07.12.2019 | 14:10

07.12.2019 | 13:10

07.12.2019 | 12:10

07.12.2019 | 11:10

06.12.2019 | 14:59

06.12.2019 | 14:17

06.12.2019 | 13:10

06.12.2019 | 12:10

06.12.2019 | 11:10

05.12.2019 | 15:10

05.12.2019 | 14:10

05.12.2019 | 13:20

05.12.2019 | 12:46

05.12.2019 | 12:10

05.12.2019 | 11:10

04.12.2019 | 15:10

04.12.2019 | 14:05

04.12.2019 | 13:10

04.12.2019 | 12:10

04.12.2019 | 11:10

03.12.2019 | 14:50

03.12.2019 | 14:10

03.12.2019 | 13:10

03.12.2019 | 12:10

03.12.2019 | 11:10

02.12.2019 | 16:12

02.12.2019 | 14:10

02.12.2019 | 13:10

02.12.2019 | 12:10

02.12.2019 | 11:10

30.11.2019 | 14:50

30.11.2019 | 14:10

30.11.2019 | 13:10

30.11.2019 | 12:10

30.11.2019 | 11:10

29.11.2019 | 14:10

29.11.2019 | 13:10

29.11.2019 | 12:10

29.11.2019 | 11:10

28.11.2019 | 15:10

Եվրոպայի թիմային առաջնության ավարտից անմիջապես հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը մեկնեց Անթալիա , որտեղ մասնակցելու է աշխարհի թիմային առաջնությանը:
Այստեղ թիմը հանդես կգա նույն կազմով, ինչ Վարշավայում. Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Լ. Պետրոսյան, մարզիչ` Արշակ Պետրոսյան: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Նախորդ մրցաշրջանի եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկու, «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ստացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը:
Նշենք, որ նա մինչ այժմ արդեն երկու անգամ նվաճել էր այդ մրցանակը:
Մեսսին իր մրցանակը նվիրել է ընտանիքին և խաղընկերներին:
«Առանց իմ ընտանիքի և թիմակիցների, ես չէի կարող արժանանալ այս պարգևին: Շնորհակալություն նրանց: Սա մեր ընդհանուր մրցանակն է: Ինչ վերաբերում է իմ վնասվածքին, ապա ես ինձ, այժմ, ավելի լավ եմ զգում: Իմ նպատակն է խաղադաշտ դուրս գալ և չանհանգստանալ ոչ մի առիթով», — նշել է ֆուտբոլիստը:
Միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը (Հայաստան) Բելգիայի Լյովեն քաղաքում անցկացված օփենում 7 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ 105 մասնակիցների մեջ նվաճեց 2-րդ մրցանակը: Հովհաննիսյանը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից’ միջազգային վարպետ Սթիվեն Ջեյրներից (Բելգիա). այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Այսօր երեկոյան ԱՄՆ-ում կկայանա հայազգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի (39-5-1, 28 նոկաուտ)- ֆիլիպինցի Նոնիտո Դոնեյրի (31-2-0, 20 նոկաուտ) մենամարտը:
Դարչինյանը, մենամարտից առաջ տված հարցազրույցում շնորհակալություն է հայտնել Աստծուն, ինչպես նաև Top Rank-ին և HBO-ին՝ մենամարտը կազմակերպելու համար:
«Բոլորը գիտեն, որ այս մենամարտին երկար եմ սպասել: Մի քանի անգամ այն չեղյալ էր համարվել, բայց այս անգամ ամեն ինչ կարգին է: Վստահ եմ ուժերիս և մոտիվացված: Դուք կտեսնեք՝ որքան հզոր եմ և որքան լավ եմ նախապատրաստվել մենամարտին»,- հայտարարել է Դարչինյանը:
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, հրապարակվել է ՖԻԴԵ-ի աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների վարկանշային ցանկը, որը գլխավորում է նորվեգացի Մագնուս Կարսլենը՝ 2870 միավորով:
Նրան հաջորդում է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը՝ հավաքելով 2801 միավոր:
Նշենո, որ թոփ-100-յակում հայտնվել են ևս չորս հայ գրոսմայստերներ. Սերգեյ Մովսեսյանը (2700), Վլադիմիր Հակոբյանը (2681), Գաբրիել Սարգսյանը (2676) և Տիգրան Լ. Պետրոսյանը (2660):
ՖԻԴԵ-ի ամբողջական վարկանշային աղյուսակն՝ այստեղ:
«Հավաքականի հետ աշխատանքից հետո փոքր ընդմիջում եմ վերցրել». այս մասին itar-tass-ի հետ զրույցում հայտնել է Հայաստանի ազգային հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
«Ուսումնասիրում եմ տարբեր թիմերից ստացված առաջարկները: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, ես դեռ շարունակում եմ մնալ ընտրանու` տեխնիկական գծով տնօրենը»,-նշել է Մինասյանը:
Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Հունաստանի Հռոդոս քաղաքում ավարտված Եվրագավաթում ՙՍանկտ Պետերբուրգ՚ թիմի կազմում անհատական հաշվարկում 4-րդ խաղատախտակի վրա նվաճեց բրոնզե մեդալ. տեղեկացնում է armchess.am-ը
«Ռեալ Մադրիդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին հնարավոր է 4 խաղով որակազրկեն՝ «Բարսելոնա»-«Ռեալ» (2:1) հանդիպման ժամանակ մարզիչի և նրա օգնականի հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար:
Պորտուգալացին մրցավարին «անիծված վախկոտ» է անվանել, երբ վերջինս տանտերերի դարպասին 11 մետրանոց չի նշանակել:
օրաթերթին տեղեկություններ են հասել այն մասին, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում խոսակցություններ են պտտվում նրա փոխարեն Աբրահամ Խաշմանյանին նշանակելու մասին:
Վերջինս Հայաստանի ֆուտբոլի մինչև տասնինը տարեկանների հավաքականի և «Արարատ»-ի գլխավոր մարզիչն է, որը նախորդ տարվա նոյեմբերին որակազրկվել էր ՀՖՖ կարգապահական կոմիտեի կողմից՝ Կապանի «Գանձասար»-ի հետ արտագնա խաղում մրցավարին հայհոյելու համար:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է, որ նոր ընտրական փուլում ինքը չի գլխավորելու Հայաստանի ազգային հավաքականը:
«Ես այսօր հանդիպում եմ ունեցել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Քննարկել ենք Հայաստանի ազգային հավաքականի հետ կապված մի շարք խնդիրներ: ՀՖՖ նախագահն ինձ առաջարկել է նոր ընտրական փուլում շարունակել գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը, բայց ես հրաժարվել եմ առաջարկից, իհարկե իմ խորին շնորհակալությունը հայտնելով ՀՖՖ նախագահին վստահության համար: Ինձ համար մեծ պատիվ կլիներ կրկին ստանձնել ազգային հավաքականի ղեկը, բայց ես այս պահին գերադասում եմ իմ կարիերայի այլ շարունակություն: Կան մի շարք առաջարկներ, մասնավորապես արտերկրից, և ես ուզում եմ քննարկել այդ առաջարկները»,-ասել է Վարդան Մինասյանը:
Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի պայմանագիրը ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում ավարտվում է ս.թ. հոկտեմբերի 31-ին:
Օգտվելով առիթից Վարդան Մինասյանը շնորհակալություն է հայտնել ՀՖՖ նախագահին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեին, ՀՖՖ աշխատակազմին:
«Ուզում եմ օգտվելով առիթից իմ շնորհակալությունը հայտնել նախ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, ով անցած չորս տարիներին ինձ վստահեց ազգային հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները: Յուրաքանչյուր մարզչի համար մեծ պատիվ է ազգային հավաքականի մարզիչ լինելը: Ես նույնպես ինձ համար մեծ պատիվ եմ համարել: Ավելի մեծ զգացողություն՝ ներկայացնել երկիրը, պետությունը, կանգնել քո պատվին հնչող պետական հիմնի հնչյունների ներքո, իմ կարծիքով չկա, և ես ուրախ եմ, որ այդ հնարավորությունն ազգային հավաքականի հետ ունեցել եմ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր ֆուտբոլի երկրպագուներին: Ես միշտ զգացել եմ նրանց աջակցությունը, նույնիսկ այն պահերին, երբ անխնա քննադատել են ինձ: Վստահ եմ, որ նրանք միշտ կմնան մեր հավաքականի, մեր ֆուտբոլի կողքին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեդիայի ներկայացուցիչներին: Ես միշտ անկեղծ եմ եղել նրանց հետ, միշտ ասել եմ այն, ինչ մտածում եմ, միշտ բաց եմ եղել և այսուհետ ևս կմնամ մեդիայի բարեկամը, անկախ իմ նկատմամբ նրանց վերաբերմունքից: Եվ ամենակարևորը, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ֆուտբոլիստներին: Ինձ համար մեծ հաճույք է եղել նրանց հետ աշխատելը, թե որպես ֆուտբոլիստների, թե որպես մարդկային լավ բնավորություններով օժտված մարդկանց: Նրանց հետ ենք հաղթահարել մեր առջև դրված բարդությունները, նրանց հետ ենք անցել մի ճանապարհ, որը կարծում եմ օգտակար է եղել: Նրանք մեծ ներուժ ունեն, պրոֆեսիոնալ են իրենց մոտեցումներում և վստահ եմ, որ դեռ շատ բարձրունքներ են նվաճելու: Ես մեծ ձեռքբերում եմ համարում, որ ձևավորել ենք և ունենք միասնական, համերաշխ, միմյանց նկատմամբ հարգանքով թիմ: Հուսով եմ, նաև ինչ որ բան ես եմ տվել նրանց այս չորս տարիների ընթացքում»,- ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Վարդան Մինասյանը:
-
-
02.12.2019 | 01:10
Ադրբեջանցիների համար անհավատալի է, որ հայը կարող է Բաքվում շրջել -
07.12.2019 | 12:10
Մանրամասներ Էջմիածնում տեղի ունեցած սպանության փորձից․ իրավապահները ատրճանակ են հայտնաբերել -
06.12.2019 | 12:10
Հայաստանում զինվորական թոշակ կսկսեն ստանալ բոլոր հաշմանդամ զինծառայողները -
05.12.2019 | 12:46
Հրազենով, դանակով և էլեկտրաշոկով զինված եւ դիմակավորված անձինք ավազակային հարձակում են կատարել. թալանվել է «Ֆլեշ» բենզալցակայանը -
04.12.2019 | 12:10
ՀՅԴ երիտասարդների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել, իշխանությունը պետք է պատասխանը տա․Արծվիկ Մինասյան -
03.12.2019 | 11:10
Վիտալի Բալասանյանի գրասենյակի մոտ տեղի է ունեցել առևանգման փորձ․ ահազանգ -
02.12.2019 | 12:10
Ցածր աշխատավարձերի դեպքում՝ նոր հա՞րկ. այն էլ՝ ոչ ավել, ոչ պակաս, 6 տոկոսի չափով -
02.12.2019 | 02:10
Վարչապետը հումորի արտակարգ զգացողություն ունի. Կարեն Բեքարյան -
04.12.2019 | 11:10
Մարմնի վրա հին ու նոր վերքեր ու կապտուկներ կար.մահացած զինվորի հարազատները պահանջում են հայտնաբերել հանցագործին -
04.12.2019 | 02:05
«Ով ա սպանել իմ բալին, բերեք»․ հրազենային վիրավորում ստացած զինվորի մայրը ուշագնաց եղավ (ուղիղ)
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` [email protected] -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.