23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Քիչ առաջ ԱՎԾ-ն հրապարակել է 2013թ վիճակագրական տվյալները։ Ըստ այդմ 2013-ի փետրվարին 2012-ի նույն ժամանակի համեմատ արձանագրվել է աճ 8,1%, իսկ եռամսյակում (հունվար-մարտ)’ 8.8%։ Հետաքրքիրն այն է, որ եթե 1 ամիս առաջ 2013-ի փետրվարը 2012-ի փետրվարի համեմատ 6,9% էր, իսկ հունվարը հունվարի նկատմամբ 9,1%, ապա հիմա այդ աճերը աճել են (ճշգրտել են)` 8.8% և 9.4%։
Այսպիսով, Տիգրան Սարգսյանի համար «ապահովվել» է Սերժ Սարգսյանի հրամայած 7%-ի սահմանը։ Արա դե լավ էլի»:
Երևանի ավագանու ընտրություների քարոզարշավի շրջանակներում, անդրադարձ է եղել նաև մի շատ չարչրկված թեմայի՝ մայրաքաղաքի կենտրոնական զբոսայգիներից մեկը՝ կոմայգին, տրանսվեստիտներից մաքրելու հարցին:
Այս խոստումն այսօր տվել է ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը: Նա Aravot.am-ի հետ զրույցում ասել է, թե քաղաքապետ ընտրվելու դեպքում Կոմայգին մաքրելու է գիշերներն այնտեղ հավաքվող սեռական կողմնորոշումը փոխած տղաներից. «Կարճ լուծում կա դրան: Այգին լուսավորում ենք, տեսախցիկներ ենք տեղադրում և այգում կատարվածը միանգամից online youtube ենք գցում: Չեղավ պահանջարկ, չեն լինի նաև մարմնավաճառներ: Սա առաջին լուծումներից մեկն է: Իսկ լուծում համար երկու, պետք է անպայման խնդրենք` մեր ոստիկաններին ակտիվացնեն ծառայությունը այգում և մեր երևանցիները ոստիկանների հետ միասին շրջեն, որ մեր երեխաները նման բաներ չտեսնեն»:
Դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է լուծվի հարցը, հատկապես, երբ նման սպառնալիքներից, դժվար թե, տրանսները վախենան, նրանք ակնհայտորեն ոչ յութուբում հայտնվելու, ոչ էլ ոստիկաններից վախենալու խնդիր չունեն: Եթե վախենալու հարց է դրված, ավելի շատ նրանց կլիենտները պետք է վախենան:
Այս հարցը տարիներ շարունակ չի հաջողվել լուծել քաղաքային և ոչ մի իշխանության: Շատ ժամանակ չի անցել, երբ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նույնպես հրապարակավ խոստացավ լուծել հարցը, սակայն այդպես էլ սայլը տեղից չշարժվեց: Իսկ, որ ոստիկանությունը տրանսների հարցում անզոր է, փաստվել է ոչ մեկ անգամ:
Ինչո՞ւ հիմա ոստիկաններն իրենց ծառայությունը չեն ակտիվացնում, և ինչո՞ւ Տարոն Մարգարյանն այդ խնդրին ուշադրություն չի դարձնում, հարցին, նախկին բարձրաստիճան ոստիկան Երիցյանը պատասխանել է. «Չեմ մտածել այդ մասին, որովհետև արտակարգ իրավիճակների նախարար եմ և իմ խնդիրներն ունեմ: Ես առաջարկում եմ` ինչ կարելի է անել հետո»:
ՕԵԿ քաղաքապետի թեկնածուն ասել է, թե՝ «այգում հավաքված միասեռականներն ու տրանսվեստիտներն, այլևս չեն խանգարելու հարակից շենքերի բնակիչների քունը», ինչն այնքան էլ համոզիչ չէ: Չէ որ տարիներ շարունակ, նաև այն ընթացքում, երբ Արմեն Երիցյանը փոխոստիկանապետ էր, կոմայգում տեղի էին ունենում բազմաթիվ միջադեպեր, սակայն տրանսները մինչ այսօր տիրապետում են իրենց «սեփականաշնորհած» տարածքը և օրեցոր բազմանում են մեր օրինաց երկրում:
Ռ. Ավոյան
ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Օսկանյանին պատել են change the world իրավիճակները։ Մարդը սկսել է մտածել փոփոխությունների, արդարության, բարձր արժեքների մասին։ Գովելի փաստ է. փոփոխության գիտակցումն արդեն իսկ դրական է հենց Օսկանյանի համար։ Պարզապես կա մի ճշմարտություն, որ ժամանակին արդեն ձևակերպել է Ուինսթոն Չերչիլը։ Մեջբերենք Չերչիլի խոսքերը հատուկ Օսկանյանի համար. «Երբ երիտասարդ էի, ուզում էի բարեփոխել աշխարհը, հասուն տարիքում ցանկանում էի փոխել իմ երկիրը, երբ տարիքս առա, ուզում էի ընտանիքս բարեփոխել, բայց միայն մահվան մահճում հասկացա, որ պիտի փոխեի ինքս ինձ, արդյունքում գուցե փոխվեին իմ ընտանիքը, երկիրն ու աշխարհը»:
Պարոն Օսկանյան, փոփոխությունները սկսեք ինքներդ Ձեզնից, գուցե դրանից հետո աշխարհն ու իրականությունն այլ կերպ երևան Ձեր աչքերին։
Բուն ընտրարշավի պահով. ԲՀԿ-ն շարունակում է խաբել ընտրողներին։ Երևանցին մինչ այժմ չգիտի, թե ձայն տալով ԲՀԿ-ին՝ ով է այս կուսակցությունից դառնալու Երևանի քաղաքապետ։ Այս հարցը բացառապես որոշելու է ԲՀԿ առաջնորդը՝ միանձնյա (թեև ըստ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի՝ ավագանու համամասնական ցուցակը գլխավորողը մեխանիկորեն դառնում է Երևանի քաղաքապետ)։ Հավանաբար ԲՀԿ-ում էլ համոզված չեն, թե էական արդյունքներ կգրանցեն ընտրություններում, հակառակ դեպքում ավելի կողմնորոշված կլինեին ընտրապայքարում։ Այդ է պատճառը, որ այս կուսակցության համամասնական ցուցակի առաջին երեք հորիզոնականները զբաղեցնող թեկնածուներից յուրաքանչյուրն ընտրարշավում իր խաղն է խաղում»:
Նախագահի նախկին մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը վերադարձել է ստեղծագործական աշխատանքի: Լրագրողները նրա պետական ծառայությունից ընդհանուր առմամբ, համենայնդեպս, լուրջ բողոքներ չեն լսել, ինչը ինձ, որպես 20 տարի առաջ այդ պաշտոնում աշխատած մարդու, հաճելի է արձանագրել: Բայց ես կուզեի անդրադառնալ Արմենի այն մտքին, որը նա երեկ արտահայտել է իր հետագա պլանների` հեռուստատեսության հետ կապված, «ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը և ամենակուլ ինտերնետի տարածումը նոր մարտահրավեր է նետել հեռուստատեսությանը: Եկել է հեռուստատեսության` անխուսափելի քայլ անելու ժամանակը: Մեծ քայլ»: Իսկապես, շատ մարդիկ իմ շրջապատում անկեղծության այս կամ այն աստիճանով հայտարարում են` «Ես հեռուստացույց չեմ նայում»: Մի մասը իրականում նայում է, պարզապես ամաչում է խոստովանել, որ դիտում է միայն սերիալներ և հումոր: Բայց այն, ինչ ես եմ հասկանում հեռուստատեսության տակ, ոչ սերիալ է, ոչ էլ հումոր` դա այն արտադրանքն է, որը ձևավորում է հասարակական-քաղաքական օրակարգը: Եվ այսօր վստահաբար կարելի է ասել, որ հեռուստատեսությունը դա չի անում, դա անում են կայքերը և սոցցանցերը: Վերջիններս են տալիս մտքի, լուրի առաջնային խթանը, իսկ հեռուստատեսությունը կամ տալիս է երկրորդականը, կամ չի տալիս: Պատճառը մասամբ, իհարկե, այն է, որ հեռուստաընկերությունները որոշ չափով վերահսկվում են, իսկ համացանցը` ոչ: Բայց նախ` վերահսկողությունն այնքան վայրագ չէ, որքան, ասենք, 10 տարի առաջ: Երկրորդ` խնդիրը նաև հեռուստատեսության «արտահայտչամիջոցների» պահպանողական լինելու մեջ է: Քանի որ ես աշխատում եմ երկու ոլորտներում էլ, կարող եմ փաստել, որ որպես հեռուստալրագրող` ավելի «դանդաղաշարժ» եմ քան որպես կայքի հեղինակ ու սեփականատեր: Վկան` նախագահի հետ լրագրողների վերջին հանդիպումը: Այդպես չպիտի լինի, և խոսքն այստեղ հեռուստատեսության ոչ այնքան տեխնիկական, որքան հոգեբանական, մասնագիտական վերազինման մասին է: Իրոք որ մեծ քայլ է պահանջվում:Վերջերս իր պաշտոնին հրաժեշտ է տվել ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը, որի գլխավոր առաքելությունն էր «Ա1 + »-ը եթեր չթողնելը` եթե նրա անունը երբևէ արծարծվի պատմության մեջ. ապա միայն այդ համատեքստում: Մի 5-7 տարի առաջ այդ իրադարձությունը կարևոր նշանակություն կունենար, քննարկման առարկա կդառնար: Լրատվամիջոցները կսկսեին կանխագուշակել, թե ով է զբաղեցնելու նրա տեղը: Այսօր դա բացարձակապես կարևոր չէ, որովհետև «կապուղի» և «եթեր» հասկացությունները արդեն փոխել են իրենց նախկին նշանակությունը, իսկ 2 տարի հետո մենք դրա տակ լրիվ ուրիշ բան ենք հասկանալու: Այսօր կայքերը այդ թվում` «Ա1 + »-ը և «Առավոտը» համացանցում եթեր են դուրս գալիս առանց արտոնագրերի և կապուղիների, և չեմ կարծում, որ այս կամ այն հաջորդ իշխանությունը այս առումով գնա սահմանափակումների: Եվ այդ գործոնների ազդեցության տակ, ինչ մեղքս թաքցնեմ, իմ չարությունը Ամալյանի նկատմամբ պակասել է:
Առավոտ
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում 300-ից ավելի բնակիչները հավաքվել են գյուղապետարանի առջև և իրենց բողոքն են հայտնում՝ կապված ապրիլի 2-ին Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով ձերբակալված նույն գյուղի բնակիչներ, եղբայրներ Արայիկ և Արտակ Պետրոսյանների կալանավորման փաստով:
Նրանք շարժվել են դեպի Աշտարակ-Երևան մայրուղին և սպառնացել են փակել ճանապարհը:
Լարված իրավիճակը մեղմել է եղբայրների փաստաբան Գիվի Հովհաննիսյանը, որը գյուղացիներին տեղեկացրել է, որ այսօր վերաքննիչ դատարանը քննելու է իր միջնորդությունը՝ կապված եղբայրների՝ որպես խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցը:
Երկու շաբաթ առաջ, մասնավոր մի առիթով, զանգահարել էի Ներսես Նազարյանին: Այդ օրն ոչինչ չէր հուշում նրա՝ Երևանի ոստիկանապետի մոտալուտ պաշտոնանկության մասին. ոչ ինքնավստահ ձայնը, ոչ էլ՝ տրամադրությունը:
Նազարյանն օրեր առաջ աշխատանքից ազատվել է անակնկալ: Այլապես՝ առաջինն այդ մասին չէր իմանա լրագրողից և անհեթեթություն չէր որակի մեր գործընկերոջ հայտնած լուրը:
Ներսիկ Նազարյանը ոստիկանության աստիճանակարգում պատահական մարդ չէր, հետևաբար՝ նրա ազատումն ինչ-որ բանի վերջ է և ինչ-որ նոր բանի սկիզբ:
Ինչո՞ւ աշխատանքից ազատեցին գեներալին. այսօր Երևանում այս հարցը հետաքրքրում էր բոլորին՝ հասարակ տաքսիստից սկսած՝ մինչև քաղաքական գործիչն ու լրագրողը:
Ինձ միշտ զարմացրել է հակառակ հարցը՝ այդ ինպե՞ս է մինչև հիմա պաշտոնավարում Ներսիկ Նազարյանը: Առնվազն մի քանի պատճառով՝ նա վաղուց պետք է հրաժեշտ տված լիներ իր պաշտոնին:
Հայաստանի նախկին և ներկա նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը հանրապետության ոստիկանապետի պաշտոնում գերադասելի են համարել թույլ պետերի ներկայությունը: Ներսիկ Նազարյանը լուրջ հակասություններ է ունեցել իր նախկին երկու վերադասների հետ, բայց դրանից նրա դիրքերը չեն սասանվել, ազդեցությունը չի պակասել: Ընդունված էր համարել, որ նա համակարգի ղեկավար է համակարգի ներսում: Ոստիկանության գործող պետը՝ Վլադիմիր Գասպարյանն ուժեղ պետ է և այս վիճակը չհանդուրժեց: Գասպարյանը փորձում է առավելագույն վերահսկողության տակ պահել համակարգը, իսկ այդ վիճակն անհամատեղելի էր Ներսիկի ինքնուրույնության հետ: Սա թերևս Նազարյանի պաշտոնանկության առաջին վարկածն է:
Երկրորդ. ոստկանությունում սկսվել էին բարեփոխումներ, որոնց պարագայում՝ չէր նայվում դեսպոտիզմի հետ ասոցացվող Նազարյանն այդքան պատասխանատու պաշտոնում:
Երրորդ. Ներսիկ Նազարյանը քավոր-սանիկական հարաբերություններ ունի ԱԺ նախկին մականունավոր պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետ, տալիս-առնում էր քրեական հարուստ անցյալ ունեցող մեկ այլ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի(Ալրաղացի Լյովիկ) հետ: Մի խոսքով՝ Նազարյանն ոստիկանությունում ներկայացնում էր, այսպես կոչված, քրեաօլիգարխիկ շերտերին: Սերժ Սարգյանը, գոնե հրապարակավ, փորձում է հրաժարվել նման կադրերից:
Չորրորդ. Ներսիկի պաշտոնանկությունը կարող է կապված լինել մամուլում օրերս տեղ գտած մի հրապարակման հետ, ըստ որի՝ ոստիկանության բարձրաստիճան սպաների հովանավորությամբ գործել է ֆինանսական մի բուրգ, որը տարբեր մարդկանցից կորզել է մոտ 2,5 միլիոն դոլար: Եթե Երևանի նախկին ոստիկանապետի անունն այս գործի հետ կապ ունի, այս պատմությունը, հազիվ թե, ավարտվի միայն պաշտոնանկությամբ:
Հինգերորդ. Երևանի ոստիկանապետի պաշտոնազրկությունը, ինչքան էլ տարօրինակ է, կարող է կապված լինել «Կարֆուրի» գործի հետ: Հայտնի է, որ հենց Նազարյանի ընտանիքին է պատկանում «Մոսկվիչկա» խանութների ցանցը: Հնարավոր է՝ Նազարյանը նույնպես խոչընդոտել է հայաստանյան շուկա «Կարֆուրի» մուտքին: Հայաստանի իշխանությունը՝ միջազգաին ճնշման ներքո, փորձում է վերացնել այն խոչընդոտները, որոնք կան մեծածախ առևտրի համաշխարհային գիգանտներից մեկի հայաստանյան գործունեության ճանապարհին: Ըստ այդմ, «խոչընդոտներից» մեկը զրկվեց պետական, վարչական ռեսուրսից:
Եվ վերջապես, ասում են, որ Վլադիմիր Գասպարյանը և Ներսիկ Նազարյանը լուրջ վեճ են ունեցել ապրիլի 9-ին: Նազարյանը կողմ է եղել ցուցարներին բռնի ուժով ցրելուն, Գասպարյանը դրան ընդդիմացել է: Եթե այս ինֆորմացիան ճիշտ է, ապա կարող ենք արձանագրել, որ դա նրանց վերջին վեճն էր, համենայն դեպս՝ համակարգի ներսում:
Վլադիմիր Գասպարյանն ոստիկանության ներսում հասել է այնպիսի ազդեցության, ինչպիսին ժամանակին ուներ Վանոն:
Վանոն Հայաստանը մաքրեց «օրենքով գողերից», հանցաշխարհի ներկայացուցիչներից:
Ասում են, որ Վովան նույնն անելու է օլիգարխների, նրանց հետ սերտաճած կրիմինալի հետ:
Կապրենք՝ կտեսնենք:
Սուրեն Սուրենյանց
Սերժ Սարգսյանի նախկին մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Երեք տարի առաջ, երբ նշանակվեցի Նախագահի մամուլի քարտուղար, ինձ փորձառու մասնագետ էի համարում: Կատակ բան չէ, շուտով կլրանա քառասունամյակս, որից 26-ը լրագրության մեջ, կամ ավելի ճիշտ լրագրողների կողքին եմ եղել: 10 տարուց ավելի աշխատելով հանրային հեռուստատեսությունում՝ հնարավորություն եմ ունեցել հետևելու խոսքի ազատության սպարեզում մեր ունեցած բոլոր ձեռքբերումներին ու տապալուներին: Շփվել եմ բոլոր կամ գրեթե բոլոր հայտնիների հետ: Ու կարող էր թվալ, թե ամեն ինչ գիտես բոլորի մասին: Բայց լրագրությունը չէր լինի աշխարհի ամենահետաքրքիր մասնագիտությունը, եթե այնտեղ ամեն ինչ այդքան պարզ լիներ…
Երեք տարի անց կարող եմ արձանագրել, որ սրանք իմ կյանքի ամենահետաքրքիր ու պատասխանատու տարիներն էին: Նախագահ Սարգսյանը բացառիկ պետական գործիչ է: Նրա քայլերի արդյունքների ճնշող մեծամասնությունը կերևան միայն ապագայում: Դրանում է նրա բացառիկությունը. այսօրը կարևոր է, իսկ ապագան՝ կենսական: Ափսոս իհարկե, որ նախագահական առաջին ժամկետը Սերժ Սարգսյանն ստիպված եղավ ծախսել տնտեսական ճգնաժամի դեմ պայքարելով…
Ես հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել լինել այդքան տաղանդավոր, կրթված ու հայրենասեր մարդկանցից կազմված թիմի մի մասնիկը: Հսկայական փորձ ու գիտելիք եմ ձեռք բերել այս երեք տարիների ընթացքում ու դրանում մեծ է նաև գործընկերներիս դերը: Եթե չտեսնեի, երբեք չէի հավատա, որ զոռբաների այս ժամանակներում, այսքան համեստ են Նախագահի օգնականները:
Այս տարիների ընթացքում Նախագահ Սարգսյանի ու նրա թիմի ամենամեծ ձեռքբերումներից մեկը խոսքի ազատության ամրապնդման, ԶԼՄ-ների և լրագրողների հետ հարաբերություններում տեղի ունեցած հեղափոխական առաջնթացն է: Վստահ եմ, որ այլևս երբեք Հայաստանում չի կարող հետադարձ լինել, չի կարող որևէ իրադարձության լուսաբանման «չի կարելի» լինել: Մեր երկրում այլևս որևէ իշխանության մտքով չի անցնի, որ հնարավոր է ինչ-որ բան թաքցնել: Սա ամենակարևորն է: Ուրախ եմ, որ համեստ մասանկցություն եմ ունեցել այս կարևորագույն գործում: Լավ է, երբ զավակներիդ առաջ գլուխ գովելու թեմա ունես:
Ես չեմ կարող ինձ պատկերացնել առանց հեռուստատեսության: Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը և ամենակուլ ինտերնետի տարածումը նոր մարտահրավեր է նետել հեռուստատեսությանը: Եկել է հեռուստատեսության՝ անխուսափելի քայլ անելու ժամանակը: Մեծ քայլ: Այսօրվանից ես միանում եմ նման նպատակադրումներով պրոֆեսիոնալների խմբին: Ինձ ոգևորում են նոր դժվարություններն ու խնդիրները, ես հավատում եմ նոր ձեռքբերումների բերած գոհունակությանը: Շնորհակալ եմ»։
Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Եվ այսպես թանկագիններ. Հովիկ Արագամիչը հենց այն օրվա նախօրյակին, երբ պետք է հնչեր նոր վարչապետի անունը, կարծում ենք` նաև` ազգանունը, դուրս եկավ տանից… ոմանք հույս ունեն, որ գուցե և վերադառնա:
Նազուկն է մեր Արգամիչի սրտիկը, շատ նազուկը. եթե արձակուրդվում է, ուրեմն` մարդն անհուսորեն հավատացել է, մինչև վերջին վայրկյանը, որ այդ Խաչիկյանը ինքն է գուցե և լինլու:
Ինքը չէր:
Իրականում կարող է և ինքն էր: Մույս Խաչիկյանը, որն արձանագրել է Տրանսփերնս ինթերնեշնալը, բայց մենք սովոր չենք մտնել մատի ու մատանու արանքը, մանավանդ որ արդեն սիրում ենք մեր ոստիկանությանը, որովհետև նա զբաղված է ոչ թե ոչխարների գողությամբ զբաղվողներով, այլ` գառներին փրկելով:
Հ.Գ. Թանկագին իմ ընկերներ. պրիվատ նամակներ մի գրեք ինձ , թե Արգամիչն իմ դարդից գնաց էս երկրից: Արձակուրդ: Իմ սիրտն էլ նազուկ. նեղվում եմ, որովհետև սիրում եմ… ոստիկաններին:ճճճ»:
Այսօր «Վարկած» մամուլի ակումբում հյուրընկալված սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, պատասխանելով հարցին՝ տեղեկացրեց, որ հատուկ ուսումնասիրություն չի կատարվել՝ պարզելու համար, թե հասարակությունն ինչ վերաբերմունք ունի ոստիկանությունում կատարվող բարեփոխումների վերաբերյալ, սակայն իրենք ուսումնասիրել են Ճանապարհային ոստիկանության բնագավառում կատարված բարեփոխումները:
Հարցումն անցկացվել է վարորդների շրջանում. նրանց 55%-ը դրական է արձագանքել բարեփոխումներին: Սոցիոլոգն ասաց, որ երթևեկության խախտումների զգալի մասի մեղավորը հենց վարորդներն են, որոնք մեքենա վարելու իրավունք հաճախ ձեռք են բերում տարբեր «մուծումների» շնորհիվ:
Երևանի ավագանու ընտրություններում «Բարև Երևան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի միջնորդությամբ է այժմ դասավանդում Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում: Թերթին հասած տեղեկությունների համաձայն` Աժ ընտրություններից հետո, երբ պարզ է դարձել, որ Մարտիրոսյանն այլևս պատգամավոր չէ, Աշոտյանի միջնորդությամբ վերականգնվել է բուհում որպես դասախոս: Սակայն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Ես 1995 թվականից եմ այդ բուհում դասավանդում: Դասախոս ընդունվել եմ այն ժամանակ, երբ որ երկրի նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Աշոտյանը հաստատ այդ ժամանակ դեռևս ո՛չ նախարար էր, ոչ իմ ընկերն էր, ոչ իմ գործընկերը: Ես իրեն որպես անձնավորություն հարգում եմ, ցավում եմ, որ ինքը նման կուսակցական գործընկերներ ունի: Հուսով եմ, որ երբևէ այդ ապաքաղաքական տարրերից ՀՀԿ-ն կմաքրվի, և իմ գործընկերը կկարողանա շատ ավելի հանգիստ գործունեություն ծավալել»:
Ժողովուրդ
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.