23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ազգային գրադարանում հանդիպում է ունեցել ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) ղեկավար և խորհրդատու մարմինների անդամների հետ, այս մասին տեղեկացնում է նախագահական գրասենյակի կայքը:
Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության գիտության առաջընթացին և կադրային ներուժով համալրման գործընթացին, ինչպես նաև աջակցել հանրապետության երիտասարդ գիտնականների ստեղծագործական զարգացմանը: Ծրագիրն ունի չորս հիմնական ուղղվածություն՝ երիտասարդ գիտնականներին միջազգային գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրում, երիտասարդ գիտնականների գիտաժողովների, սիմպոզիումների, դպրոցների, սեմինարների կազմակերպման ֆինանսական աջակցության տրամադրում, գիտական դրամաշնորհների տրամադրում, մրցանակաբաշխության կազմակերպում:
Այսօրվա հանդիպմանը ԵԳԱԾ պատասխանատուները Հանրապետության Նախագահին ներկայացրել են 2012թ. հուլիս — 2013թ. ապրիլ ժամանակահատվածում ծրագրի հիմնական արդյունքներն ու ձեռքբերումները, խոսել ընթացիկ աշխատանքների և հետագա ծրագրերի մասին: Ընդգծելով, որ ծրագրի օգտակարությունն անվիճելի է, Նախագահն առաջարկել է երիտասարդ գիտնականներին հետագայի համար մշակել նաև ծրագրի դինամիկան և արդյունավետությունը գնահատող համակարգ: Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել օժանդակությունը ԵԳԱԾ-ին և 2013 թվականի համար կրկին հատկացնել 100 մլն. դրամ: Նախագահը հանձնարարել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարին` հաջորդ տարի պետական բյուջեով նախարարությանը հատկացվելիք միջոցներից ևս 100 մլն. հատկացնել այս ծրագրին՝ այդպիսով կրկնապատկելով ծրագրի միջոցները:
Երիտասարդ գիտնականները շնորհակալություն են հայտնել Հանրապետության Նախագահին իրենց խնդիրների նկատմամբ ուշադրության և օժանդակության համար՝ խոստանալով տարեցտարի ավելացնել ծրագրերը, դրանց արդյունավետությունն ու շահառուների քանակը:
Հ. Գ. Նշենք, որ «Հայկական Վարկած»-ը հետևողականորեն լուսաբանում է գիտնականներին հուզող խնդիրները, և այս խնդրի հաջող լուծման հարցում՝ մենք ունենք մեր համեստ լուման:
Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին պատրաստ է առաջարկել տարեկան 18 մլն եվրո աշխատավարձ:
Ինչպես տեղեկացնում է L’Equipe-ը, Ռոնալդուին ձեռք բերելու համար ՊԱԺ-ը ստիպված կլինի վաճառել մոտ 100 մլն եվրո տրանսֆերային գումար:
Հիշեցնենք, որ Ռոնալդուով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ մինչ որոշ ազատամարտիկներ Ազատության հրապարակում նստացույց են անում սոցիալական ծանր պայմանների պատճառով, հայտնելով դեղորայք գնելու անվճարունակության և բազմաթիվ այլ խնդիրների մասին, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը` «գեներալ Մանվելը», չորս օրով մեկնել է Ֆրանսիա` շաքարային դիաբետի համար բուժզննում անցնելու նպատակով: Նա, ինչպես մեզ հայտնեցին ԵԿՄ-ից, Ֆրանսիա է մեկնել նախօրեին և պետք է վերադառնա այսօր: Ազատամարտիկների միջև առաջացած սոցիալական անհավասարությունը իհարկե նոր երևույյթ չէ: Նստացույցի դիմած գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը մեկնաբանելով գեներալ Մանվելի Ֆրանսիա կատարած այցը մեր թղթակցին ասել է. «Եթե ես էսօր հիվանդանամ, որովհետև սիրտս մի քիչ լավ չի, եթե պետք լինի ստենդավորել, 1 միլիոն, 2 միլիոն դրամի կարիք կլինի… Ես պիտի մեռնեմ: Հնարավորություն չկա: Պետությունն ինձ պետք է աջակցի, ասենք, 100 հազար դրամով կամ 200 հազար դրամով: Ես կմեռնեմ, ինձ որպես զոհված ազատամարտիկ կտանեն, կթաղեն»: Ավետիսյանը, սակայն, դեմ չէ, որ Մանվել Գրիգորյանը մեկնի Ֆրանսիա հետազոտման. «Եթե հիվանդությունը կա. պարտավոր է բուժվել»,`ասել է նա: Նստացույցի դիմած մեկ այլ ազատամարտիկ`Ստեփան Ստեփանյանը (Ռեմբո), նույն հարցի վերաբերյալ ասել է, որ ինքն իրավունք չունի կարծիք հայտնել հրամանատարի մասին: «Որ հիվանդ ա, ինքը պետք է բուժվի: էդ միանշանակ»,-ասել է Ռեմբոն, ումից Մանվել Գրիգորյանի թիկնազորի պետը ետ էր վերցրել գեներալի տված հուշամեդալը:
Հայկական ժամանակ
2010 թվականի ամռանը Ֆրանսիայում բազմահազարանոց ցույցեր էին անցկացվում: Կառավարությունը [այն ժամանակ իշխանության գլխին էին Սարկոզիի գլխավորած աջ ուժերը] օրինագիծ էր ներկայացրել, ըստ որի`2018 թվականին թոշակային տարիքը բարձրացվելու էր 60-ից մինչև 62 տարեկան: Ֆրանսիացիները, պարզվում է, չէին ուզում հավելյալ երկու տարի աշխատել և ակտիվորեն բողոքում էին արհմիությունների և ձախ կուսակցությունների կոչով: Հայաստանում գազի գինը պատրաստվում են բարձրացնել 67 տոկոսով և ոչ թե 5 տարի հետո, այլ հենց հիմա, բայց փողոցներում զանգվածային բողոքի նշաններ աոայժմ չեն նկատվել: Պատճառը թերևս այն է, որ մեզ մոտ չկան արհմիություններ, մեր մեջ ասած` չկան նաև աջ կամ ձախ կամ որևէ այլ քաղաքական ուժեր: Կան հղփացած, չափը կորցրած, այսպես կոչված, «քրեաօլիգարխներ»` իրենց արբանյակներով, ինչպես նաև մի քանի տասնյակ գործիչներ, որոնք անկեղծության այս կամ այն աստիճանով քննադատում են իշխանավորներին: Անվանել այդ խմբերը «իշխանություն», «ընդդիմություներ», «կուսակցություններ» հնչեղ անուններով` չափազանցություն է: Այդ քննադատող գործիչները կարողանում են ժամանակ առ ժամանակ Ազատության հրապարակում հավաքել մի քանի հազար դժգոհ մարդու [մի քանի հարյուր հազար դժգոհներից), հավաքվածները մեծագույն հաճույքով լսում են «քրեաօլիզարխների» հասցեին թունդ խոսքերը, վանկարկում են, սուլում են, ցանկանում են գնալ Բաղրամյան 26 և… գնում են իրենց տներով:Բայց ուշադրություն դարձրեք` մարդիկ Ազատության հրապարակում հավաքվում են գլխավորապես այն միջոցառումից հետո, որը դարձյալ պայմանականորեն կոչվում է «նախագահական ընտրություններ»: Պայմանականորեն` որովհետև եթե չկա իշխանություն և ընդդիմություն, ապա ո՞ր հրաշքով պիտի անցկացվեն իսկական ընտրություններ` դա իրականում տեխնիկական գործընթաց է, որը պաշտոնականացնում է իշխանության վերարտադրությունը: Բայց մարդիկ փողոց են դուրս գալիս հենց նման միջոցառումների ժամանակ: Ինչո՞ւ: Որովհետև նրանք հույս ունեն, որ «չար թագավորին» կփոխարինի «բարի թագավորը», որի արդյունքում նրանք կսկսեն լավ ապրել:Մեր քաղաքական մշակույթը ենթադրում է, և մեր գործիչներն էլ այդպես են կողմնորոշում քաղաքացիներին, որ փողոց կարելի է դուրս գալ միայն իշխանափոխության պահանջով, մնացած պահանջները մանր են և անկարևոր: Հիմա եթե ընդդիմադիրներն ասեն` «դուրս եկեք փողոց և պահանջեք, որ գազը չթանկանա», նրանց կոչին քչերը կհետևեն, որովհետև ընդդիմադիրների ստանդարտ վարքագիծը հետևյալն է` «տվեք մեզ իշխանություն, և հաջորդ իսկ օրը գազի գինը կդաոնա երկու կոպեկ»: Իսկ այդ փաստարկը կաշխատի միայն հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ:Մինչև հասարակությունը չստեղծի իր սեփական կառույցները և չսովորի պայքարել իր իրավունքների և ոչ թե իշխանափոխութւան համար, իշխանությունը կանի այն, ինչ կուզի: Օրինակ` կբարձրացնի գազի գինը: Մարդիկ կդժգոհեն, կբողոքեն կյանքից` ամեն մեկն իր անկյունում, և սուսուփուս կվճարեն գազի համար` նոր սակագնով: Կամ կգնան այնպիսի մի երկիր, որտեղ գազի վարձն իրենց աշխատավարձի կեսը չի տանում:
Առավոտ
Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է
«Սբ. Հովհաննես եկեղեցու բացման արարողության մատաղի սեղանի վրա հարձակումը, խժռելու «գործընթացը», գրպանները, պայուսակները, տոպրակները լցնելը շատերի մոտ խղճահարության զգացում առաջացրին, և այն կապեցին աղքատության, քաղաքացիների սոցիալական վատ իրավիճակի հետ, մեղադրեցին իշխանություններին, կազմակերպողներին, բայց ոչ հենց այդ մարդկանց…
Եթե ուշադիր նայեք, դրանք հիմնականում լավ հագնված, խնամված արտաքինով կանայք էին և «փողկապավոր, շլյապայով» տղամարդիկ…
Դա սովից, աղքատությունից չէ, դա մարդկային տեսակ է, դա կենսակերպ, ապրելակերպ, հոգեկերտվածք է, եթե այդպիսին կա… Այս կարգի մարդիկ երբեք հերթ չեն կանգնի, կաշառքից, շորթումից, խախտումից, թռցնելու, խաբելու, քցելու հնարավորությունից չեն հրաժարվի… Սա տեսակ է, որ շատ էին և գնալով շատանում են: Մարդկային այս տեսակը չունի ինքնասիրություն, հպարտություն, արժանապատվություն… Այս տեսակը նման է կենդանու, կներեք` գազանի, շակալի, բորենու…
Մի արտահայտություն կա. «աղքատ, բայց հպարտ» կամ «հպարտ աղքատ», այ մարդկային այս տեսակն է, որ անկաշառ է, հպարտ, արժանապատիվ, ինքնասիրություն ունեցող… Մինչդեռ մարդիկ կան, որոնք հսկայական եկամուտներ ունեն, բայց «Փարոսի», համանման ծրագրերում են, օգտվում են ապօրինի լարանցումներից, ջրագծերից, երեխաներին պետպատվերով բուհ խցկելու հնարավորությունից… Մարդկային այս տեսակն է խաշլամա խժռողը, «մոր աչքի սուրմա թռցնողը», այս խուժանը, քոչվորի այս տեսակն է գերիշխողը, որը շատ դեպքերում հպարտանում է իր թռցրածով և օրվա հացի կարոտ չէ…»:
Բարսելոնայի դարպասապահ Վիկտոր Վալդեսը որոշել է ամռանը հեռանալ կատալոնական թիմից:
Նշենք, որ Վալդեսը չի սպասելու պայմանագրի ավարտին, որը լրանում է 2014 թվականի ամռանը:
Football Espana-ն տեղեկացնում է, որ Վալդեսը ցանկանում է խաղալ անգլիական պրեմիեր լիգայում: Վալդեսին ցանկանում են ձեռք բերել Լիվերպուլն ու Արսենալը: 31-ամյա դարպասապահով հետաքրքրված է նաև ֆրանսիական Մոնակոն:
Վալդեսը մի քանի օր առաջ 6-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն և Բարսելոնայի կազմում նվաճեց իր 20-րդ տիտղոսը:
Ալ.Ապենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Անուշ» ներկայացումից շատ կարճ ժամանակ առաջ Անուշի դերակատարը փոխարինվել է մեկ արիշով, և դա եղել է «վերևներից» ստացած զանգի արդյունքում: Տվյալ ներկայացումը կայացել է մայիսի 11-ին: Օպերային թատրոնի ղեկավարությունը, սակայն, պնդում է, որ ոչ մի զանգ էլ չի եղել և մեներգչուհու փոփոխության պատճառը զուտ տեխնիկական է: Զանգի հնարավորությունը ժխտում են նաև փոխարինած ու փոխարինված երգչուհիները` Հասմիկ Թորոսյանը և Նունե Բադալյանը: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Հայկական ժամանակ
Այսօր «Վարկած» մամուլի ակումբում հյուրընկալվեց Պարույր Հայրիկյանի ընկեր, նրա ներկայացուցիչ, ԱԻՄ անդամ Կարո Եղնուկյանը:
Նա տեղեկացրեց, որ Բելգիայում բուժվող Պարույր Հայրիկյանի վիճակը դեպի լավն է գնում:
Անդրադառնալով Հայրիկյանի մահափորձի գործով այսօր մեկնարկող դատավարությանը՝ Եղնուկյանը նկատեց, որ էպոսագետ Վարդան Սեդրակյանը մահափորձի կազմակերպման գործի երկար շղթայի մի մասն է միայն: «Վ. Սեդրակյանը երկար շղթայի երկրորդ օղակն է` հիմնվելով այն փաստերի վրա, որոնք նախաքննության ընթացքում արվել են: Այստեղ տարօրինակ էին ինձ թվում երեկվա Սեդրակյանի դատապաշտպանի հայտարարությունները, որոնք կոպիտ սխալ են, չգիտեմ` միտումնավոր էր, թե պատահական: Խոսքը Սիրունյանի այն մտքի մասին է, թե արդյոք Պարույր Հայրիկյանի վրա Խաչիկն է կրակել, այսինքն` ստացվում է` հարցականի տակ է դրվում, որ Հայրիկյանի վրա են կրակում»,- ասաց Կարո Եղնուկյանը:
Ի դեպ, մասնագիտությամբ իրավաբան Կարո Եղնուկյանը կապ է տեսնում Վարդան Սեդրակյանի տնօրինած մեծ փողերի և մահափորձի փաստի միջև:
«Ես ինքս, լինելով իրավաբան, կարող եմ ասել` դատախազությունը նման գործերին նայում է դրամի ճանապարհով, այսինքն` սպասում են, թե դրամը որտեղից է գալիս: Վարդան Սեդրակյանը վերջին 2, 3 տարում 3 միլիոն դոլար է խաղացել»,- հայտարարեց ԱԻՄ առաջնորդի ներկայացուցիչը:
Նրան հետաքրքրում է, թե այդքան գումար Սեդրակյանին որտեղից, ո՞վ է նրան այդ փողը տալիս: «Կարող է պատահի, որ նա պարտքերի տակ է ընկել, և նրան «վերբովկա» են արել: Սա չընդունենք որպես փաստ, այլ ընդամենը վարկած է»,- նշեց Կարո Եղնուկյանը:
Լրագրողների այն հարցին, թե՝ եթե, ըստ Ձեզ`Վարդան Սեդրակյանը երկար շղթայի երկրորդ օղակն է, այդ դեպքում, ովքե՞ր կարող էին լինել առաջին օղակում, Կարո Եղնուկյանը պատասխանեց. «Երբ որ դուք մտածում եք, թե ով կարող էր կազմակերպել այս սպանությունը, այո՛, սա սպանություն էր, ոչ թե վախեցնելու փորձ: Սա սպանության փորձ էր, այսինքն` ընտրությունները պետք է հետաձգվեին, ով կարող էր շահել դրանից, ես չեմ վախենում ասել, որ թող իրենք մտածեն: Այո՛, հնարավոր է, որ այն ուժերը, ովքեր թեկնածու չեն առաջադրել նախագահական ընտրություններին և մտքափոխվել էին` այս կերպ էին ուզում հարցը լուծել»:
Կարո Եղնուկյանն, ի դեպ, չբացառեց մահափորձի կազմակերպման արտաքին հետքի վարկածը:
Հռիփսիմե Սնխչյանն աշխատում է Ամստերդամի Ազատ համալսարանի բժշկական կենտրոնում, հանդիսանում է դոկտորական թեկնածու (ասպիրանտ) նյարդաբանության գծով: Միշտ հետաքրքրվել է մոլեկուլային կենսաբանությամբ ու մանավորապես` դրա համատեղմամբ պաթոֆիզիոլոգիայի հետ: Ներկայում նեյրոդեգեներատիվ հիվանդությունները դարձել են միլիոնավոր մարդկանց անլուծելի խնդիրը: Դա մեծ մոտիվացիա է առաջացնում` աշխատելու այս ոլորտում և փորձելու ինչ-որ ներդնում ունենալ նոր թերապևտիկ միջոցների զարգացման մեջ: Իրեն դեռևս գիտնական չի համարում, քանզի դեռ շատ սովորելու բաներ ունի իր դոկտորական աշխատանքի ընթացքում:
Երկու տարի աշխատել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող, որտեղ և պատրաստել է մագիստրոսական թեզը` դոկտոր Արսեն Առաքելյանի ղեկավարությամբ: Շատ ուրախ է, որ պատիվ է ունեցել աշխատելու այդ լաբորատորիայում: Մագիստրոսական թեզը եղել է հայերի մոտ իշեմիկ ինսուլտի հանդեպ գենետիկական հակվածության վերաբերյալ:
Ապա մեկ տարի աշխատել է Գերմանիայում` Էսսենի համալսարանի բժշկական կենտրոնում, որտեղ գիտահետազոտական թեման եղել է ուղեղում դեղերի տեղափոխիչների (տրանսպորտրների) կարգավորումը իշեմիկ ինսուլտի ժամանակ: Այժմ Ամստերդամում աշխատում է այդ նույն տեղափոխիչների կարգավորման վրա, սակայն Ալցհեյմերի հիվանդության համար:
-Հռիփսիմե, ի՞նչ գիտական մրցանակներ կամ դրամաշնորհներ եք ստացել, որքանո՞վ են դրանք կարևոր։
-Գերմանիայում աշխատելու ժամանակ մեկ ամսվա ընթացքում տեղեկացա, որ միաժամանակ շահել եմ Եվրոպայի երկու ամենամրցակցային դրամաշնորհները իմ դոկտորական աշխատանքը իրականացնելու համար: Կարելի է ասել` դա իմ կարիերայի ամենաշրջադարձային պահերից մեկն էր: Առաջին դրամաշնորհը երեք տարի Գերմանիայում աշխատելու համար էր (DAAD), իսկ երկրորդը ` դոկտորական ծրագիր (Erasmus Mundus), որը հրավորություն է ընձեռում աշխատել և համագործակցել երեք համալսարանների հետ (Ամստերդամ, Ցյուրիխ և Բորդո): Անչափ ուրախ էի, ու ընտրությունս եղավ Erasmus Mundus-ը:
-Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր հետագա մասնագիտական աճը, ապագան, թե՞ արտասահմանում։
-Երկարաժամկետ տեսլականով` պատկերացնում եմ ինձ Հայաստանում, սակայն մասնագիտական հետագա աճի մասին դժվար է խոսել… Հուսանք, որ մինչ այդ այնպիսի պայմաններ կլինեն, որ իմ փորձն անհրաժեշտ կլինի և ի օգուտ կծառայի: Ցավոք սրտի, այսօր Հայաստանում գիտական գործունեության համար պայմանները շատ հեռու են անհրաժեշտ նվազագույնից…
—Ինչպե՞ս եք վերաբերում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը ֆեյսբուքում և այլ վիրտուալ կամ իրական հարթակներում։ Արդյո՞ք գիտնականի միակ գործը չպետք է լինի բացառապես գիտությամբ զբաղվելը։ Ու արդյո՞ք իսկական գիտնականը միայն նա չէ, որ զբաղվում է գիտությամբ՝ առանց հողեղեն-նյութական բաներին ուշադրություն դարձնելու, ավելի խիստ՝ արդյոք գիտնականը չի՞ դադարում գիտնական լինել այն պահից, երբ սկսում է մտածել իր գործով վաստակելու մասին։
-Ցանկացած գիտնական արժանավայել ապրելու և իր գործով ընտանիք պահելու իրավունք ունի: Իսկ եթե գիտնականը աշխատում է 2-3 տեղ որպեսզի մի կերպ կարողանա գոյատևել, դա արդեն նշանակում է, որ գիտության մեջ նրա ներդրումն էլ համապատասխան է լինելու: Իսկ առանց հողեղեն-նյութական բաների ինչպե՞ս կարելի է գիտական հետազոտություններով զբաղվել: Մանավորապես, իմ ոլորտում, ֆինանսավորումը և գիտական հետազոտությունը սերտորեն կապված, անբաժանելի բաղադիչներ են: Կարծում եմ` «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան էջը բավականին լուրջ արդյունքների է հասել կարճ ժամանակի ընթացքում: Հուսով եմ մի օր իսկապես էջի անունը կփոխվի, կդառնա` «Պահանջեցինք և ստացանք ֆինանսավորում»։ Ամեն դեպքում, դեռ շատ խնդիրներ կան, որոնք կարիք ունեն լուծման:
-Ի՞նչ կկամենայիք մաղթել երիտասարդ գիտնականներին ու ընդհանրապես գիտական հանրությանը։
-Երիտասարդ գիտնականներին մաղթում եմ զինվել ուժեղ ոգով և չհանձնվել: Բաց մի՛ թողեք արտերկրում վերապատրաստվելու և որպես մասնագետ կայանալու հնարավորությունները: Իսկ հետագայում, եթե անգամ ձեզ չեք տեսնում Հայաստանում, փորձեք համագործակցել գործող լաբորատորիաների հետ և ունենալ ձեր ներդրումը Հայաստանում գիտության զարգացման մեջ:
Մանե Հակոբյան
Մայիսի 13-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Երևան ճանապարհի 10-րդ կմ-ին` Փարաքար գյուղում, վրաերթի է ենթարկել 1966 թ. ծնված Մաքրուհի Մուսոյանին, որը տեղում մահացել է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.