23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Թերթթը գրում է, որ իր տեղեկություններով՝ օրերս Սերժ Սարգսյանի մոտ են գնացել «Ազգային Միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը եւ ՀՔԴՄ ղեկավար Խոսրով Հարությունյանը։ «Նրանք գնացել են Սարգսյանի մոտ՝ խնդրելով առաջիկայում իրենց պատգամավոր դարձնել ՀՀԿ ցուցակով։ Սերժ Սարգսյանը ի պատասխան ասել է, թե կմտածի այդ մասին եւ առաջիկայում որոշում կկայացնի։ Այս հանդիպումից հետո Արտաշես Գեղամյանը սկսել է իր միջավայրում լուրեր տարածել, թե ինքն առաջիկայում ՀՀԿ ցուցակի «գոլդ» տեղերով պատգամավոր է դառնալու, եւ այդ առաջարկն իրեն արել է Սերժ Սարգսյանը»,- գրում է թերթը:
«Չորրորդ ինքնիշխանութուն» թերթի հոդվածագիրը «Հաճախորդների ակտիվացման նոր փուլը» վերնագրով հոդվածում գրում է. «ՀՅԴ-ն ու «Ժառանգությունն» իրենց պահվածքով իշխանություններին ասում են. «ի՞նչ կլինի՝ էս անգամ էլ մեզ խցկեք խորհրդարան, հաստատ պետք կգանք, էդ Կոնգրեսը շառ ա»։ Այ հենց սա է քաղաքական առևտուրը, որով այսօր ինտենսիվորեն զբաղված են այդ երկու «ընդդիմադիր» կուսակցությունները (և ոչ միայն նրանք)։ Այսինքն՝ այս ուժերն առաջիկա ընտրություններում «ստավկա են արել» կոալիցիայի հաղթանակի վրա (շատ ազնիվ դիրքորոշում է ընդդիմադիր ուժերի համար) և հույս ունեն, որ կոալիցիան իրենց կօգնի»։
Թերթը գրում է, որ երեկ ընդդիմության նստացույցը սկսվելուց մի քանի ժամ անց ոստիկանները մտել են Ազատության հրապարակին մերձակա բոլոր սրճարանները եւ հրահանգել անմիջապես փակել դրանք։
«Մասնավորապես, թերթի լրագրողի տեսախցիկը արձանագրել է ոստիկաններին «Ջազվե» սրճարանում, որից անմիջապես հետո սրճարանի տնօրենը, որը մինչ այդ ասում էր, որ իրենք աշխատում են մինչեւ առավոտ, մոտեցել է սրճարանի բոլոր հաճախորդներին եւ հայտարարել, որ իրենք փակվում են, եւ խնդրել է, որ բոլորը հեռանան։ «Ջազվեի» փակվելուց ընդամենը 10 րոպե առաջ էլ փակվել էր «Մեղեդի» սրճարանը», -գրում է «Չորրոդ ինքնիշխանություն»-ը:
Թերթը գրում է, որ իր սեպտեմբերի 13 –ի «Պաշտպանության նախարարությունը Դոմբասից քարածուխ է բերել Հայաստան. Հարուցվել է քրեական գործ» վերնագրով մի հրապարակային 6 հարց ուղղելով պատասխանատուներին: «Հարցերնբ ուղղել էինք , որպեսզի դրանց պատասխանները ստանալուց հետո հանդես գանք առավել ընդգրկուն հրապարակմամբ: Պատասխանները չստացանք:
Փոխարենը հրապարակման հեղինակը ծանուցագիր ստացավ, որով հիավիրվում էր ՀՀ ՊՆ քննչական ծառայություն` թիվ 90154311 քրեական գործով` որպես վկա ցուցմունք տալու: Ի դեպ, այդ գործով արդեն մեկ անձ ձերբակալվել է: Վերջինս ՀՀ պաշտպանության նախարարության բաժնի պետերից մեկն է, ում հետ կապվում է չարաշահումների թեման»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
Թերթը գրում է, որ ՀՀ բարձրաստիճան ոստիկաններից մեկը, պարզվում է, բավականին լավ հումոր ունի։ «Օրերս այդ անձը եղել է Սյունիքի մարզում, որտեղից այնքան տպավորված է վերաադարձել, որ որոշել է հայկական հեռուստաընկերություններվ ընթացող սերիալների սյուժեն պրոյեկտել այդ տարածաշրջանի քաղաքների վրա՝ հաշվի անելով սերիալների սյուժեների եւ քաղաքների միջեւ եղած ընդհանրությունները՝ թե՛ սոցիալական իմաստով, թե՛ բարոյահոգեբանական մթնոլորտի առումով։ Եվ այսպես՝ ոստիկանը առաջարկում է Սիսիանը վերանվանել «Դժվար ապրուստ», Ղափանը՝ «Ո՞ ւր է իմ տղամարդը», Գորիսը՝ «Ոստիկաններ», Մեղրին՝ «Եզրագծից այն կողմ», Քաջարանը՝ «Կյանքի գինը»։ Մնում է այս ամենի շուրջ համաձայնություն ձեռք բերել տեղի ֆեոդալների հետ։ Համենայնդեպս՝ գաղափարը վատը չէ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
Երեկ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի խմբագրությունը ծանուցում է ստացել, համաձայն որի՝ Հայաստանի խոշորագույն օլիգարխ Միկա Բաղդասարովը որոշել է դատի տալ «ՉԻ»-ին: Հայցվորը դատարանից պահանջել է պատասխանողից, այսինքն՝ թերթից հօգուտ «Արմավիա» ավիաընկերություն ՍՊԸ-ի բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում: Բանն այն է, որ «ՉԻ»-ն օրեր առաջ «Epress.am» կայքից լուր էր արտատպել, համաձայն որի՝ Մոլդովայի ազգային բանակի հրամանատար, գեներալ Յուրի Դոմինիկը հայտարարել էր, թե հայկական ավիաընկերությունները զենք են մատակարարում Լիբիային: Հայկական ավիաընկերության մամուլի պատասխանատուն «Epress.am» կայքի լրագրողին ասել էր, թե այդ մասին պարզաբանում կարող է տալ «Արմավիան», որովհետեւ այն մոնոպոլիստ է: Ի դեպ, «Epress.am»-ը լուրի մասին գրելիս իր հերթին հղում էր արել ռուսական եւ արտասահմանյան բավականին հեղինակավոր լրատվամիջոցների:
Թերթը գրում է, որ Բաղդասարովի հայցադիմումի տեքստին ծանոթանալուց հետո հասկացել են, որ այն պարզապես ապատեղեկատվություն է՝ դատարանին մոլորության մեջ գցելու անհիմն ձեւակերպումներով:
Թերթը գրում է, որ երեկ երեկոյան սկսեցին լուրեր շրջանառվել, որ Մյասնիկյան պողոտայում վնասազերծված հանցախումբը իրականում կապ չունի վերջին շրջանում պաշտոնատար անձանց բնակարանային թալանի հետ:
«Մինչդեռ «ՉԻ» տեղեկություններով, հանցագործներից մեկի կողմից վարձակալված տնից հայնտաբերվել են հանցագործության գործիքներ, խոշոր գումար եւ տետր, որտեղ նշված են եղել պետական պաշտոնյաների եւ գործարարների տվյալներն ու հասցեները:
Մեր տեղեկություններով` ցանկում ընդգրկված են եղել այնպիսի անուններ, որոնց տներն արդեն թալանված են եղել»,-գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
Թերթը գրում է, որ իրի տեղեկություններով՝ արդեն 4-րդ օրն է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, մասնավորապես կալանավայրի կլոր մասնաշենքում, կալանավորները պարզապես չեն կարողանում կապ հաստատել դրսի աշխարհի հետ։
«Վերջիններս ամբողջությամբ կապից զրկվել են, եւ սա, ի դեպ, պատահականություն չէ։ Բանն այն է, որ կալանավայրի ղեկավարությունը հատուկ ծրագիր է մշակել՝ խափանել բջջային կապը, այսինքն՝ պայքարել բջջային հեռախոսների դեմ, որոնց օգտագործումը կալանավայրում արգելված է։ Թերթի տեղեկություններով, այս նպատակով կալանավայրի տարածքում տեղադրվել են սյուներ, որոնց վրա ամրացվել են հատուկ սարքավորումներ։ Տեղադրված մոտ երեսուն սարքավորումներով խլացվելու է կապը, իսկ կալանավորներն այսուհետ ստիպված են լինելու գումարով քարտեր ձեռք բերել եւ օգտվել «շենքում» տեղադրված հեռախոսներից»,-գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
Թերթը գրում է, որ Հայաստանի անկախության 20–ամյակին նվիրված միջոցառումները շատ ճշգրիտ էին արտացոլում երկրի իրական վիճակը։ Մի կողմից հեռուստաընկերությունները փորձում էին աննախադեպ տոնական մթնոլորտ ստեղծել (այդ օրը հաղորդավարներն անգամ ամենասովորական լուրը կարդում էին առանձնահատուկ պաթոսով), մյուս կողմից՝ ամեն ինչ կազմակերպված էր ճիշտ և ճիշտ Հայաստանի իրական անկախության «տեսքով և նմանությամբ»։ Հրապարակով անցնում էին ռուսական զորքերը, քաղաքով մեկ շրջում էին «Հայաստանը դու ես» գրությամբ շապիկներով երիտասարդներ, իսկ շապիկները, հասականալի է, թուրքական արտադրության էին, բոլոր դպրոցների կոլեկտիվներին խստորեն հրահանգված էր ցուցակագրել և «բերման ենթարկել» աշակերտներին (թերացած ուսուցիչներին սպառնում էին ազատել աշխատանքից), ոստիկանությունն աչալրջորեն հետևում էր, որ բոլորը երջանիկ լինեն, և ով դժգոհում էր՝ «կանխում էին» և այլն։
«Օրհնված սհաթի զորահանդեսը» հոդվածում կարդում ենք. «Ցանկացած ռազմական շքերթ, ինչպես հայտնի է, նախ և առաջ ուժի ցուցադրում է: Սեփական ժողովուրդը պիտի տեսնի այդ շքերթը և հպարտանա, որ հակառակորդը պիտի տեսնի և վախենա կամ գոնե զգուշանա: Հիմա հարց է ծագում`մեր ժողովուրդն այս հարցում հպարտանալու հիմքեր ունե՞ր: Իհարկե ուներ. մեր բանակն, ինչպես հայտնի է, բավականին հզոր ու մարտունակ է, ադրբեջանցիների ռազմական շքերթից հետո էլ բոլորս անհամբեր սպասում էինք սեպտեմբերի 21-ին, որպեսզի մեր բանակով հպարտանալու ևս մեկ առիթ ունենանք: Ու հիմա հանկարծ պարզվում է, որ այդ օրը մեզանից շատերը հպարտանալու փոխարեն ամաչելու են: Ինչո՞ւ: Որովհետև խայտառակություն է, երբ պետության Անկախության 20-ամյակի առթիվ այդ նույն պետության մայրաքաղաքի փողոցներով այլ երկրի զորքեր են անցնում: Ընդ որում, հենց այն երկրի, որից անկախացել ենք 20 տարի առաջ»:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.