19.03.2024 | 11:10
600 հայկական բեռնատարներ են կուտակվել Վերին Լարսի անցակետի ռուսական ու վրացական ...18.03.2024 | 15:10
Հաջորդը լինելու է Մատենադարանը. Վահե Հովհաննիսյան...18.03.2024 | 14:10
ՌԴ նախագահի թեկնածու Խարիտոնովը Հայաստանին խորհուրդ է տվել «լավ մտածել» ՀԱՊԿ-ից ...18.03.2024 | 13:10
Ուկրաինան կկորցնի ավելի շատ տարածքներ. Իլոն Մասկի կանխատեսումը...18.03.2024 | 12:10
Ո΄չ քո հոր տարածքներն են, ո΄չ դու սուլթան ես, ո΄չ թագավոր ես, որ հիմա էլ հանձնու...18.03.2024 | 11:10
Էլեկտրոնային դեղատոմսերը՝ նոր խնդիրների պատճառ. փորձագետն առաջարկներ ունի...16.03.2024 | 14:10
Թուրքիան 2020-ի Ադրբեջանի ագրեսիան անվանել է «հնարավորություն» խաղաղության և կայ...16.03.2024 | 13:10
Իրանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը կանխորոշված է, խնդիրը ժամանակի և ներգրավվող ուժ...16.03.2024 | 12:10
Միասնական սոցծառայության պաշտոնատար անձինք մեղադրվում են բազմաթիվ նպաստառուներից...16.03.2024 | 11:10
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում խաղաղության պայմանագրի տ...15.03.2024 | 15:10
Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել այլ երկրի, սա աքսիոմատիկ ճշմար...15.03.2024 | 14:10
Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն մեսիջ է՝ ուղղված Ադրբ...15.03.2024 | 13:10
Դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա հարձակվելը անհամեմատ ծանր ու բարդ է լինելու Ռու...15.03.2024 | 12:10
Ալիևն ասել է, որ 2020-2023-ի ընթացքում օկուպացված Արցախում ոչնչացվել և առգրավվել...15.03.2024 | 11:10
Արցախցիները մտավախություն ունեն, որ ՀՀ քաղաքացիություն ընդունելով՝ կարող է փակվե...14.03.2024 | 14:10
Սերդար Քըլըչի պատվիրակությունը ՀՀ-ին առաջարկել է Սյունիքի մարզին տալ հատուկ կարգ...14.03.2024 | 13:10
Որ դեպքում է պետությունը տրամադրում հիփոթեքային աջակցություն...14.03.2024 | 12:10
Ադրբեջանի թիրախում Արցախի պետական համալսարանն է...14.03.2024 | 11:30
Կխստացվի 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների պատիժը.ի՞նչ են քննարկել Պապիկյ...13.03.2024 | 15:10
4 գյուղ հանձնելու դեպքում Հայաստան-Վրաստան ճանապարհի 5 կետերում կտեղակայվեն ադրբ...13.03.2024 | 14:10
Կարեւոր է Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ և պատժամիջոցներ գործադրելը. Սեյրան Օհանյա...13.03.2024 | 13:10
Պարզվել են Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողի սպանության հանգամանքները...13.03.2024 | 12:10
«Միջանցք» ստանալու Ադրբեջանի ձգտումը մեծացնում է ռազմական ուժի կիրառման ռիսկը․ Ա...13.03.2024 | 11:10
Սեպտեմբերի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձը կբարձրանա. Որոշումն ըն...12.03.2024 | 15:10
Դելիմիտիացիան կարող է սկսվել Տավուշի մարզից․ Փաշինյան...12.03.2024 | 14:10
Քպական որոշ երիտասարդներ վախեցել են Արցախի դրոշով «նեղացնել» ադրբեջանցի երիտասար...12.03.2024 | 13:10
Սառնասիրտ գնահատենք իրավիճակը. Քպական պատգամավորը՝ Բաքվի կողմից 4 գյուղերի պահան...12.03.2024 | 12:10
Այս իրավիճակը Երևանում պատասխանատու քաղաքական գործիչների համար մտածելու առիթ է. ...12.03.2024 | 11:10
ԿԳՄՍՆ պարզաբանումը՝ Կոնսերվատորիայի փակման լուրերի մասին...11.03.2024 | 14:10
Հռոմի Պապը դիմել է ոչ թե Կիևին, այլ Արևմուտքին․ Զախարովան արձագանքել է Հռոմի Պապ...11.03.2024 | 13:10
Մի քանի ամիս հետո, երբ պատերազմ, ավեր, ցավ, մորմոք լինի, ասելու են՝ ամեն ինչի հա...11.03.2024 | 11:10
Բրիտանիան խոստացել է Հայաստանին պաշտպանել Ռուսաստանի «սպառնալիքներից»...09.03.2024 | 15:10
Կան կասկածներ, որ Ադրբեջանը կարող է ունենալ հետագա ծրագրեր, շարունակել իր նկրտու...09.03.2024 | 14:10
Հայտնաբերվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող, կերպարանափոխված հե...09.03.2024 | 13:10
Չեմ կարծում, որ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել...09.03.2024 | 12:10
Հայաստանը կգնի ևս 84 միավոր հնդկական «ATAGS» հրետանային համակարգ. Army Recogniti...09.03.2024 | 11:10
Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ ...«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «25-օրյա վարժական հավաքներից խուսափածների համար նախատեսված պատիժը կխստացվի. ի՞նչ են քննարկել Պապիկյանն ու պատգամավորները: Երեկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գնացել էր խորհրդարան՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների հետ փակ ֆորմատով հանդիպման:
«Ժողովուրդ» օրաթերթից որոշ մանրամասներ են հայտնի դարձել նախարար Պապիկյանի եւ պատգամավորների հանդիպումից:Այսպիսով, մեր տեղեկություններով՝ նախարարը եւ պատգամավորները քննարկել են օրենսդրական նախագծերի փաթեթ:
Բանն այն է, որ գործադիրն առաջարկում է խստացնել 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների համար նախատեսված պատիժը: Ահա այս «հույժ կարեւոր» հարցով էր Պապիկյանը հասել խորհրդարան:
Գործադիրն առաջարկում է վարժական հավաքից խուսափածներին թե՛ տույժի ենթարկել, թե՛ քրեական պատասխանատվության: Քրեական պատիժը նախատեսում է 2 ամսից ընդհուպ մինչեւ 2 տարի ազատազրկում:
Ինչպես մեզ փոխանցեցին, մինչ ԱԺ գալը նախագիծը նախ պետք է իրավապահ մարմինների «ձեռքի տակով» անցնի, որպեսզի հասկանան՝ արդյոք իրավական անհամապատասխանություն այնտեղ չկա:
Հիշեցնենք, որ Հայաստանում նոր՝ պահեստազորայինների 25-օրյա վարժական հավաքներն անցկացվում են 2024թ.-ի հունվարից. այն կտեւի մինչեւ ապրիլի 12-ը:
Դրանք պարտադիր են 20-ից 55 տարեկան բոլոր պահեստազորայինների համար»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի ստերը անչափելի են: Նա գնացել է գազաբալոնի արտադրության գործարանի բացմաը այն դեպքում, երբ դա բացել էր նախկին վարչապետ Կարեն Կարպետյանը: Իսկ ամենազավեշտալին այն է, որ այդ գործարանը չի աշխատում:
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է բացահայտել վարչապետի ստերը: Նա նախկինում այլ բան էր խոստանում, հիմա տրամագծորեն հակառակն է անում:
22․12․2018թ-ին Փաշինյանը մասնակցեց Գազաբալոնների արտադրության գործարանի բացմանը Վանաձորում:
Հրապարակավ խոստացավ, որ Վանաձորը կվերագտնի արդյունաբերական քաղաքի դերը։ Հայտարարվեց, որ գործարանը կառուցվել է իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից: Նիկոլ Փաշինյանը շրջայց կատարեց գործարանում: «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ հիմնադիրներ Հոսսեյն Յաղուբպուրը և Արայիկ Ասրյանը նշեցին, որ ներդրել են 6 մլն ԱՄՆ դոլար, իսկ ընդհանուր ներդրումը կգերազանցի 21 մլն դոլարը։ Նշեցին, որ բալոնները մեծ պահանջարկ ունեն, աշխարհում չորրորդն է՝ Իրանից, Գերմանիայից ու ԱՄՆ-ից հետո։
Գործարանի աշխատանքների մեկնարկից հետո օրական արտադրողականությունը կլինի 200 բալոն, իսկ 2019թ. համալրվող սարքավորումների շնորհիվ թողունակությունը կբարձրանա մինչև 1000 բալոնի՝ Հայաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Սաուդյան Արաբիայի և այլ երկրների համար։ Փաշինյանը փակ խորհրդակցություն արեց, ասաց, որ խոսել են բալոնների արտադրությունը նոր սերնդի դնել։ Ասաց, որ աննախադեպ է նման գործարանի բացումը։ 2021թ․ ծրագիրը կամբողջականա, և աշխատատեղերի քանակը կհասնի 120-ի։
Իսկ իրականում «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից Լոռու մարզում կառուցվող գործարանների հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել դեռ 2017թ․ հոկտեմբերի 7-ին, մասնակցել էր վարչապետ Կարեն Կարապետյանը՝ կից լուսանկարները։
Բայց զավեշտը ոչ միայն ի անգամ բացված գործարանի բացումն էր, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանի՝ գործարանի բացմանը մասնակցելուց ամիսներ անց արդեն խոսվեց գործարանի փակման մասին։ 2019թ․ մայիսին, մամուլը պարզեց, որ գործարանը չի աշխատում։
Ըստ տարիների՝ գործարանն ունեցել է հետևյալ թվով աշխատողներ․
• 2018թ. – 1 աշխատակից
• 2019թ. տարբեր ամիսների՝ 1-8 աշխատակից
• 2020թ. – 7 աշխատակից
Ավելի ուշ գործարանի հայ համասեփականատեր Արայիկ Ասրյանն ասել էր, թե «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ընկերությունում 85% բաժնեմաս ունեցող իրանցի գործարարը Վանաձորում ներդրումային ծրագիրը կիսատ է թողել և հրաժարվել խոստացած ընդհանուր 21 մլն դոլար ծրագրի իրագործումից:
Գործարանի մասին վերջին տեղեկատվությունը հրապարակվել է 21․04․2021թ․՝ Լոռու մարզպետարանի կայքում։ Այն մասին է, որ մարզպետն այցելել է Դարպաս համայնքում գործող «ՌՍՎ» հայ-իրանական կոմպոզիտային բալոնների (գազաբալոնների) արտադրության գործարան, որը առաջին խոշոր խմբաքանակը առաջիկա 2 օրերին կուղարկի Մոսկվա:
Համաձայն համասեփականատիրոջ, գործարանի՝ մինչ այդ ձախողման պատճառը եղել են պատերազմն ու համավարակը։ 2021 թվականին խոստացված 120 աշխատողի փոխարեն գործարանում, ըստ համասեփականատիրոջ, աշխատում էր 15 հոգի։ Չէր կատարվել նաև օրը 1000 բալոն արտադրելու խոստումը։ 2021 թվականից հետո գործարանի մասին տեղեկությունները դադարեցին»։
Առավելմանրամասնթերթիայսօրվահամարում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզի Ներքին Հանդում տեղի ունեցած ռազմական սրումը, որի հետևանքով հայկական կողմը 4 զոհ և 1 վիրավոր ունի, լրջագույն հետևանքներ կարող է առաջացնել Հայաստանի հետագա պաշտպանունակության համար։ Հիշեցնենք՝ Հայաստանի իշխանությունները դեպքից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների բերանով սկսեցին մեղադրանքներ հասցեագրել ոչ թե Ադրբեջանին, այլ առաջին հերթին սեփական բանակին և Սյունիքի դիրքերը պահող երկրապահներին՝ նախ ակնարկելով, ապա և բացեիբաց հայտարարելով, թե առաջինը հայկական կողմն է կրակ բացել Ադրբեջանի ուղղությամբ, իսկ ադրբեջանական կողմն ընդամենը… պատասխանել է։
Հայաստանի գործող իշխանությունների նման պահվածքի պատճառով անգամ միջազգային կազմակերպությունները սկսեցին հավասարության նշան դնել Հայաստանի և Ադրբեջանի միջև, նաև դատապարտող հայտարարություններ տարածել Հայաստանի հասցեին՝ Ադրբեջանի գործողությունները, ըստ էության, լեգիտիմ որակելով, մինչդեռ փաստն այն է, որ Ներքին Հանդի տարածքում հայկական դիրքերի ուղղությամբ կրակող ադրբեջանցիները, ըստ էության, գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում և հրաժարվում են լքել այն, ավելին, իրենք էլ պարբերաբար խախտում են հրադադարի ռեժիմը։ Իսկ այժմ, երբ մեղքը փորձում են գցել հայկական կողմի վրա, մտավախություն կա, որ հակառակորդի կողմից հրահրված որևէ միջադեպի դեպքում հայ զինվորը կարող է չկրակել՝ գրեթե վստահ լինելով, որ դրա համար խնդիրների է բախվելու սեփական իշխանությունների հետ։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գնահատմամբ, Բաքվի կողմից կազմակերպված սադրանքն ուղղված է Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացմանը և հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը խաղաղության ցանկություն չունի, ինչպես նաև մտադիր է գործել բացառապես ուժի դիրքերից։
Ըստ Կարապետյանի, Ադրբեջանը պատրվակ է փնտրում Հայաստանի Սյունիքի մարզի սահմանին էսկալացիայի համար, որպեսզի ուժով զավթվի այս տարածքը և իրականացվի Թուրքիայի հետ ցամաքային միջանցք ստեղծելու իրենց վաղեմի երազանքը։ «Բայց գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանության՝ ազգային անվտանգությունն ապահովելու կամքի բացակայությունն է, ագրեսիվ հարևանների ցանկացած ճնշման տակ նրանց պայմանները հեզ ընդունելու պատրաստակամությունը։ Էլի քանի՞ կյանք պիտի տան մեր զինվորները, որ իշխանությանը կառչած բարձրաստիճան պաշտոնյաները վերջապես հասկանան, որ ի վիճակի չեն կառավարել մեր պետությունը։ Հայտնի խոսք է` եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Կարապետյանը»:
Առավելմանրամասնթերթիայսօրվահամարում
«Հրապարակ» թերթը գրում է. Տարին ավարտվեց: 2023-ը հայ ժողովրդի համար ողբերգությամբ լի տարի էր: Բայց մեր կողքին կան մարդիկ, որոնք այդ ողբերգության զգացումը չունեն: Ավելին` անհամբերությամբ սպասում են մոտակա Ամանորի եւ Սուրբ ծնունդի տոներին: Կա նաեւ անտարբերների մի հսկա բանակ, որը ոչինչ չի զգում` ո՛չ ուրախություն, ո՛չ տխրություն: Չենք մեղադրում ոչ մեկին, չենք դատապարտում տոնի եւ ուրախության պահանջ ունեցողներին:
Հասկանում ենք նաեւ մեր իշխանությունների վարած քաղաքականությունը` հաց եւ տեսարաններ ապահովել, որ մարդիկ մոռանան Արցախը, մեր զոհերին ու գերիներին, անդառնալի կորուստները: Բայց մարդը հիշողությամբ է տարբերվում կենդանուց: Ոչինչ չի մոռացվելու: Տա Ասված, վերքերը սպիանան, ցավը մեղմանա, եւ 2024-ին մենք կարողանանք վերագտնել մեր հոգու անդորրն ու խաղաղ ստեղծագործելու ուղին:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Հրապարակ» թերթը գրում է. ««Դատախազությունն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի» գործով առաջին դատական նիստը նշանակվել է 2024 թ. հունվարի 17-ին։ Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լիլի Դրմեյանին։ Հիշեցնենք, որ դատախազությունն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում վիճարկում է Ծառուկյանի ողջ ունեցվածքի օրինականությունը։
Մենք տեղեկացանք, որ գործը բաղկացած է 45 հազար էջից, այսինքն՝ ահռելի ծավալի գործ է: Դատախազությունը մասնավորապես վիճարկում է 200-ից ավելի գույքերի օրինականությունը, իսկ Ծառուկյանն ու նրա ընտանիքի անդամները պատրաստվում են դատարանում հիմնավորել այդ գույքերի ձեռքբերման օրինականությունը։
Մեր տեղեկություններով, 90-ականներից ծագող այս գույքի օրինականության ապացուցումը ՀՀ իրավապահները գրեթե անհնարին են համարել, ուստի վստահ են եղել, որ Ծառուկյանը հաշտության է գնալուգույքի ինչ-որ մաս զիջելով պետությանը: Սակայն պարզվում է
Գագիկ Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանը, իր սնդուկներում պահպանել է անգամ 80-ականների հին ֆակտուրաներ, որոնք սովետի վերջին և անկախության առաջին տարիներին միլիոնների եկամուտ են բերել իր որդուն և հիմք հանդիսացել նրա հետագա հարստության համար: Դրանց առկայությունը, ասում են, բավականին փոխում է իրավիճակը»։
«Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա օգոստոսի 29-ին Տաշիր կատարած այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը, ինչպես ինքն էր գրել իր ՖԲ էջում, «չնախատեսված կանգառ» էր կատարել «Երեմյան Ֆարմ» անասնաբուծական համալիր:
Չնայած Փաշինյանը ոգևորված գրառում էր կատարել, թե «մասնավորի կողմից ծրագրի նպատակով իրականացվում է 31 մլն դոլարի ներդրում», այդուամենայնիվ, մեր ունեցած տեղեկություններով, նա առանձնապես ոգևորված չի եղել տեսածով ու բավական զարմացել է, որ իրեն համոզել են այցելել մի տեղ, ուր ընդամենը 300-400 խոշոր եղջերավոր անասուն կա:
Այս հանգամանքը նրան կասկածելի է թվացել, առավել ևս, որ նշյալ ընկերությունը բավական տենդերներ է շահում, այդ թվում՝ մեկ անձից գնումով: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանը ներքին կարգով հանձնարարել է ուսումնասիրել, թե ինչի՞ համար են իր մոտ այդպես ակտիվ «ռասկրուտկա անում» Դավիթ Երեմյանին: Թերթի տեղեկություններով, նրան զեկուցել են, որ մի քանի «կարկառուն» քպականներ նշյալ ընկերության ռեստորաններում, ի մասնավորի՝ «Լիվինգսթոնում», «հաց ուտելու» կայուն «լիմիտներ» ունեն:
Մեր զրուցակցի փոխանցմամբ, սա պարզապես ափերից հանել է Փաշինյանին, որն ասել է, թե ոչ ոք «այդ տղայի» հետ կապված իր մոտ այլևս չմտնի:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 25․ 11․ 23 թ համարում
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը դատախազությունը հաղորդագրություն տարածեց, թե քրեական վարույթ է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի եղբոր` գործարար Կարեն Վանեցյանի դեմ, ով բիզնեսներ ունի Ռուսաստանում եւ Եվրոպայում: Ըստ մեղադրանքի՝ Կ․ Վանեցյանը «հանցավոր ճանապարհով ստացված գույք է օրինականացրել» (փողերի լվացում):
Քրգործի թեման Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 12.5 տոկոս բաժնետոմսերն են, որոնք, ըստ մեղադրանքի, «փաստացի պատկանել են 2013-2018 թթ. Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցրած Միքայել Մինասյանին», եւ որը նա` «ակնհայտ շահավետ պայմաններով, 2018-ին փոխանցել է Կ. Վ.-ին»: Իրականում, այդ 12,5 տոկոսի սեփականատերը գործարար Միխայիլ Զուրաբովն է, ում կառավարությունում 2021-ին ընդունել է Նիկոլ Փաշինյանը:
Հետագայում, ըստ ամենայնի, Փաշինյանի մտադրությունները փոխվել են, եւ ԶՊՄԿ սեփականատերերի ու փայաբաժինների վերաձեւման փուլում Զուրաբովը սկսել է խանգարել։ Հետո նա ստիպված է եղել պայքար սկսել իր ոտնահարված իրավունքները վերականգնելու համար (ըստ օրենքի` նախ փայատերերին պետք է առաջարկ անեն` վաճառվող փայաբաժինը գնելու մասին, ապա նոր դրսից գնորդ ներգրավեն, ինչը չի արվել): Զուրաբովը սկզբում միջազգային արբիտրաժ է դիմել, ապա իր փայաբաժինն այլ միջազգային կազմակերպության է վաճառել, որն էլ փորձելու է ստանալ այն, ինչ չկարողացավ ստանալ Զուրաբովը:
Այս փաստը զայրացրել է Փաշինյանին, եւ նա որոշել է, սովորույթի համաձայն, քրեական գործերով հասնել իր նպատակին: Նախ` գործ հարուցեցին Զուրաբովի ընկերոջ` Կարեն Վանեցյանի նկատմամբ, ապա կփորձեն այս պրոցեսի մեջ ներքաշել նաեւ Արթուր Վանեցյանին եւ «բազարի» մեջ մտնել նորահայտ սեփականատիրոջ հետ` շանտաժով ստիպելով, որ իր հավակնություններից հրաժարվի, եթե չեն ուզում, որ Վանեցյանը նստի:
Արդյունքում միանգամից երկու հարց «կլուծեն»` ընդդիմադիր Արթուր Վանեցյանին կչեզոքացնեն եւ Զուրաբովին կստիպեն հրաժարվել հետագա պայքարից»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Փաստ» թերթը գրում է.
«Ըստ պաշտոնական հաղորդագրության, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հրավիրվել է ԱԳՆ, որտեղ նրան բողոքի հայտագիր է փոխանցվել: Խոսքը վերաբերում է ռուսական «Առաջին ալիքի» «Տուտիի գահաժառանգի տիկնիկները. Նիկոլ Փաշինյան՝ աղետի գուժկանը» թողարկմանը: ԱԳՆ-ն պաշտոնապես նշել է, որ «հաղորդման ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին»: Նման արձագանքը լիովին հասկանալի է՝ նման պայմաններում, սովորաբար խնդրո առարկա երկրի դեսպանին հրավիրում են ԱԳՆ և համապատասխան «բողոքի նոտա» փոխանցում, ինչը և արվել է: Անհասկանալի կլիներ անտեսումը:
Մյուս կողմից՝ հասկանալի է նաև մեր բազմաթիվ այն հայրենակիցների վրդովմունքը, որոնց կարծիքով, հիշյալ հաղորդման ընթացքում ոչ միայն «ՀՀ բարձրաստիճան ղեկավարությանը», այլ հայ ժողովրդին են վիրավորել, առհասարակ, և Հայաստանի ու հայերի մասին նման տոնայնությամբ խոսելն անընդունելի է: Այնպես որ, կրկնենք, անխուսափելի ու բնական էր, որ հիշյալ հաղորդումից հետո պետք է որոշակի արձագանք հետևեր, առաջին հերթին՝ պետական կառույցներից: Բայց կա նաև հարցի մյուս կողմը, որը երբեմն անտեսվում է:
Բանն այն է, որ փաստերը պետք է դիտարկել ընդհանրության և պատճառահետևանքային կապի մեջ: Երբ դու ամեն ինչ անում ես, այդ թվում՝ ցուցադրաբար, Ռուսաստանի հետ թշնամանալու համար, երբ նույն քպականները ՌԴ տարբեր պաշտոնյաների հրապարակավ վիրավորում են, ի՞նչ կարող ես ակնկալել:
Ի՞նչ է, ռուսներն աչք էին փակելո՞ւ այդ ամենի վրա, ռուսական պետական հեռուստաալիքները, բալալայկան վերցրած, փառաբանելո՞ւ էին Նիկոլ Փաշինյանին: Եթե դու հետևողականորեն ուզում ես փչացնել հարաբերություններդ Ռուսաստանի հետ, պետք է պատրաստ լինես նաև ստանալու նման «արձագանքներ»:
Ըստ որում, հաշվի առնելով ռուսական քաղաքական իրողությունները, հիշյալ հաղորդումը կարելի է, այսպես ասած, «ծաղիկ» համարել: Ասել կուզի՝ դեռ այլ տհաճությունների էլ պետք է պատրաստ լինել կապված Ռուսաստանի հետ հարաբերությունների, այդ երկրում գտնվող միլիոնավոր մեր հայրենակիցների, դեպի ռուսական շուկա արտահանվող կամ «վերաարտահանվող» ապրանքների հետ: Այնպես որ, իրավացիորեն վրդովվելուն զուգահեռ՝ չի խանգարում նաև մի քիչ մտածելը, նաև հասկանալը, որ կյանքում ամեն ինչ փոխադարձ է լինում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախից տեղահանված մեր հայրենակիցների մի մասը տեղափոխվել է Արարատի մարզի Վեդի քաղաք, որի ղեկավարն Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանն է։ Վեդեցիներից մեկը պատմեց, որ արցախցիներին տեղավորել են մի շինության մեջ, որը քոլեջի նախկին շենքն է՝ դա վաղուց լքված շենք է, որտեղ ոչ ոք չի ապրել եւ այժմ ո՛չ կոմունալ հարմարություններ կան, ո՛չ բաղնիք, ո՛չ նույնիսկ սենյակներ։ Պատուհաններին ապակի չկա, արցախցիները պոլիէթիլենային թաղանթ են գնել, որպեսզի պատուհանները ծածկեն։ Վեդու համայնքապետարանից փորձեցինք ճշտել տեղեկությունը՝ հարցրինք, թե որտեղ են տեղավորել արցախցիներին։
«Տարբեր տեղեր տեղավորել ենք, համայնքապետարանը զբաղվում է այդ հարցով, մեզ մոտ հաշվառվում են, համայնքապետարանը տեղավորում է»,- պատասխանեց աշխատակիցը։ Իսկ ճի՞շտ է, որ քոլեջի շենքում եք տեղավորել։ «Այո, մի մասն այդտեղ է, ճիշտ են ասել»։
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարգավիճակ է ունեցել այդ շենքը՝ մինչեւ արցախցիներին տեղավորելը։ Աշխատակիցն ասաց, որ չգիտի։
Մեր աղբյուրն ասաց, որ շենքում հոսանք կա, պատրաստվում են բաղնիք կառուցել, այսինքն՝ արցախցիներին այս լքված շենքում երեւի պատրաստվում են երկար պահել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Արցախից ահասարսուռ տեղեկություններ են տարածվում այն մասին, որ մինչ Եվլախում բանակցություններ են ընթանում, ադրբեջանցիները ներխուժել են Ստեփանակերտ եւ տարբեր վայրագություններ են իրականացնում։ Մեզ հաջողվեց կապ հաստատել ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ, ով չհաստատեց տարածված տեղեկությունների մեծ մասը։
– Տիկին Հակոբյան, ի՞նչ է այս պահին կատարվում Ստեփանակերտում, ահասարսուռ տեղեկություններ են հասնում․․․
– Ստեփանակերտում այս պահին մարդիկ անտեր-անտիրական են, կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում փորձում է օգնել, մարդիկ են իրար օգնում, միմյանց տներում են հավաքվում, սպասողական վիճակ է, սպասում են՝ մինչեւ Եվլախից մեր բանակցողները վերադառնան։ Ինքնակազմակերպման աշխատանքներով ենք զբաղված։ Ժողովուրդը եւս կարդում է տարածված սուտ ինֆորմացիաները, մարդիկ խուճապահար սկսում են քաղաքի մի ծայրից մյուսը վազել, այն պարագայում, երբ այսօր ամենամեծ վտանգը խուճապն է։ Էլ իբր դրոշներ են տեղադրում, Ստեփանակերտի մուտքերն են բետոնե արգելապատնեշներով փակել, թուրքերը մտել են։
– Բայց փոխհրաձգությունների մասին լուր կար։ Արցախի ՆԳՆ-ն էլ հաղորդեց ադրբեջանցիների մտնելու մասին…
– Շատ կարճ ժամանակ է տեւել, դա Ստեփանակերտի մեջ չէր, հեռվում էր, չկա նման բան, ուղղակի մեղք է էս ժողովուրդը, թող նման բաներ չանեն, հերիք է մի այդպիսի ինֆորմացիա, ժողովուրդը՝ երեխաներից սկսած, ոտաբոբիկ դուրս են գալիս ու վազում փողոցներով։
– Արցախցիների տեղափոխման հարցն ինչի՞ց է հիմա կախված, լուրեր կան, որ խաղաղապահները փոխանցել են, թե չունեն նման հրահանգ, որ տեղափոխեն Հայաստան։
– Տեղափոխել որտե՞ղ՝ Հայաստա՞ն․ նախ եկեք հասկանանք՝ իսկ Հայաստանն առաջա՞րկ է արել, որ ընդունելու է այստեղի ժողովրդին։ Ինքն ասաց, որ արցախցին պետք է իր տանը մնա, որ Հայաստանը չի պատրաստվում իր հայրենակիցներին ընդունել, իսկ ընդհանրապես՝ եթե բանակցությունները չեն ավարտվել, որոշում չկա, ռուս խաղաղապահը ո՞ր իրավունքով պետք է տեղափոխի, ռուս խաղաղապահներն ում որ էվակուացրել են, պահում են այնտեղ, խոսքը մի քանի հազար մարդու մասին է, իսկ մնացածն իրենց տներում են, խմբերով, իսկ ովքեր նման լուրեր են տարածում, ընդամենն ուզում են հայտնի դառնալ, երեւի իրենց սեփական հայտնիությունն է հետաքրքրում։ Իհարկե, բավականին շատ խնդիրներ կան, շատ-շատերը կորած են, չկան՝ խաղաղ բնակչության շրջանում։ Իմ ընկերների հարազատները կապի դուրս չեն գալիս Թաղավարդից, ու որեւէ մեկը չգիտի՝ Թաղավարդն ինչ վիճակում է, ինչ է կատարվում։
– Լուրեր են տարածվում, որ Թաղավարդում մարդկանց կոտորել ու գերեվարել են։
– Ախր դա ֆանտազիայի արդյունք է։
– Բայց եթե ասում եք, որ կապի դուրս չեն գալիս, գուցե ամենեւին էլ ֆանտազիա չէ՞։
– Ես կարող եմ ասել, որ ամենափաստարկված տեղեկատվությունը տալիս է Արցախի ՄԻՊ-ը, որտեղ աշխատակիցները գիշերուզօր ճշգրտումներով են զբաղված, մնացածը գուշակություններով են զբաղված։ Ես ասում եմ, որ իմ ընկերների հարազատները չկան, կապ չկա հետները, եւ իրենք ենթադրում են, որ գերեվարվել են (ավելի ուշ Արցախից հաղորդեցին, որ Թաղավարդի հետ կապը հաստատվել է, եւ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում` Լ. Շ.)։ Հիմա եթե մենք դա հիմք ընդունենք, կսկսենք դրա վրա լեգենդներ հույսել, որն անում են շատերը։ Չեմ բացառում, որ գուցե ամենավատն է եղել, բայց եթե դա հաստատված չէ, ո՞նց կարելի է խոսել այդ մասին։ Շատ են գյուղերը, որոնք չորս կողմից շրջափակված են ադրբեջանցիներով, եւ այս պահին իրենց մոտ մուտքն ու ելքն անհնար է: Տեղեր կան, որ ռուս խաղաղապահներն են մուտքն ու ելքն ապահովում, Արցախում կատարյալ քաոս է, մարդիկ իրենց երեխաներին կորցրել են, լուր չունեն»։
-
-
12.03.2024 | 11:10
ԿԳՄՍՆ պարզաբանումը՝ Կոնսերվատորիայի փակման լուրերի մասին -
13.03.2024 | 01:10
Պարզվել են Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողի սպանության հանգամանքները. Հարձակվել են 6-7 հոգով -
13.03.2024 | 12:10
«Միջանցք» ստանալու Ադրբեջանի ձգտումը մեծացնում է ռազմական ուժի կիրառման ռիսկը․ Ագրեսորին հանգստացնելու փորձերը չեն օգնում․ Միջազգայնագետ -
13.03.2024 | 11:10
Սեպտեմբերի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձը կբարձրանա. Որոշումն ընդունվեց -
12.03.2024 | 12:10
Այս իրավիճակը Երևանում պատասխանատու քաղաքական գործիչների համար մտածելու առիթ է. ՌԴ ԱԳՆ -
18.03.2024 | 12:10
Ո΄չ քո հոր տարածքներն են, ո΄չ դու սուլթան ես, ո΄չ թագավոր ես, որ հիմա էլ հանձնում ես. Բագրատ Սրբազանը՝ 4 գյուղերի մասին -
14.03.2024 | 11:30
Կխստացվի 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների պատիժը.ի՞նչ են քննարկել Պապիկյանն ու պատգամավորները. «Ժողովուրդ» -
14.03.2024 | 02:10
Սերդար Քըլըչի պատվիրակությունը ՀՀ-ին առաջարկել է Սյունիքի մարզին տալ հատուկ կարգավիճակ՝ Կալինինգրադի նմանությամբ -
15.03.2024 | 12:10
Ալիևն ասել է, որ 2020-2023-ի ընթացքում օկուպացված Արցախում ոչնչացվել և առգրավվել է 6 մլրդ դոլարի ռազմավար -
18.03.2024 | 01:10
Ուկրաինան կկորցնի ավելի շատ տարածքներ. Իլոն Մասկի կանխատեսումը
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.