23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«1. Մի խումբ «քաղ. ակտիվիստներ», խախտելով ՀՀ օրենքները, քաղաքական գործունեություն և քարոզչություն են իրակացրել ՀՀ որոշ բուհերում: Ակցիայի մասնակիցների ճնշող մեծամասնությունը, մեղմ ասած, ուսանողական տարիքի չէին:
Ուսանողները լավագույն դեպքում ժպիտներով են դիմավորել օրինախախտներին: Թորշոմած քաղաքական պատյանները «նոր արյամբ» լցնելու փորձը ձախողվեց:
Սպասենք նոր գրանտների: Գերատեսչական արձագանք այս փուլում չի նախատեսվում, որպեսզի չավելացնենք սպասվող գրանտների դրամագլուխը:
2. Վարդենիսում գյուղացիներից մեկը ՀՀ նախագահին ուղղված խոսքում ադրբեջաներեն արտահայտություններ է արել: ՀՀ նախագահին թարգմանություն չպահանջվեց:
Շատ ուրախ եմ, որ մեր նախագահը գիտի հակառակորդի լեզուն: Ադրբեջանաֆոբիայի դրսևորումները հասկանալի պատճառներով անթույլատրելի են: Իսկ շահարկումները` զավեշտալի: Չշփոթենք ժողովրդին Իլհամ Ալիևի և իր «արքունիքի» հետ: Ի դեպ, անցյալ տարի լույս տեսավ ադրբեջաներեն լեզվի առաջին դասագիրքը Հայաստանում:
3. Փորձում են շրջանառել ԲՀԿ-ի` հետընտրական կոալիցիա մտնելու խոսակցությունները:
Բացառիկ դեպք է, երբ համաձայն եմ Նաիրա Զոհրաբյանի հետ` չեմ տեսնում նման զարգացումների համար ո՛չ քաղաքական, ո՛չ էլ բարոյական պարտավորություններ:
4. Րաֆֆին բանավեճի է հրավիրում Սերժ Սարգսյանին:
Իրականում Րաֆֆին ՀՀ նախագահի ընտրություններին առաջադրված 7 թեկնածուներից մեկն է: Երկկողմանի ձևաչափի մասին խոսք լինել չի կարող, իսկ 7 հոգով էլ դժվար բանավեճ ստացվի 🙂
Ուստի Րաֆֆուն մնում է Սերժ Սարգսյանի կարոտն առնել՝ պոկելով վերջինիս պաստառները:)»:
Փետրվարի 13-ին, ժամը 10.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 33ա շենքի 114-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խմբերը: Ժամը 10.53-ին փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել 1951 թ. ծնված Լևոն Հարությունյանի դին:
Մտահոգված լինելով հացադուլի մեջ գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակով’ ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանն այսօր կրկին այցելեց նրան։ Հետաքրքրվելով ՀՀ նախագահի թեկնածուի ինքնազգացողությամբ՝ նախարարը տեղեկացրեց, որ հացադուլի այս փուլում յուրանքանչյուր պահի նրա օրգանիզմում կարող են անդառնալի փոփոխություններ լինել՝ անցանկալի, ծանր հետևանքներով։ Այցից հետո նախարար Դումանյանի մոտ կայացավ խորհրդակցություն՝ առաջատար մասնագետների մասնակցությամբ։ Գնահատելով ունեցած նվազագույն օբյեկտիվ և սուբյեկտիվ տվյալները, ինչպես նաև քննարկելով 24 օր հացադուլում գտնվող մարդու օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունների մասին բժշկական գրականությունում նկարագրված իրավիճակները, մասնագետներն իրենց անհանգստությունն ու մտահոգությունը հայտնեցին ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի հնարավոր վատթարագույն զարգացումների կապակցությամբ։
Խորհրդակցությունից հետո ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը որոշում է կայացրել ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի վայրում շուրջօրյա բժշկական հսկողությունն իրականացնել շտապօգնության ռենիմատոլոգների ուժերով՝ վերակենդանացման համար նախատեսված հագեցվածությամբ հատուկ մեքենաներով, ինչը թույլ կտա անհրաժեշտության դեպքում՝ ցանկացած պահի, տեղում մասնագիտական օգնություն ցուցաբերել։
ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին դադարեցնել հացադուլը, ինչպես նաև պնդում է, որ կանխատեսելի բարդություններից ու անդառնալի հետևանքներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է ստացիոնար պայմաններում իրականացնել լաբորատոր-գործիքային հետազոտություն։ Առաջարկվում է նախագահի թեկնածուի ցանկացած անձանց ուղեկցությամբ, իրենց կողմից ընտրված բուժհաստատությունում կարճ ժամանակաընթացքում, հիվանդանոցային պայմաններում լաբորատոր-գործիքային անհրաժեշտ հետազոտություններ անցնել, ինչը հնարավորություն կտա մասնագիտական վերջնական գնահատական տալ նրա այս պահի առողջական վիճակի վերաբերյալ։
Յուլիա Անտոնյանն աշխատում է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Մշակութաբանության ամբիոնում, դասավանդում է մշակութային մարդաբանության (cultural anthropology) հետ կապված մի շարք առարկաներ: Իրեն համարում է մշակութային մարդաբան, թեև այդ գիտության անվանումը սովորաբար հայտնի չէ լայն ընթերցողին: Այնպես որ, ստիպված է հաճախ ներկայանալ՝ կա՛մ որպես մշակութաբան, կա՛մ որպես ազգագրագետ:
– Յուլիա, Ձեր աշխատանքներում քանի՞ համահեղինակ է ընդգրկված, և որքա՞ն մասն է դրանցում Ձեր անձնական ներդրումը։
–Ընդամենը մեկ համահեղինակած հոդված ունեմ, որը պիտի 2013 թ. մարտին լույս տեսնի՝ նեո-հեթանոսությանը նվիրված եվրոպական մի ժողովածուում: Գրել ենք միասին լեհ գիտնական Կոնրադ Շեկերսկու հետ՝ ամեն մեկս ներդնելով իր սեփական նյութերն ու երկուսով քննարկելով տեսական հարցերը: Դա համահեղինակության այն միակ ձևն է, որը ես ընդունում եմ:
–Ձեր կարծիքով, ո՞ր չափանիշն է ավելի լավ արտացոլում ՀԵՀ Հայկյան մրցանակի «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» անվանակարգը՝ տպագրությունների քանա՞կը, հղումների թի՞վը…
–Ես կարող եմ կարծիք հայտնել ընդհանրապես «գիտական նվաճում» հասկացության վերաբերյալ: Միջազգային ազդեցության գործակից ունեցող հանդեսներում տպագրվելն, իհարկե, վիճարկվող, բայց այսօր միակ, քիչ թե շատ գնահատման ենթարկվող չափանիշն է: Պարզապես, այստեղ պետք է տարբերակել՝ ճշգրիտ, բնական, հումանիտար և սոցիալական գիտությունների ոլորտները: Եթե առաջին երկուսի դեպքում դա միանշանակ միակ օբյեկտիվ գործոնն է, ապա վերջին երկուսի դեպքում այլ խնդիրներ են առաջանում, օրինակ՝ լեզվի: Մայրենիի նման անգլերեն գրել կարող են միայն նրանք, ովքեր երկար ժամանակ ապրել, աշխատել կամ սովորել են արտասահմանում: Որակյալ թարգմանության կամ անգամ խմբագրման համար հարկավոր են բավական մեծ գումարներ: Իսկ սոցիալական և հումանիտար ոլորտներում լեզուն գիտության կարևորագույն գործիքներից մեկն է, շատ ավելի կարևոր և ազդեցիկ, քան ճշգրիտ գիտություններում: Ծավալի խնդիր էլ կա: Ֆիզիկայի կամ կենսաբանության գծով գրված հոդվածի միջին ծավալը 5-7 էջ է, որից կեսը բանաձևեր ու գծագրեր են, պատմությունից կամ սոցիոլոգիայից` 15-20 էջ՝ միայն տեքստ: Պատկերացրեք խմբագրման համար ծախսած միջոցների տարբերությունը: Մյուս խնդիրը մեր հետազոտվող թեմաներն են, որոնք շատ հանդեսների համար պարզապես հետաքրքիր չեն, քանի որ չափազանց տեղայնացված են, նեղ լոկալ խնդիրներ քննարկող: Մենք շատ անգամ գիտության զարգացման ու գիտելիքի ձևավորման տարբեր ուղիների վրա ենք: Այն, ինչ Հայաստանի համար նորարարական է, արևմուտքի և անգամ Ռուսաստանի համար` երեկվա օրն է: Օրինակ, Հայաստանի խորհրդային շրջանը գրեթե ուսումնսիրված չէ ու հայկական գիտական հանրության համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում, բայց քանի որ սովետագիտությունը արևմտքում ու Ռուսաստանում շատ հեռու է գնացել, այդ թեմայով հոդվածներ անխուսափելիորեն կրկնելու և վերարտադրելու են արդեն հնչեցրած տեսական դրույթներ, անգամ նյութի տեսակետից մենք շատ օրիգինալ աշխատանք հազիվ թե ներկայացնենք: Բայց այդ գործը պիտի արվի առաջին հերթին մեզ համար՝ առանց հաշվի առնելու, թե դա արևմուտքում որևէ մեկին հետաքրքրո՞ւմ է, թե՞ ոչ: Այնպես որ, չափանիշները պետք է տարբեր լինեն ու անպայման հաշվի առնեն թե՛ տեղական, թե՛ միջազգային գիտության կարիքներն ու պահանջները: Հոդվածը կարող է մերժվի արևմտյան հանդեսում, բայց մեծ արժեք ներկայացնի հայկական գիտության համար: Ցավալի է պարզապես այն, որ Հայաստանում իրականում շատ քիչ գիտնական կա, որոնք կարող են օբյեկտիվորեն դատել աշխատության իրական մակարդակի մասին: Հենց դա է պատճառը, որ մենք անընդհատ գալիս հանգում ենք չափանիշների խնդրին, քանի որ մեր գիտական հանրությունը միատեսակ չէ, մենք բոլորս տարբեր պատկերացում ունենք, թե ինչ է գիտությունը:
–Ինչպե՞ս եք վերաբերվում տարատեսակ մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխություններին, որոնք վերջին երկու տարվա ընթացքում սկսեցին իրականացվել պետական կառույցների («Ակադեմիա» մրցանակ), հասարարակական (ՀԵՀ-ի «Հայկյան» մրցանակ և Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի մրցանակներ ), մասնավոր հիմնադրամների («Ազդեցության գործակցի» — Ծառուկյան հիմնադրամ և «Հղումների քանակի» — «Տաշիր» հիմնադրամ) անցկացմանը։ Արդյո՞ք դրանք բավականչափ փոխում իրավիճակը։
–Անտարբեր եմ դրանց նկատմամբ, երբեք չեմ դիմել, չեմ էլ պատրաստվում: Միանվագ «օգնությունը» ոչ մի հարց չի լուծում, հակառակը, բարդացնում է խնդիրը, ու մի տեսակ նվաստատցուցիչ է փող ստանալը օլիգարխներ Ծառուկյանի կամ Կարապետյանի ձեռքից: Օլիգարխը կարող է դրամ նվիրաբերել որևէ գիտական ֆոնդի կամ, իր կարծիքով, կարևոր որևէ հետազոտական թեմայի, բայց նա չպիտի խառնվի որոշումների ընդունման գործընթացին, պայմաններ թելադրի կամ, առավելևս, իր անունով փողը տա: Չեմ հասկանում ու չեմ կիսում մեր երիտասարդ գիտնականների հրճվանքն այդ մրցանակների առթիվ:
–Կարո՞ղ եք թվարկել Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները, ինչպե՞ս եք տեսնում դրանց լուծման ճանապարհները։
–Ամենամեծ խնդիրն է սերունդների միջև ահավոր մեծ ճեղքվածքը, ինչը արժեզրկում է գիտական և ուսումնական գործընթացը, ոչ մի կերպ չի ապահովում ժառանգականությունը: Համենայնդեպս, սոցիալական և հումանիտար գիտություններում շատ տխուր է վիճակը: Ուսանողներն ու երիտասարդ գիտկանաններն ստիպված են՝ կա՛մ ինքնակրթությամբ զբաղվել, կա՛մ գիտելիք փնտրել արտասահմանում: Գիտական ղեկավարները, լավագույն դեպքում, իրենց ղեկավարածների նման անտեղյակ են ժամանակակից գիտությունից, վատագույն դեպքում՝ նրանցից ավելի անտեղյակ` չնայած կոչումներին, պաշտոններին ու հրատարակած մենագրություններին: Երբ երիտասարդ գիտնականը սկսվում է զբաղվել ինչ–որ թեմայով, հաճախակի չի գտնվում որևէ մեկը, որը կարողանար տեղեկացնել, թե այդ թեմայով աշխարհում ինչ հետազոտություններ են արված, ինչ տեսությունների հիման վրա կարելի է իրականացնել վերլուծությունը: Ավագ սերունդը կառչում է իր պաշտոններից ու հնացած գիտական ստանդարտներից և ոչ մի կերպ չի ուզում հասկանալ, որ աշխարհը փոխվել է, ու այսօր ամեն ինչ այլ է: Լուծման ճանապարհը` գիտության ղեկավարումը փոխանցել շատ խիստ մրցույթով ընտրված երիտասարդների ձեռքերը: Թող նրանք անփորձ համարվեն, թող ղեկավարել չգիտենան, թող լիքը սխալներ անեն, բայց դա միակ ճանապարհն է: Ու ես կգերադասեի, որ նրանց առնվազն կեսը կանայք լինեին:
Ֆինանսական հարցերը: Աշխատավարձն իրոք ծիծաղելի է, հատկապես գիտական ինստիտուտների աշխատողների: Նվազագույն աշխատավարձը պետք է լինի գոնե 150,000 դրամ: Ֆինանսական հարցերը կարելի լուծել` խիստ կրճատելով գիտական անձնակազմը` հեռացնելով բոլոր գիտության հետ կապ չունեցող «գիտնականներին»: Ի դեպ, հիմա շատ են ընդունում երիտասարդների, բայց առանց հաշվի առնելու նրանց իրական արժեքը (ծանոթով, պատահականությամբ) ու վերարտադրվում է չաշխատող «գիտնականների» սովետական համակարգը: Բացի աշխատավարձից ու տեխնիկական ծախսերից, ամեն մի գիտնական պիտի ունենա ճանապարհածասերի իր սեփական լիմիտը, որը հնարավորություն կտա մեկնել գիտաժողովների ու սեմինարների: Լիմիտը պետք է սկսվի ոչ շատ մեծ գումարից (քանի որ սկսնակների համար ավելի շատ ճամապարհորդական դրամաշնորհներ են հասու) և ավելանա՝ գիտնականի միջազգային կշռի ու հեղինակության աճին զուգահեռ: Ամոթ է, երբ համբավ ունեցող գիտնականին հրավիրում են որևէ տեղ գիտաժողովի, իսկ նա չի գնում ֆինանսավորման բացակայության պատճառով:
–Ինչպե՞ս եք վերաբերվում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը վիրտուալ կամ իրական հարթակներում։ Արդյո՞ք գիտնականի միակ գործը չպետք է լինի բացառապես գիտությամբ զբաղվելը։ Ու նա չի՞ դադարում գիտնական լինել այն պահից, երբ սկսում է մտածել իր գործով վաստակելու մասին։
–Իսկական գիտնականը միշտ էլ գիտնական է մնում, բայց հիմա իրավիճակը այնպիսին է, որ առանց փողի դժվար է լուրջ գիտնականի մակարդակն ու համբավը պահպանել: Գիտնական լինելը ենթադրում է լաբորատոր կամ դաշտային աշխատանքի անցկացման, գիտաժողովների մասնակցելու, գրքեր գնելու, աշխարհի լավագույն գրադարաններում աշխատելու, համապատասխան թվային տեխնիկա ունենալու հնարավորությունների առկայությունը, դրա հետ մեկտեղ գիտնականն ուզում է նաև ընտանիք կազմել, երեխաներին մեծացնել, դա էլ է միջոցներ պահանջում: Գիտնական լինելը թանկ հաճույք է, մի խոսքով: Այդ հաճույքը (իսկ գիտությունն իրո՛ք հաճույք է) պիտի հասանելի լինի, բայց միայն արժանի մարդկանց: Պետությունը պիտի պատրաստ լինի՝ ապահովելու այդ հնարավորությունները, բայց նաև՝ դիմացն արդյունք պահանջելով: Թող գիտությունը լինի խիստ մրցակցային: Դիցուք, պետությունը կարող է պատշաճ մակարդակ ապահովել 1000-ի փոխարեն միայն 200 մարդու, ուրեմն թող այդ 200-ն ընտրվեն ամենախիստ ձևով ու աշխատեն:
–Որո՞նք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառներն ու խորքային արմատները։
–Գիտությունը Հայաստանում ընդհանրապես չի ֆինանսավորվում: Դա նախկին հսկայական ու այն գլխից ոչ էֆեկտիվ համակարգի ուրվականն է, որը միայն ձև է թափում, որ գիտության հետ կապ ունի: Գիտությունը Հայաստանում արվում է դրամաշնորհների, ակադեմիայի կառույցից և շատ անգամ երկրից դուրս գտվող հետազոտական կազմակերպությունների կամ անհատ էնտուզիաստների հաշվին և շնորհիվ: Խնդիրը հենց դա է. գիտական համակարգը մնացել է՝ որպես ժառանգություն մի երկրից, որն ուներ ամբողջովին ուրիշ կառուցվածք, հնարավորություններ, նպատակներ, միջոցներ ու լծակներ: Հայաստանն ու այդ համակարգը իրար չեն սազում, իրար հետ գտնվում են հակասության մեջ: Այդ համակարգի միակ առավելությունն այն է, որ այն կարողանում է վերարտադրվել ու գոյատևել շատ քիչ միջոցների հաշվին՝ առանց ջանք թափելու, ու անգամ այդ սուղ միջոցներն ուտելու հնարավորություն ընձեռել պետական այրերին և այդ համակարգի կատարում գտնվող անձանց: Ու այդ պայմաններում գիտության բարձրագույն կառույցները շահագռգրված չեն՝ որևէ բան փոխելու, ոչ էլ ֆինանավորումն ավելացնելու, քանի որ ստիպված կլինեն աշխատել, ինչ–որ բան փոխել, իսկ աշխատել արդեն չեն ուզում ու չեն կարող, դա նրանց պետք չէ: Դուք լսե՞լ եք, որ Ակադեմիայի նախագահության անդամները երբևիցե ֆինանսավորման հարց բարձրացնեն: Ես չեմ լսել: Իրենց աշխարհում նման կարիք չկա:
Ներկայիս Հայաստանը չունի գիտության իր տեսլականը, չունի գիտության զարգացման ռազմավարություն ու, ինչն ամենատխուրն է, չունի գիտնականների միասնական կարծիք, թե ինչը պետք է փոխվի և ինչպես: Դա էլ է արդյունք մեր գիտական «էլիտայի» անգործության: Նրանց այդ ամենը հեչ պետք չէ: Հանգիստ ուզում են ապրեն, իրենց փողը ստանան ու մեռնեն՝ իրենց երևակայական փառքի ու պատվի մեջ:
–Որքա՞ն է կոռուպցիան տարածված գիտական աշխարհում։ Արդյո՞ք Դուք ևս տուժել եք դրանից։
–Կոռուպցիան մենք հասկանում ենք՝ որպես բացահայտ կաշառակերություն, բայց չէ՞ որ ուրիշ ձևեր էլ կան: Ես հետաքրքրության համար ամեն օր ստանում եմ careercenter.am կայքի հայտարարությունները ու երբեք չեմ տեսել, որ հայտարարվի գիտաշխատողի կամ դասախոսի գոնե մեկ թափուր տեղի մասին: Բայց, միևնույն ժամանակ, ակադեմիական ինստիտուտներում, համալսարանում, գիտական հաստատություններում շարունակում են մարդկանց գործի ընդունել: Ինչպե՞ս են ընտրում թեկնածուներին: Ու՞մ և ի՞նչ որակների համար են ընդունում: Դրանք հարցեր են, որոնց պատասխանները ես կուզենայի ստանալ: Երիտասարդ գիտնականների շահագործման դեպքերը, կարծում եմ, գնալով քչանում են, բայց պատճառը համակարգի դեմոկրատացումը չէ, այլ այն, որ լաբորատորիաների վարիչները երիտասարդ գիտանակններին աշխատեցնելու լծակներն այլևս չունեն` ոչ փող կա, ոչ հեղինակություն ու ազդեցություն:
–Տեսնո՞ւմ եք արդյոք վերջին տարիներին դրական միտումներ՝ մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման։
–Ոչ, չեմ տեսնում: Այն, ինչ արվում է, լոկ պրոֆանացիա է: Իրականում իրավիճակը մնում է ծայրահեղ վատ: Գիտության որակն ու երիտասարդների հնարավորությունները բարձրացնելու ուղղությամբ արվող նախաձեռնություններն ու միջոցառումները հիմնականում դիպվածային են, առանձին էնտուզիաստների ակտիվության արդյունք, պետական մոտեցում՝ ինչպես որ չի եղել, այդպես էլ չկա:
– Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր ապագան, մասնագիտական հետագա աճը, թե՞ արտասահմանում։
–Միանշանակ՝ Հայաստանում: Պատճառները պարզ են. առաջին՝ ուզում եմ ապրել իմ տանը, իմ երկրում, իմ ծնողների, հարազատների ու ընկերների հետ: Երկրորդ՝ իմ գործը իմաստավորված եմ տեսնում միայն այստեղ, համ էլ լիքը գործ կա անելու, մինչև կյանքիս վերջը չի սպառվի:
Մանե Հակոբյան
Բուլատ Օկուջավան մի երգ ունի` նավաստիների մասին: Իմաստը հետևյալն է. ինչ հաճելի բան է նավաստի լինելը` ցամաքում դու ամբողջ օրը խնջույքների մեջ ես, քեզ նախանձում են տղամարդիկ, քեզ սիրում են կանայք, դու հպարտորեն քայլում ես ափով` ժապավեններով գեղեցիկ գլխարկդ դրած: Բայց, մյուս կողմից, երբ նավաստին ծով է դուրս գալիս, կան բազմաթիվ վտանգներ` ծովում փոթորիկներ են լինում, նավը կարող է խորտակվել, նավաստիներն էլ հետը: Իսկ չի՞ կարելի արդյոք ծառայել ցամաքում, բայց ման գալ ժապավեններով զարդարված գեղեցիկ գլխարկներով:
Այդ երգը ես հիշեցի` մեր բիզնեսմենների, քաղաքական և պետական գործիչների վարքի հետ կապված: Մի կողմից` իրենց կյանքում, կենցաղում կան հաճելի բաներ` փողեր, «պադավատներ», առանձնասենյակներ, քարտուղարուհիներ, ինչպես նաև` կախյալ մարդկանց վախեցած աչքեր:
Հավանաբար, հենց դրա համար էլ նրանք ձգտում են այդ բիզնեսներին և պաշտոններին` մանավանդ որ, ինչպես հայտնի է, մեզ նման երկրներում մեկը մյուսի հետ կապված է: Բայց մյուս կողմից` կան որոշակի անհարմարություններ, մասնավորապես, լրագրողները կարող են տհաճ հարցեր տալ, կարող են հետաքրքրվել քո հարստությամբ, կարող են պարզապես քո սուտը բռնել: Օրինակ` 150 հազար դրամանոց բազմաթիվ թափուր տեղերի մասին: Նման անհարմարությունների հետ պետք է հաշտվել` ուրիշ ճար չկա: Ամենախոհեմ վարքն է նման դեպքում` լսիր այդ տհաճ խոսակցություններն ու հարցերը, հետո վերցրու քո «աղանձը», քաշվիր քո անկյունը և սուսուփուս ծամիր այն:
Բայց մարդը մնում է մարդ, նա համ «ժապավեններն» է ուզում, համ էլ չի ցանկանում ծով դուրս գալ: Հենց այդ պատճառով էլ հենց որ նրանց մի տհաճ հարց ես տալիս, առաջին միտքը, որը ծնվում է նրանց ոչ այնքան պայծառ գլուխներում, հետևյալն է` «էս ո՞վ է իմ չուզողը, որ իմ վրա գործ է տվել, հաստատ իմ թիմից է, հաստատ ես նրան ամեն օր բարևում եմ, ժպտում եմ, ձեռքն եմ սեղմում, իսկ նա…», և նման պարանոյիկ մտքեր: Առաջին հարցը, որը նրանք, ի պատասխան հարցի, տալիս են, մոտավորապես այսպիսին է` «իսկ դա ձեզ ո՞վ է ասել»: Որից հետո գալիս է միանշանակ եզրակացություն` «Ես գիտեմ` դա ում պատվերն է»: Եվրոպացիներն այս մարդկանց հրաշալի նվեր են մատուցել` ասել են` ապաքրեականացրեք վիրավորանքն ու զրպարտությունը: Դա իսկական տոն էր մեր օլիգարխների և պաշտոնյաների համար` նրանց ձեռքը մի գործիք ընկավ, որով հնարավոր է «պատժել» լրատվամիջոցներին: Նույն եվրոպացիները հետո բացատրեցին, որ դա վիրավորանքից և զրպարտությունից պաշտպանվելու, ոչ թե թերթերի վրա հարձակվելու գործիք է: Թե որոնք են այս ոլորտում Եվրոպայում ընդունված իրավական մեխանիզմներն ու նախադեպերը` մի քանի տասնյակ անգամ պարզաբանել է Տեղեկատվական վեճերի խորհուրդը: Կարծես թե որոշ ժամանակ անց «ժապավեններ կրողները» սկսեցին դա հասկանալ: Բայց վերջերս «3 միլիոնի վիրավորվելը» կրկին սկսել է այդ շրջանակներում նորաձև դառնալ: Միևնույն է` «ծով դուրս չգալը» չի ստացվի:
Առավոտ
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը երեկ երեկոյան պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի ուղեկցությամբ երկրորդ անգամ այցելեց ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին` նրա արյան և մեզի լաբորատոր քննությունների պատասխանները ստանալուց հետո։ Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության կայքից։
ՀՀ առողջապահության նախարարությունն արդեն իսկ հայտարարել է, որ պատախանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու առողջության համար։ Երկարատև հացադուլի նստած ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի նկատմամբ մտահոգությունը զուտ մասնագիտական դրդապատճառներ ունի։ Առողջապահության նախարարն ու նրա առաջին տեղակալն Անդրիաս Ղուկասյանին անձամբ են տեղեկացրել, որ երկարատև հացադուլը մարդու առողջությունը վնասող այնպիսի անդառնալի պրոցեսներ կարող է առաջացնել և զարգացնել, որոնց հետագա բուժումը կարող է չափազանց դժվար կամ նույնիսկ անհնարին լինել։
Այդ իսկ պատճառով նախարարությունը ՀՀ նախագահի թեկնածուին առաջարկել էր կարճ ժամանակաընթացքում հիվանդանոցային պայմաններում լաբորատոր-գործիքային անհրաժեշտ հետազոտություններ անցնել, ինչը հնարավորություն կտար մասնագիտական վերջնական գնահատական տալ նրա առողջական վիճակի վերաբերյալ։ Երեկ երեկոյան նախարարի առաջին տեղակալը, մտահոգված լինելով Անդրիաս Ղուկասյանի նույն օրն առավոտյան վերցված արյան և մեզի լաբորատոր հետազոտությամբ արձանագրված որոշակի շեղումներով, կրկին անգամ հորդորել է համաձայնել իր ընտրությամբ որևէ բուժհաստատությունում կարճ ժամանակաընթացքում լաբորատոր-գործիքային անհրաժեշտ հետազոտություններ անցնել։
ՀՀ նախագահի թեկնածուն խոստացել է այսօր մինչև ժամը 11-ը հայտնել իր որոշման մասին։
Վերջերս հանրության լայն շրջանակներում բուռն քննարկումների արժանացած «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ֆինանսավորումը, ինչպես հայտնի է, կատարել է Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանը: «ՉԻ»-ն փորձել է նրա որդուց` ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանից տեղեկանալ, թե անձամբ ինքը դիտե՞լ է իր ընտանիքի ֆինանսավորմամբ ստեղծված ֆիլմը և ինչպե՞ս է վերաբերում հնչող քննադատություններին:
Ի պատասխան` պատգամավորը նշել է. «Ես ներկա եմ եղել ֆիլմի պրեմիերային: Շատ լավ ֆիլմ է և խորհուրդ կտամ բոլորր դիտեն: Կարծում եմ` ռազմահայրենասիրական ոգու դաստիարակման գործում մեծ դեր կունենա: Ով որ Գարեգին Նժդեհի մասին պատկերացում չի ունեցել, այս ֆիլմով կարող է ծանոթանալ անցյալ դարասկզբի և ընդհանրապես Նժդեհի կերպարի մասին:»: «ՉԻ»-ն շարունակել է հարցապնդումը` նշելով. «Եթե իրոք այդքան լավ ֆիլմ է, այդ դեպքում ինչո՞ւ են բոլորր դժգոհում և ասում, որ փողերը քամուն եք տվել»: Վահե Հակոբյանը չի արձագանքել հնչած քննադատությունների մասին թերթի հարցին, այլ միայն ասել է. «Վստահ եմ, որ գումարներ քամուն չենք տվել: Կրկնում եմ, եթե իմ կարծիքն եք ուզում հարցնել, կարծում եմ` շատ հաջողված ֆիլմ է, որտեղ մեր հաղթանակներն են նկարագրվում և Նժդեհի կատարած աշխատանքները»: Թերթը հիշեցնում է, որ ֆիլմի մասին հնչեցին ծայրահեղ բացասական գնահատականներ. անգամ ասվեց, թե ֆիլմում Նժդեհին ներկայացրել են կնամոլի և ղզիկի կերպարով:
Չորրորդ ինքնիշխանություն
Փետրվարի 10-ին, ժամը 17.20-ին, Ավանի Աճառյան փողոցի և Առինջ գյուղ տանող ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետևանքով «Օպել»-ի վարորդը` 1987 թ. ծնված Արթուր Մանսուրյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 18.20-ին մահացել է:
Կատարվում է քննություն:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Կոռեկտ չեմ համարում ամենայն խորությամբ արձագանքել ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի՝ հացադուլի 22-րդ օրվա ընթացքում արված հայտարարությանը:
Դա է պարտադրում նաև իմ` բժիշկ լինելու հանգամանքը:
Կարծում եմ, որ Անդրիասի համար «FACE-SAVING»-ի մասին մտածելու ժամանակը չէ:
Ավելի ճիշտ կլինի մտածել սեփական առողջության մասին:
Չէ՞ ոչ այն ավելի կարևոր է թե՛ իր ընտանիքի, թե՛ իր ընկերների, թե՛, վերջիվերջո, իր համար»:
Առողջություն եմ մաղթում:
Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Չեզարե Լամբրոզոն իր հայտնի «Հանցագործ մարդը» աշխատության մեջ խոսելով հանցագործությունների առաջացման մասին, նշում է որ դրա համար կան զանազան և զգալի պատճառներ…
Շատերին գուցե տարօրինակ թվա, բայց Լամբրոզոն այդ պատճառների մեջ նշում էր եղանակային, կլիմատիկ երեւույթները’ հավասարաչափ, ծայրահեղ ջերմաստիճանները, տարվա տարբեր եղանակները, պետության, բնակավայրերի աշխարհագրական դիրքը, ռասսայական կրոնական պատկանելությունը, չզարմանաք’ նույնիսկ մազերի գույնը… Իհարկե պատճառների մեջ բնականաբար նշում է նաև քաղաքակրթության, բարեկեցության, կրթության, բնակչության կողմից ալկոհոլի օգտագործման աստիճանը, ընտանիքի կարգավիճակը, ծնողների այլասերվածությունը, ժառանգական, ձեռք բերովի հիվանդությունները և այլն, և այլն:
Մի խոսքով, չերկարացնեմ…Ուղղակի, երբ լսում եմ մեր քաղաքական գործիչներից, նախագահի թեկնածուներից շատերի մամուլի ասուլիսները, հարցազրույցները, մտածում եմ գուցե այդ պատճառները սրանց վրա էլ կարո՞ղ են ազդել…
Որովհետև ինձ թվում է, որ նույնիսկ Երևանի տարբեր վայրերում, տարբեր ժամերին, տարբեր ջերմաստիճանների պայմանններում, տարբեր միջավայրերում տված հարցազրույցները, հայտարարությունները, մեկնաբանությունները նույնիսկ նույն օրվա մեջ, էական տարբեր են…Էլ ուր մնաց ժառանգականությունը, քաղաքակրթությունը կամ կրթությունն ընդհանրապես…
Է~~~, ըմբռնումով մոտեցի’ր այդ ամենին ո’վ հայ ժողովուրդ, ո’վ ՀՀ հպարտ քաղաքացի և ճիշտ կողմնորոշվիր…»։
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.