23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...2011-2012 թթ. տնտեսվարողներին տրամադրվել է 32.2 մլրդ դրամի մատչելի վարկ, որի 4 տոկոսային կետը սուբսիդավորվել է, իսկ առավել անբարենպաստ 225 համայնքի համար` 6 տոկոսը։ 2012 թ. սեպտեմբերին կառավարությունը մինչև դեկտեմբերի 31-ը երկարաձգել էր տոկոսադրույքի սուբսիդավորմամբ նոր վարկերի տրամադրման ժամկետը։ Եվ ահա կառավարության որոշմամբ սահմանվել է նոր ժամկետ` ս.թ. մարտի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ը։ Որոշումն ուղղված է գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման և պատշաճ իրականացման, մշակության, բերքահավաքի կազմակերպման, աշնանացանի նախապատրաստման և իրականացման գործընթացներին։ Դիմելով ՀՀ գյուղատնտեսության նախարարին` վարչապետն առաջարկել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և մյուս շահագրգիռ գերատեսչությունների հետ առաջիկայում խրհրդակցություն հրավիրել` քննարկելու գյուղատնտեսական ապրանքների իրացման խնդիրը։ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ նախորդ տարի բերքի իրացման խնդիր եղել է։ «Հիմա, երբ սկսի մթերման շրջանը, մենք էլի խնդիրների առջև ենք կանգնելու, քանի որ գյուղացու ակտիվները, սեփական կապիտալը բավարար չեն, որպեսզի վարկային միջոցներ նրանց տրամադրվեն՝ գնումներ իրականացնելու համար։ Դրա համար անհրաժեշտ է, որ մենք հենց այսօր սկսենք այդ աշխատանքը՝ հասկանալով, թե ինչ իրավիճակ է ստեղծվելու 2013 թվականին, և մենք ինչ ծրագրեր ենք առաջարկելու, օգնելու գյուղատնտեսությանը՝ ապրանքի իրացման հարցում։ Ի մի բերեք բոլոր խնդիրները, էկոնոմիկայի նախարարության հետ քննարկեք, թե ինչ նոր մեխանիզմներ կարող ենք առաջարկել։ Մասնավորապես, մենք ունենք ուղղակի կապեր Ռուսաստանի տարբեր մարզերի հետ և ամեն տարի թարմացնում ենք նրանց հետ մեր պայմանագրային հարաբերությունները, նրանք մեզանից հետաքրքրվում են, թե ինչ գյուղապրանքներ մենք կարող ենք իրենց առաջարկել։ Դա պետք է հենց այժմվանից սկսել՝ տեսնել, իրենք շահագրգռվածություն ունե՞ն արդյոք, տեղափոխման ծախսերն ինչպիսի՞ն են։ Առանց պետության ակտիվ մասնակցության մենք 2013-ին լրջագույն խնդիրներ կունենանք», — եզրափակել է վարչապետը։
Կառավարության մամլո ծառայությունից տեղեկանում ենք, որ գործադիրը թույլատրել է «Գոլդն գրեյփ Արմաս» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2014 թ. մայիսի 22-ը։ Ընկերությունը, որը հիմնադրվել է 2009 թվականին, Արագածոտնի մարզում կառուցում է գինու և կոնյակի արտադրության գործարան, որի համար նույն տարածաշրջանում հիմնել է 180 հեկտար խաղողի այգի։ Արտադրության կազմակերպման համար ընկերությունը կատարել է մոտ 15 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, ունի արտահանման ուղղվածություն. արտադրանքի զգալի մասը նախատեսվում է իրացնել արտաքին շուկայում, այդ թվում` ՌԴ-ում և ԱՄՆ-ում։
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը, հիմք ընդունելով իր նախկին որոշումներից մեկով հավանության արժանացած ՀՀ զբաղվածության 2013-2018 թթ. ռազմավարությունը, հավանություն է տվել «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի հայեցակարգին, որով առաջարկվում են զբաղվածության քաղաքականության մշակման և իրականացման մոտեցումներն ու մեխանիզմներն արտացոլող նոր օրենքի հիմնադրույթները։ Դրանցից են ճկունության հնարավորության ընձեռումը, աշխատանքի տեղավորման ծառայություն մատուցող ոչ պետական կազմակերպություններին ծրագրերի իրականացման պատվիրակումը, մասնագիտական կողմնորոշման` որպես առանձին ծրագրի ամբողջացումը և հստակեցումը, նոր ծրագրերի փորձարկումը և այլն։
Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարել է օրենքի հայեցակարգը համապարփակ ձևով ներկայացնել հանրությանը։ «Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության համար մեկ խնդիրն աշխատանքի խնդիրն է, և մարդիկ մշտապես այդ հարցն են բարձրացնում, որ չկա աշխատատեղ, չկա աշխատանք, — հավելել է վարչապետը։ «Եթե մենք ունենք 3000-ից ավելի թափուր հաստիք, ապա, մի կողմից, պարտավոր ենք ավելի ակտիվորեն այդ տեղեկությունը տեղ հասցնել և երկրորդ` պետք է ներկայացնենք՝ ինչ հնարավորություն ենք տալիս վերապատրաստման համար։ Եթե մարդը լսում է, որ ինչ-որ մի մասնագիտության, օրինակ` խառատի թափուր տեղ կա, ինքն ասում է` ցավոք սրտի, ես խառատ չեմ, բայց եթե զուգահեռաբար ասենք, որ պետությունն անվճար վերապատրաստում է ձեզ, և դուք կարող եք պետության այդ ծրագրից օգտվել, վերապատրաստվել և այդ աշխատատեղն ստանձնել, դա կնշանակի ավելի ակտիվ զբաղվածության քաղաքականություն իրականացնել»։
Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել, որպեսզի նախարարությունը հեռուստատեսությամբ այդ տեղեկությունը պարբերաբար ներկայացնի հանրությանը, ինչը, մյուս կողմից, կառաջացնի մասնավոր հատվածի հետաքրքրությունը` նախարարության հետ համագործակցելու, քանի որ պետությունն ակտիվ քաղաքականություն է վարում. այդ դեպքում մասնավորն էլ կդիմի նախարարություն և թափուր աշխատատեղերի մասին տեղեկություն կտա։
Երևանի Թբիլիսյան խճուղում վեր է խոյանում մի նոր էլիտար շինություն` բավականին մեծ չափերի: «ՉԻ» տեղեկություններով` շենքը «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության սեփականությունն է: Պարզելու համար, թե այն ի՞նչ առնչության ունի «Կյանքի խոսքի» հետ և ի՞նչ նպատակներով է օգտագործվելու շենքը, թերթի թղթակիցը զանգահարել է այդ կազմակերպություն: Հեռախոսազանգին պատասխանել է մի երիտասարդ, ով հայտնել է, թե այդ հարցերին կարող է պատասխանել իրենց կազմակերպության լրատվության պատասխանատուն` Արմենը: Թերթի հեռախոսազանգին պատասխանող քաղաքացին խնդրել է զանգահարել հինգ րոպե հետո` մինչև նա կփոխանցի, որ թղթակիցը հարցեր ունի:
Հինգ րոպե անց զանգահարեցինք, և տղան խնդրեց հեռախոսահամար թողնել: Այդպես էլ արեցինք: Մոտ մեկ ժամ հետո մեզ զանգահարեց «Կյանքի խոսքի» լրատվության պատասխանատուն: Շների հետ կապված մեր հարցից բացի, հետաքրքրվեցինք, թե ճի՞շտ է, որ իրենք դասընթացներ են կազմակերպում և տարվա մեջ մի քանի անգամ շրջանավարտներ են ունենում (խոսքը աստվածաշնչյան դպրոցի` 8-ամսյա դասընթացների միջոցով 250 շրջանավարտ թողարկելու լուրերի մասին է): Լսելով մեր հարցադրումները պատասխանատուն ասաց, թե պետք է մեր հարցերը գրավոր ուղարկենք իրենց: Փորձեցինք նրան բացատրել, որ հատուկ ուսումնասիրություն պետք չի անցկացնել մեր հարցերին պատասխանելու համար, ընդամենը պետք է հաստատել կամ հերքել տեղեկությունը, այսինքն` «այո» կամ «ոչ» ասել: «Կյանքի խոսքի» ներկայացուցիչն ասաց, թե իրենց աշխատանքային ժամն ավարտված է: Տարակուսած հարցրինք, թե երբ է ավարտվում իրենց աշխատանքային ժամը, պարզվեց` ժամը 17:00-ին: Հետո երիտասարդը սկսեց բացատրել, թե ինչպես պետք է աշխատել գերատեսչությունների հետ: Այնուհետև, նյարդայնանալով մեր հորդորից, թե մեզ մի սովորեցրեք աշխատել, երիտասարդն անջատեց հեռախոսը: Մենք հետ զանզահարեցինք «Կյանքի խոսք» և դիմելով հեռախոսին պատասխանող անձին` միանգամից հարցրեցին` «Որտե՞ղ է ձեր գրասենյակը, նոր շենքո՞ւմ եք արդեն նստում»: Պարզվեց, որ «նոր շենքը» միայն ծառայելու է այս աղանդի հավաքույթների համար: Ի դեպ ընդգծենք` «աշխատանքային օրվա» ավարտին մամլո քարտուղան ինքն էր մեզ հետ զանգահարել: Սա` մեկ: Երկրորդ` ակնհայտ էր, որ մեր հարցադրումները դուր չեկան «Կյանքի խոսքի» ներկայացուցչին, և նա նյարդայնացած անջատեց հեռախոսը: Նկատենք, որ մինչ կանջատեին հեռախոսք` հասցրինք փոխանցել, որ մենք օրաթերթ ենք, և ամեն դեպքում հրապարակումը կլինի:
Չորրորդ ինքնիշխանություն
Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է իր այցելությունը մարզեր: Հաշվի առնելով, որ մեկ ամսից տեղի կունենան Երևանի ավագանու ընտրություններ, պետք է ենթադրել, որ մի շարք կուսակցություններ մայրաքաղաքում նույնպես կանցկացնեն համայնքային և բակային հանդիպումներ: Ոչ այդ միջոցառումները, ոչ Րաֆֆիի մոտակա հանրահավաքը, ոչ էլ «նոր Հայաստանի երդմնակալությունը», հուսով եմ, չեն խոչընդոտվելու իշխանությունների կողմից: Բայց որպեսզի դրանք անցնեն ջերմ, հանգիստ և անվտանգ մթնոլորտում, պետք է լուծվի առնվազն երկու հարց: Առաջինը` իշխանության, ուժային կառույցների ներկայացուցիչները պետք է բացատրեն, թե ինչի համար են գաղտնի հետևում և երբեմն նաև` գաղտնի նկարահանում այդ միջոցառումները: Ես նորմալ եմ համարում, երբ բացեիբաց դա անում է համազգեստով ոստիկանը. եթե, Աստված մի արասցե, որևէ միջադեպ լինի, պետք է ունենալ դրա հնարավորինս ամբողջական տեսագրված պատկերը: Բայց երբ դա անում են գաղտնի, մարդիկ, որոնք քաղաքացիական հագուստով են, ընդ որում` այնքան «արհեստավարժ», որ հանդիպման բոլոր մասնակիցներին պարզ է, թե ովքեր են նրանք ու որտեղից, դա արդեն անհասկանալի է: Նման «թաքուն» աշխատանքն ավելորդ լարվածություն է ստեղծում և կասկածների տեղիք է տալիս: Եթե դա լիներ 7-10 տարի առաջ, ես, օրինակ, կմտածեի, որ նկարահանման նպատակն այդ հանդիպումների մասնակիցներին շանտաժելը, նրանց ոստիկանության բաժիններ «զրույցների» հրավիրելն է: Բայց հիմա, կարծես թե, նման «զրույցներ» տեղի չեն ունենում: Հանդիպումները անցնում են բոլորի աչքի առաջ, մի քանի «օրինական» (լրատվամիջոցներին և «բացահայտ» ոստիկաններին պատկանող) տեսախցիկներ ամեն ինչ գրանցում են, էլ ի՞նչ կարիք կա «շպիոն Օնիկ» խաղալու: Եթե, այնուամենայնիվ, դրա կարիքը կա, ապա պետք է դա պարզ բացատրել: Երկրորդ հարցն ավելի բարդ է: Թե Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային հանդիպումների ժամանակ և թե, վստահ եմ, երևանյան քարոզարշավի ժամանակ կան և անպայման կլինեն մարդիկ, որոնք հայտնում են ոչ ընդդիմադիր կամ ավելի ճիշտ` «ընդդիմությանը ընդդիմացող» տեսակետներ: Ընդդիմադիրները վստահ են, որ այդ մարդկանց գործողությունները «ինքնաբուխ» չեն, որ նրանց ուղարկում են մարզպետները, քաղաքապետները և կամ տեղական օլիգարխները` իշխանությանն իրենց հավատարմությունը այս ձևով արտահայտելու նպատակով: Դրա մեջ տրամաբանություն կա. եթե դու տվյալ ընդդիմադիր կուսակցության կողմնակիցը չես, ի՞նչ գործ ունես այդտեղ` շատ մեծ է հավանականությունը, որ դու հատուկ եկել ես միջադեպ սադրելու: Ե՞րբ, ո՞ր պահին պետք է սաստել այդ «այլախոհին» և խնդրել ոստիկաններին հեռացնել նրան դեպքի վայրից:
Ի վերջո, բացառված չէ նաև հոգեկան հիվանդի հնարավորությունը: Իսկ հասկանալու համար, որ մարդը տառապում է նման հիվանդությամբ, պետք է առնվազն 2-3 րոպե: Պատմեմ մի դեպք, որը երեկ տեղի է ունեցել անձամբ ինձ հետ: Մամուլի շենքի վերելակ նստեց մի կին, որը սկզբում բավականին հանգիստ և քաղաքավարի հետաքրքրվեց ինձնից, թե երբ է վերջ տրվելու հեռուստասերիալներին: Սակայն այդ կնոջ հաջորդ ռեպլիկն այն էր, որ այդ սերիալներից Հայաստանում մահացել է 200 հազար մարդ: Մինչև որ մենք 15-րդ հարկից հասանք առաջին հարկ, իմ զրուցակիցը հասցրեց հնչեցնել մի քանի 15 հարկանի անեծքներ: Ես, բնականաբար, ուղարկեցի նրան` ուր որ հարկն է: Բայց քաղաքական գործիչները նման դեպքերում ստիպված են մարդկանց լսել: Նրանց գործն ավելի ծանր է:
Առավոտ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այս օրերին ակամա իմ գրառումները քաղաքին են վերաբերում: Կարծում եմ՝ դա հասկանալի է: Իմ նախորդ երկու գրառումներում ես անդրադարձել էի Երևանի ավագանու ընտրությունների քաղաքական և քաղաքային նշանակությանը, խոսել էի քաղաքական մրցակցության, հակակշիռների մասին, ինչպես նաև նշել էի քաղաքին վերաբերող խնդիրների բնույթները՝ կենցաղասյին, ճարտարապետական, բյուրոկրատական-կազմակերպչական և ֆինանասական ու ներդրումային: Վերջին գրառման մեջ խոսել էի կոնկրետ խնդիրների լուծման մասին:
Գործունեության յուրաքանչյուր ոլորտ՝ լինի արտաքին քաղաքականություն, թե քաղաքի կառավարում, անհրաժեշտ է, որ ունենա գաղափարական հենք, որը խարիսխ լինի ոլորտում արդյունավետ գործունեություն ծավալելու համար: Ի՞նչը կարող է լինել այդ խարիսխը քաղաքի դեպքում, որը լինի քաղաքապետի և ավագանու գործունեության գլխավոր ուղենիշը:
Նախ պետք է կարողանալ ճիշտ սահմանել քաղաքի իմաստն ու նշանակությունը, քաղաքի գաղափարի զարգացման ընթացքը, կենտրոն – ծայրամաս հարաբերակցությունը: Ժամանակակից քաղաքի գաղափարը և կազմակերպչական բնույթը հասնում է ուշ միջնադար: Այն ունի մեկ հիմնական նպատակ՝ հարմարավետ պայմաններ ստեղծել բնակիչների համար:
Երկրորդ, մեզանից յուրաքանչյուրը՝ լինի կառավարիչ, թե քաղաքացի, պետք է հարգի և սիրի իր քաղաքը: Այն պետք է դիտարկի որպես իր մեծ տուն: Այն, ինչ մենք մեզ թույլ չենք տա անել մեր սեփական տանը, չպետք է թույլ տանք անել նաև մեր մեծ տանը՝ քաղաքում:
Երրրոդ, վերջիվերջո ամեն ինչ հանգում է անհատին ու հասարակությանը ծառայելուն: Ինչպես 16-րդ դարում իտալական վերածննդի գաղափարական հենքը անհատն ու նրա արժանապատվությունն էր, ինչը և հանգեցրեց գեղարվեստական և գիտական փայլատակումների, այնպես էլ այսօր մեր գործունեության կենտրոնում պետք է լինի անհատը: Իսկ անհատին ծառայելու նպատակը պետք է լինի նրա համար արժանապատիվ կյանք ապահովելը: Այս բառն իր բովանդակությամբ այնքան ընդգրկուն է, որ ներառում է առօրյա կյանքի բոլոր ոլորտները: Արժանապատիվ ապրել նշանակում է քայլել լուսավոր և մաքուր փողոցում, զբոսնելու և հանգստանալու վայր ունենալ, տրանսպորտում կքած չերթևեկել, տասնչորս հարկ ոտքով չբարձրանալ, վերելակ նստելիս չվախենալ, որ այն կընկնի, ստիպված չլինել շենքին կից աղբակույտի միջով անցնել և այլն:
Բայց որպեսզի արժանապատվության գաղափարը վերացական չլինի, քաղաքի ղեկավարներն իրենց առօրյա գործունեությամբ իրենց պետք է դնեն սովորական քաղաքացու վիճակում՝ երթևեկեն նաև հանրային տրանսպորտով, քայլեն քաղաքի փողոցներով, չխուսափեն անձնապես մարդկանց հետ շփվելուց և հնարավորինս շատ մասնակցություն ունենան քաղաքում տեղի ունեցող տարբեր մեծ ու փոքր միջոցառումներին:
Մի խոսքով, քաղաքի ղեկավարները պետք է ապրեն նաև սովորական քաղաքացու առօրյայով, որպեսզի ավելի լավ հասնական և լուծեն առկա խնդիրները»:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբոի իր էջում գրել է.
«ՍԿՍԵՔ ՁԵԶԱՆԻՑ
Երևանի քաղաքապետի ընտրությունների նախաշեմին լրատվական դաշտում դռնեդուռ ընկած որոշ գործիչ-քարոզիչներին հարկ եմ համարում հիշեցնել, որ՝
1. Երևանը ՊԼԱՑԴԱՐՄ չէ, որ օգտագործեք 2017-2018 թթ ընտրական ցիկլին Հայաստանում ստրկատիրական կամ ֆեոդալական կարգեր վերահաստատելու համար:
2. Երևանը ՊՈԼԻԳՈՆ չէ, որ փորձարկեք ձեր՝ տարիներ շարունակ բոցկլտացող քաղաքական ամբիցիաները:
3. Եվ վերջինը, Երևանը ՄՈՆԻՏՈՐ չէ և ոչ թե ամպագոռգոռ խոսացող դեմքերի, այլ աշխատող ու խնամող ձեռքերի կարիք ունի»:
Այսօր՝ ապրիլի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Չարենցավանի բժշկական կենտրոն Ոստիկանության Չարենցավանի բաժնից ահազանգ է ստացվել, որ Արզաքան գյուղի «Հերոսների» հուշարձանի մոտ մի տղամարդ ոտքերը մեխել է ասֆալտին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին Ենոք Գրիգորյանն է, ով իր այդ քայլը կապում է ի նշան բողոքի Ճանապարհային ոստիկանության աշխատակից Գեղամ Հովհաննիսյանի և նրա կնոջ եղբոր՝ Միհրան Վարդանյանի դեմ: Ի դեպ, ըստ գյուղացիների, սա առաջին դեպքը չէ, որ նա դիմում է նման քայլի:
Այսօր Ե. Գրիգորյանը Չարենցավանի ոստիկանապետից պահանջում է, որպեսզի նա աշխատանքից ազատի Գ. Հովհաննիսյանին, սակայն երբ գյուղացիները նրան ասել են, որ Չարենցավանի ոստիկանապետը իրավասու չէ, պատասխանել է՝ դե ուրեմն թող նրան էլ գործից ազատեն:
shamshyan.com
ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Եթե ընդդիմադիր կամ այլընտրանքային ուժերի աննախադեպ ակտիվություն է ու պոպուլիզմի չափաբաժնի ավելացում, ուրեմն առաջիկայում ընտրություններ են։ Եվ այդ ուժերը, որպես կանոն, փորձում են երկրի կործանման տպավորություն ստեղծել ու «փրկչի» կեցվածք ընդունել՝ անկախ նրանից, թե ինչ ընտրություններ են։ Այս օրինաչափությունն այսօր էլ կրկնվում է։ «Փրկչի» կեցվածք ընդունողները մոռանում են, որ հաճախ անհասկանալի պատճառաբանություններով հրաժարվում են մասնակցել քաղաքական գործընթացներին կամ էլ մասնակցելուց հետո տեսնում ենք, թե ինչի են հանգեցնում իրավիճակը։
Մեր ժողովուրդը «փրկիչների» չի հավատում, նա իրատես է և կարողանում է չակերտավոր փրկիչներին տարբերել քաղաքական հստակ կուրս ունեցող ուժերից»:
Աշխարհում տհաճ քաղաքական երևույթներից ամենատհաճներից մեկը կուսակցությունների երիտթևերն են: Պարզ է, իհարկե, որ կուսակցությունները պետք է նախապատրաստեն իրենց հերթափոխը` մարդկանց, որոնք պետք է 10, 20, 30 տարի հետո դառնան պատգամավորներ, նախարարներ, մեծ ու փոքր «նաչալնիկներ»: Բայց արդյոք դրա համար անհրաժե՞շտ է լինել այդ աստիճանի «քառակուսի» և դատարկ: Քառակուսին, հիշեցնեմ, իմ կարծիքով, նա է, ով ենթարկվելով կուսակցական կարգապահությանը` չի ցանկանում որևէ երևույթի մեջ տեսնել որևէ երանգ, որը կհակասի իր պատկերացրած «կուսակցական գծին»: Այդպիսի մարդիկ ընդունակ են միայն շաբլոն մտածելակերպի և բովանդակազուրկ ճռճռան տեքստերի արտաբերման: Բացի այդ, հնարավոր չէ պատկերացնել «երիտթևի» որևէ ներկայացուցի` առանց թանկարժեք կոստյումի և փողկապի և առանց պսպղուն կուսակցական կրծքանշանի: Այս պահին առավել ակտիվ են ՀՀԿ և ԲՀԿ «երիտթևերը»: Դա ունի իր բացատրությունը, առջևում են Երևանի ավագանու ընտրությունները, որտեղ չի որոշվում համապետական իշխանության հարցը և, հետեւաբար, կարելի է քիչ թե շատ անկաշկանդ լինել: Բայց նույնիսկ այդ «անկաշկանդ» մթնոլորտում տվյալ կուսակցությունների «պառավթևերը» չեն կարող իրար «բզբզել» քիչ թե շատ բարձր մակարդակով` չափից դուրս շատ են ընդհանրությունները: Իսկ ահա երիտասարդներին կարելի է և նույնիսկ ցանկալի է կսմիթներ փոխանակել` գուցե ապագա ընտրություններից առաջ իրար թեթևակի «փչացնելը» ինչ-որ դիվիդենդներ կարող է բերել: Եվ սկսվում է «ավանդական» երկխոսությունը, «որոշ քաղաքական ուժերի ուզում եմ հիշեցնել», «որոշ չկայացած գործիչների ուզում եմ խորհուրդ տալ»: Մոտակա մեկ ամիսը դա է լինելու: Փորձեք հարցնել որևէ «երիտթևականի»` ինչո՞վ է տարբերվում իր կուսակցությունը մյուս կուսակցություններից: Նա կպատասխանի. «Իր գոյության ողջ ընթացքում իմ կուսակցությունն ապացուցել է, որ այն միշտ ժողովրդի կողքին էր, մշտապես ապրել է ժողովրդի ցավերով, մենք շատ չենք խոսել, մենք միշտ ժողովրդի մատից փուշ ենք հանել, ժողովրդի դարդին դարման ենք արել»: Եվ այլն: Կազմեք կարճ նախադասություններ «ժողովուրդ» բառով, և դուք արդեն երիտասարդ, խոստումնալից քաղաքական գործիչ եք: Այդ ոչինչ չնշանակող, որևէ բովանդակություն չունեցող ֆրազները` գումարած այլ կուսակցությունների հասցեին թունոտ ակնարկները, փայլուն քաղաքական կարիերայի հիմքն են: Կարևորը չմտածելն է և պատրաստի ձևակերպումները վարժ առոգանությամբ կրկնելը:
Միայն մի հարց է ինձ հուզում`եթե 20 տարի բոլոր ընդդիմադիր և իշխանամետ կուսակցությունները ժողովրդի մատից փշեր էին հանում, ինչո՞ւ են, այնուամենայնիվ, այդքան շատ փշեր մնացել:
Առավոտ
Մարտի 23-ին իր երկրային կյանքն ավարտեց Ռուսաստանի երբեմնի ամենահարուստ և ազդեցիկ օլիգարխը` Բորիս Բերեզովսկին. օտարության մեջ` Մեծ Բրիտանիայում, որպես վտարանդի:
Մահից ընդամենը շաբաթներ առաջ վերաիմաստավորելով ամեն ինչ, և գրավոր դիմելով Վլադիմիր Պուտինին` թույլ տալ վերադառնալ Ռուսաստան ցանկացած նախապայմանով:
Երբեմնի ստվերային տիրակալին, կոտրելով լոգասենյակի դուռը, մահացած գտավ թիկնապահը: Ինչպես սիրում են ասել ռուսները` «դագաղը գրպաններ չունի»:
ԱՄԵՆԱՏԱՐԱԾՎԱԾ ՎԱՐԿԱԾՆԵՐԸ
Մինչ ԽՍՀՄ-ի կործանումը Բերեզովսկին ավելի շուտ հայտնի էր որպես միջին կարգի գիտնական: Վկայություններ կան նաև, որ 1979-ից նա եղել է ԿԳԲ-ի գործակալ` խոշոր հաշվով, ԽՍՀՄ-ում շատերի համար կարիերային նպաստող հանգամանք: Ակադեմիկոս նա դարձավ արդեն հարստանալուց հետո` այդ տիտղոսը որպես խաղալիք նետելով դարակի հեռավոր անկյունում: Հարստանալու պատմությունն էլ ստանդարտ է և անհետաքրքիր` ճիշտ ժամանակին հայտնվել ճիշտ տեղում և ի սպառ զրկված լինել խղճից, և դա առանձնապես հետաքրքիր չէ, Ռուսաստանի բնակչության 90 տոկոսը բաղկացած է բերեզովսկիներից, պարզապես նրանք փող չունեն…
Առավել հետաքրքիր է նրա քաղաքական դերակատարությունը. Բերեզովսկին եղել է ԱՊՀ գործադիր քարտուղար, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար: Նրա անվան հետ կապվում են բազում քաղաքական սպանություններ ամբողջ հետխորհրդային տարածքով մեկ, այդ թվում` վարչապետ Ժվանիայի սպանությունը Վրաստանում և Յուշչենկոյի թունավորումն Ուկրաինայում:
Բայց գրեթե վստահաբար կարելի է ասել, որ նա կապ չի ունեցել «Հոկտեմբերի 27-ի» հետ, թեև 1999 թվականին քիչ ստվերային ջանքեր չի գործադրել, որպեսզի նպաստի Գոբլի ծրագրի կենսագործմանը… Սակայն ամենանշանակալին նրա դերն էր Ռուսաստանի իշխանության ներսում, հենց նա եղավ Վլադիմիր Պուտինին իշխանության բերողը: Դրանից և բխում է ամենահարգի վարկածը` Բերեզովսկուն սպանել են ռուսական հատուկ ծառայությունները:
ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՏՔ. Հայտնի է, որ հենց նրա գաղափարն էր` համեստ պետականամետ ԿԳԲ-ի սպա Վլադիմիր Պուտինին ներկայացնել Բորիս Ելցինին որպես լավագույն իրավահաջորդ: Հենց Բերեզովսկու հորդորով Պուտինը նշանակվեց վարչապետ, և Բերեզովսկուն պատկանող հեռուստակայսրության շնորհիվ Ռուսաստանին անհայտ սպան ընտրվեց նախագահ: Բերեզովսկին վստահ էր, որ Պուտինը երբեք ռեալ չի ձգտի առաջին դերակատարմանը: Նա հույս ուներ, որ կստեղծի երկու կուսակցություն. մեկը`ազգային-պահպանողական, հենց Պուտինի ղեկավարությամբ, մյուսը` լիբերալ, և երկուսի ռեալ ստվերային ղեկավարումը կպահի սեփական ձեռքերում, փաստացի մինչև կյանքի վերջ մնալով Ռուսաստանի իրական տիրակալ: Սակայն այդ խորամանկ ծրագիրը տապալվեց` Վլադիմիր Պուտինը աստիճանաբար Բորիս Բերեզովսկուց խլեց իշխանական և լրատվական լծակները, ու ի վերջո երբեմնի ամենակարող օլիգարխը դարձավ վտարանդի: Բնականաբար, նա ատելությամբ լցվեց Պուտինի հանդեպ, և հետագայում ֆինանսավորեց բոլոր ընդդիմադիր շարժումները:
Ըստ «Ռուսական հետքի» վարկածի, Պուտինի վարչակազմը պարզապես որոշեց վերացնել Բերեզովսկուն, քանզի վերջինս գիտեր բոլոր մութ գաղտնիքներն այն մասին, թե ինչպես իրականում Պուտինը եկավ իշխանության, գումարած դրան` Բերեզովսկու ֆինանսներով են սնվում ռուսական բոլոր «նարնջագույն» շարժումները:
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀԵՏՔ. Մեծ Բրիտանիայում հաստատվելուց հետո, Բորիս Բերեզովսկին սերտորեն համագործակցում էր բրիտանական հատուկ ծառայությունների հետ, ինչը չի էլ թաքցրել իր հարցազրույցներում: Իրականում նա ռուսական ընդդիմությանը ֆինանսավորում էր ոչ թե սեփական, այլ բրիտանական հատուկ ծառայությունների փողերով: Նա միջնորդ եղավ ինչպես նախկին ԽՍՀՄ տարածքում, այպես էլ Մերձավոր Արևելքում բրիտանական բազում դավադիր ծրագրեր իրագործելու գործում: Երբ նա մտադրվեց ցանկացած նախապայմանով վերադառնալ Ռուսաստան ու խնդրագրով դիմեց Վլադիմիր Պուտինին, բրիտանացիները որոշեցին նրան լիկվիդացնել` սեփական գաղտնի օպերացիաների մասին ճշմարտությունն ընդմիշտ գերեզմանելու նպատակով:
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԾ. Վերջին տարիներին Բորիս Բերեզովսկին հսկայական ֆինանսական կորուստներ ունեցավ, աստղաբաշխական գումարներ վճարելով ինչպես նախկին կանանց, այնպես էլ ատելի մրցակիցներին: Ամենադաժան հարվածը դատարանում իր ախոյան Ռոման Աբրամովիչին պարտվելն էր, ինչը գործնականում սննկացնում էր Բերեզովսկուն: Նախկին ամենազորն ընկավ դեպրեսիայի մեջ և վերջ տվեց կյանքին:
«ԱՐԳԵԼՎԱԾ» ՎԱՐԿԱԾ. ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ ՍԵՌԱԿԱՆ ԱՅԼԱՍԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԻՆ
Գոյություն ունի, սակայն, վարկած, որը անհարմար է աշխարհի զորավորաց համար, քանզի թույլ չի տալիս Բերեզովսկու մահը խաղարկել աշխարհաքաղաքական հակառակորդի դեմ և կիրառել դա որպես շահարկման լծակ: Դա յուրահատուկ պայմաններում տեղի ունեցած դժբախտ պատահարի վարկածն է:
Բերեզովսկու դիակի հերձումը ցույց տվեց, որ նա մահացել է կախելու կամ կախվելու հետևանքով, սակայն Սքոթլանդ-Յարդը բռնության գործադրման որևէ հետք չի հայտնաբերել: Բերեզովսկու դին հայտնաբերվել է ներսից կողպած լոգասենյակում, կողքն ընկած էր նրա շարֆը: Անշուշտ, կախվելու կամ կախելու համար շարֆը ամենահարմար գործիքը չէ, այդպիսի գործերի համար գոյություն ունի պինդ պարանների լայն տեսականի… Շարֆն առավել հարմար է մարդուն կիսախեղդ վիճակի հասցնելու համար: Ստացվում է, որ Բորիս Բերեզովսկին լոգասենյակում փակվել էր, որպեսզի բոլորից թաքուն ինքն իրեն հասցնի կիսախեղդ վիճակի, սակայն չափն անցավ և մահացավ: Սակայն նրա ինչի՞ն էր պետք ինքնակիսախեղդ լինելը…
Մի շարք ռուս բլոգերներ առաջ քաշեցին հետաքրքիր վարկած` յուրահատուկ այլասերված ինքնաբավարարման հակումների մասին, որը կոչվում է ԱՈՒՏՈԱՍՖԻՔՍՈՖԻԼԻԱ:
Ուշագրավ է, որ այդ մասին բլոգային գրառումները ռեկորդային արագությամբ արգելափակվում էին բլոգոհոսթինգների ադմինիստրատորների կողմից: Տողերիս հեղինակը 5 օրում հայտնաբերեց այդպիսի արգելափակումների շուրջ 200 դեպք… Ուստի դիտարկենք, թե ինչ է իրենից ներկայացնում այդ սեռական այլասերումը:
ԱՈՒՏՈԱՍՖԻՔՍՈՖԻԼԻԱ. Սեռական ինքնագրգռման կտրուկ ուժեղացում դեպի թոքեր և հետևաբար` ամբողջ օրգանիզմ թթվածնի հոսքի կտրուկ նվազման ժամանակ: Դա ենթադրում է ինքնախեղդում այնպիսի «կառավարելի» միջոցներով, ինչպիսիք են շարֆերը, ձիգ վիրակապերը, գլխին քաշած պոլիէթիլենե տոպրակները, և այլն: Դատական բժիշկներին հայտնի է այն փաստը, որ կախելու միջոցով մահապատժի ենթարկվածների մոտ երբեմն պատահում է սերմնաժայթքում մահից առաջ: Գլխուղեղի թթվածնային քաղցը առաջացնում է տարբեր տեսիլքներ և զգացողություններ, ու ինչպես ալկոհոլի, այնպես էլ թմրանյութերի կողմից էյֆորիկ վիճակի հարուցումը կապված է այն պարզ փաստի հետ, որ դրանք հարուցում են գլխուղեղի թթվածնային քաղց, որից մահանում է նյարդային բջիջների որոշակի քանակ, որոնք և մեռնելիս գոյացնում են տարբեր հաճելի զգացողություններ: Կիսախեղդելու վիճակները առավելագույնս ուժեղ արդյունք են տալիս հենց այդ տեսակետից:
Միայն ԱՄՆ-ում արձանագրվում են շուրջ 1000 մահեր աուտոասֆիքսոֆիլիայի ակտի պահին տեղի ունեցած դժբախտ պատահարներից: Որոշ դեպքերում անգամ խեղդող միջոցից վերջին պահին ազատվելը չի փրկում սիրտի կանգ առնելուց: Այդ եղանակով մահացել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են կինոաստղ Դևիդ Քերրադայնը (խաղացել է Բիլլի դերը Տարանտինոյի «Սպանել Բիլլին» ֆիլմում), Արգենտինայի կառավարության անդամ Իվեն Հեյնը և բրիտանացի հռչակավոր հեռուստահաղորդավար Քրիսթիան Դիգբին:
Սակայն ի՞նչը պետք է Բերեզովսկու սեռական կյանքում բերեր սեռական այլասերության այդ ծայրահեղ տարբերակին: Պատասխանը գտնում ենք նրա սեքսուալ կենսագրությունում: Այդտեղ առկա է երկար տարիների մանկապղծություն, այդ թվում` սադոմազոխիստական դրսևորումներով:
ՄԱՆԿԱՊԻՂԾԻ ՈՒՂԵԾԻՐԸ. Բրիտանական մամուլը բավականին մանրամասն նկարագրել է Բերեզովսկու մանկապիղծ հակումները: Բրիտանիայում բնակվելու 12 տարիների ընթացքում նրա մոտ շատ հաճախ բերում էին անչափահաս աղջիկների: Այդ մանրամասները լույս աշխարհ դուրս եկան, երբ նրան դատի տվեց նախկին վարորդ-թիկնապահ, նախկինում հատուկջոկատային Մարկ Փենդլբերին: Վերջինիս վկայություններով, որոնք հնչել են նաև դատարանում, նա մանկահասակ` մինչև 16 տարեկան աղջիկներին, բերում էր օլիգարխի դղյակ:
Բացի այդ, Բերեզովսկին սիրում էր անչափահասների հետ սեքսով զբաղվել կատաղի արագությամբ սլացող ավտոմեքենայի մեջ և, վարորդի վկայությամբ, երբեմն դա անում էր միաժամանակ երկու աղջիկների հետ:
Սակայն մանկապղծությունն սկսվել էր դեռ Ռուսաստանում, դեռ 1990-ականներին: 1997-ին նա հանդիպեց այն դեռահասին, որի հետ երկար տարիներ պահպանում էր սադոմազոխիզմով ուղեկցվող սեռական կապ: Հայտնի լուսանկարիչ Լև Բորոդուլինի որդի, էրոտիկ լուսանկարչության գծով մասնագիտացած Ալեքսանդր Բորոդուլինը Բերեզովսկու մոտ բերեց 14 տարեկան Մարիանա Կոնովալովային: Նովոկուզնեցկ քաղաքից եկած այդ` արդեն իսկ որոշ քրեական հեղինակությունների ձեռքով անցած փչացած գեղեցկուհին այնքան էր դուր եկել Բերեզովսկուն, որ օլիգարխն այլևս հրաժարվեց անչափահաս պոռնիկների մատակարար ոմն Լիստերմանի ծառայություններից: Փչացած պարմանուհին և օլիգարխը իրար լավ համապատասխանում էին: Բերեզովսկին նրան հրապարակավ նվաստացնում էր` այսպես, 1999-ին «Էլդորադո» ռեստորանում, ռուս լրագրողների վկայությամբ, Մարիանան, մտնելով խնջույքի սեղանի տակ, Բերեզովսկուն մինեթ էր անում` չքաշվելով սեղանակիցների և մատուցողների ներկայությունից: Օլիգարխը նրան տներ և շքեղ ավտոմեքենաներ էր նվիրում, նա Մարիանայի ծննդյան օրերի տոնակատարություններին հրավիրում էր ամանահռչակավոր էստրադային աստղերին, բայց նաև ծեծում ու նվաստացնում էր սիրուհուն, և ըստ ռուսական դեղին մամուլի, նաև սադոմազոխիստական գործիքներ էին կիրառվում: Սակայն Մարիանան նույնպես նվաստացնում էր այդ ամենազոր օլիգարխին, վերջինիս ընկերների ներկայությամբ նրան անվանելով «կեղտոտ գարշելի ջհուդ»:
Նա բավականին հաճախ դավաճանում էր Բերեզովսկուն տարբեր երիտասարդների հետ, որոնք բոլորը (այդ թվում մեր հայրենակից Աղաջանովը) սպանվել են, և սպանությունները չեն բացահայտվել: Ի վերջո, երբ Մարիանան դարձավ չափահաս, նրանց կապը կտրվեց, և Մարիանա Կոնովալովան հայտնվեց արտերկրում (որոշ մանրամասներ տես տեսանյութում` http://youtu.be/-qbYc2g7_bI): Սակայն սադոմազոխիզմի տարրերով հակումը մանկահասակ աղջիկների նկատմամբ նրա մոտ պահպանվեց ընդմիշտ: Դա տարավ դեպի սեքսի էքստրեմալ տեսակներ (զորօրինակ` 250 կմ/ժամ արագությամբ Լոնդոնով սլացող ավտոմեքենայի մեջ), ու ի վերջո հանգեցրեց դեպի ինքնաբավարարում ինքնախեղդման պայմաններում: Ու սեփական շարֆը սպանեց երբեմնի գերհզոր և գերազդեցիկ օլիգարխին 67 տարեկան հասակում, գարնանային օրահավասարից երկու օր անց, որն ապրեց որպես հրեշավոր սրիկա և մեռավ անհեթեթ ու ծիծաղելի…
«Ժամանակի մեքենան» վարեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.