23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Հայ Ազգային կոնգրեսը դատապարտում է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Օլիգարխ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած վայրագ ծեծի արդյունքում մահվան դուռ են հասցվել բանակի բժիշկ սպաներ Վահե Ավետյանն ու Արտակ Բայադյանը։ Մամուլի և հասարակական քննարկման ակտիվ հակազդեցության շնորհիվ միայն ոստիկանությունը ստիպված եղավ ինչ-որ մարդկանց ձերբակալել սույն գործի շրջանակներում։
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ տուժողներին դաժան ծեծի ենթարկողները ռեստորանի և Ռ. Հայրապետյանի անվտանգության աշխատակիցներն են և գործել են նրա գիտությամբ կամ թելադրանքով։ Գործի անաչառ և լիակատար չբացահայտումը և մեղավորներին արժանի պատիժ չտալը, ի թիվս այլ հետևանքների, հատկապես կարող է ազդել բանակի բարոյահոգեբանական վիճակի ու մարտունակության վրա։ Հայ Ազգային Կոնգրեսը չի հանդուրժելու երկրի, նրա ժողովրդի հեղինակության համար նվաստացուցիչ, պետության հիմքերը քայքայող նմանօրինակ սանձարձակ դեպքերը և հայտարարում է, որ աչալուրջ հետևելու է այս գործի հետագա ընթացքին ինչպես Կենտրոնական գրասենյակի, այնպես էլ խորհրդարանական խմբակցության մակարդակով»։
Հունիսի 26-ը` թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը, ժամը 19.00-ին, Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում (ՙՄոսկվա՚ կինոթատրոնին հարող տարածքում) կանցկացվի «Ապրել եմ ուզում» խորագրով ծրագիրը։
Ըստ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության՝ միջոցառումը կուղեկցվի համերգային ծրագրով. ելույթ կունենա «Դորիանս» խումբը։
Միջոցառման նախաձեռնողներ են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հետ համատեղ:
Հունիսի 26–ը թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը է սահմանվել է 1987թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից:
«Ապրել եմ ուզում» խորագրով միջոցառումը նպատակ ունի երիտասարդությանը տեղեկացնել թմրանյութերի կործանարար հետևանքների մասին։
Ակցիայի ընթացքում Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի ուսանողներն իրենց պատկերած նկարների միջոցով հանրության ուշադրությունը կսևեռեն այսօրվա ամենաարդիական խնդիրներից մեկի՝ թմրամոլության վրա, երևույթ, որը շարունակում է կործանել մարդկային կյանքեր, ծնել հանցագործություն և սպառնալ կայուն զարգացմանը։
Միջոցառման ավարտից հետո ուսանողների նկարները կնվիրվեն տարբեր բուժհաստատությունների։
Հունիսի 24-ին, ժամը 11:57-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար և կան տուժածներ:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 21 ՏՏ 853 համարանիշի և «Շկոդա» մակնիշի 025 LL 63 համարանիշի ավտոմեքենաները:
Փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` 79-ամյա Անուշավան Հակոբյանի դին, ինչպես նաև տարբեր մարմնական վնասվածքներ ստացած վարորդ` 50-ամյա Գնել և ուղևոր` 75-ամյա Սեդա Հակոբյաններին: Վերջիններս տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 38-ամյա Արտակ և ուղևոր` 6-ամյա Արման Գեւորգյանները տեղափոխվել են Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բժիշկների գնահատմամբ` Գ. Հակոբյանի առողջական վիճակը բավարար է, Ս. Հակոբյանինը՝ ծանր, Արման Գևորգյանինը՝ միջին ծանրության, իսկ Արտակ Գևորգյանը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել:
Սիրիայի պետական «ՍԱՆԱ» գործակալության փոխանցմամբ նախագահ Բաշար ալ-Ասադի թիվ 210 որոշմամբ ձևավորվել է Սիրիայի նոր կառավարությունը՝ Ռիյադ Հիջաբի գլխավորությամբ:
30 նախարարների թվում է նաև հայազգի Նազիրա Ֆարահ Սարգիսը:
Վերջինս նշանակվել է Բնապահպանության նախարար: Նազիրա Ֆարահ Սարգիսը սերում է Սիրիայի հայկական համայնքից:
Նա ծնվել է 1962-ին, Հալեպում, մասնագիտությամբ քիմիկոս է, գիտությունների թեկնածու, աշխատել է Հալեպի համալսարանում:
Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ Սիրիայի Ազգային ժողովի պատգամավոր առաջադրված, սակայն չհաղթած Սունբուլ Սունբուլյանը ևս ներառվելու է նոր կառավարությունում:
Կարդացի այս հոդվածը, (http://www.aravot.am/2012/06/20/83372/) և որոշեցի անդրադառնալ բժշկին խանգարող և բուժօգնությանը խոչընդոտող մի քանի արգելքների, որոնք արհեստականորեն առաջանում են հիվանդների հարազատների կողմից.
1. Հայտնվելով արտակարգ իրավիճակում, իսկ վատագույն դեպքում անելանելի իրավիճակում, Հիվանդի Հարազատի մոտ տեղի է ունենում բնական հոգեբանական ռեակցիա` ագրեսիա և/կամ մեղավորների փնտրտուք, որն ուղղվում է բժշկի և բուժանձնակազմի դեմ: Չունենալով հեգեբանական տարրական գիտելիքներ, հարազատը այս հոգեվիճակում երախտիքի կամ շնորհակալության փոխարեն բժշկին կարող է հասցնել ամենատարբեր վնասներ, սկսած ֆիզիկական բռնությունից մինչև աշխատանքից ազատում և դատական քաշքշուկներ:
2. Հայտնվելով բժիշկ-պրոֆեսիոնոլների միջավայրում, Հիվանդի Հարազատը երբեմն բժիշկների սառնասրտությունը և հավասարակշռվածությունը ընդունում է որպես անտարբերություն հիվանդի նկատմամբ: Բնական է, որ բժիշկն ավելի օբյեկտիվ է գնահատում իրավիճակը, բնական է, որ երբեմն կլինիկական որոշում կայացնելու համար անհրաժեշտ է պարզապես կանգ առնել, ու մտածել, առանց վազվզելու և հոլիվուդյան տեսարաններ ստեղծելու, ինչը կողքից դիտող խուճապահար Հարազատի կողմից որակվում է որպես անփութություն, ու Նա սկսում է անհարկի միջամտել կամ խառնաշփոթ ստեղծել խանգարելով բժշկի աշխատանքը:
3. Կարելի է ասել, որ բուժօգնությունը սկսվում է ախտորոշումից, իսկ ախտորոշման համար անհրաժեշտ են լաբորատոր և գործիքային հետազոտություններ, որոնք բոլորն էլ փող արժեն: Եվ չնայած, որ ամբողջ բուժտեխնիկան ներմուծված է արտասահմանից, և գրեթե նույն գներով, ինչ գներով որ դրանք վաճառվում են արտադրող երկրներում, մեզ մոտ այդ սարքերով և գործիքներով իրականացվող հետազոտություններն արժեն տասնապատիկ, անգամ քսանապատիկ ավելի էժան, ինչը բնականաբար պայմանավորված է նրանով, որ , «Պետությունը բժշկին քիչ է վճարում… », ինչպես կասեր Հայֆիլմի հայտնի հերոսը: Այսինքն, միայն բժիշկների շնորհիվ է, որ Հիվանդը հետազոտվում է գրեթե նույն տեխնիկայով, ինչ ասենք Կլիվլենդում, սակայն դրա փոխարեն վճարում է 10-20 անգամ ավելի քիչ գումար: Սակայն սա չի խանգարում, որ Հիվանդը կամ Հարազատը Բժշկին պիտակավորի «թալանչի», «հարստահարող» կամ էլի մի բան, որը բնականաբար չի նպաստում պրոդուկտիվ աշխատանքին:
4. Երբեմն Հիվանդը կամ Հարազատը համացանցից կամ այլ հեռակա բժիշկներից ստանում է որոշակի ինֆորմացիա, և սկսում է այդ ինֆորմացիայով գնահատել բուժող բժշկի աշխատանքը, իսկ երբեմն էլ միջամտել այդ աշխատանքին, չիմանալով կամ մոռանալով, որ համացանցում կարող է գրված լինել «հազար ու մի զիբիլ», իսկ հեռակա բժիշկները չեն կարող ամբողջական պատկերացում կազմել կոնկրետ կլինիկական իրավիճակի մասին, որում գործում է բուժող բժիշկը, ով գլխով է պատասխանատու հիվանդի համար: Սա է պատճառը, որ յուրաքանչյուր խորհրդի, ուղեգրի և դեղատոմսի տակ դրվում է բժշկի ստորագրություն, իսկ հեռակա մասնագետների ամենաիմաստուն խրատն անգամ ԱՆՎԱՎԵՐ Է…
5. Քիչ չեն դեպքերը, երբ անգամ հեռուստաեթերից վկայակոչվում է Հիպոկրատի Երդումը, որով վկայակոչողները իրենց արտոնում են «մուննաթով» պահանջել բժշկից այս կամ այն: Տեղեկացնում եմ, որ Հիպոկրատի Երդումն ընդգրկում է պարտավորություններ ուսուցչի և աշակերտների հանդեպ, հիվանդին չվնասելու, թույնի բաղադրատոմս չտալու, և կեսարյան հատումով հղիություն չընդհատելու դրույթներ: Այնտեղ երդվողը պարտավորվում է վիրահատումներ չանել և անհրաժեշտ դեպքերում դիմել վիրաբույժին: Խոստանում է հիվանդների հանդեպ սեռական զսպվածություն և բժշկական գաղտնիքի պահպանում: Ոչ ավել, ոչ պակաս: Այնպես որ, Հիպոկրատի Երդումը այս կամ այն առիթով շահարկողները կամ ցուցադրում են սեփական տգիտությունը, կամ ընդամենը դեմագոգում են:
6. Բժիշկների մոտ կա մասնագիտական մի գիծ, անսահման հանդուրժողականություն: Նրանք ամեն արատավոր երևույթ դիտում են որպես հիվանդություն: Անգամ եթե Նրանց հայհոյում են, Նրանք կարող են դա դիտել որպես հիվանդ հոգեբանության, հիվանդ դաստիրակության դրսեվորում, և ամենևին չպատասխանել նույն հայհոյախոսությունով: Սա չի նշանակում, որ կարելի է անվերջ նրանց վրա ցեխ շպրտել, ու նրանց խոհեմ լռությունը դիտել որպես համաձայնության նշան: Հավատացնում եմ, որ յուրաքանչյուր պրակտիկ բժիշկ այնքան հոգս ու անելիք ունի կյանքի և մահվան սահմանագծին, որ ժամանակ ու ջանք չի մնում մամուլում կամ հեռուստաեթերում հնչող ամեն հեյրուրանքի հետևել և ինչպես հարկն է պատասխանել:
7. Այո, մեր բժշկությունում կան բազմաթիվ թերություններ, բայց այն շատ ավելի կատարյալ է, քան մնացած գրեթե բոլոր համակարգերը, որ գործում են մեր հանրապետությունում: Եվ երևի միայն բժշկությունում է, որ համեմատության և զարգացման համար ամեն անգամ չափորոշիչ և օրինակ են բերվում ոչ թե «հարևան պետությունները», այլ այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան և այլն… Եվ հազիվ թե գտնվի մի պրոֆեսոր կամ բաժնի վարիչ, ով գիշերը քնելիս, չմտածի գերժամանակակից բժշկությունը մեր երկրում ներդնելու ու այն առաջ տանելու մասին…
………………………………………………..
Վերջում մի կարճ պատմություն.
Հայաստան են եկած լինում Ֆրանսիացի բժիշկներ, ովքեր լսելով մի տեղացի վիրաբույժի մասին ցանկություն են հայտնում անձամբ ծանոթանալ նրա հետ:
Երբ Նրանց հարցնում են, թե ինչու՞, ի՞նչն է պատճառը, նրանք պատասխանում են.
-Մենք ուզում ենք անձամբ սեղմել այն մարդու ձեռքը, ով անում է այնպիսի վիրահատություններ, ինչպիսիք անում են միայն տիեզերքը նվաճած երկրներում…
…………………………………………………
Թերևս այսքանը…
Հայկ Մանասյան
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր երեկոյան պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը տիկնոջ՝ Մարգիթ Ֆիշերի հետ:
Այցի շրջանակներում Հայնց Ֆիշերը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Հայնց Ֆիշերը եւ Սերժ Սարգսյանը կմասնակցեն նաեւ երկու երկրների գործարարների մասնակցությամբ տեղի ունենալիք հայ — ավստրիական գործարար համաժողովին:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը, ասաց, որ նոր ձևավորված խորհրդարանը բազմաշերտ է, ինչը քաղաքական գաղափարների ու մոտեցումների շուրջ երկխոսության լայն հնարավարություն է տալիս:
Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ կարողանալու ենք հինգ տարի հետո արձանագրել, թե ի՞նչն ենք կարողացել անել, ինչը՝ ոչ: Դրա համար ծրագրում տեղ են գտել նաև ռիսկային պահեր. «Այս ծրագրում կա հատուկ բաժին, որտեղ հաշվի են առնված բոլոր հնարավոր ռիսկերը և դրանց առկայության դեպքում իրավիճակից դուրս գալու միջոցները»,- ընդգծեց Զաքարյանը:
Բանախոսը բնական է համարում այն, որ խորհրդարանի մյուս կուսակցությունների մոտեցումները Կառավարության ծրագրի նկատմամբ այլ են.«Յուրաքանչյուրն ունի իր մոտեցումները և իր պատկերացումները: Բայց ամբողջականության մեջ ծրագիրը դիտվում է, որպես իրատեսական: Մենք հավատարիմ ենք բարեփոխումներին, մեզ համար այն միայն գեղեցիկ ձևակերպումների մեջ չէ: Ցանկացած ծրագիր չափվում է իր արդյունքներով»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Անդրադառնալով ԲՀԿ-ականների կողմից Կառավարության ծրագրի քննադատությանը, Արտակ Զաքարյանը նշեց, որ ցանկացած ուժի համար դժվար է «միաժամանակ չլինել ընդդիմություն, և չլինել իշխանություն»:
Մեր ունեցած ստույգ տեղեկություններով, այս շաբաթ կշարունակվի գործադիր իշխանության ձևավորման, մասնավորապես` մարզպետների նշանակման հարցը և կհաստատվի նաև Գեղարքունիքի մարզպետը:
ՀՀԿ -ն որոշել է, Գեղարքունիքի մարզպետի աթոռը վստահել մարտունեցի, մեծամասնականով ԱԺ պատգամավոր ընտրված Հակոբ Հակոբյանին՝ Թունելի Հակոբին:
Հիշեցնենք, որ նախորդ կոալիցիոն կառավարության կազմում երկու մարզպետների տեղերը պատկանում էին ԲՀԿ-ին, հրաժարական տված մարզպետների փոխարեն ՀՀԿ-ն Վայոց Ձորի մարզպետ նշանակեց Էդգար Ղազարյանին, իսկ Գեղարքունիքի մարզպետ կդառնա, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը:
«Հայկական Վարկածը» գրել էր, որ երկու օր առաջ գիշերը երկաթուղայինների փողոցում սպանված երիտասարդը՝ 1981 թ. ծնված Սուրեն Զորոյանը, Երկաթուղայինների Ռաֆոյի միակ որդին է, որին սպանողները հնարավոր վենդետա են իրականացրել: Մեր հրապարակումից հետո փակ հեռախոսահամարից սպառնալից զանգեր հնչեցին, զանգահարող տղամարդը բղավում էր, պահանջելով ջնջել հոդվածը:
Իսկ դա ստիպեց մեզ ավելի ստույգ տեղեկություններ ստանալ, ըստ որի այս սպանությունը կապված է մոտ երկու տարի առաջ կատարված, Բիջ Արսեն անունով քրեական հեղինակության սպանության հետ: Եւ ինչպես մենք էինք գրել՝ վենդետա է: Իսկ այժմ իրավապահները աշխատում են հենց այս վարկածի շրջանակներում:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ի գիշերը երկաթուղայինների փողոցում հենց իրեն պատկանող հացի արտադրամասի մոտ սպանված երիտասարդը՝ 1981 թ. ծնված Սուրեն Զորոյանը, Երկաթուղայինների Ռաֆոյի միակ որդին է: Նա ամուսնացած է, ունի 2 երեխա:
Ինչպես արդեն նշել էինք, տարածքի բնակիչները «Սև դղյակի» շրջակայքից գիշերը կրակոցի ձայներ ու աղմուկ են լսել: Սև դղյակը Ռաֆոյի տունն է, որն այդպես են կոչել տան բնակիչների հետ կապված մութ պատմությունների ու մի քանի սպանությունների համար: Չի բացառվում, որ սա վենդետա է, կապված կրիմինալ այս ընտանիքի հաշիվների հետ, քանի որ Ռաֆոն ու նրա եղբայրները հանցագործ աշխարհում տալիք ու առնելիք ունեցող անձիք են:
Ինչպես և սպասվում էր, կառավարության ծրագիրն ընդունվեց: Ե՛ւ տպավորիչ մեծամասնություն կար` 75 կողմ, և՛ տպավորիչ ընդդիմություն` 47 դեմ, որոնցից և ոչ մեկին խոչնդոտ չկար արտահայտելու իր ընդդիմադիր կարծիքը: Խորհրդարանական ներկայացուցչական ժողովրդավարության պատկեր: Եւ ընտրակաշառքների ու վարչական ռեսուրսի օգտագործման մասին խոսակցություններն անհիմն են` ինչքան ՀՀԿ-ն է դրանցից օգտվել, նույնքան էլ` ԲՀԿ-ն, այնպես որ այդ առումով ԲՀԿ-ի որոշ ներկայացուցինների տրտունջը պարզապես ամոթ էր:
Այլ հարց է, որ բազում ենթադրությունների տեղիք է տվել Սարգսյան — Ծառուկյան առանձնազրույցը, որից հետո ԲՀԿ առաջնորդը կուսակիցներին ասաց, որ իր համար ընդունելի է ցանկացած վարչապետ, բացի Տիգրան Սարգսյանից: Թե որ դրվագով է «պետության վախճանի» հեղինակը բռնել Ռոբերտ Քոչարյանի կլանի բկից (դե պարզ է, որ Ծառուկյանը Սարգսյանի հետ թշնամության ոչ մի անձնական պատճառ չունի), դա առանձին հետազոտության խնդիր է: Բնականաբար, դա ոչ մի կապ չունի վարչապետի արտահայտած կոսմոպոլիտ անընդունելի ցնդաբանությունների հետ, դրանք Քոչարյանին ամենավերջում թերևս մի թերև հետաքրքրեն, զի ամեն ինչ կոշտ պրագմատիկ դաշտում է: Միգուցե խանդի դաժան տեսարան է, քանզի Տիգրան Սարգսյանը մինչև հիմա համարվում է Արևմուտքի համար ընդունելի անձ, և նույնիսկ բրիտանական հատուկ ծառայությանց հսկողության գտնվող «Չաթթամ հաուզ»-ը Քոչարյանին անվանեց երկիրն ամբողջովին ռուսներին ծախած, բայց և միաժամանակ վարչապետը ձեռք ` տալիս նաև ռսին, և Կրեմլը չի շտապում մի «քըխ» բան մեյդան բերել նրա բուռն բանկիրական երիտասարդությունից… Իսկ միգուցե Քոչարյանը վախենում է, որ հենց Տիգրան Սարգսյանի միջոցով և հենց Քոչարյանի շրջապատի դեմ միս ու արյուն կստանա վարչապետի «օլիգոպոլիաների դեմ պայքարը»:
Սակայն այժմ շատ ռեալ պայքար է թեև Քոչարյանի մերձավորագուն շրջապատի ներկայացուցիչ, բայց ոչ օլիգարխ Վարդան Օսկանյանի դեմ: Դե, Օսկանյանը Քոչարյանի համար թերևս 20 հատ թունդ օլիգարխի արժեք ունի, զի, դեսպան Ջոն Հեֆֆերնի խոստովանությամբ, «կարևոր գործընկեր» է ԱՄՆ-ի համար: Բայց փաստ է, որ «կարևոր գործընկերության» մասին Ամերիկյան հայտարարությունից հետո «Սիվիլիթասի» հետապնդումը ոչ միայն չդադարեցվեց, այլև ուժգնացավ: ԱԱԾ-ին միացավ նաև հարկայինը, ու հիմա այդ` ինքն իրեն չափազանց վստահ զգող ամերիկահպատակ հիմնարկությունը ոչ պակաս ողբալի վիճակում է, քան շրջանային հարկայինի պետին անզգուշաբար հակաճառած խեղճուկրակ մանր «բուդկչին»: Ու բացի Օսկանյանից, ԱԱԾ են կանչում արդեն նաև այլոց, հին չեկիստ Գորիկ Հակոբյանն էլ Օսկանյանին ամոթանք է տալիս «պարտիզանի պես» լռելու համար: Ու ընդհանրապես «Սիվիլիթասը» հիմա նույն վիճակում է, ինչ «նեմեցներին» գերի ընկած պարտիզանական ջոկատը, և նրանց վախճանն էլ նույնն է լինելու: Ու այդ պատճառով «արմատականների» դաշտում քիչ չեն նրանք, ովքեր ձգտում են առիթից օգտվել և զբաղեցնել տապալվող Օսկանյանից հետո ազատվող տեղը: Բայց դեռ տաք են, այնքան են կուրացած «ամերիկյան ամենազորության» լեգենդով, որ չեն պատկերացնում` ապագայում նախանձելու են «քաղաքական հալածյալ» Օսկանյանի բախտին, որին հավանաբար «փեշքեշ» կանեն ԱՄՆ-ում փրկվելու հնարավորությունը: Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին Վանոյին թողեցին «փախնել-փրկվել»:
Սակայն վերնախավային կրքերից առավել հանրությանը ալեկոծեց «Նեմեց» մականունով օլիգարխի հետ կապված սկանդալը: Չորս ռազմաբժիշկներին «Հարսնաքարում» քստմնելի հաշվեհարդարի տակից դուրս գալը գնալով ավելի շատ քավության նոխազ է պահանջում… Հիշենք`ձերբակալեցին 7 հոգի, կալանավորեցին դրանցից 4-ին, բայց քանզի անհավատ հանրությանը դա չբավարարեց, ևս երկուսին կալանավորեցին: Ու եթե լրագրողական հանրույթը թեժ պահի թեման, ապա, թույլ տվեք մարգարեանալ, «քավության նոխազների» քանակը կհասնի 20-ի:
Ու թեև հենց այս վայրկյանին Ռուբեն Հայրապետյանին չի սպառնում «սպիսատ արած» Ալրաղացի Լյովի ճակատագիրը, որը նման պատմության մեջ ընկնելուց հետո իր նախկին անխոցելիությունից աստիճանաբար իսպառ զրկվեց, այնուամենայնիվ, իրավիճակը շատ ոչ միանշանակ է թվացյալ անխոցելի Հայրապետյանի համար:
Նախ` նա չի կարող ազատվել այն փաստից, որ հաշվեհարդարի «հերոս» գլխավոր տականքը` Գարիկ Մարգարյանը, ոչ թե ռեստորանի, այլ իր անձի անվտանգության աշխատակիցն է: Մեր լրատվական կայքերում առնվազն 6-7 (ավելին պարզապես ծուլացա խորանալ) տեսանյութեր կան, որոնք ապացուցում են, որ այդ անասնակերպը հենց նրա անձնական թիկնապահն է, ոստիկանությունն էլ փոխոստիկանապետի շուրթերով և Վովա Գասպարյանի անունից լրագրողներին առաջարկեց ոստիկանությանը տրամադրել հենց այդպիսի տեսանյութեր… Իսկ դա մի բան նշանակում է: Գումարած դրան`լրագրողական և քաղաքացիական «հակահարսնաքարային» ակցիաները գնալով ծավալվում են, ու դրանից կարծես թե առանձնապես դժգոհ չէ Բաղրամյան-26 -ը…
Դե նախապատմությունից հետո ինչ ասես հնարավոր է, և ցանկացած ծավալի զոհաբերություն քաղցր կթվա: Քարոզիչներին իջնող հրահանգները`գրել, իբր ռազմաբժիշկները ծայրահեղ լկտի էին իրենց պահել, զրոյական արդյունք տվեցին, իսկ այդ գիծը պահած հրապարակախոս Վահրամ Սահայանին արդեն ոմանք խոստացել են փողոցում լուրջ պրոբլեմներ ստեղծել… Թեև Սեյրան Օհանյանին մեծ ջանքերի գնով հաջողվեց արգելել բարձրաստիճան սպաներին, որ «սպեցնազի» միջոցով դաժան պատասխան չտան ռազմաբժիշկների ծեծին, Աղվան Հովսեփյանն էլ փրկեց «հարսնաքարցիներին» ՊՆ քննչական ծառայության ճանկն ընկնելուց` դրա բոլոր անկանխատեսելի հետևանքներով հանդերձ, այնուամենայնիվ, այդ խմորը շատ ջուր է տանելու: Եթե անգամ անհերքելիորեն ապացուցվի, որ Ռուբեն Հայրապետյանը որևէ մեղավորություն չունի (իսկ որ դա իրականություն է`չի բացառվում), էլի նախադեպը պատրաստ է: Այն նախադեպը, որ օլիգարխը չի կարողանում տեր կանգնել իր «ասլաններին» և հարկադրված է դրանց «մատաղ անել»: Իսկ դա արդեն հարված է օլիգարխիայի անսասանությանը, որի հիմքն էր նրանց սպասարկող թափթփուկների երաշխավորված անպատժելիությանը: Այդ համակարգն առաջին ճաքը տվեց, երբ «Օդնոկլսնիկ» սրճարանում Ալրաղացի Լյովի թիկնապահների սարքած արյունոտ պատմությունում տուժողների մեջ նաև լրագրողներ հայտնվեցին, իսկ հիմա արդեն քավության նոխազների քանակը շատանում է: Հա, ի դեպ, այժմ տեղի է ունենում նաև այն, ինչ 5-6 տարի առաջ անպատկերացնելի էր` ԴԱՀԿ-ի աշխատակիցները զրկում են Լֆիկ Սամոյին կեղծված ուկրաինական օղիներ արտադրելու հնարավորությունից… Ու ո՞վ կարող է երաշխավորել, որ չի գա մի գիշեր, երբ հատուկջոկատայինները միաժամանակ չեն այցելի բոլոր օլիգարխիկ դղյակները և տերերին թիկնազորերով հանդերձ չեն տանի բանտ… դե, իրավապահները հետո ամեն ինչ կձևակերպեն, զի չկա մի օլիգարխ, որի «առաջին մեկ միլիոն դոլարը» ծանր հանցագործության արգասիք չլինի, և որի թիկնազորի վրա պարտակված, բայց արխիվներում խնամքով պահպանված արյունոտ պատմություններ չլինեն:
Առավել ևս, որ ոմանց (ու հատկապես`քոչարյանականների) կողմից այդքան անեծքների արժանացող «ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհի» հետ ավելի ներդաշնակ կարող է ապրել այն հանրությունը, ուր բացակայում է խոշոր բուրժուազիայի շերտը…
Շաբաթվա Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.