23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...«Շիրակ կենտրոնը» իր նախորդ մի շարք հրապարակներում բազմիցս է անդրադարձել աղետի գոտում, հատկապես՝ վագոն-տնակներում բնակվող անօթևանների շրջանում միայնակ մայրերի ընտանիքների զգալի թվի առկայության և նրանց սոցիալական դժվար ապրելակերպի խնդիրներին:
Մեր դիտարկումներով, բազմաթիվ ընտանիքներից տղամարդկանց բացակայության հիմնական պատճառը արտագնա աշխատանքն է, որը, կարելի է ասել, կրում է զանգվածային բնույթ: Ավելին, վերջին շրջանում նկատվում է մի ցավալի երևույթ ևս` ավելանում է արտագնա աշխատանքի մեկնող կանանց ու աղջիկների թիվը։
Անցած ամիս լոսանջելեսյան բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված դրամական միջոցներով գնված վառելափայտի տրամադրման և տեսանյութ պատրաստելու նպատակով «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները հերթական բարեգործական այցելությունը կատարեցին Գյումրու անմիջական հարևանությամբ գտնվող Շիրակ գյուղ: Ներկայացվող տեսանյութը 88-ի երկրաշարժից անմիջապես հետո Բաքվի ջարդերից մազապուրծ եղած և Շիրակի մարզի Շիրակ գյուղում ապաստանած, իր երկու զավակների հետ տնակում բնակվող միայնակ մայր Յանա Համբարձումյանի դժվար ապրելակերպի մասին է:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Լրատվական միջոցներից մեկն այսօր տեղեկություն էր տարածել, թե ես նշանակվելու եմ Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան:
Մեծ պատիվ եմ համարում Հայաստանի պետությունը արտասահմանում ներկայացնելու առաքելությունը: Իրականում, ինչպես միլիոնավոր իմ հայրենակիցներ, առանձնահատուկ վերաբերմունք ունեմ Ֆրանսիայի և իր ժողովրդի հանդեպ:
Դեռ ուսանողական տարիներից պահպանել եմ ջերմ հիշողություններ և անտարբեր չեմ ֆրանսիական մշակույթի նկատմամբ:
Միաժամանակ տեղեկացնեմ, որ, այդուհանդերձ, նման հարցով ես երբեք չեմ դիմել ՀՀ նախագահին, և նման քննարկումներ տեղի չեն ունեցել»:
Սիսիանի «Որոտան» թերթի խմբագիր Արևհատ Ամիրյանն, իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս, դեմ դուրս գալով տեղական չինովնիկների կամայականություններին, ընկել է մի շատ հետաքրքիր շրջապտույտի մեջ:
Այժմ գործը իրավապահների դաշտում է, դրան մենք առանձին կանդրադառնանք, սակայն Արևհատը նամակով դիմել է մի շարք կազմակերպությունների, ակնկալելով մեր համերաշխությունն ընդեմ խոսքի ազատության ոտնահարման:
Ստորև բերվող նամակը «Որոտանի» խմբագիրն ուղարկել է.
1. ՀՀ Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանին
2. Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին
3. Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանին
4. Մամուլի աջակցության` «Ինտերնյուս» ՀԿ տնօրեն Նունե Սարգսյանին
5.Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե գրասենյակի տնօրեն Աշոտ Մելիքյանին
6.Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Նադեժդա Հակոբյանին
7. Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոդոյանին
8.Հայաստանի Հելսինկյան կոմիտեի տնօրեն Ավետիք Իշխանյանին
9. Գորիսի Մամուլի ակումբի նախագահ Սուսաննա Շահնազարյանին
10.Հետաքննող լրագրողներ ասոցիացիայի նախագահ Էդիկ Բաղդասարյանին
11.Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ նախագահ Միքայել Արամյանին
12. Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների գրասենյակի
նախագահ Սիրանուշ Սահակյանին
13. Լրագրողների իրավունքների պաշտպանության Սյունիքի պատասխանատու
Աղավնի Նավասարդյանին
Վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում են Սյունիքի արոտավայրերը 10 տարի ժամկետով Արևելյան Ատրպատականի նահանգի խաշնարածներին վարձակալության տալու հուշագիր-համաձայնագիր ստորագրելու և դրա աղետալի հետևանքները:
Եղան բազմաթիվ ու բազմապիսի արձագանքներ, հրապարակումներ, գնահատականներ ու մեկնաբանություններ:
Լինելով Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում գործունեություն իրականացնող լրատվամիջոց` «Որոտան» անկախ թերթը չէր կարող անտարբեր մնալ խնդրին և նույնպես անդրադարձել է դրան` թերթի 26.02.2013թ-ի թիվ 2-րդ համարում տպագրելով «Անհայրենիք հայի այս տեսակը, կամ` Գալիս է հոտը» վերնագրով հոդված` անդրադառնալով մասնավորապես հուշագիր-համաձայնագիրը ստորագրած անձանցից մեկին` Սյունիքի մարզպետարանի բնապահպանության և գյուղվարչության պետին, ինչը «դուր չի եկել» նրա` բարձրապաշտոն «հեղինակությանը» և նա, հոդվածագրին «լռեցնելու», վախեցնելու նպատակով «նրան վերացնելու և նրա ընտանիքը ոչնչացնելու» ահաբեկումով փետրվարի 28-ին հեռախոսով սպառնացել է նրան, քանի որ, հավանաբար, մյուս` տասնյակ ու տասնյակ հոդվածագիրները հեռու էին իրենից, նրանց չէր ճանաչում, իսկ Արևհատը մոտիկ էր, մարզպետարանի վարչության պետի «դիրքերից» ու Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հովանավորյալի կարգավիճակից «գոտեպնդված»` նրա «ամենահաս» ձեռքը, իր կարծիքով, Արևհատին էր «հասանելի»:
Իմ և իմ ընտանիքի անվտանգությունը ապահովելու նպատակով մարտի 1-ին vorotan.am կայքում տեղադրել եմ «Սիսիանում ահաբեկիչ է հայտնվել» վերնագրով հոդված` իրավապահների ուշադրությունը հրավիրելով երևույթի վրա` այն որակելով որպես ազատ խոսքի ճնշում և լրագրողի` մասնագիտական աշխատանքի խոչընդոտում: Հրապարակումը շատ արագ արտատպվել ու տարածվել է հեղինակավոր մի քանի էլ. կայքերի կողմից:
Տեղի «իշխանիկներին» թվում է, թե մարզպետարանի վարչության պետ լինելով` իրենք «երաշխավորված են» լրագրող ահաբեկել, մարդ վախեցնել, ի վերջո, սպառնալ սեփական կարծիք ու տեսակետ ունեցող մարդկանց, անգամ, պաշտոնի ընձեռած «հնարավորությունների» լիազորումով` դիմել Սյունիքի մարզային ոստիկանության Սիսիանի բաժին` լրագրողին հիմա էլ «քրեականով» վախեցնելու համար` անտեսելով օրենքի համապատասխան հոդվածի` ապաքրեականացված լինելու հանգամանքը: Այսպես վարվել է Սամվել Թանգյանը և մարտի 1-ին դիմում գրել Սիսիանի ոստիկանության բաժին` իր հեղինակությունը վիրավորելու՝ իրեն հեգնելու համար պատասխանատվություն պահանջելով լրագրողից: Ոստիկանությունում էլ, չունենալով դրա իրավունքը, կպել են գործին:
Դեպքերի` այս անխոհեմ զարգացումները ինձ ստիպել են իմ` լրագրողի և քաղաքացու շահերը պաշտպանել օրենքի սահմաններում և մարտի 4-ին դիմել եմ Սյունիքի մարզի դատախազություն` քրեական պատասխանատվության ենթարկելու ահաբեկչին:
Որպես ՀՀ ժուռնալիստների միության անդամ, որպես լրագրող` խնդրի լրջությանն ու կարևորությանն եմ հրավիրում նաև Ձեր ուշադրությունը` ակնկալելով մասնագիտական, մարդկային և քաղաքացիական աջակցություն` պաշտպանելու իր մասնագիտական աշխատանքը կատարող, դրա արդյունքում` ահաբեկման ենթարկված լրագրողի շահերը:
Ձեզ եմ ուղարկում նաև խնդրին առնչվող հրապարակումները, որտեղ ավելի մանրամասն են նկարագրված դեպքերը և հետևանքները, տեղեկացնեմ, որ այն կարող եք գտնել նաև vorotan.am կայքում` «Անհայրենիք հայի այս տեսակը, կամ` Գալիս է հոտը», «Սիսիանում ահաբեկիչ է հայտնվել» և «Ափսոս Թանգյան ազգանունը, ափսոս Սյունիքը» վերնագրերով:
Հարգանքով` Արևհատ Ամիրյան , «Որոտան» թերթի խմբագիր
Ք. Սիսիան, Մյասնիկյան 14 ա, հեռ` 02832-55-14, 093-07-81-36
11. 03 .2013 թ.
Ինչպես ավելի վաղ նշել էինք, թե ոստիկանությունը Վստրեչի Ապերին ընդառաջ է գնացել, և մահվան ելքով վրաերթի մեղավոր է համարվել ոչ թե 27 ամյա Արման Վարդանյանը,որը կատարել էր վրաերթը, այլ նրա եղբայր՝ Կարենը, որն ուղիղ 10 տարով փոքր է եղբորից: Մենք եզրակացրել էինք, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անչափահասների նկատմամբ շատ ավելի մեղմ պատիժ է սահմանվում, Վստրեչի Ապերի եղբոր տղային չեն պատժի ու այդպես էլ եղավ: Վստրեչի Ապերին ընդառա՞ջ են գնացել | Arm Version
Ինչպես shamshyan. com-ին հայտնում է Գագիկ Շամշյանը, որպես խափանման միջոց, 16-ամյա Կարեն Վարդանյանը հանձնվել է ծնողների հսկողությանը:
Հիշեցնենք, որ մարտի 7-ին, Երևան քաղաքի Արցախի փողոցի բնակիչ 16-ամյա Կարեն Վարդանյանը մեղայականով ներկայացել էր և հայտնել էր, որ մարտի 3 ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Տիգրան Մեծի թիվ 76 շենքի դիմաց վրաերթը կատարել է ինքը` իր կողմից վարած «Բենթլի» մակնիշի՝ 77 RA 777 համարանիշի ավտոմեքենայով:
Ու քանի որ վարորդական իրավունքի վկայական չի ունեցել և տեղի ունեցած վրաերթից վախեցել էր, հեռացել է վրաերթի վայրից, իսկ դեպքի վայր ժամանած ոստիկաններին 27-ամյա Արման Վարդանյանը հայտնել էր, որ «Բենթլի»-ն վարել է ինքը:
Վրաերթի հետևանքով մահացել էր Երևան քաղաքի Նոր Արեշի 41-րդ փողոցի բնակիչ, 50-ամյա Ավետիս Արզումանյանը:
Թեև Տերյանին սովոր ենք ընկալել՝ որպես աշնա՛ն երգիչ, բայց Գարունը այնքան ծաղիկ է վառել, գարունը այնպես պայծառ է կրկին… ու արդեն ո՜րերորդ գարունն է՝ կրկին հիշել ենք Տերյանին, կրկին՝ կյանքի ու սիրո նոր սպասումով ենք լցվել.
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել,
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։
Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել, Ուզում եմ անուշ փայփայել մեկին — սա էլ է արդարացված, քանի որ
Վահան Տերյանն ասաց – ավա՜ղ, ինչու դրի սրտիս կապանք,
Քանի՜ սերեր, քանի՜ հուրեր զուր հանգցրի – հազա՜ր ափսոս…
Ինչո՞ւ միայն գարունն ու աշունը… Վերջին ամիսներին տարբեր՝ լավ ու վատ առիթներ եղան՝ հիշելու Տերյանին (ում, թեև, երբեք էլ չէինք մոռացել): Ու վերհանվեցին փաստեր՝ կապված նրա մահվան հետ (թեև Տերյանն անմահ է): Բանաստեղծի թոռան՝ Գրիգոր Էմին-Տերյանի միջոցով «ջրի երես դուրս եկավ» ու սկսեց շրջանառվել Տերյանի գրական ժառանգության հետ կապված մի պատմություն, ըստ որի՝ «Տերյանի ձեռագրերը նրա այրիից՝ Անահիտ Տերյանից, զենքի սպառնալիքով խլել է այն ժամանակվա կարկառուն չեկիստ Պողոս Մակինցյանը՝ պետականացնելու պատրվակով և… սեփականացրել է»: (Սեփականացրե՜լ. ի՜նչ ծանոթ պատմություն. Պտտվիր, պտտվիր, կարուսել, Ես քո երգը վաղուց եմ լսել…) Ու որ այսօր էլ դրանք գտնվում են նրա դստեր տանը, և նա չի համաձայնում վաճառել կամ հրապարակել ձեռագրերը՝ թեև կատարվել են նրա բոլոր պահանջները: Ու որ մեր ազգային գոհարները սեփականությունն են մի ընտանիքի, որը դրանց դիտում է՝ որպես փողի անսպառ աղբյուրի: Մեծ բանաստեղծի ժառանգները վրդովված ու վիրավորված են (թեև վրդովված ու վիրավորված ենք բոլորս):
Երբ Վահան տերյանն ասաց՝
Արածներիդ համար երբեք չես ասելու՝ ախ ու ափսոս,-
Չարածներիդ համար պիտի ասես՝ ափսո՜ս, հազա՜ր ափսոս…
դժվար թե կարծեր, որ այս տողերն ամեն մեկն ի՛ր կերպ է մեկնաբանելու. ահա թե ոնց են դա հասկացել Մակինցյանենք: Տերյանն ասաց սա մեկ դար առաջ։ Որոշներն ի շահ իրենց ընկալեցին, թեև, օրինակ, «Տաշիր» բարեգործական հիմնադրամն էլ ի՛ր ձևով կատարեց մեծ բանաստեղծի «պատգամը» և, արդարացի լինելով, պիտի ասել, որ՝ գեղեցի՜կ ձևով. նա վերցրեց ու տպագրեց Վահան Տերյանի «Ընտիրը»։ Երկու տասնամյակ է արդեն, որ մեր դասականների նոր հրատարակություններ համարյա չկան։ Հիմնադրամը տպագրեց Տերյանի բանաստեղծությունների ընտրանին՝ անվճար օրինակներ տրամադրվելով Ջավախքի, Հայաստանի, Արցախի գրադարաններին, բանասիրական ֆակուլտետներ ունեցող բուհերին: Այս քայլով նա միաժամանակ և՛ իր ձևով կատարեց պոետի պատգամը՝ հետագայում «չարածների համար ախ ու ափսոսից» խուսափելու, և՛ իրականացրեց այն հատուկենտ քայլերից մեկը, որոնք պիտի ապացուցեն՝ մեր քաղաքին «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» կոչելու իրավացիությունը։ Ասում են, որ Կարապետյան եղբայրները չեն սահմանափակվելու սրանով. ձեռնարկած մի շարք նման գործեր ունեն, և որ ծրագիրը շարունակվելու է։ Ըստ հիմնադրամի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանի՝ Կարապետյանները շատ են կարևորում մեր համազգային արժեքների փայփայումը, փոխանցումը սերունդներին և վերջիններիս դաստիարակումը այդ արժեքների, այդ թվում՝ գրականության միջոցով:
Ինչ խոսք. այսօր մենք ունենք ժամանակակից պոետներ, որոնց՝ հայհոյախառն լեզվով, անհասկանալի ասելիքով ու տարօրինակ հանգավորումով բանաստեղծությունները քննադատելու ճանապարհը նախօրոք փակել է մեծ գրականագետ Պարույր Սևակը՝ իրենից հետո եկող սերնդի մասին ասելով՝ «Կգան նորերը, որոնք կըմբոստանան ընդհանուր դարձած մտաեղանակի դեմ և, խոսելով նորի, արդիականի անունից կպահանջեն իրենցը: Նրանց կշվացնեն, նրանց բանաստեղծ չեն համարի, նրանց բերանը կփակեն գուցեև ի՛մ անունով, նրանց գործերը կհամարեն չոր—խելոք – «ինչ ուզում ես ասա, բայց ո՛չ բանաստեղծություն» — «օրիգինալության մարմաջ» և այլն, բայց ճիշտ կլինեն նրա՛նք։ Ես այսօրվանից էլ նրանց կողմն եմ կանգնած, ես նրանց հետ եմ, ես օրհնում եմ նրանց ճանապարհը»։
Կարդում ենք ժամանակակից շատ պոետների՝ հիմնականում ստանալով կա՛մ ոչ մի տպավորություն, կա՛մ տհաճ զգացողություն, փակում ու կողք ենք դնում՝ երկրորդ անգամ դրան չանդրադառնալու հաստատ համոզմունքով։ Ու ստիպված մտածում, որ ոչ թե բանաստեղծությունն է վատը, այլ մե՛նք ընդունակ չենք հասկանալու դրա խորությունը, քանի որ Պարույր Սևակն իրեն հաջարդող սերնդի մասին ասել էր…
Բայց Սևակն իր նախորդողի մասին էլ է ասել, և դա արդեն ապագայի պոետի մասին մոտավոր գուշակություն չէ, այլ հաստատուն, ձևավորված կարծիք… Այն, որ Տերյանը «Հանդիպել է քեզ պատանության շեմին, ուղեկցել ամբողջ երիտասարդությունդ և այնուհետև դարձել մշտական բարեկամդ… Սերդ ես խոստովանել` նրա՛ լեզվով, կարոտդ թեթևացրել` նրա՛ բառերով, թախծել ես` նա՛ քեզ հետ, երջանկությունդ ու բերկրանքդ է խոսել նրա բերանով: Նրա մտքերն ու խոհերը, ապրումներն ու հույզերը գիտես անգիր…»։
Կան պոետներ, որոնց հայտնությունն ընդունում են և՛ ժամանակակիցները, և՛ հաջորդուհաջորդ սերունդները։ Նրանց տողերը, ինչպես ազնիվ մետաղը, չեն ժանգոտվում ժամանակի մեջ, նրանց հույզերը չեն հնանում՝ անգամ համակարգչա–ռոբոտային դարում, նրանց խոսքերը չեն մաշվում, այլ շատ ընթերցվելուց մաշվում են նրանց ժողավածուները…
Եվ այսպես՝ Կարապետյան եղբայրները կարևորել են Տերյանի ժողովածուի վերահրատարակումը։ Եվ ի՜նչ ուրախալի է, որ գտնվում են նվիրյալներ։ Ուրեմն՝ գորշ կազմով ու անձրևոտ տերևներով, չափազա՜նց հարազատ ու մաշված «Երկեր»-ընտրանու կողքին մենք արդեն ունենք ճերմա՜կ ու, ճերմակի մեջ՝ Տերյանի ուրվագծով, նոր, բայց արդեն հարազատ «Ընտիրը», որը մենք միանգամից սիրով ընդունեցինք. ճիշտ այնպես, ինչպես նախորդ դարասկզբին ընդունվեց «Մթնշաղի անուրջները»։
Հ.Գ.
Աշնանը կայացավ Տերյանի ճերմակ ընտրանու շնորհանդեսը։ Այն, բնականաբար, անցավ լավ, բնականաբար, ոչինչ չէր մոռացվել ու ոչ ոք չէր մոռացվել. հրավիրվածները մարդիկ էին՝ այս կամ այն կերպ կապ ունեցող Տերյանի ու նրա պոեզիայի հետ։ Հնչեցին մեծարման խոսքեր՝ պոետի հասցեին, շնորհակալական՝ Կարապետյան եղբայրների, հնչեցին տերյանական խոսքերով երգեր ու բանաստեղծական տողեր, եղավ հյուրասիրություն, դատարկվեցին բաժակներ… բայց ես չեմ ուզում երկար թվարկել այն ամենը, ինչը, բնական է, որ պիտի լիներ, այլ ուզում եմ կանգ առնել մեկ այլ, շա՜տ ավելի ուշագրավ կետի վրա. դա այն է, որ`
Վահան Տերյանն ասաց…
Մանե Հակոբյան
Համոզված է անվանի նկարիչ Հակոբ Հակոբյանը
Վերջերս լրացավ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի ծննդյան 85-ամյակը, մրցանակների ու կոչումների, առավել ևս փառքի պակաս՝ վարպետը չունի: Նրա տաղանդն էլ ուղիղ համեմատական է քաղաքացիական կեցվածքին: 1962-ին Եգիպտոսից հայրենադարձված արվեստագետը եկավ ու սիրահարվեց Հայաստանին, իր անհուն սիրով էլ դիմակայեց անգամ խորհրդային ռեժիմի անտանելիությանը: Ու հիմա էլ շարունակում է ոչ միայն ստեղծագործել, այլև մորմոքվել սեփական ժողովրդի ցավերով:
«Առավոտը» սիրված արվեստագետից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է ԿԳ նախարարության հայտնի նախաձեռնության՝ Հայաստանում օտարալեզու կրթություն իրականացնող կրթօջախների վերաբացման մասին: «Իսկապես լավ չեմ գիտեր՝ ի՞նչ հարաբերություններ կան մարդկանց մեջ, ովքե՞ր են, որ աս գործերն անում են, գրեթե ալ չեմ հետաքրքրված, որովհետև մտածում եմ՝ հիմա մեր երկրին մեջ այնքան բաներ են արվում, որ պետք չէ արվին… Եվ մի տեսակ, ընդհանուր առմամբ, մեր երկրում կտրված է կապը ժողովրդի և պետության միջև… Նախ ինձի համար ես փորձում եմ հասկանալ՝ ի՞նչ է կատարվում: Կկարծեմ, որ ամենաարժեքավոր բանը, որ ստեղծել է մեր ժողովուրդը, ուրիշը չի տվել իրեն, մեր լեզուն է: Դա բացարձակ արժեք է, և եթե մենք մեր լեզուն չենք սովորում, դադարում ենք հայ ըլլալուց: Միևնույն ժամանակ, մտածում եմ՝ եթե դու ունիս մի կտոր հող, դա քո հայրենիքդ է: Որքան պահել ես, որքան մնացել է, դա ուրիշ հարց է, բայց ահավասիկ գտնում եմ, որ այդ երկու շատ կարևոր հոգևոր արժեքները անփոխարինելի պետք է ըլլային մեր ժողովրդի համար: Դժբախտաբար, վիճակն անպես է, որ այսօր լեզուն ալ փոխարինելի է: Այսինքն, մարդը ասում է՝ ինչո՞ւ հայերեն խոսիմ, կրնամ անգլերեն խոսիլ, եթե հարցը մարդկային հարաբերության մասին է, հայերենով երկու միլիոն մարդ է խոսում աշխարհի վրա, իսկ անգլերենով՝ կես միլիարդ … Եվ եթե դուն ուզում ես հայերեն խոսիլ, այս երկու միլիոն մարդու մեջ պետք է գտնվիս, ոչ թե դուրս՝ դրանից: Այսինքն, եթե դուն հայերեն լեզվով պիտի ապրիս, խոսիս, ուրիշ տարբերակ չկա՝ պիտի քու հայրենիքիդ մեջ ըլլաս, ու եթե հայրենիքի մեջ չես, այդ լեզուն արժեք չունի, որովհետև չես կարող հետդ հայերենը տանել Ամերիկա և այնտեղ օգտագործել: Ո՞ւմ հետ պիտի օգտագործես կամ ինչպե՞ս: Փաստորեն, ստացվում է, ամենակարևոր ազգային հատկանիշը՝ լեզուն, այդքան հեշտությամբ կարող ենք կորցնել, գրեթե այնպես, ինչպես արտերկրում: Օրինակ՝ Ֆրանսիայում, ուր ապրել եմ երկու տարի, պատահել եմ ընտանիքներ, ուր ծնողները խոսում էին հայրենիքից բերված լեզվով, իսկ նոր սերունդը՝ ֆրանսերեն: Պատկերացրե՛ք, ընտանիքի մեջ իրարու հարաբերվելու վիճակը… Լեզուն, որ ամենակարևոր զրահն էր մեր ինքնապաշտպանության, լեզուն, որ դարերու ընթացքին մեզ պահել ու պաշտպանել է, այսօր բերին-դարձրին խոցելի ու դյուրաբեկ, այդպես է նաև հայրենիքը…»,- փաստում է նկարիչը և հավելում, որ նման իրավիճակի արդյունքում, մարդիկ հիասթափված մտածում են՝ անիմաստ է հետաքրքրվելը, պայքարելը, խոսելը:
Հակոբ Հակոբյանը օտարալեզու կրթության անցնելու նախաձեռնությունը դիտարկում է հայ ժողովրդի ողջ պատմության համատեքստում, գտնելով, որ դա Հայոց եղեռնի շարունակությունն է. «Ժամանակին հայրենիքի համար մարդիկ իրենց կյանքն էին տալիս, զոհվում, արյուն թափում… Այսօր առավոտյան կարող ես Երևանում նախաճաշել, գիշերը՝ Նյու Յորքի Բրոդվեյում ման գալ: Մարդը հեշտությամբ օդանավը նստում է և հազարավոր կիլոմետրեր հեռու սկսում է ապրիլ… Ավելի խորքային նայելով հարցերուն, գտնում եմ, որ սա 20-րդ դարու Եղեռնի շարունակությունն է: Թուրքերը հաջողեցան իրագործել իրենց ծրագիրը, 2 միլիոն մարդ տեղահան արեցին իրենց հողերեն, մեկուկես միլիոնը կոտորեցին, մնացած կես միլիոնը ցրեցին աշխարհով մեկ: Մենք ընդհանրապես ցեղասպանության հարցը անդադար կապում ենք թուրքերու հետ… ճիշտ է, թուրքերը ցեղասպանությունը կազմակերպեցին, բայց իրենց՝ Օսմանյան կայսրության սահմաններու մեջ, մենք բոլորովին հաշվի չենք առնում այլ՝ անբնական կամ անարդարացի կամ չպատճառաբանված մահերը մեր ժողովրդի, չէ՞ որ դրանք ևս ցեղասպանություն են… Ռուս նշանավոր պետական գործիչ մը ժամանակին հայտարարել է՝ Հայաստան առանց հայերու… Ռուսներն իբրև մեծ պետություն և ժողովուրդ, միշտ էլ նույն ձևով վերաբերվել են փոքր ժողովուրդներուն, իրենց պետք չէ այդ փոքր ժողովուրդը… Օրինակի համար պատերազմ է գալիս, անունը դնում են Հայրենական, 300000 հայ տղամարդ գնում-զոհվում է… Եղբայր, այդ պատերազմը Հայրենական է անունը, բայց մեզի հետ որևէ կապ չունի, այսինքն՝ ռուսները իրենց կայսրությունը պահելու համար գնում-կռվում են, ատիկա իրենց գործն է: Էս մեր փոքր ժողովրդի 300000 տղամարդ հավաքում-տանում կոտորում ես, սրա անունը ցեղասպանություն չդնեմ, ի՞նչ դնեմ: Թուրքերը հայերուն պատերազմի չտարին, զենքերը վերցրին, տարին-սպանեցին, ռուսները զենք տվին, ասեցին՝ պաշտպանում ենք մեր հայրենիքը, մինչդեռ այս պատերազմը որևէ կապ չուներ մերին հետ, այդքան տղամարդ ոչնչացավ, և ահավասիկ ցեղասպանության շարունակությունը… Փաստորեն, Արևելահայաստանի մեջ ալ եղավ ցեղասպանություն, այլ իմաստով՝ օրինակ, 37 թիվն էլ… Ռուսները հավանաբար մտածեցին՝ ինչ չափով ցեղասպանություն եղել է՝ հերիք է, հիմա էլ լեզվի միջոցավ կարող ենք ոչնչացնել, դրա համար Սովետի ժամանակ լավագույն դպրոցները ռուսերեն դպրոցներն էին, հատուկ ուշադրություն էին դարձվում ռուսերեն դպրոցներու բարեկարգ վիճակին, ուսուցիչներին և արդեն հայոց մեջ ստեղծվել էր մտայնությունը, թե ռուսական դպրոցը ավելի լավ կրթություն է տալիս հայ մարդուն»: Մեր զրուցակիցը չի համակերպվում նաև այն մտքի հետ, որ անկախության տարիներին 2 միլիոն մարդ հեռացավ Հայաստանից. «Դա կնշանակի՝ երկու միլիոն հայ վերջնականապես բաժանվեցավ հայ ժողովրդից, գնաց Ամերիկա, Ֆրանսիա կամ Ռուսաստան, իրենց զավակները չեն վերադառնա, ուրեմն դարձյալ եղեռնը շարունակվում է հայ ժողովրդի համար, որովհետև երկու միլիոն ասում ենք, տասնյակ հազարը Ղարաբաղում մեռան, 300000 Ադրբեջանի հայ ժողովուրդը իր հողերեն տեղահան եղավ… Էս եղածի նոր դրսևորումն է հարձակումը հայոց լեզվի վրա: Չէ՞ որ՝ եթե լեզուն փոխեցիր, ինքնաբերաբար հեռանում ես երկրից»,- նեղսրտում է արվեստագետը: Եվ հավելում, որ հիմա լեզվի հարցը դարձել է հայրենասիրություն խաղալու էժանագին միջոց, մինչդեռ այդ թեմայով բանավիճողները պարտավոր էին ավելի շատ մտահոգվել զանազան պատճառներով հայրենիքից հեռացողների մասին. «Ինչո՞ւ չենք մտածում, որ մարդիկ թողնում-գնում են ամեն տարի, ինչո՞ւ չենք բողոքում, ցույց չենք անում, որովհետև սա երևացող է, կարելի է սրա մասին խոսիլ, հայրենասիրություն խաղալ… Ճիշտ է, ես չեմ ընդունում, որ մարդիկ թողնում-գնում են, մյուս կողմից էլ մտածում ես, որ հոգևոր հենարաններն այնքա՜ն դյուրաբեկ են ու խախուտ, որ մարդուն չես կարող ասել՝ ո՞նց ես լեզուդ մոռանում, ո՞նց ես երկիրդ թողնում: Մարդն էլ ասում է՝ երկրագունդը մեկն է, սահմաններս ո՞րն են, ես կգնամ այնտեղ, որտեղ աշխատանքս կգնահատվի, կապրեմ, ընտանիքս կպահեմ: Լեզուդ ալ ինձ ի՞նչ պիտի տա»:
Ինչ վերաբերում է այն փաստին, որ այսօր բուհեր դիմած դիմորդները օտար լեզուների քննություններից բարձրագույն միավորներ են վաստակում, մինչդեռ հայերենի պարագայում հազիվ են նվազագույնի շեմը հաղթահարում, Հ. Հակոբյանն ասում է. «Տխուր է, բայց փաստ է… Որևէ մեկն իրավունք չունի պարտադրելու մյուսին, թե որ լեզվով ապրի: Ուրիշ հարց է, որ պետություն մը, որ պետություն կոչվելու իրավունք ունի, կարող է իր երկրի կարգ ու կանոնի համար ըսել, որ օրենք է՝ այս երկրի պետական լեզուն ֆրանսերենն է, անգլերենը կամ հայերենը: Բայց դժբախտաբար, մեր պետությունն այնքան խեղճուկրակ ու թույլ է, որ մարդիկ հանգիստ գլխով գնում-կտրվում են հայերենից, բայց ամեն ինչ անում են՝ ռուսերենից ու անգլերենից չկտրվին»: Արվեստագետը մտածում է, որ ամեն դեպքում իրականությունը պետք է տեսնել այնպես, ինչպես այն կա ու երբեք չմոռանալ, որ «այս փոքր երկիրը՝ փոքր ազգությամբ, թշնամիներով է շրջապատված, գոնե մենք իրար միս չուտեինք, իրար պաշտպանեինք, մեր երկիր զորացնեինք, կարգուկանոն լիներ, ու վիճակից դուրս գալու լուծում փնտրեինք»:
Իսկ կո՞ղմ է Հակոբ Հակոբյանը ավանդական ուղղագրության վերադարձին: Ասում է՝ նման քննարկումների մի ժամանակ հետևում էր Հայաստանից դուրս, նույնիսկ Փարիզի «Յառաջ» թերթի համար այդ թեմայով մի հոդված է գրել: Նա նշում է, որ ոմանք այդ հարցին ուրիշ թեքում են տալիս, ասում են՝ ուղղագրությունների տարբերությունը բերում է Հայաստանի հայերի ու սփյուռքայերի միջև անջրպետի: Վարպետը այլ կարծիքի է. «Այդպես դատել հարցը՝ բոլորովին ճիշտ չէ, որովհետև Սփյուռքում հայերը ավանդական ուղղագրությամբ էին շարադրում մտքերը, բայց իրար հետ լավ կռվում էին, պառակտված էին, Հայաստանին մեջ ալ նոր ուղղագրությամբ՝ էլի պառակտված են»: Փաստում է, որ ժամանակին այդ հարցով զբաղվել են այնպիսի անվանի մտավորականներ, ինչպիսիք են՝ Աբեղյանը, Մակինցյանը, Մալխասյանն ու Աճառյանը: «Ես այս համոզումը ունիմ՝ մի բան, որ քանդվում է, հետո գրեթե անկարելի է լինում կարգի բերել, շտկել»: Բայց մյուս կողմից էլ, նրա խոսքով, նոր դեկրետի հարկ չկա, եթե մի քանի հազար հայ մտավորականներ հավաքվեն, կոնկրետ ծրագրով ու առաջարկով ներկայանան պետությանը, վերջինս չի կարող անտարբերության մատնել նախաձեռնությունը: Նկարչի համոզմամբ, ամեն ինչի հաջողելու գրավականը համախմբվելն է, կամք դրսևորելու, պատասխանատվություն վերցնելու առաջամարտիկն էլ՝ մտավորականությունը. «Օրինակ, եթե մի քանի 1000 հայ ուսուցիչներ սովորին այդ ուղղագրությունը, ասեն՝ մենք պատրաստ ենք, մենք սովորեցինք լեզուն, կարող ենք սովորեցնել, սա ահավասիկ ծրագիրն է, մեզի համար կենաց ու մահու հարց, պետությունը չի կարողանա առարկիլ: Պետությունը գիտակցելով, որ պրոբլեմներ ունի իր առաջը լուծելու, այնուհանդերձ՝ չի կարող մերժիլ… Թե չէ մենք այսքան հարվածներ ստացել ենք կյանքին մեջ, էլի ենք ստանում, փոքր ենք եղել, իսկ փոքրին կոխոտում-անցնում են, հիմա նորից շարունակում ենք ամեն ինչ անել, որ փոքր մնանք: Չե՛ն սիրում իրենց երկիրը հայրենակիցները, Հայաստան չե՛ն սիրում, ամենապարզ ապացույցն այն է, որ, օրինակ, Աստծո տված մաքուր ջուրի ամենամեծ ավազանը Միջին Արևելքում՝ Սևանա լիճը, աղտոտում են, փչացնում, անտառները կտրում… Ասում ենք՝ մեր երկիրը աղքատ է հանքերով, բայց չէ՞ որ ամենաթանկարժեք հանքը ունինք՝ մաքուր ջուրը… Ահավասիկ, եթե այդ գիտակցությունը ունինք, ուրեմն ինչի՞ մասին է խոսքը: Նույնիսկ մեծ պետությունները կործանվում են, իսկ փոքր ժողովրդի համար նման բաները մահացու կարող են լինել… Եվ մենք ումի՞ց ենք գանգատվում, ո՞ւմ ենք մեղադրում մեր վիճակի համար: Չէ՞ որ ցեղասպանությունը կա՛ և եղել է, բայց կա՛ նաև ինքնասպանությունը»:
Հ.Գ. Գոհար Հակոբյանը վարպետի հետ զրուցել է 2010 թվականի մայիսի 28-ին
Առավոտ.am
Ինչպես նախկինում տեղեկացրել էինք՝ մարտի 3-ին, ժամը 19.30-ին, «Բենթլի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 76 շենքի մոտ բախվել էր «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի, որի ընթացքում նույն վայրում «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել անձը չպարզված 55-60 տարեկան տղամարդու, որը մարմնական վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով մահացել էր:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մարտի 5-ին ոստիկանները պարզել էին մահացու պատահարին զոհ գնացած տղամարդու ինքնությունը՝ 1963 թ. ծնված Ավետիս Արզումանյան:
Մարտի 7-ին, ժամը 19.40-ին, մեղայականով ոստիկանության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին է ներկայացել 1996 թ. ծնված Կարեն Վ.-ն՝ հայտարարելով, որ նշված վրաերթը կատարել է ինքը` իր կողմից վարած «Բենթլի» մակնիշի ավտոմեքենայով:
Քննությունը շարունակվում է:
Երեկ, 89 տարեկան հասակում մահացել է Հայաստանի ժողովրդական գեղանկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Ս. Մեսրոպ Մաշտոց, Հայ եկեղեցու Ս.Սահակ և Ս. Մեսրոպ շքանշանակիր Հակոբ Հակոբյանը:
Հակոբ Հակոբյանը ծնվել է 1923թ. Ալեքսանդրիայում (Եգիպտոս)։ Ուսանել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Կահիրեի գեղարվեստի (1944-48) և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում (1952-54)։ Հայրենիքում նրա մասին տեղեկացվել են մամուլից և այն նկարներից, որ նա 1960 թվականին ընծայել էր Հայաստանի պետական պատկերասրահին։ Մասնակցել է Երիտասաարդության և ուսանողների համաշխարհային IV փառատոնին (1953, Բուխարեստ, 2-րդ մրցանակ), արդի եգիպտական արվեստի (1958, Մոսկվա, Լենինգրադ) ցուցահանդեսներին, Ալեքսանդրիայի բիենալներին (1959, 1961)։ 1962-ին ընտանիքով հայրենադարձել է Հայաստան։
Հակոբյանը իր ստեղծագործական առաջին շրջանում ստեղծել է նատյուրմորտներ, որտեղ շեշտված են տխրության ու առանձնության զգացմունքները. «Կինը խոհանոցում», «Սխտորներ», «Վիշտ», «Դերձակը» գործերը այդ ստեղծագործական ժամանակահատվածի լավագույն օրինակներն են ։ Օտարության մեջ ապրելու տարիներին Հակոբյանը հիմնականում նկարել է թեմատիկ նկարներ, ուր յուրահատուկ ուժով ու նրբությամբ ընդանրացրել է հայրենիքից հեռու ապրող իր հետեղեռնյան սերնդակիցների հոգեվիճակը։ Բնանկարների ենթատեքստում շոշափելի են անհանգիստ ժամանակից բխող լարվածության ու տագնապի զգացմունքները, որոնք ակնհայտ են «Նեյտրոնային ռումբին՝ ոչ», «Սումգայիթ» կտավներում և «Ընտանիք» քանդակում։
«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի հյուրը պետք է լիներ երգչուհի և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը: Սակայն այսօր «Ազատություն» ռադիոկայանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ պատգամավորը հրաժարվել է մասնակցել ասուլիսին.
«Երբևէ այսպիսի դեպք չէինք ունեցել, որ հյուրը վերջին պահին հրաժարվեր: Մեր այսօրվա հյուրը՝ Շուշան Պետրոսյանը վերջին պահին հրաժարվեց ֆեյսբուքյան ասուլիսին ներկա գտնվելուց: Թեպետ նախապես ստացել էինք նրա համաձայնությունը: Ձեր հարցերը, փաստորեն, մնացին անպատասխան: Հարգելի՛ օգտատերեր, հայցում ենք ձեր ներողամտությունը»:
Երգչուհին պարզաբանել է, թե «վատառողջ է ու հոգեպես կոտրված»:
Ստորև Ձեզ ենք ներկայացնում մի քանի հարցեր, որոնք օգտատերերն ուղղել էին ԱԺ պատգամավորին, և որոնք այդպես էլ մնացել են անպատասխան.
Ավագ Միզոյան. «Ռոբերտ Քոչարյանի , Սերժ Սարգսյանի և հհկ-ի իշխանության 15 տարիների ընթացքում շարունակվել է մեր երկրի վայրի թալանը՝ ընդերքից մինչև նախակրթարանի մանկան կարագը, հարուստները էլ ավելի էն հարստացել՝ աղքատները ավելի աղքատացել, այդ տարիների ընթացքում երկիրը լքել է մի քանի հարյուր հազար մարդ կեղծվել էն ընտրությունները՝ տեղի է ունեցել մարտի 1 , որի մեղավորները ցայսօր պատժված չեն: Այս ամենով հանդերձ դուք համարում էք որ հհկ-ն և նրա նախագահ Սերժ Սարգսյանը հայրենասեր էն և ծառայում էն հայրենիքի՞ն»:
Վահագն Մինասյան. «Եթե հանրությունը ահանջի «Ձ» եզանից վայր դնել պատգամավորական մանդատը` «Ձ»եր ծառայությունները ժողովրդին մատուցելու համար, կգնա՞ք արդյոք այդ քայլին»:
Լիլի Լուսինյան. «Երկու հարց ունեմ.
Մի բանի եմ ականատես եղել, որի մասին ուզում եմ հարցնել:
Մարտի 1-ին՝ ժամը 12:00-ի կողմերում, մի խումբ կանայք հավաքվեցին Թումանյան-Մաշտոց խաչմերուկում, ու վանկարկում էին
«Լևոն, Լևոն»: նրանց վրա հարձակվեցին դիմակավոր ոստիկանների մի խումբ եվ սկսեցին ծեծել: Նրանց մեջ կար մեկն առանց դիմակի: Արմանը՝ ձեր ամուսինը:
Հարց. կասե՞ք՝ արդյոք նա լավ ամուսին է
2-րդ Կայանալո՞ւ է արդյոք Ձեր համերգը Գյումրի քաղաքում»:
Անուշիկ Ավետյան. «Հարգելի Շուշան Պետրոսյան,ըստ parliamentmonitoring.am կայքի տվյալների` ԱԺ աշնանային նստաշրջանի ընթացքում 90 անգամ կողմ եք քվարկել օրինագծերին և ընդամենը 1 անգամ դեմ` ՀՅԴ-ի` նվազագույն աշխատավարձի օրինագծին: Ոչ մի անգամ հանդես չեք եկել ելույթով կամ հարցով: Ոչ մի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեք եկել ամբողջ աշնանային նստաշրջանի ընթացքում: Հարցս հետևյալն է` որն է ձեր գործունեության նպատակը ԱԺ-ում:
Տեղադրում եմ հղումը, ասելիքս հիմնավորելու համար:
http://parliamentmonitoring.am/deputies.html»:
Լյուդմիլա Միլա. «ՀՀԿապաշտության բեռի ներքո դուք վաղուց հեռացել եք և արվեստից և ժողովրդից, քանի որ արվեստը ծնվում է ժողովրդի սիրո ու ցավի ստեղծագործ բարձրաձայնումից, իսկ առանց դրա ամեն ինչ դառնում է հերթապահ մաս…. վճարվող արտադրանք..
Ինչ եք կարծում, դա էր ձեր ժողովրդին ,,ծառայելու,, նրա հոգսերը կիսելու մղումը, որով արդարացրիք ԱԺ ձեր մուտքը…
Անկեղծ եղեք ձեր պատասխանի մեջ, քանի որ, ժողովուրդն է ձեզ հիմա լսում, այլ ոչ ՀՀԿ-ն…»:
Մնացած հարցերը՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի էջում:
Երբ ինչ-որ մի տեքստ եմ գրում [թեկուզ նույնիսկ FB-ում], և մտքիս գալիս է ինչ-որ թունդ բառ, որով պիտի բնութագրեմ այս կամ այն անձնավորությանը, ես մի պահ կանգ եմ առնում և այդ բառը փոխարինում եմ դրա ավելի թույլ հոմանիշով: Դրանից հետո, երբ ես կրկին վերընթերցում եմ այդ տեքստը՝ թողարկելուց կամ ուղարկելուց առաջ, ես կրկին անդրադառնում եմ նման բառերին և հնարավորության դեպքում դարձյալ մեղմացնում եմ դրանք: Որովհետև իմ նպատակը որևէ մեկին «կպցնելը», «քսելը», «բարոյապես ոչնչացնելը» չէ, դա ինձ հաճույէ չի պատճառում, դրանով ես չեմ ինքնահաստատվում: Ոչ էլ ցանկանում եմ ինչ-որ մի «դրոշ պարզել» կամ ստիպել մարդկանց կիսել իմ տեսակետները: Ես ուզում եմ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում մեր շուրջը, ինչ են մտածում մեզ շրջապատող մարդիկ, և առաջարկել բոլորին` ինձ հետ միասին խորհել այդ ամենի մասին: Իհարկե, ես ինքս շատ հեռու եմ իմ երազած հավասարակշռությունից ու երբեմն զայրանում եմ, երբ ոչ ադեկվատ մարդիկ փորձում են իմ վզին փաթաթել իրենց ճշմարտությունը, բայց այդ «փրփրելու» պահը շատ կարճ է տևում, և շատ արագ գալիս է գիտակցությունը, որ չի կարելի «ինքնաթունավորվել» բացասական էմոցիաներով, չի կարելի բացարձակացնել սեփական նեղվածությունը: Իհարկե, զուսպ և բարեկիրթ լինելը քաղաքական կատեգորիա չէ, և շատ հնարավոր է, որ քաղաքական պայքարը ենթադրում է իրար «բարոյապես ոչնչացնելը»: Բայց ո՞վ ասաց, որ բոլորը պետք է մասնակցեն այդ պայքարին և իրենց լուման ներդնեն՝ իրար «անարգանքի սյունին գամելու» ազգափրկիչ գործին:
Հարց է առաջանում` ի՞նչ կապ ունի այս ամենը մարտի 8-ի հետ: Ամենաանմիջական: Այն բառերը, որոնք մեր մտքին են գալիս ինչ-որ մեկին «կպցնելու» համար, պետք է երկու անգամ «մեղմանան» ցանկացած դեպքում: Բայց դրանք պետք է չորս անգամ մեղմանան, երբ խոսքը կանանց մասին է: Մոտ 20 տարի ես հանդես եմ գալիս նման կոչով, և 20 տարի քաղաքականացված մարդիկ, հատկապես, որքան էլ տարօրինակ լինի, կանայք, ի պատասխան այդ կոչի` պնդում են, որ այն կանայք, որոնց իրենք հայհոյում են և անձնապես վիրավորում են, իրավունք չունեն կին կոչվելու: Այսինքն` կանայք [կամ տղամարդիկ] իրենց վրա վերցնում են դատավորի դերը և կարծում են, որ կարող են որոշել, թե ով կարող է կին կոչվել, իսկ ով` ոչ:Երբեմն նաև բերվում է «սեռերի իրավահավասարության» մասին թեզը` իբր, եթե կարելի է հայհոյել տղամարդկանց, ապա ինչո՞ւ նույնը չի կարելի անել կանանց հանդեպ: Բայց այդ թեզը կեղծ է, այն չի դիմանում ոչ մի քննադատության: Դա ճիշտ կլիներ, եթե մենք` տղամարդիկ, կանանց հետ հավասար հիմունքներով շարունակեինք մարդկային ցեղը, եթե մենք ցավեր կրեինք և տանջվեինք դրա համար: Բայց, համաձայնեք, մեր «տանջանքը» այս հարցերում շատ ավելի թեթև է: Մի խոսքով` ես շարունակում եմ մնալ իմ կարծիքին: Եթե ավելի պարզ ձևակերպենք, կանանց չի կարելի վիրավորել, որովհետև մեզ բոլորիս Կին և Մայր է լույս աշխարհ բերել:
Առավոտ
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.