23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...Ես հայտնագործություն եմ կատարել` ինձ մրցանակ է հասնում։ Չեմ ասում, թե միանգամից` Նոբելյան, բայց այս հնարավորությունը ևս պետք չէ բացառել։
Հայտնագործությունս վերաբերում է սև խոռոչներին, ավելի ճիշտ` ես առաջ եմ քաշել սև խոռոչների առաջացման մի նոր մեխանիզմ, կառուցել եմ համապատասխան տեսություն, փորձարարորեն հայտնաբերել եմ բնության մեջ դրանց գոյության բոլոր ապացույցներն ու ցույց եմ տվել սև խոռոչի կոնկրետ օրինակ, հետազոտել եմ վերջինիս ֆիզիկական բնութագրերը և ժամանակային դինամիկան։
…Սկսեմ մի քիչ հեռվից, որպեսզի շարադրանքս հիմնավոր լինի և կուռ կերպով ձևակերպված, ինչպես ես դա անում եմ միշտ։ …Ուրեմն այսպես։ Օրերս աչքովս ընկավ Մանե Հակոբյանի մի հետաքրքիր հոդված-հարցազրույց` Երևանում կայացած մի գիտաժողովի մասին, որի թեման սև խոռոչների ֆիզիկան էր։ Կարդացի, լավ էլ հոդված էր, բայց վերջում տեսնեմ ինչ–որ մարդիկ՝ ոնց որ թե մի «թայֆից» (կներեք, ժողովուրդ ջան, էս բառի համար. շատ մտածեցի, բայց դրա գրական տարբերակը չգտա, ի դեպ, թե գիտեք՝ ասեք), կարծիքներ են գրել ու քարկոծել էն ֆիզիկոսներին, որոնք զբաղված են էդ թեմայով։
Էդ մարդկանց ասելիքն էն է, որ ոչ մի սև խոռոչ էլ չկա։
Օրինակ, մի մեկնաբանող, ներկայանալով Գիտնական անվամբ, գրել է՝ «Սև խոռոչը դեռ չի հայտնաբերված, քվանտային տեսությունը հանդիսանում է ֆորմալ-մաթեմատիկական կառույց միայն, որի ֆիզիկական իմաստը այդպես էլ մնում է չբացահայտված»։ Է հա, դե մարդիկ ասացին, որ դեռ լիովին բացահայտված չէ, աշխատում են այդ ուղղությամբ։
Իսկ մի ուրիշն էլ՝ Վեհարի Արաքելյանը, գրել է. «Բնական է, շատերը չգիտեն, որ այսօրվա գիտությունը ուղղորդվում է մի բուռ մեծահարուստների ոհմակի կողմից, որոնց եկամուտները շարունակում են ուռճանալ համատարած տգիտության պայմաններում»: Հիմա տգիտությունը ո՞րն է. ընդունե՞լը, թե՞ չընդունելը։
Ճշմարտության քուրմը ավելի սրամիտ դուրս եկավ, նա էլ, թե՝ «Մանեն ամեն դեպքում մեղավոր է. ես կասեի հա վհուկ է: Վառել է պետք Մանե Հակոբյանին՝ սենց բան տպելու համար: Կեցցե՛ Հայոց Միջնադարը»։
Մեկնաբանությունները` մեկնաբանություններ, բայց թեման իսկականից հետաքրքիր է՝ Սև խոռոչներ։ Ի՞նչ բան է դա։ Ընկա մտքերի գիրկը։ Նորից ու նորից կարդացի հոդվածը ու փորձեցի ի մի բերել ձեռք բերած հիմնարար գիտելիքներս սև խոռոչների տեսության բնագավառում և համադրել այդ ամենն իմ տեսածի, իմացածի, հասկացածի ու առողջ բանականության հետ։ Հարցն, այո, մտատանջող է` արդյոք կա՞ն այդ սև խոռոչները բնության մեջ, թե՞ չկան։ Հարցը կարևոր է, քանի որ սև խոռոչների հնարավոր քվանտային հատկությունների ուսումնասիրությունը կարող է օժանդակել ամբողջական գրավիտացիայի քվանտային տեսության կառուցմանը, ինչը շատ էական առաջընթաց կհանդիսանա տեսական ֆիզիկայի և, ընդհանրապես, բնության մասին մեր հիմնարար պատկերացումների տեսակետից։
Մտածում եմ ու մտածում։ Ուրեմն, հոդվածում գրված է, որ տեսականորեն, սև խոռոչներ կարող են առաջանալ տարբեր սցենարներով, մասնավորապես` զանգվածեղ տիեզերական մարմինների (աստղեր, գալակտիկաների միջուկներ և այլն) սեղմման արդյունքում կամ մեծ էներգիաներով միջուկային ռեակցիաների արդյունքում։ Ուրեմն, հնարավոր են տարբեր սցենարներ։ Հետաքրքիր է՝ էլ ի՞նչ մեխանիզմներ են հնարավոր, ի՞նչ տարբերակներ կան…
Եվ ահա այստեղ, ո՛վ հաջողություն, ո՛վ տիեզերական ձիրք ու ո՛վ ի վերուստ ինձ բաժին ընկած օժտվածություն, ինձ այցելեց ֆորտունան։ Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին այցելել էր իմ նախորդներին` Արիստոտելին, Գալիլեյին, Նյուտոնին, Էյնշտեյնին։ Այցելեց, և ես կատարեցի դարի մեծագույն հայտագործություններիից մեկը։ Ես հայտնաբերեցի՛ սև խոռոչների առաջացման ևս մեկ ճանապարհ ու՝ գլխավորը, որը իմ տեսությունը շատ ընդհանրական է ու կարող է հիմք հանդիսանալ շատ այլ տեսությունների համար։ Այո՛, ես հայտնաբերեցի։ Դա սև խոռոչների առաջացման կոռուպցիոն ճանապարհն է։ Ընկերներ, ինչո՞ւ եք սև խոռոչներ փնտրում տիեզերքում՝ լարելով, ավելի ու ավելի հզորացնելով աստղադիտակները, կամ ինչո՞ւ դրանք փնտրել երկրի միջուկում կամ ինչ-որ միջուկային ռեակցիաներում. ընկերնե՛ր, սև խոռոչներն այստեղ են՝ ուղիղ մեր քթների տակ, միայն թե մենք անո՛ւնը ճիշտ չենք ասում. մենք դրան անվանում ենք` ՀՀ պետբյուջե!
Պետք է շտապ դիմել լեզվի տեսչություն, որպեսզի սև խոռոչ և ՀՀպետական բյուջե անվանումներն այսուհետ դիտվեն՝ որպես հոմանիշներ։
Հիմա բացատրեմ՝ մեջբերելով հոդվածից միտք՝ «Սև խոռոչը հանդիսանում է Էյնշտեյնի Հարաբերականության ընդհանուր տեսության տարօրինակ լուծում, այսինքն՝ այնպիսի լուծում, ըստ որի՝ գոյություն ունի, այսպես կոչված, իրադարձությունների հորիզոն՝ այնպիսի մի սահման, որից այն կողմ գտնվող որևէ մարմին չի կարող դուրս գալ այդ տիրույթից»։
Տեսնո՞ւմ եք։ Որեմն՝ մեր պետական բյուջեն հե՛նց վերոնշյալ իրադարձությունների հորիզոնն է, որտեղ մտնող գումարն այլևս դուրս չի գալիս։ Համենայն դեպս, գիտնականները չեն հայտնաբերել արտահոսք։ Նվազագույնը, դատելով գիտության բյուջեի` անհետացման եզրին գտնվող չափից, հաստատ ոչինչ դուրս չի գալիս։ Առավել ևս, որ նույն պատկերն է մնացյալ բոլոր բնագավառներում, բայց դե հիմնական չափանիշը բյուջեի` գիտությանն ուղղված մասն է, քանի որ հենց գիտությունն է մեր գերակա ոլորտը։
«Այսինքն՝ այնտեղ գործում է գրավիտացիայի այնպիսի հզոր դաշտ, որ անգամ լույսի մասնիկները չեն կարող հեռանալ»։
Էդ գրավիտացիայի հզոր դաշտը մեր առաջնորդ–էլիտա–օլիգարխիայի անսպառ ախորժակն է, տիրույթն էլ, որից ոչինչ չի կարող դուրս գալ, անգամ՝ լույսի մասնիկը, նրանց անկուշտ «ստամոքս–գրպանը», որի մեջ ընկածն այլևս չի հասնում ո՛չ երկրի տնտեսությանը, ո՛չ ժողովրդին։
Հարցն էլ այն է, որ «առայժմ այդպիսի օբյեկտների գոյության վերջնական ապացույցներ չկան, քանի որ ուղիղ տեսանելի չեն, նրանց գոյության մասին կարելի է դատել միայն կողմնակի ճանապարհով. օրինակ՝ ելնելով այն ազդեցությունից, որ այդ օբյեկտները գործում են իրենց շրջապատող տիեզերական այլ օբյեկտների վրա»։
Հիմա, նույնաբար՝ մեզ համար էլ տեսանելի չէ սև խոռոչը, բայց, ելնելով բյուջե մտնող գումարի, այսինքն` մեր քաղաքացիների կատարած աշխատանքի, անվերադարձ անհայտանալուց, գալիս ենք եզրակացության, որ այնտեղ կան ինչ–որ խժռող մարմիններ։ Հավանականությունն էլ այն է, որ դրանք գործում են վերոնշյալ պաշտոնյաների անձնական գրպանների տեսքով։ Հիմա պա՞րզ է։
Դե, ոնց որ ասում են՝ հայի բախտ։ Հենց մե՞ր երկրին պիտի ռաստ գար էդ սև խոռոչը, ու հենց մե՞ր բյուջեին։ Բայց ի՞նչ կարող ենք անել. ունենք այն, ինչ ունենք, հետևաբար մտածել է պետք…
Եվ ես մտածել եմ ելք, եզրահանգում, որին մինչ օրս չի հանգել ոչ մի գիտական միտք՝ պիտի անզիջում պայքար մղել սև խոռոչների դեմ, պիտի ջարդուփշուր անել դրանք, որպեսզի բյուջե մտնող գումարի ու այնտեղից դուրս եկողի միջև ոչ մի լումայի տարբերություն չլինի։
Առավել ևս՝ եթե մի տեղից լույսն անգամ չի կարողանում դուրս գալ, պիտի վերջը տալ դրա, թե չէ՝ երկրին կտիրի կղերականության և ղեկավարության կողմից տարածվող արհեստածին խավարը, որի նշաններն, ի դեպ, արդեն երևում են։ Եղիցի՛ լույս։
Տեսա՞ք ինչ կատարվեց. տարիներ շարունակ ֆիզիկոսները գլուխ են ջարդում սև խոռոչների խնդրի վրա, բայց վերջնական հայտնագործության հեղինակը դուրս եկա ես՝ բանասեր Արամ Պապայանս։
Արամ Պապայան
Բաց նամակով ՀՀ գլխավոր դատախազին է դիմել քաղաքացի Անահիտ Եգանյանը, որն արդեն 5 տարի է ապարդյուն արդարություն է փնտրում:
«Ասում են՝ մարդիկ տուժում են իրենց խելքից: Ընդունում եմ, բայց ես ապրում եմ պետության մեջ, որտեղ բոլորը չէ, որ կարող են խելացի ու հաշվենկատ լինել: Ուրեմն ի՞նչ, ես պետք է մնամ փողոցում, եթե խարդախների մի խումբ չարաշահել է իմ վստահությունը և տիրացել բնակարանիս:
Հարգելի դատախազ ՝որպես արդարադատության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի ղեկավար, հուսով եմ որ դուք կվերականգնեք արդարությունը և թույլ չեք տա ոտնահարելու իմ իրավունքները՝ հանցագործներին չպատժելով, միայն այն բանի համար, որ խարդախները համակարգի աշխատողներ են կամ ընդամենը համակարգի շուրջը համախմբված ճարպիկներ:
Նախապատմությունը հետևյալն է. 2009 թվականին նախկին ընկերս՝ Արման Կոլյայի Համբարձումյանը, որն աշխատում է ոստիկանության 6-րդ վարչությունում, չարաշահելով իմ վստահությունը, իր ընկերների հետ խմբակային խարդախությամբ ինձանից խլել են իմ բնակարանը (ք. Երևան, Դեմիրճյան 29 շ., 9բն): Արմանն ինձ ստիպել է բնակարանս գրավ դնել և վարկ վերցնել,ասելով, որ դրա մի մասով կմարի իր պարտքը, իսկ մյուս մասը կվերանորոգենք բնակարանը և կհանձնենք վարձակալության:
Արմանը բերել է իր ընկերներին, որից Արտակ Գալստյանից վերցրել է 40.000 ԱՄՆ դոլար, իբրև իր մյուս ընկերոջ՝ Արման Վարտիկյանի հետ պետք է կանխավճար մուծի որևէ բանկում, որպեսզի դասավորի հիփոթեքային վարկ՝ իր մյուս ընկերոջ՝ Արտաշի անունով:
Երբ ես հասկացա, որ խաբված եմ, դիմեցի ոստիկանության ՔԳՎ: Այդ ժամանակ Արտակն(Նա ինձ սպառնաց, թե՝ ինքը Վանոյի Արտակն է ու իր դեմ խաղ չկա) ու Արմանն ինձ սպառնացին՝ ասելով, որ եթե բողոքս հետ չվերցնեմ, ինձ այնպես կվերացնեն, որ հետքս էլ չեն գտնի, իսկ եթե բողոքս հետ վերցնեմ, նրանք իմ բնակարանն ինչ -որ ժամանակ հետո, հետ կվերադարձնեն ինձ:
Ես վախենալով իմ կյանքից, բողոքս հետ վերցրեցի, դրա համար էլ նրանց նկատմամբ քրգործ չհարուցվեց:
Ինձ կրկին խաբեցին: Երկու ամիս անց, Արտակն իմ բնակարանը վաճառեց, իր ասելով 60.000 դոլարով վերցրեց գումարը և ասելով, որ իրենք կաշառք են տվել գործը փակելու համար, ու նաև այդ գումարը պետք է դուրս գա իմ հաշվից:
Ստացվեց, որ 40.000 դոլարը մայր գումարն էր, 6.000-ը՝ տոկոս, 6 000 դոլար էլ կաշառք քննչականին, իսկ ավելացած 8000 դոլարը տվեցին ինձ: Երկու օր անց Արման Համբարձումյանն ինձ կրկին խաբելով և սպառնալով վերցրեց 6000դոլարը:
Մինչ օրս ես բողոքում եմ, ունեմ ձայնագրություններ, վկաներ, փաստացի ապացույցներ: Դրանք կարող եմ ներկայացնել, ցանկացած պահի, Ձեր պահանջով»:
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Իջել է, իրոք իջել է քաղաքական գործիչներին ներկայացվող պահանջների մակարդակը: Այն արդեն «պլինտուս » մակարդակի է…Ներկա ստեղծված չափանիշներով, եթե գնահատենք, ապա պետք է քաղաքական գործիչ համարենք նաև Լֆիկի կանանց մատյան գնդի անդամներին, ընդդիմադիր ուժերի ԲՏՌ-ներին, հանրահավաքների, երթերի, ցույցերի ժամանակ դրոշ ու լոզունգ բռնող, «երեք մանեթանոց » լացողների նման գոռգոռացող լաչառ կանանց գվարդիայի առաջամարտիկներին…Դե «դուխով են » էլի…
Շատերին թվում է, որ լավ քաղաքական գործիչները նրանք են, ովքեր ունեն անկանխատեսելի հոգեխառնվածք, անհավասարակշիռ բնավորություն, անպայման լկտի գոռումգոչում են, լաչառություն անում, ամոթները կորցրած ուր ասես, որտեղ ասես, երբ ասես հայհոյում են իշխանություններին:
Մինչդեռ քաղաքական գործիչը դա խելացի, ողջախոհ, կայացած, կենսափորձով, բազմակողմանի զարգացած, սթափ դատող, պետության, հայրենիքի ապագայով և հեղինակությամբ մտահոգված անձն է… Ունե՞ն նման արժանիքներ մերօրյա «քաղաքական գործիչները »… Իհարկե ոչ: Եթե կան էլ, հավանաբար մեկ ձեռքի մատերն էլ հերիք են նրանց թվարկելու համար:
Զարուհին քաղաքական գործի՞չ… Նա լավագույն դեպքում միջին մեծության ֆիրմայի իրավաբան կարող է աշխատել`ընդամենը… »:
Երբ թերթում որևէ չինովնիկի մասին քիչ թե շատ քննադատական բառեր են գրվում, նրանք երբեմն զանգահարում են ինձ և ապացուցում, որ դա «պատվեր է», որ գրողն ուղղորդված է և հրահրված։ Նրանց հուզում է ոչ թե քննադատության ճիշտ կամ սխալ լինելը, այլ, թե իրենց իսկ «թայֆայից» որ մի ներկայացուցիչն է իրենց դեմ խարդավանքներ հյուսում։ Մեկ-մեկ էլ զարմացած հարցնում են, թե ինչ վատ բան են արել նյութը գրող լրագրողին, որն իրենց, բնականաբար, չի ճանաչում։ Այսինքն՝ ենթատեքստը պարզ է. ես այդքան կատարյալ եմ, և իմ ղեկավարած ոլորտն այնպես Է ծաղկում, որ իմ մասին ցանկացած բացասական հիշատակում կարող Է լինել միայն մութ ուժերի խարդավանքի արդյունք։
Մոտավորապես այսպես Է մոտենում իր և կոմպոզիտորների միության հասցեին քննադատությանը մեր մեծանուն կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը։ Նրա արձագանքը էմոցիոնալ է, նյարդային և, թող ներվի ասել՝ ոչ ադեկվատ։ Չինովնիկական Է, ոչ ստեղծագործական։ Մի խումբ երիտասարդ կոմպոզիտորներ իրենց բաց նամակում բարձրացրել են միության հետ կապված մի շարք խնդիրներ։ Անձամբ ինձ այդ երիտասարդների անունները, խոստովանեմ, ոչինչ չեն ասում, և նրանց ներդրումը մեր մշակույթում համեմատելի չէ Ամիրխանյանի ներդրման հետ։ Սակայն այդ դժգոհությունների մեջ կա ռացիոնալ հատիկ, արդյոք մեր երաժշտական կյանքում ամեն ինչ բարվո՞ք Է, տիրում Է աշխույժ, առողջ մթնոլո՞րտ։ Հավանաբար՝ ոչ։ Բայց Կոմպոզիտորների միության նախագահի արձագանքն այս, ինչպես նաև իր հայտնի գործընկերների քննադատությանը տեղավորվում է հայաստանյան ստանդարտի շրջանակներում, չինովնիկը խորանում է ոչ թե ասելիքի բովանդակության, այլ ասողի մոտիվացիայի մեջ՝ իմ մասին որևէ թթու բառ ասողը ուղղորդված է և հրահրված։ Կամ ինչպես սիրում են ասել մեր իշխանավորները, օլիգարխները և բարձրաստիճան հոգևորականները՝«իմ վրա զակազ են տվել»։
Իհարկե, այս, ինչպես և այլ ստեղծագործական միությունների դեպքում խնդիրն անձնական չէ։ Դրանք խորհրդային համակարգից մնացած ժառանգություն են՝ ճիշտ այնպես, ինչպես Գիտությունների ակադեմիան կամ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը։ Այն տեսքով, որոնք այդ հաստատությունները հիմա գոյություն ունեն, դրանք բացարձակապես անպետք են։ Քանդելն ափսոս է, շահագործելն՝ անիմաստ։ Մնում է բարեփոխել, բայց ինչպե՞ս՝ դրա մասին լուրջ բանավեճ չկա, որովհետև ամեն ինչ հանգում է դավադրությունների տեսությանը և ընդդիմախոսների իրական կամ ենթադրական նյութական շահագրգռվածությունների վերաբերյալ կասկածներին։ Այդ իմաստով արվեստագետների կամ գիտնականների վարքը շատ քիչ բանով է տարբերվում քաղաքական կամ տնտեսական գործիչների մոտեցումներից։
Ինչո՞ւ պիտի տարբերվեն։ Բոլորն էլ նույն միջավայրի ծնունդն են»։
Առավոտ
Քիչ առաջ «Երևան» ՔԿՀ-ից համաներմամբ ազատ արձակվեց ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում
http://www.youtube.com/watch?v=kqRzK5IiLkk
Հոկտեմբերի 7-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ներկայացուցիչներ, հանրակրթության ոլորտի պատասխանատուներ, դպրոցների տնօրեններ, գործող և վաստակաշատ թոշակառու ուսուցիչներ, ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողներ, այաս մասին տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վ. Ավետիսյանը, ով նշեց, որ Ուսուցչի օրը ամենանվիրական տոներից մեկն է, և յուրաքանչյուր մարդ հիշողության բազմաթիվ թելերով կապված է դպրոցին, յուրաքանչյուր սպա նաև իրեն վստահված ստորաբաժանման զինվորների ուսուցիչն է: «Մենք շնորհակալություն ենք հայտնում այն բանի համար, որ ձեր կրթած ու դաստիարակած աշակերտները գալով Հայկական բանակ` անառիկ են պահում մեր հայրենիքի սահմանները»:
Իր ողջույնի խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը նշեց, որ արդեն բարի ավանդույթ է դարձել այս տոնը նշելու ՀՀ պաշտպանության նախարարությունում: «Այս օրը խորհրդանշական է մեր զինված ուժերի համար այն առումով, որ պաշտպանության նախարարությունը ինքնին մի մեծ ուսումնական համակարգ է, որի գործունեության հիմքում ընկած է ուսումնադաստիարակչական աշխատանքը: Մեր զինծառայողները թերևս դպրոցական տարիներին իրենց ստացած գիտելիքները ներդնում են զինված ուժերի մարտունակության ամրապնդման ուղղությամբ և առօրյա գործունեության ընթացքում հենվելով այդ ստացած գիտելիքների վրա` ձեռք են բերում համապատասխան մարտական հմտություններ և նաև իրականացնում զինված ուժերի առջև դրված խնդիրները»:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց, որ դպրոցի ու բանակի համագործակցության շրջանակներում այս տարվա ինն ամիսների ընթացքում պաշտպանության նախարարությունը կազմակերպել է և աջակցել է 21 ծրագրերի և շուրջ յոթ տասնյակ առավել խոշոր միջոցառումների: Դրանք հայրենաճանաչողական արշավներ են մարտական փառքի վայրեր և պատմամշակութային հուշարձաններ, դրանք զորամասային այցելություններ են և մասնակցություն ամենատարբեր ձևաչափերով կազմակերպվող գիտաճանաչողական ծրագրերին ու ռազմամարզական խաղերին:
Ելույթներով հանդես եկան նաև հանրակրթության ոլորտի պատասխանատուներ, դպորցների ուսուցիչներ:
Միջոցառման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը միջոցառման մասնակիցներին մատաղ սերնդին ազգային-հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում ունեցած ներդրման, ինչպես նաև Ուսուցչի օրվա կապակցությամբ պարգևատրեց գերատեսչական մեդալներով, արժեքավոր նվերներով և պատվոգրերով:
Հատկանշական է, որ ուսուցիչների հետ միասին տոնական միջոցառմանը ներկա նաև նրանց նախկին աշակերտները, որոնք այժմ ժամկետային զինծառայություն են անցնում ՀՀ զինված ուժերում:
2013 թվականի հոկտեմբերի 4-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ահազանգ է ստացվել ՀՀ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքից թվով 7 բնակիչների մոտ սիբիրախտ հիվանդության կասկածի վերաբերյալ:
Ծառայության Լոռու մարզային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ համայնքում սույն թվականի սեպտեմբերի 23-ին և 24-ին 4 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների հարկադիր մորթ է իրականացվել՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կենդանիների սպանդին ներկայացվող պահանջների խախտմամբ: Պարզվել է մորթված կենդանիների տեղափոխման և օգտագործման վայրը, որտեղից Ծառայության մասնագետները համայնքի բնակիչներից և Շիրակի մարզի Գյումրի քաղաքից առգրավել են վերոհիշյալ կենդանիների մսեղիքը՝ 50 կիլոգրամի չափով: Հարթագյուղ համայնքում ժամանակավորապես արգելվել է կենդանիների մորթը և տեղաշարժը: Այն տարածքները, որտեղ իրականացվել են կենդանիների հարկադիր մորթը, ախտահանվել է: Այնուհետև Ծառայության մասնագետները ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան մասնագետների հետ իրականացրել են բակային այցեր, կենդանիների շրջանում իրականացվել է կլինիկական զննում՝ հիվանդ կենդանիներ հայտնաբերելու համար:
Հարթագյուղ համայնքում և հարակից Մեծ Պառնի, Խնկոյան և Լուսաղբյուր համայնքներում, ինչպես նաև նույն արոտավայրերից օգտվող Շիրակի մարզի Կամո, Հովիտ, Մուսայելյան համայնքների կենդանիներից կատարվել է արյան նմուշառում՝ պարզելու սիբիրախտ հիվանդության նկատմամբ պատվաստված կենդանիների հետպատվաստային վարակամերժությունը:
Առգրավված մսեղիքի լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքներով մի քանի նմուշներում ախտորոշվել է սիբիրախտ հիվանդությունը: Հետազոտությունները ընթացքի մեջ են, վերջնական պատասխաններն ստանալուց հետո կիրականացվեն համապատասխան միջոցառումներ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
2013թ. հոկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության ղեկավար, պարոն Լորենցո Կարաֆիին` առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ ղեկավար Սարա Էպրեխտին:
ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանը, սահմանամերձ շրջաններում ԿԽՄԿ կողմից իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև ռազմագերիների խնդիրներին վերաբերվող հարցեր: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ԿԽՄԿ ներկայացուցիչներին կոչ արեց ավելի ակտիվ գործունեություն ծավալել Ադրբեջանում գերության մեջ պահվող ՀՀ քաղաքացի Հակոբ Ինջիղուլյանին վերաբերող հարցում և առավել հաճախակի այցելություններ կատարել վերջինիս:
Պարոն Դ.Տոնոյանը բարձր գնահատեց պաշտոնավարման ընթացքում պարոն Կարաֆիի գործունեությունը, իսկ պատվիրակության նորանշանակ ղեկավարին մաղթեց արգասաբեր աշխատանք հետագա առաքելությունն իրականցնելու ընթացքում:
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենիկ Մխիթարյանը մասնակցել է FIFPro-ի (պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի միջազգային ֆեդերացիա) ամենամյա քվեարկությանը և ընտրել աշխարհի իր հավաքականը. այս մասին տեղեկանում է Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից:
Հոկտեմբերի 4-ին Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում երեք անձի մոտ արձանագրվել է սիբիրյան խոց (մաշկային ձև):
Առողջապահության նախարարության և մարզի առողջապահական կառույցների մասնագետների կողմից կազմակերպված բակային համայցի արդյունքում հայտնաբերվել են ևս ութը: Հիվանդները ենթարկվել են լաբորատոր հետազոտության: Յոթ հիվանդի մոտ հաստատվել է սիբիրյան խոցի մաշկային ձևը: Մյուսների հետազոտություններն ընթացքում են: Հիվանդները հոսպիտալացվել են և ստանում են անհրաժեշտ բուժում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության և ունեն առողջացման դրական տեղաշարժ:
Ինչպես տեղեկացնում են Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, կազմակերպված և իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդության հավանական վարակի աղբյուրը համայնքում արձանագրված կենդանիների անկումներն են, որոնց մսեղիքն օգտագործվել է սննդում: Միաժամանակ պարզվել է, որ մսեղիքի որոշ չափաբաժին տեղափոխվել է Գյումրի:
Իրականացված հետազոտությունների արդյունքում Գյումրիում հայտնաբերվել է չորս կասկածելի հիվանդ, որոնք հոսպիտալացվել են, կազմակերպվել են լաբորատոր հետազոտութուններ (ընթացքում են) և բուժում:
Հիվանդության տեղայնացման և հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով շարունակվում են բակային համայցերը: Որպես վարակի հավանական աղբյուր առգրավվել է մսեղիքը, իրականացվում է տնային տնտեսությունների կենցաղային պարագաների ախտահանում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.