23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Ֆեյսբուքում ակտիվորեն քննարկվում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի՝ պաշտոնին հրաժեշտի տալու թեման:
Այսպես, Կարեն Քոչարյանը գրել է.
«Ոնց որ, թե այսուհետ համազգային շուրջպարը կայանալու է ոչ թե Արագածի շուրջ բոլորը, այլ Արտաշատի ու Արարատի ձկնաբուծական լճերի շրջանագծով»:
Այս գրառմանը որպես մեկնաբանություն՝ օգտատեր Արմեն Ամիրբեկյանը գրել է.
«Մարդը խաչ քաշեց /դրեց/ Հայաստանի վրա ու գնաց»:
***
Սուրեն Սուրենյանցը գրել է.
«Աղվան Հովսեփյանի դարաշրջանն ավարտվում է
Վաղն ավարտվում է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը:
Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը այդ պաշտոնի համար երկրորդ անգամ Հովսեփյանի թեկնածությունը չի առաջադրի, որովհետև մեզանում շնորհակալություն հայտնում են միայն հեռացող պաշտոնյային:
Դատախազության համակարգում՝ Աղվան Հովսեփյանն ազդեցություն ունի, սակայն այդ ազդեցությունը բնավ էլ չի օգտագործվել նոր որակի կառավարում իրականացնելու համար:
Հասարակության գիտակցության մեջ՝ դատախազությունն ամենևին էլ չի ասոցացվում արդարության, օրենքի պաշտպանության հետ:
Ասեմ ավելին՝ դատախազությունը, իրավապահ մյուս մարմինների նման, ասոցացվում է պատժիչ մեքենայի հետ, որն անզոր է իշխանության և օլիգարխիայի, սակայն ամենազոր՝ խեղճ ու անպաշտպան մարդու հանդեպ:
Նույն այս դատախազության վերահսկողությամբ՝ մարդու սպանության մեջ մեղադրվողը կարող է ազատ շրջել, ինքնուրույն տեսակետ ունեցողը՝ մնալ ճաղերի հետևում:
Երբ ասում եմ դատախազություն՝ հիշում եմ Մարտի 1-ի շինծու գործը, որը պղպջակի նման տրաքեց դատարաններում:
Իհարկե, չեմ պնդում, որ այլ դատախազի պարագայում՝ այդ խարանը կմաքրվի դատախազության ճակատից, որովհետեւ պետությունում որակապես ոչինչ չի փոխվել: Իսկ այդ պարագայում՝ նոր գլխավոր դատախազը հույսեր չի ծնելու, ընդամենը իր անուն-ազգանունով ամբողջացնելու է այն պատմաշրջանը, որը գուցե կոչվի իրավական նիհիլիզմ»:
Կարծիքներ կան, որ նոր դատախազ կնշանակվի կամ Լիսկայի տղայի գործը հորով-մորով արած Գևորգ Կոստանյանը, կամ՝ Երևանի դատախազ Հրաչ Բադալյանը:
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Կումայրիի բաժին, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղի 143 Ա շենքի 57 տան բնակչուհին 2 օր է՝ չի պատասխանում դռան և հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժնի պետ Սեդրակ Մախշքարյանի գլխավորությամբ, ովքեր էլ նշված հասցե են կանչել Գյումրիի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցներին:
Ֆոտլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ փրկարարներն ու ոստիկանները, բացելով տան դուռը, բնակարանի խոհանոցում հայտնաբերել են 75-ամյա Լ. Դելոնյանի դին՝ կախված վիճակում: Արդեն ժամանել են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Կումայրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Աղասի Իսահակյանն ու Շիրակի մարզի դատական բժիշկ Մանվել Մելիքյանը:
Փաստի առթիվ ավագ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ձեռագրաբանական: Հարևանները ֆոտոլրագրողին պատմում էին, որ Լ.Դելոնյանը բնակվում էր միայնակ, ուներ եղբայր, ով մահացել էր Ռուսաստանի Դաշնությունում: Օպերատիվ քննչական խումբը հյուրասենյակում հայտնաբերել է երկտող, որում գրված է.
«Խնդրում եմ իմ ինքնասպանության համար չմեղադրել ոչ մեկին, քանի որ ինձ սպասվում են ծանր առողջական օրեր: Իմաստ չեմ տեսնում այլևս ապրելու, շնորհակալ եմ իմ Աստծուն՝ ինձ տված կյանքի համար, լա՛վ կացեք, ժողովուրդ: Նորից եմ կրկնում՝ չմեղադրե՛լ ոչ մեկին: Քանի որ չունեմ հարազատություն, չունեմ ո՛չ ամուսին, ո՛չ ժառանգություն, իմ սեփականաշնորհված բնակարանն ամբողջությամբ հանձնում եմ Գյումրիի քաղաքապետարանի բնակֆոնդին»:
Լ.Դելոնյանը բնակարանը ստացել էր 2000 թ-ին:
ՀՀ ԱԺ պատգամավոր, «ոչ գործարար» Սամվել Լիմինդրովիչը բուռն տրանսֆորմացիոն գործընթացների մեջ է: Նա այլևս ԱԺ է ներկայանում խիստ սոլիդ սև կոստյումով, լուրջ-լուրջ` Եվրապառլամենտի ներկայացուցչի հայացքով քայլում է միջանցքներով:
Նախորդ օրը, տեսնելով միջանցքի ծայրում հավաքված լրագրողներին, նա լույսի արագությամբ անհետացել է՝ մտնելով գեներալների սենյակ: Վերջիններս չկային՝ դուրս եկավ, ապա նույն արագությամբ հայտնվել է ՕԵԿ ֆրակցիայի դռանը, սակայն այնտեղ էլ թույլ չտվեցին ներս մտնել. ասացին` խորհրդակցություն է: Գործի դնելով իր ողջ արագությունը, հետևում թողնելով լրագրողների բանակը, նա հաղթահարեց երկար ֆոյեն ու թափանցեց ՀՀԿ ֆրակցիայի պատերից ներս: Քիչ հետո դուրս եկավ, մոտեցավ միջանցքում կանգնած գեղեցկատես աղջկան. լուրջ նրբությամբ ինչ-որ բան էր բացատրում: Ասում են` Լիմինդրովիչը չի սիրում «վուլգար» աղջիկների: «Զզվում եմ էդ բուլգարներից»,- ասել էր նա: Իսկ երեկ, արդեն չէր հասցրել փախչել, և պատասխանել էր լրագրողների հարցերին:
Հրապարակ
Ինչպես տեղեկացրել էինք, սեպտեմբերի 8-ին, ժամը 23.59-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքի ափամերձ տարածքում ջրահեղձվել է անձը չպարզված քաղաքացի:
Պարզվել է, որ ջրահեղձվածը Հայաստանի Հանրապետության քաղաքացի Դ. Մ.-ն է:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 15.05-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 15.00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքի ափամերձ տարածքում հայտնաբերվել է ջրահեղձված Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 1985թ. ծնված Դ. Մ.-ի դին, այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից :
Ս.թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ձևավորված ազատամարտիկների բարձրացրած հարցերով զբաղվող գերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Նիստին մասնակցել են նաև Ազատամարտիկների խորհրդի ներկայացուցիչներ:
Քննարկվել են գերատեսչական աշխատանքային խմբի՝ ս.թ. օգոստոսի 20-ին կայացած նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես նաև հրավիրված ազատամարտիկների կողմից բարձրացված հարցեր, որոնց շուրջ հաղորդումներով են հանդես եկել և պարզաբանումներ տվել Խմբի անդամները՝ ըստ իրենց ներկայացրած ոլորտների: Նիստի ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է եղել «ազատամարտիկ» և «երկրապահ կամավորական» հասկացություններին, դրանց նույնականացմանը՝ իրավական և սոցիալական երաշխիքներ նախատեսելու տեսանկյունից: Խնդիրը, ըստ ազատամարտիկների, ծագել է «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո՝ տարընթերցման և հանրային ընկալումների համատեքստում: Քննարկումներ ծավալվեցին նաև հայրենիքի պաշտպանությանը մասնակցած կամավորականների վաստակը պետության կողմից հավուր պատշաճի գնահատելու, այդ թվում, մարտական գործողություններին մասնակցելու բնույթով պայմանավորված` տարբերակված մոտեցում ցուցաբերելու ազատամարտիկների պահանջի շուրջ:
ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հիշյալ և այլ հարցերի վերաբերյալ ազատամարտիկների բարձրացրած հարցերով զբաղվող գերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը խմբի անդամներին տվել է հստակ հանձնարարականներ՝ ՀՀ պաշտպանության նախարարի համաձայնեցմանը սեղմ ժամկետներում ներկայացնելու առաջարկ-հիմնավորումներ՝ օրենսդրական դաշտում փոփոխություններ անելու նախաձեռնությամբ հանդես գալու նպատակով: Ամփոփելով նիստի աշխատանքները՝ Դ.Տոնոյանը մեկ անգամ ևս հավաստիացրել է, որ ազատամարտիկներին հուզող հարցերը եղել և գտնվում են պաշտպանության նախարարության ղեկավարության ուշադրության կենտրոնում և նրանց բարձրացրած խնդիրներին ականջալուր լինելու, դրանց արագ արձագանքելու և լուծում տալու նպատակով գերատեսչական խումբը շարունակելու է պլանավորված աշխատանքները՝ հարկ եղած դեպքում նիստեր գումարելով նաև ազատամարտիկների առաջարկով՝ օրախնդիր հարցերը համատեղ քննարկելու համար:
Թերթի փոխանցմամաբ, խորհրդարանի կուլիսներում քննարկվում է, որ Սերժ Սարգսյանն առաջիկայում անկախության 22 ամյակի առթիվ համաներում անելու առաջարկություն է ուղարկելու Ազգային ժողով: Փաստաթուղթը, սակայն, դեռ ամբողջությամբ պատրաստ չէ:
Նույն շրջանակներում խոսվում է, որ Սերժ Սարգսյանն իր առաջարկությունը ԱԺ կուղարկի թերևս հոկտեմբերի սկզբներին: Նա նման առաջարկով վերջին անգամ հանդես էր եկել 2009 թվականի հունիսի 16-ին: Բավական ընդգրկուն այդ համաներման արդյունքում էլ այն ժամանակ ազատ արձակվեցին քաղբանտարկյալները:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Լիսկայապատումի հերթական արարը խուճապի է մատնել հանրությանը, մասնավորապես, սյունեցիներին ու հատկապես նրանց, որոնք մի պահ անգամ տատանվել են` կասկածելով Լիսկայի ուժերին:
Սուրեն Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու փաստը, շատերին, իրոք, փաստի առջև կանգնեցրեց:
Թեպետ արդարացի լինելու համար` ասենք, որ սյունեցիներից շատերը համոզված էին, թե Լիսկան այս ջրից էլ չոր դուրս կգա, ու մի տեսակ լարված սպասում կար մարզում:
Բայց դա չէր խանգարում, որ գոյանար քծնողների մի հսկա խումբ, որոնք առիթը բաց չէին թողնում հակառակ բևեռում տաքուկ տեղավորվելու հարց լուծել:
Հիմա արդեն, երբ շաբաթը ուրբաթից շուտ եկավ, առնետավազքի սյուբեկտներն իրենց ուղղությունն են ճշտում` փորձելով պարզել` մնա՞լ Լիսկայի կողմնակիցների մեջ, թե՞ հարել Սյունիքի պապային՝ Մաքսիմ Հակոբյանին:
Գալուստ Գրիգորիչն օրերս մի հետաքրքիր մեսիջ փոխանցեց. «Ամեն ինչ հնարավոր է, անմեղներ և մեղավորներ չեն լինում, մենք մարդկային հասարակություն ենք և պիտի այդ ամեն ինչը քննության առնենք. մենք բոլորս մարդիկ ենք՝ մեր թերություններով»:
Ասել է թե՝ առաջին քայլը արվեց, կարողացան թքել արդարության երեսին ու վերջ, մնացածն արդեն ածանցյալներ են, թերություններն էլ շտկելի են: Գալուստ Գրիգորիչը հաճախ փոխանցում է Սերժ Սարգսյանի մեսիջները: Իսկ դրան հաջորդում է գործը. սպասենք Լիսկայի երկրորդ գալուստին:
Սփյուռքահայ մեր հայրենակցուհու՝ Երան Կույումջյանի ֆեյսբուքյան մտորումներից.
Զարմանալի է մարդ արարածը….Եթէ ան ունի ԴԻՐՔ եւ ԴՐԱՄ, այնքա՛ն կը գոռոզանայ երբեմն, որ կը վարանի բարեւելու, կամ կը բարեւէ շատ ցած ձայնով, բարեւելու սիրոյն, բացի այն պարագայէն եթէ «բարեւեալը» ԻՐ ՄԱՐԴՆ Է, զինք կոյր ԽՆԿԱՐԿՈՂ ՄԸ, իրեն ԿՈՅՐ հետեւորդ մը….ԲԱՐԵՒԸ յատուկ իմաստ եւ խորհուրդ ունի, յարգելիներս: Կամ ԼԻԱՍԻՐՏ բարեւեցէք՝ անկեղծօրէն, կամ ալ ընդհանրապէս մի՛ բարեւէ՛ք….Եւ մանաւանդ ՑԱԾ ԻՋԷՔ ձեր դիրքերէն, որոնք էապէս ՈՉԻՆՉ կը փոխեն ձեր բուն մարդկային էութեան, վարկին, ձեր ՆԵՐՔԻՆ ՄԱՐԴՈՒ արժանիքին մէջ….Բոլոր պարագաներուն ալ, ամէնէն կարեւորը՝ ՄԱՐԴ ԸԼԼԱԼ ԵՒ ՄԱՐԴ ՄՆԱԼՆ Է….ՄՆԱՑԵԱԼԸ ՓՈՒՃ ՍՆԱՊԱՐԾՈՒԹԻՒՆ Է ԵՒ ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ:
***
Մենք՝ հայերս, որքա՛ն կը մեծարենք ՕՏԱՐՆԵՐՈՒՆ, երբեմն ստորնանալու չափ, կը հիանանք անոնց վրայ, կը կապկենք անոնց վարքն ու բարքը, հագուստ-կապուստը, նիստուկացը….Իսկ իրարու նկատմամբ ԿՈՅՐ կը ձեւանանք, կ’անտեսենք իրարու արժանիքները, կը խծբծենք մեր մէջ նկատուած ամէնէն փոքր թերութիւնն ու տկարութիւնը….ԱՅՆՔԱ՛Ն ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂ ԵՆՔ ԻՐԱՐ ՆԿԱՏՄԱՄԲ, որ երբեմն կը թուի թէ թշնամաբար ենք տրամադրուած իրարու հանդէպ: ԻՆՉՈ՞Ւ ԱՅՍ ՕՏԱՐԱՄՈԼՈՒԹԻՒՆԸ, ԻՆՉՈ՞Ւ ԱՅՍ ԻՐԵՐԱՄԵՐԺՈՒԹԻՒՆԸ….Գուցէ պատճառը ա՞յն է, որ մենք ներքուստ ՀԱՇՏ ու ԽԱՂԱՂ չենք մենք մեզի հետ, տեսակ մը ներքին վէ՞ճի մէջ ենք մեր սեփական ԵՍ-երուն հետ….Սա չէ՞ բուն պատճառը որ երբեք այդ առանձին ԵՍ-երը չկրցան միաւորուիլ մէկ հաւաքական ՄԵՆՔ-ի մէջ, որ կրնար մեր զօրութեան աղբիւրը ըլլալ: Ի՞նչ կոչել այս երեւոյթը՝ ԳԱՒԱՌԱՄՏՈՒԹԻ՞ՒՆ, ԲԱՐԴՈ՞ՅԹ, ՆԱԽԱ՞ՆՁ, ԹԷ՞….դարերու պետականազուրկ կեանքի պատճառած ՍՏՐԿԱՄՏՈՒԹԻՒՆԸ, ԵՍԱՄՈԼՈՒԹԻՒՆԸ….
***
ԽՂՃԻԴ ՊԱՐՏՔԸ պիտի կատարես, որքա՛ն ալ անվարձահատոյց ըլլայ աշխատանքդ, որքա՛ն ալ անգնահատուած մնաս, որքա՛ն ալ չհասկցուած ըլլաս, որքա՛ն ալ ապերախտութիւն գտնես քու ճանապարհիդ վրայ…..քանզի ԲՈՒՆ ՎԱՐՁՔԸ պիտի գտնես ԽՂՃԻԴ ԱՆԴՈՐՐԻՆ մէջ, ԲԱՐԻՆ կատարելուն մէջ, նոյնինքն ԱՇԽԱՏԱՆՔԻՆ մէջ: Միայն թէ ՀՈԳԵԲՈՒԽ ըլլայ աշխատանքդ, ոչ մէկուն կողմէ պարտադրուած, այլ միայն ու միայն՝ քու սեփական ներքին ձայնէն, պատասխանատւութեան եւ պարտաւորութեան ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹԵՆԷՆ….ՍԱ ՉԷ՞ ՄԱՐԴ ԷԱԿԻՆ ԲՈՒՆ, ՈԳԻԻ ԵՐՋԱՆԿՈՒԹԻՒՆԸ…
Սեպտեմբերի 7-ին՝ երեկոյան ժամը 20:40-ին, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում մահացել է «բանդայի գործով» ամբաստանյալ 41-ամյա Արման Դալլաքյանը։ Այս փաստը, թերևս, այնքան է ազդել մյուս ամբաստանյալների վրա, որ Դավիթ Գալստյանը, Սամվել Դավթյանը և Արթուր Մանուկյանը հենց դատարանում ածելիով կտրել են իրենց մաշկը: «Ժողովուրդ»–ի հետ զրույցում Դ. Գալստյանի զոքանչը՝ Իրինա Դավթյանը, պատմեց, որ Դավիթը հոգեբուժարանում էր, նրան պետք է պահեին այնտեղ, սակայն Սովետաշենի ՔԿՀ-ում են պահում։ Բացի այդ, նա նաև գաղտնազերծեց.
«Ես ունեմ բոլոր փաստաթղթերը, թե ինչ աստիճանի են 6-րդ վարչությունում ծեծել Դավիթին։ Նա թոքերից հիվանդ տղա է, ու փակ տեղը շունչը կտրվում է։ Դա էլ դեռ հերիք չէ, այն խցում, որտեղ ամբաստանյալները մնում են, պետք է 8 հոգուց ավելի մարդ չլինի, սակայն 16 հոգով են։ Գիտեք՝ քանի ամիս է՝ նա արյուն է միզել»։ Իսկ ամբաստանյալ Արտյուշա Հակոբյանի հայր Սուրիկ Հակոբյանը «Ժողովուրդ»– ին ասաց, որ մահացած Արման Դալլաքյանի աջ աչքը հանված է եղել։ Ահա ապահով Հայաստանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 8-ին, ժամը 21.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ հիվանդանոց է տեղափոխվել 1980 թ. ծնված Արման Ավետիսյանի դիակը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, Ա. Ավետիսյանի վարած «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Կապանի Գործարանային փողոցում բախվել է ճանապարհի աջ եզրով անցնող գազատար խողովակին և շրջվել, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
Ի լրումն հայտնենք, որ Արման Ավետիսյանը եղել է Պետավտոտեսչության աշխատակից:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.