23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել են տասնյակ հազարավոր հայեր: Ընդդիմությունն ասում է` 200 հազար, իշխանությունը` 100 հազար, կարևոր չէ, անգամ երկրորդ թիվը մեր փոքր երկրի համար սոսկալի է: Դրա համար պատասխանատու է աոաջին հերթին ներկայիս իշխանությունը` նախագահի գլխավորությամբ: Բայց, ինձ թվում է, քաղաքական, հասարակական գործիչները, մտավորականները, մեկնաբանները, մի խոսքով` մենք բոլորս` այն մարդիկ, որոնց խոսքից ինչ-որ բան է կախված, չենք անում «մեր ձեռքից եկածը»` այդ երևույթը մեղմացնելու համար: Մեզ համար, կարծես թե, ավելի էական է հասարակության, այսպես ասած, «ծափահարությունները կորզելը», «ժողովրդահաճո» կեցվածք ընդունելը «սրանք վզները հաստացրել են, իսկ խեղճ ժողովուրդը սոված կոտորվում է, պանդխտության ճանապարհն է բռնել» և այլն: Այդպիսով մեր քաղաքացիներն ամբողջությամբ ազատվում են ինքնուրույն և ակտիվ գործելու, այստեղ` Հայաստանում մնալու և պայքարելու պարտականությունից, նրանց գնալը երկրից ոչ միայն բացասական գնահատական չի ստանում, այլև ներկայացվում է գրեթե որպես քաղաքացիական արիության դրսևորում` «բա ի՞նչ անեն մարդիկ»:
Արդյունքը մենք`լրագրողներս, արձանագրում ենք ամեն օր, երբեմն` օրը մի քանի անգամ: Բոլոր մեծ ու փոքր ցույցերի մասնակիցները, անկախ նրանից` իրենց պահանջներն օրինական են, թե օրինական չեն, իրենց ամեն մի ելույթի կամ հարցազրույցի վերջում սպառնում են արտագաղթով: Օրինակ`տաքսիստները ցանկանում են կայանել այնտեղ, որտեղ իրենց է հարմար, և չեն ուզում, որ արագաչափերն ու տեսախցիկները ֆիքսեն իրենց խախտումները: Իսկ եթե իրենց նպատակին չհասնեն, ասում են նրանք` «կթողնենք ու կգնանք այս երկրից»: Բաժնետոմս ունեցողները, որոնց տնօրենը զրկել է դիվիդենդներից, նույնպես պնդում են, որ իրենց հասանելիք գումարները չստանալու դեպքում արտագաղթելու են: Ստոմատոլոգներից ոչ մեկս երբևէ ՀԴՄ կտրոն չենէ ստացել մեր մուծած գումարների դիմաց, և նրանց եկամուտները, հետևաբար, դուրս են որևէ վերահսկողությունից, բայց երբ կառավարությունը նրանց առաջարկում է վճարել ատամնաբուժական աթոռի համար, ընդվզում են և ասում, որ այդ դեպքում նրանք կհեռանան երկրից: Նույնը բացօթյա առևտրականները, պետական կարիքների զոհերը և խնդիրներ ունեցող մնացած քաղաքացիները: Խնդիրներն իրականում կան և դրանք լուծման կարիք ունեն: Բայց ո՞ւմ են ուղղված այդ սպառնալիքները: Իշխանությա՞նը: Նա շա՞տ է հուզվում արտագաղթից:
…Ողջ ձմեռվա ընթացքում իմ տան էլեկտրաէներգիայի լարումը միջինը մոտ 170 վոլտ է, ինչի հետևանքով, մասնավորապես, լվացքի մեքենան միանում է միայն գիշերվա ժամը մեկից հետո: Եթե փետրվարի ընթացքում էլցանցը այդ խնդիրը չլուծի, ես, հավանաբար, արտագաղթեմ:
Առավոտ
Շուշան Պետրոսյանն ասպիրանտ է: Աշխատում է Գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում (ՀՀ ԳԱԱ ՖՀԻ), տեսական ֆիզիկայի լաբորատորիայում՝ որպես կրտսեր գիտաշխատող, քվանտային օպտիկայի և քվանտային ինֆորմացիայի ոլորտում: Օրերս արժանացավ Գիտության պետական կոմիտեի՝ «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր-2012» մրցույթի դրամաշնորհին` դրամաշնորհ, որի ֆինանսավորումն իրականացնում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը»՝ (ԵԳԱԾ) Հայաստանի երիտասարդական հիմնադրամի խողովակներով։ Շուշան Պետրոսյանն, այսպիսով, ԵԳԱԾ-ի գիտական դրամաշնորհային ծրագրերի անդրանիկ երկու շահառուներից մեկն է, մյուսը Կարեն Այվազյանն է՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից։ Շնորհավորո՛ւմ ենք։
Շուշանը պատմում է, որ չի պլանավորել՝ գիտությամբ զբաղվել, բայց. «Մի օր հայրս եկավ, ասաց՝ մեկ շաբաթից ֆիզմաթ դպրոցում ընդունելության քննություններ են, ուզո՞ւմ ես մասնակցել: Ասացի՝ ուզում եմ: Եվ սկսվեց… 🙂 Դպրոցն ավարտելուց հետո մասնակցեցի ԵՊՀ-ի ընդունելության հարցազրույցին, ընդունվեցի ֆիզիկայի ֆակուլտետ: Երբ մագիստրատուրայում էի, ծանոթացա գիտական ղեկավարիս հետ, շատ սիրեցի նրան, աշխատանքը` նույնպես… այնպես որ, որոշեցի շարունակել»:
Այն հարցին, թե, գիտությունից դուրս, ուրիշ ի՞նչ հետաքրքրություններ ունի, պատասխանեց, որ նախասիրությունները շատ են, ժամանակը` քիչ. «Հետաքրքրվում եմ պարերով, սիրում եմ լողալ, կարդալ»:
Այն խնդիրները, որոնց վրա աշխատում է Շուշանը, հիմնականում նվիրված են լույսի և միջավայրի փոխազդեցության տեսությանը: Ստացված արդյունքները տպագրվել են, ներկայացվել մի քանի գիտաժողովներում, առանձնացնում է EGAS 43 (European Group on Atomic Systems), Fribourg, Switzerland գիտաժողովը։ Արձագանքները դրական են, հետաքրքրությունը՝ բավականին մեծ, նույնիսկ ստացել է համագործակցության առաջարկներ: Այժմ զբաղված է օպտիկապես խիտ միջավայրում միաֆոտոն իմպուլսի անկորուստ տարածման դինամիկայի ուսումնասիրության խնդրով: Մոտ ժամանակներում սպասվում են էլի հոդվածներ, և արդեն իսկ ծրագրված է մասնակցություն՝ միջազգային գիտաժողովների:
—Շուշան, ի՞նչ միջազգային գիտական համագործակցություններում եք ընդգրկված և ինչպիսի՞ն է դրա արդյունավետությունն ու օգտակարությունը։
—Մեր խումբն իրականացրել է մի շարք միջազգային դրամաշնորհային ծրագրեր՝ NFSAT, ASNEF այլն: Ներկայում խումբն ընդգրկված է միացյալ հայ-ֆրանսիական LIA IRMAS առանց պատերի լաբորատորիայում, նաև եվրոպական FP7 շրջանակային ծրագրի IPERA նախագծում: Բոլորովին վերջերս ստացա «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր-2012» մրցույթի դրամաշնորհ՝ «Միաֆոտոն իմպուլսի տարածումը սնամեջ ալիքատարում պարփակված L-ատոմների միջավայրում» վերնագրով նախագիծն իրականացնելու համար:
—Ինչպե՞ս եք գնահատում ներքին համագործակցության մակարդակը Հայաստանում:
—Համագործակցությունն ապահովում է փորձի փոխանակում, ուժերի միավորում և, բնական է, որ ներքին սերտ համագործակցության արդյունքում ավելի մրցունակ կլինենք՝ միջազգային ծավալուն ծրագրերի դիմելիս: Ինչքան որ ես եմ տեղյակ, մեծ խմբեր մեզ մոտ չկան, իսկ համագործակցությունը խմբերի միջև թույլ է:
—Ձեր աշխատանքներում քանի՞ համահեղինակ է ընդգրկված, և որքա՞ն մասն է դրանցում Ձեր անձնական ներդրումը։
—Մինչ այժմ աշխատանքներում ընդգրկված են երկու հեղինակ: Աշխատանքի հիմնական մասը կատարում եմ ես՝ գիտական ղեկավարիս ղեկավարությամբ:
—Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառներն ու խորքային արմատները։
—Գիտությունը պահանջում է մեծ ներդրումներ՝ առանց շուտափույթ շահույթի ակնկալիքի, հետևաբար, կարիք ունի պետական հոգածության: Հասկանալի է, որ այն թանկ հաճույք է, բայց երևի, ցանկության դեպքում, նույնիսկ մեր սուղ ֆինանսական հնարավորությունների պայմաններում, վիճակը կարելի է բարելավել: Գիտության խնդիրը առանձին չէ, պրոբլեմներ կան բոլոր ոլորտներում, և դրանք փոխկապակցված են: Հարկավոր են արմատական փոփոխություններ:
-Ինչպե՞ս եք վերաբերում տարատեսակ մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխություններին:
-Գիտությունը պահանջում է տքնաջան աշխատանք ու նվիրում, և լավ է, որ այն մարդիկ, ովքեր, ի հեճուկս դժվարությունների, ընտրել են գիտության ճանապարհը, խրախուսվում են: Ես ինքս էլ ստացել եմ նման խրախուսական պարգև: Սակայն սա դիտել՝ որպես գիտության վիճակը փոխող լուրջ քայլ կամ թերֆինանսավորման հարցի լուծում, չի կարելի:
-Մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփելիս ի՞նչ չափանիշներով արժե առաջնորդվել. տպագրությունների քանա՞կ, հղումների թի՞վ:
—Գտնել որևէ չափանիշ, որը ճշգրիտ կներկայացնի գիտական աշխատանքի արժեքը, շատ բարդ է: Նույնիսկ տպագրությունների քանակը կամ հղումների թիվը ստույգ չեն բնութագրում աշխատանքի արժեքը: Այնուամենայնիվ, որոշ պատկերացում դրանք տալիս են՝ հենց թեկուզ նորմավորված ազդեցության գործակից կիրառելու դեպքում նշվածները որպես չափանիշներ օգտագործելն ընդունելի է:
—Կարո՞ղ եք թվարկել Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները: Իսկ լուծման ճանապարհնե՞րը։
—Նախ՝ ֆինանսական խնդիրները, ապագայի հանդեպ անվստահությունը: Որոշելով մնալ Հայաստանում՝ երիտասարդ գիտնականը վտանգում է իր մասնագիտական աճը: Լուծումը տեսնում եմ միջազգային սերտ համագործակցությունների մեջ: Պետք է ֆինանսավորվեն գործուղումներ, նաև երկարաժամկետ ուսումնական և աշխատանքային այցեր: Լինելով ատասահմանյան առաջատար գիտական հիմնարկներում՝ երիտասարդները կսովորեն և այնտեղի փորձը ու գիտելիքները կտեղափոխեն Հայաստան:
-Ինչպե՞ս եք վերաբերում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը վիրտուալ կամ իրական հարթակներում։ Արդյո՞ք գիտնականը չի դադարում գիտնական լինել այն պահից, երբ սկսում է մտածել իր գործով վաստակելու մասին։
-Գիտական հանրությունը պետք է բարձրաձայնի և լուծումներ առաջարկի գիտության ասպարեզում առկա խնդիրների համար: Իհարկե, գիտության մեջ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է համառ, քրտնաջան աշխատանք, նաև զոհաբերություններ. եթե պատրաստ ես, ուրեմն սիրում ես աշխատանքդ: Բայց արդյո՞ք այդ զոհաբերությունը պետք է լինի արժանապատիվ կյանքի հնարավորությունը և արդյո՞ք դա հերոսություն կլինի:
-Տարածվա՞ծ է կոռուպցիան գիտական աշխարհում։
—Ոչ այնքան կոռուպցիա, որքան բարեկամական հարաբերություններ: Բոլորը բոլորին գիտեն, աշխատում են իրար չնեղացնել:
—Ձեր ապագան ու մասնագիտական հետագա աճը Հայաստանո՞ւմ, թե՞ արտասահմանում եք տեսնում։
-Իմ ապագան տեսնում եմ Հայաստանում, սա գիտակցված ընտրություն է, հուսով եմ, որ այն չի փոխվի:
-Ի՞նչ կմաղթեք գիտական հանրությանն այս տարի։
-Գիտնականներին մաղթում եմ՝ իրենց անհանգստացող հարցերի լուծում, գիտական ձեռքբերումներ:
Մանե Հակոբյան
ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանի հացադուլի առաջին իսկ օրվանից Երևանի Շտապօգնության կենտրոնի բժիշկներն ամեն օր առավոտյան և երեկոյան այցելում են նրան, հետաքրքրվում առողջական վիճակով, կատարում զարկերակային ճնշման, ջերմության չափում և այլ քննություններ։ Արդյունքների մասին յուրաքանչյուր օր զեկուցում են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին։
Առողջապահության լրատվական ծառայությունից հայտնում են, որ այսօր ժամը 11-ին Անդրեաս Ղուկասյանին այցելել է առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը։ Զրույցի ընթացքում ՀՀ նախագահի թեկնածուն իր առողջական վիճակի հետ կապված առանձնակի գանգատներ չի ներկայացրել։ Ընդամենը գանգատվել է զարկերակային ճնշման անկումնից և որոշակի թուլությունից։ Հայտնել է, որ որոշել է այսօր հացադուլն իրականացնել պառկած վիճակում, որպեսզի հնարավորին չափ քիչ էներգիա ծախսի։
Փոխնախարար Պողոսյանն առաջարկել է հիվանդանոցային պայմաններում որոշակի հետազոտություններ իրականացնել։ Սակայն Անդրեաս Ղուկասյանն առայժմ հրաժարվել է այդ առաջարկից։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ինքնազգացողության փոփոխության դեպքում անմիջապես տեղեկացնի փոխնախարարին։
Նախարար Դումանյանի հանձնարարությամբ այսօրվանից իրականացվում է 24-ժամյա բժշկական հսկողություն տեղում` Շտապօգնության անձնակազմի միջոցով։
«Ջրաշխարհ»-ի, «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի, «Արաքս» թռչնաֆաբրիկայի, «Վալենսիա» համալիրի, «Ակվատեկ»-ի, «10-ից 10» հրաձգարանի, «Կլայկ», «M&Տ» կահույքի խանութների ցանցի, Սևանի ափին գտնվող «Գեղամա» հանգստի գոտու, «Վիլլաշին» շինարարական ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանն աճուրդի է հանել իր պատիվն ու արժանապատվությունը. եթե նախկինում նա իր արժանապատվությունը գնահատում էր 3 մլն դրամ, հիմա գինը բարձրացրել է՝ հասցնելով 6 մլն-ի: Բանն այն է, որ Ձվերի Խաչիկը երկրորդ հայցադիմումն է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի ու լրագրող Սոնա Գրիգորյանի դեմ՝ իբր իրեն վիրավորելու համար:
Խոսքն այն օլիգարխի մասին է, որը «Ժողովուրդ»-ի թղթակցին անվանել էր «պրաստիտուտկա», հետո հրաժարվել ներողություն խնդրելուց: Ու երբ թերթը նրա դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով ներողություն խնդրել, օլիգարխն իր հերթին միանգամից 2 հայց է ներկայացրել՝ պահանջելով ընդհանուր առմամբ 6 մլն 200 հազար դրամի փոխհատուցում: Այստեղ է, որ ասվում է՝ «սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում:
Այս գործով դատավորը Գագիկ Խանդանյանն է, որի կայացրած վճռի արդյունքում ժամանակին փակվեց «Չորրորդ իշխանություն» թերթը, և հիմա այն հրատարակվում է «Չորրորդ ինքնիշխանություն» անվամբ: Այնպես որ, անհույս փորձեր են արվում «Ժողովուրդ» օրաթերթի գործունեությունը խոչընդոտելու ուղղությամբ: Ազատ խոսքն անկարելի է լռեցնել: Մենք կշարունակենք աշխատել այնպես, ինչպես մինչ օրս»,- գրում է «Ժողովուրդը» օրաթերթը:
Աժ պատգամավոր, ՀՀԿ երիտ. թևի ղեկավար Կարեն Ավագյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Թեկնածուներից ոմանք փորձում են բարոյական մարդու տպավորություն ստեղծել ու ընտրողների վզին փաթաթել մի տեսակետ, թե իրենք անկեղծորեն մտահոգ են հայրենիքի ապագայով: Բայց հենց մի թեթև փորփրում ես այդ մարդկանց անցած ճանապարհը, պարզվում է, որ գործ ունես, մեղմ ասած, դատարկախոսության հետ:
Մի հարց ուղղեմ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանին: Ըստ Ձեզ, ի՞նչ արժեքներ պիտի կրի մարդը, որ խոսի կոռուպցիայից, բայց տուն ունենա երիտասարդների ծրագրով կառուցված շենքում, խոսի թիմից (թիմի անունից), բայց գրասենյակի զանգերին ինքը պատասխանի, խոսի մարդկային որակներից, բայց իր շրջապատի մարդկանց աչքերի մեջ նայելու իրավունք չունենա, խոսի բարոյականությունից, բայց «քցի» ընկերոջը, ավելին` «պադստավկա» անի (չեք հավատում` հետաքրքրվեք համալսարանում):
Ըստ Ձեզ, այդպիսի մարդը կարո՞ղ է ուրիշի ճակատագրի տնօրինման պատասխանատվություն ստանձնել: Իրավունք ունի՞ արդյոք մարդը հայտարարել, որ ինքը «ժողովրդի հետ է»` միևնույն ժամանակ համարձակություն չունենալով քարոզարշավ իրականացնել գոնե հայրենի գյուղում, հարևանների մոտ կամ գոնե (նախկին) կոլեկտիվում:
Ինչ ուզում եք ասեք, Հայաստանում փոփոխություններն ակնհայտ են: Այսօր արդեն անհնար է 8 մլն պարտք անել, մտնել խաղի մեջ` հույս ունենալով, որ փողի դիմաց դուրս կգա, պարտքերը կփակի մի բան էլ ավելին: Քաղաքական սպեկուլյացիան մեզանում վերացել է: Սպեկուլյանտները դեռ կան»:
Վաղը՝ փետրվարի 6-ին, ժամը 12.00-ին,ՎԱՐԿԱԾ ակումբի հյուրերն են ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը և հոգեբան Իրինա Ծատուրյանը:
Թեման՝ Բռնություն. ընտանիքում այն գերակշռում է կանանց նկատմամբ, թե՞ տղամարդկանց
Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
««Չենք լռելու»,- եթե իրականությունից կտրված պետք է չլռեք, մի լռեք, ղժժացեք, ինչքան ուզում եք…
Ինչ-որ ղզիկներ, բնականաբար մեծ դժվարությամբ, տոմս են գնել և դիտել են «Գարեգին Նժդեհ» ֆիլմը ու իրենց մաղձոտ կամ չգիտեմ ինչոտ բնավորությամբ, թուրքական «բեթար» բառով անուն են կպցնում ֆիլմի հերոսի կերպարին, որը բնորոշ է հենց իրենց… Թող մի 10-15 հոգի էլ չլռի, մեծամասնությունը ֆիլմը դիտում է անշլագի պայմաններում, մեծամասնությունը հավանում է, և դրանով ամեն ինչ ասված է: Բնականաբար, ֆիլմը չէր կարող ապահովել բոլորի ճաշակը, բայց որ հաջողվել է, երկրորդ կարծիքը չկա:
Այո՛, մեր մտավորականների, հայտնի մարդկանց, լրագրողների, քաղաքացիների մի ստվար հատված իրոք չլռեց և հայտնեց իր դրական խոսքերը, դրական կարծիքը… Դուք էլ մի լռեք, բայց մի կորցրեք իրականության զգացումը…»:
Պարույր Հայրիկյանը կրկին խոսեց «չեկիստների» մասին` իր դեմ մահափորձի համատեքստում: Ես մոտավորապես պատկերացնում եմ, թե ինչի մասին է խոսքը, բայց ամբողջապես չեմ հասկանում, որովհետև «չեկիստ», «կագեբե», «գործակալ» բառերն օգտագործվում են տարբեր իմաստներով: Օրինակ` 94 թվականին, բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ (այն ժամանակ սոցիալական ցանցեր և կայքեր չկային, և հայհոյանքների մեծ մասը հնչում էր բանավոր), արմատական ընդդիմադիր Աշոտ Մանուչարյանը, ի թիվս այլ մեղադրանքների և հայհոյանքների, ինձ անվանեց «կագեբեի գործակալ»: Որքան հասկանում եմ, իմ կողմից հարգված այս գործիչը նկատի ուներ ինչ-որ վատ, բացասական երևույթ: Առիթ չեմ ունեցել ճշտելու, թե որ մի «կագեբեն» նա նկատի ուներ` խորհրդայի՞ն, ռուսակա՞ն, թե՞ հայկական: Խորհրդային «կագեբեի» գործակալ, իմ պատկերացմամբ, մասնավորապես նա է, ով «խաբար է տալիս», թե ով է խնջույքի ժամանակ անեկդոտ պատմել Բրեժնևի մասին, և հետո այդ պատմողը խնդիրներ է ունենում իր աշխատավայրում: Բայց 1985 թվականից հետո այդ խնդիրը չկա, և նման նողկալի մատնագրերով զբաղվող մարդիկ իրենց համար գործունեության այլ բնագավառներ են գտել: Օրինակ` դարձել են «ազգային գործիչներ»: Բայց բացասական իմաստով «չեկիստներն» այսօր էլ գոյություն ունեն: Օրինակ` նրանք, ովքեր գաղտնալսել և տարածել են Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի խոսակցությունը սրճարանում: (Եթե նրանք չեն արել, ապա վաղուց կբացահայտեին, մեղավորն էլ վաղուց նստած կլիներ, ինչպես որ դա եղավ մի դերասանուհու դեպքում): Ասացեք խնդրեմ, ի՞նչ իմաստով է նման գաղտնալսումը նպաստել մեր ազգային անվտանգությանը: Ոչ մի: Սա հենց այն դեպքն է, երբ հատուկ ծառայությունն օգտագործվում է քաղաքական նպատակներով: Հավանաբար, երբ Հայրիկյանը և մնացած այլախոհները խոսում են «չեկիստների» մասին, նրանք նկատի ունեն հենց դա` քաղաքական գործառույթներ ունեցող նմանատիպ կառույցները: Բայց պետություններն այդ կառույցների միջոցով սեփական երկրում և այլ երկրներում իրականացնում են գործողություններ, որոնք բխում են իրենց` այդ պետությունների քաղաքական շահերից: Խոսքը, հետևաբար, ոչ թե առհասարակ քաղաքական գործառույթների մասին է, այլ այնպիսի գործառույթների, որոնք ուղղված են ոչ թե պետության, այլ իշխանության շահերի բավարարմանը: Մնում է միայն ապացուցել, որ որևէ պետությանը կամ թեկուզ որևէ երկրի իշխանությանը ձեռնտու է Հայաստանում անկայուն վիճակ ստեղծել:
…Հատված խորհրդային մի հին ֆիլմից, որի անունը չեմ հիշում: Ձերժինսկին պատժում է իր ստորադաս մի նավաստու, որը «սխալմամբ» գնդակահարել է ինչ-որ մի կասկածելի «ինտելիգենտի»: Նավաստին արդարանում է. «Ֆելիքս Էդմունդովիչ, հակա էր նա, հակա, ես լյարդով էի դա զգում»: «Հաջորդ անգամ,- խիստ տոնով ասում է «չեկա»-ի ղեկավարը,- կմտածեք ոչ թե լյարդով, այլ գլխով:
Առավոտ
Փետրվարի 1-ից դադարեցվել է Հանրային հեռուստառադիոնընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի լիազորությունները:
Խորհրդի նախագահի պարտավորությունները ժամանակավորապես դրված են խորհրդի նախագահի տեղակալ Հանրայինի «Զրույց Ստեփան Զաքարյանի հետ» հեղինակային հաղորդաշարի մեկնաբան Ստեփան Զաքարյանի վրա։
Հանրայինի խորհուրդը բաղկացած է 5 անդամից: Նշենք, որ Ալեքսան Հարությունյանի լիազորությունների դադարեցումից հետո խորհուրդում մնացել են չորս անդամ՝ Ստեփան Զաքարյանը, հաղորդավար Նառա Շլեպչյանը, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը և «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Սարգիս Մուրադխանյանը:
Հավանաբար, նոր՝ 5-րդ անդամը և կլինի Հանրային հեռուստառադիոնընկերության նախագահը:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության անդամները այցելել են կինոթատրոն և դիտել ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի «Գարեգին Նժդեհ» ֆիլմը: Հերիք չէ, որ Ցեղակրոնությունը հայի շուրթերով «ֆաշիզմ» է անվանվում, ֆիլմի ողջ առաջին մասում մեծ սպարապետը ներկայացված է որպես կնամոլ, իսկ երկրորդ մասում՝ առավել բեթար՝ տարրական ղզիկ: ՊԱԿ-ի աշխատակից Վարդան Մելքումովը իր հարցազրույցներում բազմիցս պատմել է, որ Մոնումենտի բարձունքից Երևանը տեսնելիս Նժդեհի լացը արժանապատիվ և զսպված էր: Ֆիլմում դրա հակապատկերն է. նա լացում է հիստերիկ կնոջ պես: Ժապավենում Նժդեհի կերպարն ամբողջովին պղծված է, խարիզման՝ հավասար զրոյի:
Ֆիլմում հնչում են մի քանի լեզուներ, այդ թվում՝ ռուսերեն: Չգիտես ինչու՝ մնացած լեզուները թարգմանվում են, իսկ ռուսերենը՝ ոչ: Հավանաբար, ֆիլմը նկարահանվել է միայն ռուսերեն իմացող հայերի համար: Ինչ լավ է, որ Նժդեհը չի իմանում այդ մասին:
Ի հակակշիռ Հրաչ Քեշիշյանի զզվելի կինոնկարի՝ «Չենք լռելու»-ն հարգելի հայրենակիցների դատին է ներկայացնում մեկ այլ ֆիլմ Գարեգին Նժդեհի մասին: Վավերագրական, «Ինչո՞ւ է աղմկում անցյալը» շարքից: Այստեղ մեծ զորավարի կերպարը պղծված չէ, ինչպես այն խայտառակությունում, որ այժմ ցուցադրվում է «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում:
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=lzvDNKQ4X_Q
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.