետեւ «օրթաղ» գործ են բռնել «Ֆիլիպ Մորիսի» հետ, որն ուզում է մեր ժողովրդի վրա էլեկտրոնային սիգարետներ ծախել: Բայց ոչ մի մասնագետ եւ ոչ մի պաշտոնյա թե՛ Հայաստանում եւ թե՛ որեւէ այլ երկրում չի ասել ու չի ասելու, որ էլեկտրոնային ծխախոտը վնասակար չէ` ի տարբերություն սովորականի: Ծխելու դեմ պայքարողները պայքարում են բոլոր տեսակի սիգարետ ծխելու դեմ:
Դավադրության տեսություններն ընդհանրապես հատուկ են մեր ազգին, բայց՝ հատկապես ֆեյսբուքում: Օրինակ՝ մարդիկ համոզված են, որ փակ տարածքում, հասարակական վայրում ծխելն արգելելու դեպքում ինչ-որ օլիգարխ շահելու է: Բայց իրականում սրճարանների, ռեստորանների սեփականատերերը տուժելու են: Եվ հենց այդ պատճառով էլ կարծում եմ, որ այդ արգելքը չի գործելու, իսկ եթե ես բողոքեմ, որ իմ կողքի սեղանին ծխում են, ապա թե այդ ծխողը եւ թե «օբյեկտի տերը» ինձ խիստ կհանդիմանեն՝ «դու հո գործ տվող չե՞ս»:
Ահա թե ինչու եմ ես կարծում, որ խոսքերից այն կողմ գործը չի գնա: Ծխախոտի գինը բարձրացնելը նույնպես ստանդարտ քայլ է, որն արվել է բոլոր զարգացած եւ զարգացող երկրներում: Դրանից նույնպես արտադրողները չեն շահելու, որովհետեւ՝ ա/ բարձրացվում է ակցիզային հարկը, ոչ թե նրանց եկամուտը, բ/ թանկ ապրանքը վաճառելն ավելի դժվար է: Եթե մեզ շրջապատող երկրներում ծխախոտն ավելի էժան լիներ, քան Հայաստանում, ապա մեր ծխողները կփնտրեին նման ծխախոտ, բայց հարեւանների մոտ ծխախոտն արդեն «հասցրել» են 2-3 անգամ թանկացնել:
Եվ դարձյալ ես կասկածում եմ, որ դա կանեն Հայաստանում` հաշվի առնելով հենց մեր արտադրողների լոբբինգը: Իհարկե, ծխելը կամ չծխելը ուղղակիորեն կապված չէ մարդու, անհատի հաջողակ կամ ոչ հաջողակ լինելու հետ: Բայց, կարծում եմ, ոչ ոք չի վիճի, որ առողջ ապրելակերպը հատուկ է զարգացած, քաղաքակիրթ, առաջադեմ հասարակություններին, որտեղ քարոզվում է իմաստալից, բովանդակալից, նպատակասլաց կյանքը: Դա էր, որ, հավանաբար, նկատի ուներ առողջապահության նախարարը: Բայց ամենահետաքրքիր արձագանքը հետեւյալն էր. «Ծխելու եմ: Այս իշխանությունների ինադու օրը 4 տուփ եմ ծխելու»: Շատ տրամաբանական է»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «5-րդ գումարման Ազգային ժողովում 6 խմբակցություն կար: Ներկայումս դրանք 4-ն են, զուտ թվաբանական առումով դա հետընթաց է` որքան բազմազան, այնքան լավ: Բացի այդ, որքան շատ են չբավարարված հավակնություններով քաղաքական ուժերը, այնքան վատ:
Դժվար է այդ «չբավարարված» վիճակով մտքերն ուղղել կառուցողական հուն. երբ չես հասել քո նպատակներին, ապա նեղվում ես ոչ միայն իշխանություններից, այլեւ խորհրդարան անցած ընդդիմադիրներից, որոնց այս պարագայում պարտադիր անվանելու ես «ծախված» եւ «վերահսկվող»:
Բայց խորհրդարան չանցնելը դեռեւս աշխարհի վերջը չի: Եթե կան գաղափարներ, ապա դրանք կարելի է իրագործել նաեւ խորհրդարանից դուրս գտնվելով: Մանավանդ, որ ներկայումս գաղափարներ քարոզելու համար բազմաթիվ հարթակներ կան: Եթե դրանք ավելի օրիգինալ են, քան «երկիրը կործանվում է» եւ «այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա» բանաձեւերը, ապա դրանք կարող են հետաքրքիր լինել հասարակության կամ, համենայնդեպս, դրա որոշակի շերտերի համար:
Ինչ պետք է անի արտախորհրդարանական ընդդիմությունը: Նախ` դուրս գա շոկային վիճակից կամ, ավելի պարզ լեզվով ասած` «մանթրաժից»: Դա, իհարկե, վաղ թե ուշ տեղի կունենա, պարզապես պետք չէ, «ազգային մենթալիտետի» համաձայն, ամիսներով «դարդ անել»: Հետագա քայլերը կարող են լինել. 1/ ընտրություններում թույլ տրված սեփական սխալների անաչառ վերլուծությունը եւ գնահատականը (ցանկալի է` հրապարակային), 2/ առաջիկա 5 տարիների գաղափարական եւ քարոզչական ուղղությունների ճշգրտումը, 3/ նոր դաշնակիցներ եւ համախոհներ փնտրելը:
Վերջին կետի վրա կցանկանայի մի փոքր կանգ առնել: Դաշինքները մեզ մոտ սովորաբար ստեղծվում են ընտրություններից 2-3 ամիս առաջ եւ զուրկ են ոչ միայն գաղափարական ընդհանրություններից, այլեւ մարտավարության մասին համատեղելի պատկերացումներից ու հենց այդ պատճառով էլ շատ արագ կազմալուծվում են: Ինձ թվում է՝ բանակցությունները քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների հետ պետք է սկսել հենց հիմա՝ շոշափելով այն առանցքը, որի շուրջ հնարավոր է համախմբվել: Միայն առաջին հայացքից է թվում, որ հաջորդ ընտրություններին շատ ժամանակ է մնացել: Իհարկե, կարող է լինել նաեւ հետեւյալ մոտեցումը՝ միեւնույն է, ոչինչ չի ստացվի, միեւնույն է, ինչ էլ անենք, իշխանությունները կեղծելու են եւ այլն: Այդպես մտածողներին թերեւս չարժե զբաղվել քաղաքականությամբ»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Պարզվում է՝ ընտրական հանձնաժողովի անդամը ընտրական տեղամասում իրավունք ունի իր պարտականությունները կատարող լրագրողին ասելու՝ «Տղա ըլնեիր՝ կտայի մռութդ կջարդեի, նոր կիմանայիր», «տղա ըլնեիր՝ մի հատ բառ կասեի…», «թուլին նայի հլը», եւ դա որեւէ հանցակազմ չի պարունակում: Այդպիսի եզրակացության է եկել Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Հ. Պ. Հալաբյանը:
Հիշեցնեմ, որ այդպիսի սպառնալիքներով էր ապրիլի 2-ին թիվ 7/46 ընտրատեղամասի հանձնաժողովի ՕԵԿ-ական անդամ Արայիկ Գեւորգյանը հարձակվել «Առավոտի» լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի վրա: Կարծում եմ՝ նման փայլուն հետաքննության համար ավագ լեյտենանտին պետք է շտապ կապիտանի կոչում տալ: Չգիտեմ, գուցե ՕԵԿ-ական հանձնաժողովականը կամ ավագ լեյտենանտը տանը իրենց կանանց հետ այդպիսի արտահայտություններով են շփվում, եւ այս պարագայում իսկապես պետք չէ քրեական գործ հարուցել: Բայց տվյալ պարագայում, կրկնեմ, խոսքը ընտրական տեղամասի մասին է, որտեղ կատարվում էր հասարակության համար նշանակալից իրադարձություն:
Նման կեցվածքով ոստիկանությունը «կանաչ լույս» է վառում նոր խուլիգանների, լրագրողների վրա նոր հարձակումների համար: Իշխանությունը, ի դեմս ոստիկանության, ասում է «գողականներին» եւ «լավ տղերքին»՝ ինչ ուզում եք արեք ընտրությունների ժամանակ, մենք տեր ենք:
Ես չգիտեմ, թե ինչպես են Արայիկի նման անձնավորությունները «լեզու գտնում» ոստիկանության հետ: Գուցե «մուծվում են», բարեկամ եւ ընդհանուր ծանոթներ են գտնում (մանավանդ, որ հոգեւոր ընդհանրություններն ակնհայտ են), կամ գուցե մեկը «վերեւից» զանգում եւ ասում է՝ «Արայիկը մեր տղեն ա, նրան չնեղացնեք»: Բայց դա այնքան էլ կարեւոր չէ: Կարեւորն այն է, թե Արայիկը եւ նրա նմանները օրինակ են ծառայում, թե ինչպես հանձնաժողովի անդամը պետք է խոսի լրագրողի հետ, եւ ինչպես տղամարդը (կամ նա, ով գոնե արտաքուստ այդպիսի տպավորություն է թողնում) պետք է խոսի կնոջ հետ:
Վաղը կհայտնվեն նոր Արայիկ եւ Հ. Պ. Հալաբյան, եւ նրանք իրար ձեռք ձեռքի բռնած կերտելու են Հայաստանի ընտրական եւ իրավապահ համակարգը: Իմ գրելով, իհարկե, ոչ մի բան չի փոխվի: Պարզապես իմ գործը զգուշացնելն է, մնացածը դուք գիտեք, հարգելի ընթերցողներ:
… Որ ասում ենք՝ անպատժելիություն, հենց դա նկատի ունենք»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Շիրակ կենտրոն» Հ/Կ նախագահ Վահան Թումասյանն, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում արդեն երկրորդ տարին անցկացվող «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակաբաշխությանը, կարծիք հայտնեց, որ այն թեև լավ իմաստ ունի, սակայն հազար ու մի խնդիրներ ունեցող Հայաստանում դեռ շուտ է նման խնդրով զբաղվելը։
«Ցույց ենք տալիս, որ գնահատում ենք աֆրիկյան կամ այլ ժողովուրդներին մեծ օգնություն բերող անհատներին, բայց մի հատ հայացք սևեռենք, թե Հայաստանի ներսում ինչ է կատարվում, հայ ժողովրդի հետ ինչ է կատարվում, սահմանին զոհվող երեխաների ընտանիքներում ինչ է կատարվում։ Այդ միջոցները, էներգիան ծախսենք Հայաստանի ներսում, մի քիչ մեր վիճակը շտկվի, թշվառությունը, թերսնվածությունը մի քիչ նվազի, հետո գնահատենք աշխարհին», – ասում է Վահան Թումասյանը։
Ըստ նրա, թեև լավ երևույթ է բարություն սերմանող, մարդասիրական գործեր անող անհատներին գնահատելը, սակայն չպետք է հարկ եղածից շատ ուշադրություն սևեռենք այդ մրցանակաբաշխությանը, որը Հայաստանի սահմաններից դուրս մեծ ճանաչում չունի։ «Քանի որ Հայաստանում աղքատությունը և ոչ միայն սոցիալական, այլ մշակութային աղքատությունն այնքան է, որ կոպիտ ասած՝ պարապ ենք, ավելի շատ ուշադրություն ենք դարձնում, քան իմաստ ունի։ Առհասարակ պետք է մի բան հասկանանք, որ սովորական երևույթ է։ Լավ բան է, բայց շատ սովորական երևույթ է այդ մրցանակաբաշխությունը։ Ամբողջ ազգով ապրելու երևույթ չէ, բայց քանի որ ամբողջ ազգով քիչ անելիք ունենք, տնտեսություն չի զարգանում, աղքատություն է, մշակույթ չի զարգանում, չգիտեմ՝ սպորտը տեղում դոփում է, մարդիկ մեծամասամբ հեռուստասերիալների վրա են նստած և կարծես կայարանում սպասում են իրենց գնացքին․․․Ամբողջ ազգով ինչ-որ բանի ենք սպասում, տա Աստված՝ լավ բանի սպասենք։ Այդ պատճառով էլ՝ կարծում եմ ավելի շատ ուշադրություն դարձրեցինք, քան պետք էր»,- ասում է Վահան Թումասյանը։
Նա ասաց, որ չի նայել մրցանակաբաշխությունն ամբողջությամբ, քանի որ գործով է զբաղված եղել, տնակ էր քանդում, որոշակի դրվագների հետևել է համացանցով։ «Ես սիրում եմ, որ գործողություն արվի Հայաստանում, ոչ միայն դահլիճներում կամ նախագահականում մրցանակներ չշնորհվեն, է հետո՞։ Ամեն դեպքում հովանավորները իրենք են որոշում, թե իրենց գումարը որտեղ ծախսեն, հիմա իրենք մտածել են, որ ․․․ Չչափազանցնեմ, չեմ կարծում Հայաստանից դուրս այդ մրցանակաբաշխությունն ուշադրության կենտրոնում է։Եթե այդ մրցանակաբաշխությունը հնարավոր լիներ ունենար համաշխարհային ազդեցություն, ինչպես ասենք Նոբելյան մրցանակը, ապա ուրիշ ազգեր էլ կանեին, մեզ հաստատ հերթ չէր հասնի։ Ես ինքս այդ գումարները, միջոցները, էդ էներգիան, էդ աշխատանքը ավելի արդյունավետ վայրում կծախսեի։ Երկրի ներսում տնտեսություն կզարգացնեի, որովհետև էդ մարդիկ, որոնք հյուր են եկել և իրականում եթե Հայաստանը տեսնեին, չէ՞ին ասի պարգևատրող կամ օգնող եք, ձեր ժողովրդին օգնեք․ 47-48 տոկոս թշվառություն, աղքատություն, թերսնվածություն է»։
Առավոտ
Մանրամասներն՝ այսօրվա համարում։
«Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը մտահոգված է, որ մինչեւ նոյեմբեր սահմանին իրավիճակը կշիկանա, քանի որ Ռուսաստանը Հայաստանին ցանկանում է հասկացնել, թե Եվրամիության հետ ոչինչ մի արա։ Մինչդեռ նախատեսված է, որ ՀՀ-ԵՄ համագործակցության պայմանագիրը ստորագրվելու է նոյեմբերին։
Սաֆարյանը նկատել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններն էլ են, ըստ էության, ազդեցությունը կորցնում, դրա վկայությունն է այն, որ երեկ կրկին սահմանին զոհ ենք ունեցել. «Այն, որ շաբաթներ առաջ եւ վերջին արյունոտ դեպքից հետո Ռուսաստանը կրկին մատակարարեց Ադրբեջանին սպառազինություն, որ դեմոնստրատիվ ցուցադրում են ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացում, սրանք զուտ անուղղակի քայլեր են Հայաստանին հասկացնելու, որ ԵՄ-ի հետ ոչինչ մի արա։ Հենց այս պատճառով էլ մինչեւ նոյեմբեր դեռ իրավիճակն էլի կշիկանա»,-ասել է նա»։
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների հայկական կենտրոնի վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ արցախաադրբեջանական սահմանին հակառակորդի հրահրած վերջին միջադերղի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական հայտարարությունը կախված է Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշման, բանակցություններով ոչ կառուցողական մասնակցության հետ: «Մինսկի խումբն ուշացրեց արձագանքը: Եթե առաջին օրը նման հայտարարություն տարածեր, այլ իրավինակ կլիներ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Շահնազարյանը: «Այդ դեպբում իրավիճակն այսպիսին կլիներ. Մինսկի խումբը կնշեր, որ Ադրբեջանը նման գործողություն է կատարել, իսկ հաջորդ օրը կլիներ արցախյան կողմի պատասխանելը: Սա կոշտ քաղաքականություն է, որը կիրառում է Արցախի պաշտպանության բանակը: Այսինքն՝ մենք չենք կրակում, բայց ձեր մեկ կրակոցի դիմաց դուք տասնապատիկն եք ստանալու»,- հավելեց մեր զրուցակիցը»,- գրում է թերթը։
«Առավոտ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
12.04.2024 | 01:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
12.04.2024 | 02:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան -
12.04.2024 | 01:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար -
12.04.2024 | 02:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.