23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Քաղաքականության մեջ անփորձ մարդիկ կամ ճիշտ հակառակը` շատ փորձված և ցինիկ քարոզիչներ հաճախ օգտագործում են հետև յալ հնարքը. «Եթե այս մարդը կամ մարդկանց այս խումբը գա [մնա] իշխանության, ապա Արմագեդոնն ապահովված է»: Դրանով, ի դեպ, իշխանությունը սովորաբար բացատրում է ընտրությունների կեղծումը. «Պատկերացնո՞ւմ ես, ինչ կլինի, եթե Պողոսը կամ պողոսականները գան իշխանության. այս երկիրը, քաղաքը, գյուղը կկործանվի, գետերը հակառակ ուղղությամբ կհոսեն, արևը կխավարի: Եվ դրա համար մենք, որպես պատասխանատու մարդիկ, ամեն ինչ անելու ենք, որպեսզի պողոսականները չգան»: Եվ «ամեն ինչ անում են»: Թե ինչ են անում` բոլորս գիտենք: Ընդդիմությունն էլ նույնը. «Եթե սրանք մնան, այս երկրում էլ մարդ չի մնա, բոլորը կփախնեն կամ սովից կմեռնեն, գետերը կցամաքեն, հրաբուխները կժայթքեն»: Երիտասարդ տարիներիս ես էլ էի տրվում այդ խուճապային տրամադրություններին: Բայց հիմա հասկացա` ոչ մնալուց, ոչ գնալուց որևէ բան չի փոխվի, քանի չենք փոխվել մենք: Իհարկե, կան նաև սուբյեկտիվ գործոններ: Օրինակ` ինձ թվում է, որ եթե իշխանության վերադառնա Քոչարյանը, ապա նորմալ լրատվամիջոցների աշխատանքը կդժվարանա, իսկ կացնային փառաբանողների ու «քլնգողների» գործը կհեշտանա: Բայց դա, իհարկե, մասնավոր հարց է: «ժողովրդի վիճակը», ինչպես սիրում են ասել մարդիկ փողոցում, դրանից ոչ կտուժի, ոչ էլ կշահի: Որովհետև խնդիրը, ինչպես հասկանում եք, ոչ թե նախագահների, քաղաքապետերի կամ գյուղապետի անձերի մեջ է, այլ քաղաքացիների ԻՐԱԿԱՆ, ոչ թե հայտարարվող, ոչ թե քաղաքական ուժերի կողմից հորինված ցանկությունների մեջ: Այդքանով հանդերձ`եթե հնարավորություն կա, որ չափից դուրս օդիոզ դեմքեր որոշակի պաշտոններ չզբաղեցնեն, ավելի լավ է, որ դա տեղի չունենա: Ոստիկանության աշխատանքում, օրինակ, նույնիսկ «ամենաչուզող» մարդիկ վերջերս նկատել են որոշակի առաջընթաց: Ապրիլի 9-ը դրա վկայություններից մեկն է` առանց լուրջ բախումների, առանց քաղբանտարկյալների, առանց կուսակցական գրասենյակների ավերումների: Եվ հանկարծ Երևանի ոստիկանապետ է նշանակվում Աշոտ Կարապետյանը, որն, ըստ ամենայնի, այն` «հին ոճի» ոստիկան է: Համենայնդեպս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռում կա ոմն Ա. Կ., որը, մասնավորապես, «մտավ սենյակ և սկսեց մետաղյա առարկայով իրեն հարվածել ամորձիների շրջանում: Այնուհետև իր ձեռքերը ձեռնաշղթաներով կապվեցին, իսկ ոստիկան Ա. Կ.-ը շարունակում էր ձեռքերով և ոտքերով հարվածել իր (դիմողի] գոտկատեղից ներքև հատվածին, որից նա կորցրեց գիտակցությունը»: Դիմողը, նույն ինքը` Գրիշա Վիրաբյանը, պնդում է, որ այդ ոստիկանը հենց Աշոտ Կարապետյանն էր: «Հանրապետություն» կուսակցության որոշ անդամներ հիշում են նաև` 2004-ի ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը իրենց կուսակցության գրասենյակ ներխուժած և այնտեղ ամեն ինչ ջարդուփշուր արած ոստիկաններից մեկն իր արտաքինով հիշեցնում է Աշոտ Կարապետյանին: Ճիշտ է, պետք է հաշվի առնել, որ մեզանում նույնիսկ օլիգարխներն են դարձի գալիս, և մարդ ծեծող թիկնազորերի սեփականատերերը շուտով, հավանաբար, կդառնան բուրժուական դեմոկրատներ: Այնպես որ` սադիստական հակումներ ունեցող ոստիկանների համար ապաշխարանքի ճանապարհը բաց է ու բաց;
Առավոտ
Այսօր ՎԱՐԿԱԾ ակումբի հյուրն էր ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը, որն ամուսնու 81 ամյակի կապակցությամբ գիրք է գրել ամուսնու մասին՝ «Հիշատակ» վերնագրով (ի դեպ, վաղը՝ ապրիլի 17-ին, ՀՀ ականավոր քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է):
Ռիմա Դեմիրճյանը գիրքը դժվարությամբ է գրել, այն իմաստով, որ նորից ստիպված է եղել անցյալը վերապրել, մտնել այդ ապրումների աշխարհը, սակայն նա հաղթահարել է, և իր ասելիքը ներկայացրել:
«Կարեն Դեմիրճյանին, եթե առանց մոտիկից ճանաչելու, բոլորն ընկալում են դրական մարդ, պատկերացրեք ընտանիքում, նեղ շրջապատում էլ ավելի էին դրսևորվում նրա մարդկային հատկությունները: Նրա մեջ մարմնացել էին, ներդաշնակորեն զուգակցվել դրական որակները՝ թե մարդկային, թե քաղաքական գործչի: Հրանտ Մաևոսյանի խոսքը նրա մասին շատ ճիշտ էր՝ Մարդ առանց արատների»,-նշում է տիկին Դեմիրճյանը:
Գիրքը գրելիս Ռիմա Դեմիրճյանը հետևել է ամուսնու սկզբունքներին՝ մտածելով, թե այդ դեպքում Կարենն ինչպես կվարվեր, և որոշ դրվագներ, կարևոր հարցեր բաց է թողել և չի գրել:
Նա գիրքը ստեղծելիս մի քանի խնդիրների լուծման նպատակ է ունեցել.
Առաջին. Նախ Կարեն Դեմիրճյանն ինքը մտադիր է եղել հուշեր գրել. դա կլիներ շատ հիմնական, կապիտալ աշխատություն, որը պետք է ընդգրկեր հետպատերազմյան շրջանից մինչև Սովետմիության փլուզումը, բայց չհասցրեց: «Եվ այդ հանգամանքն ինձ պարտադրեց, ճիշտ է, ոչ այդպիսի խորությամբ, սակայն ինչ-որ չափով պարտքս կատարեի»,-ասում է Ռիմա Դեմիրճյանը, և շարունակում, որ դրանից առավել ինքը ցանկանում էր, որ հայ մարդը, հասարակությունը լիովին ճանաչի Կարեն Սերոբիչին. «Կան հարցեր, որ միայն ես գիտեմ, ես կարող ես բացատրել, և իրավունք չունեի տանեի հետս: Ես անհանգստացած էի՝ կարո՞ղ եմ միայն Կարենի մասին գրեմ, բա ընկերները, բա ժամանակը, սակայն ինքըստինքյան դարձավ այնպես, որ գիրքը դարձավ ժամանակագրություն՝ բավականին լավ ամփոփած մի ձեռնարկ»:
Երրորդ. Տիկին Ռիման ցանկացել է ցույց տալ, որ ժողովուրդը Դեմիրճյանին կուռք չի դարձրել, ժողովուրդը, պարզապես, գնահատել է նրա աշխատանքը, նրա ներդրումը, որ սիրուն աչքերի համար նրան չեն սիրել, այլ վաստակել ՝ ծանր գնով, վաստակել է իր կրեդոն՝ ծառայել ժողովրդին:
Դեմիրճյանի այրին հիշում է, որ ամուսինը բոլորի հետ ընկեր է եղել, շատ հավաքված և նրբազգաց մարդ.. «Գուցե նեղանար, բայց երբեք չէր արտահայտվում, հետո՝ մի ձևով կասեր, բայց երբեք մարդու չէր վիրավորի, նա սիրում էր հասարակ, աշխատող մարդուն: Ես դեպքեր գիտեմ, որ նա բարկացել է գործընկերների վրա, բայց ես չգիտեմ դեպք, երբ նա բարկացած լինի բանվորի, գյուղացու, հասարակ ծառայողի վրա»:
Քաղաքական գործունեության ամենանշանակալի դրվագներից տիկին Ռիման հիշեց Կարեն Դեմիրճյանի և Գարբաչովի հարաբերությունները: «Շատ ճակատագրական էր: Ես այն կարծիքին եմ, որ Գարբաչովը միջակություն էր, որի առաջ մեծ խնդիր էր դրած, սակայն նա չէր կարող դա անել, այդ իսկ պատճառով նա առանց հասկանալու քանդեց երկիրը, Կարենն էլ է գրել՝ նրա մոտ բացակայում էր քաղաքական գործչի ամենահիմնական հատկությունը՝ հեռատեսությունը, սակայն Կարենի մոտ կար այդ հատկությունը: Գարբաչովը Կարենի հակապատկերն էր»:
Ռիմա Աղասովնան հիշեց նաև, թե ինչ դժվարությամբ էր Կարեն Դեմիրճյանը որոշել Վազգեն Սարգսյանի հետ դաշինք ստեղծել: Երկար տարակուսելով, բազմաթիվ բանակցություներից հետո, այնուամենայնիվ, որոշում են ստեղծել «Միասնություն» դաշինքը. Վազգենի և Կարենի նպատակը մեկն էր փրկել երկիրը:
Հոկտեմբերի 27-ը տիկին Ռիման որակեց սպանություն, և ոչ թե հեղաշրջում, սակայն որևէ կասկածյալի անուն հրաժարվեց նշել:
Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի (Մատենադարան) կրտսեր գիտաշխատող Խաչիկ Հարությունյանը Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի պատմության ամբիոնի ասպիրանտ է, կարևորենք նաև, որ www.armscoop.com կայքի համահիմնադիրն է և խմբագիրը։
Խաչիկի հետ զրուցեցինք գիտությունից դուրս հետաքրքրություններից, նախասիրություններից, համագործակցություններից, armscoop-ի գործունեությունից։ Քանի որ հարցերս արտահայտված են պատասխաններում, ուստի ստորև ներկայացնում եմ միայն պատասխանները։
–Փորձեմ ամփոփ ներկայացնել armscoop-ի գործունեությունը. ընդամենը մի քանի ամիս առաջ լրացավ «Հայկական գիտական համագործակցության» (Armscoop) համացանցային գործունեության 2-րդ տարին: Այս կարճ ժամանակահատվածում մեր նյութերի կամ հրապարակումների շնորհիվ կայքի հաճախելիությունը շատ արագ աճեց և այսօր օրական միջինը կազմում է 600-700 այցելու, ինչը բավական լուրջ թիվ է զուտ գիտակրթական կայքի համար:
Կայքը ստեղծելիս հիմնականում առաջնորդվել ենք համացանցում գիտական գրականության զետեղման, գիտակրթական ծրագրերի ներկայացման անհրաժեշտությամբ: Այսօր կայքում հրապարակվում և տարբեր ցանցերի միջոցով (այդ թվում՝ ֆեսբուքյան տարբեր խմբերում) տարածվում են ինչպես գիտական արժեքավոր գրականություն, այնպես էլ հոդվածներ: Այս ամենին զուգահեռ, յուրաքանչյուր օր կայքում հրապարակվում են ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան տարբեր դրամաշնորհների վերաբերյալ տեղեկություններ, գիտական ու կրթական ծրագրեր, գիտաժողովների հայտարարություններ: Կայքի համահիմնադիր Արմեն Մարտիրոսյանի նախաձեռնությամբ հավանաբար շուտով կգործի նաև խորհրդատվական բաժին, որով փորձ կարվի աջակցել տարբեր ծրագրերին դիմել պատրաստվողներին:
Կուզենայի նշել, որ armscoop-ի գործունեությունը չի սահմանափակվում միայն համացանցային գործունեությամբ: Մենք ակտիվորեն մասնակցում ենք հանրապետության գիտական կյանքին, մշտապես հանդես ենք գալիս տարբեր առաջարկներով: Կազմակերպում են դասընթացներ: Այս առումով հատկանշական է մեր վերջին համագործակցությունը Լեյդենի համալսարանի դոկտոր Հրաչ Մարտիրոսյանի հետ: Համատեղ ուժերով կազմակերպեցինք հայոց լեզվի պատմությանն ու մշակույթին նվիրված դասախոսությունների շարք Երևանում (2 հերթով) և Վանաձորում: Ընդհանուր թվով ծրագրին մասնակցեց շուրջ 100 մարդ: Այսպիսով, կարելի է նշել, որ ամենօրյա մեր աշխատանքում կարևորում ենք գիտության դերն ու նշանակությունը, փորձում մեր հնարավորության սահմաններում աջակցել գիտական այս կամ այն ծրագրերին:
–Նախասիրություններս բավական շատ են, շատ եմ սիրում տարբեր մարզաձևեր և հնարավորինս փորձում եմ ժամանակ գտնել դրանց համար: Բացի այդ, տարվա ընթացքում ինձ համար նախանշում եմ Հայաստանի մի քանի վայրեր, որոնք պետք է այցելեմ: Կարելի է ասել, որ հասցրել եմ լինել բազմաթիվ վայրերում, սակայն, հուրախություն ինձ, այցելելու դեռ շատ տեղեր կան։ 🙂
–Թե իմ աշխատանքներում քանի՞ համահեղինակ է ընդգրկված, և որքա՞ն մասն է իմ անձնական ներդրումը հարցին հակիրճ պատասխանեմ. համահեղինակությամբ աշխատանքներ չունեմ (դա բնական է բանասիրության մեջ), ուստի և՛ որակական և՛ քանակական առումով բոլոր աշխատանքների համար ես եմ պատասխանատու:
–Միջազգային գիտական որևէ համագործակցությունում դեռևս ընդգրկված չեմ, բայց առաջիկայում նման ծրագրեր կան: Այդ ուղղությամբ արդեն աշխատում եմ: Նշեմ, որ տարեցտարի նման ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունները շատանում են, սակայն դրանք ոչ միայն գիտական պահանջ են, այլև սոցիալական: Գաղտնիք չէ, որ նման ծրագրերի ֆինանսավորումը զգալի չափով տարբերվում է գիտնականի աշխատավաձից: Ամեն դեպքում նման ծրագրերում ներգրավվածությունը խիստ կարևոր է այսօր: Ներքին համագործակցության առումով կուզեի միայն ցանկություն հայտնել, որպես գիտության ուղին բռնած երիտասարդ, քանի որ բոլորն էլ տեղյակ են առկա խնդիրներից: Շատ կուզեի, որ գիտության մեր ավագ սերնդի ներկայացուցիչները մեզ համար օրինակ ծառայեին, թե ինչպես է պետք համագործակցել մյուս գիտնականների հետ, բայց ավա~ղ ոչ միշտ է այդպես:
–Գենդերային խնդիր. չեմ կարծում, որ այսօր այդ երևույթը գիտական աշխարհում որևէ լուրջ մտահոգության առիթ է: Համենայն դեպս, որքանով ինձ է հայտնի, գենդերային խնդիր չկա ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ արտասահմանի գիտական շրջանակներում:
–Արտասահմանում չեմ աշխատել, միայն գիտաժողովների շրջանակներում փոձել եմ այնպես հարմարեցնել, որ գոնե մեկ շաբաթ ավել մնամ` տեղի գրականությանը ծանոթանալու համար: Ցավոք, մենք այսօր չունենք այն հնարավորությունը, որ հենց միայն գրականություն ուսումնասիրելու համար ազատորեն կարողանանք լինել այս կամ այն երկրում: Փոխարենը, բարի նախանձով եմ նայում այն արտասահմանցի ասպիրանտներին, ովքեր տարվա մեջ առնվազն մեկ անգամ երկու կամ երեք ամսով գալիս են այստեղ իրենց մասնագիտական գրականության հարցով: Հատկապես հայագիտական առարկաների գծով այստեղ են գալիս բազմաթիվ հետազոտողներ, իսկ մենք…
Գիտական աշխատանքով զբաղվելու հարցում հիմնական տարբերությունը հայաստանյան և արտասահմանյան միջավայրում, կարծում եմ, անհրաժեշտ գրականությունից, լաբորատոր պայմաններից օգտվելու մեջ է, եթե մի պահ մոռանանք ֆինանսական հնարավորությունները: Սիրում եմ միշտ օրինակներով խոսել. ԵՊՀ ասպիրանտների համակարգչային մինիմումին նախորդող համակարգչային դասերն անց են կացվում մի փոքրիկ լսարանում, ուր կա 5-6 համակարգիչ: Տվյալ դասին մասնակցում են միջինը 20-25 ասպիրանտ: Մնացյալներն էլ, հոգնելով ու նեղվելով այս պայմաններից, պարզապես չեն գալիս այդ դասերին: Շատ կարելի է խոսել ու փաստեր ներկայացնել, բայց ի՞նչ օգուտ…
Հարցազրույցը վարեց Մանե Հակոբյանը
«Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասել, թե մոտ ապագայում Րաֆֆի Հովհաննիսյանը նախաձեռնելու է մարզային հերթական շրջայցը:
Թվում է՝ անմեղ, ոչինչ չասող լուր է, ավելին՝ ասվածը տեղավորվում է Հովհաննիսյանի մարտավարության մեջ: Ասել է թե՝ Րաֆֆու կողմնակիցներն ապրիլի 19-ին հավաք են անում մայրաքաղաքում և դրա ուղերձը «Բարևի հեղափոխության» առաջնորդը տանում է մարզեր:
Այս ամենը գուցե տրամաբանական լիներ, եթե հենց այս օրերին երկրի ամբողջ քաղաքական էլիտան ներքաշված չլիներ մի գործընթացի մեջ, որը բառիս բուն իմաստով կապված է Երևանի հետ՝ թե աշխարհագրորեն, թե քաղաքական իմաստով: Խոսքը քաղաքապետական ընտրությունների մասին է:
Մնացած կուսակցություններն այս օրերին զբաղված են իրենց մարզային ակտիվների ինվետարիզացիայով՝ նաև այդ ներուժը մայրաքաղաքում օգտագործելու համար, Րաֆֆին զբաղված է մայրաքաղաքից քաղաքական և մարդկային ռեսուրսի արտահանմամբ:
Ինչքան ուզում եմ կողմնակալությունս, սուբյեկտիվությունս մի կողմ դնել և հասկանալ «Ժառանգության» ղեկավարի այս մարտավարությունը ՝ չի ստացվում:
Նույն կերպ չհասկացա, թե ինչո՞ւ Րաֆֆին մարդկանց թողեց Բաղրամյան փողոցի վրա՝ ոստիկանության ուժի դեմ անպաշտպան, և գնաց Ծիծեռնակաբերդ՝ մոմ վառելու և աղոթելու: Միայն Րաֆֆին կարող է բացատրել ապրիլի 9-ի և Ծիծեռնակաբերդի կապը:
Չհասկացված մնաց նաև Հովհաննիսյանի մոսկովյան այցը: 24 ժամը բավարար չէ անգամ Մոսկվա գնալ՝ հետ գալու համար, էլ ուր մնաց՝ լուրջ հանդիպումների մասին խոսակցությունները:
Որոշ իմ ընկերներ Րաֆֆուն չէին հասկացել ավելի վաղ՝ 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ. նրանք տարակուսած հարցնում էին՝ ինչպե՞ս կարող էր այդ մարդը, հանուն անհասկանալի մի դաշինքի, զոհաբերել իր ամենաակտիվ պատգամավորներին, հետո նաև՝ իր մանդատը՝ հանուն Սերժի փեսա Միշիկի ընկերոջ:
Բայց արի ու տես, որ մարդկանց մի ստվար զանգված Րաֆֆուն համակրում է, նրան ծափահարում են, նույնիսկ՝ նախագահ կոչում:
Թերևս, Հովհաննիսյանի տրամաբանությունը՝ հենց տրամաբանության բացակայությունն է. մի բան, որը դուր է գալիս արժեքային համակարգից զուրկ մեր հասարակությանը:
Ականջդ կանչի, Վանո: 88-ի Շարժման վերելքի տարիներին, նա մի առիթով ասել էր, թե՝ «Մեր ուժը մեր բառադիության մեջ է»:
Գուցե Րաֆֆին Վանոյի հետքերով է գնում, բայց դրա համար Վանոյի ոգեղեն տեսակի կրողը պետք է լինես: Ավաղ, այս նախադասության վրա էլ ընդհանրություն անելը կամ համեմատելը՝ մեղավոր զբաղմունք է դառնում…
Սուրեն Սուրենյանց
Վաղը՝ ապրիլի 16-ին, ժամը 12.00-ին, ՎԱՐԿԱԾ ակումբի հյուրն է ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը:
Թեման՝ Մեծ հայը. ապրիլի 17-ին լրանում է Կարեն Դեմիրճյանի ծննդյան 81 ամյակը. hուշեր, հետաքրքիր պատմություններ նրա մասին:
Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 6 քաղաքական ուժ` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, ՕԵԿ և «Առաքելություն» կուսակցությունները, ինչպես նաև «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը: Ստորև ներկայացնում ենք նշված քաղաքական ուժերի համամասնական ցուցակը գլխավորող թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը: Նշենք, որ հայտարարագրերը ներառում են 2012 թ. մարտի 1-ից մինչև 2013 թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածը:
Տարոն Մարգարյան, ՀՀԿ— Երևանի գործող քաղաքապետն ունի 6 միավոր շենք և շինություն Երևան քաղաքում, 1 շենք-շինություն Ջերմուկում, 3 միավոր հողին ամրացված այլ անշարժ գույք և մեկ միավոր հողամաս Դիլիջանում:
Տարոն Մարգարյանն ունի 3 ավտոմեքենա` «Մերսեդես Բենց G500», «Ռենջ-Ռովեր սուպեր չարչ» և «Մերսեդես S450» մակնիշի:
Երևանի գործող քաղաքապետին է պատկանում նաև «Զեթ ընդ Զեթ» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասը:
Ավագանու թեկնածուի միակ եկամուտը գոյացել է քաղաքապետարանից ստացած աշխատավարձից` մոտ 4 մլն 730 հազար դրամ:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա ապրիլի 3-ի դրությամբ, Տարոն Մարգարյանն ունեցել է 115 մլն դրամ, 50 հազար դոլար և 50 հազար եվրո:
Վարդան Օսկանյան, ԲՀԿ— նախկին արտգործնախարար, ներկայիս ԱԺ պատգամավորը, գլխավորում է ԲՀԿ-ի ավագանու ցուցակը: Նա հայտարարագրել է 2 անշարժ գույք. 200 քմ առանձնատուն ԱՄՆ-ում և 9000 քմ մակերեսով հողամաս Ծաղկաձոր քաղաքում:
Ավագանու թեկնածուի եկամուտի միակ աղբյուրը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է` 300 հազար դրամ, իսկ ապրիլի 1-ի դրությամբ նրա հաշվեհամարին եղել է 150 հազար դոլար:
Վահագն Խաչատրյան, ՀԱԿ— Երևանի նախկին քաղաքապետը հայտարարագրել է մեկ բնակարան և ավտոտնակ Երևանում: Նա այլ անշարժ գույք չունի, ավտոմեքենա ևս չունի:
Նշված ժամանակահատվածում ավագանու թեկնածուն որևէ եկամուտ չի ստացել, իսկ դրամական եկամուտները համեմատաբար համեստ են` 600 հազար դրամ և 1500 դոլար:
Արմեն Ռուստամյան, ՀՅԴ— Ավագանու թեկնածուն գործող պատգամավոր է: Նա ունի Երևան քաղաքում մեկ բնակարան, իսկ ավտոմեքենա չունի:
Արմեն Ռուստամյանի եկամուտները գոյացել են ԱԺ-ից ստացած աշխատավարձից` 3 մլն 350 հազար դրամ և բանկերից մեկում ներդրած ավանդից ստացած տոկոսներից` 150 հազար դրամ:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա ապրիլի 4-ի դրությամբ ավագանու թեկնածուն ունեցել է 15 մլն դրամ, 10 հազար դոլար և 2 հազար եվրո:
Արմեն Երիցյան, ՕԵԿ— Ավագանու այս թեկնածուն արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարն է: Նա հայտարարագրել է Երևանում մեկ բնակարան և 2004 թ. արտադրության «Վռանգլեր-ՋԻՓ» մակնիշի ավտոմեքենա:
Արմեն Երիցյանի եկամուտները գոյացել են մոտ 3 մլն 817 հազար դրամ նախարարական աշխատավարձից, ինչպես նաև ոստիկանությունից ստացած 3 մլն 401 հազար դրամ կենսաթոշակից:
Ապրիլի 4-ի դրությամբ ավագանու թեկնածուն ունեցել է 34 մլն դրամ:
Մեսրոպ Առաքելյան, «Առաքելություն»— Թեկնածուն 28 տարեկան է և դասախոսում է Երևանի պետական համալսարանում: Նա Երևանում ունի մեկ բնակելի տուն և մեկ հողամաս Կոտայքի մարզում
Մեսրոպ Առաքելյանի եկամուտը հիմնականում գոյացել է աշխատավարձից. 17 մլն 863 հազար 471 դրամ «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ից, իսկ մոտ 772 հազարը` ԵՊՀ-ից ստացած աշխատավարձից: Ավագանու թեկնածուին 375 հազար դրամի եկամուտ է բերել նաև բանկերից մեկում ներդրած ավանդից ստացած տոկոսը:
Ապրիլի 5-ի դրությամբ, Մ. Առաքելյանն ունեցել է 2 մլն դրամ և 48 հազար դոլար:
Նա 50 տոկոս փայ ունի «Քոլլեքշն Աջենսի Գրուփ» ՍՊԸ-ում:
Արմեն Մարտիրոսյան, «Բարև Երևան»— Կուսակցությունների դաշինքը գլխավորող ավագանու թեկնածուն, «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահն է:
Արմեն Մարտիրոսյանը համասեփականության իրավունքով Երևանում ունի մեկ բնակարան և միանձնյա սեփականության իրավունքով 0.084 հա հողամաս:
Ավագանու թեկնածուն ունի 1996 թ. արտադրության «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենա:
Արմեն Մարտիոսյանը նշված ժամանակաշրջանում եկամուտ է ստացել բացառապես աշխատավարձի տեսքով. 1 մլն 208 հազար դրամը` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտից, իսկ 741 հազարը` Ազգային ժողովից, երբ պատգամավոր էր:
Մարտի 27-ի դրությամբ ավագանու թեկնածուն որևէ դրամական միջոց չի ունեցել:
Hetq.am
Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Նաև չենք ընդունում նրանց, ովքեր լինելով գործող իշխանության մեջ, թաքուն, որպես քաղաքացի ձևացնելով, մեր արյան վրայով քաղաքական կարիերա սարքեն: Իրենք գործ չունեն ՀՀ-ում»:
Րաֆֆի Հովհաննիսյան, 12 ապրիլի, 2013թ.
Ովքեր են նրանք, որ
1. գործող իշխանության մեջ են (համակարգի մաս են կազմում),
2. ձևացնում են, թե քաղաքացի են (ենթադրաբար Րաֆֆուն են ասել, որ առաջին հերթին ժողովրդի կամ քաղաքացիների հետ են),
3. ուզեցել են, որ արյուն թափվի (այսինքն, ամեն ինչ նախապատրաստել կամ փորձել են անել դրա համար),
4. նպատակը արյան վրա պաշտոնական առաջխաղացումն է (իբրև իշխանությանը մեծ ծառայություն մատուցած ու պահանջված մարդ):
Հ.Գ. Ապրիլի 9-ի իրադարձություններին նվիրված տեսանյութի վերաբերյալ ստատուսներիցս մեկում տարակուսանք էի հայտնել Ներսիկ Նազարյանի գործողությունների շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Չեմ կարող վստահաբար ասել, թե այս տողերը վերաբերում են նրան, բայց ակնհայտ է, որ մեկ մարդու չէ, որ վերաբերում է: Միգուցե նաև Կրակեմ Հրա՞չ: Միգուցե այլոք ևս…»:
Իմ կուսակցական դառնալու մասին շատ «մոտավոր» խոսակցություններ կային ուսանողական տարիներիս: Ես լենինյան թոշակառու էի, և ինձ ասացին, որ պատշաճ կլինի, եթե կոմունիստ դաոնամ: Չեմ ուզում ձևեր թափել, թե շատ էի ընդդիմանում այդ գաղափարին` սկսեցի հետաքրքրվել, և ինձ շատ արագ բացատրեցին` որպեսզի ուսանողը դառնա կուսակցական, նա պետք է կաշառք վճարի 300 ռուբլի, այսինքն` իմ երեք ամսվա լենինյան թոշակը (գյուղացին, զինծառայողը և հատկապես բանվորը կոմունիստ էին դառնում ձրի): Ես, բնականաբար, չէի պատրաստվում նման գումար ծախսել ինչ-որ անհասկանալի նախագծի վրա` 1981-82 թվականներին 100 ռուբլին փոքր գումար չէր: 1992-94 թվականներին, երբ ես ՀՀ նախագահի մամուլի քարտուղարն էի, որոշ ուղղափառ ՀՀՇ-ականներ դժգոհում էին, թե ինչու է այդ կարևոր պաշտոնը զբաղեցնում անկուսակցական մարդը, որը կարող է ծպտված «դաշնակ» լինել (այն ժամանակ իշխանության համար ամենավատ մարդիկ «դաշնակներն» էին): Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանը, ի պատիվ իրեն, այդ խոսակցությունները բանի տեղ չէր դնում: ՀՀՇ-ի գաղափարախոսությանը ես համակրում էի ու այսօր էլ ինչ-որ չափով շարունակում եմ համակրել` հենց այդ պատճառով եմ անցած նախագահական ընտրություններում ձայնս տվել Հրանտ Բագրատյանին: Ցավալի է, որ ՀՀՇ կուսակցությունը լուծարվել է, իսկ ՀԱԿ-ն ինչ է դառնալու, դեռ պարզ չէ` համենայն դեպս, ազատականության մասին նորաստեղծ կուսակցությունում կարծես թե առանձնապես չեն խոսում: Բայց 90-ականների աոաջին կեսին ես չդարձա այդ կուսակցության անդամ, որովհետև Արամ Մայիլյանի, Հովհաննես Իգիթյանի նման զուսպ, բանական գործիչների կողքին այնտեղ կային «բազեներ»` Ալբերտ Բաղդասարյանի և լուսահոգի Էդուարդ Եգորյանի նման, որոնք, ճիշտ է, հետո վերանայեցին իրենց դիրքերը : Ինձ, անկախ կուսակցական պատկանելությունից, միշտ դուր են եկել չափավորները` «բազեների» էբզալտացիան ինձ հոգեհարազատ չէ: Այդքանով սահմանափակվում են իմ «հեռավոր» առնչությունները կուսակցությունների հետ: Բացի վերը բերված հանգամանքներից` կա երկու սկզբունքային պատճառ, թե ինչու ես կուսակցական չեմ: Առաջինն այն է, որ Հայաստանում ինչպես և, հավանաբար, այլ հետխորհրդային տարածքում ընդունված է, որ դու պիտի հիանաս քո կուսակցական լիդերի ամեն մի քայլով և , անկախ նրանից` դա քեզ դուր է գալիս թե ոչ, պարտավոր ես նրան փառաբանել: Անձի պաշտամունքի տարրեր կան մեր բոլոր կուսակցություններում:
Երկրորդ պատճառը մասնագիտական է. հնարավոր չէ աշխատել լրագրող և կուսակցական լինել, որովհետև անկախ քո մտադրությունից` քո ամեն մի խոսքը ընկալվելու է որպես կուսակցական քարոզ: Ենթադրենք, դու գրում ես` «Բարսելոնան» ավելի լավ է խաղում, քան «Ռեալը»: Անպայման կհայտնվի որևէ «չուզող», որը կհարցնի` «իսկ դուք համաձայնեցրե՞լ եք ձեր դիրքորոշումը ձեր սկզբնական կուսակցական բջիջի հետ»;
Առավոտ
Երևանի ավագանու առաջին ընտրություններն անցկացվել են 2009թ-ի մայիսի 31-ին: Դրանց մասնակցելու հայտ էին ներկայացրել վեց կուսակցություն՝ ՀՀԿ-ն, նրա կոալիցիոն գործընկերներ ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, Տիգրան Կարապետյանի գլխավորած Ժողովրդական կուսակցությունը, Հայաստանի Աշխատավորական Սոցիալիստական Կուսակցությունը, և մեկ դաշինք՝ ՀԱԿ-ը:
Այդ ընտրությունների վրա մեծ էր նախորդ տարվա նախագահական ընտրությունների բացասական ազդեցությունը. Սերժ Սերգսյանի իշխանությունն ինքնահաստատման խնդիր ուներ, Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի համար այս գործընթացը շարունակությունն էր նախորդած նախագահական ընտրությունների:
Ընտրություններին մասնակցեց շուրջ 400000 մարդ: Պաշտոնական տվյալներով հաղթեց ՀՀԿ-ն, առաջին նախագահի թիմը խոսեց ընտրակեղծիքների մասին, հրաժարվեց ավագանիում ստացած մանդատներից, սակայն հրապարակի միջոցով խնդիր լուծել չկարողացավ: Փորձագետներից շատերն առաջին անգամ խոսեցին ՀԱԿ-ում սկսվող ճգնաժամի մասին: Տեր-Պետրոսյանի շրջապատին այլ բան չէր մնում, քան յուրայիններին մխիթարել, որ ավագանու ընտրություններում անհրաժեշտ շեմը չեն հաղթահարել ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն, որոնք, նրանց խոսքերով, 2008-ին դավաճանել էին համաժողովրդական շարժմանը: Հակառակը՝ բավականին ոգևորված մթնոլորտ էր ԲՀԿ-ում. Ծառուկյանի շրջապատում, հիմք ընդունելով ընտրությունների արդյունքները, անթաքույց հայտարարում էին, որ իրենք են հանրապետության երկրորդ կուսակցությունը՝ քաղաքական ազդեցիկության առումով:
Չորս տարի անց
2013թ-ի մայիսի 5-ին նշանակված Երևանի ավագանու ընտրություններին ևս մասնակցում է վեց կուսակցություն և մեկ դաշինք: ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման շուրջ ձևավորված «Բարև Երևան» դաշինքի կողքին ընտրողները կհանդիպեն երկամսյա կենսագրություն ունեցող «Առաքելություն» կուսակցության անունը: Երիտասարդներով համալրված այս կուսակցությունը մայրաքաղաքի ավագանիում հայտնվելու շանսեր, իհարկե, չունի, սակայն այս ընտրարշավը կարող է օգտագործել քաղաքական ինքնահաստատում և ճանաչելիություն ձեռք բերելու համար:
Խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերը կարող են հավակնել ավագանու մանդատներին, բայց ընտրարշավի ֆավորտներն են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և «Բարև Երևան» դաշինքը:
Գալիք ընտրություններն ունեն մի քանի առանձնահատկություններ.
Առաջին. մեկտեղված են փետրվարի 18-ի հետընտրական և մայիսի 5-ի նախընտրական գործընթացները, ինչն ավելի է քաղաքականացնելու քարոզարշավը: Եթե ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը փորձում են հնարավորինս ապաքաղաքականացնել ընտրական գործընթացը՝ շեշտը դնելով մայրաքաղաքային խնդիրների վրա և հանրությանը ներկայացնելով մենեջերներից և ադմինիստրատիվ աշխատանքի փորձ ունեցող մարդկանցից կազմված ընտրացուցակներ, ապա ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Բարև Երևանի» ընտրացուցակները խիստ քաղաքականացված են՝ ՀՀԿ քաղաքական մենաշնորհը վերացնելու պատրաստակամությամբ: ՀԱԿ-ի նպատակը նույնպես դա է, սակայն առաջին նախագահի կուսակցության ցուցակը խոսում է նրանց նվազ քաղաքական հավակնությունների մասին,
Երկրորդ. այս ընտրական ցիկլին մասնակցում են խորհրդարանական բոլոր ուժերն, ինչն աննախադեպ մրցակցություն է հաղորդելու ընտրություններին:
Եվ վերջապես այս ընտրություններն ունեն երկու ինտրիգ:
Կհաջողվի՞, արդյոք, ընդդիմադիր բոլոր ուժերին հասնել նրան, որ ապագա ավագանիում ձևավորվի ոչ իշանական մեծամասնություն՝ իր քաղաքապետով:
Երկրորդ ինտրիգը գտնվում է հենց ընդդիմության դաշտում և վերաբերում է «չարաբաստիկ» 500000-ոց էլեկտորատին, որի նկատմաբ վերահսկողությունը վիճարկում են Գագիկ Ծառուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի թիմերը: Արդ, մայիսի 5-ին մենք կիմանանք ոչ միայն Երևանի նոր քաղաքապետի անունը, այլ նաև կպարզենք, թե ում է պատկանում առաջնությունն ընդդիմադիր դաշտում: Գոնե առաջիկա տարիների կտրվածքով:
Սուրեն Սուրենյանց
Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին ծեծի ենթարկած ոստիկանների մեջ աչքի էր ընկնում հատկապես կարմիր բերետավոր «ծեծողը», ով, ինչպես երևում է, բավականին երիտասարդ է: Դեռևս մի քանի օր առաջ ԳԱԼԱ-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը նշել էր, թե «նրանցից ամենաակտիվը «մալինվի» բերետավորն էր, ով շատ երիտասարդ էր ու իրան թվում էր՝ հայրենիքն է ազատագրում»:
Այժմ ֆեյսբուքյան ակտիվիստները պարզել են նրա ով լինելը: Այս մասին նաև երիտասարդ գիտնական և ակտիվիստ Դանիել Իոաննիսյանն է Ֆեյսբուքյան էջում գրառում թողել և տեղադրել նրա նկարը՝ Մերձավանի բնակիչ 1990 թ-ի ծնված Արթուր Ղազարյան:
Երիտասարդ գիտնական Դանիել Իոաննիսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է նրանց հաջողվել պարզել կարմիր բերետավորի ինքնությունը.«Շատ պարզ, մենք նաև այլ անձանց ինքնությունը կպարզենք: Մենք անում ենք հետևյալ կերպ՝ հանում ենք այն անձանց նկարները, ովքեր, մեր կարծիքով, օրենք են խախտել, բռնություն են կիրառել, դնում ենք սոցիալական ցանցերում և հարյուրավոր մարդիկ տարածում են և տեղեկություններ ենք հավաքում նրանց մասին: Օրինակ` Ղազարյան Արթուրի պարագայում մեկ օրվա ընթացքում 4 հոգի պատմեցին նրա մասին, անգամ Մերձավանի բնակիչներից… զարմանալին այն է, որ պատմեցին՝ ինչու է ինքը այդպես աչքի ընկնում, ասում են, որ ինքը ուզում էր իրեն Սերժի «ախրանայում» վերցնեն, դրա համար աչքի էր ընկնում: Եվ իրոք, նա ուրիշ կադրերում էլ է աչքի ընկնում: Նա միշտ Ներսես Նազարյանի շուրջն է և Բաղրամյան պողոտայի վրա ուսանողների նկատմամբ կիրառված բռնության մեջ ամենաակտիվներից է: Նման պահվածքով մարդիկ փորձում են Սերժի «ախրանա» անցնել: Իհարկե, դա ցույց է տալիս՝ ինչ «կրիտերիաներ» են պետք Սերժի «ախրաննիկը» դառնալու համար. ոչ թե անձին պաշտպանել, այլ հակառակը` ծեծել»,-ասել է երիտասարդ գիտնականը:
Դանիել Իոաննիսյանը կարծիք է հայտնել նաև ապրիլի 9-ի դեպքերի մասին, որոնց ինքը մասնակցել է.
«Եթե լիներ մեկ ուրիշ մարդ Արմեն Մարտիրոսյանի փոխարեն, միգուցե չկարողանայի ասել այն, ինչ կասեմ նրա համար: Բայց Արմեն Մարտիրոսյանը մի մարդ էր, ով հինգ տարի առաջ, վնասելով իր իսկ առողջությունը և վտանգելով իր իսկ կյանքը, մի գնդապետի կամ փոխգնդապետի կյանք փրկեց: Այսինքն` Արմեն Մարտիրոսյանը, մեղմ ասած, ոստիկանին առաջինը հարվածողը չէր: Դեռևս ամսի 9-ի առավոտյան, ոստիկանները քաշքշեցին Ա. Մարտիրոսյանի դստերն ու մորը … Իսկ ինչ վերաբերում է երեկոյան ժամը 7-ի մոտ տեղի ունեցածին, Արմեն Մարտիրոսյանի վրա հարձակվում են մոտ 5-6 ոստիկան, ու ամեն մեկը ոնց կարողանում, հարվածում է: Նախ, օրենքի իրավաչափ կիրառում չէր նրանց արածը, բայց եթե անգամ ենթադրենք, որ իրավաչափ էր, այդ օրենքը կիրառելու ձև կա: Քացով քթին հարվածելը (ես նույնիսկ չեմ ուզում ասել ոտքով, ավելի տեղին է «քացով» բառը` Դ. Ի.), այդ քացով քթին հարվածելը բացարձակապես չի մտնում ոչ մի ոստիկանական գործառույթի մեջ: Եթե պետք է մարդուն չեզոքացնել, առավել ևս, որ նա շրջապատված է ոստիկաններով, ընդամենը ձեռքերը, ոտքերը պահում և բերման են ենթարկում: Բայց Արմենին նրանք ոչ թե նպատակ ունեին չեզոքացնելու, այլ դաժան ծեծի ենթարկելու: Որովհետև եթե դա արվում էր մի ոստիկանի կողմից և մյուսները կարող են համաձայն չլինել նրա հետ և մտածել, որ քաղաքացուն չի կարելի քացով հարվածել, հետ կպահեին, բայց նրանց հետ շարունակում էին հարվածել: Այսինքն` սա մի ամբողջ համակարգի վերաբերմունք է մի մարդու նկատմամբ, ով 5 տարի առաջ փոխգնդապետի կյանք փրկեց: Սա մի ամբողջ համակարգի վերաբերմունք էր մի մարդու վերաբերյալ, ով երկար տարիներ Աժ-ում այն եզակի պատգամավորներից էր, որ իր աշխատավարձով էր ապրում և կողքից ոչ մի ուրիշ եկամուտ չուներ և չէր թալանում երկիրը, և ի վերջո, սա վերաբերմունք էր քաղաքապետի թեկնածուի նկատմամբ:
Այդ նույն կադրերում երևում է, թե ինչպես վահաններով կանգնած ներքին զորքերի զինծառայողները, որոնք մահակներով կանգնած էին, ոչ մեկը Արմենին չէր խփում, որովհետև նրանք շարքայիններ էին և Արմենի դեմ ոչինչ չունեին: Արմենին խփում էին կարմիր բերետավորները»,-ասել է Դ. Իոաննիսյանը:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.