23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Երևանի Ավան թաղամասում ՀՀԿ-ի նախընտրական հանդիպման ժամանակ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը ի պաշտպանություն Թեղուտի պաստառներ են պարզել, որը հենց Սերժ Սարգսյանի աչքի առաջ պատառոտել են:
Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«Սույն թվականի ապրիլի 30-ին Թեղուտի պաշտպանության մի քանի ակտիվիստներով այցելել էինք Ավան համայնքում տեղի ունեցած, «հավատանք, որ փոխենք» կարգախոսի տակ անցկացվող հավաքին` նպատակ ունենալով Հանրապետական կուսակցության և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին գրավոր պահանջ ներկայացնել, որպեսզի վերջինս պատշաճ կերպով իրականացնի իր պաշտոնեական պարտականությունները և հետամուտ լինի Թեղուտի հանքավայրի անօրինական շահագործման դադարեցմանը: Հարկ ենք համարում նշել, որ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն հանրապետության նախագահն անմիջական պարտավորություն է կրում ձեռկելու անհրաժեշտ կազմակերպչական և իրավական միջոցներ պետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու համար: Այսինքն, Սերժ Սարգսյանն ի պաշտոնե անհատապես պարտավորություն է կրում հետամուտ լինելու, որպեսզի Թեղուտի գործի շրջանակներւում Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեի որոշումը կենսագործվի:
Մենք գտնում ենք, որ Թեղուտի հանքավայրի շահագործման գործընթացում առկա են հսկայական կոռուպցիոն ռիսկեր, ուստի պահանջում ենք նաև պաշտոնապես ուսումնասիրություն սկսել Թեղուտի հանքավայրի շահագործման համար թույլտվություն սահմանող փաստաթղթերում տեղ գտած աղաղակող իրավախախտումները բացահայտելու և անօրինական որոշումներ կայացրած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար: Այդ նույն մարդիկ իրենց օրինաստեղծ գործունեության ընթացքում նաև նպաստավոր օրենսդրական դաշտ են ստեղծել իրենց ապօրինի գործողություններն «օրինականացնելու» համար: Մասնավորապես` նախկին բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը (ՀՀԿ ցուցակի 27-րդ համար), վարչապետ Տիգրան Սարգսյան (ՀՀԿ ցուցակի 3-րդ համար) և այլք:
Սակայն երբ մենք պարզեցինք Թեղուտի պաշտպանությանն առնչվող ցուցապաստառները, որոնց վրա չկար որևէ անպարկեշտ արտահայտություն, մի խումբ մարդիկ (ենթադրաբար` թիկնապահներ) պահանջեցին դրանք թաքցնել, իսկ հետո հենց Սերժ Սարգսյանի առջև պատառոտեցին այդ պաստառները: Այսպիսի անհանդուրժողականությունն ու վայրագությունը վկայում են այն մասին, որ երկրի ղեկավարը «փոփոխություն» ասելով հասկանում է ասֆալտծածկույթի փոփոխություն, և ոչ թե բռնապետական, անհանդուրժողական մտածելակերպի և գործելաոճի:
Մենք խորապես դատապարտում ենք Ավանում Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամների նկատմամբ գործադրված բռնությունը և մեր վճռականությունն արտահայտում հետամուտ լինել, որպեսզի ամենակարճ ժամանակահատվածում դադարեցվի Թեղուտի հանքավայրի անօրինական շահագործումը: Այդ հանքավայրի շահագործումը ոչ միայն անօրինական է և անհամեմատ ավելի մեծ տնտեսական վնասներ է պատճառում մեր պետությանը այլև, ի վերջո` գեղեցիկ չէ:
Իսկ Սերժ Սարգսյանին ուղղված նամակ-պահանջագիրը կներկայացնենք մոտակա հանրահավաքներից մեկի ժամանակ»:
Մայիսի 3-ի գիշերը հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, մայիսի 3-ի ցերեկը, 4-ից 7-ն առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան է՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 3-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում մայիսի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ի ցերեկը, 4-ից 7-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրև և ամպրոպ:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը իր տարակուսանքն է հայտնում առանձին լրատվամիջոցներով տարածված` ԵՊԼՀ ռեկտոր Ս. Զոլյանի հարցով նախարարության այսպես կոչված “մեկնաբանության” առթիվ:
Արդարադատության նախարարությունը անհրաժեշտ է համարում հայտարարել, որ այդ “մեկնաբանությունն” ապատեղեկատվություն է, քանի որ ոչ որպես դրանց աղբյուր հիշատակվող նախարարության լրատվական ծառայությունը, ոչ էլ նախարարության որևէ այլ ստորաբաժանում չէին կարող նման տեղեկատվություն տրամադրել այն պարզ պատճառով, որ նախարարությունը ՀՀ կառավարությանը վերջինիս հարցմամբ ուղղված գրության մեջ եզրակացություն է ներկայացրել Ս. Զոլյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավաչափության հարցի վերաբերյալ, որը լիովին հակադրվում է այն “փաստարկներին,” որոնք իբրև թե նախարարության անունից վկայակոչվում են այդ “մեկնաբանություններում” (գրության տեքստը կցվում է):
Նախարարության եզրակացությունում, մասնավորապես, նշվում է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության և համալսարանի` որպես պետական ոչ առևտևային կազմակերպության միջև առկա են ենթակայության հարաբերությւոններ` համաձայն “Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին” օրենքի 9-րդ հոդվբածի 3-րդ մասի: Բացի այդ, համաձայն այդ դրույթի, Կրթության և գիտության նախարարությունը հանդես է գալիս որպես իր ենթակայությանը հանձնված ՊՈԱԿ-ի, տվյալ դեպքում` ԵՊԼՀ-ի կառավարումն իրականողնող` ՀՀ կառավարության լիազորած կառավարման մարմին:
ՀՀ կառավարության` ի դեմս Գիտության և կրթության նախարարի (գործատու), և Ս. Զոլյանի (աշխատող) միջև 2008 թ. մարտի 17-ին կնքվել է թիվ 134 աշխատանքային պայմանագիրը, որով կողմերի միջև ծագել են աշխատանքային իրավահարաբերություններ: Աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով, որն ուղղակիորեն նախատեսում է գործատուի իրավունքը` աշխատողի նկատմամբ կիրառելու կարգապահական պատասխանատվության միջոցներ: Աշխատանքային օրենսգրքին հղում է կատարվում նաև հիշյալ աշխատանքային պայմանագրում (կետ 2.7): Դրանով միանշանակ փաստվում է ոչ թե վարչաիրավական, այլ “սովորական” աշխատանքային իրավահարաբերությունների առկայության փաստը, հետևաբար, ռեկտորի նկատմամբ կիրառված կարգապահական պատասխանատվության միջոցների, ինչպես նաև այդ հիմքով նրան աշխատանքից ազատելու իրավաչափության հարցն ընդդատյա է ընդհանուր իրավասության դատարանին, այլ ոչ թե վարչական դատարանին, որը քննում է հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու կամ իրականացնելու հետ կապված վեճերը (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ): Ս. Զոլյանը որպես աշխատանքային օրենսդրության իմաստով աշխատող չէր կարող լինել հանրային ծառայող (տես նաև “Հանրային ծառայության մասին” ՀՀ օրենքը): Այս հիմքով նրա և նախարարի միջև վեճը չէր կարող լուծվել վարչական վարույթի շրջանակներում, քանի որ նախարարի հրամանները ոչ թե վարչական ակտեր են, այլ անհատական ակտեր, որոնք ընդունվել են բացառապես աշխատանքային օրենսդրության, աշխատանքային պայմանագրի և ՊՈԱԿ-երի մասին օրենքի շրջանակներում:
Սիրիական ընդդիմությունը հայտարարել է, որ 15 սիրիացի զինվոր է սպանել Հալեպի մոտակայքում:
Սիրիայի ընդդիմության ներկայացուցները պնդել են, որ սպանված 15 զինծառայողներից երկուսը գնդապետ են:
Բախումների ընթացքում սպանվել են ընդդիմության երկու զինյալներ:
Այդ բախումները հերթական անգամ խախտել են ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի նախագծով հաստատված հրադադարը, որ ուժի մեջ էր մտել ապրիլի 12-ից:
Ապրիլի 30-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունից Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը եւ հայտնել, որ ՍԵդրակ Սարգսյան փողոցում անհայտ անձինք հայհոյել եւ վիրավորել են իրենց ասոցիացիայի անդամ Արման Վեզիրյանին:
Արման Վեզիրյանը ոստիկաններին հայտնել է, որ ժամը 18.30-ի սահմաններում վերը նշված փողոցում բուկլետներ բաժանելիս վիճաբանություն է ծագել մի տղամարդու հետ, որը բռունցքով 2 անգամ հարվածել է իրեն եւ պատճառել մարմնական վնասվածքներ:
Ձեռնարկված միջոցառումներով ոստիկաննները ճշտել են տղամարդու ինքնությունը եւ նա ներկայացվել է բաժին:
1967 թ. ծնված Տիգրան Մանուկյանը վեճի կապակցությամբ տվել է բացատրություն, որ ժամը 17.15-ի սահմաններում ինքը եղել է հարեւանի տանը եւ այդ ժամանակ այդ տան միջանցք ինչ-որ մեկը բուկլտեներ է նետել: Ինքը փորձել է ճշտել, թե ով նետեց բուկլետը: Այդ պահին իրեն է մոտեցել Արման Վեզիրյանն ու սկսել է վիճել, առաջացել է քաշքշուկ, որին միջամտել է Մանուկյանի հորեղբոր կինն ու թույլ չի տվել, որ վեճը շարունակվի:
Տիգրան Մանուկյանը նշել է, որ ինքը Վեզիրյանին չի հարվածել եւ միայն քաշքշել է նրա շորերից:
Կատարվում է նախաքննություն:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը Մոսկվայում երեկ ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, ով կրակել է ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա:
Ըստ ՌԴ Ներքին գործերի նախարարության Մոսկվայի վարչության` Էլեկտրոլիտնի անցումի ասֆալտապատման աշխատանքների ժամանակ, բանվորներին է մոտեցել հարբած մի տղամարդ ու կրակել նրանցից մեկի վրա, ապա դանակով հարված հասցրել ու փորձել փախուստի դիմել:
Տուժածը գտնվում է հիվանդանոցում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 02.05.2012 թ. № 3635-Ա որոշումով ուժը կորցրած է ճանաչվել Երևան քաղաքի ենթակայության «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲ ընկերությանը 15.12.2011 թ. տրամադրված տաղավարների տեղադրման թույլտվությունը:
Համաձայն քաղաքապետի որոշման, «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի տնօրենին հանձնարարվել է ապամոնտաժել վերոնշյալ տարածքում ընկերության կողմից տեղադրված տաղավարները և իրականացնել բարեկարգման աշխատանքներ:
Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դրվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման ու բնապահպանության վարչությունների պետերի, «Կենտրոն-Կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի վրա:
Որոշման կատարման հսկողությունը կիրականացնի Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
ՀՀ նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Կոտայքի մարզ և եղել է նաև Աբովյան քաղաքում։ Աբովյանում Սերժ Սարգսյանը բավական ծավալուն ելույթ է ունեցել խոսելով ինչպես երկրին վերաբերող ընդհանուր, այնպես էլ նախընտրական խնդիրներից։
«Բոլորիդ խորհուրդ եմ տալիս թշնամանքը չավելացնել: Մայիսի 6-ին հաջորդելու է մայիսի 7, 8, 9-ը, այսինքն կյանքը շարունակվելու է: Եվ ցանկալի է, որպեսզի մենք ընտրություններից հետո լինենք ավելի միասնական, որպեսզի կարողանանք մեր ջանքերը համադրել և ունենալ, կառուցել ավելի լավ Հայաստան»,-ասել է նա:
«Ես հասկանում եմ, որ Կոտայքի մարզում քաղաքական պայքարը թեժ է: Ես հասկանում եմ՝ շատ մարդիկ արդեն իրենց դիրքորոշումն ունեն, բայց, այդուհանդերձ, կոչ եմ անում նաև քվեարկել խղճի մտոք, կոչ եմ անում քվեարկել այնպես, որ ձեր քվեարկերությունը ձեր իսկ դուրը գա: Բնականաբար, ես եկել եմ այստեղ նաև կոչ անելու ձեզ քվեարկելու Հանրապետական կուսակցության օգտին: Մենք բավականաչափ փորձ ենք ձեռք բերել և վստահ ենք, որ այդ փորձը մեզ հնարավորություն է տալու գալիք հինգ տարիներին ավելի լավ աշխատելու:
Երբ ես ասում եմ քվեարկեք ՀՀԿ-ի օգտին, ես, բնականաբար, նկատի ունեմ ոչ միայն համամասնական ցուցակը, ես նկատի ունեմ նաև մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորներին: Դուք գիտեք, որ այս տարածաշրջանում ՀՀԿ-ն առաջադրել է և պաշտպանում է պարոն Համլետ Հայրապետյանին, ով ձեր դիմաց կանգնած է և ով կարող է արժանապատվորեն ներկայացնել Կոտայքի տարածաշրջանը Հայաստանի Ազգային Ժողովում: Նա սկզբունքային մարդ է, ունի քաղաքական փորձ և այդ փորձը ծառայեցնելու է հենց իր ընտրողների շահերին:
Եվ մի բան էլ պետք է ասեմ. մենք այնտեղ, որտեղ պատգամավորի թեկնածու չենք առաջադրել, պաշտպանում ենք մեր կոալիցիոն գործընկերներին: Եվ այստեղ մենք, բնականաբար, պաշտպանում ենք պարոն Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը: Բոլորիդ կոչ եմ անում քվեարկել մեր պատգամավորների օգտին»,-ընդգծել է ՀՀԿ ղեկավարը:
Հիշեցնենք, որ թիվ 28 ընտրատարածքում առաջադրված է միայն մեկ թեկնածու` Գագիկ Ծառուկյանը:
Երեկ ժամը 10:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Շենավան գյուղից ահազանգել են ոստիկանության Ապարանի բաժին և հայտնել, որ գյուղի տներից մեկի հացատանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել մի տղամարդ: Գյուղ մեկնած ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ինքնասպանություն գործած անձը 60-ամյա Անտոն Հակոբյանն է: Վերջինս ըստ հարևանների, ամուսնացած էր, ուներ 5 երեխա, որից երկուսը մահացել են, իսկ ինքն էլ հաշվառված է եղել հոգենյարդաբանական դիսպանսերում:Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ Բենիկ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստում երեկ` մայիսի 1-ին Ապարանի տարածաշրջանում տեղի ունեցած ինքնասպանության փոստով:Այս մասին tert.am-ին հայտնել է Գագիկ Շամշյանը:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին ստորագրել է հրամանագիր որի համաձայն Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.