23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...ԳԱԼԱ հեռուստաընկերությունը արդեն բազմաթիվ ձայնագրություններ ունի, որոնք փաստում են քաղաքի տարբեր թաղամասերում բաժանվող ընտրակաշառքի մասին: Բացի այդ, մեզ հաջողվել է հեռախոսազրույց ունենալ նաեւ մի քանի գումար բաժանողների հետ: Նրանք իրենց անվանում են «հրահանգիչ» եւ հստակ պատմում, որ յուրաքանչյուրն ունի իր սեփական թաղամասը՝ հստակ ցուցակով, ցուցակագրված անձանցով: Բաժանում են գումար՝ յուրաքանչյուրին 5000 դրամ: ԳԱԼԱ-ի աշխատակիցները հեռախոսազրույցների ժամանակ ներկայացել են որպես անտեղյակ քաղաքացիներ, ովքեր փորձել են ընդգրկվել այն ցուցակներում, որոնցում ընդգրկված են գումար ստացող քաղաքացիները:
Ներկայացնում ենք այդ հեռախոսազրույցներից մեկի վերծանված տարբերակը՝ հասկանալի պատճառով չենք հրապարակում միայն անունները:
Լրագրող- Բարեւ, ձեզ
Հրահանգիչ-Բարե՞ւ, ո՞վ է
Լրագրող -Աշխենն է, երեկ քու համարդ տվեցին, Սովխոզ էի ես:
Հրանագիչ-Աշխե՞ն…
Լրագրող- Ինձ համար, որ զանգեցին…
Հրահանգիչ- Է՜, հետո՞:
Լրագրող— Ես գուզեմ գրվիմ, ի՞նչղ ենենք որ:
Հրահանգիչ- 31 դպրոցը կընտրե՞ս, թե՞ մանկապարտեզը:
Լրագրող— Մանկապարտեզը:
Հրահանգիչ— Մանկապարտե՞զը, ձեր տները ո՞ր կողմն է, ազիզ ջան:
Լրագրող— Ես գրանցված եմ Ղանդիլյան 10, չէ այդտեղ կապրիմ:
Հրահանգիչ— Չէ՛, մերը չէ, ազիզ, քուկդ:
Լրագրող -Իսկ ո՞ւմն է որ…
Հրահանգիչ— Դու պտի կայարանի մոտը նայես, ուրդե՞ղ կա ընտրատարածք:
Լրագրող- Բայց ինձ ձեր մյուս հրահանգիչը՝ x-ը ասաց, որ դիմեմ մանկապարտեզը:
Հրահանգիչ— Ի՞նչղ, մանկապարտեզը նայե՞լ ես: Ուրեմն կերթաս կայարան՝ ընտրատարածքը՝ ընտեղ որ դպրոցն է՝ երկաթգծի տեխնիկումի կողքը, ընդեղ նայե անունդ, եթե չեղավ, մե հատմ էլ զանգե կըսեմ:
Լրագրող— Մի բան էլ հարցնեմ էլի՝ ես էլի մարդ կարող եմ բերել, որ Ձեր ցուցակների մեջ գրանցեք, այդ հարցով ո՞ւմ դիմեմ, էլի նույն տեղում են գրանցված: Էդ շենքի բնակիչներին էլ կարող եմ բերել:
Հրահանգիչ- Լսե, ընձի լսե, որ տարածքն որ պտի ընտրեք, էդ հրահանգիչին դիմե: Էն դպրոցից կրնաս ճշտես, ուր որ դու պտի ընտրես: Էդ կողը դպրոց է, մանկապարտեզ է, թե կառավարչություն է, մտի ներս, հարցու Ձեր հրահանգիչը ով է, իրանք կըսեն:
Լրագրող— Բայց կարող է չգրանցեն, որովհետեւ այն անգամ էլ խոստացան ու չարին:
Հրահանգիչ- Չէ, չեն կրնա չգրանցեն, իրավունք չունին՝ չգրանցեն, էղա՞վ:
Լրագրող— Իսկ ինչքա՞ն պտի տան որ:
Հրահանգիչ- Հինգ հազար:
—Լրագրող -Հինգ հազա՞ր, բայց ասին՝ տասը հազար:
Հրահանգիչ— Ես ըդքան գիտեմ, ով որ ասել է, թող ինքը էդքան տա:
Լրագրող— Մարդ որ բերեմ, չի՞ ավելնա, ես մի 10-15 հոգի կարող եմ բերել:
Հրահանգիչ— Չէ դու նախ մեր տարածքը չես, ու հեչ բանով էլ չես կրնա ընձի օգնե:
Լրագրող— Ես լրացուցիչ ցուցակ կբերեմ, ես նախկինում էլ աշխատել եմ, էլի:
Հրահանգիչ— Առաջվա ցուցակների պես չէ հմի, աղջիկ ջան, հմի ով որ մեր ցուցակների մեջ կա իրանք են, որոնց մենք գրանցել ենք:
Լրագրող— Հմի վերջին գինը 5000, հա՞:
Հրահանգիչ— Չեմ հասկնա, դու հմի գին կորոշե՞ս, դու գին կրնա՞ս փոխես, դու գնա Կոշտոյանի մանկապարտեզ:
Իսկ ե՞ս ում դիմեմ` ընձի էլ գրանցեն, ես էլ ելնիմ հաշվառեմ:
Կոշտոյանի մանկապարտեզ գնա, հրահանգիչին ասա, թող գրանցեն:
Լրագրող— Հա, բայց ես էլ, որ հաշվառում անեմ, ում դիմեմ:
Հրահանգիչ— Ըդուր համար ուշացել ես, չես կրնա հաշվառում անես: Դու Կոշտոյանի մանկապարտեզը գնա, դպրոցը չէ, կամ 29 դպրոցը կամ էլ մանկապարտեզը, ներս մտի, իրանց հրահանգիչներին հարցրու, իրանք քեզի պարտավոր են տեղեկացնելու ամեն ինչ:
Լրագրող-Լավ, շատ մերսի:
Ձայնագրությունը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Հասկանալի պատճառներով, խոսակցության ոչ ամբողջական տարբերակն ենք հրապարկում, որպեսզի չհնչեն անուններ:
galatv.am
Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
Փետրվարի 18-ին սիսիանցիներս կրկին պետք է մերժենք Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, ինչպես մերժել ենք վերջին բոլոր ընտրությունների ժամանակ:
Պատճառներ ունենք:
Նախ` արհամարհելով սիսիանցիներին և չվստահելով նրանցից որևէ մեկին, Սուրիկ Խաչատրյանը ՀՀԿ Սիսիանի նախընտրական շտաբի պետ հռչակեց իրեն, այն դեպքում, երբ Սիսիանում հարգված և ընդունված շատ անձինք կարող էին ղեկավարել այդ շտաբը:
Իր քաղաքական ողջ կարիերայի ընթացքում Սուրիկ Խաչատրյանը միշտ է խանդով է վերաբերվել սիսիանյան առողջ ու ինքնուրույն տրամադրություններին, քանի որ Սիսիանը, ի տարբերություն Գորիսի, հրաժարվել է ենթարկվել նրա հավակնություններին ու կամայականություններին, և նրա` այսպես կոչված «իրենու բոլորինուտող դուխը» Սիսիանում ջարդուխուրդ է եղել` հանդիպելով սիսիանյան արժանապատվությանն ումերժումին: Սիսիանցիներին ատելու և ամեն կերպ նրանցից վրեժլուժելու պատճառով է միայն, որ կարողացավ, սակայն,իր աղվեսային բնավորությամբ ոչնչացնել որոշ սիսիանցիների և իշխել նրանց: Իսկովքեր հրաժարվեցին անցնել նրա «թրի տակով» և արհամարհեցին նրան, փորձեց մեկուսցնել, Սիսիանը «ծնկի բերելու» նպատակով:
Մեծ հաջողությամբ, ընդամենը ոտքի վրա երբեմնի լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթին դարձրեց Աշոտ բամբակ, չորս տարվա քաղաքականության արդյունքում հասավ նրան, որ Սիսիանի քաղաքապետին դարձրեց սովորական կոմունալչիկ, իսկ Սիսիանի`իր «արտակարգ» լիազոր Սամվել Թանգյանին`ընդամենը …կրկեսիմեյմուն:
Սակայն, որքան էլ փորձեց, չկարողացավ և չի կարողանա կոտրել Սիսիանի և իրական սիսիանցու ոգին, որի արդյունքում էր, որ Մայիսի 6-ին ողջ Սիսիանը իր կարևոր ու խոշոր գյուղական բնակավայրերով մերժեց Լիցկային և նրա դրածո պատգամավորի թեկնածուին:
Իր մարզպետության ողջ ժամանակահատվածում Լիցկան, նաև` Սիսիանի հաշվին, շենացնում էր Գորիսը` փորձելովիր հարազատ քաղաքի` մշտապես իրեն աջակցությունը փոխհատուցել Սիսիանից խլված ներդրումների հաշվին: Հակառակ դրան, Սիսիանում ծավալած ծաղր ու ծանակի քաղաքականության արդյունքում օրօրի դատարկվեցին թե Սիսիան քաղաքը, թե` գյուղերը: Դա, ինչպես պարզվեց հետագայում, բոլորովին էլ պատահական չէր. հող էր նախապատրաստում հայրեից դատարկված Սիսիանի գյուղերում պարսիկների վերաբնակեցման և Սիսիանի արոտավայրերը նրանց հոտերին տրամադրելու համար: Իզուր ե՞ն ասել` Լիսկա: Լիսկա, որ` Լիսկա: Սեփական գրպանը լցնելու համար հայրենքին էլ կծախի, ինչպեսոր փորձում է անել:
Մի պարզ հաշվարկ կատարենք. 50 հազար հեկտարը բազմապատկենք 25 դոլարով. տարեկան 1 մլն 250հազար դոլար պիտի գրապանի միայն այս գործարքի արդյունքում: Կաշին փրկելու համար է, որ փորձում է հիմա էլ մամուլով հերքել հայրենի մարզը պարսիկներին վարձով տալու խայտառակ գործարքը:
Մի՞թե այսքան արհամարհանքն ու արհավիրքը բավարար չեն, որ փետրվարի տասնութին սիսիանցիներս մերժենք Լիսկայի` «Սիսիանն` առանց սիսիանցիների» քաղաքականությունը` դրանով երկրի ղեկավարության ուշադրությունը հրավիրելով օրօրի դատարկվող և գրեթե կործանման եզրին հասնող Սիսիանի վրա: Իսկ երկրի ղեկավար Սերժ Սարգսյանը, թեկուզ` ուշացած, բայց` տեսնի, որՍիսիանը մերժել ու մերժում է ոչ թե իր և իր կուսակցության քաղաքականությունը, այլ` Լիսկային, ում միջոցով նրա քաղաքականությունն է իրականացվում մարզում: Սիսիանը մեր հայրենիքի մի մասն է, ոչ թե` Լիսկայի աղվեսությունների մեյդանը:
Դիմելով բոլոր ողջախոհ սիսիանցիներին, հորդորում ենք` բացեք ձեր աչքերը, մերժեք Լիսկայի ղեկավարած շտաբի առաջարկած փողերը, որովհետև դրանք Սիսիանի հողերը պարսիկներին նվիրելուկանխավճարն է:
Բացեք ձեր աչքերը, պահպանեք անցյալ տարվա մայիսի 6 ամրագրված սիսիանյան արժանապատվությունը և մերժեք Լիսկայի` «Սիսիանն առանց սիսիանցիների» քաղաքականությունը:
Բացենք մեր աչքերը…
Մի խումբ սիսիանցիներ
Փետրվարի 14-ին և 15-ին Լիբանանում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել ՀՀ անձնագրերի հանձնման հանդիսավոր արարողություն: Հանդիսավոր երդման արարողությունից հետո դեսպան Քոչարյանը 200-ից ավելի լիբանանահայերի հանձնել է ՀՀ քաղաքացու անձնագրեր: Լիբանանում ՀՀ դեսպանությունը վերջին շաբաթների ընթացքում ՀՀ անձնագրեր է հանձնել նաև շուրջ 60 սիրիահայերի, որոնք քաղաքական զարգացումների բերումով` ժամանակավոր բնակության են հաստատել Լիբանանում: ՀՀ ԱԳՆ-ի տարածած այս տեղեկատվությունից կարելի է եզրակացնել, որ Սիրիայի հայ քաղաքացիների հետ մեկտեղ Հայաստան տեղափոխվելու ծրագրեր ունեն նաև հարյուրավոր լիբանանահայեր: Հավանաբար, այս ամենի պատճառն այն է, որ ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են ի հայտ գալիս, որ նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո իրավիճակի ապակայունացում է սպասվում նաև Լիբանանում: Համենայնդեպս, Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի որոշակի փուլերում սիրիացի զինված ապստամբները բազմիցս մարտերը տեղափոխել են Լիբանանի տարածք: Այս ամենը լիբանանահայերին, հավանաբար, ստիպում է ավելի հեռատես գտնվել և ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել:
Հայկական ժամանակ
Ալլա Ալեքսանյանը կենսաբանական գիտությունների թեկնածու է։ Աշխատում է ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտում՝ որպես գիտաշխատող, ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահն է։ Թեկնածուական ատենախոսության վերնագիրն է՝ «Հարավային Հայաստանի լայնատերև արիդային նոսրանտառների ֆլորան և բուսականությունը»։
–Ալլա, ի՞նչն է Ձեզ ձգում գիտության մեջ, ինչո՞ւ որոշեցիք գիտնական դառնալ։
–Սիրում եմ իմ մասնագիտությունը, իմ գիտական միջավայրն ու, առանց այս ոլորտում աշխատելու, ինձ չեմ պատկերացնում: Չնայած, երկրորդ մասնագիտություն էլ ունեմ (հասարակայնության հետ կապեր), սակայն այն էլ ձգտում եմ համատեղել ու ծառայեցնել այս ոլորտին:
-Ի՞նչ նախասիրություններ ունեք, ուրիշ ինչո՞վ եք հետաքրքրվում կյանքում։
–Նախասիրություններս շատ են ու բազմազան: Դրանք հաճախ են փոխվում տրամադրության, կյանքի տարբեր դրվագների ու ժամանակի հետ: Նախասիրություններս ավերջ թվարկելու փոխարեն ասեմ, որ աշխատում եմ ուսումնասիրել ու տիրապետել, զբաղվել այն ամենով, ինչ ինձ հետաքրքրում է տվյալ պահին:
-Իսկ նախասիրած ասույթներ ունե՞ք, և դրանցից ո՞րն է ուղեցույց հանդիսանում Ձեր կյանքում։
–Իհարկե, ունեմ նախընտրած ասույթներ: Կնշեմ միայն դրանցից երեքը, որոնք ավելի հաճախ եմ առիթ ունենում հիշելու, ահա՝ «Ամբոխի գերնպատակն է՝ սպանել անհատականություններին», «Եթե փոփոխություն ես ուզում ապագայում, դարձիր այդ փոփոխությունը այսօր ինքդ», նաև այս մեկը՝ «Ժամանակը միակ բանն է, որտեղ ժլատությունը գովելի է»:
-Ո՞րոնք եք համարում Ձեր կյանքի ամենաշրջադարձային պահերը, իսկ մասնագիտական կարիերայի՞։
–Հույս ունեմ, որ կյանքիս գլխավոր շրջադարձային պահերին դեռ նոր եմ հանդիպելու: Իսկ կարիերայում ամենաշրջադարձային պահը՝ այս ուղղությամբ շարունակելու որոշումն էր, որին հաջորդեցին մի շարք հաջողություններ ու առաջընթաց, ինչի արդյունքում էլ այսօր զբաղվում եմ իմ սիրելի գործով:
–Կոնկրետ ի՞նչ գիտական խնդիրների վրա եք աշխատել և աշխատում, ի՞նչ տպագրություններ, ինչպիսի՞ հաջողություններ ունեք ընդհանրապես։
–Անցած 5 տարիների ընթացքում, աշխատելով ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի երկրաբուսաբանության և բույսերի ֆիզիո-էկոլոգիայի բաժնում, զբաղվել եմ բավականին լայն սպեկտրի խնդիրների ուսումնասիրությամբ և լուծմամբ: Հատկապես կուզենայի նշել՝ Հայաստանի արիդային նոսրանտառների ֆլորայի և բուսականության բազմակողմանի ուսումնասիրությունները, ինչպես նաև, մի շարք ուսումնասիրություններ՝ կապված կլիմայի փոփոխության և դրա ազդեցությունը բուսականության և ֆլորայի վրա, տարբեր բնապահպանական և երկրաբուսաբանական այլ խնդիրներ: Տպագրած 11 հոդված ունեմ՝ հանրապետական ու միջազգային տարբեր ամսագրերում: Մասնակցել եմ բազմաթիվ միջազգային գիտաժողովների՝ դեռևս ուսանողական տարիներից: Բոլոր աշխատանքների վերաբերյալ ստացել եմ դրական արձագանքներ ու կարծիքներ, քանի որ բոլոր այն ուղղությունները, մոտեցումներն ու մեթոդները, որոնք այսօր ընդգրկված են իմ ուսումնասիություններում, շատ արդիական են՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ շատ առաջատար երկրներում: Ստացել եմ միջազգային նախագծերում ընդգրկվելու և համագործակցելու մի շարք առաջարկներ:
– Ի՞նչ միջազգային գիտական համագործակցություններում եք ընդգրկված։
–Ներկայումս մենք ակտիվ համագործակում ենք Ավստրիայի, Գերմանիայի, ԱՊՀ երկրների, Վրաստանի, Շվեդիայի, ԱՄՆ-ի ու մի շարք այլ երկրների առաջատար գիտական հաստատությունների հետ: Սակայն, գտնում եմ, որ ձեռք բերած կապերը բավարար չեն՝ թե՛ ինստիտուտի զարգացման, թե,՛ առավել ևս, երիտասարդ գիտնականների առաջընթացի համար: Իսկ զարգացման հեռանկարներն ու նախադրյալները շատ են, և, համոզված եմ, որ շուտով մեր համագործակցությունների աշխարհագրությունը զգալիորեն ընդալնվելու է:
-Իսկ ի՞նչ կասեք ներքին համագործակցության մակարդակի վերաբերյալ։
–Այսօր ներքին համագործակցության մակարդակը անհամեմատ աճել է: Դրանք նպաստում են տարբեր կազմակերպությունների ու կառույցների ակտիվ գործունեությունը: Հատկապես կուզեի նշել ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհուրդը, որը, համախմբելով ՀՀ ԳԱԱ բոլոր երիտասարդ գիտականներին, հնարավորություն է ընձեռում համագործակցել, տեղակատվություն փոխանցել ու համատեղ ծրագրեր կյանքի կոչել: Օրինակ, այս տարի մայիսին ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի երիտասարդ գիտնականները համատեղ կազմակերպում են միջազգային գիտաժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 70-ամյակին: Եվ իհարկե սա ներքին համագործակության միակ օրինակը չէ: Անշուշտ համատեղ ծրագրերով հանդես գալը և՛ օգտակար է, և՛ առավել արդյունավետ, իսկ արդյունքում ներկայացված ծրագրերն ունենում են ավելի բարձր որակ և մակարդակ:
–Ի՞նչ գիտական մրցանակներ և դրամաշնրհներ եք ստացել։
–Ուսանողական տարիներին արժանացել եմ գիտական կրթաթոշակի, սակայն, լինելով երիտասարգ մասնագետ մի ասպարեզում (բուսաբանություն), որտեղ շնորհվող գիտական մրցանակներն և դրամաշնորհները, ի տարբերություն գիտության այլ ճյուղերի, այնքան էլ շատ չեն, դեռևս չեմ ստացել մրցանակներ:
–Ձեր աշխատանքներում քանի՞ համահեղինակ է ընդգրկված, և որքա՞ն մասն է դրանցում Ձեր անձնական ներդրումը։
–Գիտական աշխատանքներից միայն մեկում ունեմ 4 համահեղինակ, քանի որ հոդվածը նվիրված է համատեղ կատարված աշխատանքի, մնացած աշխատանքներում միակ հեղինակը ինքս եմ, քանի որ այս աշխատանքները ներկայացնում են իմ անձնական աշխատանքի արդյունքները:
–Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառներն ու խորքային արմատները։
–Միանշանակ գնահատական տալը դժվար է: Կարող եմ միայն ասել, որ չնայած այսօր դժվար է հենց երիտասարդ գիտնականի համար, սակայն մեղադրանքներ ներկայացնելն ու երկրի տնտեսական իրավիճակի հետ հաշվի չնստելը ևս սխալ կլինի: Թերֆինանսավորման իրական պատճառներն ու խորքային արմատները պետք է ներկայացնի կառավարությունը, այլ ո՛չ երիտասարդ գիտնականը:
–Ինչպե՞ս եք վերաբերվում տարատեսակ մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխություններին, որոնք վերջին երկու տարվա ընթացքում սկսեցին իրականացվել։
–Միայն դրական, ինչքան շատ լինեն նմանատիպ նախաձեռնություններն, այնքան՝ ավելի լավ: Սակայն դրանք ոչ թե դեպի գիտություն ուղղորդելու նպատակ ունեն, այլ կատարված աշխատանքը գնահատելու: Հետևաբար, պետք է զարգացնել՝ գիտությունն ավելի հրապուրիչ դարձնելու, և հասարակությանը՝ գիտությամբ զբաղվելու առավելությունների ճիշտ և բավարար լուսաբանման հիմնախնդիրները լուծելու ուղղությունները:
–Մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփելիս, որպես հիմք, ընդունել միջազգային ազդեցության գործակից ունեցող կամ գիտական շտեմարաններում ինդեքսավորվող ամսագրերում տպագրությունների քանա՞կը, թե՞ հղումների թիվը։
–Կարծում եմ, շատ ավելի ճիշտ, ավելի թափանցիկ ու հաշվելի են արդյունքները, երբ հիմք են ընդունվում գիտական շտեմարաններում ինդեքսավորվող ամսագրերում տպագրությունների քանակը, այնպես որ՝ կողմ եմ ա՛յս սկզբունքին: Այն լուրջ խթան է՝ տպագրվող աշխատանքների որակի բարձրացման համար:
–Ինչպե՞ս եք վերաբերվում այն բանին, որ մրցանակաբաշխություններում կիրառվի տպագրությունների ամսագրերի նորմավորված ազդեցության գործակիցը՝ ըստ բնագավառների, այսինքն` ազդեցության գործակիցը բաժանվի տվյալ բնագավառի առավելագույն ԱԳ-ի վրա։ Տեխնիկապես, ինչպե՞ս կարելի է դա իրականացնել։
–Կարծում եմ, դա ավելի է խճճելու իրավիճակը: Այս փուլում դա ցանկալի չէ: Արդարացի չի լինի՝ նախապատվությունը տալ արդիական որևէ ճյուղ ներկայացնող երիտասարդ գիտականի և չխրախուսել մեկ որիշին՝ միայն ո՛չ այնքան արդիական ուղղություն ներկայացնելու համար: Ներկայումս Հայաստանում, առաջնահերթ, պետք է խրախուսել աշխատանքը, այլ ո՛չ ուղղությունը, և պետք է գնահատել՝ ըստ աշխատանքի ծավալի ու որակի՝ չմոռանալով ժամանակին համահունչ քայլելու պահանջը:
–Փորձարարները երբեմն բողոքում են, որ մրցանակաբաշխություններում կիրառվող չափորոշիչներն անհավասար պայմանների մեջ են դնում տեսաբաններին և փորձարարներին, ու քանի որ մեզ մոտ նյութական բազան շատ վատ վիճակում է, ապա սովորաբար շահում են տեսաբանները։ Ի՞նչ կասեք, ի՞նչ պետք է անել, որ պայմաններն ավելի ընդունելի դառնան։
–Լիովին համաձայն եմ և գտնում եմ, որ պարզապես պետք է մշակել առանձին սկզբունքներ և չափորոշիչներ՝ տեսաբաններին և փորձարարներին գնահատելու համար: Անհրաժեշտ է հավասար պայմաններ ստեղծել բոլորի համար: Հետևաբար, առավել նպատակահարմար կլինի առանձնացել մրցանակաբաշխությունները:
–Միշտ դժվարություն է առաջանում՝ կոլաբարացիաների շրջանակներում կատարված աշխատանքները գնահատելիս։ Ի՞նչ կարող եք ասել՝ գիտաչափական ինչպիսի՞ մոտեցում է պետք այս հարցում, ինչպիսի՞ չափորոշիչներ է պետք կիրառել։ Ի՞նչ կարծիքի եք՝ h-ինդեսքն այս դեպքում օգտակա՞ր է։
–Սա շատ բարդ խնդիր է: Բացի այդ, h-ինդեքսն առավել կիրառելի է կայացած գիտնականի աշխատանքնների համար: Իսկ նման մոտեցումը, երիտասարդ գիտականների դեպքում, այնքան էլ տեղին չէ:
–Որո՞նք են այսօր Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները, ինչպե՞ս եք տեսնում դրանց լուծման ճանապարհները։
–Գիտության առջև ծառացած խնդիրները այսօր շատ-շատ են, իսկ երիտասարդ գիտականների համար դրանք է՛լ ավելի են: Գլխավորն ու ամենաբարդը դրանցից միանշանակ գիտության թերֆինանսավորումն է և սոցիալական խթանների բացակայությունը: Անշուշտ, կարճ ժամանակահատվածում իրավիճակն ուղղելը գրեթե անհնար է, սակայն բարելավմանն ուղղված ծրագրերը միանաշանակ կարող են իրավիճակը փոխել: Հուսով եմ, ժամանակի ընթացքում կվերանան երիտասարդ գիտնակաների առաջ ծառացած բոլոր առկա դժվարությունները:
–Ինչպե՞ս եք վերաբերվում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը ֆեյսբուքում և այլ վիրտուալ կամ իրական հարթակներում։
–Ի՞նչ խոսք, դրանք լրացուցիչ հնարավարություններ են ընձեռում՝ խնդիրների ու մտահոգությունների մասին արտահայտվելու համար, սակայն, կարծում եմ, որ սա միակ և ամենաճիշտ ճանապարհը չէ: Չնայած նման ճանապարհներով էլ բազմաթիվ խնդիրներ ստացել են իրենց լուծումը կամ գոնե ուշադրության են արժանացել: Շատ դեպքերում, հենց գիտնականները պետք է լինեն նոր գաղափարների ու նախաձեռնությունների առաջին շարքերում, իսկ երիտասարդները առավել ևս պետք է ներգրավված լինեն հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ չմոռանալով գիտության մասին:
–Տեսնո՞ւմ եք արդյոք վերջին տարիներին դրական միտումներ՝ մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում։
–Միանշանակ այո, տեսնում եմ, և դա շատ գովելի է: Այսօր երիտասարդների և մասնավորապես երիտասարդ գիտնականների համար բազմաթիվ նոր հնարավորություններ են ստեղծվում: Կուզենայի հատկապես նշել ԵԳԱԾ-ը, որի շնորհիվ բազմաթիվ երիտասարդ գիտանականներ հնարավորություն ստացան մասնակցել տարբեր միջազգային գիտաժողովների, կազմակերպել գիտաժողովներ և դպրոցներ, ստանալ անհատական դրամաշնորհներ և, ի վերջո, մասնակցել մրցանակաբաշխության: Ճիշտ է, այսքանը դեռևս բավարար չէ՝ կայուն իրավիճակ ստեղծելու համար, սակայն, հուսով եմ, որ հեռու չէ այն օրը, երբ մեր երկրում էլ երիտասարդ գիտնականը հնարավորություն կունենա՝ լիարժեք զբաղվել գիտությամբ, ունենալ անհրաժեշտ ֆինանսավորում և կյանքի բավարար պայմաններ:
–Որքա՞ն է տարածված կոռուպցիան գիտական աշխարհում։ Արդյո՞ք Դուք ևս տուժել եք դրանից։ Շահագործո՞ւմ են արդյոք երիտասարդ գիտնականների աշխատանքը տիտղոսակիր կամ պաշտոնատար անձինք՝ գրվելով համահեղինակ աշխատանքներում, իրենց վերագրելով կատարված աշխատանքը։
–Ընդհանուր առմամբ, կարծում եմ, այնքան էլ լայն տարածում չունի: Անձամբ իմ ոլորտում ես ոչ միայն նման դեպքերի չեմ հանդիպել, այլ երբեք չեմ էլ լսել: Ինչ վերաբերում է երիտասարդ գիտնականների շահագործմանը, ինձ թվում է՝ շատ անգամ ավագ սերնդի հետ համագործակցությունն ու շահագործումը թյուրիմացաբար խառնում են: Իսկ համատեղ աշխատանքներ կատարելը միանգամայն նորմալ է և նույնիսկ անհրաժեշտ:
–Գիտական աշխարհում գենդերային խնդիր կա՞. սեռը որևէ ազդեցություն թողնո՞ւմ է գիտական կարիերայի վրա Հայաստանում կամ արտասահմանում։
–Կարծում եմ, որ անգամ այն ոլորտներում, որտեղ աշխատանքը կանանց համար ավելի շատ դժվարություններ է ստեղծում, նման խնդիր չկա և ոչ մի տեսակ խտրականություն չի դրվում՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ արտերկրում:
–Երկարաժամկետ տեսլականով՝ Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր ապագան, մասնագիտական հետագա աճը, թե՞ արտասահմանում։
–Դժվար է այսօր խոսել երկարաժամկետ հեռանկարների մասին: Ցանկալի կլիներ, որ և՛ սոցիալական, և՛ մասնագիտական ոլորտները հնարավորություն տային՝ ապրել ու աշխատել սեփական հայրենիքում: Ես լավատես եմ ու հույս ունեմ, որ հենց այդպես էլ լինելու է մոտ ապագայում:
–Ի՞նչ կկամենայիք մաղթել երիտասարդ գիտնականներին ու ընդհանրապես գիտական հանրությանն այս տարի։
–Իմ երիտասարդ գործընկերներին առաջին հերթին մաղթում եմ լավատեսություն, համբերություն և իհարկե նոր ձեռքբերումներ: Հուսով եմ՝ այս տարում շատ ու շատ հայ գիտնականներ հնարավորություն կունենան հանրապետական ու արտասահմանյան հարթակներից բարձրաձայնել՝ նոր, արժեքավոր հայտնագործությունների ու նախաձեռնությունների մասին:
Մանե Հակոբյան
Ֆեյսբուքի օգտատեր Վահան Ղուկասյանը իր էջում գրել է.
«Նիցցայի Սուրբ Աստվածածին եկեղեցում հավաքված են եղել 24 կարգալույծ արված նախկին եկեղեցական այրեր, որոնք առաջին ժողովն են անցկացրել, որտեղ օրակարգի գլխավոր թեման Գարեգին Բ կաթողիկոսն ու նրա կայացրած որոշումներն են եղել։ Փաստորեն մեր Եկեղեցում արդեն ընդդիմություն է ձևավորվում, որը կարող է բերել Եկեղեցու պառակտման, որովհետև այն տասնյակ կարգալույծ հոգևորաականները, ովքեր դարձել են այդպիսին զուտ Կաթողիկոսի կամոք, արդեն սկել են համախմբվել իրար շուրջ և բացեյբաց հայտարարում են, որ ուզում են ստիպել հրաժարական տալ Գարեգին Բ-ին։
Միշտ խուսափել եմ ու զգուշացել եմ Եկեղեցու ներքին հարցերին անդրադառնալ, բայց դե լռել էլ չի ստացվում։ Օրինակ՝ այսօր պարզեցի, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պաշտոնավարման 12 տարիների ընթացքում կարգալույծ է արել մոտ 100 հոգևորականի, այդ թվում մի շարք արքիեպիսկոպոսների։ Եվ սա այն դեպքում, երբ նույն Նավասարդ Կճոյանը առանց ամաչելու իր Բենթլիով է շարունակում շրջագայել, օր չի անցնում առանց հերթական սկանդալի եկեղեցու շուրջ, իսկ կաթողիկոսի մերձավոր շրջապատը բարձր պաշտոններ է զբաղեցնում ինչպես եկեղեցական, այնպես էլ աշխարհիկ իշխանական բուրգում…
Միևնույն ժամանակ, մեծ հաշվով ոչ մի կարևոր հարց չի լուծվել այս 12 տարիների ընթացքում, իսկ հանրային վստահությունն առ Եկեղեցի դանդաղ, բայց ստաբիլ անկում է ունենում տարեցտարի…
Հիմա ինձ մեկ հարց է տանջում. որքանո՞վ է այս մարդն արժանի ամենայն հայոց կաթողիկոս կոչվելու, երբ նա իր պաշտոնավարման տարիների ընթցքում միշտ հայտնվել է սկանդալների ու խայտառակ ասեկոսեների կիզակետում, իսկ կարգալուծությունների քանակով գրեթե ռեկորդ է սահմանել, միևնույն ժամանակ՝ ոչ մի բան չանելով կարգալուծությանն իրապես արժանի հոգևորականների հետ…
Ախր ունեինք Վազգեն Վեհափառ, ում անունը ևս փորձում էին վարկաբեկել, բայց նա ժողովրդական պաշտանմունքի առարկա էր ում մինչ օրս էլ հիշում են մեծ ջերմությամբ ու կարոտով և ունենք Գարեգին Բ, ով ժամանակին կաթողիկոս դարձավ էապես այն բանի համար, որ դրան անմիջականորեն նպաստեց նրա զեմլյակը՝ Վազգեն Սարգսյանը և ում նկատամամբ վերաբերմունքից խոսելիս հաստատ խոսք չի կարող գնալ ժողովրդական պաշտանմունքի մասին, լավագույն դեպքում՝ լռում ենք, որպեսզի չտուժի եկեղեցու իմիջը, բայց դե մինչև երբ՞…
Մի խոսքով, տխուր է, շատ տխուր…»:
Հայաստանում աղմկահարույց, քաղաքականութան հետ այսպես թե այնպես կապ ունեցող հանցագործությունները մշտապես անվստահության և կասկածանքի մթնոլորտ են ստեղծում: Մենք չգիտենք, թե ովքեր են կանգնած «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկիչների հետևում, ոչ ոք չի պատժվել «Մարտի 1-ի» սպանությունների համար` չնայած աշխարհիս երեսին չկա մարդ, որը չգիտի, թե ով է կազմակերպել այդ սպանդը: Հայտնի չէ, թե ով է սպանել գնդապետ Վահրամ Խորխոռունուն, փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանին, հարկայինի պետ Շահեն Հովասափյանին, մենք կասկածներ ունենք, որ ճիշտ են գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի և գեներալ Արծրուն Մարգարյանի սպանության պաշտոնական վարկածները: Հատկապես մահափորձերի նկատմամբ ստեղծվում է այնպիսի մշուշ, որ իրավիճակը դառնում է նույնիսկ փոքր-ինչ զավեշտալի: Օրինակ` պաշտոնապես հայտարարվել էր, որ Սմբատ Այվազյանն ուզում է սպանել Արտաշես Գեղամյանին, բայց հետո, հավանաբար, հետ է կանգնել այդ մտքից` հաշվի առնելով, թե ինչպիսի ազգանպաստ ելույթներ է պարոն Գեղամյանը ունեցել ԵԽԽՎ-ում: Նույնքան պաշտոնապես հայտնվում էր, որ ոմն Կծան Միշա պատրաստվում էր սպանել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, իսկ պատվիրատուն նախկին նախարար Էդվարդ Մադաթյանն էր («Խուճուճ Էդոն»): Սակայն հետագայում այդ անձնավորությունը ընկերացավ և բարեկամացավ ներկայիս պատգամավոր Մհեր Սեդրակյանի («Թոխմախի Մհերի») հետ, հիմա հանգիստ գալիս-գնում է Հայաստան, և այդ մեղադրանքը նրան, կարծես թե, ոչ ոք չի հիշեցնում:
Մոտավորապես նույն պատմությունն է Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը: Նախագահի այդ թեկնածուն սկզբում վստահություն հայտնեց, որ ահաբեկչությունն իրականացրել են չեկիստները և ռուսական իմպերիալիզմը, սակայն հետագայում չպնդեց այդ վարկածը: Նախագահի մեկ այլ թեկնածու` Վարդան Սեդրակյանը, կարծում է, որ իշխանությունը կասկածում է իրեն` չնայած նախաքննության մարմինն այդ կապակցությամբ ձայն չի հանում: Իսկ ինքը` էպոսագետը, կասկածում է մասոններին` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորութամբ: Թե ինչո՞ւ պետք է չեկիստները, իմպերիալիստները, էպոսագետը կամ մասոնները ցանկանային վնաս տալ Պարույր Հայրիկյանին կամ խափանեին ընտրությունների բնականոն ընթացքը` ոչ ոք չի կարող ասել: Այս մահափորձի մասին հայտնի է միայն հետևյալը. ահաբեկիչ և թմրամոլ «կաֆելչիկը» (որի զոքանչը, ի դեպ, նույնպես կասկածում է էպոսագետին) Հայրիկյանի վրա մահափորձից հետո եկել էր տուն և ասել կնոջը` «Ահա այն նագանը, որից ես կրակել եմ Հայրիկյանի վրա, պահիր այն, խնդրեմ, ձավարեղենի տուփի մեջ, պետք կգա հաջորդ հանցագործությունների համար»: Բայց երբ աչալուրջ չեկիստները (ոչ թե Հայրիկյանի նշած իմպերիալիստական չեկիստները, այլ մերոնք` անկախ Հայաստանի ԱԱԾ-ականները) գնացին «կաֆելչիկի» տուն և հարցրեցին` «Տիկին, հնարավո՞ր է, որ դուք այստեղ մի նագան ունենաք, և արդոք դա այն նագանը չէ՞, որով մահափորձ էին կատարել նախագահի թեկնածուի դեմ», կինը, բնականաբար, գնաց խոհանոց և ներկայացրեց հանցագործության գործիքը: Այնպես որ` ակնհայտ է, որ այդ մահափորձն ամբողջությամբ կբացահայտվի, և հասարակությունը ոչ մի կասկած չի ունենա, որ պաշտոնական վարկածը մեկը մեկին համապատասխանում է իրականությանը:
Առավոտ
Լիլիթ Սահակյանը երկրաբանական գիտությունների թեկնածու է (2007), աշխատում է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում (1998), Լիթոլոգիայի լաբորատորիայի ղեկավարն է (2008): Ներկա պահին, երեք ամիս ժամկետով, DARIUS և GDRI ծրագրերի շրջանակներում, աշխատում է Ֆրանսիայի Մոնտպելլիե 2 համալսարանում, «Լիթոսֆերայի դինամիկան» լաբորատորիայում:
Թե ինչպես է եղել, որ ընտրել է դեպի գիտություն գնալու ուղին հարցին պատասխանում է, որ կարող էր ցանկացած բանով զբաղվել, որը կապված կլիներ բնության հետ, իսկ երկրաբանական գիտությունը ավելին է, այն թույլ է տալիս՝ ինչ-որ չափով նաև բացահայտել բնությունը, Երկիր մոլորակը, նրա զարգացման պատմությունը: Այդ պատմության բացահայտման մասնակիցը դառնալու հանգամանքն է Լիլիթին ձգել և պահում գիտության մեջ: «Գիտության մեջ եմ նաև ծնողներիս աջակցության (հատկապես ֆինանսական) շնորհիվ, որի համար շատ շնորհակալ եմ»,– ասում է նա: Նախասիրությունները նույնպես կապված են բնության հետ, բնության գրկում։ «Երևի կրկնվեմ, բայց ես էլ սիրում եմ ճամփորդել, երաժշտություն լսել, ընթերցել, ֆիլմ դիտել… Լեռնամագլցման և սուզվելու փորձ նույնպես ունեմ»,– ժպիտով ասում է Լիլիթը:
Սիրած ասույթներն են՝ «Իմացությունը նման է ծովի, ով մակերևույթին ճողփում է, միշտ ավելի է աղմկում, որ իր վրա ուշադրություն դարձնեն, քան մարգարիտ որոնողը, ով առանց ավելորդ աղմուկի սուզվում է անհայտ խորքերի հատակը», ասում է, որ երկու տեսակին էլ շատ է հանդիպել։ Ապա` «Նույնիսկ արտաքնապես, մարմնապես, բավական է նայել մարդկանց քայլվածքին, շարժուձևերին, անմիջապես հասկանալու համար ա՛յն ցեղը, որտեղից նրանք գալիս են» (Կոստան Զարյան), -«Յախուշտա պարողի քայլվածքը նույնիսկ օտար երկրում կարելի է զանազանել»:
Կյանքի ամենաշրջադարձային պահերը համարում է հանդիպումներն այն մարդկանց հետ, որոնք որոշակի դեր են ունեցել իր կյանքում: Մասնագիտական կարիերայի շրջադարձային հատվածն էլ արտասահմանում հետդոկտորական աշխատանք անելու հնարավորությունն է եղել:
Լիլիթի գիտական հետաքրքրությունների շրջանակը մեծ է՝ ալկալային լամպրոֆիրներ (ապարի տեսակ), Օֆիոլիթային (պահպանված Տեթիս օվկիանոսային կեղև) գոտիների լիթոդինամիկա, երկրաքիմիա, ժամանակակից նստվածքագիտություն: Ներկա շրջանի աշխատանքները նվիրված են Տավրիդ-Անատոլիդ Հարավ հայկական միկրոցամաքի և Եվրասիական սալի կոլիզիոն (սալերի բախում) փուլում նստվածքային, հրաբխանստվածքային և հրաբխային ապարների ուսումնասիրությանը: Իրականացվում են նաև ժամանակակից նստվածքների ուսումնասիրություններ՝ պալեոմիջավայրի պայմանների վերակառուցման նպատակով՝ փորձելով զարգացնել մոտեցումներ՝ կապված ապագա միտումների և մարտահրավերների հետ:
2012-ին բարձր գնահատականի է արժանացել Միլանում, DARIUS աշխատանքային գիտաժողովում ներկայացված, Իրանի Իսլամական Հանրապետությունում իրականացված աշխատանքների արդյունքները (Փոքր կովկասից դեպի Հյուսիս-արևմտյան Իրանի լեռնաշղթաները. կառուցվածքը, տեկտոնիկան և երկրադինամիկական զարգացումը վերնագրով): Այս աշխատանքն իրականցվել է բազմազգ խմբի կողմից, աշխատանքները կոորդինացվել են հայկական կողմից: Մոնտպելլիե 2 համալսարանում իրականացվում են այդ դաշտային աշխատանքների ընթացքում վերցված նմուշների երկրաքիմիական անալիզները (նաև իզոտոպային՝ Sr, Pb, Nd, Hf), ցիրկոն, մոնազիտ միներալների վրա U-Pb, U-Th լազերային քայքայման (LA-ICP-MS) մեթոդով հասակագրումը, երկրադինամիկ պատմության վերծանման համար:
Ստացել է Ֆրանսիական կառավարության թոշակ (BGF), հետդոկտորական (Postdoc) աշխատանք իրականացնելու համար: ECO-NET, MEBE, GDRI, DARIUS ծրագրերի շրջանակներում համագործակցել և համագործակցում է Փարիզ VI, Լիլլ 1, Նից-Սոֆիա Անտիպոլիս, Մոնտպելլիե 2 համալսարանների, Հոլանդիայի Ուտրեխտի համալսարանի, Իրանի Երկրաբանական ծառայության (GSI), Գեմանիայի Դրեզդենի Տեխնոլոգիական համալսարանի, Աշխարհագրության ինստիտուտի հետ: «Կոլեգաների համար շատ հետաքրքիր է տարածաշրջանի երկրաբանությունը, մեզ համար՝ հատկապես այդ ուսումնասիրությունների մի մասի իրականացումը՝ նրանց ժամանակակից լաբորատորիաներում: Արդյունավետությունը և օգտակարությունը փոխադարձ է, կարծում եմ, դրանց զարգացումը՝ հեռանկարային: Այս ծրագրերը հիմնականում հնարավորություն են տալիս՝ իրականացնել դաշտային և լաբորատոր աշխատանքներ»:
Ներքին համագործակցությունների հետ կապված, գտնում է, որ համագործակցություններ այլ լաբորատորիաների հետ հնարավորին չափով իրականացվում է, սակայն մասնագետների սակավությունը, առաջինը լինելու ամբիցիան, միայնակ աշխատելու սովորությունը խանգարում են՝ մեծ ծրագրեր իրականացնելուն: Այս առումով հոդվածներում առաջին հեղինակներին մեծ տեղ տալը (իհարկե կախված բնագավառից) հնարավոր է, որ բերի ավելի փոքր խմբերի ձևավորման, որոնք, իհարկե, մեծ գործեր իրականացնել չեն կարող: Ի տարբերություն Հայաստանի, արտասահմանում մասնագետները շահագրգռված են՝ տարբեր համալսարաններում իրենց աշխատանքը ներկայացնելու մեջ, հնարավոր համագործակցություն գտնելու, առողջ քննարկման և հարցերի արդյունքում նոր բան հայտնաբերելու ակնկալիքով:
–Լիլիթ, Ձեր աշխատանքներում քանի՞ համահեղինակ է ընդգրկված, և որքա՞ն մասն է դրանցում Ձեր անձնական ներդրումը։
–Հիմնական աշխատանքները խմբով են արված, ինչն անխուսափելի է մեր ասպարեզում, համահեղինակ եմ մեկ մենագրության, 18 հոդվածների, ևս 4–ը պատրաստվում են հրատարակման: Որակական և քանակական գնահատական տալ չեմ կարող, երբեմն նույնիսկ դժվար է լինում որոշել, թե հեղինակներից ում աշխատանքն էր ավելի կարևոր:
-Որո՞նք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառներն ու խորքային արմատները։
–Ցավոք, այսօր հասարակության մեծ մասը արժևորում է ֆինանսական կարողությունը և ոչ թե իմացության մակարդակը, ավելին, բոլորը գիտեն գիտնականի աշխատավարձի չափը, բայց ո՛չ բոլորը՝ թե ինչով է զբաղված նա: Անկախության սկզբնական փուլում պատերազմը, աշխարհից կտրված լինելը, գիտության լեզվին չտիրապետելը և էլի մի շարք գործոններ բերեցին գիտության հետընթացին, բարեբախտաբար այսօր հակառակ պրոցեսը նկատվում է:
-Ըստ Ձեզ, ի՞նչ պետք է անել՝ վիճակը շտկելու համար։
–Վիճակը բարելավելու համար պետք է մշակել մասնագետների որակավորման հստակ համակարգ՝ զանազանելու համար աշխատողին չաշխատողից: Արդար չի աշխատավարձերի հավասարությունը կամ անհասկանալի անհավասարությունը: Ակադեմիական համակարգը, նաև համալսարանը պետք է ազատվեն ցմահ գիտաշխատող, դասախոս պահելու իրենց պարտականությունից: Եթե այսօր այդ կորուստը չունենանք, վաղվա կորուստը ավելի մեծ է լինելու:
–Ի՞նչ կասեք վերջին երկու տարվա ընթացքում իրականացվող մրցանակների ու խրախուսական մրցանակաբաշխությունների վերաբերյալ։ Արդյո՞ք դրանք բավականաչափ փոխում են իրավիճակը։
–Նմանատիպ մրցանակաբաշխությունները խրախուսելու համար են, մեր դեպքում կարելի է համարել օգնություն: Դրանց չեմ մասնակցել, քանի որ կա տարիքային խտրականություն, ավելին՝ չեմ կարծում, որ շատ բան հնարավոր է փոխել այդկերպ: Դրանք կարող են միայն ժամանակավոր չհիասթափվելու, գնահատված լինելու ազդեցություն ունենալ: Դրամաշնորհ պետք է տալ որոշակի աշխատանք կատարելու համար (հաշվի առնելով արդեն արվածը) և ոչ թե, «ցույց տուր աշխատանքդ, որ օգնություն տամ»: Մրցանակ կարելի է տալ նրան, ով կառաջարկի գիտաշխատողի որակավորման լավ մշակված ծրագիր (կարծեմ նմանատիպ առաջարկներ կան): Համաձայն որակավորման արդյունքների էլ պետք է սահմանվի նորմալ աշխատավարձ և ոչ թե օգնություն, ոչ թե մինչև 35 տարեկաններին, այլ բոլորին:
–Ձեր կարծիքով, ո՞ր չափանիշն է ավելի լավ արտացոլում «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» մրցանակի անվանակարգը։ Ի՞նչ չափանիշներով արժե անցկացնել այս մրցույթը։
–Գիտաշխատողի «արտադրանքը» հոդվածն է։ Դրանց քանակը, ամսագրերի ազդեցության գործակիցը, հղումների թիվը միասին արտացոլում են կարևորությունը՝ բացառությամբ այն դեպքերի, որոնք ունեն տեղական կարևորություն: Վերջիններս հնարավոր է՝ հղումների թիվ չունենան, տպագրված լինեն ցածր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում, բայց լինեն շատ արժեքավոր Հայաստանի համար: Պետք է բոլորը հանգամանքները հաշվի առնվեն (տեսական, փորձարարական), այդ թվում նաև՝ բնագավառը: Եթե ֆիզիկան բոլոր ազգերի համար ֆիզիկա է, նույնը չի կարելի ասել, օրինակ, պատմության կամ լեզվի վերաբերյալ:
–Գիտաչափական ինչպիսի՞ մոտեցումներ է պետք կիրառել աշխատանքներում տվյալ հեղինակի ներդրումը գնահատելիս։
–Գերմանական դպրոցը ունեցել է հետաքրքիր ավանդույթ, որտեղ ղեկավարը հեղինակների շարքում ամենավերջում է դրվել, այսինքն, նա է կազմակերպել, ուղղություն, խորհուրդներ տվել, իսկ սկզբում, բնականաբար, կատարողներն են: Դե որոշեք՝ ով էր ավելի կարևոր:
–Որո՞նք են հայաստանյան երիտասարդ գիտնականի առջև ծառացած հիմնական խնդիրները։
–Այսօր երիտասարդները շատ ավելի մեծ հնարավորություններ ունեն տեղաշարժվելու. բոլոր ասպարեզների համար էլ բազմաթիվ կրթաթոշակներ, համագործակցություններ կան: Մեծ խնդիր ունի պետական համակարգը, խնդիր ունենք մենք բոլորս՝ «գիտելիքահեն երկիր ունենալու :)», այս երիտասարդներին չկորցնելու խնդիր:
–Եվ ո՞րն է դրանց լուծման ճանապարհը։
–Լուծման ճանապարհներից մեկը առաջին հերթին պետության ղեկավարների վերաբերմունքի վերանայումն է՝ գիտաշխատողի հանդեպ: Շատ կարևոր է նաև ոլորտում բարեփոխումների իրականացումը:
–Արդյո՞ք իսկական գիտնականը միայն նա չէ, որ զբաղվում է գիտությամբ՝ առանց հողեղեն-նյութական բաներին ուշադրություն դարձնելու, առանց բարձրաձայնելու իր խնդիրներից, արդյո՞ք գիտնականը չի դադարում գիտնական լինել այն պահից, երբ սկսում է մտածել իր գործով վաստակելու մասին։
–Բոլորն էլ, ի վերջո, աշխատում են՝ լավ ապրելու համար, նույնը վերաբերվում է նաև գիտաշխատողին։ Շատ ավելի լավ կլիներ, որ նա զերծ լիներ նմանատիպ հարցերով զբաղվելուց, նույնիսկ իր հոդվածների ազդեցության գործակիցները հաշվելուց: Գիտնականը կարող է աշխատել՝ առանց հողեղեն-նյութական բաների վրա ուշադրություն դարձնելու, միգուցե ավելի լավ, ու դրանից ստանալ ո՛չ պակաս հաճույք, բայց չեմ կարծում, որ ցանկալի վիճակում կհայտնվեն նրա երեխանները, ընտանիքը, հասարակությունն էլ լավ աչքով կնայի:
–Տեսնո՞ւմ եք արդյոք վերջին տարիներին դրական միտումներ՝ մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում։
–Լուրջ բարեփոխումներ չեմ տեսնում, միայն փոքրիկ բարեգործություններ: Սակայն, պետք է նշեմ, որ ԳՊԿ–ի կողմից վերջերս հայտարարված թեմատիկ ֆինանսավորման պայմաններում դրական փոփոխություններ կային, տեսնենք՝ գնահատման մակարդակը ինչպիսին կլինի:
–Որքա՞ն է կոռուպցիան տարածված գիտական աշխարհում։
–Կարծում եմ, հովանավորյալներ դեռ կան, իսկ կոռուպցիան ամենափոքր չարիքն է գիտության ասպարեզում։ Այն հավանաբար ավելի տարածված է կրթական համակարգում, որը շատ ավելի տագնապալի է: Այն մարդկանց, որոնք իրենց կոչումները գնել են, շատ հեշտ կլինի բացահայտել՝ լավ որակավորման համակարգ ունենալու արդյունքում: Ցավոք, Հայաստանում նույնպես ո՛չ ազնիվ գիտաշխատողներ կան: Բարեբախտաբար, բնության հետ գործ ունեցողները, եթե ազնիվ էլ չեն, սովորաբար ազնվանում են:
–Ինչքա՞ն ժամանակ եք աշխատել արտասահմանում, որտե՞ղ։ Ի՞նչ հիմնական տարբերություններ կթվարկեք Հայաստանում և դրսում գիտական աշխատանքով զբաղվելու հարցում։
–Աշխատել եմ՝ Փարիզի Պիեռ և Մարի Կյուրի 6 համալսարանում (2 ամիս), Նից Սոֆիա Անտիպոլիս համալսարանում (3 ամիս) և Մոնտպելլիե 2 համալսարանում (8 ամիս): Պայմանների տարբերությունները արդեն բազմիցս նշվել է: Անհամեմատելի են. բազմաթիվ գիտաժողովներ, հետաքրքիր հանդիպումներ, քննարկումներ: Ժամանակակից լաբորատորիաների, նյութերի առկայությունը, այլ աշխատանքների հասանելիությունը և հատկապես հասարակության հարգանքը, երբ իմանում են, որ դու գիտաշխատող ես:
–Գիտական աշխարհում գենդերային խնդիր կա՞, սեռը որևէ ազդեցություն թողնո՞ւմ է գիտական կարիերայի վրա։
–Նախկինում սեռային խնդիր կար՝ հատկապես ասպիրանտուրա ընդունվելու հետ կապված: Հիմա ավելի շատ են իգական սեռի ներկայացուցիչները, տղաների համար գիտության ասպարեզը շատ անհեռանկարային է՝ բացառությամբ շնորհիվ գիտելիքների՝ բանակից ազատվելու հանգամանքը:
–Ի՞նչ կասեք հետթեկնածուական կարգավիճակի(PostDoc) համակարգի վերաբերյալ. արդյո՞ք մասնագիտական աճի հեռանկարների տեսակետից պետք չէ արագորեն ներդնել այդ համակարգը Հայաստանում։
–Որոշակի ձևով պետք է գնահատվի արդեն հետդոկտորական աշխատանք արած թեկնածուն (որակավորման համակարգում): Հայաստանում դրա կիրառումը ցանկալի է, լավ կլիներ մրցույթներ լինեին նաև այս ձևակարգով՝ հետդոկտորական աշխատանք անելու համար, տարիքային շեմը բարձրացնելով մինչև 40-45, այսպիսով ընդգրկելով նաև այս սերնդին, որը շատ քիչ տոկոս է կազմում:
–Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր ապագան, մասնագիտական հետագա աճը, թե՞ արտասահմանում։
–Ցանկացած հայ գիտակից մարդ (իսկ գիտաշխատողը դրա վառ ներկայացուցիչն է) շատ ծանր է տանում Հայրենիքից հեռու լինելը՝ ինչքան էլ պայմանները լավ լինեն: Չեմ պատկերացնում իմ աշխատանքը՝ առանց արտասահմանյան լաբորատորիաներում արված հետազոտությունների, նմանատիպ սարքավորումներ ունենալն առայժմ երազանք է:
–Ի՞նչ կմաղթեք երիտասարդ գիտնականներին ու, ընդհանրապես, գիտական հանրությանն այս տարի։
Կցանկանայի, որ ոչ միայն գիտական հանրության, այլ ընդհանրապես Հայ հանրության մակարդակը ավելի բարձր լիներ, որ յուրաքանչյուրն իր աշխատանքը աներ ազնիվ և առավելագույնս: Հուսանք, որ շուտով Հայաստանում գիտաշխատող լինելը հպարտություն կլինի:
Մանե Հակոբյան
Փետրվարի 14-ին, ժամը 16.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության փողոցի թիվ 62 շենքի 134 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծառայությունից
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1946 թ. Ռ. Ղարաքեշիշյանի դին:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ուշադրություն, ուշադրություն
BlogNews-ը Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ մեկնարկում է մի նախագիծ, որի նպատակն է հասնել նրան, որ Հայաստանում և ոչ մի դպրոցական ֆինանսի պատճառով զրկված չլինի դպրոց հաճախելու հնարավորությունից:
Հետայսու BlogNews-ը և ԿԳՆ-ն համատեղ ուժերով անհրաժեշտ պարագաներ և այլ օգնություն կտրամադրեն բոլոր այն անապահով ընտանիքներին, որոնց զավակները ինչ-ինչ պատճառներով դպրոց հաճախել չեն կարողանում:
Մենք անթույլատրելի ենք համարում 21-րդ դարի Հայաստանում ֆինանսի պատճառով դպրոց հաճախելու հնարավորությունից զրկված երեխաների գոյությունը և կանենք հնարավորը՝ խնդիրը վերացնելու համար: Իհարկե, մեր նախաձեռնած այս գործում դու էլ չպետք է անմասն մնաս, սիրելի ընթերցող:
Եթե գիտես անապահով մի ընտանիք, որի զավակը հագուստ, գրենական պիտույքներ կամ այլ պարագաներ չունենալու պատճառով դպրոց չի հաճախում, խնդրում եմ իմաց տուր մեզ՝ նամակ գրելով editor@blognews.am հասցեին:
Նամակի վերնագրում նշիր «Օգնիր» բառը և նամակում պարտադիր նշիր այդ ընտանիքի հասցեն (ցանկալի է նաև հեռախոսահամարը) »:
Երկրում ժողովրդավարության և օրինականության մակարդակը միայն 5 տոկոսով է կախված առաջին դեմքի բնավորությունից: Նախագահը կարող է լինել նենգ և քինախնդիր, կարող է լինել հանգիստ և զուսպ` դրանով պայմանավորված են որոշակի երանգներ, ինչ-որ ոլորտների վրա դա կարող է դրական կամ բացասական ազդեցություն ունենալ, սակայն սկզբունքայնորեն դա որևէ բան չի որոշում: Այդ պատճառով ինձ երբեմն զարմացնում է, որ ոչ միայն շարքային քաղաքացիները, այլև մեկնաբանները, հասարակական, քաղաքական գործիչները սկսում են քննարկել նախագահի թեկնածուների անձնական արժանիքները կամ թերությունները: Բայց մենք երեխաների համար քավոր չենք ընտրում, որպեսզի կողմնորոշվենք նման հատկանիշներով: Օրինակ` Հրանտ Բագրատյանի բնավորությունը, եթե ռուսերեն դարձվածք օգտագործենք, «շաքար չէ»` նա բավականին գոռոզ է և բռնկուն, բայց հենց նա է ներկայացնում, գոնե ինձ համար, հասկանալի, ընկալելի առաջարկներ` երկրի վիճակը բարելավելու ուղղությամբ: Դրանից, ծրագրերից, գաղափարներից կախված է մեր կյանքի ևս 10 տոկոսը:
Եվ այսպես, 5 տոկոս նախագահի անձը, 10 տոկոս` նրա ծրագիրը: Իսկ մնացա՞ծը: Գիտեմ, որ խիստ ոչ ժողովրդահաճո միտք եմ արտահայտում, բայց մնացածը կախված է մեզնից: Ով էլ լինի նախագահը, վարչապետը կամ, ասենք, մշակույթի նախարարը, իրավիճակը նույնը կլինի, եթե մենք նրանցից չպահանջենք այն, ինչ մեզ պետք է: Որքան էլ բռնապետ լինեն նրանք իրենց բնավորությամբ, որքան էլ դատարկ և անիմաստ ծրագրեր ներկայացնեն, նրանք չեն կարողանա դիմադրել հասարակության երկարատև և կազմակերպված ճնշմանը: Իհարկե, հակառակն էլ կա` ցանկացած հրեշտակ իր հանճարեղ ծրագրով չի դիմանա իշխանությունը չարաշահելու գայթակղությանը, եթե հասարակական ճնշում չլինի: Վստահ եմ, որ եթե ուրբաթ օրերին դատախազության մոտ հավաքվի ոչ թե 100, այլ 10 000 հոգի, իշխանությունը ստիպված կլինի փոխել Տիգրան Առաքելյանի նկատմամբ իր անարդար վճիռը: Եթե նույնքան մարդ պահանջի Սյունիքի արոտավայրերը չհանձնել իրանցի անասնապահներին, ապա ոչ ոք չի համարձակվի դա անել:
Ամբողջ խնդիրն այն է` մենք իսկապե՞ս ցանկանում ենք, որ այդ և հարյուրավոր այլ խնդիրները լուծվեն, թե՞ պարզապես ուզում ենք «անհատապես» լավ ապրել և տարբեր իրական ու վիրտուալ անկյուններում բամբասել և փնթփնթալ սեփական, ինչպես նաև «էս ժողովրդի» դժբախտ կյանքից: Այդ առումով բացարձակապես անիմաստ են նախագահի թեկնածուների և այլ քաղաքական գործիչների նկատմամբ թե´ ագրեսիվ մերժողականությունը, թե´ կույր երկրպագությունը: Ինձ թվում է` բոլորովին չարժե դրա վրա էներգիա և ժամանակ ծախսել: Այդ մարդկանցից շատ քիչ բան է կախված, պայմանականորեն ասած` մեր կյանքի ընդամենը 15 տոկոսը: Մնացածը մեր ձեռքում է:
Առավոտ
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.