23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Երեկ երեկոյան Սարյանի պուրակում տեղի ունեցող ամենօրյա քաղաքական զբոսանքի ընթացքում ծափահարություններ ու «Ազատություն» վանկարկումներ են հնչել: Բանն այն է, որ քաղաքական զբոսանքի մասնակիցներին երեկ այցելել է վեց տավա ազատազրկման դատապարտված քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը: Թերթի հիշեցմամբ` Վճռաբեկ դատարանի որոշմամբ Տիգրանը ազատ է արձակվել` մասնակցելու համար հոր հոգեհանգստի և թաղման արարողությանը: Այսօր աոավոտյան Տիգրանը վերադառնալու է «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ մինչև եռօրյա ազատ արձակումը գտնվում էր 2011թ. օգոստոսի 9-ից:
Չորրորդ ինքնիշխանություն
Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ըհըն. բնապահպան Եղիան այսօր հաստատեց այն, ինչ ես ասել էի երեկ:
Խնդրեմ:
_____
Իմ կարճ խելքով Րաֆֆուն չեն ներել:
Չեն ներել նրանք, ովքեր փորձում էին նրանից այլ «բան» կերտել:
Հասկանալի է` այսօր նանո-տեխնոլոգիան այնքան է զարգացել, մագնիտ դաշտերն ու չիպա-կլոնային պորցիաներն այնքան են բազմազանացել, որ ոչնչի, որևէ ոչ ադեկվատ պահվածքի վրա զարմնալ պետք չէ. մարդուն տարբեր ուղիներով կարող են ներշնչել ամեն ինչ, ներգործել նրա վրա, ինչպես կամենան:
Բայց արի տես` չստացվեց:
Եվ նրանք, ովքեր շատ մեծ փողեր էին դրել այս գործի վրա, ներառել բավականին հետաքրքիր ուժեր, կիրառել տեխնոլոգիական տրյուկներ, տրենինգներ, կատարել բավականին մանրակրկիտ ուսումնասիրություններ: Գուցե և ոչ առանց հայտնի ծառայությունների փորձի և կամ` օժանդակության:
Բայց արի տես` ապարդյուն:
Ընդորում, նախագահական ընտրությունների բուն ընթացքում այդ տեխնոլոգիան աշխատեց «նա բիս»: Երբ Րաֆֆին բոլորի, այդ թվում և իր համար անսպասելի ստացավ այնքան ձայն, որ հետո չիմացավ ինչ անել դրանց հետ, ինչն էլ այս խաղի ողջ «պրելեստն» էր, որովհետև այդ «հմայքը» խաղի իրական տերերը պետք է քյաշ «դախոդի» վերածեին:
Րաֆֆին մի պահ ու մի քիչ իր շուրջ եղած խաղացողներով, իր աշխատակիցներով գնաց այդ ամենին: Հետո, ոնց երևում է, կանգ առավ: Կանգն առավել նկատվեց նրա հոր` Ռիչարդի գալուց հետո: Ամերիկերեն խոսող Ռիչարդ-ավագն ըստ ամենայնի որոշ պատգամներ էր բերել իր հետ: Նա ուսումնասիրել է Առաջին Հանրապետության պատմությունը և նրանում դաշնակցականների գործունեության բոլոր նրբությունները (ի դեպ. մինչ այսօր Օսկանյանն այդպես էլ չի ժխտել Բագրատյանի ասածը, որ ինքը ծպտյալ դաշնակցական է, ի դեպ, նույն ՀՀՇ-ն էլ անվերջ պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանը` ևս):
Մի խոսքով, եղավ այն, ինչ եղավ:
Մանավանդ երեկ:
Չաշխատեց բուն ծրագիրը:
Այժմ ռեժիսորներն ստիպված են «պլան-բ»-ն կյանքի կոչել:
Չնայած այն ոնց որ նույնպես տապալվեց: Երեկ: Երբ դեկաբրիստի արտաքինով, չինգիզխանյան ախորժակով իր տերերի սպասյակ Անդրիասը չկարողացավ պատրաստի միտինգն ու ժողովրդին իր ձեռքը վերցնել ու տանել արկածախնդրության, վասն` «այ, ով իմ` տիրակալ»:
Փաստորեն, չի բացառվում, որ ուրբաթ օրը` Րաֆֆու միտինգին գործարկման մեջ դրվի «պլան-գ»-ն. Ազատության հրապարակ եկած ժողովուրդը «պերսոնա նոն գրադա» հայտարարի Րաֆֆուն` նույն ռեժիսորների ձեռքով. հրեն արդեն «մետկա» են անում, ազդանշաններ հղում` պետք է ձվով խփել Րաֆֆուն և այդ կարգի «անհնազանդություններ», և ժողովրդին նոր տեր կարգել, ինչը ձախողվեց երեկ:
Զորավար, լսո՞ւմ ես ես ասացի, ես զգուշացրի, հետո չասեք` չիմացաք:
Թե դուք արդեն գիտե՞ք:
Հուսամ` հուսամ:
Էդ օրն ինչ մաստեր կլաս է ցուցանվելո՞ւ:
Ականջիս ասեք, մարդու չեմ ասի:ճ»:
«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը դիմում է ՀՀ վերընտրված Նախագահ Սերժ Սարգսյանին՝ Սյունիքի մարզը Սուրիկ Խաչատրյանի՝ Լիցկայի, մարզպետությունից ազատելու խնդրանքով՝ հույս հայտնելով, որ Սյունիքի պես հերոսական աշխարհը անգամ սարսափելի երազում հետագայում չի տեսնի նման մարզպետ:
Նոր կառավարության կազմում Սուրիկ Խաչատրյանի ընդգրկվելու դեպքում նախաձեռնության անդամները կգան Երևան և հացադուլ կսկսեն Նախագահի նստավայրի առջև՝ իրենց միանալու կոչով դիմելով բոլոր սյունեցիներին:
Հորդորում ենք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին այդքան մեծ հարվածի տակ չդնել սեփական հեղինակությունը՝ ի դեմս Սուրիկ Խաչատրյանի Սյունիքը ևս մեկ ժամկետով դատապարտելով վախի և, որպես հետևանք, վերջնական ամայացման:
«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնություն
Երեկ Տարոն Մարգարյանը, քարոզարշավի շրջանակներում, եղել է էրեբունի համայնքում: Մանրամասներն արդեն հաղորդվել են, սակայն բնակիչներից ոմանց տեսակետը, կարծում ենք, հետաքրքրական է.
Նախ. Նոր Արեշի 22 փողոցում բակ են կառուցում, այստեղ ավելի շուտ նախընտրական եռուզեռ է, քան իրական գործ է արվում, քանի որ, ինչպես պատմեցին բնակիչները, քաղաքապետի այցից ընդամենը մեկ օր առաջ է գիշեր-ցերեկ գործ արվել, մինչդեռ բակ սարքելու ծրագիրը կար վաղուց:
Նշենք, որ բնակիչներն իրավացի են, բակերը կառուցելու ու բարեկարգելու ծրագիրը քաղաքապետարանը սկսել է դեռևս Գագիկ Բեգլարյանի օրոք, և դա նախատեսված էր կատարել քաղաքի բյուջեից հատկացվող գումարների հաշվին, սակայն այսօր դա, չգիտես ինչու, օգտագործվում է Տարոն Մարգարյանի քարոզչության շրջանակներում:
Իսկ երեկվա ակցիայից առաջ, այս տարածքում փողոցներն ասֆալտապատել են, սակայն դա բնակիրչների պատմելով՝ խայտառակ կերպ է արվել. «Ընդամենը երկու օրում՝ արագ –արագ մի բարակ շերտ լցրեցին, հարթացրեցին, այնքան, որ ցույց տան թե գործ է արված: Այսքան փնթի ու սիրողական մակարդակի գործ չեք էլ պատկերացնի: Ընդամենը անունն է ասֆալտ, չես հասկանում ինչ են անում: Ասենք ո՞ւմ են խաբում՝ բնակիչների՞ն, չէ՞ որ մենք ամեն ինչ տեսնում ենք, իրենք իրենց են խաբում: Էս արվածը մի տարի էլ չի ձգի, ու էդքան փողը իզուր ջուրն են թափում, կամ էլ դիտմամբ են անում, որ հետո էլի փող դուրս գրեն ու էլի դրա մի մասը դնեն իրենց գրպանը, ոնց որ քաղաքի փողոցնրում են անում: Անորակ ու ցածրակարգ արված ասֆալտն ամեն տարի թարմացնելու պահանջ է ունենալու, արդյունքում՝ գերածախսեր, իհարկե մեր գրպանից: Իսկ մայթերի խայտառակ վիճակի մասին խոսք չկա, ասում ենք՝ մայթերը վաղուց արդեն դարն ապրել են, դրանք բարեկարգման կարիք ունեն մարդիկ չեն կարողանում քայլել ամբողջը փոսեր են, ասում են՝ 5 հազար դրամ տվեք՝ փոսը լցնենք»:
Թերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն արդեն երկու շաբաթ է, ինչ նիստեր է անցկացնում մի խումբ յուրային հանրապետականների հետ (այդ թվում և ԱԺ պատգամավորների): Քանի որ նա մեծ վստահություն ունի, որ կրկին նշանակվելու է ՀՀ վարչապետ, ուստի անհրաժեշտություն է զգում ՀՀԿ-ականների հետ «թրեյնինգներ» անցկացնել, որպեսզի իր նշանակումից հետո ներկայացվելիք կառավարության ծրագրի քննադատությանը ՀՀԿ-ականները հակադարձեն փաստարկներով: Թերթը տեղեկացնում է, որ «կուսակցական սեմինարներն» անցկացվում են շաբաթ օրերին: Ո՞րն է սեմինարների նպատակը. թղթակցի այս հարցին ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է. «Սեմինարներ են տարբեր թեմաներով` օրենսդրական բարեփոխումներ, կառավարության ծրագիր, քաղաքականություն. կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված քննարկմանն եմ եղել: Ես մի անգամ մասնակցել եմ, երկրորդ անգամ չեմ եղել, քանի որ շտաբային աշխատանքով եմ զբաղված այս պահին»:
ժողովուրդ
Երեկ Ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման էր ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության ավագանու ցուցակի թիվ 1-ը՝ Արմեն Մարտիրոսյանը:
Քիչ առաջ «Հայկական Վարկած»-ի հետ զրույցում, Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ արդեն դուրս է եկել ոստիկանության բաժանմունքից, քանի որ ոստիկանները դատախազությունում գործ ունեին: Պայմանավորվել են ավելի ուշ հանդիպել: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ես պատրասվում եմ պաշտպանել իմ և ընտանիքիս շահերը»,-նշեց «Ժառանգության» փոխնախագահը:
Իսկ ինչ վերաբերում է կուսակցության հետագա քայլերին, Արմեն Մարտիրոսյանը դժվարացավ ասել, թե ինչ կլինի, քանի որ պետք է շտաբի նիստ հրավիրվի, որի ընթացքում էլ կորոշեն իրենց հետագա անելիքները:
Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե լուրը, որ ինքը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում, չի համապատասխանում իրականությանը. «Ես հիվանդանոց չեմ պառկել, պարզապես գնացել էի ռենտգեն ստուգման, բարեբախտաբար, կոտրվածքներ չունեմ»:
Ա. Սարգսյան
Տեղի ունեցավ բախում ժողովրդի ու Ոստիկանության միջև, բայց ոստիկանները հատուկ «ինստրուկցիաներ» էին ստացել, որ փափուկ լինեն ու չկրակեն. նման կարծիք է հայտնել երգահան Ռուբեն Հախվերդյանն՝ անդրադառնալով երեկ՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերին:
«Մենք ունենք հումանիստ ոստիկանապետ, այդ բառը կարող է չակերտներով կամ առանց լինի: Սերժ Սարգսյանի երդմնակալությունը զվարճալի ներկայացում էր հիշեցնում, նրա բացակա հայացքը… Իսկ Րաֆֆիի ելույթը լավն էր, բայց ջուրը մի քիչ շատ էր»,-գտնում է Ռուբեն Հախվերդյանը:
Նրա խոսքով, ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ չպետք է դեպի Ծիծեռնակաբերդ երթ ու մոմավառություն կազմակերպեր:
Ըստ Ռուբեն Հախվերդյանի, ցույցերը շարունակվելու են, որովհետև այսպես երկար չի կարող դիմանալ ժողովուրդը:
«Սարսափելի արտագաղթ է: Մարդիկ սովից չեն փախչում, այլ գարշելի ստից: Հոգնել են նրանից, որ բոլորը քծնում են, միշտ մտածում են ինչ կարելի է ասել, ինչ՝ չասել: Րաֆֆին ազնիվ մարդ է, մի մարդ է, որը գործարքի մեջ չի մտել նախկին իշխանությունների հետ, ինչպես Սերժ Սարգսյանը, որը ուզում է էսօր կոռուպցիայի դեմ պայքարել: Ինքն իր դե՞մ պետք է պայքարի»,- ընդգծել է երգիչը, և հավելել. «Ես կանգնել եմ Րաֆֆիի կողքին, որովհետև դեմ եմ եղել Սերժ Սարգսյանին: Սերժը հրաշալի մարդ է, բարի, ինձ էլ լավություն է արել, ինձ չէ, այլ երեխաներին՝ գրքի համար 30 հազ. դոլար է տվել: Բայց եթե ինձ լավություն է արել, ընտանիքս կոտորում է, ինչպե՞ս պետք է վերաբերեմ իրեն, դրանից հետո ինձ կարելի է երախտամոռ անվանե՞լ»:
Ս.թ. ապրիլի 8-ին` ժամը 10:25-ի սահմաններում, N զորամասի անձնակազմը զորավարժության վայր տեղափոխող «Սադկո» մակնիշի ՊԲ զինհամարանիշի ավտոմեքենան Ֆիզուլիի տարածքի «Ղարբա-Բազար» տեղամասում ճանապարհի փոսը շրջանցելիս, շրջվել է ձախ կողքի վրա:
ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ մեքենայի շրջվելու հետևանքով խցիկում գտնվող 2 և մեքենայի թափքում գտնվող 19 զինծառայողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, որտեղ 5 զինծառայողներ բուժզննումից հետո ախտորոշվել են պրակտիկ առողջ: Մյուս զինծառայողների առողջական վիճակը բավարար է:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:
Մարտի 9-ին, ժամը 13:17-ին ՌԴ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ ս/թ ապրիլի 8-ին ժ.18:57-ին Գյումրի-Մոսկվա № НН 506 չվերթով վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորները «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են դեպի քաղաք Մոսկվա: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ճանապարհին` Պետուշկի քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «ԳԱԶել» մակնիշի МА 156 37 պ/հ և «Վոլվո» մակնիշի B212BO12 պ/հ բեռնատար ավտոմեքենաները, ինչի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել` 1 քաղաքացի, որոնցից ՀՀ քաղաքացիներ`
1. Արմեն Վարդանյան («ԳԱԶել»-ի վարորդ, ծնվ.1966թ.), հոսպիտալացվել է Պետուշկի քաղաքի ԲԿ, վիճակը միջին ծանրության:
2. Զուրաբ Ավագյան — տեղում զոհվել է,
3. Սասունիկ Սարգսյան (ծնվ.1963թ.) — տեղում զոհվել է,
4. Վարդան Վարդանյան (ՀՀ, ք. Արթիկ) — տեղում զոհվել է:
Մյուս զոհված անձանց ինքնությունը պարզվում է:
Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Սիրելի բարեկամներս,
նկատում եմ, որ լրատուական միջավայրն արդարացուած կամ չարդարացուած ամբողջութեամբ հագեցած է ապրիլի 9-ով։ Այդ օրուայ հետ ինչ-որ յոյսեր կապողները դժուար թէ կարողանան յոդաբաշխ բացատրել, թէ հատկապէս ինչ են սպասում։ Վախեցողներն էլ, չգիտեն, թէ ինչից են վախենում…
Եւ բոլորը միասնաբար լռում են մի կարեւոր ու շատ ակնյայտ իրողութեան մասին։ Զանգուածաբար իրենց աւանակի տեղ դնելով ճշմարտութեան առաքեալ լինելու յայտ են ներկայացնում։
Հանրութեան հաճելի ստեր ու առասպելներ հնարելով, դու միայն դրանց քանակն ես աւելացնում եւ մազաչափ իսկ չես մոտենում Ճշմարտութեանը, աւելին՝ հեռանում ես Նրանից։
Եւ սա այն դէպքում, երբ ցանկացած մարդ գիտէ, որ առանց Նրա ոչինչ տեղի չի ունենում…
Բաւարարուեմ այսքանով. թող ես չլինեմ սրանց շքերթի ժամանակ անձրեւ բերողը։ Բայց յետոյ կխօսեմ, ուղղակի պարտաւոր եմ խօսել։
Այսօր ուզում էի ձեզ յայտնել, որ երկարատեւ ստուգումներից ու քննարկումներից յետոյ հոլանդական յայտնի Էրազմուս բժշկական կենտրոնի մասնագէտները եկան այն եզրակացութեան, որ ապաքինումս պէտք է ընթանայ առանց վիրահատութեան՝ դեղորայքային եւ ֆիզեո կոչուած վերականգնողական մարզումային աշխատանքներով։ Սա այն դէպքում, երբ մեր Հայաստանցի մասնագէտները ի վերջոյ միահամուռ համաձայնեցին Հայֆայի Շեմեռ բժշկական կենտրոնի բժիշկների այն կարծիքի հետ, որ շտապ վիրահատում է պէտք։ Ինձ սարսափեցնողն այն է, որ այդ ընթացքում ամբողջական ապաքինման ուրեւէ երաշխիք չի տրւում, որ կիլոգրամներով ցաւազրկողներ եմ ընդունելու եւ գործընթացը տեւելու է մոտ երեք ամիս (գուցէ եւ աւելի, ինչի մասին դեռ Երեւանում ինձ զգուշացնում էր բարեկամս՝ այդ գործի մեծ մասնագէտ Արտաւազդ Սահակեանը)…
Հնարաւորութիւն կայ նաեւ մերձակայ Բելգիայի մասնագէտներին լսելու եւ արդէն նախնական քայլեր արել եմ, բայց վաղը չէ միւս օրուանից սկսելու են բուժումները։ Եթէ նկատեմ, որ յատուկ որակ չեն ներկայացնում եւ հիմնական գործոնը ժամանակն է, ապա ամեն բան կթողնեմ ու կվերադառնամ Հայաստան։
Ամենայն բարիք բոլորիս …»:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.