23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հանրապետությունում տեղացող առատ ձյունը պատճառ է դառնում մարզաբնակ ուսանողների անհագստության` մայրաքաղաքաի բուհերում քննություններին մասնակցելու համար խոչընդոտներ ստեղծելով:
Այն մարզաբնակ ուսանողները, որոնք չեն կարողացել մասնակցել քննություններին առատ ձյան պատճառով, թող չանհանգստանան:
Հարկ եղած դեպքում ՀՀ ԿԳՆ-ն կմիջնորդի բուհերում ծագած խնդիրները լուծելու համար»:
Թերթի տեղեկություններով, Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ մեկ գիշերօթիկ հաստատությունից դեկտեմբերի 28-ին փախուստի դիմած 9-ամյա Տիգրանը դեռ մի քանի ամիս կմնա ՀՕՖ-ում։
ՄԻՊ-ի մամլո խոսնակ Նաիրա Կարմիրշալյանից տեղեկացանք, որ այժմ հետաքննություն է ընթանում և հետաքննության ընթացքում պարզ կդառնա՝ երեխային իրո՞ք ծեծում էին հաստատությունում, թե՝ ոչ։
«Առայժմ դրանք միայն Տիգրանի խոսքերն են»,- ասաց մամլո խոսնակը։ Սա առաջին դեպքը չէ, որ Տիգրանը փախչում է գիշերօթիկից։ Երեխայի խոսքերով՝ իրեն այնտեղ ծեծում են։ Տիգրանի մայրը գտնվում է բանտում, իսկ խնամակալը պապիկն է:
Ժամանակ
«Այսօր լրանում է ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի 68-րդ տարեդարձը: «Հայկական ժամանակ» օրաթերթը ի սրտե շնորհավորում է աոաջին նախագահին, և սա անում է լավագույն մաղթանքներով:
Լևոն Տեր-Պետրոսյանը Երրորդ Հանրապետության հիմնադիր նախագահը լինելով, մեր նորագույն պատմության ամենախարիզմատիկ և խորհրդավոր գործիչներից է: Այսպիսի մարդկանց օբյեկտիվ գնահատականը սովորաբար ժամանակակիցները չէ, որ տալիս են, այլ պատմությունը: Կասկածից վեր է, որ պատմությունը Տեր-Պետրոսյանին դրական է գնահատելու, որովհետև ուղղակիորեն նրա անվան հետ է կապվում Հայաստանի անկախության ձեռքբերման անցնցում ընթացքը և 90-ականների համակարգային ճգնաժամի հաղթահարումը: Իսկ Ղարաբաղի պատերազմում հաղթել է այն բանակը, որի գերագույն գլխավոր հրամանատարը հենց Տեր-Պետրոսյանն է եղել: Շնորհավոր Ձեր տարեդարձը, պարոն նախագահ,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ընտրագրավն այս ընտրություներում, փաստորեն, փորձում է դառնալ քաղաքական կատեգորիա:
Ինչպես մնացյալ, այնպես էլ այս գնդակը բռնվեց օդում:
Սա, այսպես ասած, «կոնկուրենտ ֆիրմայի» պլան «գ»-ն էր:
Պլան «ա»-ն` ԲՀԿ-ով իշխանափոխություն անելու եւ կամ գոնե վարչապետության հասնելու իդեա-ֆիքսն էր: Պլան «բ»-ն` ընտրությունները հարամելը:
Պլան «գ»-ն` ընտրությունները կլոունադայի վերածելը:
Նախագահական ընտրություններում, միշտ էլ մի կլուուն պետք է լինի. կոմեդինանտների համար դեռ ժամանակը մեզանում չի հասունցել. կոմեդիանտը` խորը ստատուս է, մերը` կլոուններն են:
Պալատներին «շուտ» պետք է` ուշադրություն շեղելու, ընտրությունների տաղտուկը թոթափելու համար: Բա`յց. իրե`նց նշանակած «շուտը» եւ միայն` մեկը:
Պլան «գ»-ով ծիծաղելի էին դառնալու ողջ ընտրությունները:
Կանխվեց:
Ընտրագրավի հայտնի պատմությամբ: Մեխանիզմն էլ հասկանալի է: Օսկանյան-Զուրաբյան հայտնի գաղտնալսումից, հրապարակումից հետո, անհայտությունից նախագահի աթոռի մղված «կլոունների» պապաները չեն կարող ռիսկի դիմել ու հազար դրամի խնդիր ունեցող թեկնածուին ութ միլիոնանոց դարձնել (Վովան քնած չի, Գորիկ Գուրգենիչն էլ):
Արդյունքում առաջացավ գրավի վաակում. փշրվեց դափնին, ընկավ Կոլոմնան: Կմնա այն միակը, որը կկարդա պալատի հիերոգլիֆները` ի հաճույս պալատի:
ՀԳ. Հետաքրքիրը սակայն այն էր, որ նրանց մեջ երեքը միայն Արարատի կողմերից էին, որոնցից երկուսը` հենց միայն Սուրենավանից:
«Ժլեզնո»»:
Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հիասթափված եմ իմ անցած կյանքից, գործունեությունից …Շուրջ քառասուն տարի ոստիկանությունում աշխատելու փոխարեն, եթե խելք ունենայի էպոսագետ կդառնայի, հիմա ես էլ հարուստ կլինեի ու ամեն ինչով ապահովված…
Ես էլ էպոսագետ, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի նման ընտանիքով կհանգստանայի Դուբայում, ամուսնության տարելիցի կապակցությամբ կնոջս կնվիրեի հարյուր հազարանոց «Լեքսուս», որպեսզի երեխաս վատ չզգար, ձեռքի հետ նրա համար նույն օրը «Ռենջ ռովեր սպորտ»կգնեի: Դա քիչ է գլուխ կգովայի, որ առանձնատուն ունեմ, մի հատ էլ ջիփ՝ «Միցուբիշի»մակնիշի:
Զարմանում եմ՝ առևտուր, արտադրություն, բենզա-գազալցակայաններ, սուպերմարկետներ, բիզնես եք անում, էպոսագետ դարձեք, էպոսագետ…
Հիմա նստել, մտածում եմ, որոշել եմ էպոսագետ դառնամ, սկսեմ հայոց էպոսից՝ ինչպես ինքն է ասում, առայժմ անցնեմ հարևան երկրներին, նրանց էպոսներին…
Արդեն դասախոսության կառուցվածքի, մատուցման ձևերի, մեթոդների, դիդակտիկ նյութերի, տեսաֆիլմերի մասին եմ մտածում…
Տեր Աստված, այնպես արա հաջողվի, որ ինձ համար էլ երկու միլիոն դոլարը մանր ծախսի նման լինի, ինչպես Մեծն էպոսագետ Վարդան Սեդրակյանի համար է:
Դե՛ էպոս, սպասի՛ր…»:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում քննիչ Էդգար Բալոյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 110-րդ հոդվածի 1-ին մասի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` հունվարի 7-ին, ժամը 06:00-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գեղարդ գյուղի կիսակառույց տներից մեկում երիտասարդ տղա է կախված:
Նշված գյուղ մեկնած Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ քննչական խումբը քննիչ Է. Բալոյանի գլխավորությամբ Գեղարդ գյուղի սկզբնամասում գտնվող երկհարկանի կիսակառույց շինության 1-ին հարկի առաստաղից կախված վիճակում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ, 17-ամյա Վարդան Ս.-ի դին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իրենց տան շրջակայքում գտնվող կիսակառույցում ինքնասպանություն գործած տղան սովորում էր նույն գյուղի դպրոցի 12-րդ դասարանում, բնակվում էր հոր հետ, իսկ հայրն ու մայրը ոչ օրինական կերպով ամուսնալուծված էին:
shamshyan.com
Հունվարի 6-ին` ժամը 21.17-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից 19-ամյա աղջիկը փորձում է ցած նետվել:
Ըստ ԱԻՆ կայքի, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ ևԱԻ արձագանքման խումբը: Ոստիկանության և քաղաքացիների ջանքերի շնորհիվ հաջողվել է կանխել ինքնասպանությունը:
Աղջկան տեղափոխել են Արաբկիրի ոստիկանության բաժին:
Տարածքային փոխանակման, կամ այսպես կոչված «Գոբլի ծրագիրը», առաջին անգամ շրջանառության մեջ հայտնվեց 1990-ականների սկզբին: Հիշեցնենք` ըստ դրա առաջարկվում էր Արցախը և Լաչինի միջանցքը փոխանակել ՀՀ Մեղրիի շրջանի հետ:
Ի դեպ, 1999թ հոկտեմբերի 27-ից հետո անմիջապես շրջանառության մեջ հայտնվեց վարկած, որ ահաբեկչությունը կապ ունի այդ ծրագրի հետ, քանզի 1999-ին դա ակտիվորեն քննարկվող տարբերակ էր: Տեղեկություններ կան, որ դա այլ տարբերակներով վերակենդանացնելու փորձեր քանիցս արվել են Վաշինգտոնի կողմից` «միջազգայնորեն վերահսկվող խճուղու», Մեղրիի տարածքով անցնող թունելի կամ վերգետնյա կամրջի տեսքով, և այլն: Դա ակամա հաստատել է նաև Ռոբերտ Քոչարյանը: Օրինակ` դեռ 2000թ. լրագրողների հետ ունեցած մի հանդիպման ժամանակ նա դա ներկայացրեց որպես «կոմունիկացիաների խնդիր», հավելելով. «Խոսքը երբեք չի գնացել միջանցքի մասին, խոսքը գնացել է, այո՛, Ղարաբաղի և Հայաստանի միջև սուվերեն միջանցքի մասին Մեղրիով, խոսքը գնում է ճանապարհով հաղորդակցության իրավունքի մասին: Սրանից այն կողմ երբեք որևէ պայմանավորվածություն մենք չենք ունեցել»:
Իսկ հիմա` նախապատմությունը, թե ինչ էր նախորդել և հաջորդել հոկտեմբերի 27-ին:
ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ, 23 հոկտեմբերի: Ահա թե այդ օրվա մասին ինչ է պատմում «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին տված հարցազրույցում Կ. Դեմիրճյանի վարորդը՝ քեռի Միշան «Հոկտեմբերի 27-ի նախօրյակին շատ-շատերից ավելի վաղ ես նկատեցի, որ Կարեն Սերոբիչը անտրամադիր էր, մտահոգված էր երկրի ծանր վիճակով, ժողովրդի չքավորությամբ։ Գործերը դժվար էին առաջ գնում։ Բայց հոկտեմբերի 23-ին Կարեն Սերոբիչը այնքան անտրամադիր էր ու զայրացած, որ երբևիցե չէի տեսել իրեն այդ վիճակում։
Այդ օրը հրավիրված էր Անվտանգության խորհրդի նիստ, որից Դեմիրճյանը չափազանց զայրացած դուրս եկավ։ Ի դեպ, անտրամադիր ու բարկացած նիստից հեռացավ նաև Վազգեն Սարգսյանը: Այդ օրը ժամը 14-ին ԱԺ եկավ Վազգեն Սարգսյանը: Կարեն Սերոբիչը Մոսկվայից նոր էր վերադարձել: Նրանք մոտ երկու ժամ զրուցեցին և ժամը 16-ին ես իրենց տարա նախագահի նստավայր, ուր արդեն հավաքվել էին Անվտանգության խորհրդի անդամները: Երկուսն էլ շատ բարձր տրամադրություն ունեին: Այլ վարորդների հետ մեքենայի մոտ սպասում էի նիստի ավարտին: Առաջինը նախագահի նստավայրից դուրս եկավ Ալբերտ Բազեյանը, լուռ նստեց մեքենան ու հեռացավ: Բավականին ժամանակ անց դուրս եկան մնացածները: Վ. Սարգսյանը այն աստիճան ջղայնացած էր, որ նստեց իր մեքենան ու ամբողջ ուժով փակեց մեքենայի դուռը: Ինձ թվաց, որ դուռը տեղից դուրս կթռնի: Կարեն Սերոբիչի դեմքին գույն չկար: Մի կերպ ասաց. «Քշի տուն»: Փորձեցի հանգստացնել, բայց կտրուկ ընդհատեց ինձ. «Բավական է, շարունակ նույնն ես ասում: Ո՞նց հանգստանամ, չե՞ս տեսնում՝ ինչ է կատարվում»:
Որ խոսքը հենց Մեղրիի մասին էր` վկայում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը. «Հայրս հոկտեմբերի կեսերին ինձ հետ խոսել է Մեղրիի տարբերակի մասին: Քննարկվել է նման տարբերակ։ Նա ծայրահեղ մտահոգված էր և ասաց, թե դեմ կլինի և կկանգնի մինչև վերջ»:
Իսկ ահա Վարդան Օսկանյանի խոստովանությունը: ԱՄՆ, Գլենդեյլ, հանդիպում հայ համայնքի հետ, 25 ապրիլի 2000թ. «Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը` Ղարաբաղի հետ, տրվում է Հայաստանին: Մեղրիով Հայաստանին տրվում է մի սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ…»: Ավելին. Ռ. Քոչարյանը 2000 թ. փետրվարի 11-ին հանրային հեռուստատեսությամբ հայտարարել է. «Մենք քննարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները, կա փակուղի, և փակուղուց դուրս գալու միակ ճանապարհը բոլոր հնարավոր տարբերակների քննարկումն է… Եվ այդ կոնտեքստում, այո, կար գաղափար տարածքների փոխանակման վերաբերյալ… Բայց, այնուամենայնիվ, այդ տարբերակը իմ կողմից չի ընդունվել… Թեկուզ, պետք է ասեմ, տարբերակն ուներ իր տրամաբանությունը. ենթադրվում էր, որ այն կբերի տարածաշրջանի երկարատև խաղաղության»:
Այսինքն` փաստ է, որ Ռ. Քոչարյանի օրոք այդ տարբերակը քննարկվել է ամենաբարձր մակարդակով: Եվ առանցքային հարց է, որ մնում է` արդյո՞ք Քոչարյանի վարչակազմը համաձայն էր դրան: Խոսքը տանք Լևոն Տեր-Պետրոսյանին, որը խնդրո առարկա փաստաթուղթը հրապարակեց 2008թ փետրվարի 9-ի հանրահավաքին. «նախկին ԼՂԻՄ տարածքը, Շուշիի շրջանն ու Լաչինի շրջանը փոխանցվում են ՀՀ-ին։ Սույն համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո Մեղրիի շրջանը 1988 թվականի սահմաններով փոխանցվում է Ադրբեջանի Հանրապետությանը»: Փաստաթղթի 5-րդ հոդվածը մանրամասնում է Մեղրիի հանձնումը. «Սույն համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո սկսվում է Մեղրիի շրջանի բնակչության և ներկայիս Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի, Շահումյանի շրջաններում բնակվող հայերի անվտանգ և կամավոր տեղափոխումը ՀՀ տարածք: Այդ տեղափոխությունը պետք է ավարտվի սույն համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում: Այդ տեղափոխության պլանավորումն ու իրականացումը պետք է կատարվի միջազգային դիտորդական առաքելության վերահսկողությամբ՝ նշված է 10,11-րդ հոդվածներում: Մեղրիի շրջանը պետք է բնակեցվի առաջին հերթին այդ հակամարտության հետևանքով տեղահանված Ադրբեջանի քաղաքացիներով»:
Այսինք` արդեն ժամկետներով էր նշած, թե ինչպես պետք է իրագործվի տարածքային փոխանակման օպերացիան: Գլենդեյլում էլ Վարդան Օսկանյանը չի թաքցնում իր` դրան կողմ լինելը: Դա նշանակում է, որ գաղտնի բանակցություններում դա քննարկվել է ամենայն մանրամասնությամբ, ու դրա ընդունման մեծ հավանականություն կար: Խոսքը տանք Արցախյան հակամարտության պատմությունը լավ իմացող բրիտանական քաղտեխնոլոգ և լրտես Թոմաս դե Վաալին:
1999թ, Վաշինգտոնում տեղի է ունենում գագաթնաժողով, որին ներկա էր Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև Հեյդար Ալիևն ու Էդուարդ Շևարդնաձեն: Թոմաս դե Վաալը նկարագրում է, թե ինչպես են երեք նախագահները միասին ոչ պաշտոնական հանդիպում ունեցել այն ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթի մոտ` վերջինիս աշխատասենյակում. «Օլբրայթը մենակ թողեց Քոչարյանին և Ալիևին, որ նրանք կարողանան դեմ առ դեմ զրուցել: Այդպես, գրեթե պատահական սկսվեց նոր բնույթի երկխոսություն: Երկու քաղաքական գործիչները չէին տեսել իրար 1993թ. մոսկովյան գաղտնի բանակցություններից հետո:
Վաշինգտոնյան հանդիպման ընթացքում նրանք գտան փոխըմբռնման հիմք: Երկուսն էլ կոշտ միայնակ-առաջնորդներ էին, ում ավելի ձեռնտու էր բարձր մակարդակով կոնֆեդերեցյան բանակցությունների ձևաչափը…
Այն փաստը, որ Քոչարյանը ծագումով Ղարաբաղից էր, հեշտացնում էր բանակցություններում Ղարաբաղի ներկայացվածության հարցը. նա փաստորեն ներկայացնում էր նաև ղարաբաղյան հայերի շահերը: Հասկանալի էր, որ Քոչարյանի համար բարձրագույն արժեքը Ղարաբաղի դե-ֆակտո անկախությունն էր: Հենց այդ պատճառով էլ երկու քաղաքական առաջնորդները իրենց առաջին իսկ հանդիպումներից մեկում դիմեցին այսպես կոչված «Գոբլի պլանին»…
Այս գաղափարի հիմնական արժանիքն էր պարզությունը: Բացի այդ Ալիևը ստանում էր էական մրցանակ, որը այն, ինչպես դրոշ, կկարողանար թափահարել ադրբեջանական հասարակության առաջ, երբ կհայտարարեր այլ ցավագին և ոչ ընդունելի կորուստների մասին: Այդ ժամանակ աննկատ չմնաց նաև, որ և՛ Նախիջևանի, և՛ Ղարաբաղի համար այդքան ձեռնտու այս նախագիծը քննարկվում է հենց այդ տարածաշրջանների ծագումով գործիչների կողմից:
Ադրբեջանական էլիտայի շատ ներկայացուցիչներ 1999թ. մերժեցին այդ ծրագիրը, որը նշանակում էր Ղարաբաղի հանձնում: 1999թ. հոկտեմբերին Ալիևի երեք մերձավոր համախոհները, ակնհայտորեն հենց այդ հարցի շուրջ տարաձայնության պատճառով հրաժարական տվեցին, և նախագահն այդպիսով զրկվեց իր ամենափորձառու խորհրդականներից: Նրանք էին արտաքին քաղաքականության գծով բազմամյա խորհրդական Վաֆա Գուլուզադեն, նախագահական վարչակազմի ղեկավար Էլդար Նամազովը և ԱԳ նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը:
Հայաստանում «Գոբլի պլանը» առաջ բերեց շատ ավելի մեծ դիմակայություն, քանի որ Մեղրիի կորուստը նշանակում էր նաև հարավային սահմանի կորուստ ամենաբարեկամական հարևանի` Իրանի հետ: Ղարաբաղցի Քոչարյանի համար այն մեղադրանքները, թե նա վաճառում է Հայաստանի Հանրապետության հողերը հանուն Լեռնային Ղարաբաղի ապագայի ապահովման` կլինեին ցավոտ: Ահա թե ինչու, հանուն այդ ծրագիրը կյանքի կոչելու հույսերի` Քոչարյանը շատ էր զգում պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի աջակցության կարիքը, ով 1999թ. ամռանը Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչն էր…»:
Եվ սկսվում է ճնշումը Վազգեն Սարգսյանի վրա: Նրա ամերիկյան այցի ժամանակ նրան մատուցվում է իր մերձավոր շրջապատի կոռուպցիոն ցուցակ: Սակայն Վազգեն Սարգսյանը, կարծես, ավելի գերադասելի է համարում իր շրջապատի կտրուկ զտումը, քան «Մեղրիի տարբերակը»: Ու իրադարձությունների զարգացումը ստանում է սրընթաց բնույթ: 1999թ. հոկտեմբերին Ղարաբաղի շուրջ բանակցություններն ընթանում էին արտասովոր գերարագ տեմպերով: Շարունակվում էին Քոչարյան-Ալիև առանձնազրույցները. հերթական հանդիպումը հոկտեմբերի 11-ին էր, «Հայաստանի և Նախիջևանի սահմանագծին, որը նրանց հինգերորդ հանդիպումն էր:
Ադրբեջանցիները ոչխարի խորոված էին պատրաստել, իրավիճակը բարեկամական էր: Հույս կար, որ նոյեմբերին Ստամբուլում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովում կողմերը Լեռնային Ղարաբաղի հետ կապված առնվազն աշխատանքային հայտարարությամբ հանդես կգան»,- գրում է Թոմաս դե Վաալը: Սակայն այդ հանդիպումից 3 օր առաջ` հոկտեմբերի 8-ին հրաժարական էր տվել Ալիևի ամենամերձավորներից Վաֆա Գուլուզադեն: Իսկ դա նշանակում է, որ եթե ընդունենք այդ հրաժարականը «Գոբլի պլանի» հետ կապող Թոմաս դե Վաալի վարկածը, դա նշանակում է, որ հոկտեմբերի 11-ի հանդիպման հիմնական առանցքը հենց այդ ուղղվածությունն է ունեցել: Մյուս երկու` Թոֆիկ Զուլֆուգարովի և Էլդար Նամազովի հրաժարականները, որոնց մասին ևս խոսում է դե Վաալը, տեղի ունեցան հոկտեմբերի 24-ին: Իսկ դրանից 3-4 օր առաջ Երևան և Բաքու էին այցելել պետքարտուղարի ԱՊՀ երկրների հարցերով խորհրդական Սթիվեն Սեստանովիչը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Քերրի Քավանոն: Նրանք Հայաստանում հանդիպել էին ինչպես Ռ. Քոչարյանի և արտգործնախարար Վ. Օսկանյանի, այնպես էլ` վարչապետ Վ. Սարգսյանի հետ: Այսինքն` դե Վաալի վարկածով այս այցելության ժամանակ էլ է հիմնական շեշտադրումը եղել «Գոբլի պլանի» վրա: Տարբեր առիթներով ադրբեջանցի գործիչներն էլ են հայտարարել, որ իրենց հրաժարականով «անհամաձայնություն են արտահայտել տարածքների փոխանակման առաջարկի նկատմամբ, քանի որ այն հակասում էր Ադրբեջանի շահերին»:
Իսկ հոկտեմբերի 26-ին Բաքու և 27-ին` Երևան կրկին այցելում են Սեստանովիչն ու Քավանոն, սակայն արդեն պետքարտուղարի տեղակալ Սթրոուբ Թելբոթի և Անվտանգության ազգային խորհրդի տնօրեն Ջոն Էլքինդի հետ միասին: Նույն հոկտեմբերի 27-ի առավոտյան Ռ. Քոչարյանը Ղարաբաղի հետ կապված հեռախոսազրույց է ունենում նաև Բորիս Ելցինի հետ…
Եվ ահա հաշված ժամեր անց այն բանից, երբ ամերիկյան պատվիրակությունը Ռ. Քոչարյանի և Վ. Սարգսյանի հետ հանդիպելուց հետո մեկնում է Անկարա, Ազգային ժողովում ճարճատում է Նաիրի Հունանյանի ինքնաձիգը… Մեկ ակնթարթում սպանվում են տարածքային փոխանակման ամենաազդեցիկ հակառակորդները` Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը: Արդյո՞ք Ռ. Քոչարյանը տեղյակ էր նրանց սպասվելիք ֆիզիկական ոչնչացմանը: Դժվար թե, քանզի այդ օրը նա մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի Նաիրի Հունանյանի ահաբեկչական խումբը ողջ մնա և հանձնվի իրավապահներին: Այլ հարց է, որ հետո զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը նորմալ հետաքննության փոխարեն քրգործը վերածեց քաղաքական ճնշումների գործիքի և գործնականում (միգուցե միտումնավոր) արգելափակեց կազմակերպիչների մասով բացահայտման հնարավորությունը:
Իսկ Ռոբերտ Քոչարյանի թիվ 1 աչքի գրող էլ հոկտեմբերի 27-ից հետո դառնում է ոչ թե նույն Գագիկ Ջհանգիրյանը կամ առիթից օգտվելով ռևանշի փորձ կատարած Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը, այլ, ինչքան էլ տարօրինակ լինի, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, որից նա վրեժխնդիր է լինում ընդհուպ զինվորական կոչումից զրկելու աստիճան:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՂԱՐՇԱԿ ՎԱՌՆԱԶԻ: Ծնվել է 1956թ. ապրիլի 28-ին ք. Ախալքալաք: 1978թ. ավարտել է Բաքվի Ս. Կիրովի անվ. Կասպիական բարձրագույն ոազմա-ծովային ուսումնարանը: 1978-90թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1986-90թթ. եղել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի շտաբի ավագ սպա, 1990-1992թթ.` Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիայի ունկնդիր: 1991-92թթ. եղել է ՀՀ ներքին գործերի փոխնախարար: Գեներալ-մայոր (19.09.1994), գեներալ-լեյտենանտ (20.09.1996): 1992-96թթ. եղել է ԱՊՀ միավորված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալ, 1996-1999թ.` ԱՊՀ մասնակից-պետությունների ռազմական համագործակցության կոորդինացման շտաբի պետի տեղակալ, ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ: 1999-2000թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարար: 2000թ. հուլիսի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով աստիճանազրկվել է:
Հիմա ի՞նչ էր արել Վաղարշակ Հարությունյանն այդ դրամատիկ և ողբերգական իրադարձությունների ժամանակ: Արել էր այն, ինչ պարտավոր էր անել պաշտպանության նախարարը: Երկրի սահմաններում ուժեղացրել էր հսկողությունը, միաժամանակ փակելով Երևան տանող ճանապարհները, որպեսզի հանկարծ ինչ-ինչ զինյալ խմբեր չհայտնվեն մայրաքաղաքում: Արտաքին ներխուժման վտանգ կար, ու հատկապես հակառակորդի մեծ կուտակումներ կային Նախիջևանում` Սյունիքի սահմանին, և Ֆիզուլիի մատույցներում: Եթե հանկարծ երկրում քաոսային վիճակ ստեղծվեր, ապա Ադրբեջանն, ամենայն հավանականությամբ, կփորձեր ճեղքել պաշտպանությունը հարավային ուղղությամբ և կանգնեցնել մեզ Մեղրիի զավթման փաստի առաջ: Դա չեղավ մեր ուժային կառույների գրագետ գործողությունների շնորհիվ:
Օրեր անց, երբ իրավիճակը քչից-շատից հանդարտվել էր, բորբոքվեց Ռոբերտ Քոչարյանի և Վաղարշակ Հարությունյանի կոնֆլիկտը: ՀՀ նախագահը Երևանը շրջափակելը որակեց որպես ինքնագլուխ անընդունելի գործողություն, իսկ այնուհետ կոնֆլիկտը խորացավ այլ ուղղությամբ:
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյան. «Իսկապես կար Մեղրիի տարբերակ…: Բայց նախքան մեր պաշտոնանկությունը, մենք հասցրել ենք այնպիսի քայլեր անել, որոնք անհնար են դարձնում այդ տարբերակի ընդունումը: Մասնավորապես, գիտակցելով, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, չի կարող բացահայտորեն իր դիրքորոշումն արտահայտել, մենք հասել ենք նրան, որ Ռուսաստանը Մեղրիի տարբերակին դեմ է արտահայտվել այլ կերպ՝ որոշում է ընդունել Մեղրիում էլեկտրակայան կառուցել»:
ՀՀ նախկին վարչապետ Արամ Զ. Սարգսյան. «Իմ թիվ մեկ ձեռքբերումն եմ համարում այն, որ ունեցածս հնարավորությունների չափով խոչընդոտել եմ Մեղրիի տարբերակի իրականացմանը»:
Ըստ էության, հարցի շուրջ կար խուլ հակամարտություն: Մի կողմից` Ռոբերտ Քոչարյան և Վարդան Օսկանյան, մյուս կողմից` պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը գեներալիտետի և սպայակույտի ջախջախիչ մեծամասնությունով հանդերձ, վարչապետ Արամ Սարգսյանը, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը ՀՀԿ ամբողջ վերնախավով հանդերձ… Բանը հասավ Քոչարյանի հրաժարականի պահանջին, այնուհետ եղավ Արամ Սարգսյանի և Վաղարշակ Հարությունյանի պաշտոնանկությունը, որպես «ժամանակավոր լուծում» վարչապետ նշանակվեց Անդրանիկ Մարգարյանը: Բայց «Գոբլի ծրագրի» վրա արդեն փաստացի խաչ էր քաշված, իսկ Ա. Մարգարյանի «ժամանակավորը» հասավ մինչև նրա մահը` 2007թ մարտի 25-ը: ՀՀԿ-ն լիուլի օգտագործեց Վազգեն Սարգսյանից ստացած հզորության ժառանգությունը, ՀՀԿ-ի վրա հենվելով Սերժ Սարգսյանը տապալեց Ռոբերտ Քոչարյանի` ԲՀԿ-ով ԱԺ մեծամասնություն վերցնելու և Վարդան Օսկանյանին իրավահաջորդ նշանակելու ծրագիրը:
Ու այսքանով վերջացավ «Գոբլի պլան» կոչվող ավանտյուրայի պատմությունը… Բայց վերջացա՞վ արդյոք մեկընդմիշտ, թե՞ ԱՄՆ-ն հարմար պահի է սպասում:
«Ժամանակի մեքենան» վարեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Այնպես է ստացվել, որ մեր շուրջը գրողների պակաս կարծես թե չկա: Իսկ երբ փորձում ես արդի գրական ստեղծագործություններում գտնել իրական շնորհ, բախվում ես պատի: Այն որ մեր գրական արգանդը ամլացել է, խոսվում է ամենուր: Ինչ ունենք մենք այսօր. Ավելի որոշակիորեն ծանոթանալով մեր օրյա գրողների ստեղծագործություններին, ցանկացա համոզվել՝ որքանով է արդարացված այս տեսակետը: Որեշեցի գերլավատեսական մոտեցմամբ ևս մեկ անգամ ընթերցել մի քանի բանաստեղծություններ մեր որոշ գրական ժողովածուներից՝ փորձելով դրանց մեջ գտնել որևէ լուսավոր կետ:
Գևորգ Թումանյանի բանաստեղծությունները ընթերցելու հենց առաջին վայրկյանից լավատեսությունս փոխվեց հոռետեսության, այստեղ պոեզիա զգալու հույսերս ի դերև եղան և սկսեցի կասկածել, որ կարդացածս գրական ստեղծագործություն է: Նման տողերը բանաստեղծություն կոչելը ինձ համար շռայլություն է: Իր գրվածքներից մեկում Գևորգ Թումանյանը անկեղծորեն խոստովանում է, որ ալարում է գիրք կարդալ: Սա, հավանաբար, ավելի դժվար է, քան ձեռքի տակ գտնվող գրիչը օգտագործել ոչինչ չասող տողերը թղթին հանձնելիս.
_Օրեր շարունակ
Ես ալարում
և մոռանում էի
բացել բառարանը
թեպետ մոտավոր կանխատեսում էի
և միաժամանակ ընդնմինի մասին իմացա:
Նման գրողների նպատակը անգամ մի պահ անորոշ է թվում. Գուցե նրանց համար հանգը դասականի հետ առնչվող հուշ է: Թեպետ կարելի է գրել նաև անհանգ, բայց հրաշալի բանաստեղծություն:
Ինչևէ, Գևորգ Թումանյանին ընթերցելուց հետո որպեսզի միանշանակ կարծիք չկազմեմ այսօրվա գրողների մասին, սկսեցի կարդալ Գրանիշ ակումբի անդամ Աշոտ Գաբրիելյանի բանաստեղծութուններից.
-Նոր տուն
Քառակուսի քարեր
Քո շուրջը
Ժամադրավայր եմ կառուցում
Յոթերորդ երկնքում:
Տողերը կարդալուց հետո անմիջապես ինձ մոտ ցանկություն առաջացավ հարց տալ հեղինակին՝ ինքը վստա՞հ է, որ դրանք արժեթղթին հանձնել ու մատուցել որպես գրականություն: Հարցս ամենևին էլ հռետորական չէ:
Այս հարցը պակաս տեղին չէր լինի նաև «Հայգ» անվամբ հանդես եկող երիտասարդ գրողի վերաբերյալ, որի բանաստեղծության մեջ՝ ընթերցելիս նկատեցի խիստ տարանջատ միտք.
Առաջին անգամ
չգիտես – հետաքրքիր է,
երկրորդ անգամ
գիտես – սարսափելի է,
արիությունը կրկնելու մեջ է
սխրանքը:
Պատահականությունը, անպատեհությունը, պատը
հերոսներ է ծնում:
Նահանջել աննկատ ու անհաստատ կիսաքայլով,
խոհեմորեն կրունկները օդում պարզած,
ամպերը ոտքի տակ:
առօրյա
առօրյա
առինքնում,
առօրյա
առօրյա
պարփակում,
առօրյա
առօրյա
հոսունություն :
Գրող լինելն առհասարակ շատ պատասխանատու առաքելություն է, իսկ հիմա՝ կարծես, ով չի ալարում գրում է:
Գուցե՞ մի պահ մտածենք ու փորձենք հասկանալ, թե ինչ առաքելության համարենք եկել աշխարհ և ավելի լրջորեն մոտենանք յուրաքանյուր հարցի:
Սիրանուշ Ստեփանյան
Հունվարի 3-ին, ժամը 05.20-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի մի բնակիչ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ 22-ամյա դուստրը հունվարի 2-ին, ժամը 19.00-ին, դուրս է եկել Ե. Քոչարի փողոցի մի շենքից և չի վերադարձել:
Հունվարի 3-ին, ժամը 05.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Կոմիտասի պողոտայի մի բնակչուհի և հայտնել, որ մի անծանոթ թակում է իր տան դուռը և անհանգստացնում իրեն:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նշված հասցեն մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ անծանոթը վերը նշված որոնվող աղջիկն է, որը գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ շփոթել է իր բնակարանը:
Կատարվում է քննություն:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.