23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Օպերատիվ հաշվետվության արդյունքներով՝ ՀՀ պետական բյուջեի 2013 թվականի հունվար-հուլիս ամիսներին ձևավորվել է 51.1 մլրդ դրամ հավելուրդ իննամսյա ծրագրով նախատեսված 12.4 մլրդ դրամի դիմաց:
Ինչպես տեղեկացնում է Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, ներկայացնելով կատարողականի արդյունքները՝ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանն ասել է, որ հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի
եկամուտները կազմել են 604.6 մլրդ, ծախսերը` 553.4 մլրդ դրամ:
Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի շնորհիվ հավելուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 9.6 մլրդ դրամով` ծրագրով նախատեսված 37.4 մլրդ դրամ օգտագործման փոխարեն:
Նրա պարզաբանմամբ՝ քանի որ 7 ամիսների համար ծրագրային ցուցանիշ նախատեսված չէ, հաշվետվության մեջ համեմատություն է կատարվել 9-ամսյա ծրագրի հետ: Ըստ այդմ՝ յոթ ամիսներին արձանագրված եկամուտներն ու ծախսերը ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի կատարումն ապահովել են համապատասխանաբար 76.8 և 71.5 տոկոսով:
Պետական բյուջեի եկամուտներն աճել են 19.6% ով կամ 99 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Ընթացիկ տարվա յոթ ամիսներին պետական գանձարանը համալրվել է 570.2 մլրդ դրամ հարկային եկամուտներով և պետական տուրքերով:
2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 19.6% ով կամ 93.5 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների, մաքսատուրքի և եկամտային հարկի, որը բաղկացած է նախկին եկամտահարկից և պարտադիր սոցիալական ապահովության վճարներից, աճով:
Անդրադառնալով ծախսերի կատարողականին՝ բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետն այս անգամ նույնպես հավաստեց, որ պետբյուջեն կատարվել է սահուն, առանց բյուջետային պարտքերի, պետական մարմինների կողմից ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ և ողջ ծավալով կատարված են:
ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 7.1% ով կամ շուրջ 36.8 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով: Նշված ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 515.8 մլրդ դրամ: Նախորդ տարվա յոթ ամիսների համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 7.5%-ով կամ 35.9 մլրդ դրամով:
Գայանե Զարգարյանը տեղեկացրել է, որ պետբյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին:
ՀՀ կրթության և գիտության նախարարության որդեգրած ռազմավարության շրջանակում առաջարկվում է փոխել ուսանողների ֆինանսական աջակցության գործող համակարգի գաղափարախոսությունը, այն է` առաջադիմության վրա հիմնված բարձրագույն կրթության առաջարկի ֆինանսավորման ձևին զուգահեռ աստիճանաբար ներդնել բարձրագույն կրթության պահանջարկի ֆինանսավորման ձևը` առավել հասցեական և արդյունավետ դարձնելով ուսանողների ֆինանսական աջակցության պետական ծրագրերը:
Հարցի առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Փաստորեն այս օրենսդրական նախաձեռնությամբ մենք իրականացնում ենք մեր նախընտրական խոստումը, ինչպես նաև կառավարության ծրագրի կարևորագույն դրույթներից մեկը, այն է` կառավարությունը գործիք է ունենալու, որպեսզի սահմանի ուսման վճարի վերին շեմ։ Այսօր այդպիսի հնարավորություն մենք չունենք, բայց մեր նախընտրական խոստումը հիմնվում էր նաև միջազգային փորձի վրա, քանի որ բազմաթիվ երկրներ ունեն այդ գործիքը: Քանի որ սա սոցիալական լուրջ խնդիրներից է, պետությունները սովորաբար կիրառում են այս գործիքը, որպեսզի նաև հանրությունը տեղյակ լինի, որ կառավարությունը կարող է զսպել ուսման վարձի աճը և կարող է միջամտել, եթե տեսնի, որ ուսման վարձը բարձրացվում է անհիմն ձևով և չի համապատասխանում շուկայական այն գնին, որ առկա է Հայաստանի Հանրապետությունում։ Օրենքի ընդունումից հետո կառավարությունը հնարավորություն կունենա համապատասխան որոշումներով այս դաշտը կանոնակարգել և հստակ ազդակներ հաղորդել նաև բուհերին, թե նրանց գնագոյացման ռազմավարությունն ինչպիսին պետք է լինի: Մենք կկարողանանք պատասխանել նաև հանրությանը մտահոգող այն հարցին, թե ինչպիսին է կառավարության դիրքորոշումը ուսման վարձի վերաբերյալ։ Դրա համար կարծում եմ, որ սա արդիական որոշում է»:
Օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Հաջորդ որոշմամբ կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողներին անվանական կրթաթոշակների տրամադրման կարգը, մրցույթի չափանիշները:
«Այս օրերին համացանցում ակտիվ քննարկվում է Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած ակցիայի ժամանակ ավագ սերժանտ Հակոբ Խաչատրյանի արարքը, ով «համբուրել» էր ակտիվիստի պարանոցը:
Բարձրացված աղմուկը հանգեցրեց ոստիկանի ծառայության կասեցմանը։ Երեկ մեր թերթի հետ զրույցում Հակոբ Խաչատրյանն արձագանքեց տեսանյութին ու այդ առնչությամբ հնչած մեկնաբանություններին։ «էնպիսի տպավորություն ա ստեղծվել, որ ես, ինչ-որ մեկին չճանաչելով, մոտենամ ու վզից համբուրեմ, որ չեմ էլ իմանում էդ անձնավորությունն ով ա, ու մինչև էդ ես իրա համար շատ բան եմ արել, ինքը վատ էր զգում, ջուր եմ մոտեցրել, լավ եմ վերաբերվել՝ որպես ոստիկան քաղաքացու հանդեպ, ու քաղաքացին իմ հանդեպ տենց բան անի՞, դա՞ ա ճիշտը»։ «Ես ամուսնացած եմ, ունեմ երեխա, ո՞նց կարող էի թույլ տալ նման քայլ անել, էն էլ ակցիայի ժամանակ։
Ես եթե նույնիսկ ճանաչեի, կամ իմ ծանոթը լիներ, ինչ-որ տեղ նման ենթադրություններ կարող էին անել, բայց անծանոթի հանդեպ ես ո՞նց նման ոտնձգություն կանեմ։ Բոլորը գիտեն, որ ես էդ անձնավորությունը չեմ, ես ամբողջ կյանքում սաղի համար լավություն եմ արել, ու ոչ մեկի հանդեպ ոտնձգություն իմ ամբողջ կյանքում չի եղել»,–բորբոքված ասաց «կրքոտ» համազգեստավորը։ Մեր դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, տեսանյութում նկատելի էր իր ջերմ վերաբերմունքն ակտիվիստի նկատմամբ, նա այդ ջերմությունը բացատրեց հետևյալ կերպ. «Եթե ուշադիր լինեք, նա դիմացի ոստիկաններից մեկից կախված էր, ես ընդամենը հետևից բռնել ու հետ եմ քաշել, ես չէի կարա նրան մատների ծայրով բռնեի, հետ քաշեի, ես հետևից մոտեցա ու հետ քաշեցի, ընդամենը դա է եղել, ուրիշ ոչ մի բան։ Ես հույս ունեմ, որ ուսումնասիրություններից հետո կպարզվի ճշմարտությունը, ու ես պատիվ եմ պահանջելու, սա ի լուր աշխարհի թող տարածվի»,– սպառնաց նա։
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրահանգով, ինչպես և նախորդ տարի, այս ուսումնական տարվա սկզբին էլ հանրապետության ողջ տարածքում ուսումնական հաստատությունների շրջակայքում հասարակական կարգի պահպանման ու երթևեկության անվտանգության ապահովման միջոցառումները կտևեն մեկ ամիս:
Անվտանգության միամսյակի ընթացքում դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների մոտ հերթափոխային պարեկում կիրականացնեն ոստիկանական կարգախմբերը, որոնց կազմում ներգրավվելու են ճանապարհային ոստիկանության, համայնքային ոստիկանության, պարեկապահակետային հատուկ գումարտակի ծառայողներ, անչափահասների գործերով տեսուչներ:
Դպրոցների շրջակայքում կպարեկեն ոստիկանական կայուն վերակարգեր, ինչը թույլ կտա վերահսկել երթևեկությունը, անձամբ ճանաչել երեխաներին, նրանց ուղեկցող մեծահասակներին, ուսուցիչներին: Այդ դեպքում կբացառվեն երեխաների հետ անծանոթների շփման ռիսկերը՝ երթևեկության անվտանգության պահպանման միջոցառումն ընդլայնելով ընդհանրապես երեխաների անվտանգության ապահովման գործընթացի:
Հավելենք, որ համաձայն ոստիկանության պետի ցուցումի՝ վթարային իրավիճակներից խուսափելու նպատակով, մայրաքաղաքի ուսումնական հաստատությունների մոտ թարմացվում են ճանապարհային գծանշումներն ու կապահովվի լուսակիրների անխափան աշխատանքը, իսկ գետնուղիներ չունեցող և գծանշումներով ու լուսակիրներով չկարգավորվող փողոցներում երեխաների անցումը կկատարվի խմբերով՝ ոստիկանական վերակարգերի ուղեկցությամբ:
Ոստիկանությունը հուսով է, որ երեխաների անվտանգության ապահովման գործընթացին անմասն չեն մնա նաև մեծահասակները՝ ծնողները, ուսուցիչները, պարզապես քաղաքացիները:
Ոստիկանության պետի որոշումն ուղղված է ոչ միայն բուն միամսյակի միջոցառումներին, այլև ոստիկան-ծնող-աշակերտ փոխհարաբերությունների ամրապնդմանը, երեխաների և մեծահասակների իրավագիտակցության բարձրացմանը:
Միամսյակի շրջանակներում և ողջ ուսումնական տարվա ընթացքում անչափահասնրի գործերով տեսուչներն ու ճանապարհային ոստիկանության ծառայողները հանդիպումներ կունենան դպրոցների տնօրենների և մանկավարժների հետ, երթևեկության կանոնների վերաբերյալ դասընթացներ կկազմակերպեն դպրոցականների համար:
Երեխայի անվտանգությունը պետք է ապահովվի ամեն օր, ամեն ժամ, ուստի ծնողներին կոչ ենք անում խոսել, աշխատել երեխաների հետ, բացատրել անվտանգության կանոնները, տարրական գիտելիքներ տալ, թե իրենց ինչպես պետք է պահեն փողոցում, բակում, դպրոցում, անհրաժեշտության դեպքում ինչպես դիմեն ծառայություն կատարող ոստիկանին և այլն:
Միևնույն ժամանակ, ծնողներին հորդորում ենք երեխաներին չտալ թանկարժեք իրեր, բջջային հեռախոսներ կամ ոսկե զարդեր: Նման դեպքում երեխան կարող է հանցագործի թիրախ դառնալ:
Շրջահայացությունն ու զգուշությունը երբեք ավելորդ չեն, իսկ ծնողների մտերմությունն ու անկեղծությունը երեխաների հետ, նրանց մշտապես ուշադրության կենտրոնում պահելը, գումարվելով ոստիկանության կողմից իրականացվող ծավալուն միջոցառումներին, իրական անվտանգություն կապահովեն այսօրվա դեռահասի՝ երկրի վաղվա քաղաքացու համար:
«Խոջալո՞ւն: Ո՞նց թե ձախողվել է, դա առաջին օպերացիան էր, որ շատ հաջող անցավ: Խոջալուն նշանավոր օպերացիա էր, ինչպե՞ս թե ձախողվել է: Դա այն օպերացիան էր, որի ժամանակ մենք ընդամենը երեք հոգի ենք կորցրել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը՝ անդրադառնալով Արկադի Տեր-Թադևոսյանի հայտարարություններին:
Հիշեցնենք, որ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը «Առաջին լրատվական»-ին տված իր հարցազրույցում ասել էր, թե «Սասուն Միքայելյանն ինչո՞ւ չի ասում՝ Խոջալուի գործողությունից առաջ, երբ Դալիբալթայանը ձախողեց այն, հետո և՛ Շուշին, և՛ Խոջալուն Վազգեն Սարգսյանը վերագրեց Դալիբալթայանին»:
«Խոջալուն օրինակելի օպերացիա էր: Ես չեմ էլ ուզում նրա ասածների մասին խոսել, որովհետև նա չի էլ հասկանում, թե ինչ է օպերացիան, ինչպես ենք դա արել: Ո՞վ է նա, որ ես իջնեմ իր մակարդակին ու մեկնաբանեմ նրա ասածները: Անգրագետի մեկը»,- շարունակեց Գ. Դալիբալթայանը: «Կոմանդոսը մեր ենթական էր, նա ի՞նչ իրավունք ուներ առանց մեզ տեղյակ պահելու որևէ բան անել: Նրա մասին չեմ էլ ուզում խոսել: Նա ինձ համար Կոմանդոս չէ, ես նրան ոչ մի անգամ Կոմանդոսի տեղ չեմ դրել: Ո՞վ է նա, որ Կոմանդոս լինի: Կոմանդոսը հրամանատար է: Նա մարդ չէ, ի՞նչ խոսեմ նրա մասին: Ինքն է իրեն Կոմանդոս հռչակել»,- ավելացրեց Գ. Դալիբալթայանը:
Ա. Տեր-Թադևոսյանը հակադարձելով Սասուն Միքայելյանին՝ ասել էր. «Ինչո՞ւ Սասունը չի ասում՝ երբևէ Վազգեն Սարգսյանին տեսե՞լ է զենքը ձեռքին, որ ինձ հարց է ուղղում, թե ես տեսե՞լ եմ Ռոբերտ Քոչարյանին զենքը ձեռքին»: «Վազգենը միշտ ֆրոնտում էր, նա այնպես էր գնում, որ մարդ չէր էլ իմանում: Նա իրեն ցույց չէր տալիս, բայց դժվար տեղերն էր գնում: Արկադին ի՞նչ պետք է իմանար, թե որտեղ է Վազգենը: Վազգենի գործողությունները նրան ո՞վ էր ասում: Ես ավելի երկար կխոսեի, եթե ուրիշ մարդ լիներ, ոչ թե էդ Արկադին»,- ասաց Գ. Դալիբալթայանը և շարունակեց. «Թող նա մտածի այն մասին, թե ինչպես կորցրինք Շահումյանի շրջանը, Մարտակերտի և Մարտունու հողը կորցրինք: Իր անգործության արդյունքում: Թող դրա մասին խոսի: Ես գնացի այնտեղ, խնդրեցին, որ դրան շպրտեմ դուրս, ես էլ ուղարկեցի այստեղ: Ազատել ենք, որովհետև վեր էր ընկել, չէր ղեկավարում, բայց հրամանատար էր նշանակվել այնտեղ: Ո՞վ պետք է պատասխան տա Շահումյանի համար: Մենք նրա ղեկավարությամբ կորցրինք Շահումյանը, որը մինչև հիմա Ադրբեջանի ձեռքի տակ է»:
Նյութի մանրամասները՝ 1in.am կայքում
Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սկսել է սահամանամերձ Սյունիքի մարզից: Նախարարը օգոստոսի 26-ին մարզկենտրոն Կապանում ներկա է գտնվել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցությանը, որտեղ ներկայացվել են Սյունիքի մարզի կրթական համակարգում 2012-2013 ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքներն ու առկա խնդիրները:
Խորհրդակցությունը վարել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը: Շնորհավորելով գալիք ուսումնական տարվա մեկնարկը՝ մարզպետը շեշտել է ԿԳՆ-ի ու մարզպետարանի համագործակցված աշխատանքի կարևորությունը, նշելով, որ Սյունիքում կան նաև 300-ից պակաս բնակիչ ունեցող համայնքներ, որտեղ դպրոցների պահպանումը պետական հատուկ մոտեցում է պահանջում: «Մենք նոր ռազամավարություն ենք ընտրելու և հետևողական ենք լինելու, որպեսզի գյուղական համայնքների դպրոցներում կուտակված խնդիրները պահենք ուշադրության կենտրոնում և մշակենք դրանց լուծման ուղղությամբ ստացված առաջարկները»,- նշել է Վ. Հակոբյանը:
Այնուհետև նախորդ ուստարվա ընթացքում կատարված աշխատանքների ու անելիքների մասին հաշվետու զեկույցով հանդես է եկել Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Նաիրա Ավանեսյանը: Անցած ուսումնական տարում մարզում գործել է մարզային ենթակայության 112 հանրակրթական և 2 հատուկ դպրոցներ` 1015 դասարաններով, որոնցում սովորել է 14307 աշակերտ: Այս ուստարում նախատեսվում է մարզում կազմավորել 1014 դասարան` 14 460 աշակերտով: Մեկ դասարանի միջին խտությունը մարզի քաղաքային դպրոցներում կազմելու է 14,5, իսկ գյուղական համայնքներում` 5,8 աշակերտ:
Շեշտելով, որ Սյունիքում առաջին անգամ է մասնակցում օգոստոսյան խորհրդակցությանը՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ հերթական ուսումնական տարին մեկնարկում է նոր ուսումնական պլաններով ու դասագրքերով և մի շարք առարկաների բեռնաթափված ծրագրերով. «Ես ակնկալում եմ, որ գալիք ուսումնական տարվա ընթացքում կատարված քայլերի վերաբերյալ կստանանք նաև ձեր գնահատականը,- դիմելով ուսուցիչներին նշել է Աշոտյանն ու շարունակել,- նախորդ տարվա ընթացքում, ի թիվս հանրապետության 90 դպրոցների, Սյունիքի որոշ դպրոցներ ևս ներառված էին դասագրքերի փորձարկման ծրագրերում: Այսինքն՝ մինչ դասագրքի հրատարակումը դրանք ներկայցվել էին փորձարկման՝ ակնկալելով մասնագիտական գնահատական:
Սակայն ճնշող մեծամասնությունը շատ ֆորմալ, ձևական պատասխաններ է ներկայացրել: Այնպես որ, եթե հետագայում դասագրքերի որակի հետ կապված լինեն դժգոհություններ՝ նկատի ունեցեք, որ մենք մատնացույց ենք անելու դրական կարծիքներ հայտնած դպրոցներին: Ընդհանրապես, մասնագիտական համաձայնության խնդիրը Հայաստանում շատ լուրջ է: Հազվադեպ է պատահում, որ միևնույն հարցի վերաբերյալ մասնագետներն ունենան միասնական կարծիք»:
Արձագանքելով հարցադրմանը, թե մարզի դպրոցների մեծ մասը կարիք ունեն լաբորատոր սարքավորումների և նյութատեխնիկական բազայի բարելավման՝ նախարարը նշել է, որ այս տարի հանրապետության գրեթե բոլոր դպրոցներն ապահովված կլինեն ինտերնետային կապով: Միաժամանակ նախարարը կոչ է արել դպրոցների տնօրեններին ակտիվ կապի մեջ լինել նախարարության հետ և ներկայացնեն ինտերնետային կապի որակի վերաբերյալ իրենց դիտողությունները, որպեսզի հնարավոր լինի վերահսկել ինտերնետ կապ մատուցող ընկերությունների աշխատանքը:
«Թեև վերջին տարիներին ավելի քան 5000 նոր համակարգիչ է հատկացվել հանրապետության դպրոցներին, սակայն համակարգչային վերազինումը մշտական գործընթաց է»,- ուսուցիչներից մեկի հարցին ի պատասխան ասել է նախարար Ա. Աշոտյանն ու առաջարկել մարզպետարանին գնահատել մարզի դպրոցների համակարգչային լաբորատորիաների պահանջարկն ու ներկայացնել ԿԳՆ:
Խոսելով խնդիրների մասին՝ Ա. Աշոտյանը ընդգծել է, որ ամենալուրջ հարցը աշակերտական համակազմի նվազումն է, որից էլ ածանցվում է դպրոցների ֆինանսական վիճակի վատթարացումը: Սրանից բխում է նաև դպրոցներում ուսուցչական կադրերի ավելցուկի խնդիրը: Շեշտելով , որ հանրապետությունում ամենաշատ թվով ոսկե մեդալակիրներ ունեցող դպրոցը Սյունիքի մարզից է, դա Գորիսի թիվ 4 ավագ դպրոցն է, նախարարը նշել է, որ հնարավոր չէ ապահովել որակյալ կրթություն ՝ առանց բարձրակարգ մասնագետի: «Հետևաբար, դասաժամերի սակավությամբ պայմանավորված, կադրերի կրճատումներ իրականացնելիս, տնօրենները պարտավոր են առաջնորդվել բարոյական նորմերով ու խղճով, որպեսզի որևէ լավ մասնագետ դուրս չմնա դպրոցից»,- շեշետել է Ա. Աշոտյանը:
Անդրադառնալով մանկավարժների սոցիալական խնդիրներին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ 2014 թվականի հունվարից նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձի զգալի բարձրացում:
Նախարարը տեղեկացրել է, որ «Դպրոցական սնունդ» ծրագրով կրտսեր դպրոցի երեխաներին տրվելու է անվճար սնունդ և միաժամանակ կոչ արել, որ գործընթացը կազմակերպվի ամենայն պատասխանատվությամբ: Արձագանքելով մարզի մի շարք դպրոցներից ստացված դիմումներին՝ Ա. Աշոտյանն առաջարկել է, որ դպրոցները իրենց հայեցողությամբ անցնեն 5-օրյա աշխատանքային շաբաթի: «Կրթությունը դպրոցներում կարող է լինել ինչպես 5-օրյա, այնպես էլ 6-օրյա, ընտրության իրավունքը թողել ենք դպրոցներին: Մենք հարգում ենք դպրոցների մոտեցումները: Մարզպետարանի միջնորդությամբ նախարարությունը պատրաստ է այդ խնդրին տալ այնպիսի լուծում, որը կբխի դպրոցի շահերից», — պարզաբանել է նախարարը:
Խորհրդակցության ավարտից հետո ՀՀ ԿԳ նախարարը այցելել է Կապանի թիվ 2 ավագ դպրոցի նոր կառուցվող մասնաշենք, ծանոթացել շինարարության ընթացքին: Կապանի թիվ 2 ավագ դպրոցը երկու տարի առաջ փլուզվել էր, այժմ կառավարության կողմից հատկացված միջոցներով նույն տեղում նոր դպրոց է կառուցվում: Այս ընթացքում Կապանի թիվ 2 ավագ դպրոցը դասընթացները կազմակերպել է Կապանի թիվ 1 և թիվ 6 դպրոցների մասնաշենքերում: Նախարարին զեկուցվել է, որ դպրոցի կառուցումը ավարտին կհասցվի մեկ տարվա ընթացքում և հաջորդ սեպտեմբերիր 1-ին կրթօջախը պատրաստ կլինի շահագործման:
Դոնեցկի «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն բարկացած նշել է, թե չի հասկանում Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելու Մխիթարյանի ցանկությունը:
Ըստ ռումինացի մարզչի կարծիքով, «Բորուսիա» -ն և «Շախտյորը» նույն մակարդակի ակումբներ են, գրում է Обозреватель-ը ։
Մխիթարյանը՝ մեկնաբանելով մարզչի խոսքերը նշել է, Լուչեսկուն այդ բառերը ասել է բարկացած ժամանակ, քանի որ չէր ցանկանում, որ ինքը լքի «Շախտյորը»։
«Լուչեսկուն մեծ մարզիչ է: Նա տխուր էր, երբ ես հեռացա։ Սակայն ինձ համար առաջնային էր «Բորուսիա» տեղափոխվելը և առաջնությունը, որը բավականին ուժեղ է ուկրաինականից։ Անկասկած, Գերմանիայում դժվար կլինի այնքան գոլեր խփել, որքան Ուկրաինայում, և ես չեմ խոստանում, որ առաջին իսկ սեզոնի ընթացքում կխփեմ 20 գնդակ, սակայն կփորձեմ թիմին առավելագույն աջակցություն ցուցաբերել»,- Kicker-ին տված հարցազրույցում ասել է Մխիթարյանը՝ հավելելով, որ առանձնապես տարբերություններ չի տեսնում «Շախտյորի» և «Բորուսիայի» հարձակման գծերում։ «Գնդակը կլոր է բոլորի համար։ Ես առանձնահատուկ տարբերություններ չեմ տեսնում»:
ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի և հակադիաբետիկ հաբերի հերթական խմբաքանակը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է Երևանի և մարզերի բժշկական բոլոր հաստատություններին հատկացվող ինսուլինային սրվակների բաշխացուցակը` մեկ ամսվա կտրվածքով և հակադիաբետիկ հաբերի բաշխացուցակները: Այդպիսով կապահովվի շաքարային դիաբետով հիվանդներին անհրաժեշտ քանակությամբ ինսուլինով հետագա անխափան մատակարարումը։ Բուժհաստատություններն իրենց մոտ հաշվառված հիվանդներին անհրաժեշտ քանակի ինսուլինային սրվակները և հակադիաբետիկ հաբերը պետք է ստանան ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Նախարարությունն ինսուլին ստացող շաքարային դիաբետով հիվանդներին հորդորում է տեղերում դեղի հատկացման գործում խոչընդոտների հանդիպելու դեպքում ահազանգել թեժ գիծ` 010-52-88-72 հեռախոսահամարով։
Ինսուլինային սրվակների հաջորդ խմբաքանակը կհատկացվի մինչև սեպտեմբերի 23-ը:
Օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ շաբաթներ առաջ Սերժ Սարգսյանը վիրահատության է ենթարկվել «Նաիրի» բժշկական կենտրոնում: Նա տևական ժամանակ աղիքների հետ կապված խնդիրներ ուներ և պարբերաբար լինում էր «Նաիրի» բ/կ-ում:
Նույն աղբյուրները հայտնում են, որ Սարգսյանը թութքի (հեմորոյ) վիրահատության է ենթարկվել: Նրա մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը երեկ ոչ հաստատել և ոչ էլ հերքել է վիրահատության վերաբերյալ տեղեկությունը:
Թերթի թղթակցի հարցին, ճի՞շտ է, որ Սերժ Սարգսյանը վիրահատության է ենթարկվել, խոսնակը պատասխանել է. «Ես նման տեղեկություն չունեմ»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Չուկոտկայի Դումայի նախկին նախագահ, Անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչն աշնանը դադարեցնում է ռուսական ֆուտբոլի ֆինանսավորումը:
Ինչպես հայտնում է rosbalt.ru-ն՝ վկայակոչելով Forbes-ին, ֆուտբոլի զարգացմանը կհետևի «Գազպրոմ» ընկերությունը։ «Մենք չէինք էլ պայքարում։ «Գազպրոմ»-ը որոշել է իր վրա վերցնել այդ պարտականությունը»,- նշել է Աբրամովիչին մոտ կանգնած աղբյուրը։
Սկսած 2010-ից Աբրամովիչը չնչին մասնակցություն է ունեցել Ռուսաստանում այս խաղի զարգացման հարցում։ Բացի այդ, ըստ ամսագրի տվյալների, գործարարը չի ֆինանսավորում 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության պատրաստությունը։
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.