13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Երեկ առավոտյան, միջազգային շուկաներում ցնցումներ արձանագրվեցին, որոնք պայմանավորված էին ԱՍՆ բյուջեի ծախսերի հնարավոր կրճատումներով, ինչպես նաև Չինաստանի տնտեսությունում արձանագրված ոչ լավատեսական ցուցանիշներով:
Սրա արդյունքում հումքային ապրանքների գները բորսաներում սկսեցին կտրուկ նվազել: Հայաստանի համար սա զգալի է այնքանով, որ իջնում են նավթի և պղնձի միջազգային գները: Նավթի գների անկումը կարող է հանգեցնել Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների նվազմանը ինչպես դա եղավ 2009 թվականին: Սա կարևոր է նրանով, որ Հայաստան մտնող տրանսֆերտների ընդհանուր ծավալը համեմատելի է ՀՀ պետական բյուջեի հետ: Իսկ պղնձի և ընդհանրապես գունավոր մետաղների գների անկումը վատ ազդեցություն է թողնում Հայաստանի արտաքին առեւտրի հաշվեկշռի վրա, քանի որ Հայաստանից արտահանվող ապրանքների մի զգալի մասը գունավոր մետաղների հանքաքարերն են:
Հայկական ժամանակ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի խորհրդի հերթական նիստը:
Խորհուրդը նախ քննարկել և հաստատել է հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության 2012 թվականի հաշվետվությունը, հիմնադրամի 2013 թ. հաստիքացուցակը և գործադիր մարմնի պահպանման ապարատի ծախսերի նախահաշիվը:
Նախորդ տարիների ընթացքում հիմնադրամի կողմից հանրապետությունում ընդհանուր առմամբ հիմնվել է 254 հեկտար անտառածածկ տարածք, կառուցվել է 54 կմ ջրագիծ, 18 կմ ցանկապատ:
Ընթացիկ տարում՝ գարնանը, հիմնադրամը ծրագրում է Երևանի էրեբունի վարչական շրջանում 31 հեկտարի վրա կատարել անտառվերականգնողական աշխատանքներ: Շիրակի մարզում՝ Արթիկի տարածաշրջանում ևս 20 հեկտարի վրա կհիմնվի անտառածածկ տարածք:
Անդրադառնալով Երևանում կատարված անտառվերականգնողական աշխատանքներին և ծրագրերին՝ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը տեղեկացրել է, որ մայրաքաղաքն ընդհանուր առմամբ ունի 800 հեկտար անտառային ֆոնդ: Հեռուստաաշտարակի հարևանությամբ՝ 56 հեկտարի վրա տնկված անտառների կայացման հարցում արձանագրվել է լուրջ առաջընթաց, Էրեբունիում ևս հիմնվել է 65 հեկտար անտառ:
Նախատեսվում է առաջիկա տարիների ընթացքում մայրաքաղաքում, ընդհանուր առմամբ, իրականացնել 200-300 հեկտար անտառվերականգնողական աշխատանքներ:
Մուշեղ Ռաֆայելյանն ասպիրանտ է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում:
Իրեն համարում է բնավորությամբ ազատ մարդ. «և գիտությունը տալիս է ինձ այդ ազատությունը: Զբաղվելով գիտությամբ՝ ես անընդհատ փորձում եմ ստեղծել նորը, որը նույնպես ինձ ձգում է գիտության մեջ: Որոշեցի ֆիզիկոս դառնալ, որովհետև, իմ կարծիքով, գիտությամբ զբաղվելն ինձ մոտ ամենալավն է ստացվում: Երբ զգամ, որ, օրինակ, սպորտում ավելի լուրջ հաջողությունների կարող եմ հասնել, անպայման կփոխեմ մասնագիտությունս»:
Նախասիրություններն ու հետաքրքրությունները շատ լայն են և բազմերանգ` ծրագրավորում, երաժշտություն, գրականություն, տարբեր տեսակի խաղեր (շախմատ, բլոտ, պոկեր…) և այլն: Հետաքրքրվում է նաև բիզնեսով, քանի որ գտնում է, որ բիզնեսը նույնպես տալիս է գործողությունների բավականաչափ ազատություն: Առանձնահատուկ շրջադարձային պահեր իր կյանքում, որոնք արժանի են ուշադրության, չի առանձնացնում, կարծում է, որ դրանք դեռ առջևում են:
Մուշեղ, կոնկրետ ի՞նչ գիտական խնդիրների վրա եք աշխատել անցյալում և աշխատում ներկա պահին, ի՞նչ տպագրություններ, ինչպիսի՞ հաջողություններ ունեք ընդհանրապես։
Սկսել եմ զբաղվել գիտությամբ բակալավրիատի երրորդ կուրսից, երբ կուրսային աշխատանքիս ղեկավար ընտրեցի ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գևորգյանին: Միանգամից ասեմ, որ մինչև հիմա աշխատում եմ իր հետ: Ահա իմ կուրսային և դիպլոմային աշխատանքների վերնագրերը, որոնցից, կարծում եմ, կարելի է պատկերացում կազմել, թե ինչ գիտական խնդիրների վրա եմ աշխատել անցյալում և աշխատում ներկա պահին. 1. Կրկնակի պարուրայնությամբ քիրալ ֆոտոնիկ բյուրեղների օպտիկական հատկությունները, 2. Օպտիկական առանցքի կամայական կողմնորոշվածությամբ և կրկնակի անիզոտրոպությամբ, համասեռ միառանցք միջավայրում էլեկտրամագնիսական ալիքների անշրջելիությունը, 3. Հարթ էլեկտրամագնիսական ալիքները համասեռ, անիզոտրոպ միառանցք միջավայրում, 3. Անորոշ դիէլեկտրիկական և մագնիսական անիզոտրոպություններով խոլեստերիկ հեղուկ բյուրեղների օպտիկական հատկությունները:
Ի՞նչ միջազգային գիտաժողովներում ու այլ գիտական ֆորումներում եք ներկայացրել Ձեր աշխատանքները, ինչպիսի՞ արձագանքներ են դրանք ստացել։ Ի՞նչ միջազգային գիտական համագործակցություններում եք ընդգրկված։ Ինչպիսի՞ն է դրանց արդյունավետությունն ու օգտակարությունը։
Առաջին անգամ միջազգային գիտաժողովի մասնակցել եմ դեռևս բակալավրիատի չորրորդ կուրսում: Մինչ օրս, Հայաստանում և արտերկրում հինգ միջազգային գիտաժողովների եմ մասնակցել: Ինը գիտական աշխատանքների համահեղինակ եմ, և երեք գիտական հոդվածներ արդեն ավարտման փուլում են:
Կուզեմ առանձնացնել իմ վերջին ամիսների գիտական հաջողությունները: Նախ, ես առաջին անգամ սկսեցի աշխատել փորձարարական խմբի հետ` Ռոման Ալավերդյանի գլխավորությամբ: Հետազոտությունները վերաբերում են խոլեստերիկ հեղուկ բյուրեղների դիֆուզիայի և այդ բյուրեղների միջով լույսի տարածման հատկությունների ուսումնասիրությանը: Վերջիններիս հիման վրա դիմեցի և շահեցի ԿԳՆ Գիտպետկոմի` «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր-2012» դրամաշնորհ, որի իրականացման արդյունքում կհրապարակվեն նոր հոդվածներ և կկարողանամ մասնակցել միջազգային գիտաժողովի:
Վերջում կուզեի նշել նաև իմ ոչ փոքր գիտական փորձը գերխիտ աստղերի սառեցման խնդիրներում: Արդեն մեկուկես տարի ներգրավված եմ «Ուժեղ մագնիսական դաշտով կոմպակտ աստղերի սառեցման էվոլյուցիան ու կառուցվածքը» դրամաշնորհում՝ դոկտոր Հ. Գրիգորյանի ղեկավարությամբ: Այդ ժամանակահատվածում պրոֆ. Դ. Բլաշկեյի կողմից հրավիրվել եմ Վրոցլավի համալսարան, Լեհաստան՝ նշված գիտական ուղղություններով ուսումնասիրություններ կատարելու համար: Այնուհետև Դուբնայում մասնակցել եմ մի գիտաժողովի, իսկ վերջերս էլ` այդտեղ անցկացվող ամառային դպրոցին:
Ձեր աշխատանքներում քանի՞ համահեղինակ է ընդգրկված, և որքա՞ն մասն է դրանցում Ձեր անձնական ներդրումը։
Աշխատանքների մեծ մասի հեղինակները ես և Աշոտ Գևորգյանն ենք: Բայց վերջին երկու հոդվածների համահեղինակներ են նաև Հերմինե Ղարագուլյանը, Հայարփի Գրիգորյանը և Ռոման Ալավերդյանը: Այդ հոդվածները պարունակում են և՛ տեսական, և՛ փորձարարական արդյունքներ: Հոդվածների մեծ մասում իմ ներդրումը կայանում է տեսական հետազոտությունների կատարման մեջ, կատարում եմ մոդելավորում և համակարգչային հաշվարկներ:
Ձեր վերաբերմունքը՝ տարատեսակ մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխություններին։ Արդյո՞ք դրանք բավականչափ փոխում են իրավիճակը։ Ինչպե՞ս է պետք զարգացնել այս քայլերը, որպեսզի ավելի լուրջ փոփոխություններ տեղի ունենան։
Իհարկե, վերաբերմունքս դրական է: Այդպիսի մրցույթներն անշուշտ չեն կարող լուծել գիտության ֆինանսավորման հարցը, բայց կարող են փոխել հասարակության կողմից գիտության արժևորումը, խթանել այլ նման մրցանակաբաշխությունների անցկացումը, հանդիսանալ գիտության կազմակերպման խնդիրների և գիտական աշխատանքների գնահատման չափորոշիչների ակտիվ քննարկման առիթ:
Ձեր կարծիքով, գիտական աշխատանքների գնահատման չափորոշիչներից ո՞րն է ավելի կարևոր՝ տպագրությունների քանա՞կը, ազդեցության գործակի՞ցը, թե՞ հղումների թիվը։
Պետք է հաշվի առնել և՛ ինդեքսավորվող ամսագրերում տպագրությունների քանակը, և՛ տպագրությունների ամսագրերի ազդեցության գործակիցները, և՛ հոդվածների հղումների թիվը. բոլորն էլ կարևոր ցուցանիշներ են, ու ցանկալի է բոլորը հաշվի առնել միաժամանակ:
Որո՞նք եք համարում Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները։ Տեսնո՞ւմ եք լուծման ճանապարհներ։
Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրներից կառանձնացնեմ երկուսը: Առաջինը և ամենագլխավորն այն է, որ այստեղ երիտասարդ գիտնականի համար իր գիտական ապագան անկանխատեսելի է: Երկրորդը՝ ֆինանսների և նորագույն սարքավորումների սղությունն է: Այս և այլ խնդիրների լուծման ճանապարհները ես տեսնում եմ գիտության, արդյունաբերության, արտադրության և բիզնեսի համագործակցություններում:
Ինչի՞ հետևանք է Հայաստանում գիտության թերֆինանսավորումը, և տեսնո՞ւմ եք արդյոք լուծման ուղիներ։
Իմ կարծիքով, Հայաստանում գիտության թերֆինանսավորումը հետևանք է և՛ հասարակության կողմից գիտությունը չկարևորելու, և՛ անկախության տարիներին արժեհամակարգի խեղման, և՛ պետական օղակների վատ աշխատանքի: Իհարկե, գիտության թերֆինանսավորման գլխավոր պատճառներից է նաև այն, որ Հայաստանի Հանրապետություննայսօր բազմաթիվ չլուծված խնդիրներ ունի:
Ինչպե՞ս եք վերաբերվում գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը։ Արդյո՞ք գիտնականի միակ գործը չպետք է լինի բացառապես գիտությամբ զբաղվելը։
Ոչ, ես սկզբունքորեն դեմ եմ այդպիսի մոտեցմանը: Յուրաքանչյուրը պետք է սովորի պաշտպանել իր շահերը, այդ թվում և գիտնականները, այլապես, հավատացեք, գիտության ֆինանսավորման հարցը այդպես էլ չի լուծվի:
Տեսնո՞ւմ եք արդյոք վերջին տարիներին դրական միտումներ՝ գիտության կազմակերպման ու խրախուսման հարցերում։
Այո, որոշ դրական տեղաշարժեր տեսնում եմ:
Որքա՞ն է տարածված կոռուպցիան գիտական աշխարհում ։
Կարծում եմ, որ կոռուպցիան ամենաքիչը տարածված է հենց գիտական աշխարհում: Ես յոթ տարի է` սովորում եմ ֆիզիկայի ֆակուլտետում և նման բան չեմ նկատել:
Կա՞ գիտական աշխարհում գենդերային խնդիր։
Իմ կարծիքով՝ ոչ, գիտական աշխարհում գենդերային խնդիր չկա:
Ինչպե՞ս եք վերաբերում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգին. արդյո՞ք մասնագիտական աճի հեռանկարների տեսակետից պետք չէ արագորեն ներդրնել այդ համակարգը Հայաստանում։
Այո, PostDoc համակարգը կարող է խթանել երիտասարդ գիտնականների մասնագիտական աճը: Միգուցե կլինե՞ն և այլազգի երիտասարդ գիտնականներ, ովքեր կանեն իրենց PostDoc-ը այստեղ՝ Հայաստանում:
Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր ապագան, մասնագիտական հետագա աճը, թե՞ արտասահմանում։
Կարճաժամկետ գործողումներ արտասահման, մասնակցություն միջազգային գիտաժողովներին, ընդգրկվածություն միջազգային համագործակցություններում կամ ժամանակավոր աշխատանք դրսում հնարավոր են, բայց միանշանակորեն` իմ ապագան պատկերացնում եմ Հայաստանում:
Ի՞նչ կկամենայիք մաղթել երիտասարդ գիտնականներին ու, ընդհանրապես, գիտական հանրությանը։
Հայաստանի երիտասարդ գիտնականներին ու գիտական հանրությանը մաղթում եմ հանգիստ ու անփորձանք գործունեություն, որպեսզի առավելագույն ժամանակ կարողանան տրամադրել գիտությանը:
Մանե Հակոբյան
Երեկ Երևանում, հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել: Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արևմտյան Ա1 թաղամասի Անդրանիկի 48 շենքի բակում` մահացած աղջկա դի կա: Հարևաններից մեկը «ՀԺ»-ի թղթակցին պատմել է,, որ աղջիկն այդ շենքի բնակիչ չէ` ուղղակի սովորում էր 174 դպրոցում, և զարմացել է, թե ինչու է աղջիկն այդ շենքից ինքնասպանություն գործել: Հարևանուհին ասել է նաև, որ Սիրարփիի բաճկոնը հայտնաբերվել է 15-րդ հարկում, իսկ նա ինքնասպանություն գործել է 12-րդ հարկից: Նաև հավելել է, որ շրջանառվում են մի քանի վարկածներ: Դրանցից մեկն այն է, որ իբր աղջիկը ինքնասպանություն է գործել` ընկերոջ, կամ կրոնական դրդապատճառներից ելնելով:
Թերթը փորձել է զրուցել նաև 174 դպրոցի տնօրեն Գալյա Վասիլյանի հետ, սակայն ուսուցչուհիներից մեկը թղթակցին փոխանցել է, որ տնօրենը հայտնում է, որ հիմա խորհրդակցության է: Թերթի թղթակցի տպավորությամբ` խորհրդակցությունը կապված էր հենց դեպքի հետ, և դրան մասնակցում էին իրավապահները:
Սիրարփին բնակվում էր Հաղթանակ գյուղի` (Չորրորդ գյուղ) Ամառանոցային 1-ին տարածքում: Սիրարփիի քրոջ ընկերուհու տեղեկություններով` աղջիկը ինքնասպան է եղել ընկերոջ պատճառով, սակայն մանրամասներ ասել չի կարողացել, նշելով, որ դեռ ոչ մի բան պարզ չէ: Սիրարփիի քույրը` Անահիտը թերթի հետ զրույցում ասել է. «Ես գործի տեղն էի, մաման ա զանգել ասել, չգիտեմ, էնտեղ ասում են, որ հնարավոր ա իրան ինչ-որ մեկը հրած լինի, հաստատ իրա կամքով չի եղել: Ես ավել ոչ մի բան չգիտեմ, ոստիկանությունը պարզում ա, հնարավոր չի, որ ինքը նման քայլի գնար, էլ ավել բան խոսել չեմ կարա»,-հուզված նշել է Սիրարփիի քույրը, որը մինչ զրույցի սկսվելը ասել էր, որ, եթե ինքը խոսի, ապա իրենց տուն թերթի թթակիցը չպետք է այցելի, քանի որ հիմա ոչ մեկ ավել բան ասել չի կարող:Թերթը նշում է, որ Անահիտի ընկերուհին թերթի հետ զրույցում նշել է, որ Սիրարփին ուներ մեկ քույր և երկու եղբայր և ընտանիքը ոչ մի կերպ չի համակերպվում կատարվածի հետ: «Դա տարիքային զարգացման հիվանդություն է, թե ինչպես նա պատվով կկարողանա դուրս գալ` այլ հարց է, անպայման պետք է մանկավարժությունը իր խոսքն ասի, շրջապատը տվյալ դեռահասին ջերմությամբ վերաբերվի, բայց ոչ թե այնպիսի ջերմությամբ, որը շատ նման է բռնության»,- բացատրել է հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Պողոսյանը:
Հայկական ժամանակ
Լուսինե Սարգսյան։ Ավագ գիտաշխատող՝ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի Աստղադիտարանում և այցելող գիտաշխատող՝ Կորնելի Համալսարանում (ԱՄՆ)։ Ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու։ Ներկա դրությամբ Բյուրականի աստղադիտարանում գտնվում է արձակուրդում՝ նախատեսված` երեխայի խնամքի համար, սակայն աշխատում է Կորնելի Համալսարանում, քանի որ այնտեղ նման արձակուրդի իրավունք չունի։
Գիտության մեջ ակտիվ գործունեություն ծավալողի ահա՝ չոր ու ցամաք այսքան տվյալներ, բայց, կարո՞ղ է պատկերացնել այս տողերը կարդացողը, թե իրականում ինչքան դառնություն, վիրավորանք ու հիասթափություն կա միաժամանակ…
–Բարև Ձեզ, Լուսինե։ Ես լրագրող եմ և նյութեր եմ պատրաստում երիտասարդ գիտնականների մասին, հրապարակում եմ շարք՝ «Երիտասարդ գիտնականի ամբիոն» խորագրով։ Ձեզ դիմում եմ՝ որպես ակտիվ գիտնականի։ Խնդրում եմ պատասխանել մի քանի հարցի: Նախապես շնորհակալություն։ Հարգանքով՝
–Բարև Ձեզ, Մանե։ Անչափ շնորհակալ եմ, որ Ձեր հոդվածների միջոցով արտահայտվելու հնարավորություն եք տալիս երիտասարդներին։ Ես մանրամասն կարդացի հարցերը, սկսեցի դրանց պատասխանել, սակայն նյարդերս չդիմացան, ներեցեք, սակայն այն լրացնել պարզապես ի վիճակի չեմ։ Բավական երկար ժամանակ ես պայքարել եմ, սակայն անարդյունք, ես հույսս կտրել եմ որ Հայաստանում, հատկապես Բյուրականի աստղադիտարանում, որտեղի աշխատակից եմ համարվում, որևէ բան երբևէ կփոխվի։ Ես արդեն մի FaceBook-յան գրառման տակ գրել եմ իմ կարծիքը, այն է, որ ես այնքան եմ ամեն ինչից հիասթափված, որ հեռանում եմ հայկական գիտությունից, և հնարավոր է նաև ընդհանրապես գիտությունից (աշխատում եմ նաև Կորնելի համալսարանում)։ Երևի չեք հավատա, եթե ասեմ, որ իմ անձնական գումարների միջոցով ես համակարգիչներ եմ գնել աստղադիտարանի երիտասարդների համար, դրամաշնորհ եմ ստացել, որպեսզի նրանց թեմայի մեջ ընդգրկեմ, պայքարել եմ նրանց իրավունքների համար միջազգային դպրոցները կազմակերպելիս… սակայն այս ամենից մի բան եմ հասկացել, ամեն ինչ իզուր է և անիմաստ։ Քանի դեռ ղեկավար աթոռներին նստած են մարդիկ, ովքեր իրականում իրավունք չունեն այդ պաշտոններն ստանձնելու, ոչինչ երբեք չի փոխվի, թեկուզ և պետությունը միլիարդներ տրամադրի գիտությանը։ Հարգանքներով՝
Այնուամենայնիվ, Լուսինեն տեղի տվեց խնդրանքիս և պատասխանեց հարցերիս։
Այսպիսով՝ Պատասխաններ։
Ինչով ձգեց ինձ գիտությո՞ւնը։ Նորը «տեսնելու» և իմանալու իր «խոստումով»։ Սա ծնողներիս շնորհիվ է, մայրս միշտ սիրել է ֆիզիկան, իսկ հայրս մաթեմատիկան։ Մայրս փոքրուց եղբայրներիս և ինձ սովորեցնում էր հասկանալ մեզ շրջապատող երևույթները… Ես սովորում էի անգլիական թեքումով միջնակարգ դպրոցում, սակայն հետո, հետևելով ավագ եղբորս, ընդունվեցի ֆիզ.-մաթ. թեքումով դպրոց և այդ ժամանակ արդեն որոշեցի զբաղվել ֆիզիկայով։
Նախասիրություններից։ Սիրում եմ ֆոտոնկարչությունը… դա իմ տարերքն է… չնայած ոչ մի կերպ ժամանակ չեմ կարողանում հատկացնել դրան։
Կյանքիս և կարիերայիս ամենաշրջադարձային պահն իհարկե ապագա ամուսնուս հետ հանդիպումն էր՝ 2006 թ.-ին։
Գիտական խնդիրներց, տպագրություններից, միջազգային գիտաժողովներից, հղումներից… Որպես բակալավրի դիպլոմային աշխատանք՝ ուսումնասիրել եմ մոլորակաձև միգամածություններ։ Մագիստրոսական ավարտական աշխատանքս նվիրված էր բռնկվող աստղերի բռնկումների վիճակագրությանը, որը հետագայում տպագրվեց՝ որպես գիտական հոդված. իմ առաջին գիտական հոդվածը։ Մագիստրատուրան ավարտելուց հետո սկսեցի զբաղվել արտագալակտիկական աստղագիտությամբ։ Շատ մարդկանց հետ եմ աշխատել, քանզի յուրաքանչյուրից էլ սովորելու շատ բան ունեի։ Երբ Հայաստանում առաջին անգամ սկսվեց վիրտուալ աստղադիտարանի նախագիծը, ես ևս ընդգրկվեցի այդ նախագծի մեջ։
Թեկնածուական ատենախոսությունս նվիրված էր ինֆրակարմիր տիրույթում գալակտիկանների ուսումնասիությանը. պաշտպանել եմ 2010 թ.-ին։
Ներկայումս ընդհանուր առմամբ, ունեմ 21 գիտական հոդված, 12-ը՝ տեղական, 9-ը՝ արտասահմանյան ամսագրերում։ 8 հոդվածում հանդես եմ գալիս՝ որպես առաջին համահեղինակ։ Եվս երկու հոդված կտպագրվի արտասահմանյան ամսագրերում այս տարվա ընթացքում։
Մասնակցել եմ 2007 թ-ին անց կացված Joint European and National Astronomy Meeting-ին: 2007-ին աշխատանքս ներկայացրել եմ նաև Հռոմի համալսարանում կազմակերպված workshop-ին
Մանսակցել եմ 2001 և 2002 թթ. Վատիկանի աստղադիտարանի կողմից կազմակերպված ամառային դպրոցներին, Բյուրականի աստղադիտարանում կազմակերպված միջազգային ամառային դպրոցին 2006 թ.-ին։
2008թ-ին դասավանդել եմ Բյուրականի աստղադիտարանում կազմակերպված միջազգային ամառային դպրոցում, իսկ 2010-ին նաև հանդես եմ եկել որպես դպրոցի քարտուղար։
Վերջին տարիների իմ աշխատաքները նվիրված են տիեզերական փոշու էվոլյուցիային և կլանմանը։ Ուսումնասիրությունները կատարվում են ամերիկյան «Սպիտցեր» և եվրոպական «Հերշել» տիեզերական դիտակներից ստացված դիտումների հիման վրա։ Ասեմ, որ առաջին հերթին ուսումնասիրել ենք այդ դիտակների միջոցով մեր կողմից ներկայացված դիտողական ծրագրի հիման վրա ստացված սպեկտրները։ Արդյունքում հայտանբերել ենք ամենամեծ լուսատվությամբ օժտված ինֆրակարմիր գալակտիկաները, որոնք տիեզերական փոշու կողմից կլանման հետևանքով, կամ շատ թույլ են կամ պարզապես անտեսանելի են սպեկտրի տեսանելի տիրույթում։ Գնահատել ենք փոշու կլանման չափը, որի հետևանքով տիեզերքի ամենահզոր օբյեկտները՝ քվազարները, կարող են անտեսանելի լինել սպեկտրի տեսանելի հատվածում։ Բացատրել ենք հեռու ինֆրակարմիր տիրույթում գրանցվող մեկ անգամ իոնացած ածխածնի ատոմի ճառագայթման բնույթը։
Ինչ վերաբերում է հղումներին, ապա դրանց թիվը տարբեր է և հիմնականում, ինչը բնական է, հղումներն արված են արտասահմանյան ամսագրերում տպագրված հոդվածների վրա։
Որպես խմբի անդամ՝ ներգրավված եմ եղել ANSEF և CRDF դրամաշնորհների շրջանակներում կատարված աշխատանքներում։ 2011-ին, որպես խմբի ղեկավար, ինքս եմ ստացել ANSEF դրամաշնորհ։
Որպես հրավիրված գիտաշխատող՝ ներկա պահին աշխատում եմ Կորնելի համալսարանում մի նախագծի վրա, որը ֆինանսավորվում է NASA-ի կողմից։ Նպատակն է՝ ուսումնասիրել տիեզերական փոշու էվոլյուցիան։ Պետք է նշեմ, որ խումբը, որի հետ համագործակցում եմ, յուրահատուկ տվյալների բազա է ստեղծել, այն բավականին մեծ արձագանք է ստացել միջազգային գիտական հանրության կողմից, քանի որ, ի տարբերություն այս խմբի անդամների, շատ քչերը կարող են արդյունավետ մշակել «Սպիտցերի» դիտակից ստացված սպեկտրնեը։ Խմբի մեկ այլ կարևոր արդյունքներից է «Հերշելի» դիտակով ստացված սպեկտրերի վերլուծության ծրագիրը, որը փաստորեն առ այսօր համարվում է ամենաարդյունավետը։ Աշխատելով այս խմբի հետ՝ ես հնարավորություն եմ ստացել թեստավորել և առաջինը կիրառել մշակման այդ ծրագրերը։
Ինչ վերաբերում է Բյուրականի աստղադիտարանում ունեցած աշխատանքին, ապա ընդգրկված էի մի խմբում, որը զբաղվում է հայկական վիրտուալ աստղադիտարանի ստեղծմամբ։ Խումբը սերտորեն համագործակցում էր Հռոմի համալսարանի հետ։ Արդյունքում՝ թվայնացվել են Բենյամին Մարգարյանի կողմից իրականացված հայտնի առաջին շրջահայության թիթեղները (որն, ի դեպ, թվայնացման առաջին փորձն էր Հայաստանում) Իտալական կողմի օգնությամբ ստեղծվել է թվայնացված թիթեղների մշակման ծրագիրը և տվյալների առաջին բազան։ Խումբը համագործակցում է նաև ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի հետ, որի արդյունքում նմանատիպ տվյալների բազա ստեղծվել է նաև Հայաստանում, սակայն, ի տարբերություն իտալականի, այն համապատասխանում է վիրտուալ աստղադիտարանների ստանդարտներին։ Երկար ժամանակ է՝ չեմ աշխատում այդ խմբի հետ։
Ցավոք, աստղադիտարանն ունեցել է միայն մեկ բարեհաջող համագործակցություն այլ հիմնարկի հետ, այն է՝ վերը նշված Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի, սակայն, կարծում եմ, որ այն բավականին արդյունավետ էր։ Ինչ վերաբերում է արտասահմանյան կապերին, ապա նման կապերը շատ էին, սակայն աստիճանաբար թուլանում են՝ տիրող բացասական երևույթների պատճառով, քանի որ օտարերկրացի գիտնականները կամաց-կամաց հիասթափվում են՝ տեսնելով աստղադիտարանում տիրող վիճակը։ Այս ամենի մեղավորը՝ ինչպես մեր գիտական աշխատանքների մակարդակի անկումն է, այնպես էլ մեր գիտական միջավայրում գոյություն ունեցող կառուցվածքային խնդիրները։
Գիտական մրցանակներից և դրամաշնրհներից… Երկու անգամ արժանացել եմ Հայկական աստղագիտական ընկերության կողմից սահմանված մրցանակին, և մեկ անգամ Գյուլբենկյան մրցանակին։ Անձամբ ես ոչ մի նշանակություն չեմ տալիս նման մրցանակներին, քանի որ առավել պատվաբեր եմ համարում ավագ սերնդի հարգալից վերաբերմունքը երիտասարդի հանդեպ, քան ինչ–որ թղթի կտոր, որը ստանալուց հետո էլ երիտասարդը մնում է ստվերում։
Իմ աշխատանքներում համահեղինակների քանակը կախված է աշխատանքի բնույթից և ծավալից, կարող է լինել մեկ, կարող է լինել 7 և ավելի։ Վերջին հոդվածումներում տեխնիկական բոլոր լուծումները հիմնականում իրականացնում եմ ես, այն է՝ տվյալների բեռնում, համեմատում և մշակում։ Լիարժեքորեն ներդրում ունեմ նաև գիտական հատվածում։
Թե որոնք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառներն ու խորքային արմատները հարցին դժվար է հակիրճ պատասխանել, քանի որ սա ամենացավալի թեման է հայաստանյան ցանկացած գիտնականի համար։ Իհարկե, հիմնականում, որպես պատճառ, բերվում է պետության կողմից ոչ արժանի վերաբերմունքը և փոքր չափի ֆինանսավորումը։ Ես համակարծիք եմ, սակայն կարծում եմ նաև, որ խնդիրը նաև կառուցվածքային է` ֆինանսականին զուգահեռ։ Վերջինիս վերաբերյալ շատ են եղել արտահայտվողները, քննարկենք մյուսը։
Ամբողջ աշխարհում Ակադեմիաները վեր են ածվել հանրային կազմակերպությունների, իսկ մեզ մոտ այն դեռևս շարունակում է պահպանել Խորհրդային ժամանակներից եկող իր դիրքը։ Ակադեմիայի կազմում գտնվող ինստիտուտների կարգավիճակը նման է ստրուկի կարգավիճակին, ինստիտուտները չեն կարող ընտրել իրենց տնօրեններին, ակադեմիան է որոշում թե ով պետք է լինի տնօրեն և ով` ոչ, և կյանքը ցույց է տվել, որ գիտաշխատողների կարծիքը, մեղմ ասած, չի համընկնում Ակադեմիայի ընտրության հետ։ Բոլոր զարգացած երկրներում վաղուց կիրառվում է բավականին դրական մի մեթոդ։ Հիմնարկի տնօրենի ընտրության ժամանակ հայտարարվում է բաց մրցույթ և թեկնածուների ցանկն ուսումնասիրվում է անկախ փորձագետների կողմից՝ որոնց անդամներ են հանդիսանում տվյալ հիմնարկի հետ բոլորովին կապ չունեցող գիտնականներ, ինչպես նաև օտարերկրացի գիտնականներ՝ ապահովելով օբյեկտիվ քննարկումներ, որի արդյունքում ընտրվում է այն թեկնածուն ով ներկայացնում է տվյալ հիմնարկի զարգացմանն ուղղված լավագույն ռազմավարական ծրագիրը։ Իսկ մեզ մոտ որոշումը կայացնում են ակադեմիական խորհրդի անդամները, արհամարհելով օտարերկրացի գիտնականի առաջարկը կամ անհանգստությունը։
Ակադեմիան համարում է, որ հիմնարկի տնօրեն կարող է լինել միայն հոդվածներ տպագրող, դոկտորականը պաշտպանած անձնավորությունը՝ առանց հաշվի առնելու տվյալ անձի ադմինիստրատորական ունակությունները և կարողությունները։ Կրկին անդրադառնանք միջազգային փորձին, որտեղ բազմաթիվ են այն դեպքերը երբ տնօրեններ են դառնում տվյալ բնագավառում մասնագիտություն ստացած, սակայն երկար տարիներ զուտ գիտական գործունեություն չծավալած, բայց ադմինիստրատորական աշխատանքում փայլուն հաջողությունների հասած անձիք։
Կարծում եմ, որ պետք է զուգահեռաբար իրականացնել գիտության ղեկավարմանն ուղղված բարեփոխումներ, քանի որ առանց այդ բարեփոխումների, տրամադրված գումարները փոշիանալու են։
Վերջին երկու տարիների ընթացքում իրականացվող տարատեսակ մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխությունների մասին դրական վերաբերմունք չունեմ, այդ իսկ պատճառով երբեք չեմ մասնակցել, քանի որ ոչ թե մրցանակներն են կարևոր, այլ ֆինանսների նպատակային ուղղումը, այն է՝ օգնել երիտասարդներին ստեղծել իրենց լաբորատորիաները և նորմալ աշխատանքային պայմաններ։ Այնինչ, այս մրցանակներն ավելի շուտ նմանվում են մրցանակը սահմանող կազմակերպության կամ անձի էժանագին ինքնագովազդի՝ նկատի ունենալով, թե իրականում նրանք որքան ներդրումներ կարող էին կատարել գիտության զարգացման մեջ։ Ավելի լավ կլիներ, օրինակ, «Ծառուկյան» հիմնադրամի անունը գրվեր ոչ թե մի թղթի կտորի վրա, որը լավագույն դեպքում փակցվելու է պատին, այլ փոխարենը գրված լիներ գիտական լաբորատորիայի մուտքի մոտ՝ որպես լաբորատորիայի ստեղծմանը նպաստած կազմակերպություն։
Գիատական աշխատանքների լիարժեք գնահատականի համար, անհրաժեշտ է հաշվի առնել և՛ տպագրությունների քանակը, և՛ հղումների թիվը։ Գիտնականի համար պատվաբեր եմ համարում միջազգային ազդեցության մեծ գործակից ունեցող ամսագրերում տպագրվելը, սակայն պետք է հաշվի առնել, որ շատ դեպքերում շատ լավ աշխատանքներ չեն կարողանում տպագրվել նման ամսագրերում, քանի որ դրանք հիմնականում վճարովի են։ Այո, անչափ կարևոր են նաև հղումները։ Այնպես որ, անհրաժեշտ է երկուսն էլ հաշվի առնել։
Բերեմ մեկ օրինակ. աստղագիտության դեպքում մենք ունենք մեր տեղական ամսագիրը, որը ժամանակին բավականին հարգի և պատվաբեր ամսագիր էր, սակայն խորհրդային կարգերի փլուզման հետ այն ևս անկում ապրեց։ Շատ կուզեի, որպեսզի այդ ամսագիրը կրկին գտնի իր տեղը։ Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ մինչ այժմ խմբագրությունը պահանջում է հեղինակներից՝ հոդվածները ներկայացնել ռուսերեն լեզվով, իսկ դրանից հետո թարգմանվում են անգլերեն, այն էլ՝ բավականին անմակարդակ ձևով՝ խեղաթյուրելով աշխատանքի իմաստը։ Ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ինչու է խմբագրությունն ամեն կերպ հրաժարվում տպագրել անգլերեն լեզվով։
Վերջերս մենք հոդված էինք ներկայացրել խմբագրություն՝ գրված անգլերեն լեզվով։ Մեզ ստիպեցին այն թարգմանել ռուսերեն, որից հետո միայն այն տպագրվեց։ Դրանից հետո ստանում ենք նրանց կողմից ներկայացված անգլերեն տարբերակը՝ աննկարագրելի անգրագետ թարգմանությամբ։ Կարծում եմ, սա խոսուն օրինակ է, թե ինչու է կարևոր տպագրվել օտարերկրյա բարձր ցուցանիշ ունեցող ամսագրերում, քանի որ զարգացած գիտական աշխարհը կարդում է ոչ թե վերոնշյալ որակի ամսագիր, որն ունի անհամեմատ ավելի ցածր գործակից, այլ միջազգային ամսագրերը, հետևաբար և հղումները կլինեն միջազգային տպագրությունների վրա։
Տեսական և դիտողական գիտությունները չի կարելի գնահատել միևնույն չափորոշիչներով։ Դրանք տարբերվում են իրենց բնույթով։ Տեսաբանը կարող է աշխատել՝ հիմնվելով արդեն իսկ գոյություն ունեցող տվյալների վրա, սակայն դիտողական գիտությամբ զբաղվողների աշխատանքների հաջողությունները կախված են լաբորատոր աշխատանքների հետ։ Իսկ մեր օրերում, ինչպես գիտենք, լաբորատորիաները գտնվում են շատ վատ վիճակում։ Ինչպե՞ս կարելի է վերջիններից պահանջել նույնչափ արդյունավետ աշխատանք, որքան որ տեսաբաններից, եթե նրանք չեն կարողանում ստանալ ուսումնասիրության համար անհրաժեշտ արդյունքները։ Այնպես որ, նախ պետք է պայմաններ ստեղծել դիտողական գիտությամբ զբաղվողների համար, որից հետո միայն պահանջել նրանցից ակտիվ աշխատել։
Ինչ վերաբերում է աստղագիտությանը, ապա մենք ունենք բավականին հարուստ տվյալների բազաներ, այն է՝ դիտողական տվյալներ։ Այնպես որ, այս խնդիրը մի փոքր մեղմ է մեր դեպքում։ Սակայն միայն տվյալների բազաներից օգտվելու հետևանքով ուսումնասիրությունների շրջանակները նեղանում են. պարզ է, որ ամեն ինչ չէ, որ հասանելի է այդ բազաներից։ Կան ուսումնաիրություններ, որոնք պահանջում են նոր դիտողական նյութ, սակայն, օրինակ, մեր աստղադիտարանում այն պարզապես հնարավոր չէ իրականացնել։
Բերեմ մեկ օրինակ. մեր աշխատանքների ընթացքում անհրաժեշտություն առաջացավ նոր դիտումներ իրականացնել։ Հետևաբար, ներկայացրեցինք 2.6 մետրանոց դիտակի միջոցով դիտողական ծրագիր, դիտումները սարսափելի էին, քանի որ ամբողջ գիշերվա ընթացքում հնարավոր եղավ դիտել 3 օբյեկտ, որոնց որակը սարսափելի էր։ Մեր դիտակի որակը ստուգելու համար խնդրանքով դիմեցինք Կորնելլի համալսարանի HBO 0.65 մետրանոց դիտակով դիտումների համար։ Կես գիշերվա ընթացքում դիտեցինք մոտ 10 օբյեկտ, իսկ ստացված արդյունքներն իրենց բարձր որակով անհամեմատելի էին։
Թե արդյոք ինչպե՞ս գնահատել կոլաբարացիաների շրջանակներում կատարված աշխատանքները և h-ինդեսքն այս դեպքում օգտակա՞ր է… այս հարցին կտամ այսպիսի պատասխան՝ երբեք գիտական աշխատանքը մի փորձեք վերածել շոուի։ Երբեք էլ հնարավոր չէ գտնել աշխատանքների գնահատման լավագույն չափորոշիչ։ Միանձնյա աշխատությունների դարն ավարտվել է, քանի որ մեր օրերում տվյալներն այնքան շատ են, որ մեկ հոգին դրանք ուսումնսաիրել չի կարող։ Կոլաբորացիաների ժամանակ յուրաքանչյուրն ունի իր ներդրումը և չի կարելի ասել մեկի ներդրումը քիչ է և ոչ կարևոր, մյուսինը ավելի շատ և կարևոր։ Այդ իսկ պատճառով, ևս մեկ անգամ պետք է նշեմ, այս մրցանակներն անօգուտ են։
Սարսափելին այն է, որ մեր ղեկավար անձիք մրցունակություն բառը սխալ են հասկանում, դրանք ոչ թե այս կամ այն անձի կողմից հրատարկված հոդվածների քանակի կամ որակի գնահատումն է, այլ գիտական խմբերի կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ստացված հետաքրքիր և կարևոր արդյունքները։ Այս մրցանակների միջոցով նրանք փորձում են ֆինանսավորման ավելացման մասին բարձրաձայնող երիտասարդների բերանը փակել՝ ասելով, թե լավ աշատեք՝ մրցանակ ստացեք։ Այդ մրցանակի շրջանում ստացված գումարը երիտասարդը ծախսեց մեկ կամ երկու ամսվա ընթացքում, իսկ դրանից հետո տարվա մնացած ամիսները պետք է ապրի նույն չարքաշ աշխատավարձով։
Մրցանակների փոխարեն ես կխնդրեի օգնել գիտնականներին՝ վերականգնել իրենց լաբորատորիաները, օգնել ստեղծել մարդկային աշխատանքային պայմաններ և աշխատավարներ, այդ դեպքում մենք՝ գիտնականներս, ինքնե՛րս մրցանակներ կսահմանենք մեզ օգնող անհատների կամ կազմակերպությունների համար։
Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրներից մեկը ավագ սերնդի բացասական վերաբերմունքն է երիտասարդների հանդեպ։ Սա խորհրդային տարիներից ժառանգած դժբախտություն է, որից ոչ մի կերպ չի ստացվում ձերբազատվել։ Եվ քանի դեռ ղեկավար աթոռներին նստած են նման մարդիկ, ես ոչ մի լուծում այդ խնդրի համար չեմ տեսնում։ Քանի որ միակ լուծումը պետք է լինի կառուցվածքային՝ սերնդափոխության ֆոնի վրա։
Երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը տարբեր հարթակներում լավ եմ վերաբերվում։ Շատ ուրախ եմ՝ նման նախաձեռնությունների գոյության համար։
Գիտնական լինել, չի նշանակում գլուխը կախ զբաղվել միայն գիտությամբ և թույլ տալ նվաստացուցիչ վերաբերմունք իր հանդեպ։ Գիտնականը պետք է վաստակի ավելի շատ, քան հավաքարարը կամ քարտուղարուհին, ավելի շատ, քան խորհրդարանում նստած պատգամավորը։ Եթե չլինեին միջուկային ֆիզիկայի մասնագետները, ապա չէր լինի ինտերնետ հասկացողությունը, չլիներ տեսաբանների մի խումբ, չէր լինի մալուխային օպտիկան և մեծ արագության ինտերնետը։ Մեր նախագահին, նախարարներին կամ պատգամավորներին ի՞նչ է թվում, այս ամենը մարդկությանը երկնքից Աստվա՞ծ է նվիրել։
Վերջին տարիներին մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում ոչ մի դրական տեղաշարժ չեմ տեսնում։ Ինչ էլ որ կազմակերպվում կամ արվում է, նման է շոուի։ Լավագույն օրինակն է Համբարձումյանի անվան մրցանակը։
Այն որ կոռուպցիա կա նաև գիտական աշխարհում, փաստ է։ Անձամբ ես դրանից չեմ տուժել, սակայն, այո, նման դեպքերի մասին գիտեմ, թե ինչպես են երիտասարդին զրկել դասավանդման իրավունքից՝ այն տալով այնպիսի մարդկանց, ովքեր, մեղմ ասած, պատկերացում անգամ չունեն այն ոլորտից, որը պետք է դասավանդեն։ Եվ սա այն դեպքում, երբ երիտասարդն, ի տարբերություն նրանց, տիրապետում է ժամանակակից գիտական նորություններին, ի տարբերություն նրանց 60 տարվա վաղեմություն ունեցող գիտելիքների։
Արդյունքում տուժում են ուսանողները։ Ես աշխատում եմ ուսանողների հետ, վիճակը սարսափելի է, նրանք շատ ընդունակ և խելացի են, սակայն ոչնչի չեն տիրապետում, այնպիսի տպավորություն է, թե նրանց կողմից վճարված ուսման վարձավճարները չեն ծառայում իրենց նպատակին։ Նրանք ավարտում են համալսարանը՝ ստանալով դիպլոմ, որը պարզապես թղթի կտոր է և հետևում չկա գիտելիք։ Պարզ է, որ այդ ուսանողը ավարտելուց հետո երկար ժամանակ է կորցնում՝ փորձելով տիրապետել ժամանակակից խնդիրներին, ծրագրերին և սարքավորումներին։
Հայաստանում և դրսում գիտական աշխատանքով զբաղվելու հիմնական տարբերությունների մասին… Առաջին գիտական գործուղումս եղել է 2002 թ.-ին։ Գործուղումների տևողությունները տարբեր էին՝ սկսած 2 շաբաթից մինչև 2 ամիս։ Տարբեր ծրագրերի հիման վրա գործուղվել եմ Ֆրանսիա, Իտալիա, Հունաստան, Գերմանիա և ԱՄՆ։ Հայաստանում և արտերկրում իրականացվող գիտական աշխատանքները պարզապես անհամեմատելի են։
Հայաստանում աշխատանքային պայմաններ չկան, ինտերնետը, որն անչափ կարևոր է գիտական աշխատանքի համար, սարսափելի վիճակում է, չկան հզոր համակարգիչներ։ Այն ծրագիրը, որով ես հիմա աշխատում եմ, պահանջում է բավականին հզոր համակարգիչ, չեմ կարծում, թե աստղադիտարանը կարող է ինձ ապահովել նման համակարգչով, այդ իսկ պատճառով Կորնելի համալսարանն է տրամադրել համակարգիչը։ Ցավոք, ամեն ինչ միակողմանի է ցանկացած համագործակցության դեպքում, ամեն ինչով ապահովում է օտարերկրյա կողմը։ Մենք օգտագործում ենք կորպորատիվ ծրագրավորման լեզու, որը շատ թանկ արժե, պարզ է, որ աստղադիտարանը երբեք իրեն թույլ չի տա՝ գնել այդ ծրագիրը։ Այն օրինական ճանապարհով օգտագործելու համար նվեր էինք ստացել այդ ծրագրով հագեցած մի համակարգիչ, սակայն այն գողացվել էր, իսկ տնօրինությունն այդպես էլ ոչինչ չարեց գտնելու համար։
Ինչ վերաբերում է գենդերային խնդրին, ասեմ, որ արտերկրում նման բան չեմ նկատել, իսկ Հայաստանում ինքս եմ դրա միջով անցել։
Երիտասարդ գիտնականներին ու ընդհանրապես գիտական հանրությանը դժվար է որևէ բան մաղթել, երբ ինքդ արդեն հույսդ և հավատդ լիովին կորցրել ես։ Դժվար է նրանց խորհուրդ տալ պայքարել, քանի որ պայքարի դուրս եկողները արդյունքում պատժվում են։
Եվ վերջապես վերջին «ավանդական» հարցը Լուսինեին. -Երկարաժամկետ տեսլականով՝ Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր ապագան, մասնագիտական հետագա աճը, թե՞ արտասահմանում։
–Տարիներ շարունակ պայքարել եմ, որպեսզի մի դրական բան փոխվի աստղադիտարանում, սակայն ապարդյուն, և այլևս ինձ Հայաստանյան գիտության մաս չեմ կարողանում պատկերացնել։ Տեսնելով ընկերներիս անելանելի վիճակը Հայսատանում, չեմ կարողանում հանգիստ սրտով կարիերա ստեղծել արտերկրում։ Միակ լուծումը տեսնում եմ գիտությունից ընդհանրապես հեռանալում։
Մանե Հակոբյան
Ս/թ. փետրվարի 27-ին հայկական ԶԼՄ-ում և սոցիալական կայքերում տարածվեց տեղեկատվություն ԵՊՀ տարածքում տեղի ունեցած տհաճ միջադեպի մասին, որին ակամա մասնակից էին դարձել ջավախքցի մի քանի ուսանողներ: Ոմն Գևորգ Մելքոնյանի մտածված սադրանքով այդ ուսանողների չգիտակցված և սխալ քայլը պետք չէ ընդհանրացնել և տարածել Մայր Հայրենիքում ուսումնառող ջավախքցի մյուս ուսանողների վրա: Ջավախքցի ուսանողները մշտապես աչքի են ընկել իրենց պատվախնդրությամբ, ուսումնատենչությամբ և հասարակական ակտիվությամբ: Ջավախքցին հայ ժողովրդի անբաժան և արժանավոր մասնիկն է: Բոլոր ժամանակներում ջավախքցիները նշանակալի դերակատարում են ունեցել Մայր Հայրենիքի հասարակական, քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային ասպարեզներում: Ջավախքցին Շառլ Ազնավուրն է, Ջիվանին է, Վահան Տերյանն է, Վարդգես Սուրենյանցն է, Հակոբ Կոջոյանն է, Լուսինե Զաքարյանն է, Կարպ Խաչվանքյանն է, գուսան Հավասին է, Դերենիկ Դեմիրճյանն է, Գուրգեն Դալիբալթայանն է և հայ ժողովրդի բազմաթիվ արժանավոր այլ զավակներ: Մեզ համար առնվազն տարօրինակ է, որ ինչ-որ մի միջադեպ հիմք ընդունելով և տուրք տալով գավառամտությանը, կրկին տրվում ենք մեր ազգի համար խիստ վնասակար հատվածականության դրսևորումներին: Մենք դատապարտում ենք այս տխուր իրողությունը: Մենք դատապարտում ենք ԵՊՀ-ի մոտ տեղի ունեցած միջադեպը: Մենք դատապարտում ենք ուսանողությանը քաղաքական ինտրինգների մեջ ներքաշելու գործողությունները: Մենք հույս ունենք, որ այս միջադեպի սադրիչներն արժանավույնս կպատժվեն:
«Ջավախք» երիտասարդական միություն Ջավախքի մտավորականների ֆորում
Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Բարեկամնե՛ր,
«Կարմիր Խաչի» հիվանդանոցում եմ․ խնդրում եմ այցելութեան չգալ։ Փորձում ենք վերականգնուել՝ օրեկան 7-8 միջոցառում։ Ես դեռ շատ հեռու եմ ինքս ինձնից՝ անցեալում եղածիս 10, առավելագոյնը՝ 20 տոկոս։ Մտադիր եմ կիրառել իմ իմացածը․․․ եթէ կարղանամ։
Մահափորձը յետաքննողները իրենց տարօրինակ են պահում․ կատարողներին բացահայտնել են բայց ոչ մի առաջընթաց։ Երեւի բավարար անկախութիւն չունեն։ Դա կարող է նաեւ վտանգավոր լինել․․․»:
1917 թվականի բոլշևիկյան հեղափոխությունից հետո մտավորականների, մասնագետների մի մասը լքեց երկիրը, մյուս մասը մնաց և շարունակեց բարեխղճորեն զբաղվել սեփական գործով` դիմանալով կյանքի դժվարին պայմաններին, հավատարմություն չհայտնելով «կարմիրներին», բայց նաև չհակադրվելով նրանց: Այդպիսի «ապաքաղաքական» մասնագետներին Տրոցկին արհամարհանքով անվանում էր «ուղեկիցներ» [попутчики]` ընդգծելով այդ մարդկանց ժամանակավոր կարգավիճակը. նրանք` մեր` բոլշևիկներիս կողքին են այնքան ժամանակ, մինչև որ մենք կունենանք մեր` սեփական կադրերը, որից հետո մենք այդ «ուղեկիցներին» կոչնչացնենք: Պետք է ասել, որ դա տեղի ունեցավ շատ ավելի վաղ, քան ենթադրում էր այդ ընթացքում «ժողովրդի թշնամի» հայտարարված այդ հեղափոխականը, և նման խելահեղ քայլի հետևանքները մենք զգում ենք առայսօր: Հարգելով «ապաքաղաքական» մտավորականությանը և ստեղծելով սեփականը` «կարմիրը», մենք տասնամյակներով հետ գցեցինք գիտությունը, կրթությունը, հասարակությունը` դարձնելով վերջինիս գործողությունները «բնազդային», անուղեղ: Մտածողության այս ոճը շարունակում է գերիշխող լինել նաև անկախ Հայաստանում: Այդ մտայնությունից ծնվում է հետևյալ հարցը` իսկ ինչո՞ւ դու ժողովրդի կողքին չես: Հատկապես զավեշտական է, իհարկե, երբ այդ հարցը տալիս են մարդիկ, որոնք արդեն 20 տարի է` Հայաստանում չեն` 90-ականներին այստեղ չեն մրսել, սոված չեն մնացել առավել ևս` ռազմաճակատում չեն եղել: Սրբորեն հարգում եմ ազատ տեղաշարժվելու իրավունքը` այդ մարդիկ որոշել են իրենց կյանքը կազմակերպել այլ երկրներում, բայց երբ նրանք մեզ` Հայաստանում ապրողներիս, կոչ են անում լինել միասնական կամ լինել ժողովրդի կողքին, դա բավականին ծիծաղելի է: Ո՞վ է ժողովրդին ավելի մոտ այն մայրը, որը 90-ականներին նավթավառի լույսի տակ երեխա է լույս աշխարհ բերել և հիմա, ապրելով այստեղ, ոչ մի քաղաքացիական ակտիվություն չի դրսևորում, թե՞ Գլենդելի արմավենիների տակ ազգի դարդերի մասին փիլիսոփայող նախկին հայաստանցին: Ժողովրդի, այսինքն` իրականում սեփական քաղաքական թիմի կողքին լինելը թեստ չէ, որով հնարավոր է գնահատել մարդու մտավոր և բարոյական որակը: Մի անգամ չէ, որ լսել եմ` պաշտոն կստանան [կամ ստացել են] նրանք, ովքեր իմ կողքին պայքարել են: 90-ականների սկզբին նման բան արդեն եղել է` «պոպուտչիկներից» ազատվել են շատ արագ: Դրա արդյունքը հայտնի է: Բարեբախտաբար, Րաֆֆի Հովհաննիսյանը [հավանաբար, իր ոչ խորհրդային ծագման պատճառով] փորձում է դուրս գալ բոլշևիկյան կաղապարներից: Կապանում խիստ ընդդիմադիր հոծ զանգվածի առաջ Րաֆֆին քաջալերեց ոմն Մագդայի, որը սեփական նախաձեռնությամբ կամ Լիցկայի դրդմամբ բարձրացավ հարթակ և սկսեց պաշտպանել «քրեածին» մարզպետին: Եվ դա ճիշտ է` Մագդան նույնպես ժողովրդի ներկայացուցիչ է:
Առավոտ
ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Խաչատուր Խաչատրյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր է, դոկտորական ատենախոսությունը` վերտառված «Կրիտիկական դեպքում ոչ կոմպակտ օպերատորներով որոշ ոչ գծային ինտեգրալ և ինտեգրա—դիֆերենցիալ հավասարումների լուծելիության հարցեր», պաշտպանել է 2011 թ.-ին` Ա.01.02-դիֆերենցիալ հավասարումներ մասնագիտությամբ:
Գիտության մեջ Խաչատուրին ձգում է դրա անսահման և անեզր լինելը: Գիտությունն այն բնագավառն է, որ իր առավել գեղեցիկ և հետաքրքիր դեմքը պահում է խորքում, և ոտք դնելով գիտության զարմանահրաշ աշխարհ` կանգ առնել այլևս հնարավոր չէ:
…Նախասիրությունների շարքում առաջին տեղում է ֆուտբոլը, երկրպագում է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին, միշտ հաճախում է մարզադաշտ: Բարձր է գնահատում Ա. Էյնշտեյնի հայտնի ասույթը. «Որքան էլ մեծ ու ազնիվ է նպատակը՝ չի արդարացնում նրան հասնելու անազնիվ միջոցները»: Կյանքի ամենաշրջադարձային իրադարձություններն է համարում` 2006 թ. փետրվարի 7-ին թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը, 2006 թ. օգոստոսի 16-ին դստեր`Անահիտի և 2008 թ. հոկտեմբերի 15-ին որդու` Աղավարդի ծնունդը, նաև 2011 թ. հունիսի 21-ին դոկտորական ատենախոսության պաշտպանությունը:
Դեպի մաթեմատիկա իր առաջին քայլերի կատարմանը նպաստել է ընտանիքում տիրող մթնոլորտը. ծնվել է 1982 թ. Երևանում, մտավորականի ընտանիքում. հայրը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, մայրը` մաթեմատիկայի ուսուցչուհի, քույրը` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու:
1998 թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանին առընթեր Ա.Լ. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցը: Դպրոցական տարիներին բազմաթիվ անգամներ մասնակցել և հաղթել է հանրապետական օլիմպիադաներում: Նույն տարում ընդունվել է ԵՊՀ-ի մաթեմատիկայի ֆակուլտետ և 2004 թ.-ին գերազանցությամբ ավարտել` ստանալով մաթեմատիկայի մագիստրոսի որակավորում: 2004 թ.-ին ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա և մինչև 2006 թվականը զբաղվել գծային ինտեգրալ և ինտեգրա-դիֆերենցիալ հավասարումների լուծելիության հարցերով: Նշված բնագավառին էլ նվիրված էր իր թեկնածուական ատենախոսությունը:
2006 թվականից մինչև այժմ զբաղվում է ոչ գծային ինտեգրալ և ինտեգրա-դիֆերենցիալ հավասարումների լուծելիության, լուծման հատկությունների ուսումնասիրման հարցերով: Այդ թեմային է նվիրված 2011 թ.-ին պաշտպանած դոկտորական ատենախոսությունը:
Հեղինակ է ավելի քան 55 գիտական հոդվածների, որոնց մեծ մասը (38-ը) տպագրվել են Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ուկրաինայի, Լեհաստանի, Մոլդովայի, Չեխիայի, Հնդկաստանի, Ղազախստանի միջազգային հեղինակավոր ամսագրերում, որոնք ունեն ազդեցության գործակից: Զեկուցումներով հանդես է եկել մի շարք միջազգային գիտաժողովներում` Մոսկվա, Կրասնոյարսկ, Սամարա, Մինսկ, Հրոդնո և հեղինակ է 19 տպագրված գիտական թեզիսների:
2006 թվականից գիտական խումբը, որում ընդգրկված է Խաչատուրը (ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի մաթ. ֆիզ. մեթոդների բաժինը) սերտորեն համագործակցում է ՌԴ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի, Բելառուսի պետական համալսարանի մեխ. մաթ. ֆակուլտետի, ՌԴ Սիբիրյան դաշնային համալսարանի հետ: 2006թ.-ից երկու տարին մեկ անգամ անցկացվում են «Մաթեմատիկական ֆիզիկա, կոմպլեքս անալիզ և հարակից հարցեր» թեմայով ռուս-հայկական համատեղ միջազգային գիտաժողովներ, որտեղ նա գործուն մասնակցություն է ունեցել` հանդես գալով զեկուցումներով:
2008-2011 թվականներին բազմաթիվ զեկուցումներով հանդես է եկել ՌԴ Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտի սեմինարներում, Սիբիրյան դաշնային համալսարանում, Բելառուսի պետական համալսարանում: 2012 թ.-ին հրավիրված զեկուցող է եղել «Մաթեմատիկական ֆիզիկայի» III միջազգային խոշոր գիտաժողովում, որն անցկացվում էր ՌԴ Սամարա քաղաքում:
Նշված գիտական համագործակցությունների արդյունքը եղավ այն, որ 2011 թ.-ին, երբ Խաչատուրը պաշտպանեց իր դոկտորական ատենախոսությունը, որպես առաջատար կազմակերպություն հանդես եկավ ՌԴ Գիտությունների ակադեմիայի Վ. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտը, իսկ արտերկրից պաշտոնական ընդդիմախոսներն էին աշխարհահռչակ գիտնական, Բելառուսի պետական համալսարանի պրոֆեսոր Պ.Պ. Զաբրեյկոն, և Ուֆայի մաթեմատիկական ինստիտուտի բաժնի վարիչ պրոֆ.Ա.Ս. Կրիվոշեևը:
Խոսելով Հայաստանում գործող գիտնականների ներքին համագործակցության մակարդակի մասին, Խաչատուրը նշում է, որ ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտում պրոֆեսոր Ն.Բ. Ենգիբարյանի ղեկավարությամբ պարբերաբար (յուրաքանչյուր շաբաթը մեկ) գործում է գիտական սեմինար, որին մշտապես մասնակցում են ֆիզիկամաթեմատիկական գիտությունների 6 դոկտորներ, մի շարք գիտության թեկնածուներ, և հաճախ զեկուցումներով հանդես են գալիս հրավիրված գիտնականներ: Ինքն, անշուշտ, 2001 թվականից առ այսօր մշտապես գործուն մասնակցություն ունի այդ սեմինարներում:
2011 թվականից գործում է նաև իր կողմից առանձին կազմակերպված սեմինար, որը ևս պարբերաբար (շաբաթը մեկ անգամ) գործող սեմինար է: Նշենք, որ այս պահին գիտական խումբը ներկայացրել է նախագիծ ռուս-հայկական դրամաշնորհային ծրագրին, որի արդյունքները քննարկման փուլում են:
2003-2004 թվականններին Խաչատուրն արժանացել է մագիստրոսների և ասպիրանտների համար նախատեսված «Հետազոտական մաթեմատիկա» հիմնադրամի մրցանակին, 2011 թ.-ին` երիտասարդ գիտնականների համար նախատեսված ազդեցության գործակից ունեցող ամսագրում տպագրված գիտական աշխատանքների համար դրամական մրցանակի:
Խաչատուրի գիտական աշխատանքների մի մասը կատարվել է ֆիզ.-մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ա.Խ. Խաչատրյանի հետ հավասար համահեղինակությամբ: Կան գիտական աշխատանքներ նաև ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածուներ Ա.Ն. Աֆյանի, Է.Ա. Խաչատրյանի, Ց.Է. Թերջյանի հետ, որոնք կատարվել են իր գիտական ղեկավարությամբ, այսինքն՝ դիտարկված խնդիրների դրվածքը, լուծման տանող ուղիները, ստացված թեորեմների ձևակերպումները կատարվել են իր կողմից: Կան նաև աշխատանքներ հայցորդներ Մ.Ֆ. Բրոյանի, Մ.Գ. Կոստանյանի, Ս.Ա. Գրիգորյանի հետ, որոնց գիտական ղեկավարը կրկին Խաչատուրն է, և առաջիկա մեկ տարվա ընթացքում Մ.Ֆ. Բրոյանը և Մ.Գ. Կոստանյանը պատրաստվում են ներկայացնել պաշտպանության իրենց թեկնածուական ատենախոսությունները:
Խաչատուրի հետ զրուցեցինք Հայաստանում գիտության կազմակերպման հարցերի, առկա խնդիրների մասին։ Ահա իր տեսակետը` շարադրված մաթեմատիկոսին հատուկ հստակությամբ ու լակոնիկությամբ։
Գիտության ոլորտի թերֆինանսավորման պատճառներն են, իմ կարծիքով, անկախության տարիներին արժեհամակարգի խեղումը և, բացի այդ, պետական համակարգի ոչ լուրջ վերաբերմունքը գիտության նկատմամբ: Նշեմ, որ տեսական բնույթի հետազոտություններն իրենց նշանակալից արդյունքը կարող են տալ տարիներ հետո: Համեմատության համար հիշենք նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը 20 տարի առաջ և հիմա:
Թե ինչպե՞ս վիճակը շտկել, այդ հարցին ես չէ, որ պետք է պատասխանեմ, քանի որ յուրաքանչյուր մարդ պետք է զբաղվի ի՛ր գործով:
Մրցանակաբաշխություններն, իհարկե, ոգևորում և խրախուսում են գործող գիտնականներին, բայց դրանք լրջորեն չեն կարող փոխել իրավիճակը:
Չափորոշիչների վերաբերյալ կարծում եմ, որ յուրաքանչյուր գիտական մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփելիս կարևոր է և՛ միջազգային ազդեցության գործակիցը, և՛ հեղինակի աշխատանքների վրա հղումների թիվը: Ի դեպ, դրանք միմյանց հետ սերտորեն կապված են:
Համահեղինակների թվի վերաբերյալ ասեմ, որ յուրաքանչյուրը գիտի իր կատարած աշխատանքի չափաբաժինը և իր դերն այդ գործում: Եթե խմբում առաջանում են տարաձայնություններ, ապա այդ խմբի համատեղ աշխատանքները երկար կյանք չեն ունենա:
Ազդեցության գործակցի սահմանումն, ընդհանրապես ասած, իր մեջ պարունակում է մի շարք թերություններ: Խոշոր երկրներում (օրինակ Չինաստանում) կան ամսագրեր, որտեղ տպագրվում են հիմնականում չինացի գիտնականները և հղումներ կատարում միմյանց, ինչի հետևանքով տվյալ ամսագրի ազդեցության գործակիցը կարող է լինել շատ բարձր` համեմատած օրինակ ՌԴ մի շարք կենտրոնական հեղինակավոր ամսագրերի ազդեցության գործակցին: Ի դեպ, նշեմ, որ ՌԴ հեղինակավոր որոշ ամսագրերում տպագրելու համար գրախոսական պրոցեսը բավականին խիստ է, կարող է տևել մինչև 3 տարի, ընդ որում, հոդվածն այդ ամսագրերում կարող է ուղարկվել գրախոսության միաժամանակ մի քանի փորձագետի:
Փորձարարների ու տեսաբանների համար մրցանակաբաշխություները, իմ կարծիքով, պետք է տրոհել. պետք է մասնակցեն առանձին-առանձին:
Երիտասարդ գիտնականների հիմնական խնդիրներից մեկը, իմ կարծիքով, տարեց, իրենց գիտական փառքին հասած և գիտությամբ այլևս չզբաղվող գիտնականների անարդար վերաբերմունքն է երիտասարդ սերնդի նկատմամբ:
Գիտնականը, բացի իր գործից, այլ գործով չի կարող զբաղվել, հակառակ դեպքում նրա կատարած աշխատանքը կլինի թերի: Իսկական գիտնականը բոլոր ժամանակներում երբեք չի մտածել իր գործով վաստակելու մասին:
Դրական միտումներ գիտության կազմակերպման հարցում չեմ տեսնում:
Կոռուպցիան իմ գիտական բնագավառում (մաթեմատիկա) իսպառ բացակայում է: Ինձ նման հարցադրումը բավականին խորթ և նույնիսկ մի քիչ զարմանալի է:
Արտասահմանում չեմ աշխատել:
Գիտական աշխարհում գենդերային խնդիր չկա, այդ ժամանակները վաղուց պատմության գիրկն են անցել:
PostDoc—ական համակարգին դրական եմ վերաբերվում:
Ապագաս արտասահմանո՞ւմ, թե՞ Հայաստանում… եթե այսպես երկար շարունակվի, ապա արտասահմանում:
Գիտական հանրությանը մաղթում եմ ստեղծագործական խոշոր նվաճումներ, բարեկեցիկ կյանք և անամպ երկինք:
Մանե Հակոբյան
Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Անցյալ տարվա Թռչկանի, Մաշտոցի պուրակի դեպքերը լակմուսի դեր խաղացին մեր երկրում և նախագահի, կառավարության վերաբերմունքը այդ խնդիրների վերաբերյալ պետք է հուշեին որոշ պետական պաշտոնյաների, որ հին ձևերով, կարծրատիպերով աշխատել հնարավոր չէ: Հարկավոր են նոր մոտեցումներ, իրավիճակի սթափ գնահատականներ և արագ, ճիշտ, ժամանակին որոշում կայացնելու, քաղաքացու կողքը կանգնելու, նրան լսելու ունակություն…
ՀՀ նախագահը որքան էլ ունենա լավ, արտակարգ ծրագրեր, փորձի իրականացնել դրանք, այդ ամենը զրոյի կարող է հավասարվել, նրա բոլոր նախաձեռնությունները, գործերը կմնան անիրագործելի կամ կիրականացվեն կիսատ-պռատ, եթե մի հաբռգած չինովնիկ մտածի միայն իր, միայն իր անձնականի մասին՝ թքելով պետական մտածողության և քաղաքացիական արժեքների պահպանման, քաղաքացիների հոգսերի և հուզող հարցերի վրա: Եվ բնականաբար, այդ պայմաններում կշատանան բողոքավոր քաղաքացիների խմբերը նստավայրի մոտ…
Տարբեր տեսակի, տարբեր տրամաչափի շատ իշխանավորներ` գյուղական «քյոխվաներից» մինչև իշխանիկներ, թագավորիկներ, որոշ օլիգարխներ բառիս բուն իմաստով հաբռգել և զզվեցրել են ՀՀ քաղաքացիներից շատ-շատերին: Այստեղ նյութական ծանր իրավիճակից առավել, նաև բարոյական ընկճվածությունն է կարևոր, որը պարբերաբար ստիպում է նրանց պոռթկալ և ընդվզել…
Այս ամենը, ցավոք սրտի, բնականաբար ուղղվում է նախագահին, նրան դարձնում թիրախ, ամեն ինչ կապվում է նրա անվան հետ: Նա որքան էլ փորձի սրտացավ, ազնիվ գործել, միջամտել, քայլեր կատարել, այդ ամենը կամ կարճատև բնույթ կկրեն կամ կկատարվեն կիսատ-պռատ, կամ կմնան անարդյունք…
Անհրաժեշտ է մշակել իրավիճակը արագ շտկելու ծրագիր… Բարեփոխումներ են պետք, լուրջ բարեփոխումներ, համակարգային… Պետք է ստեղծել կադրային համապատասխան բազա` առանց տարիքային ցենզի՝ հաշվի առնելով բարոյական և գործնական հատկանիշները, ընդգրկել խելացի, ազնիվ, մտածող, հայրենասեր, համեստ կենցաղավարությամբ, պետական մտածողությամբ մարդկանց… Պետք է արագ, շատ արագ ազատվել հղփացած, գռփելու նպատակով պետական կառույցներ խցկված պաշտոնյաներից…
Ես գիտակցում եմ, որ սա շատ դժվար է, այո՛, իրոք շատ դժվար է, բայց հնարավոր…
Մտածել է պետք, ուղիներ փնտրել, կադրային լավ բազա ստեղծել ու սկսել… Սկսել, բայց արագ, շատ արագ, քանի որ այլ ելք և ժամանակ մենք չունենք…»:
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.