23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Այժմ Ազգային ժողովում փակ ռեժիմով քննարկվում է գազի սակագնի հնարավոր բարձրացումը: Քննարկմանը մասնակցում են վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության անդամներ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ: Միաժամանակ մի խումբ հասարակական կազմակերպություններ ու ակտիվիստներ բողոքի ցույց են կազմակերպել Ազգային ժողովի գլխավոր մուտքի մոտ:
Ակտիվիստներն իրենց ձեռքում պահել են «ՀՀԿ+ «ՀայՌուսգազարդ» = գենոցիդ», «Քաղաքացիների մեջքին հետևում չենք հանդուրժելու ոչ մի որոշում», «Ինչքան ունենք, էնքան կվճարենք», «Գազը թանկացնեք, հարկերը չենք մուծելու» գրությամբ ցուցապաստառներ:
———
Քիչ առաջ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը հանդիպել է բողոքի ակցիայի մասնակիցներին: Ցուցարարները պահանջել են, որ ապահովեն իրենց մասնակցությունը ԱԺ-ում ընթացող քննարկումներին: Գուրգեն Դումանյանը խոստացել է քիչ ուշ վերադառնալ և պատասխանել ցուցարարաներին:
———
ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանըակտիվիստներին հայտնել է, որ քննարկումը բաց է և ներս հրավիրել նրանց, ինչպես նաև հավատարմագրված լրագրողներին:
Սակայն ակտիվիստները 15 րոպե հետո լքել են ԱԺ-ի շենքը՝ նրանց բարկացրել էր այն հանգաանքւ, որ իրենց տարել էին լրագրողների համար նախատեսված սենյակ, և իրենք հնարավորություն չեն ունեցել հարցեր բարձրացնել և մասնակցել նիստին:
Երեխաների մասնակցությամբ պատահարների թիվը կրճատելու նպատակով՝ մայիսի 24-ի առավոտվանից բոլոր դպրոցների մոտակայքում հերթապահելու են Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը, և հավելել, որ մայիսի 23-ից Ճանապարհային ոստիկանությունը հայտարարում է անվտանգ երթևեկության միամսյակ:
«Անցյալ տարի մայիսի 25-ին մարզերում գրանցվել է երեխաների մասնակցությամբ 4 պատահար, իսկ Երևանում նման դեպքեր չեն արձանագրվել, սակայն 30 անչափահասի ենք հայտնաբերել, որոնք եղել են ղեկին»,-նշել է Նորիկ Սարգսյանը:
Գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը և միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը կմասնակցեն հուլիսի 22 — ից մինչեւ օգոստոսի 4 — ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվելիք Եվրոպայի կանանց 14 — րդ անհատական առաջնությանը, այս մասին հայտնում է armchess.am-ը:
Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանից փորձեցինք ճշտել` կարկուտից տուժած գյուղացիների փոխհատուցման ձևն ու չափն ի՞նչ սկզբունքներով են որոշվելու, և ապա` գյուղացուն հուզող վարկերի սառեցման խնդիրը վերջնական լուծում կունենա՞, թե՞ ոչ: «Այս պահին աղետի չափերն են հաշվվում: Ինչ վերաբերում է վարկերին, ապա խոսք է գնում ոչ թե վարկերի սառեցման, այլ վարկային պայմանագրերի վերաձևակերպումների մասին, խնդիրը բանկային տիրույթում է, կարծում եմ` կողմերը կարող են Կենտրոնական բանկի հետ փոխադարձ համաձայնության գալ` որոշակի հետաձգման հետ կապված: Այդպիսի նախադեպ մենք ունեցել ենք. «Կամուրջ» վարկային կազմակերպությունը նույն Արմավիրի մարզում անցյալում մի քանի անգամ երկարաձգումների գնաց, որովհետև, եթե ժողովուրդն իրականում այդ եկամուտը չունի, որտեղի՞ց վճարի: Բայց էս դեպքում էլ կարծես մեկ այլ խնդիր առաջացավ, երբ վերաձևակերպումը կատարվեց, գերակշիռ մասով, այո, մարդիկ սկսեցին վճարել, ինչն էլ նշանակում էր` ճիշտ որոշում էր, սակայն որոշակի ալիք բարձրացավ մեկ այլ վարկատուների մասով, որոնք ասում էին` եթե նման վերաձևակերպումը հնարավոր է, ես էլ իմ խնդիրն ունեմ, իմն էլ վերաձևակերպէք, ինչո՞ւ իմ վարկը չեք հետաձգում»: Աղետներից տուժած մարդի՞կ էին դրանք: «Չէ, չէ, հենց դա եմ ասում` ոչ աղետներից, այլ ընթացիկ վարկատուներ են, այնուհանդերձ, ես կարծում եմ` հարցը կլուծվի, և այդ ճանապարհով, և սուբսիդավորման` սերմացու կտրամադրվի, վառելիք, պարարտանյութ»:
Հրապարակ
Հայաստանի ազգային հավաքականի և «Մետալուրգի» երկու ֆուտբոլիստներ՝ Կարլեն Մկրտչյանը և Գևորգ Ղազարյանը հրավիրվել են ազգային հավաքական՝ Աշխարհի 2014-ի առաջնության ընտրական փուլի երկու հանդիպման մասնակցելու համար. այս մասին տեղեկացնում է դոնեցկյան ակումբի պաշտոնական կայքը:
Հիեցնենք, որ B խմբում ընդգրկված Հայաստանի ընտրանին հունիսի 7-ին Երևանում կհյուրընկալի Մալթայի ընտրանուն, ապա հունիսի 11-ին կմեկնի Կոպեհագեն, որտեղ իր ուժերը կչափի Դանիայի հավաքականի հետ:
Չեմպիոնների լիգայի Բավարիա-Բորուսիա եզրափակիչ խաղը, եթե ավարտվի Բորուսիայի հաղթանակով, ապա յուրաքանչյուր խաղացող կստանա 150 հազար եվրո պարգևավճար, իսկ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը՝ 300 հազար. տեղեկացնում է Bild-ը:
Նշենք, որ չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մայիսի 25-ին:
Երեկ մամուլում լուրեր շրջանառվեցին, թե Կարեն Բաբայանը` Շերիֆը, որր «Զվաթնոց» օդանավակայանի անվտանգության պետն է, փորձ է կատարել Հայաստանից դուրս տանել արվեստի բացառիկ գործեր: Գրվել էր նաև, թև ստվերավոր այդ իրերը ոստիկանությունը առգրավել է, սակայն Շերիֆին հաջողվել է հատել Հայաստանի սահմանը և հեռանալ: Պարզվում է, որ այս տեղեկությունների տարածման հետևում կանգնած է Շուշան Պետրոսյանի ոստիկան ամուսինը` Արման Հարությանյանը: Բանն այն է, որ երեկ ֆեյսբուքում բանավեճ էր ծավալվել քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանի և Շուշան Պետրոսյանի ամուսնու` ոստիկան Արման Հարությունյանի միջև: Պատճառն այն էր եղել, որ Մենուան անդրադարձել էր Շուշան Պետրոսյանի և այն հայտարարությանը, թե «Տաշիր» երաժշտական մրցանակաբաշխության ժյուրին կամ ընտանիքը օբյեկտիվ չէ Սիրուշոյին «Տարվա երգչուհի» ճանաչելոու հարցում. «Բայց Շուշանը մոռանում է, որ մի քանի տարի աոաջ այդ նույն ժյուրին կամ ընտանիքը իրեն բնակարան նվիրեց, միգուցե այդ ժամանակ էլ նրանք օբյեկտիվ չէին», գրել էր Մենուա Հարությունյանը: Շուշանի ամուսինն էլ հակադարձել էր. «Մենուա, այլևս կնոջս վերաբերող տեսակետներդ կարտահայտես սոցիալական ցանցերից դուրս, այն բանի համար, երբ դու չես տիրապետում իրական ինֆորմացիային և առիթ ու պայման ես ստեղծում ինչ-որ մարդկանց համար չարախոսելու, իմացիր` դա ինձ դուր չի գալիս, և դա ես անպատիժ չեմ թողնի…»: Մենուայի և Արմանի միջև ծավալվող խոսակցությունը երկար էր, բայց մեկ ուշագրավ դետալ կար այս ամենի մեջ: Խոսակցությունից պարզ է դառնում, որ կարեն բաբայանի մասին ինֆորմացիան «ընկերական զրույցի ժամանակ» հաստատել է Շուշանի ոստիկան ամուսինը: Մեջբերենք Մենուայի գրառման այն հատվածը, որը տվյալ պարագայում«ապացուցողական նշանակություն »ունի: «…Ինչ վերաբերում է սուտ լուրեր տարածելուն` դու ինքդ ես փաստում, որ Շերիֆի մասին նյութը տեղադրելուց առաջ ես քեզ խնդրել եմ, որպեսզի պարզես` այն ճիշտ է, թե ոչ»:
Չորրորդ ինքնիշխանություն
«Չի կարելի գրել, թե դատական համակարգի արդյունավետությունը պետք է բարձրացնել, քանի որ դատական համակարգը անարդյունավետ լինել չի կարող, կամ չարժե նշել հարկային վարչարարության բարելավման մասին, քանի որ հարկային վարչարարությունը պետք է բարելավել մշտապես», -այս մասին, այսօր կառավարության ներկայացրած գործունեության ծրագրի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Բագրատյանն ասաց, թե իր վարչապետության դեպքում ինչպես կվարվեր. մասնավորապես՝ կհիմներ ներդրումային հիմնադրամ, հավաքելով սփյուռքահայերի տնօրինած 400-500 մլրդ դոլարի մի մասը՝ երաշխավորելով դրանց եկամտաբերությունն ու վերադարձը:
Ըստ Բագրատյանի՝ կառավարության նախկին 5 տարիների գործունեությունը ձախողված է եղել:
5 տարիների ընթացքում 225 հազ. մարդ հեռացել է երկրից, 5 տարում ՀՆԱ-ի աճը կազմել է 6%, այնինչ համաշխարհային միջինը 13% է: Գործնականում բյուջեի աճ չի գրանցվել. 600-700 մլրդը դարձել է 1 տրլն, սակայն եթե հանում ես հարկային վարչարարությունն ու գների աճը՝ բյուջեի աճ չկա: Նա նաև հայտարարեց, որ վիճակագրական մի շարք տվյալներ իրականությանը չեն համապատասխանում. մասնավորապես գյուղմթերքների արտադրության ծավալների մասին:
«Կարգի բերելու շատ բան կա. Օֆշոր-մոֆշոր, ավիացիան 5 րոպեում կլիբերալիզացնեմ, այնպես որ դեպի Եվրոպա 380 դոլարից ավելի թանկ տոմսի գին չի լինի»,-ասաց Հ. Բագրատյանը:
ՀՀ ֆինանսների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Այսօր մամուլում տարածված տեղեկատվությունը, թե ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը պաշտոնական գրություն է ուղարկել գերատեսչություններին՝ պահանջելով կրճատել մամուլի բաժանորդագրությունը, որևէ առնչություն չունի իրականության հետ:
Պաշտոնապես հայտնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը նման գրություն գերատեսչություններին չի ուղարկել»:
Նշենք, որ «Հրապարակն» այսօր գրել է.
«Ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը պաշտոնն ստանձնելուց հետո մի «ունիկալ» նախաձեռնությամբ է հանդես եկել: Նա թերեւս մտածում է, որ ֆինանսների նախարարի թիվ մեկ պարտականությունը խնայողություններ անելն է, և, հավանաբար, սրան է գումարվել նաև մամուլի նկատմամբ իր և իր թիմի նեգատիվ վերաբերմունքը, ու նա որոշել է հաճելին օգտակարի հետ համատեղել` խնայողության անվան տակ արգելել թերթ կարդալը: Եվ առաջինը, ինչն արել է` պաշտոնական գրություն է ուղարկել գերատեսչություններին, պահանջելով կրճատել մամուլի բաժանորդագրությունը: Ըստ գերատեսչական թերթի աղբյուրների, այս հրահանգն առաջին հերթին վերաբերում է անկախ և ընդդիմադիր մամուլին: Մենք էլ կարծում էինք, թե այս իշխանությունն օրերից մի օր կհասկանա, որ ազատ մամուլին աջակցելը, մամուլը կայացնելը երկրի զարգացմանն ուղղված քայլ է և պետության հիմնական պարտականություններից մեկը»:
ՀՀ Սյունիքի մարզի Ճակատեն համայնքում ապրում է 144 մարդ: Գյուղում ընդամենը 8 աշակերտ է դպրոց գնում: Մինչդեռ տարիներ առաջ շուրջ 100 աշակերտ էր հաճախում դպրոց: «Ժողովուրդ»ը Ճակատենի ղեկավար Արծրունի Հարությունյանից տեղեկացել է, որ այս տարի գյուղում արդեն մահացել է յոթ մարդ, իսկ վերջին երեխան ծնվել է հինգ տարի առաջ: «Գնում են, գնում, ամեն օր էլ ընտանիքները գնում են, չեն կարողանում ապրել: Գյուղը դատարկվում է, մնում են ծերերը, իսկ ծերերն էլ մահանում են: Կարամ ասեմ`գյուղը մարում է: Ընդամենը երկու երիտասարդ ընտանիք կա: Հիմա են անճարներն են մնացել, ով որ մի քիչ շանս է ունենում, գնում է»,-նկատել է Հարությունյանը: Նրա խոսքով`բոլոր պաշտոնյաներն էլ գիտեն գյուղի վատ վիճակի մասին. «Մինչև Մոսկվա էլ գիտեն, որ գյուղը մարում Է: Բայց ոչ ոք ոչինչ չի ձեռնարկում: Ոչ բնակիչ կա, ոչ էլ երեխա»: Իսկ գյուղացիները հիմնականում զբաղվում են հողագործությամբ ու անասնապահությամբ. «Դա էլ, ինչպես Թումանյանն է ասում, էն էլ հրեն հա` երկնքից կախված: Ստեղծած արտադրանքն էլ չեն կարողանում իրացնել, թափում են ու թափում»:
Ժողովուրդ
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.