23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը որոշել է չհեռանալ ակումբից. նա հայտարարել է, որ մինչև պայմանագրի ավարտը մնալու է «Բարսայում», գրում է sport.es-ը:
«Հոգեպես ես շատ եմ հոգնել: Սակայն պատրաստ եմ ավարտին հասցնել «Բարսայի» հետ պայմանագիրս: Շնորհակալ եմ ակումբին նոր պայմանագիր առաջարկելու համար, սակայն հաջորդ ամռանը կլքեմ «Բարսան»: Մինչ այդ ինձ արժանի փոխարինող գտնելու համար բավականին ժամանակ կա»,- հայտարարել է Վալդեսը:
Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է
«Կյանքը տոթակեզ, փոշոտ, փշոտ ու հաճախ ձանձրալի ոլորաններով ձգվող, երկար ու ձիգ ճանապարհ է… Հաճախ հոգնեցնող, մեկ-մեկ հետաքրքիր, հաճախ զզվելի, մեկ-մեկ նաև երջանիկ…
Աստծո արարչագործ աշխարհում մարդը ծնվելով իր մեջ հավասարապես կրում է բոլոր վեհ ու ազնիվ, միաժամանակ բոլոր չար ձգտումները… Ծնվելով նա` այդ դժբախտ, երջանիկ, ծիծաղելի, հետաքրքիր, տաղանդավոր, հիմար էակը, պիտի ձևանա, պիտի չարչարվի, պիտի խաղա իր դերը` չար, թե բարի, ողբերգական, թե ծիծաղելի…
Այո՝, մարդիկ ի ծնե իրոք դերասան են…Տաղանդավոր դերասան… Ծնվելու պահից նրանց շրջապատում են ռեժիսորները, սցենարիստները, ոճաբանները, հուշարարները…Այդ դերում, իհարկե, ընտանիքն է, շրջապատը, մանկապարտեզը, ուսումնական հաստատությունը, հասարակությունը… Եվ արդյունքում ստացվում են հոյակապ, «տաղանդավոր դերասաններ»: Իհարկե դերերի բաշխման ժամանակ էլ «լավ» դերեր ստանում են նրանք, ովքեր ոչ թե լավ դերասաններ են, այլ լավ ծանոթ ռեժիսորներ ունեն: Տաղանդավոր շատ «դերասաններ» այդպես էլ չեն ստանում իրենց դերը, սպասումի մեջ, անտեսված, անգործ իրավիճակից դառնում են իրոք անտաղանդ ու անպետք…
Մարդիկ խաղում են ամեն ինչում, բարյացկամության զազրելի դիմակի տակ թաքնված` քեզ արհամարհելով ստորացնում, բարեհամբույր ժպտում, սակայն մտովի հայհոյում, անիծում, մտածում են մի բան, ասում այլ բան… Ցուցադրաբար շողոքորթում են, քծնում, սակայն մտովի ամենավերջին հիշոցներն են ուղղում իրենց քծնանքի թիրախին: Դերասան են բոլորը, տաղանդավոր դերասաններ կյանքի այս մեծ թատրոնում, կյանքի այս դաժան թատերաբեմում… Աբսուրդի թատրոնում…
Ահեղ դատաստանի ժամանակ, երկնքում` հավերժական դատավորի առջև նույնպե՞ս կխաղանք, կփայլենք մեր դերակատարումներով, կկարողանա՞նք կեղծել, ստել, խաբել, քծնել, լավ մարդ ներկայանալ…
Հազիվ թե…
Մնում է մի բան՝ գոնե բոլորը հիշեն Ահեղ դատաստանի մասին, գուցե մա՞րդ մնան…»:
«ՀՀ ԱԳՆ շենքը վաճառած Պետգույքի գործակալության պետ Արման Սահակյանին հարցրինք` լուրեր են պտտվում, թե շուտով վաճառելու եք ՀՀԿ շքեղ վերանորոգված շենքը, այո՞: «Ո՜չ»,- լուրջ ասաց վերջինս: «Ճիշտն ասա»,- կողքից հուշեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Որտեղի՞ց գիտեք, որ չի վաճառվելու`շարունակեցինք հարցադրումն Արման Սահակյանին: Նա մի պահ կարկամեց: Կուսընկերոջը կրկին օգնության հասավ արդարադատության նախարարը.
«Հանրապետական կուսակցությունն ինքնուրույն իրավաբանական անձ է և ունի իր առանձնացված գույքը, որը պետական գույք չէ, և Արման Աահակյանը չի կարող այն վաճառել, վերջինս տիրապետում է բացառապես պետական գույքին»: Պատահաբար չի՞ թերագնահատում Ձեր հնարավորությունները Հ. Թովմասյանը` հարցրինք նախարար ընկերոջն ուշադիր լսող կրտսեր Սահակյանին: «Չէ, չի թերագնահատում, այդպես է»,- նույն լրջությամբ պատասխանեց նա: Փաստ է, որ հոր գրեթե միակ արժանիքը` հումորի զգացումը, չի ժառանգել:
Հրապարակ
Հունիսի 7-ին կայանալիք 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Մալթա հանդիպումը վարելու է Հյուսիսային Իռլանդիայի մրցավարական բրիգադը:
Armsport.am-ին հայտնի է դարձել, որ գլխավոր մրցավարն է լինելու 34-ամյա Առնոլդ Հանտերը, որը երբեք ազգային հավաքականների մասնակցությամբ հանդիպում չի վարել:
Նախկինում նա սպասարկել է մինչև 17, 19 և 21 տարեկանների մասնակցությամբ խաղեր:
Հիշեցնենք, որ Հայաստան-Մալթա հանդիպումը տեղի է ունենալու Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և սկսվելու է 20:00-ին:
Գործարար Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հայաստան ներկրվող գազի, ինչպես նաև էլեկտրաէներգիայի գինը նորից զգալի թանկացավ: Բնականաբար, կբարձրանան նաև (արդեն բարձրանում են) մի շարք ապրանքների և ծառայությունների գները. մի խոսքով, ինչպես ասում են, «կյանքը նորից թանկանում է»: Այստեղ կանգ չեմ առնի գազի և էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության հետ կապված սոցիալական և տնտեսական հետևանքների վրա, սա այլ վերլուծության թեմա է: Միայն կնշեմ, որ կառավարությունը պետք է թույլ չտա շուկայում մենաշնորհ ունեցող «Հայռուսգազարդին» հարստանալ բնակչության հաշվին: Ցանկանում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել մի այլ գլոբալ խնդրի վրա, որի մասին, ցավոք, գրեթե չի խոսվում:
Հայաստանը չունի գազի և նավթի բնական պաշարներ, և էներգակիրների թանկացման հետ կապված մեր դժգոհություններից պաշարներ միևնույն է չեն առաջանա: Այո, հասարակությունը պետք է պահանջի կառավարությունից ջանքեր գործադրել և ելնելով բնակչության տնտեսության շահերից կարգավորել էներգակիրների գները: Բայց մենք պետք է հաշվի առնենք, որ էներգակիրների գները միջազգային շուկայում անընդհատ բարձրանալու միտում ունեն: Ուրեմն, Հայաստանի համար ռազմավարական խնդիր է դարձել մշակել և իրագործել ռազմավարական ծրագիր այդ ոլորտում: Էներգետիկ ռեսուրսների, էներգակիրների արդյունավետ օգտագործումը, ջերմային կորուստների կրճատումը, էներգախնայողության համակարգերի ներդրումը, այլընտրանքային էներգակիրների օգտագործումը պետք է լինեն մոտակա տարիների հրամայականը:
Կարծում եմ, այդ ծրագրի մշակումը կառավարությունը պետք է սկսի երկրի էներգաաուդիտից: Այսինքն, ճշգրիտ տեղեկություններ հավաքի օգտագործված էներգառեսուրսների ծավալների, էներգիայի արդյունավետության ցուցանիշների մասին և այլն: Համոզված եմ, որ այդպիսի աուդիտի արդյունքում պարզ կդառնա, որ Հայաստանը աշխարհի «ամենահարուստ» պետություններից մեկն ենք, եթե թույլ ենք տալիս և կենցաղում և տնտեսության տարբեր ոլորտներում այսպես շռայլորեն էներգիա ծախսել: Ինչը պետք է մեզ հուշի աշխարհի առաջատար փորձը, ինչպես կարող ենք նվազեցնել մեր կախումը ներկրվող էներգակիրներից: Նախ, արդեն կարող ենք սկսել պարզ ծրագրերից, որոնք շատ մեծ ներդրումներ, տեխնիկական լուծումներ չեն պահանջում: Ներդնել այսպես կոչված «խելոք» (smart) լուսավորության համակարգեր, որոնց միջոցով շենքերում, շքամուտքերում, հիմնարկ-ձեռնարկություններում, փողոցներում լույսը միանում է միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ է: Այդպիսի համակարգերը թույլ են տալիս 3-ից 7 անգամ նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը: Լուծումներից մեկը նաև ժամանակակից էներգախնայող լամպերի օգտագործումն է: Քանի որ այդպիսի լամպերը դեռ բավականին թանկ են, ապա պետք է դրանց օգտագործման համար խրախուսման մեխանիզմներ ստեղծել, պետության կարիքների համար ապրանքներ գնելուց սահմանել էներգաարդյունավետության նվազագույն պահանջներ: Կարծում եմ, այստեղ պետական գնումների գաղափարախոսություն է պետք փոխել՝ համապատասխան կառույցներին հանձնարարել գնել միայն ժամանակակից էներգապահանջներին համապատասխանող ապրանքներ, նյութեր, սարքավորումներ: Այդպիսի ծրագրեր գործում են աշխարհի շատ երկրներում, նույնիսկ էներգետիկ պաշարներով հարուստ Ռուսաստանում:
Բոլորս գիտենք, որ զգալի ռեսուրսներ են ծախսվում շենքերի, տների ջեռուցման վրա: Բազմաբնակարան, ադմինիստրատիվ շենքերի էներգաարդյունավետությունը բարձրացնելու համար աշխարհում օգտագործվում են տասնյակ էներգախնայող միջոցներ: Նշեմ միայն մի քանիսը. ջեռուցման, տաք ջրի խողովակների ժամանակակից ջերմային մեկուսացման նյութերի օգտագործում, հողի տաքությունը օգտագործող ջերմային պոմպերի, արևային կոլեկտորների տեղադրում, այնպիսի սարքավորումներ, որոնք օգտագործում են արևային ճառագայթումը բնակելի տարածքների լուսավորության ավելացման համար և այլն: Ժամանակակից շինարարությունում արդեն սկսել են օգտագործել էներգախնայող պատերի, առաստաղի, նույնիսկ ներկերի օգտագործմամբ տեխնոլոգիաներ: Մոտ տաս տարի է, ինչ տարբեր երկրներում կառուցվում են այսպես կոչված “Passive house”-ներ, այսինքն էներգախնայող տներ, որտեղ ձմեռը ջերմաստիճանը պահպանվում է առանձ ջեռուցման համակարգերի, իսկ ամառը առանց օդորակիչների: Հասկանալի է, որ այդպիսի նյութերի օգտագործմամբ շինարարություն իրականացնելը ավելի թանկ է: Ուրեմն այստեղ էլ կառավարությունը պետք է մշակի խրախուսման տարբեր մեխանիզմներ:
Ամբողջ աշխարհում արդեն մեծ ծավալով օգտագործում են էներգիայի այլընտրանքային և վերականգնվող աղբյուրները: Առաջին հերթին, դա արևային էներգիայի օգտագործումն է: Բոլորս գիտենք արևային հատուկ մարտկոցների և կոլեկտորների մասին, որոնք տեղադրվում են առաստաղների վրա: Աշխարհում հատկապես շատ են օգտագործվում բարակ թաղանթային արևային պանելները: Վերջին 10 տարում այդպիսի պանելների արտադրությունը այնքան է էժանացել, որ դրանք սկսել են մրցակցել էներգիայի այլ աղբյուրների հետ: Չմոռանանք նաև, որ արևային մարտկոցները չեն աղտոտում շրջակա միջավայրը, շատ ապահով են: Իսկ ամենակարևորն այն է, որ արևի էներգիան անվճար է: Շատերը մտածում են, որ արևային մարտկոցների օգտագործումը հասանելի է միայն հարուստ մարդկանց, բայց դա այդպես չի: Այն հարմար է հենց միջին եկամուտ ունեցող խավերի համար’ մեկ անգամ գումար եք ծախսում և 25 տարի ձրի էներգիա եք ստանում:
Չմոռանաք, որ ժանակակից էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը հավասարազոր է էներգառեսուրսների արտադրությանը, դա եկամտաբեր է և էկոլոգիապես մաքուր: Կարող ենք բերել Դանիայի օրինակը՝ վերջին 20 տարում այդ երկրի ՀՆԱ-ն աճել է 1,5 անգամ, իսկ էներգառեսուրսների տարեկան սպառումը այդ նույն ժամանակահատվածում չի աճել:
Կարելի է անվերջ թվարկել արդեն լայն օգտագործում ստացած էներգախնայող համակարգերը և այլընտրանքային էներգետիկայի բաղադրիչները: Ես միայն հետևյալ հանգամանքն եմ ցանկանում շեշտել: Վերը թվարկած ուղություները պարզ բիզնես ծրագրեր չեն, որպեսզի դրանցով զբաղվեն միայն գործարար շրջանակները: Կառավարությունը պետք է մշակի երկարատև ռազմավարական ծրագիր, որով նախատեսված կլինեն լայնածավալ հետազոտական աշխատանքներ, որոնց արդյունքները կօգտագործվեն տեխնոլոգիաների, ստանդարտների, մեթոդների, օրենսդրության, ֆինանսական օժանդակության համար: Այդ ծրագիրը պետք է անպայման նախատեսի համապատասխան տեղեկատվական և բացատրական աաշխատանքներ հասարակության լայն շրջանակներում:
Ճշմարտության համար պետք է ասեմ, որ Հայաստանում որոշ աշխատանքներ տարվում են այս ոլորտում, ընդունված է նաև Էներգախնայողության մասին օրենքը: Բայց դա բավարար չի: Հաճախ որպես արդարացում բերվում է ֆինասական միջոցների բացակայության խնդիրը: Սակայն ճիշտ մտածված պետական գնային և տարիֆային քաղաքականությունը այս ոլորտում կարող է ապահովել մասնավոր ներդրումների մեծ հոսք: Ներդրումները կարող են կատարվել ինչպես արդյունաբերական, այնպես էլ համայնքային սեկտորներում: Տեսեք, օրինակ, ինչ մեծ թափով Հայաստանում իրականացվեց փոքր ՀԷԿ-երի կառուցումը, քանի որ ներդրողները պետության հստակ և օրենսդրորեն ամրագրված երաշխիքներ ստացան: Պետք չի նաև մոռանալ, որ Հայաստանում դեռ պահպանվել է ինժեներական առաջատար միտքն ու ռեսուրսները, որոնց անհրաժեշտ է ներգրավել ծրագրի իրագործման մեջ:
Անհրաժեշտ կլինի նաև ակտիվ համագործակցության հրավիրել բանկերին և լիզինգային ընկերություններին: Ճիշտ է, բանկերը մեծ փորձ չունեն էներգախնայողության մեջ ներդրումների կատարելու, այստեղի ռիսկերն հաշվարկելու, բայց պետական և միջազգային կառույցների օժանդակությամբ այս խնդիրները քայլ առ քայլ կլուծվեն: Կարևորն այն է, որ պետք է հստակ գիտակցել. Երկրի և քաղաքացիների բարեկեցության աճը կարող է ապահովվել միմիայն էներգառեսուրսների արդյունավետ օգտագործմամբ և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրմամբ: Ուրեմն տնտեսության էներգետիկ արդյունավետությունը պետք է դառնա Հայաստանի տնտեսական ռազմավարության գլխավոր խնդիրներից մեկը»:
Մայիսի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝ Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ և կոչումներ են շնորհվել գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտների մի խումբ ներկայացուցիչների: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշանի էր արժանացել գրող Լևոն Խեչոյանը, որը սակայն հրաժարվել էր դրանից՝ պատճառաբանելով, որ երբ երկրում այսպիսի ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ է, երբ կա արտագաղթ, երբ ազատամարտիկները չդիմանալով սոցիալական ծանր վիճակին՝ նստացույց են անում, ինքը չի կարող ընդունել այդ շքանշանը:
Լևոն Խեչոյանի հետ մտերիմ հարաբերություններ չունեմ, մեզ ծանոթացրել է լուսահոգի Այդին Մորիկյանը:
Սակայն նույնիսկ մեր մի քանի հանդիպումը բավական էր, որպեսզի իմ ընկալման մեջ ձևավորվեր Խեչոյանի հենց այսպիսի կերպար:
Ընդվզողի կերպար, որին, սակայն, խորթ են ավելորդ հռետորաբանությունը, աղմկարարությունը:
Խեչոյանն, անշուշտ, արժանի է շքանշանի, որովհետև իսկական մտավորական է, լավ արձակագիր:
Սակայն իսկական մտավորականն այն մարդն է, որը պարտավոր է երևույթները գնահատել անանձնական հարթության մեջ` ավելի մեծ մասշտաբով:
Հարցը նույնիսկ իշխանության որակի, քաղաքական համակրությունների կամ հակակրությունների մեջ չէ:
Երբ երկրում գնահատված չէ քաղաքացին, սոված և անպաշտպան է հայրենիքի պաշտպանը, իսկական մտավորականը չի կարող իրեն թույլ տալ` հաճոյանալ իշխանություններին կամ հաճոյախոսություններ լսել նույն այդ իշխանությունից:
Այս առումով` Լևոնի քայլը քաղաքացիական է ու հասկանալի:
Հայաստանում ձևավորվել է «մտավորականություն» կոչվող մի կաստա, որը չի խորշում ամեն առիթով քծնել իշխանությանը, հերթ է կանգնում` մեդալներ ստանալու, սազանդարություն անելու համար:
Այդ մտավորականություն կոչվածի խորքում ես որակ չեմ տեսնում, որովհետև այդ տիրույթում ամեն ինչ չափվում է քանակով:
Եվ ես շատ ուրախ եմ, որ անապատում երբեմն հանդիպում եմ օազիսների, որոնք գուցե չեն կարող փոխել անապատի միջավայրը, բայց դրանում հայտնվածներին ապրելու հույս են ներշնչում:
Ես ուրախ եմ, որ առիթ ունեմ ապրելու մի քաղաքում, որի իրական մշակույթը ձևավորում են Այդին Մորիկյանն ու Լևոն Խեչոյանը:
Սուրեն Սուրենյանց
Հունիսի 7-ին, ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի Հայաստան-Մալթա հանդիպումը:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն 22 ֆուտբոլիստների անունները, ովքեր կնախապատրաստվեն առաջիկա հանդիպմանը. այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ-ի պաշտոնական կայքից:
Ազգային հավաքականի գլխավոր մարզչի հրապարակած կազմն այսպիսին է.
Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի, «Դինամո» Մ., Ռուսաստան
Գևորգ Կասպարով, «Զոբ Ահան», Իրան
Արթուր Հարությունյան, «Շիրակ»
Պաշտպաններ
Ռոբերտ Արզումանյան, «Ակտոբե», Ղազախստան
Վալերի Ալեքսանյան, «Սանաթ Նաֆթ», Իրան
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»
Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան «Փյունիկ»
Արտյոմ Խաչատուրով, «Շերիֆ», Մոլդովա
Արթուր Ավագյան «Գանձասար»
Կիսապաշտպաններ
Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա
Դավիթ Մանոյան «Փյունիկ»
Արթուր Եդիգարյան, «Հովերլա», Ուկրաինա
Արաս Օզբիլիս, «Կուբան», Ռուսաստան
Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Ուկրաինա
Մարկոս Պիզելի, «Կրասնոդար», Ռուսաստան
Գևորգ Ղազարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Նորայր Ասլանյան, «Էմմեն», Հոլանդիա
Արթուր Յուսպաշյան, «Փյունիկ»
Հարձակվողներ
Էդգար Մանուչարյան, «Ուրալ», Ռուսաստան
Յուրա Մովսիսյան «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան
Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան
Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, հունիսի 6-ին կայանալիք 2015թ Եվրոպայի երիտասարդական առաջնության Հայաստան-Իսլանդիա հանդիպումից հետո երիտասարդական հավաքականի որոշ խաղացողներ հնարավոր է միանան ազգային հավաքականին: Վնասվածքների պատճառով հավաքի չեն հրավիրվել Լևոն Հայրապետյանն ու Հրայր Մկոյանը:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարությունն իր նիստում հավանություն է տվել «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչի պարտադիր դրոշմավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքի նախագծին, որով սույն օրենքը կհամապատասխանեցվի ԱՊՀ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 5-րդ խմբագրությանը։
Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
Հիշեցնելով, որ անցյալ նիստերից մեկում քննարկվել է սկավառակ արտադրողների և ներմուծողների արտադրանքի իրացման խնդիրը, վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է այդ գործընթացով։ Ըստ ՊԵԿ տեղեկության հարցի կարգավորման առաջարկություններ են ներկայացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։ Բացի այդ, պարզվել է, որ սկավառակների որոշ քանակություն առկա է նաև վաճառակետերում, ուստի առաջացել է դրանց գույքագրման կարիք։ Վարչապետը հանձնարարել է շարունակել աշխատանքը և պարզել, թե որքան արտադրանք է կուտակվել արտադրողների մոտ և վաճառակետերում, որպեսզի բացառվի սկավառակների ստվերային շրջանառությունը։
Երկու որոշմամբ ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից երկուսը համապատասխանեցրել է ս.թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներին։ Երկու դեպքում էլ կանոնակարգվում են հանձնարարողի (պրինցիպալի) անունից հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում կամ հարկային մարմին համատեղ գործունեությամբ հարկերը հաշվարկելու վերաբերյալ թղթային և էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնելու հարցերը։
Գործադիրը ՀՀ 2013 թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն պետբյուջե է վճարվելու մոտ 17 մլն դրամ` իբրև ս.թ. առաջին եռամսյակում Սիրիայի հայ քաղաքացիներին հանձնված անձնագրերի դիմաց չվճարված պետտուրք։ Այսպիսով, կառավարությունն աջակցում է արտակարգ իրավիճակում հայտնված սիրիահայ մեր հայրենակիցներին։
Կառավարության որոշմամբ Երևանի «Պլաստպոլիմեր» գիտահետազոտական ինստիտուտի ՀՀ սեփականությունը հանդիսացող ավելի քան 24 մլն դրամ արժեքով բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեին։ Ակնկալվում է, որ որոշումը կնպաստի պետբյուջեի կառավարման արդյունավետության բարձրացմանը։
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով 2012 թ. իրականացված Սևանա լճի անտառմաքրման աշխատանքի դիմաց ԱԱՀ, եկամտահարկ վճարելու և սոցիալական վճարում կատարելու համար «Սևան» ազգային պարկին տրամադրելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությանն է հատկացվել ավելի քան 46 մլն դրամ։
Հայաստանի 1-ին Հանրապետության հռչակման 95-րդ տարեդարձի կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ`«Հայոց Արծիվներ» ՀՀԿ) ազգային բանակի տարբեր զորամասերում կազմակերպում և իրականացնում է ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալների պարգևատրման, թանկարժեք իրային նվերների պարգևատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման, զորավարժարաններում կրակային պատրաստվածության անցկացման, սահմանագծի մարտական հենակետեր այցելություններ կազմակերպելու տեսքով:
Ռազմահայրենասիրական միջոցառումների իրականացման գլխավոր նպատակներից են բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումը և հզորացումը, հասարակության շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության արմատավորումն ու պահպանումը, և ընդհանուր առմամբ հայոց ազգային բանակի` հայ ժողովրդի բացարձակ արժեքի դերի ու նշանակության խիստ կարևորումը հայ հասարակության շրջանում:
Հայաստանի 1-ին Հանրապետության հռչակման 95-րդ տարեդարձի կապակցությամբ «Հայոց Արծիվներ» ՀՀԿ-ի Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հերթական անգամ հյուրընկալվել էր Հայաստանի Հանրապետության և Նախիջևանի սահմանագծի մարտական հենակետեր` սպաներին և զինվորներին շնորհավորելու Հայաստանի 1-ին Հանրապետության հռչակման 95-րդ տարեդարձը: Սպաների և զինվորների առջև Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթում խիստ կարևորեց ազգային բանակի դերն ու նշանակությունը հայ մարդու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու պաշտպանության, հայոց պետականության անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև շնորհավորեց Հայաստանի 1-ին Հանրապետության հռչակման 95-րդ տարեդարձը: (Խոսք` Խաչիկ Ասրյան… «Հայոց ազգային բանակի արժանապատի´վ սպաներ, զինվորնե´ր, ողջունում եմ Ձեզ բոլորիդ, և տեղեկացնում, որ այսօր Ձեզ հյուրընկալվել է «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսով առաջնորդվող «Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժումը` շնորհավորելու Ձեզ` հայոց պետականության սահմանները անառիկ պաշտպանող քաջարի սպաներիդ, զինվորներիդ Հայաստանի 1-ին Հանրապետության հռչակման 95-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Հայոց Արծիվները», իր 3-ամյա օրհնաբեր գործունեության ընթացքում իրականացնելով 520-ից ավելի ռազմահայրենասիրական, հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, այդ թվում նաև ազգային բանակի տարբեր զորամասերում, կարևորագույն և մեծագույն նպատակ է իրականացնում. բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումը և հզորացումը, ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն ժամանակահատվածում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդումը` գիտակցելով, որ միայն անընդհատ հզորացող ազգային բանակով մենք կարող ենք իրականացնել մեր ապ ու պապերի մեծագույն երազանքը` մեծ և հզոր Հայաստանի կերտումը:
Պատվարժա´ն սպաներ, զինվորներ, միշտ եղեք հոգեպես ուժեղ և հզոր, միշտ գիտակցե´ք, որ դուք անընդհատ գտնվել և գտնվում եք հայոց նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի անմիջական ուշադրության կենտրոնում: Միշտ գիտակցե´ք, որ Դո´ւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը, միշտ գիտակցե´ք, որ ձեր դիմաց կանգնած են հինավուրց հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, միշտ գիտակցեք, որ ձեր թիկունքում են գտնվում ամեն վայրկյան ձեզ փառաբանող, ձեզանով հպարտացող և ձեզ սպասող ձեր արժանապատիվ ծնողներն ու Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիները: Միշտ գիտակցե´ք հորինված ադրբեջանցիների ղեկավարների կողմից ամեն օր հնչող ռազմատենչ հայտարարությունների վտանգը, միաժամանակ գիտակցելով նրանց ամենօրյա պարտվողական հոգեբանությունը, միշտ գիտակցե´ք արցախյան փառավոր հերոսամարտի հաղթանակի արդեն իսկ լինելիությունը, միշտ գիտակցե´ք հայ զինվորի, հայ սպայի հաղթանակած, մարտունակ, ազգային ոգին և գիտակցելով միշտ կրե´ք Ձեր մեջ եռամիասնության արժեքային համակարգը` «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, և այսօր, քան երբևէ դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, և ես կասեմ ձեզ` կեցցե´ք դուք, կեցցե´ հայ ժողովուրդը, կեցցե´ ազգային բանակը, կեցցե´ հայոց նախագահը, կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը:
«Հայոց Արծիվների» կողմից սահմանագծի մարտական հենակետերում կազմակերպված միջոցառումների ընթացքում տեղի ունեցան «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալի պարգևատրություն: Թանկարժեք իրային նվերներով` ձեռքի ժամացույցներով և այլ նվերներով պարգևատրվեցին սահմանագծի մարտական հենակետի մի շարք սպաներ, զինվորներ:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր իրականացրել է 519-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 300 մասնաճյուղեր-գրասենյակներ Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային և 271 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 32.000 մարդ:
«Հայոց Արծիվներ» ՀՀԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողով
«Զվարթնոց» օդանավակայանով այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին երկրից մեկնել են 229864, ժամանել` 193449 մարդ (բացասական սալդոն` 36 415):
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ անցած տարի և՛ մեկնումները, և՛ ժամանումները, և՛ բացասական սալդոն ավելի մեծ են եղել, համապատասխանաբար՝ 238406, 192109 և -46297 մարդ:
«Շիրակ» օդանավակայանով ուղևորափոխադրումներն այս տարվա նույն ժամանակահատվածում աճել են. մեկնումներ` 12143, ժամանումներ` 7093 մարդ (բացասական սալդոն՝ 5050)` նախորդ տարվա համեմատ համապատասխանաբար՝ 11548 և 7814 մարդ (բացասական սալդոն` 3734):
Ընդհանուր առմամբ օդային տրանսպորտով մեկնողների թիվն այս տարվա հունվար-ապրիլին գերազանցել է ժամանողների թվին ավեի քան 41 հազար մարդով՝ նախորդ տարվա ավելի քան 50 հազարի փոխարեն:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.