23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Երբ ես փոքր էի, հաճախ էի լսում փսփսոցներ բռնաբարությունների մասին: Տատս միշտ զգուշացնում էր, որ չվստահեմ տղաներն, որ նրանց մտքում միայն մի բան է: Տատս իրավունք ուներ էդպես մտածելու, դառը փորձ ու ճակատագիր ուներ աչքի առաջ: Նրա մոտ ազգականի աղջկան, գեղեցկուհի Եվգենին անտառում չգիտես ով բռնաբարել էր: Էդ մասին իմացել էին տնեցիք, երբ Եվգենիի փորը սկսել էր աճել: Քանի որ աղջիկը համեստ ու պարկեշտ էր, ոչ ոքի մտքով չանցավ, որ նա սեփական որոշմամբ է հայտնվել էդ հետաքրքիր վիճակում:
Սկսեցին փորփրել, ու պարզվեց, որ գյուղի հարուստի տղան է բռնաբարել: Աղջիկը վախից ոչ մեկի հետ չէր խոսում: Տնեցիք էլ հարուստի առաջ վախից ոչինչ չէին կարողանում անել: Եղբայրը փորձեց խոսել տղայի հետ, ինչին պատասխան ստացավ՝ «Քուրդ աղջիկ չէր, աղջիկ լիներ տիրություն կանեի», որը բացարձակ սուտ էր: Բայց դե, 50-ականների սկզբին ո՞վ էր համարձակվում գեղի հարուստի դեմ դուրս գա: Հարուստը համաձայնվեց վճարել միայն աբորտի փողը, որը պիտի լիներ արդեն ոչ թե աբորտ, այլ արհեստական վաղաժամ վիժում:
Մի խոսքով, Եվգենի տնեցիք սրան զոռով տարել են բժշկի: Եվգենն ուզում է էդ երեխուն ունենա, մայրն ու եղբայրներն ասում են՝ ոչ: Եվգենը լացում էր, տատս միշտ հիշում էր դա, ու ինքն էլ աչքերը լցնում: Եվգենին արհեստական վիժում կազմակերպեցին ու երեխային՝ մոտ 7 ամսական, մեռած հանեցին փորից: Էդ օրվանից Եվգենը ոչ ոքի հետ բառ չփոխանակեց: Մի երկու տարի անց նրան գտան ցախանոցում կախված… Մայրը գլխին էր տալիս մնացած ողջ կյանքը, Եվգեն էր կանչում ու լացում:
Սա իմ հիշողության մեջ տպված առաջին բռնաբարության պատմությունն է, բայց ոչ վերջինը:
Դպրոցում, մի դասարան ինձնից ցածր մի Հելեն կար՝ լավ սովորող, երաժշտական գնացող, կոմերիտական ակտիվիստ, սիրուն մի աղջիկ: Հելենը իրենից տարիքով մեծ մի տղայի հետ էր ընկերություն անում: Օրերից մի օր էլ լսեցինք, որ էդ տղան իր խմած ընկերների հետ անտառում Հելենին բռնաբարել են: Հելենը մի քանի օր դասի չեկավ, ամբողջ քաղաքը նրա մասին էր խոսում: Ու խոսակցությունների մեջ, հիմնականում մեղադրում էին Հելենին, որ՝ «Տղեքի հետ խի՞ ա մենակ անտառ գնացել», հաշվի չառնելով, որ տղեքի մեջ նրա ընկերն է եղել՝ սիրած տղան: Հելենը դառել էր «փչացած», նրան «փչացրել» էին:
Հետագայում, մնացած ողջ մայիս ամիսը Հելենը հազվադեպ էր դպրոց գալիս, գալուց էլ ոչ մեկի հետ չէր շփվում, ավելի ճիշտ՝ ոչ ոք նրա հետ չէր շփվում: Մենք, մի քանի համարձակներս էինք նրան մոտենում ու փորձում մեղմել խեղճի խայտառակությունը: Դպրոցն ավարտելուց հետո լսեցինք, որ Հելենը նշանվել է հենց էդ նույն տղայի հետ՝ եղբայրներն էին ստիպել: Հելենը իր 10-րդ դասարանի օրերն էր դպրոցում հաշվում, քանի որ ավարտելուց հետո պիտի ամուսնանար, ամուսնանար մեկի հետ, ով իրեն տվել էր ընկերներին զվարճանալու համար…
Բայց տարվա կեսն էլ չէր անցել, երբ Հելենն էլի կորավ դպրոցից: Լսեցինք, որ ուղեղում ուռուցք կա, տարել են Երևան վիրահատելու: Ուռուցքն էլ առաջացել էր ըստ երևույթին, երբ նա դիմադրել էր ու զանազան հարվածներ կերել գլխին, նաև ընկել, ինչի հետևանքով էլ լերդացած արյան մասսան վեր էր ածվել ուռուցքի, կամ նման մի բանի, հաստատ ախտորոշումը չգիտեմ: Ասում էին, որ էդքան էլ լուրջ բան չի, քաղցկեղ չի, կհեռացնեն կանցնի: Բայց արի ու տես, որ Հելենի անիծված բախտը ստեղ էլ չբերեց: Վիրահատությունն անցել էր հաջող, իսկ երբ նարկոզից հետո միջանցքում պառկած է եղել սայլակի վրա, պտտվել է ու ընկել ներքև, գլուխը խփել ու գանգը մեջտեղից բացել ու մահացել է…
Հիմա արդեն քաղաքը սգում էր Հելենի համար, այն նույն Հելենի, ում համարում էր «փչացած», ում հետ չէին ուզում շփվել ընկերները, ում մասին ասում էին, թե՝ «բախտը բերել ա, որ էդ տղեն ուզել ա, թե չէ ի՞նչ էր անելու տենց անունը գցած ո՞վ կուզեր նրան»:
Մի ուրիշ պատմություն, վերջերս տեղի ունեցած, ինձ մոտ մարդկանցից մեկի հետ: Շուշանը խելոք, համեստ ու բարի աղջիկ է, փոքրամարմին, նիհար, օրուգիշեր աշխատում էր, որ տունը պահի: Մի օր էլ զանգեց, թե՝ ինձ բռնաբարել են: Եկավ, ծեծված, դեմքն ամբողջովին կապտած, աչքերը լացելուց կարմրած… Պատմեց, որ ընկերուհու ու երկու տղաների հետ գնացել են հաց ուտելու, ինչ-որ օբյեկտ: Սրանցից մեկը սիրաբանում էր Շուշանի ընկերուհու հետ, բայց մյուսը՝ որ Շուշանին էր հավանել, նրա դուրը չէր գալիս:
Ոնց է ստացվում, սրանք մնում են սենյակում մենակ: Էս տղան սկսում է համոզել Շուշանին կենակցել, ինչին Շուշանը դիմադրում է: Որից հետո, տղան, ինչպես հետո իմացանք,ամուսնացած ու երեխատեր տղամարդը, սկսում է բռունցքներով հարվածներ տեղալ Շուշանի դեմքին, ոլորել թևերը, խփել գլխին: Շուշանը գոռում է, բայց ընկերուհին ու մյուս տղամարդը չեն լսում: Չեն լսում նաև օբյեկտի աշխատակիցները, զարմանալի է բայց չեն լսում: Հոգնած ու ծեծված, Շուշանը վախից սկսվում է, ու տղամարդն անում է իր գործը:
Խառնվեցինք իրար, մտածում էինք, թե ի՞նչ անենք: Դիմեցինք ոստիկանություն ու զզվեցինք ինքներս մեզնից, բոլորին, ով ինչ-որ կերպ լսել էր, կամ մասնակից էր պատմությանը, քարշ էին տալիս քաղմաս ու երկար սպասեցնելուց հետո հարցաքննում, հիմնականում հիմար հարցեր տալով: Իսկ Շուշանի գլխին ի՜նչ հարցաքննություն էին սարքել, էլ ասելու չի: Է´լ ոնց ես ոտքերդ բացել, է´լ որտեղիդ է սկզբից ձեռք տվել, է´լ որ դիրքով ա բռնաբարել, ու էլի ու էլի մի շարք նվաստացուցիչ մանրուքներ, որ բռնաբարված աղջկան բոլորովին պետք չէր ամեն օր հիշել, ու ամեն օր կանչում էին քաղմաս, ու ամեն օր տալիս նույն հարցերը: Իմ դատավոր ընկրեն ինձ խորհուրդ տվեց հետ վերցնել դիմում-բողոքն ու փորձել բռնաբարողի հետ «համաձայնության գալ», ինչը նշանակում էր, որ պետք է բռնաբարողը դրամական փոխհատուցում տա: Ընկերս նաև ասաց, թե նրանք կհամաձայնվեն, քանի որ բռնաբարության գործով ինչքան էլ դատեն, մեկ է, հանցագործ աշխարհում նրան էդ ընթացքում կհասցնեն զոնայում «պիտուխացնել», ու օրը սև անել, նույնիսկ հանցագործ աշխարհը բռնությունը համարում է հանցանք: Դրա համար էլ էդ բռնաբարողը ամեն ինչ անում է, որ բանտ չընկնի, վճարում են ոստիկանությանը, դատավորներին, ամենուր, ուր հնարավոր է, տներ են վաճառում, միայն թե էդ հոդվածով բանտ չնստեն: Ու նաև ասեց, որ շատ քիչ բռնաբարության դատավարություններ են, որ վերջացել են համարժեք պատժի դատապարտմամբ: Ես փոխանցեցի Շուշանին ընկերոջս ասածներն ու թողեցի, որ ինքը ընտրի, ինչպես վարվի: Դատարավարության չհասավ գործը, ինչպես ես հակացա: Թե հետաքննության ո՞ր էտապում էր Շուշանը դադարացրել էդ ամենը, ես չիմացա: Իմ գործը ուրիշ էր՝ Շուշանի հետ զրուցել, որպեսզի նա իրեն մեղավոր չհամարի, որպեսզի բռնաբարությունը նրա կյանքը չբռնաբարի հետագայում, որ նա կարողանա նորմալ կյանքի վերադառնալ ու չատի տղամարդկանց, ինչպես լինում է մեծամասնության դեպքերում: Շուշանը չընկճվեց, ու ես ուրախանում եմ նրան նորից ժպտերես ու կայտառ տեսնելով, զարմանում եմ, որ էդ փոքրիկ աղջիկը, կինը, ո՞նց է ուժ գտել իր մեջ հաղթահարելու բռնության ենթարկվածի կոմպլեքսը: Շատ լավ է, որ կան Շուշանի նման կանայք, բայց վատ է, որ նրանք ավելի շուտ բացառություն են:
Երբեք չէի մտածի, որ այս թասը իմ կողքով էլ վազն չի անցնի: Ամեն մեկն էլ էդպես է մտածում, որ հա, կան, լինում են դեպքեր, բայց եթե ուշադիր լինես, ու ինքդ թույլ չտաս, քեզ հետ էդպիսի բան չի կարա պատահի: Բայց պատահեց, երբ ես 18 տարեկան էի: Մեջբերեմ իմ «Բալագոյե» վեպից էդ հատվածը, որի հիման վրա «Եկել եմ ապրեմ» ֆոտոինստալացիան եմ արել վերջերս:
«Էդ Սուրիկը Լիլիթի հետ էր սովորում, ես էլ գնում էի հաճախակի Լիլիթի մոտ` ուսումնարան, ու գնում էինք միասին համերգների, ման էինք գալիս: Մի օր էլ գնացի, Լիլիթը չկար: Բայց լավ համերգ կար կոնսում: Էդ Սուրիկին տեսա ու իրա հետ գնացի, դե ճանաչում էի հանգստյան տնից: Համերգը պրծավ, սա թե` արի գնանք մի հատ ընկեր ունեմ, նենց էկզոտիկ արվեստանոց ա սարքել իրա համար, հենց կողքն ա: Ասի լավ, գնանք, հըլը մութ չէր, գարուն էր, ժամը իննը կլիներ երևի: Գնացինք մտանք մի հատ շենքի մուտք, սա ասեց արի, ներքև ա պետք իջնել: Իջա: Նկուղ էր մի հատ: Տեսա բան չկա, սովորական նկուղ ա էլի: Ասի բա ո՞ւր ա էկզոտիկան: Ասեց էս ա: Ասի հո դու խելա՞ռ չես, արի դուրս գանք, ստեղ մութ ա: Սա սկսեց ինձ կպնել, փորձում էր համբուրի, ես հրում էի: Վախեցա ուժեղ: Դե տղա էր, ինձանից ուժեղ էր: Ասեցի սրա հետ հըլը խաթրով խոսամ: Ասի հա, գիտեմ ուզածդ ինչ ա, բայց խի՞ ստեղ, կարող ա նորմալ տեղ լինի, ես էլ ուզեմ, բայց էս կեղտոտ տեղը ի՞նչ հաճույք կարա մարդ ստանա սեքսից: Ասեց՝ ես կստանամ, եթե դու քեզ հանգիստ պահես, դու էլ կստանաս: Ասի, բայց ես հիվանդ եմ, դաշտան եմ: Չհավատաց: Հանեցի տակդիրս ու ցույց տվի, բայց դե արդեն վերջի օրերն էին համարյա բան չկար վրեն: Սա ասեց ոչինչ, ինչքան էկզոտիկ, էնքան լավ: Ասեցի չէ, հիմա կգոռամ: Ասեց գոռա: Ես գոռացի: Մեկ էլ հետևից մի հարված հասավ ծոծրակիս, ու ես անջատվեցի: Ուշքի եկա, տեսնեմ, շորերս հանել ա ներքևից, բլուզկես համարյա պատառոտած, իմ սիրելի կարմիր բլուզկեն, յուբկաս էլ պլիսսե սպիտակ յուբկա էր, սաղ արյան ու նկուղի կեղտի մեջ: Ներսս էլ զզվելի ու կպչան թաց: Վահեի հետի կուսաթաղանթի փնտրտուքների հետևանքով իմ ունեցած վագոնի պոլկի անհաջող սեքսից հետո ես սեքս չէի արել հըլը, չնայած ինքը ուզում էր, ես ասում էի չէ, մենք սեքս չենք արել որ շարունակենք, մենք կուսաթաղանթ ենք ստուգել: Դե ի՞նչ ուզեի, ցավոտ ու տհաճ մի երևույթ: Չէ, չէի ուզում: Իսկ էս Սուրիկը ինձ բռնաբարել էր: Գլխիս տվել էր ու ուշագնաց վիճակում բռնաբարել… Ես բան չխոսացի, լալկվել էր մի տեսակ շոկից: Սա ծամոն հանեց, թե ուզո՞ւմ ես, ես էլ սուս փուս վերցրեցի: Հետո պիջակը գցեց ուսերիս ու մենք հասանք Աբովյանի անցումի վճարովի զուգարանը: Ընդեղ մտա, շշմած ու ոչ մի բան չհասկացող վերացած հայացքով փողը տվի, աշխատողին ասի ընկել, եմ, բայց նա երևի հասկացավ ամեն ինչ, որովհետև կռուժկա տվեց, ասեց գնա լվացվի: Լվացվեցի, յուբկաս հանեցի լվացի, բլուզկայիս կտրված կոճակը կարեցի, յուբկաս լավ ա բարակ էր, ֆենի տակ չորացրեցի ու հագա: էս Սուրիկը սպասում էր դուրսը: Չհասկացա, թե ինչի՞: Տարավ, ինձ նստացրեց տրոլեյբուսը ու ես գնացի: Չէի կարա գնամ տուն, գնայի ի՞նչ ասեի: Ասեի մամա, պապա ինձ բռնաբարել են, որովհետև ես էնքան հիմար եմ գտնվել, որ ամառվա ծանոթիս, ընկերուհուս դասընկերոջ հետ, որը դաժե սիրած ունի, և ես իրան ճանաչում եմ, գնացել եմ ինչ որ նկարչի էկզոտիկ արվեստանոց նայելու, որը դուրս ա էկել փուստ ու ինձ բռնաբարե՞լ են: Կասեին բոզ ես, պոռնիկ ես, ապուշ ես, չէին խղճա, չէին հասկանա, չէին ասի գնանք դրան սպանենք, ինձ կարող ա սպանեին ծնողներս: Ուզում էի լացեմ, չէր լացվում: Ինձ բռնաբարել էին, ինձ ճմռթել էին ու քամակ էին սրբել ինձանով, օգտագործել էին պոռնիկի նման, հըլը պոռնիկին իրա կամքով են օգտագործում ու փող են տալիս, իսկ ինձ բռնի էին օգտագործել, ու փող էլ չէին տվել, մի հատիկ ծամոն էին տվել… Ես ինձ կեղտի տոպրակ էի զգում, օգտագործած տակդիր, մեջը պրծած պրեզերվատիվ: Ես կեղտ էի տեղովս ինքս ինձ համար: Իջա Լիլիթի կանգառում, գնացի իրանց տուն, ու պատմեցի: Լիլիթը չհավատաց սկզբից, էնքան դաժան ու անհավանական թվաց դա իրան, բայց դե ես էի ասողը, ո՞նց չհավատար: Ինձ չայ տվեցին, ես լացեցի մի բոլ, հետո լողացա ու գլուխս ձեռներիս մեջ առած շվարած նստեցի: Էն մասին, որ կարելի ա դատի տալ, մտքովս էլ չանցավ, որովհետև Հայաստանում եթե քեզ բռնաբարում են` դու պիտի ամաչես, ոչ թե դա քեզ հետ անողը, դու կդառնաս բոզ սաղի աչքում, ոչ թե բռնաբարողդ հանցագործ: Կասեն, եթե ասեղը չուզի, թելը չի թելվի, դե ես ասեղ էի, ու գլխիս տված ասեղ էի, ու եսիմ ինչքան էին ինձ թելել: Նենց էին թելել չոր–չոր, որ ահավոր ցավեր ունեի, համ ներսս, համ փորիս մեջ: Դե ի՞նչ անեի, նստեցի Լիլիթենց տանը մինչև տասներկուսը, հետո զանգեցի, ասեցի մնում եմ ստեղ տնեցոնց: Հաճախ էի մնում Լիլիթենց տանը, նենց որ կասկածանքի առիթ չեղավ: Մենակ հաջորդ օրը պարզվեց, որ հերս ա տրանսպորտից տեսել ինձ էդ Սուրիկի հետ ամեն ինչից հետո, որ իրա պիջակը ուսերիս, լավ ա հըլը զուգարանից հետո, գնում էի որ նստեմ տրոլեյբուս: Հորս ասեցի, որ դա ես չեմ եղել, որ ես Լիլիթենց տանն եմ եղել ժամը իննից: Դե հիմա, կամաց–կամաց սկսեցի համակերպվել էն մտքի հետ, որ ինձ բռնաբարել են, ու դրա մեջ սարսափելի բան չկա: Բայց սիրտս ճաքում էր: Լիլիթը էդ Սուրիկի սիրածին ասել էր, Սուրիկն էլ ասել էր մթոմ ես սիրահարված եմ իրան, դրա համար տենց բաներ եմ մոգոնում: Ուրիշ, նորմալ քաղաքակիրթ երկիր լիներ, ես չէի վազի հասարակական զուգարան լվացվելու, որ մաքրեմ ուրիշի հանցագործության հետքերը իմ վրայից, այլ կգնայի դատական բժշկի մոտ անալիզ կտայի, ու հետո կնստցնեի Սուրիկին, որ բանտում իրա նմաններին ոնց որ անում են, իրան էլ պիտուխացնեն, որ հասկանա, թե ի՞նչ ա նշանակում ՉԵՄ ՈՒԶՈՒՄ: Դե հիմա ես Հայաստանում էի, ու միակ նպատակս էն էր, որ կարամ նորմալանամ էդ սաղ պատմությունից հետո: Մի երեք ամիս նենց էի ինձ ներշնչել, որ չնայած ամեն ամիս դաշտան էի տեսնում կանոնավոր, մեկ ա մտածում էի, թե էդ կեղտոտ սեքսը ինձ հղիացրել ա հրեշով, ու էն աստիճանի էի ներշնչել, որ փորս սկսել էր մեծանալ: Հետո կամաց–կամաց հանգստացա, ոչ մեկը չունեի, ոչ մեկին չէի սիրում, ատում էի տղամարդկանց հոտին, նույնիսկ նենց էի ինձ մեղավոր ու կեղտոտ զգում, որ ուզում էի դառնամ միանձնուհի, ափսոս չգտա վանքի տեղը: Ասին չկա Հայաստանում: Տասնութ տարեկան էի դառել էդ գարնանը ես:»
Ես ուժ գտա իմ մեջ շարունակել ապրել, ու ապրում եմ, 17 տարի լռելուց հետո ես խոսացի այդ մասին վեպի մեջ, հիմա էլ պատկերավոր արտահայտել եմ ֆոտոինստալացիայի միջոցով: Ես ուզում եմ դրա մասին խոսալու ամոթը վերանա մեր միջից, ոնց որ եթե խոսայինք փողոցում քեզ վրա ցեխաջուր շփած մեքենայի վատ արարքից, այ էդպես էլ խոսանք սրա մասին:
Բայց որո՞նք են բռնաբարությունների պատճառները:
Էլի գամ իմ սիրած թեմային «Կարմիր խնձորի» ինստիտուտին: Իմ կարծիքով, նախամուսնական սեռական ժուժկալությունը հանդիսանում է հայկական իրականության մեջ կատարվող բռնաբարությունների պատճառներից մեկը: Տղաները սեքս են ուզում ու չունեն, աղջիկներից շատերը չեն զբաղվում մինչ ամուսնանալը սեքսով իրենց սիրածների հետ, սրանք էլ անբավարավածությունից թռնում են սրա-նրա վրա: Նաև դրա անպատժելիությունը, ու հասարակության վերաբերմունքը բռնաբարվածներին, որը լավագույն դեպքում կարող է լինել խղճահարությունը նպաստում է դրան:
Բռնաբարություն եմ համարում նաև մեր ազգի մեջ միջնադարից մնացած զոռով «փախցնելու» սովորույթը, երբ աղջկան փախցնելուց հետո նրա վերադառնալը տուն սրբապղծության նման մի բան է: Ինքս ունեմ ծանոթներ, որոնց փախցրել են, իսկ երբ նրանք ուզել են հետ գան տուն, տնեցիք չեն ընդունել, յանի՝ «Էդ ա քու բախտը, հարմարվի»: Բայց չէ՞ որ դա նույնպես բռնություն է: Քանի -քանի կյանքեր են խորտակվել բռնաբարության հետևանքով, քանի կանացի ճակատագրեր են դարձել ողբերգական, քանիսի՞ն են այդ բռնացողներին նստացրել, քանի՞սն են լուռ ու մունջ ապրում գուցե էդպիսի մի բեռ մեջները պահած… Ո՞վ գիտի:
Պակաս չեն նաեւ ամուսնական բռնաբարությունները, այստեղ շատ դժվար է որսալ պահը, թե ե՞րբ, որ դեպքում է բռնաբարություն տեղի ունենում: Իմ կարծիքով ցանկացած դեպքում, երբ կինն ասում է՝ «ՈՉ»:
Իմ ցանկությունն է իհարկե, որ այդ բռնաբարությունները չլինեն, իսկ լինելուց էլ անպայման պատժվեն մեղավորները, որպեսզի մյուսները հասկանան, թե ինչ է նշանակում «Չեմ ուզում»: Բայց ավելի շատ, ես կուզեմ, որ էն պատմությունները, որոնք ես ներկայացրեցի, էդ թվում նաև սեփական կյանքից, ֆոտոինստալացիան, ինչ-որ կերպ օգնեն կանանց ու աղջիկներին, որոնք ենթարկվել են բռնության, հասկանան, որ իրենք մեղավոր չեն, ու որ բոլոր տղամարդիկ չեն բռնարար, որ կյանքը շարունակվում է, ու նրանք մենակ չեն:
Ես կոնկրետ իմ օրինակով ուզում եմ ցույց տալ, որ ամոթ չի բռնաբարված լինելը, ամոթ չի դրա մասին խոսալը, թող ամաչեն բռնաբարողներն ու էդ ամենը կոծկողները: Եթե յուրաքանչյուր կին պատրաստ լինի հրապարակել բռնաբարության փաստը, նշելով անուններ ու հասցեներ, պաշտոններ ու կոչումներ կոնկրետ մարդկանց, ապա տղամարդիկ էլ կվախենան գործ ունենալ էդ համարձակ կանանց հետ, նրանք կիմանան, որ չեն կոծկելու, որովհետև մեղքն են կոծկում, իսկ բռնաբարության մասին ահազանգում են, աղաղակում են ու պատիժ պահանջում:
Ոչ ոք մեղավոր չի, ոչ մի կին, ոչ մի պարագայում, երբ նրան բռնաբարում են: Սա պետք է հիշեն կանայք: Մի վախեցեք, հանեք էդ կեղծ ամոթի շպարը, խոսացեք, պատմեք, կիսվեք: Աղջիկներ, մի ամաչեք հայտնել զանազան սեռական ոտնձգությունների մասին ձեր հարազատներին ու համապատասխան հսկող կառույցներին,. Լինի դա աշխատավայրում, թե դպրոցում կամ բուհում: Կան հանցագործություններ, որոնց մասին լռելը հանցագործություն է ոչ պակաս, քան ինքը հանցանքը:
Լուսինե Վայաչյան
Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը` ժամը 03.10-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Մելիքի Հակոբյանի կողմից արձակված կրակոցների հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Խաչատուր Կորյունի Խաչատրյանը, այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ քննչական վարչության` հասարակության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը:
Նրա տեղեկացմամբ, ստացած մարմնական վնասվածքներից շարքային Խաչատուր Կորյունի Խաչատրյանը ժամը 05.00-ի սահմաններում զինհոսպիտալում մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ Պն քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ-ի 365 հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) հարուցվել է քրգործ, կատարվում է նախաքննություն:
ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ինչպես գիտեք սեպտեմբերի 12-ին ԱԺ-ում վիճակագրության մասին օրենքի նախագիծը քննարկելիս տեղի ունեցավ «երկխոսություն» ԱՎԾ պետ Ս.Մնացականյանի և իմ միջև։ Բերելով մի քանի փաստեր փորձեցի ցույց տալ, որ Հայաստանի տնտեսության վերաբերյալ միջազգային վիճակագրությունն ահռելի տարբերություններ է տալիս հայրենի ԱՎԾ տվյալների հետ։ Դրանք փաստում են 2008-2012թթ ՀՀ տնտեսական անկման մասին, մինչդեռ Ս.Մնացականյանի ղեկավարած ծառայությունը հակառակն է ասում։ Վերջում նշեցի, որ ի դեմս ՀՀ ԱՎԾ-ի մենք ունենք ոչ թե ինֆորմացիայի, այլ դեզինֆորմացիայի ծառայություն։ Փաստ՞եր եք ուզում, ահա խնդրեմ։
Ս.Մնացականյանը անմիջապես պայուսակից հանեց իր հսկայական թղթապանակները և հանդես եկավ պատասխանով։ «Սիրված» նախարարներից մեկը նախօրոք էր նախապատրաստվել։ Հաճախ նույնիսկ «պատասխանում» էր այնպիսի հարցերի, որոնք համենայն դեպս այդ օրը ես չէի բարձրացրել։ Համարձակ էր խոսում։ Ինձ թվում էր, թե նրա համար խնդրի էությունը կապ չունի։ Կարևորը պատասխանում էր։
Սեպետեմբերի 13-ին, մյուս օրը, ստացա բարձրացրած հարցերի վերաբերյալ ՀՀ-ում ՀԲ-ի մշտական ներկայացուցիժ Ժ.Մ.Հափիի պատասխանը։ Ս.Մնացականյանին չէի անդրադառնա։ Բայց ՀԲ-ի ներկայացուցի պատասխանը ստանալուց հետո, կարծում եմ, պատասխանն անհրաժեշտություն է։ Հասարակությունը պետք է իմանա այդ պատմության վերջը։
Եվ այսպես, ԱԺ-ում ես այդ օրը բարձրացրեցի 2 հիմնական հարց։ Առաջին։ 2000-2012թթ ՀՀ ԱՎԾ ցույց է տվել տնտեսության լուրջ աճ։ Բացառությամբ 2009-2010թթ, մնացած տարիների ՀՀ-ում արձանագրվել է բարձր աճ (տարեկան 10, 12, 13.7% և այլն) այնպես, որ ՀԲ տվյալներով 2012-ին ՀՀ ՀՆԱ-ն կազմել է 1990-ի 162%-ը։ Վրաստանում այդ ցուցանիշը 78% է, իսկ ՌԴ-ում՝ 108%։ Հիմա, եթե մենք այսքան արագ ենք աճում, հարցնում եմ ես, ապա ի՞նչու ենք ետ ընկնում ինչպես Վրաստանից, այնպես էլ Ռուսաստանից։ Ի վերջո, 1990-ին, երբ դեռևս մի երկրի կազմի մեջ էինք, բնակչության մեկ շնչի հաշվով ազգային եկամուտը (ԱԵ) ՌԴ-ում եղել է 4351ռ, Հայաստանում 2945ռ և Վրաստանում 2749ռ։ Եթե մենք 1.5 անգամ արագ ենք զարգացել, քան Ռուսաստանը (1.62։1.08=1.5), ապա մեր ապրելակերպով պետք հավասարված լինեինք Ռուսաստանին ու դեռ մի բան էլ ավելին։ Վրաստանի մասին խոսք լինել չէր կարող։ Մենք շուրջ 2.5 անգամ Վրաստանից լավ պիտի լինեինք։ Բայց արի ու տես, որ իրականում 2012թ բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ՌԴ-ն 14037 դոլար է, Վրաստանը 3508, իսկ Հայաստանը՝ 3338 դոլար։ Ի դեպ, այս հարցը մի քանի անգամ բարձրացրել է նաև ակադեմիկոս Աղանբեկյանը։ ՀԲ-ն նկատի ունենալով նշված հակասությունը, ասել եմ ես, 2012-ից վերահաշվարկ է կատարել ետ՝ մինչև 1990թ և հայտարարել, որ ՀՀ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն եղել է 637$, Վրաստանինը՝ 1611 և Ռուսատանիը՝ 3485։ Պարզվում է, որ 1990-ին մենք ՌԴ-ից ետ էինք 5.5, Վրաստանից՝ 2.5 անգամ։ Անհավանական է։
Հիմա Ս.Մնացականյանի պատասխանը։ Ի՞նչու եք համեմատում։ Մի՞թե չգիտեք, որ 1990-ին ՀՆԱ չի եղել։ Այն հաշվել են միայն 1993-ին և այն էլ միջազգային կառույցների կողմից։ Այստեղ տնտեսությունը մի քաղքականացրեք, դեմագոգիայով մի զբաղվեք, թողեք մեր գործն անենք։ Բա սա պատասխա՞ն է։ Իրականում ես լրջագույն հարցադրում եմ արել։ Այո 1990-ին ՀՆԱ չկար։ Ի դեպ ես դա նշել եմ։ Բայց ԱԵ-ն ու ՀՆԱ-ն միևնույն կարգի ցուցանիշներ են։ Նախ, դրանց միջև եղած տարբերությունը մի քանի տոկոս է և, երկրորդ, ի՞նչ տարբերություն, որ 1990-ին հաշվել ենք ԱԵ-ով, չէ՞ որ համեմատելի պետությունները ևս (Վրաստանը և Ռուսաստանը) հաշվված են ԱԵ-ով։ Եղբայր, այդ 2 ցուցանիշները մեծ տարբերություն են տալիս, բեր ապացուցի և հետո խոսիր։ Ի դեպ, երբ այս դիտողությունները բարձրացրել էի 5 ամիս առաջ և ուղարկել համապատասխան գերատեսչություններ, ՀՀ Նախագահին և ՀԲ, ապա կառավարությունից ստացա մի գրություն, Դ.Սարգսյանի, Ս.Մնացականյանի, Վ.Գաբրիելյանի և Ս.Կարապետյանի մասնակցությամբ, որտեղ նույն բացատրությունն էր, ինչ-որ ԱՎԾ պետը տվեց ԱԺ-ում։ Իսկ հիմա նայենք այս նույն հարցի վերաբերյալ ՀԲ պատասխանը։ Այստեղ 5 պատճառ են նշում նման վիճակագրական աղճատումների համար։ Ասվում է, որ ԱԵ-ի ցուցանիշից ՀՆԱ-ին անցնելը արվել է «Գոսկոմստատի և ազգային վիճակագրական ծառայությունների հետ համագործակցության արդյունքում» և, ամենակարևորը, այո այդ անցման ընթացքում ՀՀ «1990-ի ՀՆԱ ցուցանիշը կարող է թերագնահատված լինել»։ Հիմա սրանից հետո ո՞վ է դեմագոգիայով զբաղվում։ Իհարկւե ԱՎԾ պետը։ Ես վիճակագիր չեմ (տնտեսագիտությունը շուրջ 400 մասնագիտություն ունի), բայց ակնհայտ է, որ այդ օրը ԱԺ-ում ես տնտեսությամբ էի զբաղված, իսկ ԱՎԾ պետը դեմագոգիայով ու պոլիտիկանությամբ։
Իմ կողմից բարձրացված մյուս հարցը հետևյալն էր. այս կառավարության գործունեության 5 տարիներին ՀՀ-ում բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն 2008թ 3917 դոլարից 2012թ հասել է 3338 դոլարի (ՀԲ տվյալներով)։ Ու՞ր է ձեր աճը։ Ի՞նչ իրավունք ունի նման 17.3% անկում ցույց տված կառավարությունը շարունակել պաշտոնավարել։ Այստեղ էլ ԱՎԾ պետ Ս.Մնացականյանը իրական փաստարկված բացատրություններ տալու փոխարեն խորհուրդ տվեց քաղաքականությունը տարբերել տնտեսությունից։ Ատամների արանքից իմիջիայլոց թռցրեց դրամ-դոլար փմոխարժեքի խնդիրը։ Պ-ն վիճակագիրն իրականում ինքն է պոլիտիկայով զբաղվում։ Բան ունես, ասա։ Կու՞րսն է պատճառը։ Ուրեմն հստակ ասա։ Հիմա նայենք կուրսին։ 2008-ի դեկտեմբերի 31՝ 306.7 և 2012-ի դեկտեմբերի 31՝ 403.6։ Փոփոխությունը 31.3% է։ Այսպիսով, առաջին հայացքից թվում է, թե առնվազն 14% բնակչության 1 շնչի հաշվով ՀՆԱ-ն աճել է։ Բայց, այդ տարիներին միգրանտների գումարային թիվը եղել է 324 հազ մարդ (առկա բնակչության թվի 13%-ը) և դոլարային գնաճը ԱՄՆ-ում կազմել է 6.7%, իսկ Հայաստանում (մեր հաշվարկներով)՝ 12% (դրամական գնաճը՝ 23.5%)։ Այսինքն, 17.3 + 6.7 + 13 = 37։ Իսկ ապա 37-31.3= 5.7%։ Այսինքն, միևնույնն է անկում է։
ԱՎԾ պետը մի քանի հարցեր էլ բարձրացրեց, որոնք ես ԱԺ-ում այդ օրը չէի բարձրացրել, բայց տեղյակ էի պահել ՀՀ Նախագահին։ Դա, մասնավորապես, գյուղատնտեսության արտադրանքի վիճակագրությունն է։ Օրինակ, ես անհնարին եմ համարում 646 հազ տոննա կարտոֆիլի արտադրությունը։ Մեկ շնչին՝ 225 կգ։
Դա անհնարին է ուտել։ ԱՎԾ պետը, սակայն, ասում է. մի շփոթիր արտադրությունն ու սպառումը (սպառումը 1 շնչին 43 կգ է)։ Ի՞նչ ես ուզում ասել։ 646 հազ տոննայից 149 հազ. ուտում ենք և 497 հազ տոննան արտահանու՞մ։ Ասա էլի հասկանանք։ Բա ու՞ր է արտահանման մեջ այդ 497 հազ տոննան։ Թե գյուղացիները կարտոֆիլն արտադրում են ու ջուրը գցում։ Կամ երբ ասում եմ 813 հազ տոննա բանջարեղեն արտադրելն անհնարին ու անիմաստ (այդքան ուտող բերան չունենք), ի՞նչու ես պատասխանում, թե իբր արի ճիշտ համեմատենք, համայնավարների ժամանակ էլ են մեծ թվեր եղել։ Սա ի՞նչ բացատրություն է։ Դու քո տեղը խոսիր։ 813 հազ տոննա նշանակում է, որ օրը միջին հաշվով յուրաքանչյուրս 1 կգ բանջար է ուտում (մոտ այդքան էլ կարտոֆիլ)։ Հա մեկ էլ ԱՎԾ պետը հաթաթա էր տալիս. բա չեք ասի Բագրատյան 2012-ի հաշվով ասել է իրական եկամուտների 0.1% աճ։ Իրականում այն ավելին է։ Այո ասել եմ։ Ու ես ճիշտ եմ։ 2013-ի ապրիլի 12-ի ժամը 16:15 դրությամբ ԱՎԾ կայքէջում գրված էր՝ աշխատավարձի աճ 3.2%, գնաճ՝ 3.1%։ Ե՞ս եմ մեղավոր, որ րոպեն մեկ թիվը փոխում եք ու հինն էլ չեք պահպանում։
Այսպիսով, ՀՀ ԱՎԾ պետը ամբոխավար, իր մասնագիտական խիղճը կորցրած մեկն է։ Այն տպավորությունն ունեմ, որ ՀՀ ԱՎԾ-ն դարձել այս իշխանությունների հենարանը, զինված ուժերը։ Բանակի հացն էլ եք կտրել։ Եթե այդպես դրան մի հատ գեներալ-գնդապետի կոչում տվեք հանգստանա»:
ԼՂՀ պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը՝ ժամը 03.10-ի սահմաններում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 1994թ. ծնված Խաչատուր Կորյունի Խաչատրյանը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Խաչատուր Խաչատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
Իր հողերուն ամրօրէն կառչած, վսեմ ՀԱՅՈՒ ՏԻՊԱՐ ՄԸ ու ԼՈՒՍԱՊՍԱԿ ՆԱՀԱՏԱԿ մը՝ ՀՐԱՆԴ ՏԻՆՔ, որուն ծննդեան տարեդարձն է այսօր, ինչպէս կը կարդամ այս էջերէն….Հայ որ բարձրաձայնեց իր ՀԱՅՈՒ ինքնութիւնը Իսթանպուլի հայամերժ ու հայատեաց շրջանակներուն մէջ անգամ, բարձրաձայնեց՝ Հայոց վրայ գործադրուած ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ մասին՝ արիակորով քաջութեամբ եւ յայտարարեց Թուրքիոյ Խորհրդարանի ամպիոնէն. «Դո՛ւք ժողովուրդը իր արմատներէն կտրեցիք, իր բազմահազարամեայ հողէն ու մշակոյթէն կտրեցիք….նոյնիսկ եթէ ոսկեայ օդանաւներով տեղահանած ըլլայիք զայն, ԱՍԻԿԱ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ Է…»: ՅԱՐԳԱ՛ՆՔ ԵՒ ԽՈՆԱՐՀՈ՛ՒՄ ԻՐ ԼՈՅՍ ՅԻՇԱՏԱԿԻՆ:
Սփյուռքահայ Երան Կույումջյանի ֆեյսբուքյան էջից
Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Առաջարկում եմ ստեղծել «Քաղաքական աղբանոցի կամ քաղաքական դիակների հայկական հանրագիտարան» և մտածել այնտեղ գրանցելու կարգն ու մեխանիզմները: Հաշվի առնելով նմանների մեծաքանակությունը և հնարավոր թեկնածուների առատությունը, կարելի այն անվանել նաև Մեծ հանրագիտարան…
Ինձ թվում է շատ թեկնածուներ կան, որոնց կարելի է արագացված արարողակարգով գրանցել այդ Հանրագիտարանում, որովհետև նրանք արդեն վաղուց իրենց պատվավոր տեղն ունեն այդ քաղաքական աղբանոցում…
Մտածեք, խորհեք, ծանրութեթեև արեք, առաջարկեք…
«Ռեանիմացիոն» բաժանմունքում վերականգնվելու համար թպրտացողներն էլ թող մտածեն: Օգուտ չունի, ավելի լավ է գոնե արագ զբաղեցնեք հանրագիտարանի պատվավոր տեղերից մեկը…
Հա՛, եթե իհարկե լավ ռեանիմատոլոգ չունեք՝ մեծ հնարավորություններով…
Բարի գրանցում…»:
Արտասահմանում, մասնավորապես՝ Եվրոպայում մարդիկ մեզ հաճախ հարցնում են՝ ո՞ր երկրից եք դուք: Շատերը կան, որոնց «Արմենիա» բառը ոչինչ չի ասում: Մի մասն էլ, հավանաբար, ինչ-որ բան հիշելով, ասում են՝ «А, Russia!»: Արժե՞ բացատրել, որ մենք հանրապետություն ենք, որը ժամանակին Խորհրդային Միության կազմում էր, իսկ հիմա իրավաբանորեն անկախ երկիր է: Թե՞… այլևս չարժե: Մանավանդ որ՝ շարքային եվրոպացուն այդ պատմությունն առանձնապես չի հուզում:
Սովորական մարդուն պետք է մի երևույթ, մի անուն, մի ապրանք, որը տվյալ երկրի միջազգային «բրենդն» է, որով նա այդ երկիրը կճանաչի: Դա այնքան էլ հեշտ գործ չէ: Ես, օրինակ, կդժվարանամ հիշել այդպիսի մի բրենդային երևույթ, ենթադրենք, Սլովենիայի կամ Խորվաթիայի վերաբերյալ: Ինձ համար նրանք աոաջին հերթին «նախկին Հարավսլավիա» են, ինչը, իհարկե, լավագույնս չի բնութագրում այդ հրաշալի երկրները:
Դուք կասեք՝ համեմատեցիր մեր հինավուրց ազգը այլ՝ ոչ հինավուրց ազգերի հետ: Որտե՞ղ էին խորվաթները, երբ մենք թատրոն ունեինք: Բայց դա մեր անհիմն ինքնասփոփանքն է՝ մեր հինավուրց լինելը մենք, կոպիտ ասած, ոչ մեկի վրա չենք կարողանում ծախել:
Մինչդեռ միայն Խորվաթիայի Դուբրովնիկ միջնադարյան քաղաքը տարեկան այցելում է մոտ մեկ միլիոն զբոսաշրջիկ՝ նման թվի մասին մենք այսօր չենք էլ կարող երազել:
Երբ մի ֆրանսուհի ինձ հարցրեց, թե որտեղից եմ ես, փորձեցի մոտենալ այլ կողմից, խոսեցի Շառլ Ազնավուրի մասին: Զրուցակիցս անմիջապես արձագանքեց. նա, իհարկե, գիտեր Ազնավուրին և գիտեր, որ նա հայ է, բայց չգիտեր, թե որտեղ է գտնվում Հայաստանը: Իսկ, օրինակ, ճապոնացուն (կրթված, զարգացած) Շարլ Ազնավուրի անունը ոչինչ չէր ասում:
Խմբագրականն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Կոմեդիան ավարտվեց սեպտեմբերի 3-ին: Դիմակազերծումը՝ նույնպես: «Արևմտամետների» և «ռուսամետների» միջև այս բեմականացված պայքարում կար ճշմարտության միայն մեկ հատիկ: Հայ վերլուծաբանները՝ բոլորն անխտիր՝ և՛ «արևմտամետները», և՛ «ռուսամետները» , համակարծիք էին, որ մենք ամեն գնով պետք է խուսափենք Հայաստանն ու Արցախը Արևմուտքի և Ռուսաստանի միջև կռվախնձորի վերածելու պատուհասից: Այս մոտեցումը ընդհանրական էր և ապացուցում էր, որ մեր «արևմտամետները» և «ռուսամետները» իրականում հայամետ են: Ի տարբերություն իշխող վարչախմբի, որը ոչ արևտմամետ է, ոչ ռուսամետ, այլ միմիայն իշխանամետ և իշխանատենչ: Իշխանությանն ամեն գնով տիրապետելու մոլուցքը ստիպեց վարչախմբին սեփական ազգին նայել բոլոր սրբությունները դրժող անասնագողի աչքերով, որը գողության հետքերը կորցնելու համար պատրաստ է հոտը վաճառել ցանկացած մեկին»:
ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով սահմանվել էր տարեց և հաշմանդամ քաղաքացիների խնամքի տրամադրման կարգը:
Փոփոխությունների նպատակը խնամքի կարիք ունեցող անձանց շրջանակի հստակեցումն է և ընդհանուր տիպի և հատուկ տիպի տուն-ինտերնատ ընդունվող քաղաքացիների տարանջատումը: Որոշման մեջ, որպես սոցիալական վերականգնման միջոց, ավելացվել է «աշխատանքային թերապիայի» դրույթը: Ակնկալվում է, որ այս ամենը կնպաստի սոցիալական պաշտպանության հաստատություններում տարեց և հաշմանդամ քաղաքացիներին տրամադրվող սոցիալական սպասարկման ծառայությունների որակի բարձրացմանը:
Նիստում սահմանվել են հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների խնամքի և սպասարկման նվազագույն չափորոշիչները, որոնք հնարավորություն կտան պաշտպանել գիշերօթիկ կամ երկարօրյա պայմաններում կրթություն ու դաստիարակություն ստացող երեխաների իրավունքները:
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը սահմանել է հատուցման դեպքի ի հայտ գալու պարագայում պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների` ճշգրտված տարեկան գնաճով, վերադարձելիության ամբողջական գործընթացը և տեղեկությունների փոխանակումը:
Մեր երկրի և աշխարհի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ մենբ սովորաբար քաղաբականությունը, ինչպես նաև կյանքն ընդհանրապես, պատկերացնում ենք որպես՝ խաղ՝ զրոյական գումարելիով [zero-sum game]:
Ինչպես սպորտում. մի թիմը մյուսին հաղթել է 3:0, մյուսը, բնականաբար, ոդարտվել է 0:3՝ դրանք իրար գումարելով ստանում ենբ բացարձակ զրո: Կարող եմ բերել այլ օրինակներ, որոնք, որպես կանոն, իրական կյանքում շեն հանդիպում և չեն հանդիպելու: Ենթադրենք, ամուսինները բաժանվում են. մեկը ստանում է երեխաներին, տունը, մեքենան և բոլոր խնայողությունները, մյուսը հայտնվում է փողոցում՝ բոմժի կարգավիճակով: Կամ՝ մենք հաղթում ենք Ադրբեջանին, գրավում ենք Բաքուն, որտեղ Ալիևը ստորագրում է կապիտուլյացիայի ակտը, ըստ որի՝ Ղարաբաղը դառնում է Հայաստանի մասը: Կամ՝ հակաոակը Երևանում: Մեկ այլ օրինակ, ընդդիմությունը գալիս է իշխանության, որի ներկայացուցիչներին կախում է բոլոր հնարավոր ծառերին: Հակառակը՝ բոլոր ընդդիմադիրները հայտնվում են բանտում, և իշխանությունն իր համար քեֆ է անում: Վերջին օրինակը, կառավարությունը որոշում է ընդունում կենսաթոշակ չբաժանել և ամբողջ բյուջեն ծախսել արտադրության վրա: Հակառակը՝ ամբողջ բյուջեն ծախսում է կենսաթոշակների վրա: Բոլոր այդ խաղերում ի հայտ են գալիս 100 տոկոսանոց հաղթողներ և 100 տոկոսանոց պարտվողներ: Բայց նման խաղ հնարավոր է միայն սպորտում: Հասարակական կյանքում՝ սկսած կենցաղային, վերջացրած միջազգային հարաբերություններով, դա բացառված է: Եթե նույնիսկ որևէ մեկին թվում է, թե նա «չոր հաշվով» հաղթել է իր ախոյանին, ապա դա զուտ ժամանակավոր, տվյալ պահին արձանագրված երևույթ է: Ինչպես մոտավորապես 24 դար առաջ ասել է մի տաղանդավոր զորավար՝ ևս մի այսպիսի հաղթանակ, և մենք կմնանք առանց զորքի: Ամբողջ հարցն այն է, որ ի տարբերություն սպորտային խաղի, որտեղ մրցավարի սուլոցն ազդարարում է խաղի ավարտը, մնացած բոլոր «խաղերում» կյանքը շարունակվում է, հետևանքները բազմազան են, և «վերջնահաշվարկը» կարելի է կատարել միայն տվյալ պահի, ոչ թե հավերժության կամ նույնիսկ՝ մոտակա պատմական հեռանկարի համար:
Խմբագրականն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.