13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ցավալի է, բայց քրեական հեղինակության, «օրենքով գողի» սպանությունը, մահը ավելի շատ լուսաբանվեց, քննարկվեց, մեկնաբանվեց քան Վլադիմիր Աբաջյանի, մեր շատ այլ հայտնի արվեստագետների, գիտնականների, գրողների, պետական-քաղաքական հայտնի գործիչների մահվան դեպքում:
Ցավալի է, բայց դառը իրականություն…»:
ՀՀ էներգետիկայի և բնապահպանության նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողներից ծլկելու իր վարպետությունը արդեն հասցրել է արվեստի մակարդակի: Երեկ կառավարության նիստից հետո նա կրկին կարողացավ շենքից աննկատ հեռանալ:
Ի տարբերություն անցած շաբաթվա, այս անգամ նախարարի ծլկման գործընթացը շատ ավելի լավ էր կազմակերպված: Լրագրողների ուշադրությունը սևեռված էր նախարարի ծառայողական մեքենայի վրա, որը ժամանակ առ ժամանակ գործի էր գցում շարժիչը, մեքենան ետ ու առաջ անում…: Հանկարծ այն դանդաղ պոկվեց տեղից և ուղղվեց դեպի նախարարություն: Մի քանի րոպե անց, նախարարություն հասած լրագրողները պարզեցին, որ նախարարն արդեն իր աշխատավայրում է:
Այսօր արդեն կարելի է հաստատապես պնդել, որ ՌԴ-ից Հայաստանին մատակարարվող գազի գինը, որը պարզելու համար լրագրողները արդեն տևական ժամանակ փորձում են «որսալ» նախարարին, շատ ավելի թանկ է լինելու, քան հիմա պաշտոնապես հայտարարվում է:
Հայկական ժամանակ
Սպարտայում (ք. ա. 9-8-րդ դդ.) այնքան մեծ էր առողջ զինվոր, մարտունակ բանակ ունենալու պահանջը, որ եթե հիվանդ, թուլակազմ արու զավակ էր ծնվում և պարզվում էր, որ նա պիտանի չէ զինվորական ծառայության համար, նրան գցում էին ձորը, որպեսզի հետո հանկարծ հիվանդ զինվորը չհայտնվի բանակում և չվտանգի երկրի անվտանգությունը:
Ի տարբերություն Սպարտայի` ժամանակակից և իրեն ժողովրդավար երկիր համարող Հայաստանում էդպես միանգամից չեն սպանում կամ խեղում զինծառայողին.« մարդասիրական» մղումներով, հիվանդ կամ առողջական խնդիր ունեցող զինվորներին տանում են բանակ և այնքան ծառայեցնում` մինչև դիմադրողականությունն ընկնի և կյանքի կամ առողջության համար վտանգավոր հետևանքներ առաջանան: Այդ ամենը զորակոչի, զորացրման, ինչպես նաև որոշ զորամասերում ծառայության գործընթացը պետության և հասարակության կողմից չվերահսկվելու հետևանք է: Եվ դա այն դեպքում, երբ պետությունը չավարտված պատերազմի մեջ է, սնվում է պետական բյուջեից և նրա կողմից մնում անվերահսկելի:
Պետական կարևորագույն ոլորտներից մեկը, որտեղ մեծ գումարներ են շրջանառվում և չի վերահսկվում, արդեն հարմար միջավայր է կոռուպցիայի ծաղկման համար: Զորակոչի գործընթացից սկսած` ոլորտի շատ պատասխանատուներ ուղղակի «փող են աշխատում»` ինչպես իրենց սեփական արտադրամասում. դրա համար ընդամենը պետք է «լղոզել» խաղի կանոնները, որ եթե ինչ-որ մեկն էլ ցանկանա կառչել այդ կանոններից` փորձն ապարդյուն լինի: Օրինակ, զինված ուժերի ոլորտը կանոնակարգող համապատասխան օրենքները լիովին չեն հստակեցնում, թե որ հիվանդության դեպքում զինվորն ինչպիսի ծառայություն պետք է իրականացնի` շարային, ոչ շարային, թե շարային սահմանափակումով: Բացի այդ, չկան կամ լիարժեք չեն ծառայության նշյալ երեք տեսակները նախատեսող ցանկերը, որպեսզի ծառայության անցնելուց հետո այս կամ կամ այն հիվանդությամբ տառապող զինծառայողին արգելվի կատարել ծանր կամ նրա առողջական վիճակը վատթարացնող որևէ աշխատանք: Մեկ այլ խոչընդոտ էլ հետազոտվելիս է առաջանում. ռազմաբժշկական հանձնաժողովը հետազոտում է զինակոչիկին, սակայն չի տալիս հետազոտության եզրակացությունը, որպեսզի նա անհրաժեշտության դեպքում կարողանա բողոքարկել բուժհետազոտության եզրակացությունը և պաշտպանի իր իրավունքները: Եվ ահա այս պայմանների և «լղոզված» կանոնների պարագայում բնական են դառնում զորակոչի ժամանակ հիվանդ երիտասարդներին բանակ տանելու և իրավունքների խախտման հետ կապված ահազանգերը: Բայց մինչ դրանց անցնելը` չմոռանանք նշել, որ վերջին նախագահական ընտրություններից հետո հայրենի իշխանությունը խոստացել և պարտավորվել էր ԵԱՀԿ-ի առջև` օրենքի մակարդակով և բացթողումները շտկելով բարեփոխումներ իրականացնել զինված ուժերում` մարդու իրավունքների խախտման դեպքերը կանխելու նպատակով: Բայց ի՞նչ ունենք այսօր…
Թերևս սկսենք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ուշադրության կենտրոնում հայտնված ցայտուն օրինակներից: Դրանցից մեկը աղմկահարույց սպանության գործով հայտնի Մադաղիսի զորամասն է, որտեղ զինվորներին «դաստիարակելու»` ծեծի մեթոդով հայտնի սպա Կամո Սարգսյանը 2012-ի սեպտեմբերին այնպես էր ծեծել զինծառայող Վանյա Կարապետյանին, որ օրեր անց վերջինիս ուղղաթիռով տեղափոխել էին Երևան` վիրահատության: Տուժողի հայրը ՀՔԱՎԳ-ին տեղեկացրել էր, որ Վանյա Կարապետյանը զորակոչվել է բանակ 2010 թ. նոյեմբերի 19-ին: Վերջինս զորակոչվելու ժամանակ ունեցել է լուրջ առողջական խնդիրներ, որոնք զորակոչային բժշկական հանձնաժողովը և զինկոմիսարիատը հաշվի չեն առել: Դեռ մանկուց Վ. Կարապետյանի աջ ցուցամատը միջնամասից կտրված է եղել, ինչպես նաև ունեցել է ոտքերի այրվածք, որոնց պատճառով դպրոցում ազատվել է գրավոր հանձնարարություններ կատարելու պարտականությունից, իսկ կոշիկներ կրելը նրա համար որոշ ժամանակ ուղղակի տառապանք է եղել:
Եվ, ահա, այս վիճակով զինակոչիկին ուղարկել են ծառայության, իսկ զորացրվելուց 2 ամիս առաջ` 2-րդ անգամ կոպտորեն խախտել նրա առողջության իրավունքը. 2012 թ-ի սեպտեմբերի սկզբին, գիշերվա ժամը 3-ին, վաշտի հրամանատար Գևորգ Քարամյանը գնացել է մարտական դիրք` հերթապահության իրականացման ընթացքը ստուգելու: Այնտեղ տեսնելով, որ կապավորը քնած է, դիրքում գտնվող զինվորներին անմիջապես շարվելու հրաման է տվել: Այդ ժամանակ Վ. Կարապետյանը, ըստ ժամանակակարգի, եղել է հանգստի մեջ` քնած վիճակում, և ուշանալու պատճառով 3 անգամ ծեծի է ենթարկվել թիկունքի գծով գումարտակի հրամանատարի տեղակալ Կամո Սարգսյանի կողմից` միաժամանակ կատարելով նրա հանվել-հագնվելու երեքանգամյա հրամանը:
Դիրքերից զորամաս տեղափոխվելուց հետո ուժեղ գլխացավերի պատճառով Վ. Կարապետյանը դիմել է բուժակին, վերջինիցս գլխացավի դեղեր ստացել և ընդունել, բայց քանի որ ցավերը չեն դադարել` զինվորին տեղափոխել են Ալաշայի հոսպիտալ, մյուս օրը` Ստեփանակերտի, իսկ 2 օրից` ուղղաթիռով տեղափոխել են Երևանի Մուրացանի հոսպիտալ, որտեղ սեպտեմբերի 23-ին Վանյային վիրահատել են: Այժմ Վ. Կարապետյանը գտնվում է հետվիրահատական վերականգնողական շրջանում: Իսկ զինվորի առողջական վիճակի մասին նրա ծնողներին տեղեկացրել են միայն վիրահատության նախորդ օրը` նրանց չտրամադրելով բժշկական անհրաժեշտ փաստաթղթերը:
Այսինքն, պետության կողմից կրկնակի անգամ խախտվել է Վ. Կարապետյանի առողջության իրավունքը` հենց զորակոչային բժշկական հանձնաժողովի մեղքով. եթե օբյեկտիվ հետազոտություն և «խաղի» հստակ կանոններ լինեին, Վ. Կարապետյանը գուցե ընդհանրապես զինծառայության համար պիտանի չճանաչեին կամ նշանակեին ոչ շարային ծառայության: Ոչ շարայինի դեպքում նա առնվազն մարտական դիրքում չպետք է ծառայություն իրականացներ ծնողի նշած երկու հանգամանքների` զենքի ձգանը քաշելու համար կարևոր մատի` ցուցամատի կտրվածության, ինչպես նաև ոտքերի այրվածքի պատճառով, քանի որ չի կարող տագնապի ազդանշանի դեպքում արագ և պատշաճ կարգով արձագանքել իրավիճակին: Իսկ սպայի հրահանգը նմանատիպ իրավիճակ է եղել, որին Վ. Կարապետյանը չի կարողացել արագ արձագանքել և պատժվել է հանիրավի և դաժան ձևով:
Ի դեպ, բռնության դեպքի մասին տուժած զինվորի ծնողները հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարին, ով չի արձագանքել ծնողների նամակներին, իսկ ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանը, թեև խոստացել է պատժել մեղավորներին, սակայն ծեծող սպան` Կամո Սարգսյանը, դեռ մնում է ազատության մեջ:
Այսինքն` քննչական մարմինը, թաքցնելով հանցագործությունը, զինվորներից չմեկուսացնելով և չկալանավորելով Կամո Սարգսյանին, իր անգործությամբ և իր հերթին ևս վտանգում է սպայի ենթակայության տակ գտնվող մյուս զինծառայողների սահմանադրական իրավունքները. նրանք ևս կարող են բռնության ենթարկվել Կ. Սարգսյանի կողմից` իր դեմ Վանյա Կարապետյանի դեպքով մեղադրող ցուցմունքներ չտալու համար:
Եթե ընդհանրացնենք պատկերը` ստացվում է, որ մի հանցագործությունը բերում է պաշտոնեական այլ հանցագործությունների, որոնցից հովանավորչության «հոտ» է գալիս. անպատժելիությունը ծնում է այլ հանցագործություն, և օրենսդրական փոփոխություններով կամ այլ օրինական ճանապարհներով պայքարն ուղղակի դառնում է անօգուտ:
Ավելին, ովքեր փորձում են օրինական ճանապարհով պաշտպանել իրենց իրավունքը, որոշ դեպքերում կարծես ավելի վատ վիճակում են հայտնվում. նրանց տանում են բանակ` նաև սպառնալիքների և ճշումների ներքո: Նմանատիպ այլ ահազանգեր կան ՀՔԱՎԳ-ում, որոնցից հիշատակենք մի քանիսը.
Օրինակ 1991թ. ծնված Գ. Վերանյանը ունի սրտի ռիթմի խանգարում` վերփորոքային ռիթմավարի միգրացիա, սինուսային տախիկարդիա, արտահայտված բրադիկարդիա, եզակի վերփորոքային էքստրասիստոլաներ 2 էքս(օր) «Տախի-բրադիկարդիայի» համախտանիշ, հիսի խրձի աջ ոտիկի ոչ լրիվ պաշարում, հակում սինուսային տախիկարդիայի նկատմամբ, երկկողմանի երկայնակի հարթաթաթություն I-II աստիճանի, աջ ոտնաթաթի դիստալ հատվածի վարուսային դեֆորմացիա` քայլքի աննշան աստիճանի խանգարումով:
Բայց Գ. Վերանյանին զորակոչում են բանակ և ստիպում, որպեսզի ստորագրի զորակոչման մասին ծանուցումը, հակառակ դեպքում կենթարկեն քրեական պատասխանատվության զինծառայությունից խուսափելու համար: Գ. Վերանյանը նախկինում ստացել է տարկետում, սակայն որևէ բուժում չի ստացել այդ ընթացքում:
1991թ. ծնված Ս. Սերոբյանը ունի լրիվ երկատված աջ երիկամ, նստատեղի աջ հատվածի հեմանգիոմա, պիգմենտային խալեր: Նրան ևս զորակոչում են ծառայության, չնայած Ս. Սերոբյանը նախկինում ստացել է երեք տարով տարկետում և առողջական խնդիրների առումով էլ փոփոխություն չկա:
1994թ. ծնված Ռ. Սարոյանը ունի կարճատեսություն, բարդ միոպիկ աստիգմատիզմ և ըստ ծնողի հավաստման` նրա մոտ տեսողական խնդիրները չափազանց լուրջ են: Այնուամենայնիվ, արդեն մի քանի օր է, ինչ նա զորակոչվել է Մատաղիսի զորամաս:
1994թ. ծնված Ա. Դերձյանը ունի գունափոփոխ որքին, որը ախտորոշվել է Վանաձորի հավաքագրման հանձնաժողովի կողմից, որի որոշմամբ նրան պետք է տրվեր տարկետում, սակայն ընդամենը մեկ օր անց Կենտրոնական բժշկական հանձնաժողովը, անփոփոխ թողնելով Արմեն Դերձյանի ախտորոշումը, որոշում է կայացրել զորակոչել նրան շարային ծառայության այն դեպքում, երբ տվյալ հիվանդության որևէ աստիճանի դեպքում նշված չէ շարային ծառայություն: Այժմ արդեն մի քանի օր է, ինչ նա զորակոչվել է Մատաղիսի զորամաս:
Նկատենք, որ այստեղ հավաքա•րման հանձնաժողովը փորձել է օբյեկտիվ լինել, բայց քանի որ որոշիչ խոսքը զինվորականինն է` Դերձյանին տարել են բանակ…
Չնշելով, բայց միաժամանակ ուսումնասիրելով իրավապաշտպան կազմակերպության արձանագրած դեպքերն ու հանգամանքները` կարելի է նկատել, որ բողոքողների զավակներին զորակոչում են արդեն վաղուց վատ համբավ ունեցող զորամասեր, մասնավորապես` Մադաղիս: Այնպիսի տպավորություն է, որ նրանց լրացուցիչ պատժելու միտում կա, ինչը շատ ավելի հեշտ է դառնում, եթե պատժվողներից թաքցնում են իրենց իրավունքները, դրանց իրացման մեխանիզմները կամ պարզապես կամայականորեն զրկում դրանցից` գերխնդիր համարելով զինակոչիկների և զինծառայողների իրավունքների տարաբնույթ խախտումների գնով բանակի թվաքանակ ապահովելը:
Այս իրավիճակի ֆոնին թերևս տեղին է փաստել, որ ԵԱՀԿ-ի և միջազ•ային այլ կառույցների առջև ստանձնած պարտավորությունների կատարման առումով կարծես թե տեղից չենք շարժվել. ճիշտ է` «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում կոսմետիկ և ոչ կոսմետիկ փոփոխություններ արել ենք (ուժի մեջ է մտել 2012-ի մարտից)` բարեփոխումների ձևական կողմը պահպանելու համար, բայց միաժամանակ ինչ-որ տեղ նաև խստացրել ենք` ի վնաս անառողջ զինվորների, և ի օգուտ` արտոնյալ ևս մեկ խավի. օրինակ` եթե նախկին օրենքով առողջական խնդրի պատճառով զինակոչիկին հանում էին հաշվառումից, ապա փոփոխություններից հետո «…խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին…»` հաշվառվում է պահեստազորում («ԶՄ» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետ):
Այսինքն, պատերազմի վտանգի դեպքում` նրանք կարող են զորակոչվել բանակ: Փոխարենը փոփոխված օրենքով պաշտպանության տակ են առնվել դատական դպրոցի «դպրոցականները». այս ուսումնական հաստատությունը հավասարեցվել է բուհերի կարգավիճակին, և այնտեղի «սաներն» էլ (որոնց մի մասը սովորաբար դատական և իրավապահ համակարգերի պաշտոնյաների ազգականներ են) մագիստրատուրա, ասպիրանտուրա սովորողների պես կօգտվեն ուսումը շարունակելու համար տարկետման իրավունքից («ԶՄ» օրենքի 14-րդ հոդված):
Դրան հավելենք նաև ՀՀ պաշտպանության նախարարի`«Զինապարտների բժշկական և զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության կարգը հաստատելու մասին» 2010թ-ի թիվ 175 հրամանը, որով ևս ծանրացվել է հիվանդ զինծառայողների վիճակը. ի տարբերություն 2006-ի նույնանուն հրամանի` 2010-ի հրամանի ռազմաբժշկական փորձաքննության կարգում կատարված փոփոխություններից հետո որոշ հիվանդություններ հանվել են ցանկից: Դա նշանակում է, որ եթե ասենք նախկինում գլխուղեղի օրգանական հիվանդությունների, սուր և խրոնիկ ինտոքսիկացիաների, վարակների հետևանքով հոգեկան խանգարումներ ստացած անձը փորձաքննության ենթարկվելուց հետո ճանաչվում էր ոչ պիտանի և հանվում հաշվառումից, ապա 2010-ի հրամանով այդ անձինք այլևս փորձաքննության չեն ենթարկվում, և չի բացառվում, որ նրանցով համալրեն զինված ուժերի շարքերը: Նման օրինակները շատ են, ուստի ձեռնպահ կմնանք բոլորը թվարկելուց:
Ըստ նույն (2010-ի) հրամանի` որոշ հիվանդությունների դեպքում փոփոխվել է զինակոչիկների պիտանելիության աստիճանը. օրինակ էպիլեպսիկ կամ գլխուղեղի և ողնուղեղի անոթային հիվանդություններ ունեցող (ֆունկցիաների չափավոր խանգարում) զորակոչիկները ժամանակավորապես պիտանի չեն ծառայության, իսկ պատերազմի ժամանակ պիտանի են ոչ շարային ծառայության: Մինչդեռ 2006-ի հրամանով` խաղաղ ժամանակ նրանք պիտանի չեն ծառայության համար:
Այսինքն, իշխանությունը կարծես երկրի պաշտպանության հույսը իսկապես դրել է հիվանդ զինվորների վրա:
Այդուհանդերձ, որպեսզի պետության պատասխանատվությունը մեծանա զինակոչիկների և զինծառայողների իրավունքների պաշտպանության առումով, իրավապաշտպաններն առաջարկում են` հստակեցնել այն «խաղի» կանոնները, ծառայության այս կամ այն տեսակը ներառող ցանկերն ու հիվանդությունների ցանկը, որոնցով զինծառայողը պետք է նշանակվի ոչ շարային ծառայության, պիտանի լինի սահմանափակ ծառայության համար կամ ընդհանրապես ազատվի ծառայությունից: Մեկ այլ խնդիր է, երբ զինվորը կարող է մի քանի հիվանդություններ ունենալ, որոնցով նախատեսված չէ զինծառայությունից ազատում, սակայն մի քանի հիվանդությունների առկայությունը կարող է վատթարացնել զինվորի առողջական վիճակը զինծառայության ընթացքում:
Իրավապաշտպանները նաև առաջարկում են ստեղծել անկախ գործակալություն, որը փորձաքննության կենթարկի ծառայությունն արդեն ավարտած զինծառայողներին` պարզելու, թե ինչպիսի առողջական վիճակով են զորացրվում նրանք 2 տարի պետության պատասխանատվության տակ գտնվելուց հետո: Այս առաջարկի առնչությամբ հարցրել էինք նաև ՀՀ ՊՆ Ռազմա-բժշկական վարչության պետի տեղակալ Պետրոս Մանուկյանի կարծիքը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում առաջին առաջարկի հետ կապված նա ասել էր. «Եթե չանդրադառնանք օրենսդրական դաշտին` օրենսդրական դաշտի որոշակի գործառույթների կանոնակարգմանը, ես օրինակ միանշանակ կողմ եմ, որ վերանայվի մի քանի հոդվածներով (հիվանդություններով-հեղ.) ծառայությանը` սահմանափակ պիտանի կամ ոչ շարային ճանաչելու վերաբերյալ հարցը. այո` մեկ այլ բան է, երբ մի հիվանդություն է, մեկ այլ բան է, եթե մի քանի զուգակցվող հիվանդություններ են, որոնք մեկը մյուսին կարող են ծանրացնել:
Համամիտ եմ, որ դա վերանայման անհրաժեշտություն ունի, որ կարելի է քննարկել հարցը…Ինչ վերաբերվում է ծառայության ավարտից հետո կրկին անգամ հետազոտելուն, փորձաքննելուն` այո, համամիտ եմ. մենք փորձաքննում, տանում ենք ծառայության: Ես գտնում եմ, որ հնարավոր է դա իրականացնել, քննարկման թեմա է դա` զորացրումից առաջ տվյալ զինծառայողին նորից ենթարկել փորձաքննության` համեմատելու, թե ինչ առողջությամբ եկավ բանակ և ինչ առողջությունով զորացրվեց»:
Հարցին, թե ով պետք է իրականացնի այդ փորձաքննությունը` ՊՆ ենթակայությա՞ն կառույցը, թե՞ անկախ գործակալությունը, պարոն Մանուկյանը պատասխանեց. «Իհարկե եթե հնարավոր լինի` անկախ գործակալությունն իրականացնի, որովհետև ես մի քիչ դժվարությամբ կպատկերացնեմ անկախ գործակալությունը… Եթե կիրականացնի անկախ գործակալությունը, ես չեմ գտնում այդտեղ, որ որևիցե արտառոց բան կլինի: Իսկ եթե` ոչ, այսօրվա գործող կանոնակարգերին համապատասխան` ոնց իրականացվում է այսօրվա զորակոչի համար փորձաքննությունը զորակոչից առաջ, նույնը անցկացվի զորակոչի ավարտից հետո»:
Այսինքն, պետական մակարդակով դեռ նոր պետք է որոշեն վերոնշյալ որոշ խնդիրների իրավական կարգավորումների շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակահարմարության հարցը: Մինչդեռ վերջին` 2008-ի նախագահական ընտրություններից հետո անցել է 5 տարի, մեկ ամիս անց` փետրվարին նախագահական նոր ընտրություններ են, և ստացվում է, որ մեծ հաշվով մենք դրական տեղաշարժ չունենք զինված ուժերում բարեփոխումների իրականացման առումով. հիվանդ զինվորներին տանում են բանակ, և այն էլ` ոչ շարային ծառայության փոխարեն նշանակում շարային ծառայության, իսկ բողոքողներին` որպես հավելյալ պատիժ` ուղարկում մարդու իրավունքների կոպիտ խախտումներով աչքի ընկած զորամասեր: Արդյո՞ք սա հետընթաց չէ…
Թեև հանուն արդարության պետք է նշենք, որ բարեբախտաբար, մեկ-մեկ լինում են մի քիչ ուշացած, բայց արդարամիտ դատավճիռներ, երբ իսկապես հիվանդ զինվորն ազատվում է քրեական պատասխանատվությունից:
ՊՆ քննչական մարմինը Երևանի բնակիչ, Վանաձորի զորամասի զինծառայող Արամ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրել զինվորական առանձին պարտականություննները առանց պատճառաբանության կատարելուց հրաժարվելու համար (364 հոդ. 1-ին մաս): Ըստ քրգործի նյութերի` 2011-ի հունիսին բանակ զորակոչված Ա. Գրիգորյանը, հանդիսանալով ջոկի ավագ հրաձիգ, կոչումով շարքային, 2011 թ-ի սեպտեմբերի 4-ին ընդգրկված լինելով զորամասի ճաշարանի օրվա վերակարգում` որպես աշխատող, տվյալ օրվա ճաշարանի հերթապահ նշանակված, ենթասպա Տ. Հարությունյանից հանձնարարություն ստանալով աշխատանքներ կատարել կարտոֆիլի արտադրամասում, չի կատարել և առանց որևէ պատճառաբանություն բերելու` հրաժարվել է զինծառայողի առանձին պարտականություններ կատարել:
Բացի այդ, 2011 թ-ի սեպտեմբերի 11-ին, Արամ Ռ. Գրիգորյանը ընդգրկված լինելով զորամասի օրվա վերակարգում` որպես շտաբի սուրհանդակ, զորամասի հերթապահ մայոր Է. Մելիքբեկյանի և հերթապահի օգնական, ավագ լեյտենանտ Թ. Ազիբեկյանի ներկայությամբ առանց պատճառաբանության հրաժարվել է սուրհանդակի առանձին պարտականություները կատարելուց: 3 օր անց` սեպտեմբերի 14-ին Արամ Գրիգորյանը իրենց վաշտի հետ միասին գնացել են մարտական դաշտ` ինժեներական աշխատանքեր կատարելու: Այնտեղ վաշտի հրամանատարը անձնակազմին տվել է հանձնարարություններ, որի ժամանակ Ա. Գրիգորյանը պատճառաբանել է, որ մեջքի հետ կապված խնդիրներ ունի ու չի կարող կատարել առաջադրանքը:
Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը, 2012-ի հունիսի 21-ին, ուսումնասիրելով գործի նյութերը, պարզել է, որ ամբաստանյալ Ա. Գիրգորյանը, որպես զինակոչիկ, ՀՀ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է պիտանի շարային ծառայության` սահմանափակումով, և զորակոչվել է բանակ: Զորակոչի ընթացքում նրա մոտ ախտորոշվել է «Պատանեկան կիֆոզ, առանց ֆունկցիայի խանգարման:Կոնքի դևիացիա, աջ ստորին վերջույթի կարճացում 1,5 սմ, ֆունկցիայի աննշան խանգարմամբ: Խորակամար ոտնաթաթեր, ոտնաթաթերի 1-ին մատների վալգուստային դեֆորմացիա, քայլքի չափավոր աստիճանի խանգարմամբ»:
Դատարանը նաև պարզել է, որ ծառայության ընթացքում Գրիգորյանը վերոնշյալ հանձնարարությունները հրաժարվել է կատարել` պատճառաբանելով, որ հիվանդ է, ունի մեջքի ցավեր, որի պատճառով կռանալ չի կարողանում: Դրանից հետո` 20.01.2012 թ. Ա. Գրիգորյանը զորամասի հրամանատարի կարգադրությամբ փորձաքննվել է ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից և պարզվել, որ նա տառապում է«երկկողմանի սնամեջ ոտնաթաթեր, երկկողմանի Հալլուս-Վալգուս, սրունք թաթային հոդերի ռեակտիվ արթրիտ, ցավային կոնտրակտուրա, քայլքի ֆունկցիայի զգալի խանգարումով: Կոնքի դևիացիա, աջ ստորին վերջույթի կարճացում (1,2սմ), վերջույթի ֆունկցիայի աննշան խանգարումով: Ողնաշարի կրծքային հատվածի կիֆոզ, առանց ֆունկցիայի խանգարման: Հիվանդությունը զարգացել է ՀՀ ԶՈՒ ծառայության ընթացքում»:
ՀՀ ՊՆ 11.02.2012 թ. հրամանով Ա. Գրիգորյանը արձակվել է հետագա զինվորական ծառայությունից վաղաժամկետ` առողջական վիճակի պատճառով: Այսինքն, դատարանը գտնելով, որ զինվորը պատճառաբանելով է հրաժարվել պարտականությունները կատարելուց, և դրանք հիմնավորվել են նաև մասնագիտական հետազոտությունների արդյունքում, արդարացրել է Արամ Գրիգորյանին: Սակայն մեղադրող կողմը դեռ վերաքննիչ բողոք է ներկայացրել երկրորդ ատյան` ակնկալելով հասնել մեղադրական դատավճռի (մեղադրողներն իրենց սովորության համաձայն` իրական հանցագործներին թողած` հիվանդ զինվորի մեջ դեռ հանցագործ են տեսնում)
Ցավոք, նման դատավճիռները դեռ եզակի են և բավարար չեն զինված ուժերում պատշաճ կարգուկանոն հաստատելու համար:
Սույն հոդվածը ֆինանսավորվել է ԱՄՆ պետդեպարտամենտի դրամաշնորհի շրջանակներում: Սույն հոդվածի մեջ արտահայտված տեսակետները, մեկնաբանություններն ու եզրակացությունները հեղինակներինն են և հնարավոր է, որ չհամապատասխանեն ԱՄՆ պետդեպարտամենտի տեսակետներին: Հոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների շրջանակներում, որն իրականացվում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից:
Էլմիրա Մարտիրոսյան
Մենք խոստացել էինք ներկայացնել «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ (ԷԿԵՆԳ) ՓԲ ընկերությանն պատասխանը «Հայկական Վարկած»-ի հարցմանը:
Ո՞վքեր են էլեկտրոնային անձնագրերի ներդրման ծրագրի ղեկավարները:
ՀՀ ԿԱ Ոստիկանությունը, իսկ տեխնիկական իրականացումը կատարվել է ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի կողմից:
Ի՞նչ է իրենից ներկայացնում ծրագիրը՝ դրամաշնո՞րհ, եթե այո ինչքան գումար է տրամադրվել նույնականացման քարտերի կազմումը և տրամադրումը իրականացնելու համար:
ԷԿԵՆԳ-ը կատարել է ծրագրի տեխնիկական իրականացման մասը, բոլոր ֆինանսական հարցերի պատասխանատուն ՀՀ ԿԱ Ոստիկանությունն է:
ՀՀ պետական ի՞նչ կառույցների հետ եք համագործակցում:
Քանի որ նույնականացման քարտերի նախագիծը առնչվում է համարյա թե բոլոր պետական մարմիններում տեղադրված էլեկտրոնային ծառայություններին, ապա համարյա բոլոր պետական մարմինների հետ:
Ի՞նչ երաշխիք է տրվում, որ քաղաքացիների անձնական տվյալների արտահոսք չի լինի:
Հարցը պարզաբանման կարիք ունի:
Եթե խոսքը գնում է ոչ թե կենսաչափական տվյալների մասին, այլ քաղաքացիների անձնական տվյալների մասին, ապա այդ տվյալները պահպանվում են արդեն իսկ գոյություն ունեցող Բնակչության Պետական Ռեգիստրում, որով աշխատում է ՀՀ ԿԱ Ոստիկանությունը շուրջ 20 տարի:
Եթե խոսքը գնում է կենսաչափական տվյալների մասին, ապա նրանք պահպանվում են քաղաքացու անձնագրում, որը համապատասխանում է Եվրոպական ամենապաշտպանված ստանդարտներին և մեր անձնագիրը անցել է հատուկ փորձարկում և ստացել է հավաստագիր ֆրանսիական հանրահայտ անկախ լաբորատորիայից:
Ո՞վ է երաշխավորում, որ հաքերային հարձակումներ չեն լինի ու չեն կոտրվի քաղաքացիների տվյալները պարունակող բազաները, դրանք, կամ էլեկտրոնային ստորագրությունը չեն օգտագործվի այլ նպատակների համար:
ՀՀ ԿԱ ոստիկանության ցանցը առանձնացված է ինտերնետից, որը բացառում է հաքերային հարձակման հավանականությունը, բացի այդ նույնիսկ ներքին անվտանգության համար նախատեսված են մի շարք լուծումներ, որոնք նույնիսկ ցանցի ներսից չեն թույլ տալիս ապoրինի գործողություններ:
Էլեկտրոնային ստորագրության բանալիները ստեղծվում են քարտի վրա և պաշտպանված են միջազգային ամենահայտնի ստանդարտներով. ուստի այդ բանալիները չեն կարող օգտագործվել մեկ այլ անձի կողմից, քանի որ նրանք ստեղծվում և պահպանվում են միայն քարտի վրա և քարտը տրամադրվում է տիրոջր համապատասխան PUK/PIN կոդերով:
Մտավախություն կա, որ հասարակ քաղաքացուն, որի համար այսօր նույնականացման քարտը պարտադիր չէ, վաղը գումար է ծախսելու և քաշքշուկների մեջ է հայտնվելու, այն ստանալու համար, երբ բանկերը հրաժարվեն նրա հետ գործարք կատարելուց:
Նույնականացման քարտի արժեքը կազմում է 3000 ՀՀ դրամ:
Հ.Գ. Նշենք, որ մեր հետաքննությունն այսքանով չի ավարտվում: Մենք հետամուտ ենք լինելու՝ պարզելու հանրությանը պարտադրվող հերթական գործարքի մանրամասները:
Բագրատ Մաիլյանն աշխատում է Երևանի Ֆիզիկայի ինստիտուտում (Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա), զբաղվում է տիեզերական Ճառագայթների ֆիզիկայով։ Տպագրել է մի շարք հոդվածներ՝ հիմնականում 2-3 համահեղինակներով (սեփական ներդրումը աշխատանքներում գնահատում է երեսունից վաթսուն տոկոս), որոնց արձագանքները, հատկապես ամպրոպային երևույթների ուսումնասիրության վերաբերյալ, եղել են շատ դրական: Աշխատանքները ներկայացրել է մի շարք միջազգային գիտաժողովներում, որոնցից առանձնապես կարևորում է Ամերիկայի Երկրաֆիզիկական միության հանդիպումը, որի ընթացքում հնարավորություն է ունեցել զրուցել և գիտական բուռն քննարկումներ ունենալ ոլորտի առաջատար գիտնականների հետ:
Չնայած որ խումբը, որում նա աշխատում է, ներգրավված է նեյտրոնային մոնիտորների եվրոպական ցանցի մեջ, սակայն ինտեգրվածությունը միջազգային գիտական հանրությանը բավարար չի համարում: Այնուհանդերձ, կրթաթոշակային տարբեր ծրագրերի շնորհիվ (fellowship) այցելել է արտասահմանյան գործընկերների լաբորատորիաները, մասնակցել նրանց կողմից կատարվող աշխատանքներին.
«Այդպիսի շփումները երիտասարդ գիտնականի համար շատ կարևոր են»: Համագործակցությունը հայաստանյան գիտական խմբերի հետ համարում է բավարար. «Շատ ավելի լավ է, քան Ռուսաստանում, որտեղ իրար «միս են ուտում»: Կարելի է, իհարկե, ավելի սերտ համագործակցել»:
Գիտության կազմակերպման տեսակետից ամենակարևոր հարցերից մեկը համարում է հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրումը Հայաստանում. «Դեռ 2 տարի առաջ, շա՛տ տարիներ առաջ պետք է արվեր, եթե սա չարվի՝ կկորցնենք բոլոր երիտասարդ գիտնականներին»:
Կարևոր է համարում գիտնականի արդյունավետության գնահատման համար հստակ չափանիշների ներդրումը. «Ազդեցության գործակիցը և հղումների թիվը… երկուսն էլ կարևոր են: Կարելի է h-index-ը կիրառել, որը գիտնականի արդյունավետությունը գնահատում է` հաշվի առնելով այդ երկու չափանիշները միաժամանակ»։
Հարցրի գիտության ոլորտում կոռուպցիայի մասին. «Միգուցե կա այդպիսի բան, բայց գիտական համակարգը հաստատ շատ ավելի քիչ է կոռումպացված քան դատական համակարգը կամ որոշ այլ համակարգեր…»:
Անդրադարձանք գիտական դրամաշնորհներին և վերջերս տարբեր ոչ պետական կառույցների կողմից տրվող մրցանակներին ու զանազան խրախուսական մրցանակաբաշխություններին։
« Ես ստացել ել եմ մի քանի դրամաշնորհ։ Օրինակ, Երիտասարդ գիտնականների խրախուսման դրամաշնորհ՝ Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամից՝ NFSAT ECSP – 09: Դրանք որոշ ժամանակով բարելավեցին իմ ֆինանսական վիճակը և հնարավորություն տվեցին մասնակցելու մի շարք գիտաժողվների:
Ինչ վերաբերում է մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխություններին, ապա, օրինակ, նախանցյալ տարի խրախուսավճար եմ ստացել «Գ. Ծառուկյան» հիմնադրամի կողմից` ազդեցության գործակից ունեցող միջազգային գիտական ամսագրերում 2010թ. ընթացքում տպագրված աշխատանքներիս համար։ Այս տարի դիմել եմ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի՝ ֆիզիկայի ոլորտում Գ. Ասկարյանի անվան մրցանակ ստանալու համար։ Սակայն պետք է ասեմ, որ այսպիսի բաներն իրականում բավականչափ լրջորեն չեն փոխում իրավիճակը։ Իհարկե, այդպիսի նախաձեռնությունները ողջունելի են՝ անկախ այն բանից, թե ինչն է դրդում մարդկանց սահմանել այդպիսի մրցանակներ: Սակայն շեշտեմ՝ մրցանակները խնդրի լուծում չեն. պետք է լրջորեն մտածված պետական ծրագիր: Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած ամենահիմնական հարցերը ֆինանսականն ու հասարակության վերաբերմունքն են: Բայց ինչ-որ իմաստով երկրորդը առաջինի ածանցյալն է՝ եթե հասարակությունը տեսնի, որ գիտնականը շատ գումար է ստանում, վերաբերմունքն էլ կարող է լավանալ: Իսկ առայժմ վիճակը լավ չէ՝ պետական աջակցությունը բավարար չէ։ Իհարկե կան որոշ դրական միտումներ, բայց փոփոխությունները դեռ էապես չեն բարելավում գիտնականի կյանքը: Երիտասարդ գիտնականը 50 թե 100 հազար ամսական աշխատավարձ ստանա՝ միևնույն է` չի կարող բնակարան ձեռք բերել կամ վարձակալել, եթե հանկարծ որոշի ամուսնանալ: Առանց պետական հոգածության՝ գիտություն չի լինում: Չեմ ասում հենց այնպես պետք է փող բաժանել, բայց պետք է շատ աշխատող մարդը վայելի աշխատածի արդյունքները: Պետք է սկսել ֆինանսավորումից՝ հույս ունենալով, որ ամեն ինչ իր տեղը կընկնի, քանի դեռ ուշ չէ»:
— Իսկ ինչո՞ւ իշխանությունները չեն կարևորում գիտությունը։
— Նախ, որովհետև հասարակությունը չի կարևորում գիտությունը։ Պատճառներն այստեղ խորքային են՝ պայմանավորված մարդկանց արժեհամակարգի խեղմամբ, ինչն իր հերթին ունի իր պատճառները: Հասարակության կողմից գիտությունը չի կարևորվում, քանի որ գիտնականը այսօր երբեմն ստանում է ավելի քիչ քան մատուցողը կամ վարորդը: Էլ ինչ կարիք կա տարիներով սովորել և գլուխ ցավացնել, ավելի հեշտ ձևեր կան հասարակության մեջ բարձր տեղ զբաղեցնելու: Օրինակ, մեր կուրսի ամենալավ սովորողներից նրանք, ովքեր մնացել են Հայաստանում, շատ ավելի վատ են ապրում, քան վատ սովորող ուսանողները, որոնք զբաղվում են այժմ առևտրով: Երբ իմանում են գիտնական եմ, մարդկանց մոտ նույնիսկ խղճահարություն է առաջանում: Ավելի երիտասարդները հաճախ չեն էլ իմանում գիտնականն ինչ է: Դե դա պարտադիր էլ չէ, Կոստա-Ռիկան կամ Բուրկինա-Ֆասոն էլ են երկրներ, որոնց ևս գիտությունը նույնպես այնքան էլ պետք չէ: Կարող ենք անհոգ շարունակել ապրել և քեֆ անել 6/8 երաժշտության տակ:
— Իսկ պետք չէ՞ պայքարել, որ վերաբերմունքը փոխվի, թե՞ գիտնականի միակ գործը պետք է լինի բացառապես գիտությամբ զբաղվելը
— Գիտնականն էլ հասարակության անդամ է և միայն զուտ գիտությամբ չպետք է զբաղվի: Պե՛տք է պայքարել… է՜հ, կուզեի մեզ մոտ արտասահմանի նման լիներ, զարգացած երկրների, որտեղ արվում է ամեն ինչ՝ հողեղեն-նյութական բաներից գիտնականին զերծ պահելու համար, գիտնականի արդյունավետությունը բարձրացնելու համար:
— Ինչքա՞ն ժամանակ եք աշխատել արտասահմանում։
— Կարճ։ 2 շաբաթանոց դասընթացների եմ մասնակցել: Կարող եմ ասել, որ զարգացած երկրներում ավելի լավ է ամեն ինչ կազմակերպված: Գիտնականները նույնն են անկախ ազգային պատկանելիությունից: Հայ գիտնականները ունեն իրենց ուժեղ և թույլ կողմերը: Բայց նաև շատ եմ շփվել արտասահմանի ոչ-գիտնականների հետ: Նրանք հարգանքով են լցված գիտնականի հանդեպ, քանի որ ավելի լավ են հասկանում գիտնականի դերը հասարակության մեջ: Սա նաև Հայաստանում միջնակարգ կրթության որակի անկումից է: Մարդը կարող է հասարակ թվաբանություն չիմանալ և գերազանց ավարտել դպրոցը: Իսկ միջին Եվրոպացին ավելի լավ կրթություն է ստանում:
— Հիմա Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր մասնագիտական ապագան, թե՞ արտասահմանում։
-Դեռ չգիտեմ: Իրոք, շատ եմ ուզում պատկերացնել… Երևի՝ եթե Հայաստանում, ապա՝ ո՛չ մասնագիտությամբ, իսկ եթե մասնագիտությամբ, ապա՝ ո՛չ Հայաստանում:
Զրույցը վարեց Մանե Հակոբյանը
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այն ուժերը, որոնք կոչ են անում ընտրողներին չմասնակցել նախագահական ընտրություններին, կամ կարճատես են, կամ էլ չուզող:
Չուզող են, որովհետև ցանկանում են, որ հասարակ հայ մարդը, ՀՀ քաղաքացին կրկնի ու կիսի իրենց ձախողված քաղաքական ճակատագիրը:
Իսկ կարճաատես են, որովհետև չեն հասկանում, որ Սերժ Սարգսյանի դեմ քվերակած ընտրողները ապագա նոր և ուժեղ ընդդիմության քաղաքական հենարանն են ու պաշարը, նոր ուժերի և գործիչների մուտքը հեշտացնող և խրախուսող քաղաքական կապիտալ»:
Ստոմատոլոգիական ծառայությունների մի խումբ ղեկավարներ հունվարի 14-ին նախագահի նստավայրի առջև բողոքի ակցիայով իրենց դժգոհությունը հայտնեցին «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ։
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունել է նրանց, քննարկել մտահոգությունները և դժգոհությունները, մասնավորապես՝ մանկական ստոմատոլոգիայի, ինչպես նաև` ստոմատոլոգիական բազկաթոռին կից ռենտգեն սարքի, օրթոպեդիկ, զննման կաբինետների հարկման խնդիրները, որոնք փաստացի հայտնվել են կրկնակի հարկման դաշտում։
ԱՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ նախարար Դումանյանը համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգի և բժշկական կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ սեղմ ժամկետում շահագրգիռ կազմակերպությունների և այլ գերատեսչությունների հետ ուսումնասիրել բարձրացված հարցերը և տնտեսական վերլուծությունների արդյունքում կատարված հաշվարկներով ներկայացնել համապատասխան առաջարկներ։
Շատ գովելի է նախարար Դումանյանի մոտեցումը, սակայն հարց է ծագում ինչո՞ւ վերը նշված գործողությունները չէր կատարվել մինչև բողոքի ցույցը: Մի՞թե հնարավոր չէր նախապես, նույն պատրաստակամությամբ մինչ օրենքի ընդունումը պատշաճ կազմակերպել ուսումնաասիրությունը, լսել ոլորտի մարդկանց:
Թե սա էլ հերթական մանրյովն է, ընտրություններից առաջ ցույց տալ, թե ինչ մտահոգ են մեր քաղաքացիների հանդեպ, ինչ օպերատիվությամբ են արձագանքում նրանց խնդիրներին:
Ամեն դեպքում ԱՆ խոստացել է անհրաժեշտության դեպքում ուսումնասիրությունների արդյունքը ներկայացնել լիազոր այլ մարմինների, ինչպես նաև ՀՀ կառավարություն։
Նախկին փոխոստիկանապետ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ժողովո՛ւրդ, աչքներդ լույս, վերջապե՛ս վաղը չէ մյուս օրվանից սկսվում է ՀՀ նախագահի քարոզարշավը…
Պատրաստվի՛ր, Հայաստան, պատրաստվի՛ր, ՀՀ քաղաքացի, հիմա նոր կզգաս, թե ինչքան անփոխարինելի ես, լավը, պուպուշ, կարևոր: Թե՛ ինչքան լավ բաներ են կատարելու քեզ համար «էկզոտիկ», «սրբագործված», «ձյունանուշիկ», «հերթապահ», թեկնածուի «մշտական» ունեցող, «տիեզերագնաց», «ալյաֆռանգի», այլամոլորակայինների հետ սերտ կապերի մեջ գտնվող ՀՀ նախագահի թեկնածուները ինչ կարկառուն մտքեր, ծրագրեր, նպատակներ են հնչեցնելու…
Այո՛, ամեն ինչ կանեն ապացուցելու, որ միայն իրենք են մտածում քո մասին, միայն իրենք նախագահ ընտրվելու դեպքում քեզ կտանեն դրախտավայր… Բայց Դու հիշիր «Բուրատինոյի» հիմնական, կարկառուն դեմքերին՝ Բազիլ կատվին եւ Ալիսա աղվեսին, թե ինչպես էին նրանք հրճվանքով, ինքնամոռաց, ոգեշնչված Բուրատինոյին տանում դեպի «Հիմարների դաշտ»…
Հիշեցի՛ր, այո՛, անկասկած… Դե՛ ուրեմն հիշիր նաեւ քո պապերի խոսքը՝ «Փորձված թանը անփորձ մածնից լավն է»…
Պարզունա՞կ է հնչում «ինտելեկտուալների» համար, գուցե… Բայց ճշմարտություն է, բացարձակ ճշմարտություն…»:
Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ասում է` երկու «ղարաբաղցի» ընկերներ (ի դեպ. Վազգենն էլ իր եղբայրն էր, չէ՞) չպետք է պայքարեն միմյանց դեմ: Իսկ թե մինչև հիմա ինչ էր անում Քոչարյանը, երբ մենք ստույգ գիտենք, որ Սերժ Սարգսյանի և իր միջև պայքարն առաջին հերթին այն պատճառով էր, որ ինքը այդպես էլ «չճանաչեց» երրորդ նախագահին, որպես նախագահ, և նույնիսկ տանը նստած ժամանակ ինքն իրեն նախագահ էր զգում` բոլորի, այդ թվում և երրորդ նախագահի հանդեպ, կիմանա լոկ ինքը:
Բայց սա էլ չէ էականը. նա դրանով ասում է հետևյալը` հետո նորից ինձ` ղարաբաղցուս, պիտի տաս իշխանությունը: 2018-ին (չնայած, հարցազրույցի երկրորդ մասում դեմ չէ վարչապետ լինելուն էլ, ոնց երևում է):
Ասում է` Սերժ Սարգսյանի «վերընտրվելու ցանկությունը հասկանալի է». ենթատեքստից դուրս է ծորում ռուսական տարբերակը, որ Մեդվեդևը չցանկացավ «վերընտրվելու ցանկություն դրսևորել»` ժամանակին իրեն նախագահ «առաջարկած գործող նախագահի» և «տրոնը» հանձնեց Պուտինին»:
Հունվարի 13-ին, ժամը 7:00-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին ահազանգ է ստացվել, որ Մեծարենցի 58 հասցեում տղամարդու դիակ է հայտնաբերվել: Մահացածին տեղափոխել են Մալաթիա բժշկական կենտրոն: Պարզվել է` Մեծարենցի 58 հասցեում հաշվառված, սակայն Նոյ թաղամասում բնակվող, 31-ամյա Անդրանիկ Վահանի Զատիկյանն է: Վերջինս ԵԿՄ անդամ Մալաթիա-Սեբաստիա համայնքի վաղամեռիկ ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Վահան Զատիկյանի կրտսեր որդին էր: Սա Զատիկյանների ընտանիքի հերթական ողբերգական կորուստն է:
Վահան Զատիկյանը, ով Արցախյան պատերազմին մասնակցած «Մալաթիա» ջոկատի հրամանատարն էր, Վազգեն Սարգսյանի մերձավոր զինակիցներից մեկը, 1999-ի Հոկտեմբերի 7-ին, այսինքն՝ Աժ-ում տեղի ունեցած տխրահռչակ ահաբեկչությունից 20 օր առաջ, հանկարծամահ եղավ, այդ ժամանակ նա Մալաթիա -Աեբաստիա համայնքի ղեկավարն Էր, Աժ Պատգամավոր: Մահվան պաշտոնական վարկածը սրտի կաթվածն էր: Վահան Զատիկյանի ավագ որդին, 1980թ. ծնված Սեդրակ Զատիկյանը, սպանվեց 2006 թվականի հունիսի 22-ին, Երևանի Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում:
Ըստ թերթի` վարկած կա, թե Անդրանիկի մահը կապված է եղբոր սպանության հետ, ինչը «ՀԺ»-ի հետ զրույցում հերքել է նրա հորեդբոր որդին` Նորայր Զատիկյանը` նշելով, որ Անդրանիկի հետ կատարվածը դժբախտ պատահար էր. «Տան դիմաց, մեքենայի մեջ, ընկերոջ հետ նստած ա եղել, ընկերը պատմել ա, որ մեքենայի մեջ խոսել են ու քնել, առավոտյան մայրը պատուհանից տեսել ա մեքենան կանգնած ա, դուռը բացել ա ասել ա. «Այ տղա ջան, տուն-տեղ չկա՞, տունը թողած` էստեղ ես քնել»: Շարժել ա, տեսել` մահացած: Ընկերն էլ քնած ա եղել, հետո զարթնել է: Շտապօգնություն են կանչել ու տարել Մալաթիա բժշկական կենտրոն, որտեղից էլ ահազանգել են ոստիկանություն»: Նորայրն ասել է, որ Անդրանիկը ոչ մի առողջական խնդիրներ չի ունեցել, հանկարծամահ է եղել. «Ավելի ճիշտ, բժշկական փորձաքննությունը կպարզի կոնկրետ որևէ բան այս պահին չեմ կարող ասել»:
Տեղեկություններ էին պտտվում, թե Անդրանիկը մահացել է թմրանյութի չարաշահումից, ինչը թերթի հետ զրույցում հերքել է Նորայր Զատիկյանը` ասելով, որ նման բան լինել չի կարող. «Անգամ խմիչք չէր օգտագործում»: Այն հարցին ի պատասխան, թե Անդրանիկ Զատիկյանի ավտոմեքենան զննության ենթարկե՞լ են, որևէ բան գտնվե՞լ է, Նորայրն անընդհատ կրկնել է. «Ոստիկաններն են ստուգել և որևէ բան չեն հայտնաբերել»:
Հայկական ժամանակ
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
12.04.2024 | 01:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
12.04.2024 | 02:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան -
12.04.2024 | 01:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար -
12.04.2024 | 02:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.