23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Հուլիսի սկզբին Ադրբեջանի ձեռնարկած քայլերը՝ Արցախի հետ շփման գծում իրավիճակի սրման ուղղությամբ, կարծես թե չտվեցին այն քաղաքական և քարոզչական արդյունքը, որին հարևան երկրի ղեկավարությունը ձգտում էր: «Արյունախում հայերի» առասպելը հաստատելու որևէ լուրջ ապացույց չի ստացվել:
Դա ունի ընդհանուր և մասնավոր պատճառներ: Ընդհանուրն այն է, որ մի կողմից՝ Ադրբեջանն ամեն օր ասում է՝ հեսա մենք զենքով կգրավենք Ղարաբաղը, Զանգեզուրը, Գյոքչան ու Էրիվանը, մյուս կողմից՝ ասում է՝ մենք խաղաղասեր ենք, հայերն են առաջինը կրակում: Դիրքորոշման այդ հակասությունն, ինձ թվում է, չի նպաստում քարոզչական միավորների ձեռք բերմանը:
Ադրբեջանի անհաջողության մասնավոր պատճառն այն է, որ այսօր շատ դժվար է թաքցնել կամ խեղաթյուրել իրականությունը: Պարզ է, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար, որոնց արբանյակները on-line ռեժիմով հետևում են աշխարհի ցանկացած անկյունում տեղի ունեցող իրադարձություններին, ճշմարտությունն իմանալը խնդիր չէր նաև 10, 20 տարի առաջ: Բայց մի քանի ժամ հետո պատկերը վերականգնելը և աշխարհին ներկայացնելը խնդիր չէ նաև մեզ նման երկրների համար:
Բացի այդ, գոնե հայկական կողմից սահմանն այնպես է կահավորված, որ ամեն ինչ նկարահանվում է և անհրաժեշտության դեպքում հրապարակվում է: Ադրբեջանի ռազմաքաղաքական ակցիաները, որոնք կոչված էին, մասնավորապես, ուշադրություն շեղել իսլամիստներին զենք վաճառելուց և Արևմուտքի՝ մարդու իրավունքների հետ կապված դժգոհություններից, չեն հասել իրենց նպատակին նաև այն պատճառով, որ այդ երկրի և Ռուսաստանի հարաբերություններում դժվարություններ են առաջացել (ենթադրում եմ, ժամանակավոր):
Տարաձայնությունների պատճառը, ըստ փորձագետների, «գազային մրցակցությունն» է՝ մի ոլորտ, որտեղ ներկա ժամանակահատվածում այդ երկու երկրների շահերը չեն համընկնում: Ադրբեջանն այս պահին Ռուսաստանից «դաբրո» չունի՝ իրավիճակ սրելու, իսկ առանց «դաբրո»-ի սրելու դեպքում չի ստանում բավարար դիվանագիտական, քաղաքական և քարոզչական աջակցություն: Դա չի նշանակում, որ վաղը կամ մյուս օրը այդ «դաբրոն» չի տրվելու:
Եվ վերջապես: Հայկական կողմն էլ, կարծես թե, փոխում է իր մարտավարությունը: Ադրբեջանը պետք է զգա, որ ցանկացած, նույնիսկ փոքր ոտնձգության դեպքում պատասխանը դաժան է լինելու, և այդ պատասխանին հետևած վայնասունին մենք, համենայնդեպս, ուշադրություն չենք դարձնի: Նույնիսկ եթե ՄԱԿ-ն ընդունի ոչ թե 4, այլ 144 բանաձև»:
«Առավոտ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Բնականաբար, ես այնքան միամիտ չեմ, որ հավատամ, թե ոստիկանությունը «Սասնա ծռերի» նկատմամբ «համաչափ ուժ» է կիրառել: Եթե ամբաստանյալը և որևէ այլ քաղաքացի կռվի մեջ է մտնում ոստիկանի հետ, ապա վերջինս պետք է այնքան սառնասիրտ և պրոֆեսիոնալ լինի, որ առանց ավելորդ շարժումների նրա ձեռքերը ոլորի, ձեռնաշղթա հագցնի և տանի խուց: Բայց մեր ոստիկաններին (ավելի շուտ, «մըլիցեքին») մենք գիտենք՝ «արա, նա ինձ մեր քրֆեց…»: Մի խոսքով՝ ենթադրում եմ, որ տեղի է ունեցել հանցագործություն, որի համար այդ ոստիկանները պետք է կանգնեն դատարանի առաջ:
Բայց, եթե դու իշխանության կամ «Սասնա ծռերի» քարոզիչը չես, լրագրող ես և վերլուծություն ես գրում, ապա խնդիրը պետք է լուսաբանես հնարավորինս հավասարակշռված և բազմակողմանի: Ո՞ւմ է ձեռնտու, որ «Ծռերի» և Սեֆիլյանի դատավարությունն ընթանա դռնփակ: Իհարկե՝ իշխանություններին, նրանք շահագրգռված են արագ-արագ դատել զինված ապստամբության ջատագովներին և ազատվել գլխացավանքից: Իսկ ամբաստանյալները և նրանց կողմնակիցնե՞րը:
Նրանք շահագրգռված կարող են լինել միայն այն պարագայում, եթե իրենց գլխավոր նպատակն է ասել՝ «տեսեք, ինչ բռնապետություն է՝ դռնփակ դատավարություն են անում»: Բայց մի անգամ կամ մի քանի օր նման բան ասելը առանձնապես մի լուրջ նպատակ չէ՝ համեմատած դռնբաց դատավարության ժամանակ քաղաքական նպատակների մասին բարձրաձայնելու հետ:
Եթե հիշյալ երկու գործերով ամբաստանյալները ոտքի կանգնեն, երբ դատարանն է գալիս, և նստեն, երբ դատավարությունն է ընթանում, եթե նրանք չգոռան, չհայհոյեն, չաղմկեն, ոստիկանների և կարգադրիչների հետ կռիվներ չսարքեն, ապա իշխանությունը ոչ մի հիմք չի ունենա իր համար ցանկալի դռնփակ դատավարության անցնելու: Ժամանակին դատական նիստի ընթացքին չեն խանգարել Հրանտ Մարգարյանը, Վահան Հովհաննիսյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Մանվել Եղիազարյանը, Սասան Միքայելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանը, Շանթ Հարությունյանը և բազմաթիվ այլ քաղաքական գործիչներ, երբ ամբաստանյալի աթոռին էին (մի կողմ թողնենք, թե ով ինչում է մեղավոր կամ անմեղ): Ի՞նչ է, նրանք հավատո՞ւմ էին հայաստանյան արդարադատությանը կամ կարծում էին, թե դատարանն անկա՞խ է: Ակնհայտորեն՝ ոչ»:
«Առավոտ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Հնարավո՞ր է Հայաստանում «թավշյա հեղափոխության» նման մի բան: Ես կարծում եմ՝ տեսականորեն հնարավոր է: Բայց դրա համար հարկավոր է նախ վճռականորեն սահմանազատվել «ոչ թավշյա» հեղափոխականներից՝ նրանցից ովքեր ցանկանում են հեղափոխություն անել զենքով, արյուն թափելով, օրենքն արհամարհելով:
Բայց դա, իհարկե, քիչ է. կա ավելի սկզբունքային հարց, որն ինձ այս պահին անլուծելի է թվում: Իրականացնել «թավշյա հեղափոխություն» մեր եւ մեր «բախտակիցների» պարագայում այսօր նշանակում է դուրս գալ «հետխորհրդային» վիճակից (դրա բոլոր հոռի դրսեւորումներով՝ չթվարկեմ) եւ դառնալ Արեւելյան Եվրոպայի մաս: Ինչու Վրաստանում եւ Ուկրաինայում տեղի ունեցավ «թավշյա» հեղափոխություն (դեռեւս ոչ ակնհայտ հետեւանքներով): Որովհետեւ այդ երկրներում հասարակությունների մեծ մասը համաձայն էր դրա համար բարձր, շատ բարձր գին վճարել՝ փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ որպես դրա հետեւանք, տարածքներ կորցնել:
Մենք պատրա՞ստ ենք նման գին վճարել: Անկեղծ ասեմ՝ ես ոչ: Դեռեւս ոչ ոք ինձ չի համոզել, որ հնարավոր է այս աստիճանի կախված լինել Ռուսաստանից եւ չլինել «հետխորհրդային» երկիր, ինչպես նաեւ անել «թավշյա» հեղափոխություն եւ տարածքներ չկորցել»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
aravot.am-ը գրում է. «Գյումրու Սայաթ-Նովա փողոցը, որտեղ երեկ ուշ ժամի հնչել են կրակոցներ, այսօր շրջափակված է ոստիկաններով, դադարեցված է երթևեկությունը, քաղաքային տրանսպորտը ստիպված փոխել է իր ուղղությունը։ Տեղում աշխատում են քննիչները, քրեագետները, զննում Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող բոլոր սպասարկման օբյեկտների տարածքները:
Դեպքի մասին խանութատերերը գրեթե ոչինչ չգիտեն, «Պոնչիկ-մոնչիկ» սրճարանի աշխատակիցները ևս խուսափում էին որևէ բառ ասելուց, թեև իրադարձությունները ծավալվել են հենց սրճարանի դիմաց։ Ըստ մեր տեղեկությունների, տուժող կողմը՝ 1981 թվականին ծնված Գեորգի Հակոբյանը՝ իր շրջապատով, նստած է եղել սրճարանի բացօթյա տարածքում, սրճարանից դուրս գալուց վիճաբանություն է սկսվել ու հնչել են կրակոցներ։ Ըստ բժիշկների, տուժողը կողմի վիճակը կայուն ծանր է, նա Ախուրյանի տարածաշրջանի վաղամեռիկ դատախազ Հակոբ Հակոբյանի որդին է։ Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի տեղեկացմամբ, դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված 8-10 պարկուճներ ու գնդակ։ Դատախազն ասաց, որ այս պահին չունեն որպես կասկածյալ ներգրավված, բերման ենթարկված անձինք։ Ըստ դատախազի, հետաքննական մարմինը ունի տվյալներ, վարկածներ, սակայն այս պահին տվյալներ չեն հրապարակում՝ ելնելով նախաքննության շահերից։ Դատախազն ասաց, որ հարցաքննել են տարածքի բնակիչներին, սակայն նրանք էական նշանակության ունեցող ցուցմունքներ չեն տվել։
Առգրավված են նաև տարածքի սպասարկման օբյեկտներում տեղադրված տեսախցիկները։ Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ, տուժող երիտասարդը՝ Գեորգի Հակոբյանը կոնֆլիկտի մեջ է եղել օրենքով գող՝ Անդրանիկ Սողոյանի՝ Զապի ու վերջինիս քրոջ որդու՝ Արտյոմի հետ, որը նույնպես օրենքով գող է։ Ընդ որում, նույն աղբյուրների փոխանցմամբ, տուժող երիտասարդը բարեկամական կապերի մեջ է օրենքով գողերի հետ։ Ըստ շրջանառվող լուրերի, տևական ժամանակ Գեորգի Հակոբյանը վիրավորական արտահայտություններ է արել իր բարեկամների՝ օրենքով գողերի հասցեին, որոնք բավական երկար գերադասել են չարձագանքել»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
«Փաստացի կարող ենք ասել, որ ԱՄՆ-ն առաջարկել է հետ գնել վաճառված ինքնիշխանությունը: ԱՄՆ առաջարկն ընդունելու դեպքում՝ լուրջ ռիսկեր են առաջանում ռուսական էներգետիկ ընկերությունների, մասնավորապես՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետագա գործունեության եւ առհասարակ՝ Հայաստանում ռուսական քաղաքական եւ տնտեսական ազդեցության համար: Հակված եմ մտածելու, որ ԱՄՆ-ը գիտակցում է սա, եւ առաջարկը հավասարապես ուղղված է նաեւ ռուսական կողմին, եւ այս կոնտեքստում պատահական չէր «Գազպրոմ»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի անսպասելի այցը Հայաստան: ԱՄՆ առաջարկը ներկայումս լրջագույն քննարկման փուլում է, եւ ՀՀ իշխանությունները թայմ-աութ են վերցրել շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցություններ անցկացնելու որոշում կայացնելու համար»,-«Առավոտ»-ին տված հարցազրույցում նշեց Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ ՀՀ էներգետիկայի բնագավառում 8 մլրդ դոլարի ներդրումային հեռանկարի մասին հայտարարությանը:
«Վստահ եմ, որ արձագանք կլինի, քանի որ սա ունիկալ հնարավորություն է մոդեռնիզացնելու Հայաստանը եւ Իրանի հետ էներգետիկ ոլորտում ընդլայնված եւ համապարփակ համագործակցություն հաստատելու համար: Եթե մեր հասարակության համար ավելի պարզ լինի, թե ինչ է նշանակում 8 մլրդ դոլարի ներդրումը Հայաստանի համար, ապա ասեմ՝ մոտավորապես այդքան է գնահատվում NABUCCO գազատարի գինը, որը նախատեսում էր ադրբեջանական գազը տեղափոխել Եվրոպա, որը առաջինը՝ շրջանցում էր Հայաստանը, երկրորդը՝ հսկայական գազադոլարների մուտք էր ապահովելու Ադրբեջանի բյուջե, եւ երրորդը՝ այն տապալվեց, քանի որ ԱՄՆ էներգետիկ ընկերությունները չհամաձայնեցին ներդրում անել այդ նախագծի մեջ:
Դե հիմա պատկերացրեք, թե ինչ գին ու նշանակություն ունի այս առաջարկությունը, որին ՀՀ իշխանությունը պետք է արձագանքի եւ հայտնի իր հանձնառությունը շարունակելու երկխոսությունն այս ուղղությամբ»,-հավելեց մեր զրուցակիցը»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«ՀՀՇ վարչության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունը եւ դիվանագիտությունը պետք է փոխեն իրենց կուրսը:
«Վերջին երեք-չորս տարիների ընթացքում մեզ ասում էին, թե Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրն է լուծում, մեր իշխանավորները նաեւ ասում էին, որ ՀԱՊԿ-ի դեպքում չի լինելու որեւէ ռազմական ոտնձգություն, տարօրինակ է լսել, որ մեզ ներկայացնում էին տնտեսական համակարգ՝ Մաքսային միություն, որը հետո դարձավ ԵՏՄ՝ իբրեւ անվտանգության երաշխիք Արցախի եւ ՀՀ համար։
Իսկ ՀՀ դիվանագիտության մասը ներկայացնում էր, որ տարբեր հարթակներում իրենք դուրս են գալիս ամբողջ աշխարհի դեմ ՌԴ շահերի համար՝ հիմնավորվելով, թե իբր Ռուսաստանն է որոշում Հայաստանի անվտանգությունը։ Մինչդեռ իշխանությունները պետք է այլ ճանապարհներ գտնեն, հայտարարեն, որ այս երաշխիքները չեն գործում, ու փորձում են գտնել այլ երաշխիքներ»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Ադրբեջանում նկատվում է ալիևյան վարչակարգի կողմից իրավիճակի հանդեպ վերահսկողության կորուստ։ Ալիևի գործողություններն ավելի են հեռանում տրամաբանությունից։ Դա են փաստում նրա կնոջ նշանակումը փոխնախագահի պաշտոնում, Թբիլիսիում ընդդիմադիր լրագրողի առևանգումը»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է թուրքագետ Ռուբեն Սաֆարյանը։
Նրա բնորոշմամբ՝ այս և մի շարք այլ գործոններ ազդում են Ադրբեջանի կողմից Արցախի սահմանին իրականացնելու հավանականության վրա։ «Արևմուտքի և Մինսկի խմբի կողմից ճնշումն Ալիևի վրա ուժեղանում է, երկրի ներսում էլ նա չի կարողանում լիակատար հսկողություն սահմանել։ Այսպիսի պայմաններում նա կարող է գնալ արկածախնդրության»,- նկատել է թուրքագետը»,-գրում է թերթը:
«Առավոտ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Երբ առողջապահության նախարարն ասում է՝ ծխելը վնաս է առողջությունը (կարծես, անվիճելի եւ վերին աստիճանի «ապաքաղաքական» պնդում է), միջին վիճակագրական հայաստանցին ասում է կամ գրում է Ֆեյսբուքում եւ կայքերում՝ «լավ եմ անում՝ ծխում եմ, ինադու ավելի շատ կծխեմ, ինձ նորմալ, բարեկեցիկ կյանք տվեք՝ չեմ ծխի, դարդից եմ ծխում»։
Երբ վարչապետն ասում է՝ պետք չէ փողոցներում ավտոմեքենաներից դուրս գցել ցելոֆանե տոպրակները, նույն մարդիկ ասում են՝ «Լավ եմ անում՝ շպրտում եմ, բա որ այսինչ օլիգարխը սաղ անտառը կտրել ա, իրա համար դղյակ սարքել»։
Փնթիությունն այդպիսով դառնում է քաղաքական բողոքն արտահայտելու ձեւ։ Վերջերս էլ վարչապետը խոսեց քստիկներով, անթրաշ եւ հաճախորդների ներկայությամբ ծխող վարորդների մասին, որոնք դիմավորում են Հայաստան վերադարձող մեր քաղաքացիներին եւ Հայաստան ժամանող զբոսաշրջիկներին։ (Դուք չե՞ք տեսել նման տաքսիստների)։ Բնականաբար, կայքերը գնացին վարորդների մոտ, եւ վերջիններս ասացին մոտավորապես հետեւյալը. «Նա ո՞վ դառավ, որ մեզ բան ասի։ Հեսա ավելի ճղած շորերով ու մայկեքով ենք կայնելու։ Հլը մի հատ թող էս երկիրը դզի, նոր խոսա»։ («Հայաստանի բնակչության մեծամասնությունը վստահ է, որ ինչ-որ մեկը պիտի գա եւ «երկիրը դզի»)։
Հիմա, որ Հանրապետության հրապարակից ամեն ժամ գեղեցիկ, կահավորված, մաքուր ավտոբուսներ են գնում «Զվարթնոց» օդանավակայան, պիտի ասեն՝ էս խեղճ մարդկանց հացից են զրկում։
Ես ամեն տարի կանոնավոր կերպով մուծում եմ իմ տան գույքահարկը։ Ինձ ասում են, որ ես հարիֆ եմ, որովհետեւ դա Հայաստանում ինչ-որ ձեւով հնարավոր է չանել. «Խի՞ պիտի մուծեմ։ Էն օրը Նիկոլն ասաց, որ այսինչը չի մուծում։ Թող նրանք մուծեն, հետո ես»։ Կամ՝ «Ինչու են «Սասնա Ծռերին» դատում։ Ի՞նչ օրենք, ի՞նչ դատարան։ Բա որ իշխանությունները «մարտի 1» սարքեցին, նրանց դատեցի՞ն»։ Քաղաքական գործիչները սիրում են կրկնել՝ «մեր ժողովուրդը կարոտ է արդարության» Փոքր-ինչ փոխելով այդ բանաձեւը՝ կարող եմ ասել՝ «մեր ժողովուրդը կարոտ է արդարացումների»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Հորդառատ անձրևների պատճառով մայրաքաղաքում առաջացած գետերի վերաբերյալ «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է, որ ջրահեռացման, ջրատար համակարգերի ոչ ճիշտ շահագործելու հետևանքով է քաղաքը հայտնվում աղետալի վիճակում:
Գետառի փակելը, Սանասարյանի համոզմամբ, մի օր բերելու է ջրհեղեղի: Նրա խոսքով, 1946 թվականին հորդառատ անձրևի պատճառով Գետառը վարարել է և «իր հետ անգամ 30 տոննանոց ժայռաբեկոր է պոկել, բերել»: Եվ եթե 46 թիվը կրկնվի, ապա, ըստ Հակոբ Սանասարյանի, այդ ուժգնությամբ ջուրը բարձրահարկ շենքերն էլ կքանդի»,-գրում է թերթը:
«Առավոտ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
«Էսկալացիան պատերազմը չէ։ Էսկալացիաները եղել են և կլինեն, երբ, օրինակ, համանախագահների այց է կայանում տարածաշրջան կամ բանակցային հանդիպում Է լինում։ Իսկ պատերազմը ենթադրում է ռազմաքաղաքական լուրջ փոփոխություններ, լուրջ զոհեր»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցին, համաձայն որի՝ «Ղարաբաղի վրա պատերազմի ամպեր են կուտակվում», ասաց ոուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Նրա բնորոշմամբ՝ խնդիրն այն է, որ արցախաադրբեջանական շփման գծում բռնության աճի հավանականությունը մեծանում է, ընդ որում՝ «խաղաղություն Ղարաբաղին» կարգախոսը հիմնազուրկ է, որովհետև չկա խաղաղություն, եթե կողմերի դիրքորոշումները հաշվի չեն առնված։ «Ինչ-որ մեկի համար խաղաղությունը լավ է, մյուսի համար՝ ոչ»,- նկատեց Մարկեդոնովը։ Նա կարծում է, որ հաջորդ էսկալացիան կլինի հուլիս-օգոստոսին, այսինքն՝ համանախագահների տարածաշրջանային հերթական այցից 2-3 շաբաթ անց։ «Կրկին մատնանշեմ՝ դա չի նշանակում, թե էսկալացիան վերածվելու է պատերազմի։ Պարտադիր չէ՝ այդ էսկալացիան լինի ապրիլյանի պես, կարող է լինել այս տարվա մայիսյան դեպքերի պես»,- եզրափակեց փորձագետը։
«Առավոտ»
Մանրամասներն՝ այսօրվա համարում։
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.