23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Երբ վիշտը վերաբերում է անձնապես քեզ, դրա մասին գրելը դժվար է` ոնց որ ի ցույց դնես, փորձես բառերով ձևակերպել այն, ինչ ձևակերպելի չէ: Դրա համար էլ չեմ գրի «Առավոտի» լրագրող Մամիկոնյան Նաիրայի անձնական արժանիքների մասին, չնայած դրանք շատ են և բոլոր նրան ճանաչողներին հայտնի են: Նաիրան էլ դժվար թե «այնտեղից»` «վերևից» ողջունի, որ ես նրան պարզունակ ձևով գովում եմ: Ավելի լավ է գրեմ մեր մասնագիտության, պրոֆեսիոնալիզմի մասին, ինչպես որ ես, ինչպես որ առավոտցիներս ենք դա հասկանում: Ենթադրենք, X անունով քաղաքական գործիչը մեզ հարցազրույց է տալիս: Այդ հարցազրույցով արտահայտած մտքերը դուր չեն գալիս X-ին հակառակ ճամբարում գտնվող մարդկանց: Դա նորմալ է` մարդիկ տարբեր ձևով են մտածում: Նորմալ չէ, երբ X-ի արտահայտած մտքերը նրա հակառակորդները վերագրում են , լրատվամիջոցին, տվյալ դեպքում` «Առավոտին», և մի պիտակ էլ մեզ են կպցնում: Գրեք հոդված կամ տվեք հարցազրույց, որում դուք պնդում եք, որ X-ը սխալ է, և եթե մենք հրաժարվենք այն հրապարակել, ապա այդ դեպքում միայն դժգոհեք մեզնից:.Բայց «Առավոտի» դեպքում դա բացառված է, և ցանկացած ընթերցող կհաստատի, որ մենք ոչ մի խնդիր չունենք հրապարակելու, պայմանականորեն ասած, «պրո» և «հակա» X-ական, Y-ական, Z-ական կարծիքներ` իհարկե, եթե դրանք տեղավորվում են օրենքի և տարրական բարեկրթության սահմաններում: Որովհետև լրատվամիջոցը, մեր կարծիքով, նրա համար չէ, որ ընթերցողի կամ հեռուստադիտողի ուղեղը լվանա մեկ կարծիքով, մեկ դիրքորոշմամբ, այլ նրա համար է, որ ներկայացնի տարբեր կարծիքներ, փաստեր` անկախ նրանից, թե որքանով են դրանք տվյալ լրագրողին կամ տվյալ խմբագրին հոգեհարազատ և ձեռնտու: 10 տարի առաջ սպանվել էր մեր գործընկեր Տիգրան Նաղդալյանը: Այն ժամանակ կար պաշտոնական տեսակետ և, համապատասխանաբար, պաշտոնական քարոզչություն, թե ովքեր, որ շրջանակներն են դա արել և ինչի համար: Մենք, բնականաբար, ներկայացնում էինք նաև ոչ պաշտոնական տեսակետը: Բայց ես մի պահ զգացի, որ վերջինս մեր թերթում զուտ բանակապես ավելի շատ է: Եվ պետք էր լրագրող, որը մի կողմ կդնի իր անձնական զզացմունքները և սեփական վարկածները ու ադեկվատ կներկայացնի նաև պաշտոնական վարկածը: Նաիրան այն ժամանակ զրուցեց Տիգրանի ընկերների ու հարազատների հետ և դա արեց, ինչպես միշտ, պրոֆեսիոնալ բարձր մակարդակով` այնպես, որ հակառակ ձևով մտածողները մեզ մեղադրեցին «ծախվածության» մեջ: Մենք 20 տարուց ավելի է` Ադրբեջանի հետ պատերազմի մեջ ենք: Մենք` հայերս, ունենք մեր համոզմունքները, վստահ ենք մեր ճշմարտության մեջ: Բայց հարևան երկրում ապրողները նույնպես վստահ են իրենց ճշմարտության մեջ, որը մենք երբեք չենք ընդունի, բայց պետք է հասկանանք: Ո՞վ պետք է ներկայացնի հակառակորդի տեսակետը, եթե ոչ լրատվամիջոցը: Եվ երբ «Առավոտին» պետք էր իմանալ ադրբեջանցի մտավորականների, փորձագետների տեսակետը, դա դարձյալ անում էր Նաիրան, և անում էր բարձր վարպետությամբ: Եվ ամենակարևորը` խոսքը այն լրագրողի մասին է, որն ամեն ինչի մասին ուներ իր սեփական տեսակետը, որը խիզախ և սկզբունքային ձևով ներկայացնում էր իր մեկնաբանություններում ու վերլուծություններով: Նաիրան կա, ապրում է` նրա հրապարակումները կան «Առավոտի» հավաքածուներում և համացանցում: Կարդացեք դրանք և դուք կհասկանաք, թե ինչին պետք է ծառայի մեր մասնագիտությունը:
Առավոտ
«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ապահովները կատարյալ մանկապարտեզային (դանդաղոտ, բայց հիստերիկ ռիթմով) երգ են երգում ապահով Հայաստանի մասին: Օդանավակայանի թռիչքուղու վրա պարող բալերինաները վերջն են, դեհ շենքի բալկոններում պարողների մասին չասեմ (???): Էրեխեքը զինվորների հետ ֆուտբոլ են խաղում, ժողովուրդս սպորտային խաղեր է նայում, փողոց, խաժամուժ, դես-դեն, բայց ամենակարեւորը` օդանավակայան ու թռիչք. բոլոր ճանապարհները տանում են դեպի «Զվարթնոց օդանավակայան»: Վերջում «Գնա տնից» օդանավը լքում է Հայաստանը, իսկ բալերիաները էլի պարում են բալետաազգայնական մի պար: Մնում էր ջուր ցանողներ էլ լինեին: Ու դրա անունը` «դեպի ապահով Հայաստա՞ն է»…»:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային ծառայություններ են դիմում քաղաքացիներ` պարզելու համար՝ վավերականության ժամկետն ավարտված անձնագրով կարո՞ղ են մասնակցել քվեարկությանը, թե` ոչ:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն` ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ նրան քվեարկության չթողնելու համար:
Հունվարի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 1/Ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1952 թ. ծնված Սամվել Դանիելյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ վարորդը բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է քննություն:
Այսօր, «Առավոտ» օրաթերթի հենասյուներից մեկը՝ լրագրող Նաիրա Մամիկոնյանը հրաժեշտ տվեց կյանքին:
Նաիրա Մամիկոնյանի հետ ինձ ծանոթացրել է Արամ Աբրահամյանը, երբ Նաիրան նոր էր եկել «Առավոտ». դա 2000 թվականն էր:
Նաիրային ներկայացնելիս խմբագրի բնութագրումն ինձ հետաքրքրեց, ու դրանից հետո արդեն 13 տարի, գրեթե ամեն օր կարդում եմ նրա հոդվածներն ու պատեհ առիթով միշտ էլ ասում, որ Նառան այն հազվադեպ լրագրողներից էր, որոնք չհաջողված հոդվածներ չեն ունենում: Նրա պրոֆեսիոնալիզմը անուրանալի է:
Նաիրան նաև կեսուրախ ու ակտիվ մարդ էր: Հիշում եմ նրա ու ամուսնու զուգապարը «Առավոտ» թերթի 10 ամյակի տոնին: Նրա անհանգստությունը, երբ ողջ գիշեր չքնեցինք՝ մեր գործընկերներից մեկը ֆեյսբուքի իր էջում ակնարկել էր, թե ինքնասպան է լինելու, ու միայն Նառան համարձակվեց գիշերվա ժամը 3-ին զանգահարել ոստիկաններին, ոտքի հանել, ու մինչև լուսադեմ ելքեր էինք որոնում` նրա մասին տեղեկություն իմանալու համար:
Վերջին անգամ նրան տեսա մամուլի շենքի վերելակի մեջ: Նաիրային տեսնելիս՝ ինչ -որ լավ բան ասելու ցանկություն էր առաջանում ինձ մոտ, ու այդ օրը ևս…
Մարդը բոլոր իրավիճակներում կարիք ունի ջերմության, լավ խոսքի. արդեն հիվանդ էր, բայց շողաց, երբ ասացի, թե ո՞նց է անում, որ իր մոտ երբեք անատամ հոդվածներ չեն լինում:
Նառայի կորուստն իսկապես հարված էր հայ լրագրության պրոֆեսիոնալիզմին:
«Հայկական Վարկած»-ի խմբագրակազմը ցավակցում է Նաիրա Մամիկոնյանի հարազատներին և նրա մահը սգացողներին:
Ռուզան Ավոյան
Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այսօրվա նման հիշում եմ Հրանտ Դինքի մահվան լուրը ստանալուս պահը: Նախարարի իմ սենյակում էի: Լուրն ինձ ցնցեց ոչ միայն այն պատճառով, որ լավ էի ճանաչում և մոտ էի Հրանտի հետ, այլև, որ Հրանտը դեռ շատ ասելիք ու անելիք ուներ և՛ հայկական, և՛ թուրքական իրականության մեջ:
Իսկապես որ, վեց տարի անց, ոչ միայն տարելիցից տարելից, այլև ընդհանրապես մեր առօրյայում հաճախ ենք հիշում նրան: Հրանտի բացակայությունը զգացվում է հայ-թուրքական այսօրվա հարաբերություններում և հատկապես Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշրջանում»:
Դերասան, հաղորդավար Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Նախ ասեմ, որ կուզեի այս թեման չշահարկվեր… Համենայն դեպս իմ կողմից… Բայց հասկացա, որ ես այլևս չունեմ փրայվսի ասվածը…..դա վատ է… Լավ, որպեսզի լրագրողների հարցականները չմուտացվեն, ասեմ…..այո ես այցելել եմ Տիգրան Արաքելյանին և դա իմ առաջին այցելությունն էր քրեակատարողական հիմնարկ ընդհանրապես….. Ցանկությունն իմն էր….. Եվ ասեմ, որ դրանից հետո, ամբողջ օրվա ընթացքում ինձ կատարյալ ներդաշնակ եմ զգացել կյանքի հետ…….այդ շատ ցուրտ սպասասրահում միանգամից ընկերացա մի ոստիկանի հետ, ով ուներ շատ սուր և կիրթ հումոր, և հյուրասիրեց աշխարհի ամենատեղին և ամենահամեղ սուրճը….))))) հետո նույն տեղում ընկերս դարձավ 5-ամյա Նաիրին, ով եկել էր հորը տեսներ ու երազում եր զինվոր դառնալ…. ))) այնքան կիրթ ու խելացի երեխա էր, ի դեպ գենետիկ, որ զարմանում ես, որ իր հայրը կարող է հանցագործություն արած լինի…..ինչևէ
…. Ոստիկանների զարմացած և ջերմ վերաբերմունքից հետո հանդիպեցի Տիգրանին….. Նրան տեսնում էի արաջին անգամ…նրա անսահման զարմանքը, հիացմունքը և սերը իմ նկատմամբ ստիպեց նրան վերգտնելու հույսը, հավատն ու կարոտը արդեն կյանքի նկատմամբ ………. ………..խոսեցինք անկուշտի պես, թեպետ հանդիպումից առաջ պատկերացում չունեի, թե ինչի մասին կարելի է զրուցել……զրույցի ընթացքում նա ինձ հիացնում էր իր հավասարակշիռ, արդարամիտ, խելացի և բարեսիրտ տեսակով….. Երբ ինձ դժվար էր լինում խոսել ( չնայած ես դա պրոֆեսիոնալ ձևով թաքցնում էի ) փորձում էր հումոր անել, ասելով, որ շատ ծիծաղելի է, երբ շատ կոլոտ մարդը եկել է ավելի կոլոտ մարդու մոտ…))))))))) ինձ թվում է` այնտեղ բոլորի համար էր այդ իրավիճակը զվարճալի….))))) նույնիսկ իմ, որ ամբողջ կյանքս զզվել եմ տենց հումորներից…..խոսեցինք կարճ, բայց շատ…… Ու երբ նա հագեցավ, ես հեռացա…… Բայց ամբողջ օրը մտքումս էր Տիգրանի ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ կերպարը……………………………………………………պ.ս ….. Ներողություն, եթե հուզական եմ գրել….»:
Կա մեկ լավ լուր և մեկ վատ: Վաղվանից օրերը տաքանալու են, իսկ երկուշաբթի օրվանից սկսվելու է նախընտրական քարոզչությունը: Մխիթարական է, սակայն, որ քարոզչությունը տևելու է ընդամենը մեկ ամիս, իսկ գարնան գալը, ինչպես ասում են, անկասելի է և հաղթանակը` անխուսափելի: Այս օպտիմիստական ֆոնի վրա ոչ մի այլ բան չի մնում, քան թեթև տանել նախընտրական PR և հակա-PR քայլերը, մանավանդ, որ դրանք այս անզամ դրսևորվելու են առանց սովորական ագրեսիվության: Այսինքն` ընտրություններին չեն մասնակցելու ոչ նրանք, ովքեր սպառնում են նախագահին գցել Չաուշեսկուի կամ Քադաֆիի օրը, ոչ նրանք, ովքեր անարգանքի սյունին են գամելու իրավիճակը ապակայունացնողներին և նավակը ճոճողներին:
Այդ հանդարտ իրավիճակը թույլ է տալիս նախ` ավելի ուշադիր լսել այն առաջարկները, որոնցով հանդես են գալիս նախագահի թեկնածուները (առայժմ առավել ուշագրավ են, իմ կարծիքով, Հրանտ Բագրատյանի առաջարկները), երկրորդ` մղել մեր քաղաքական ուժերին, այսպես ասած, «դեմքով շուռ գալ» դեպի հասարակական խնդիրները: Իսկ դրանք, իմ կարծիքով, կապված են ոչ միայն սոցիալական դժվարությունների, այլև ազատության և արդարության հետ: Այդ հարցերը վերկուսակցական են և կապված չեն իշխանության համար պայքարի և բուն ընտրությունների հետ: Ընտրությունները պարզապես առիթ են` դրանք բարձրացնելու: Բերեմ մի պարզ օրինակ. Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է շահագրգռված լինեն, որ մեր երկրում քաղբանտարկյալներ չլինեն: Դա միայն ՀԱԿ-ի խնդիրը չէ, և ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, գործիչները, անկախ նրանից` համամիտ են ՀԱԿ-ի հետ, թե ոչ, իրենց հանրահավաքներում, ելույթներում, հարցազրույցներում և այլն պետք է բարձրացնեն Տիգրան Առաքելյանի խնդիրը: Այդպիսով նրանք ավելի մոտ կկանգնեն քաղաքացիական պայքարին, հասարակությանը օգուտ կբերեն և կարժանանան հասարակության համակրանքին:
Երեկ տեղի ունեցավ հերթական ակցիան` ի պաշտպանություն Տիգրան Առաքելյանի: Հիշեցնեմ, դա այն երիտասարդն է, որը գլխով անհանգիստ շարժում է արել, ինչի հետևանքով ոստիկանի քթից արյուն է եկել: Թեև այդ ոստիկանը կարեկցանքի է արժանի, պատիժը, որը կրում է Տիգրանը [6 տարի], խիստ անհամարժեք է նրա արարքին և կրում է ընդգծված քաղաքական բնույթ: Բարեբախտաբար, երեկվա ակցիային բավականին շատ մարդ կար: Բայց, կարծում եմ, պետք է լինի 10, 100 անգամ ավելի շատ: Ոչ միայն նրա համար, որ այդ երիտասարդն ազատություն ստանա, այլև` որ նման բան այլևս երբեք չկրկնվի: Այսինքն` որպեսզի հաջորդ իշխանությունը գայթակղություն չունենա հետապնդել մարդկանց իրենց քաղաքական ակտիվության համար և հետո հայտարարել, թե դա զուտ քրեական հետապնդում է: Ինչպես որ ասվում է հիմա, ասվել է նախորդ բոլոր իշխանությունների օրոք, ասվում է նաև մեզ նման բոլոր երկրներում
Առավոտ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է տարեվերջին Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից հրապարակված «Հայոց լեզու և գրականություն» առարկայի շտեմարաններին, որոնք դիմորդների և մասնագետների շրջանում որոշակի դժգոհությունների տեղիք են տվել:
Նախարար Ա. Աշոտյանը համոզմունք է հայտնել, որ շտեմարանների վերաբերյալ առկա բողոքները նույնպես լրացուցիչ ապացույց են, որ շտեմարանը քննական ճիշտ եղանակ է. «Եթե չլինեին թեստային որոշ առաջադրանքների հետ կապված հանրային քննարկումները, մասնագետների կողմից չբարձրաձայնվեին դիտողությունները, որևէ երաշխիք, որ վիճելի առաջադրանքները չէին սպրդի քննաթերթիկներ, չէր լինի:
Իսկ այս դեպքում մենք ունենք հնարավորություն` մինչև քննաշրջան «մաքրելու» քննական առաջադրանքները վիճահարույց, դպրոցական ծրագրերից դուրս, ինքնանպատակ բարդեցված և տվյալ առարկայի իմացության հետ որևէ կապ չունեցող առաջադրանքներից: Ես միացնում եմ իմ ձայնը դիմորդների բողոքներին և կիսում նրանց մտահոգությունները»,- համոզմունք է հայտնել ՀՀ ԿԳ նախարարը, ավելացնելով, որ շտեմարաններ կազմելը նախարարության անմիջական գործառույթներից դուրս է, դրանով զբաղվում է Գնահատման և թեստավորման կենտրոնը: Նախարարի կողմից ԳԹԿ-ին առաջարկ է ներկայացվել վերանայել «Շտեմարան»-ում առկա վիճահարույց հարցերը:
«Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից կկազմակերպվեն մասնագիտական քննարկումներ, որպեսզի հնարավոր լինի զատել բարդ, բայց ծրագրի շրջանակում գտնվող թեստը ծրագրից դուրս գտնվող ու իրական գիտելիքի ստուգման հետ կապ չունեցող թեստերից: Կարծում եմ, որ այս ընթացքում պետք է մասնագիտական քննարկումները հնարավորինս թեժ լինեն, որը կնպաստի որակյալ քննական թեստեր ունենալուն»,- նշել է նախարարը, խոստանալով հետևողական լինել, որ քննական թերթիկներում որևէ անորակ, ցածրորակ, սխալ կազմված թեստ չլինի:
«Պայքար անորակ շտեմարանների դեմ» խմբի մասնակիցները հունվարի 21-ին՝ ժամը 15։00-ին, Այգեստան փողոցի 9/4 հասցեով ԳԹԿ-ի շենքի դիմաց կազմակերպում են բողոքի ակցիա ԳԹԿ-ի և նրա կատարած անորակ աշխատանքի դեմ:
«Պայքար անորակ շտեմարանների դեմ» էջի թիմը և աջակիցները պահանջում են՝
1․ Ամբողջովին վերանայել նոր լույս տեսած 2013թ․ հայոց լեզվի և հայ գրականության պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների 3 շտեմարանները (1, 2, 5)։
2․ Ուղղել նոր լույս տեսած 2013թ․ հայոց լեզվի և հայ գրականության պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների 3 շտեմարաններում (1, 2, 5) տեղ գտած սխալները և վրիպակները։
3․ 2013թ․ հայոց լեզվի և հայ գրականության պետական ավարտական և միասնական քննությունների թեստերում ներառել բացառապես դիմորդին մատչելի առաջադրանքներ գործող բոլոր շտեմարաններից։
4․ Վերահսկողություն սահմանել հայոց լեզվի և հայ գրականության շտեմարանների հետագա հրատարակման և վերահրատարակման վրա։
5․ Հայոց լեզվի և հայ գրականության շտեմարանները կազմող խմբում ներառել ՀՀ առաջատար բուհերի լավագույն դասախոսներին, ինչպես նաև միջնակարգ ու ավագ դպրոցների բանիմաց ուսուցիչների, անկախ լեզվաբանների և ուղղակի առարկայի մասնագետների։
6. Հանել կարճ պատասխան պահանջող առաջադրանքները 2013թ․ հայոց լեզվի և հայ գրականության պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների 3 շտեմարաններից (1, 2, 5) և չներառել այն քննական թեստերում։
7. 2013թ․ հայոց լեզվի և հայ գրականության պետական ավարտական և միասնական քննությունների թեստերում ներառել բացառապես ընտրովի պատասխան պահանջող առաջադրանքներ և պնդումների փունջ։
«Պայքար անորակ շտեմարանների դեմ» էջի թիմ և աջակիցներ
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.