23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Հանրապետության տարածքում ապրիլի 21-ից 23-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 24-ին, 25-ի գիշերը և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատևանձրև և ամպրոպ,
Քամին կլինի հարավ-արևմտյան` 2-ից 7 մ/վրկ,ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդիջերմաստիճանը 21-ից 22-ին կբարձրանա1-ից 3 աստիճանով: Տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:
«Ես չեմ վախենում Սերժ Սարգսյանի, չեմ վախենում Լևն Տեր-Պետրոսյանի իշխանությունից: Ես ոչ մի սարսափելի բան չեմ տեսնում, եթե նախագահ դառնան Րաֆֆի Հովհաննիսյանը, Գագիկ Ծառուկյանը կամ Վարդան Օսկանյանը: Նրանք, իհարկե, տարբեր ձևով են ղեկավարելու, բայց բանական մարդիկ լինելով, պաթոլոգիկ հակումներ չունենալով` կփորձեն պահպանել ներքին կայունությունն ու համերաշխությունը: Միակ մարդը, որի իշխանությունից ես վախենում եմ, Ռոբերտ Քոչարյանն է: Վախենում եմ ոչ անձամբ ինձ համար. պարզապես այդ նախագահի օրոք տեղի է ունեցել առնվազն երկու իրադարձություն` Հոկտեմբերի 27 և Մարտի 1, որոնք երկու անգամ մի քանի տարով ետ գցեցին մեր երկրի զարգացումը: Վերը թվարկած գործիչներից ոչ մեկը դա թույլ չէր տա: Առաջին նախագահը կարող է անկեղծորեն վիրավորվել, երբ ինչ-որ մեկն իր նման չի մտածում, ներկայիս նախագահն այդպիսի մարդուն կփորձի համոզել իր ճշմարտացիության մեջ: Երկրորդ նախագահը երբ տեսնում է, որ իր հետ համաձայն չեն, զուտ բնազդորեն ձեռքը տանում է դեպի ատրճանակը: Նույն ռեժիմի պայմաններում կա բնավորությունների տարբերություն, և Ռոբերտ Քոչարյանի բնավորության առանձնահատկությունները կարող են երկրի համար վտանգավոր լինել: Եթե իմ հարգարժան բարեկամները ՀԱԿ-ից կամա թե ակամա դրան նպաստում են, ապա, ինձ թվում է, սխալ են վարվում,- այսօր իր թերթի խմբագրականում գրում է «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:
Երկխոսության մասին: «Ընդդիմադիր կողմը (ՀԱԿ-ը` այսինքն-Ա. Ա.) շատ դաժան պայքարից հետո երկխոսության նստեց` սկսելով մի այնպիսի նախադեպ, որ պիտի փայփայվի, գուրգուրվի, դառնա ընդդիմության և իշխանության Աստվածաշունչը քաղաքական, բայց էլի գտնվեցին մարդիկ, անգամ մի թերթ, որ այդ երկխոսության հիմնական ջատագովն էր, համարում էր, թե այդ երկխոսությունը սխալ է եղել»: Եթե «մի թերթը» «Առավոտն» է, ապա անձամբ գտնում եմ, որ երկխոսությունը շատ էլ ճիշտ է եղել: (Բնականաբար, մեր թերթում նաև այլ կարծիքներ են հրապարակվել): Ավելին` ես կողմ էի, որ երկխոսությունը շարունակվեր ու «չլռվեր» պիտբուլների դնչկալների խնդրի վրա. այդ ընթացքում հնարավոր կլիներ իշխանություններից կորզել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը, ընտրական տեղամասերի պարտադիր նկարահանումը և շատ այլ բաներ, որոնք հիմա կհեշտացնեին ընդդիմության գործը:
Միացյալ շտաբի մասին: Փառք ու պատիվ ՀԱԿ-ին, ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին, որ կարողացան, մի կողմ թողնելով բոլոր տարաձայնությունները, այդ շտաբը ստեղծել: Առաջին նախագահի հետ միասին չեմ հասկանում, թե ինչու «Ժառանգությունը» չի մասնակցում տվյալ կառույցի աշխատանքներին: Աստված տա` այդ շտաբն իր առաքելությունը կատարի ու գոնե որոշ չափով կասեցնի ընտրախախտումները: Իմ առարկությունները վերաբերում են ոչ թե շտաբին, այլ ՀԱԿ-ԲՀԿ հարաբերություններին: Չի կարող պատահել, որ 10 նախարար ունեցող քաղաքական ուժը «գող-ավազակ» է, իսկ 3 նախարար ունեցողը` սրբերի հավաքածու: Չի կարող պատահել, որ երկու օլիգարխները բութ և անգրագետ լինեն, իսկ մեկը Հարվարդի մակարդակ ունենա: Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանի հետ մեծամասնականով ոչ մի ընդդիմադիր չի համարձակվել առաջադրվել, նրան բանավեճերի հրավիրել և այլն: Եթե իսկապես պայքարում եք համակարգի դեմ, ապա պայքարեք ամբողջապես, ոչ թե հատվածաբար: Եթե խաղեր եք տալիս` ուրիշ հարց»:
Պարզվում է, որ իմ նախորդ հրապարակումը ռեկորդային քանակով ընթերցող է ունեցել: Եվ նման է, որ դա պայմանավորված է ոչ թե քաղաքագիտական վերլուծությամբ, այլ Հայաստանի տեղեկատվական դաշտում ընթացող կիբերպատերազմի մասին տեղեկություններով: Նշեմ, որ հենց նախորդ նյութիցս հետո կոտրեցին մեր կայքը: Ենթադրվում էր, որ դա պայմանավորված էր կոնկրետ անուններ հիշատակող հրապարակումներով, ու ըստ մեր վարկածի, կայք կոտրելու պատվերը տվել էին կամ թմրառևտրով զբաղվողները, կամ կիբերհանցագործները:
Երկրորդ վարկածը կարծես ավելի արժանահավատ է: Ի դեպ, մեր կայքը երկրորդ անգամ կոտրեցին նաև ապրիլի 20-ին, ու ճիշտն ասած ցանկություն չկա դա դուրս գրելու թուրքերի ու ադրբեջանցիներ վրա: Զի նախընտրական շրջանում մեր հայրենի կուսակցությունների մի մասը գործադրում է հնարքներ, որ վայել կլինեին թուրքին…
Հիշեցնեմ, որ նախորդ նյութում նկարագրել էի նաև ընտրարշավի վիրտուալ հատվածում եռացող կրքերը: Նաև հիշատակել էի, թե սոցիալական ցանցերում ով է գլխավորում ՀՀԿ-ին մեկուսացնել ձգտող ուժերի դեմ համացանցում կիբերպատերազմ մղող խումբը: Հնչել էր ԲՀԿ քաղխորհրդի անդամ, նախկին հանրապետական, իսկ այժմ առ Վարդան Օսկանյան ջերմ սիրով լցված 30-ամյա Հայկ Ակարմազյանի անունը: Թեև մենք չէինք պնդում տեղեկատվության իսկությունը, բայց մեր կայքի դեմ կրկնակի կիբերհարձակումները հիմք են տալիս կարծելու, որ դիպչել էինք «տասնոցին» ու հարուցել կիբերպատերազմի «նարնջագույն» ճակատի գեներալների զայրույթը…
Ինչևէ, հիշեցնեմ, որ «կիբերճակատի» երկու սենսացիա էի հիշատակել: Մեկը օլիգարխ Գարեգին Նուշիկյանի ֆեյսբուքյան էջի ոչնչացումն էր, մյուսը` «Օդնոկլասնիկի» սոցցանցի հայկական խոշորագույն, շուրջ 100 հազար մասնակից ունեցող «Հայոց ազգային իրավունքներ» խմբի արգելափակումը:
Պարզվեց, որ Ֆեյսբուքի հայկական հատվածի կեսի չափն ունեցող այդ խմբի հետ սերտորեն առնչվում է լրատվական դաշտի մեր գործընկերներից մեկը. խմբի ադմինիստրատորն է «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը: Հենց նրանից էլ ճշտեցինք նախընտրական կիբերպատերազմին վերաբերող որոշ նրբություններ. «Մեր խումբն անհետացավ ապրիլի 11-ի լույս 12-ի գիշերը: Բնականաբար, սկսեցինք գործողություններ երկու ուղղությամբ: Մի կողմից` ես դիմեցի սոցցանցի ռուս ադմինիստրացիային` խումբն արգելափակումից հանելու հարցով, մյուս կողմից` անմիջապես ստեղծեցինք խմբի կրկնօրինակը, ուր արդեն հավաքվել է շուրջ 10 հազար մասնակից: Պարզվել է, որ արգելափակվել է իմ պրոֆիլը` կանոնները պարբերաբար խախտելու մեղադրանքով, ու ավտոմատիկաբար արգելափակվել է նաև խումբը: Ըստ ամենայնի, հարյուրավոր կամ հազարավոր նույնաբովանդակ կեղծ բողոքներ են հղվել կեղծ պրոֆիլների միջոցով: Այդ ձեռագիրը հայկական խոշորագույն խմբերի դեմ սովորաբար կիրառում են թուրքերն ու ազերիները, սակայն, դատելով Ձեր նախորդ հրապարակումից, այս անգամ նախընտրական դրդապատճառներերով այդ հնարքը կիրառել են մեր իսկ հայրենակիցները»: Հ. Գալաջյանը նշեց նաև, որ արդեն իսկ օպերատիվ ճանապարհով պարզվել են կիբերհանցագործության երկու ակտիվ մասնակիցներ` Վանաձորի բնակիչ, քաղաքի հայ-ռուսական ձեռնարկություններից մեկում աշխատող Արբակ Առաքելյանը, և ՌԴ Վլադիվոստոկ քաղաքի բնակիչ Գրիշա Ստեփանյանը, ու ի դեպ, Առաքելյանն անզգուշաբար գլուխ է գովացել իր հանցագործության վերաբերյալ, և նրա համացանցային զրույցների էկրանի պատկերը («սքրինշոթը») պահպանված է: Ինչ վերաբերում է Հայկ Ակարմազյանի` որպես կազմակերպիչ մասնակցելուն, ապա մեր գործընկերը նշեց. «Նրա կողմից համացանցային քվեարկությունը 700 կեղծ էջերի միջոցով հօգուտ ԲՀԿ-ի կեղծելը ինքնին խոսուն փաստ է: Կեղծ պրոֆիլները սովորաբար ստեղծվում են առաջին հերթին զանգվածային կեղծ բողոքներով անցանկալի էջն արգելափակելու նպատակով, և նոր միայն` լրացուցիչ նպատակներով… Իսկ ապացույցներ հայթայթելը ոչ թե իմ, այլ ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության համապատասխան բաժնի խնդիրն է: Նշեմ միայն, որ կիբերհանցագործության մասնակից Արբակ Առաքելյանը սպառնացել է, որ կոչնչացվեն այն բոլոր խմբերը, որոնք կխոչընդոտեն հօգուտ իշխանափոխության ազատ քարոզչության իրականացումը, խտրականություն կդրսևորեն կրոնական և սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Մեր խումբը, լինելով ազգային-պահպանողական, հանուն ազգային միասնության պահպանման ոչնչով չէր միջամտում ընտրարշավին, մենք ընդամենն արգելում էինք պետական հեղաշրջման քարոզչությունը և աղանդավորության և սեռական անսահմանափակ ազատության պաշտպանությունը: Սակայն պարզվեց, որ հակապետական դավադրություն ծրագրած շրջանակները` Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, անընդունելի են համարել քաղաքականապես չեզոք 100 հազարանոց խմբի գոյությունը, ու մեզ վրա քսի են տվել կիբերհանցագործների ոհմակին»:
Ի դեպ, պարզվում է, որ լրատվական կայքերից ոչ միայն «Հայական վարկած»-ն է ենթարկվել գրոհների: Վերջերս ստեղծվել է www.pozor.am լրատվական կայքը, որը կոշտ քարոզչություն է իրագործում ընդդեմ հակաիշխանական դաշինքի ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի: Համաձայն կայքի լրատվության, կայքի գործարկման հենց առաջին օրը` ապրիլի 13-ին, այն ենթարկվեց շատ հզոր գրոհի միանգամից 3000 համակարգիչներից, և գրոհները կրկնվեցի 2 անգամ նաև հաջորդ օրը: Կայքի պնդումով, ամեն մի հակերական օպերացիայի համար կիբերհանցագործների խմբին վճարվում է 10 հազարական դոլար, և իրենք իրենց ապահովագրել են` տեղափոխվելով ավելի ապահով սերվերի վրա (բայց ի՞նչ ապահովության մասին է խոսքը DDOS գրոհների պարագայում, երբ միակ փրկությունը ինտերնետ-կանալի ավելի բարձր թողունակությունն է): Ու հետաքրքիր է, որ ապրիլի 15-ից հետո գրոհները դադարեցին…
Դա տարօրինակ է այն պարագայում, որ ԲՀԿ առաջնորդը բազմիցս ապահովել է նույնիսկ իր մականունի չհիշատակումն անգամ տարբեր հակաօրինական մեթոդներով (կատակում են, որ նա երկու անգամ է հարվածում, առաջինը` գլխին, երկրորդը` դագաղի կափարիչին…): Բայց, ինչպես հաջողվեց մեզ իմանալ վստահելի աղբյուրից, կիբերհարձակումները կասեցվել են, քանի որ (բնականաբար, ոչ առանց նյութականի), նոր քարոզչամիջոցի տերերը լեզու են գտել հենց հարձակվող խմբի հետ, ու ավելին` հենց այդ խումբը ստանձնել է սև PR իրականացնող քարոզչամիջոցի անվտանգության ապահովման պարտավորությունը…
Այսպիսով, ստացվում է, որ Պոլիտեխնիկի երիտասարդ շնորհաշատ դասախոսը, որ 2007-ին հավատավոր ՀՀԿ-ական էր, իսկ հիմա ոչ պակաս հավատավոր ԲՀԿ-ական է, իր համար ենթադրաբար ստեղծել է եկամտաբեր ոլորտ`կիբերհարձակումների խումբ: Ու, բնականաբար, ԱԺ քարոզարշավը պատվերների առավելագույն քանակ ունենալու ժամանակն է, չնայած խորհրդարանի մանդատների համար մեծ ճակատամարտից հետո սկսվելու է նաև տևական կռիվը նախագահական ընտրությունների ճակատում: Դե, Ռոբերտ Քոչարյանը պարզ ասել էր, որ մտադիր չի հավերժ մնալ «ամենաերիտասարդ թոշակառու», ոչ երիտասարդ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ծարավ է ռևանշի… Հա, ի դեպ, ուշագրավ է, որ ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը բացվեց քաղաքական գործիչ դարձած, ծագումով արցախցի մեր գործընկեր Գայանե Առուստամյանի ելույթով այն մասին, որ նժդեհականությունը որպես այդպիսին ֆաշիստական և ռասիստական ուսմունք է… Եվ հետաքրքրական է, որ մեր մյուս գործըկերոջ հիշատակած բացահայտ կիբերհանցագործ Արբակ Առաքելյանն իր «գլուխգովոցի» ընթացքում ոչնչացման ենթակա էր հռչակել «ռասիստական» խմբերը, որոնց «ռասիզմը» վատ վերաբերմունքն է աղանդներին, և իշխանափոխության ձգտողներին:
Ինչևէ, հուսանք, որ կատաղի անհանդուժող պայքարը կամփոփվի ինտերնետի տարածքում, մեր փառապանծ ոստիկանությունն էլ թույլ չի տա, որ ծավալվի ու ծաղկի քաղաքական (իսկ ապագայում նաև` տնտեսական) կիբերհանցագործությունների սև շուկան:
Շաբաթվա Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Ազատության հրապարակում ապրիլի 20-ին կայացած հանրահավաքի ժամանակ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ Կոնգրեսն սկսում է այն քաղաքացիների հավաքագրումը, որոնք տուժել են իշխանությունների տնտեսական գործունեությունից, եւ մասնավորապես, այն գյուղացիների, ովքեր վարկային բեռի տակ են մնացել նախորդ տարիների տնտեսական ճգնաժամի ժամանակ,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:
«Բագրատյանը նշել է, որ դա արվելու է ինչպես որ արվել է ԽՍՀՄ նախկին խնայբանկերում գումար ունեցած անձանց դեպքում, որպեսզի հետագայում` իշխանության գալուց հետո ընդդիմությունը ձեռնամուխ լինի այդ հարցերի լուծմանը»:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները հանցագործության կասկածանքով ոստիկանության կենտրոնականի բաժին բերման են ենթարկել Պետեկամուտների կոմիտեի Նոր Նորքի բաժնի աշխատակից 1969թ. ծնված Կարեն Կ.-ին, — գրում է «Հայացք»թերթը:
«Վերջինս խոստովանել է, որ անցյալ տարվա նոյեմբերի 14-ին ինքն է դանակահարել 1985թ. ծնված Մերուժան Դ.-ին: Պարզվել է, որ Բրյուսովի փողոցում նա վիճաբանել է Մերուժան Դ.-ի եւ վերջինիս ընկերոջ`1992թ. ծնված Ժիրայր Ա.-ի հետ եւ դանակով հարվածել է Մերուժան Դ.-ին» :
Այսօր ՀԱԿ հանրահավաքին Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարեց, թե միասնական շտաբում ներգրավված քաղաքական ուժերն այն կուսակցությունները չեն, որոնց հետ «ժամանակին ամուսնացած են եղել», իրար դեմ պայքարել են, բայց այժմ իրենց միավորում է արդար ընտրություններ անցկացնելու ձգտումը:
Ընտրությունների վերահսկման 4 կամ ավելի ճիշտ՝ 3 ուժերի միասնական շտաբի կործանումը ՀՀ իշխանություններն ավելի են կարևորում, քան Ադրբեջանի նկատմամբ հաղթանակը: Նրա խոսքով՝ սա մեկ նպատակ ունի. «Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի արյունոտ ռեժիմը հավերժացնելը»:
Ընդդիմության առաջնորդը հիշեցրեց իրենց նվաճումներն այն մարդկանց ովքեր համառորեն մոռացության են մատնում, որ նախորդ տարի ազատ արձակվեցին քաղբանտարկյալները, ժողովրդին հետ վերադարձվեց «Ազատության» հրապարակը:
Տեր-Պետրոսյանը նաև համարում է, որ կոալիցիայի հետ երկխոսությունը ՀՀ նորանկախ պատմության մեջ քաղաքական էթիկայի ամենամեծ նվաճումն է: Եվ հենց այդ երկխոսության շնորհիվ լուծվեցին մի շարք հարցեր:
Թիվ 7 ընտրատարածքի մեծամասնական թեկնածու, ՀԱԿ անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում նշեց, որ այն քաղաքացիները, ովքեր այսօր իրենց հետ չեն, չի նշանակում, որ պակաս չափով են երազում ազատ և արդար Հայաստանի մասին:
«Ես հիմա այստեղից՝ Ազատության հրապարակի հարթակից, ուզում եմ ձեզ ուղերձ հղել 30 վայրկյան հեղափոխության մասին: Ընտրակաշառք վերցնող մարդիկ, որոնք վախենում են քաղաքացիական ակտիվություն դրսևորել, դիմում եմ այդ մարդկանց, եղբայրներ և քույրեր, մենք ձեզանից չենք ակնկալում, որ դուք ակտիվորեն մասնակցեք մեր հանրահավաքներին, քարոզեք ՀԱԿ-ի օգտին, ճակատամարտ տաք բեսպրեդելի և օլիգարխիայի դեմ, մենք ակնկալում ենք ընդամենը 30 վայրկյան»:
Նա համոզված է, որ ընտրութուններից առաջ և դրա օրը բոլոր այն գործատուներին, թաղային հեղնակություններին և մյուս բոլորին, ովքեր կպարտադրեն քվեարկել իրենց օգտին, պետք չէ նրանց մերժել, այլ պետք է ասել, որ հենց նրանց էլ ընտրելու եք:
«Ոմանք կհայտարարեն, թե իրենք կիմանան, թե ինչպես եք քվեարկել: Նման բան չկա, Սաշիկն ու Լֆիկը կրակ էլ դառնան, չեն կարող իմանալ՝ ոնց եք քվեակել: Քվերակությունն անց է կացվելու փակ և տեղական ու միջազգային դիտորդների հսկողության ներքո»:
Փաշինյանն ասաց, որ իր ասած հեղափոխությամբ ճանապարհ կբացեն նախ Մարտի 1-ի դեպքերի բացահայտման, ապա գաղթած հարազատների վերադարձի համար. «Մայիսի 6-ին տնից դուրս գալով և հանդիպելով ձեր գործատուին, թաղային հեղինակությանը ժպտացեք Սերժի ժպիտով, Հանրապետականի հայացք ընդունեք, բայց երբ քվեաթերթիկը վերցրիք, այդ պահին 30-վայրկյանանոց մեր հեղափոխությունը մեկնարկում է: Քվեարկեցիք ՀԱԿ-ի օգտին, վերջ, կայացավ և հաղթանակեց ձեր փակ հեղափոխությունը: Ընդամենը 30 վայրկյան, և մայիսի 7-ին մենք կիմանանք, որ տապալվել է լֆիկասերժական վարչախումբը: Ուրեմն կեցցե ազատությունը, կեցցե Հայկական հեղափոխությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում»:
Դատողությունը մտքի քարացած վիճակ է նշանակում: Միտքը միշտ փորձում է դատողություն անել, որովհետև զարգացման վիճակում գտնվելը վտանգավոր է և անհարմարավետ: Շատ–շատ արի՛ եղեք, մի՛ ընդհատեք ձեր աճը: Կանգ մի առեք, ապրեք պահի մեջ, պարզապես կյանքի հոսանքի մեջ եղեք:
Այս պատմությունը տեղի է ունեցել Չինաստանում՝ Լաո Ցզիի ժամանակներում, և Լաոն այն շատ էր սիրում:
Գյուղում մի ծերունի էր ապրում: Նա շատ աղքատ էր, բայց նույնիսկ թագավորները նախանձում էին նրան, որովհետև նա սքանչելի սպիտակ մի ձի ուներ: Թագավորները նրան չտեսնված գին էին առաջարկում ձիու դիմաց, բայց ծերունին միշտ ասում էր.
— Այս ձին ինձ համար ձի չէ: Նա անձ է: Ես ինչպե՞ս կարող եմ վաճառել անձը, վաճառել ընկերոջը:
Ծերունին աղքատ էր, բայց ձին չէր ծախում:
Մի անգամ նա տեսավ, որ ձին մսուրում չէ: Ամբողջ գյուղը հավաքվեց, ու մարդիկ ասացին.
— Դու հիմար ծերուկ ես: Մենք գիտեինք, որ մի օր այդպես էլ լինելու է: Ավելի լավ կլիներ ձին վաճառեիր: Ա՜յ քեզ դժբախտություն:
— Այդպես ասելով՝ շատ հեռուն մի՛ գնացեք: Պարզապես ասացեք, որ ձին տեղում չէ, — պատասխանեց նրանց ծերունին: — Փաստը դա է, մնացածը դատողություն է: Ինչ էլ որ եղած լինի՝ դա դժբախտություն է թե օրհնություն, ես չգիտեմ, որովհետև դա ընդամենը դրվագ է: Ո՞վ գիտե, թե հետո ինչ է լինելու:
Մարդիկ ծիծաղում էին ծերուկի վրա: Նրանք միշտ էլ գիտեին, որ նա մի քիչ ցնդած է: Բայց 15 օր անց՝ գիշերը, ձին վերադարձավ: Ձին չէին գողացել, նա պարզապես փախել էր դեպի ազատություն: Ու դա դեռ բոլորը չէր: Նա իր հետ մի դյուժին ձի էր բերել: Մարդիկ դարձյալ հավաքվեցին ու ասացին.
— Ծերո՛ւկ, դու ճիշտ էիր: Սա դժբախտություն չէր: Հիմա պարզ է, որ դա օրհնություն էր:
— Դուք դարձյալ հեռուն եք գնում: Պարզապես ասացեք, որ ձին վերադարձել է: Ո՜վ գիտե, սա օրհնությու՞ն է, թե՞ ոչ, — հանգիստ պատասխանեց ծերունին: — Սա ընդամենը դրվագ է: Դուք արտահայտության մեջ ընդամենը մի բառն եք կարդացել: Դուք ինչպե՞ս կարող եք դատել ամբողջ գրքի մասին:
Այս անգամ մարդիկ շատ չխոսեցին, բայց ներքուստ որոշեցին, որ նա իրավացի չէ. տասներկու սքանչելի ձի:
Ծերունին մինուճար մի որդի ուներ: Նա սկսեց հեծնել, քշելուն վարժեցնել ձիերին: Ընդամենը մի շաբաթ անց նա ընկավ ձիուց ու ջարդեց երկու ոտքը: Մարդիկ նորից հավաքվեցին դատողություն անելու.
— Դու դարձյալ ապացուցեցիր քո իրավացիությունը: Սա դժբախտություն է: Քո միակ որդին կորցրել է իր երկու ոտքերը, իսկ այս տարիքում նա քո միակ ապավենն է: Հիմա դու ավելի աղքատ ես, քան նախկինում էիր:
— Դուք պարզապես դատելու մոլուցքով եք բռնված: Այդքան հեռու մի գնացեք: Ասացեք միայն, որ տղաս կոտրել է իր երկու ոտքը: Ոչ ոք չգիտի՝ սա դժբախտությու՞ն է, թե՞ օրհնություն: Կյանքը կտորներով է գալիս, իսկ ավելին մեզ տրված չէ:
Այնպես եղավ, որ մի քանի շաբաթ անց երկիրը պատերազմի մեջ մտավ, ու բոլոր պատանիները գնացին բանակ: Ամբողջ գյուղը գոռում ու լալիս էր, որովհետև դա վճռորոշ ճակատամարտ էր, և նրանք գիտեին, որ երիտասարդների մեծամասնությունը չի վերադառնա: Նրանք եկան ծերունու մոտ ու ասացին.
— Դու ճիշտ էիր, ծերո՛ւկ, հիմա ակնհայտ է, որ դա օրհնություն էր: Չնայած քո որդին հաշմանդամ է, բայց նա քեզ հետ է: Մեր որդիները գնացին ընդմիշտ:
Ծերունին դարձյալ ասաց.
— Դուք շարունակում եք դատել: Ոչ ոք դա չգիտի: Միայն ասացեք, որ ձեր որդիները պիտանի են բանակի համար, իսկ իմը՝ ոչ: Միայն Աստված՝ Բացարձակը, գիտի՝ դա դժբախտությու՞ն է, թե՞ օրհնություն:
Քանի դեռ դուք դատում եք, դուք չեք աճում, չեք զարգանում: Դատողությունը մտքի քարացած վիճակ է նշանակում: Եվ միտքը մշտապես դատողություն է պահանջում, քանի որ զարգացման գործընթացում լինելը մշտապես ռիսկի հետ է կապված և անհարմար է: Իրականում ճանապարհորդությունը երբեք չի ավարտվում: Մի մասն ավարտվում է, բայց դրա փոխարեն սկսվում է մյուսը, մի դուռը փակվում է, մյուսը՝ բացվում: Դուք հասնում եք գագաթին, բայց հայտնվում է ուրիշը՝ ավելի բարձրը: Կյանքը անվերջ ճանապարհորդություն է:
Հրաչյա Ամիրյան
Սյունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, «առնվազն անհեթեթ» համարելով այսօր Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կողմից մարզպետ Սուրեն Խաչատրյանի վերաբերյալ արված հայտարարությունն ու վստահեցումները:
«ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նշված տարածքի վերաբերյալ որևէ «պայմանավորվածություն» որևէ մեկի հետ երբևէ չի ունեցել և չունի, ինչպես նաև առնչություն չունի այլ անձանց պայմանավորվածությունների հետ: Նշված տեղեկատվութjունը զրպարտություն է և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր Հմայակ Հովհաննիսյանը լրագրողներին ասել էր, թե այն տեղեկությունը, թե՝ «Հայէներգոինստիտուտի» Սարյան 33 հասցեում գտնվող շենքը, որում տեղակայված է ՀՔՄ գրասենյակը, ձեռք է բերվել սփյուռքահայ բարերար ներկայացած Սենիկ Ջուլհակյանի կողմից, կեղծ է, քանի որ Սենիկ Ջուլհակյանը «ավանտյուրիստ է և ոչինչ չունի, իսկ նրա «մեջքին կանգնած է» Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։
Այսօր` ապրիլի 20-ին, Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի ներկայացուցիչը ներկայացրել է իր հարցման արդյունքները, որն անցկացրել է «Շանթ» հեռուստաընկերության պատվերով:
Կենտրոնի հարցումների համաձայն, ՀՀԿ-ի օգտին մտադիր են քվեարկել հարցվածների 39 տոկոսը, երկրորդ տեղում Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ն է` 36 տոկոսով: Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է ՕԵԿ-ը, որի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 7 տոկոսը: Այնուհետեւ գալիս է «Ժառանգությունը» (6 տոկոս) եւ ՀՅԴ-ն (5 տոկոս):
Հարցումների համաձայն, խորհրդարան չեն անցնի ՀԱԿ-ը` (4 տոկոս), Կոմկուսը (3 տոկոս), «Միավորված հայեր» կուսակցությունը (1 տոկոս) եւ ՀԴԿ-ն` (0 տոկոս):
Հարցումն անցկացվել է ապրիլի 4-13-ին, 1600 մարդկանց շրջանում, Հայաստանի բոլոր մարզերում: Հարցվածների 35 տոկոսը Երեւանից են, 30 տոկոսը` այլ քաղաքներից, իսկ 35 տոկոսը` գյուղերից:
Հարցին, թե որքան ակտիվ են ընտրարշավի մասնակցում քաղաքական ուժերը, հարցվածների 69 տոկոսը տվել է ՀՀԿ-ի անունը, 65 տոկոսը` ԲՀԿ-ի անունը, 27 տոկոսն ՕԵԿ-ի անունը, 11 տոկոսը` ՀՅԴ-ի անունը, 5 տոկոսը` «Ժառանգության» անունը եւ 3 տոկոսը` ՀԱԿ-ի անունը:
Որոշ տեղեկությունների համաձայն, համամասնական ընտրացուցակներում սյուրպրիզները չեն դադարում զարմացնել. մասնավորապես Էրեբունի և Աջափնյակ վարչական շրջանում: Օրինակ` Աջափնյակում, ճշտված տեղեկությունների համաձայն, մարդիկ են գրանցված նկուղներում և էլ. սնուցման կայաններում` պաստանցիաներում:
Պատկերը հետաքրքիր է նաև մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների հետ կապված. Գաղտնիք չէ, որ ընտրողներ հավաքագրելու գործում օգտագործվում են նաև թաղի ջահելների ներուժը, համապատասախան ձայների դեպքում` համապատասխան վարձատրությամբ: Գրեթե բոլոր դեպքերում ՀՀԿ -ն և ԲՀԿ-ն 50 հազար դրամ է տալիս նրանցից յուրաքանչյուրին, իսկ ՕԵԿ-ը` 30հազար:
Սակայն մեր ունեցած տեղեկություններով, ընտրարշավի օգնական ռեզերվի յուրահատուկ մոտեցում է դրսևորվում Աջափնյակում`այստեղ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղոր` Ռուբեն Հովսեփյանի համար աշխատող տղաները, տարածքի այն ընտրողներին, ովքեր նախնական կալանքի տակ կամ ՔԿՀ -ում պատիժ կրող հարազատներ ունեն, խոստանում են, այս թեկնածուի ընտրվելու դեպքում, աջակցել` պատիժ սահմանելու կամ դրա չափի կրճատման հարցում:
Դժվար է ասել, տեղյակ է արդյոք Ռուբեն Հովսեփյանը ջահեների առաջարկած գործարքից, չի բացառվում որ նրանք իրենց գործը հեշտացնելու նպատակով ինքնագործունեությամբ են զբաղված:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.