13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Պարբերականի տեղեկություններով՝ նախօրեին կտրուկ վատացել Է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանի առողջական վիճակը, պետք Է փոխվի նրա սրտի փականը, որը կարող Է իրականացվել լուրջ վիրահատական միջամտության արդյունքում:
Ըստ էդիկ Գրիգորյանի ազգականների, վիրահատության համար անհրաժեշտ Է 4 միլիոն դրամ, սակայն և Կալանավայրերի վարչությունը, և Առողջապահության նախարարությունը հրաժարվում են նման գումար տրամադրել դատապարտյալի վիրահատության համար: Վիրահատությունը կարող Է անցկացվել միայն դատապարտյալի հարազատների ֆինանսավորմամբ, սակայն, թերթի տեղեկություններով նրանք ևս չեն տիրապետում նման ֆինանսական հնարավորությունների:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «168 ժամ»-ի այսօրվա համարում:
«Մոտ 4 տարի առաջ՝ 2009-ի նոյեմբերի 29-ին, իր տան մեջ երկու անչափահասների կողմից գազանաբար մորթվեց իմ թոռնիկը՝ Սոս Մելքոնյանը:
Այսօր, երբ տարիները չեն սպիացրել Մելքոնյանների ընտանիքի վերքերը, երբ կալանավայրում է սպանված Սոսի հայրն ու կրում է իր երկարատև պատիժը, ԱրմենիաTv-ի «Սուրանկյուն» կոչվող շոուն կրկին փորփրում է ցավը»,- այս մասին սրտի ցավով եմ ուզում տեղեկացնել Ձեզ, ես՝ Սոս Մելքոնյանի մորական պապիկը՝Վալերի Պատվականյանս:
Արդյո՞ք լրատվամիջոցն՝ ի դեմս «Սուր անկյուն» հաղորդաշարի, իրավունք ունի պարզապես լսարան ապահովելու, շոու սարքելու ու ռեյտինգ հավաքելու համար գնալու նման անպատասխանատու քայլի:
Դատեք ինքներդ. ներկայացնում եմ մեկ հատված 29.09.2013 թ—ի «Սուր անկյուն» հաղորդաշարից:
«Հետաքրքիր է, ի՞նչ է զգում հիմա Արտակ Մելքոնյանը՝ Գժոյանների Արտակը, որը քրեակատարողական հիմնարկում է: Մենք նախորդ տարի անդրադարձել էինք նրա մասնակցությամբ վրեժխնդրության ահասարսուռ պատմությանը, երբ Արտակը դաժանաբար սպանել էր 12-ամյա Սարգիս Վարդիկյանին (թեպետ իրականում եղել է 14 տարեկան-Վ.Պ): Տղան, մեկ այլ պատանու հետ, կասկածվում էր Արտակ Մելքոնյանի որդու սպանության մեջ, սակայն ինչպես հետագայում պարզվել էր դատաքննության ընթացքում, Սարգիսը ներկա էր եղել, բայց չէր մասնակցել սպանությանը, նույնիսկ փորձել էր խանգարել մարդասպանին, բայց դա չէր կանգնեցրել Արտակին, նա երեխային սպանել էր օրը ցերեկով՝ ծնողների աչքի առաջ», — պատմվում է հաղորդման մեջ:
Հարց է ծագում՝ արդյո՞ք թեման ներկայացնող լրագրողը ընդհանրապես տեղյակ է լուսաբանվող պատմությունը: Ստորև ներկայացնեմ իրական պատմությունն իր ապացույցներով:
2009 թ-ի նոյեմբերի 29-ին դանակի 32 հարված էր հասցվել անմեղ մի երեխայի՝13 ամյա Սոս Մելքոնյանին, ապա ընկեր համարվող 15 ամյա հրեշը՝ Ազատ Եղոյանը, կտրել էր նրա կոկորդը: Եվ ինչպես պարզել է հետագա դատաքննությունը, այդ սարսափազդու հանցագործության դրդապատճառն այն էր, որ այդ երկու անչափահաս ստահակները՝Ազատ Եղոյանը և Սարգիս Վարդիկյանը, չափից ավել շատ էին դիտել սարսափ ֆիլմեր և ընդամենը ցանկանում էին գործնականում կիրառել այնտեղ օգտագործվող հնարքները:
Այսօր այդ երկու անչափահասներից մեկի՝ Սարգիս Վարդիկյանի մայրը փորձում է տարբեր լրատվամիջոցներով, այդ թվում նաև «Արմենիա» հեռուստաընկերության միջոցով հանրությանը մոլորեցնել, թե իբր իր տղան կապ չի ունեցել Սոս Մելքոնյանի սպանության դեպքի հետ և նա Գժոյանների անմեղ զոհն է:
Ընդամենը մեջբերեմ դատավճռի մի քանի դրվագ: Հատոր 1 Գ.Թ 142-143.
«Սարգիս Վարդիկյանը սովորություն է ունեցել պարբերաբար Սոս Մելքոնյանի բացասական կարծիքները փոխանցել Ազատ Եղոյանին: Ս.Վարդիկյանը նախապես տեղյակ է եղել Ա. Եղոյանի կողմից Սոս Մելքոնյանին սպանելու մտադրության մասին»:
Դեռ ավելին, դեպքի պահին սառնասրտորեն մասնակցել է այդ սպանությանը, չի ցուցաբերել տուժողին որևէ օգնություն, իսկ սպանությունից հետո անձամբ բնակարանից կատարել գողություն և սպանված ընկերոջ արյունոտ համակարգիչը բերել և ի պահ հանձնել մորը՝ Մարինե Բալախչյանին: Այն մորը, ով ոչ միայն լռել է որդու կատարած ոճրագործության մասին, այլև հարևանի տանը տարել և թաքցրել է գողոնը, որպեսզի ոստիկանները չբացահայտեն հանցագործությունը: Այդքանից հետո մայր կոչված անձը դեռ բարոյական իրավունք է իրեն վերապահում խոսել արդարությունից, բարոյականությունից և պատժից:
Սարգիս Վարդիկայնի մեղքն ակնհայտ էր և ոչ պակաս, քան Ա. Եղոյանինը, ուստի դատարանի կողմից կայացված դատավճռում ասվում է «.. ամբաստանյալ Ազատ Եղոյանի գործած չարագործությունից ձերբազատվելու և հասարակական գիտակցության մեջ իր վարկը փրկելու համար Ս. Վարդիկյանին ձեռնտու է եղել ձեռք բերել տուժողի կարգավիճակ: Դատարանը գտնում է, որ քրեական պատասխանատվության համար օրենքով սահմանված տարիքին հասած լինելու դեպքում Ս. Վարդիկյանի գործողությունները ենթակա կլինեին համապատասխան քրեաիրավական գնահատականի»: Փաստորեն Ս. Վարդիկյանին ազատազրկումից փրկեց միայն նրա տարիքը և ոչ մեղքի բացակայությունը:
Ազատ Եղոյանի ընտանիքը գոնե հեռացավ թաղամասից, գնացին իրենց որդու ձեռքով խորտակած ընտանիքի աչքից հեռու, իսկ Վարդիկյանները ոչ միայն չգնացին, այլև իրենց ցուցադրական լկտիությամբ ամեն օր հիշեցնում էին դեպքը: Այո, այդ օրը, երբ Սարգիսը ցուցադրաբար,բարձր երաժշտություն միացրած, շվշվացնելով մեքենա է լվացել և սպանվածի հոր՝ Արտակ Մելքոնյանին դեմ առ դեմ հանդիպելով առհամարական քմծիծաղ է տվել, սպանված երեխայի ծնողի պահվածքը անկանխատեսելի էր :
Ի վերջո, Արտակն անմեղ երեխա է կորցրել, իր մինուճարին, կարելի էր ավելի խոհեմ լինել ու փոխել բնակավայրը, ոչ թե պատեհ -անպատեհ գրգռել որդեկորույս ծնողի վիշտը:
Այս ամենից հետո արդյո՞ք լրագրողն իրավունք ունի միակողմանի լուսաբանել «արյան վրեժի» թեման, եթե մի պահ ընդունենք, որ, առհասարակ, դա հանրայնացնելու թեմա է: Նրա մտքով չի՞ անցել թակել նաև իր հաղորդման «հերոսների» մասնակցությամբ կործանման հասած ընտանիքի դուռը, լսել նաև մյուս կողմին, եզրակացության հանգելու համար, միգուցե այդ ժամանակ հաղորդում պատրաստելը նպատակահարմար չդիտվեր, կամ էլ լիներ առավել անաչառ:
Հարց է ծագում. իրավունք ունի՞լրագրողը հանրային լսարանի առջև թույլ տալու կիսագրագետ կնոջը խոսել դատավորի ու դատախազի կաշառվածության մասին՝ «Արտակ Մելքոնյանին տվեցին 15 տարի, իջեցրեցին 12 տարի»:
Կարելի էր հաղորդումը պատրաստելուց առաջ, ընդամենն իրավական խորհրդատվություն խնդրել որևէ իրավաբանից և պարզել, որ 2009-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի վերին շեմը 12 տարի էր, որը և պահանջեց մեղադրողը:
Լրագրողը ոչ միայն թույլ է տվել, որպեսզի կողմը ներկայացնի ակնհայտ սուտ փաստեր և անպատասխանատու հայտարարություններ կատարի, այլև ինքն է ակամայից խեղաթյուրել փաստերը՝ ներայացնելով Սարգիս Վարդիկյանին՝ իբր կասկածվող, որը գործում հերքվել էր դատարանի կողմից: Դեռ ավելին ասվում է, թե՝ նա ցանկացել է իբր կանխել հանցագործությունը:
Ահա թե ինչպիսի ապատեղեկատվություն և կեղծիք կարող է ներկայացնել «Սուր անկյուն» հաղորդաշարը՝ ռեյտինգ բարձացնելու նպատակով: Ի հավելումն այդ ստի՝ հաղորդման ընթացքում, հանրային լսարանի առաջ հայրը երդվում է՝ «Ես ինքս եմ պատժելու իմ ծնողական իրավունքով: Երդվում եմ տղուս գերեզմանով՝ հատիկ — հատիկ բոլորը պետք է պատասխան տան»:
Ի՞նչ է ստացվում, ակնհայտ սպառնալիքներ հնչեցնելով՝ հայրը նույնիսկ չի գիտակցում, որ վրեժի շարունակականությունը կարող է հետագայում վնասել և վտանգել իր իսկ մեկ այլ մանկահասակ որդուն:
Այս ամենի հետ մեկտեղ՝ բնավ կարիք չկա մոլորեցնել հանրությանը, թե՝ իբր Արտակ Մելքոնյանը լինելով հայտնի Գժոյանների գերդաստանի ներկայացուցիչ, գենետիկորեն հակված էր կատարել սպանություն:
Այո՛, գերդաստանը հայտնի է հանրությանը, սակայն միմիայն նրանով, որ միշտ բարձր է պահել իր ընտանիքի անունը և անպատիժ չի թողել իր ընտանիքի հանդեպ կատարված ցանկացած ոտնձգություն: Այս դեպքում հարց տանք յուրաքանչյուրս մեզ, իսկ ինչպե՞ս կվարվեինք մենք՝ հայտվելով նույն իրավիճակում: Պատասխանը՝ յուրաքանչյուրիս խղճին:
Իրականությունն այն է, որ վերը նշված պատմության մեջ չի գործել ոչ օրենքով սահմանված արդարությունը, ոչ էլ բնության արդարությունը:
Վերջինս, չի գործել այն իմաստով, որ օրը ցերեկով իր տան մեջ, իր իսկ ընկերների կողմից աննկարագրելի դաժանությամբ մորթվեց 13 ամյա անմեղ մի տղա: Օրենքի արդարությունը չգործեց այն ժամանակ, երբ սպանված երեխայի հայրը, որդու սպանողի հերթական լկտի պահվածքի հետևանքով, չկարողանալով տիրապետել իրեն, կատարեց սպանություն և դատապարտվեց անհիմն խիստ պատժով: Դատավորը հաշվի չառավ այդ գործի նախապատմությունը, որդեկորույս հոր վիշտը և որ ամենակարևորը՝ այդ պահին սպանվածի վարքագիծը, որը որոշիչ դեր է խաղացել այդ հանցագործության կատարման համար:
Արտակ Մելքոնյանը դատապարտվեց քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի առավելագույն պատժաչափով: Արդարության համար նշենք, որ այդ պատժով կդատապարտվեր անձ, ով դուրս էր եկել փողոց և իր հաճույքի համար սպանել առաջին իսկ պատահած անմեղ անձի: Մի՞թե սա այդ դեպքն էր: Մի՞թե Արտակ Մելքոնյանը երազել է կորցնել իր միակ որդուն, դառնալ մարդասպան, կալանավայրում անցկացնել իր կյանքի լավագույն տարիները՝ դստերը և կնոջը թողնելով վշտի հետ միայնակ:
Ակամայից հարց է առաջանում, «Արմենիա» Tv-ի ղեկավարությունը տեղյա՞կ է իր եթերում մատուցվող հաղորդումներից, և ի վերջո, ո՞րն է հաղորդման նպատակը:
Վալերի Պատվականյան
Թերթն օրերս տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի 2014 թվականի բյուջեն ավելանալու է, դժգոհություններ է առաջացրել գործարարների շրջանակներում։
Մեր տեղեկություններով՝ օրերս կայացած ՀՀԿ խորհրդի արտահերթ նիստը գումարվել է այն պատճառով, որ այստեղ է եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ներկայացնելու բյուջեի նախագիծը։ Սա արվել է այն բանի համար, որ բոլոր դժգոհությունները հնչեն ՀՀԿ տարածքում, իսկ խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ հանկարծ անցանկալի հարցեր, ըստ այդմ՝ զարգացումներ չգրանցվեն։
Արդյունքում՝ «անցանկալի դեպք» է գրանցվել ՀՀԿ նիստում։ «ՉԻ» տեղեկություններով՝ վարչապետին «սատկացնելու» սուրբ գործն այս անգամ արել է ՀՀԿ–ական գեներալ Սեյրան Սարոյանը։ Նա պարզապես ընդդեմ վարչապետի ելույթ է ունեցել՝ հայտարարելով, որ բյուջեն մեծացնելու համար վարչապետը ոչ մի պայման չի ստեղծել։ Վարկ վերցնենք՝ հարկ տանք. մոտավորապես այսպես է ձևակերպել իր ասելիքը Սարոյանը։ Նա, ի դեպ՝ հայտարարել է այն, ինչի մասին բոլորը թաքուն են խոսում։
Փաստն այն մասին է, որ Սարոյանը նկատել է, թե Հայաստանում մենակ բանկերն են աշխատում, և սա բանկերի երկիր է, որտեղ բիզնես հետաքրքրություններ է ունեցել վարչապետը:
Հոդվածն ամբողջությամբ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևան-Եղվարդ ճանապարհին: Պատահարի հետևանքով մեկ մարդ զոհվել էր, 7-ը՝ վիրավորվել: Վերջինների մեջ Էր սիրված դերասան Վարդան Պետրոպանը, որն այս օրերին գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ում:
Ըստ լուրերի՝ ավտովթարի մեղավորը եղել է հենց դերասանը, որի նկատմամբ մեղադրանք կառաջադրվի, քանի որ վթարի հետևանքով զոհ է եղել:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
Այս հոդվածը նվիրված է Սերժ Սամոնյանցին` Լոս Անջելեսում լույս տեսնող «Ասպարեզ» թերթի անգլերեն բաժնում 10 տարի աշխատած նախկին խմբագրին, և «Կալիֆորնիա Կուրիեր» թերթում վերջին 25 տարիների ներկայիս խմբագրին:
Սերժը համեստ մարդ է, որն իր կյանքի մեծ մասն անտրտունջ աշխատել է` խուսափելով իր նկատմամբ որևէ ուշադրությունից: Երբ անցյալ կիրակի երեկոյան ես նրան հայտնեցի, որ «Ասպարեզը» պատրաստվում է մեծարել իրեն, Սերժը հեգնական պատասխանեց իրեն հատուկ ինքնաթերագնահատման ոճով. «Ի՞նչ է, մեծարելու համար այլ մարդ չի մնացե՞լ»:
Սերժը մեծարվեց աշխարհի ամենահին թերթերից մեկի` «Ասպարեզի» 105-ամյակին նվիրված հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ: «Ասպարեզ» թերթն սկսել է հրատարակվել 1908 թվականին Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում, իսկ 1970 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես:
Մինչ իմ շաբաթական սյունակները զգալի ուշադրության են արժանանում հրապարակվելով աշխարհի մի քանի տասնյակ թերթերում և տեղադրվելով հարյուրավոր կայքերում բազմաթիվ լեզուներով, Սերժն ամեն շաբաթ աննկատ կերպով պատրաստում է «Կալիֆորնիա կուրիեր» թերթը հրատարակության համար: Նա պատասխանատու է ամեն ինչի համար`սկսած լուրերի հավաքումից մինչև խմբագրում, ձևավորում և գովազդային աշխատանքներ:
Պետք է արժանին մատուցել «Ասպարեզ» թերթի ղեկավարությանը Սերժ Սամոնյանցին մեծարելու համար: Թեև 1988 թվականից նա այլևս չի աշխատում «Ասպարեզում», սակայն թերթի հայերեն և անգլերեն բաժինների ներկայիս խմբագիրներ Աբո Պողիկյանը և Արա Խաչատուրյանը չեն մոռացել իրենց նախկին գործընկերոջը և քառորդ դար անց ցանկացել են իրենց երախտիքի խոսքն ասել նրա գերազանց աշխատանքի համար: Հաճախ չէ, որ հայկական կազմակերպությունները հիշում են իրենց աշխատակիցներին և հանդիսավոր ճաշկերույթներ կազմակերպում նրանց պատվին:
Թեև պատշաճ է ճանաչել նրանց, որոնք զգալի գումարներ են նվիրաբերում հայկական հաստատություններին, քանզի առանց նրանց առատաձեռն նվիրատվությունների հնարավոր չէր լինի շատ բաների հասնել, սակայն նույնքան կարևոր է մեծարել ազգի համեստ ծառայողներին, որոնք իրենց ամբողջ կյանքը նվիրել են հայ համայնքին, ինչպիսիք են ուսուցիչները, լրագրողները և հոգևորականները:
Տոնակատարությունն իսկապես հիշարժան դարձավ անակնկալ հայտարարությամբ, որով Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան էր շնորհել պարոն Սամոնյանցին: Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կարդաց Կաթողիկոսարանի պատրաստած կոնդակը` պարոն Սամոնյանցի կրծքին Պատվո շքանշանը ամրացնելու պահին:
Ինձ խնդրել էին ներկայացնել Սերժին հոկտեմբերի 20-ի հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ, որը տեղի ունեցավ Մոնտեբելոյի Բաղրամյան դահլիճում: Ստորև ներկայացնում եմ իմ բացման խոսքը, որը ներառում է պարոն Սամոնյանցի համառոտ կենսագրությունը.
Սերժը ծնվել է 1943 թվականին Ֆրանսիայի Մարսել քաղաքում, որտեղ ապրել է մինչև 9 տարեկան դառնալը: 1952 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Սան Պաուլո, Բրազիլիա, իսկ 1961 թվականին` Մասաչուսեթս, ԱՄՆ: Նա ընդունվել է ՀՅԴ երիտասարդական միության, իսկ 1966 թվականին Մոնտեբելո, Կալիֆորնիա տեղափոխվելուց հետո` ՀՅԴ «Քեռի» կոմիտեի շարքերը:
1964 թվականին Սերժը ծառայության է անցել Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերում և 1970 թվականին պատվով զորացրվել է որպես սերժանտ: Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո Սերժը հաճախել է Լոս Անջելեսում Կալիֆորնիայի նահանգային համալսարան` մասնագիտանալով պատմության մեջ: Հետագայում UCLA-ի համալսարանից նա ստացել է հանրային կապերի վկայական:
1973 թվականից սկսած Սերժը յոթ տարի շարունակ ստանձնել է «Ասպարեզ» թերթի անգլերեն բաժնի խմբագրի պաշտոնը: Այնուհետև, 1983-84 թթ. աշխատել է որպես ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն: Հետագայում, 1985-1988 թվականներին նա կրկին վերադարձել է «Ասպարեզ»` անգլերեն բաժնի խմբագրի իր նախկին պաշտոնին:
1985 թվականին Ժնևում, Սերժը և ես, Հայ Դատի հանձնախմբի պատվիրակության կազմում էինք` հաջողությամբ լոբբինգ իրականացնելով ՄԱԿ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար:
1988 թվականին Սերժը միացավ «Կալիֆորնիա կուրիեր» թերթին որպես խմբագիր, որտեղ արդեն 25 տարի է, ինչ աշխատում է: Նա գերազանց լրագրող է և բարձրակարգ պրոֆեսիոնալ: Ինձ համար մեծ պատիվ և հաճույք է քառորդ դար շարունակ աշխատել նրա հետ միասին և’ որպես մտերիմ ընկեր և’ որպես գործընկեր:
Սերժը լուռ ու մունջ մարդ է և անխոնջ աշխատող: Նա իր ողջ կյանքի ընթացքում եղել է ակտիվ գործիչ տարբեր սոցիալական և քաղաքական հարցերում և Հայ դատի աննկուն ջատագով:
Սերժի մեծարման ուրախությունը նրա հետ միասին կիսում էին նրա ընտանիքի անդամները, կինը` Մարիամը, քենին` Լաուրա Մանուկյանը, նրա որդին` Րաֆֆին ու նրա կինը` Նանոն, և նրանց երեխաները` Էմիլին ու Սեպուհը:
Շնորհավորում եմ Սերժ Սամոնյանցին` հայ լրագրությանը վերջին 35 տարիների ընթացքում իր անշեղ նվիրվածության համար և շնորհավորում եմ «Ասպարեզ» թերթի աշխատակիցներին` նրանց քրտնաջան աշխատանքի և հանձնառության համար՝ շարունակելու ժառանգությունը այն մարդկանց, որոնք 105 տարի առաջ հիմնադրել են այս թերթը:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Մի հայտնի հումորային պատմություն կա. տատն առավորտայն իր 8 թոռնիկներին նախաճաշ է տալիս՝ ամեն մեկին մեկ ձու։ Թոռնիկներն ասում են՝ տատի, բա ախր քեզ չհասով, տատը, թե՝ տատին ուտի՝ չոռ ուտի, ամեն մեկդ իր ձվի կեսը որ տա, տատիին լրիվ հերիք է։
Դե, հաշվապահական շատ մեծ ընդունակություններ պետք չեն՝ հաշվելու, որ արդյունքում թոռներին հասնում է կես–ական ձու, իսկ «քչապահանջ ու քչակեր» տատիկին՝ 4 ձու։
Հիմա մեր կառավարությունը թոշակների բարձրացման հարցում լրիվ էդ «միամիտ» տատի օրն է ընկել՝ այս անգամ կատարելով ավելի «արդարացի» բաշխում։ Քանի որ Հայաստանում կան, ինչպես ՀՀ վարչապետն է ասում՝ «մի խումբ թոշակառուներ, որոնք ստանում են չափազանց բարձր թոշակ՝ 1 մլն դրամ և ավելի», և կան, օրինակ՝ գիտնական թոշակառուներ՝ 30 հազար դրամ ստացող, հետևաբար, ցածր ստացողների թոշակը կբարձրանա 15 տոկոսով, իսկ միլիոն և ավելի ստացողներինը՝ ընդամենը 3 տոկոսով։
Հիմա, տատիկի ձվերի նման, հաշվենք արդյունքը. 30 000 դրամ թոշակ ստացող գիտնականը այսուհետև ստանալու է 34 500 դրամ, իսկ մեկ միլիոն ստացող թոշակառուն՝ «ընդամենը» 1 միլիոն 30 հազար դրամ։
Այսինքն՝ կառավարությունը, իրեն միամիտ տատիկի տեղ դրած, ավելի և ավելի է խորացնում անջրպետը հասարակության շերտերի միջև։ Պատգամավորների, դատավոր–դատախազների, նազիր–վեզիրների ու նմանատիպ «լավ տղերքի» թոշակն աճելու է 30 հազարով, իսկ գիտնականինը, որ այսօր, ամոթալիորեն, ամենաաղքատ խավն է երկրի, 4.500 դրամով։
Ի՞նչ խոսք. մեկ ավազակ, կաշառակեր դատախազն այսօր արժե 40 համեստ ապրող, վաստակաշատ գիտնական։ Սա հիշեցնում է հայտնի հեքիաթը, միայն թե տեղերը կտրուկ փոխված են, ավելի ճիշտ՝ գլխիվայր շուռ եկած. ստացվում է ոչ թե «Ալի–Բաբան և 40 ավազակները», այլ «Մեկ ավազակ և 40 գիտնական»։
Մեր՝ տխուր ու լավի ոչ մի հույս չներշնչող երկրում, ինչպես արժույթի կուրսը, աշխատող և լուսավոր ապագա կերտող մարդու՝ գիտնականի «կուրսը» գնալով ավելի ու ավելի է ընկնում, փոխարենը բարձրանում է տգետի, ավազակի, կաշառակերի, «գողականի» ու ագահի «կուրսը»։
Մեր երկրում (և ո՛չ միայն մեր երկրում) մարդուն հարգում են՝ ելնելով նրա ունեցած գումարի քանակից…
Ես էլ եմ պատրաստ հարգել նման մարդուն՝ բայց ելնելով այն բանից, թե ինչպես կտնօրինի նա այդ գումարը. մասնագիտությամբ քիմիկոս, հսկայական կարողության տեր Ալֆրեդ Նոբելի հայտնի կտակում արված հանձնարարության համաձայն` մահվանից հետո նրա ողջ շարժական և անշարժ գույքը փոխարկվեց գումարային արժեքի, զետեղվեց հուսալի բանկում և տարեցտարի հաշվի տոկոսները բաշխվում են՝ մարդկությանը մեծ օգուտ տված գիտնականների կամ գործիչների միջև:
Մի քիչ դժվար է իհարկե զուգահեռներ տանելը, քանի որ Ալֆրեդ Նոբելի կուտակածն արդա՛ր ճանապարհով էր, իսկ մեր հարուստների դիզածի ստեղծման ակունքը մութ է, բայց՝ ոչինչ. կարևորը, որ, բոլոր դեպքերում, դա հասարակությա՛նն է՝ նրանի՛ց թալանածը։ Ուզում եմ ասել, որ նման մարդիկ դեռ կարող են իրենց դեմքը փրկել՝ եղածին տալով օգտակար ուղղվածություն, և ոչ թե իրենց դնեն միամիտ–ազնիվի տեղ, մարդկանց էլ, կրկին ու կրկին, հիմարի տեղ և կրկնեն տատիկի ու ձվերի պատմությունը։
Նարե Խուդոյան
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Երբ նայեցի մեր գրողների միության համագումարի ընթացքը լուսաբանող տեսանյութը, լսեցի այդ գրողների ելույթները, տեսա նրանց պահելաձևն ու վարքագիծը՝ վերջնականապես լիովին հիասթափվեցի գրողներից էլ, գրողների միությունից էլ:
Մեզանում ընդունված է անիծել՝ «գրողը քեզ տանի , «գրող ու ցավ ՚՚ , «գնա գրողի ծոցը ՚՚…Երևի գրող ու ցավը, գրողի ծոցը այս համագումարն էր, իրոք որ գրող ու ցավ…Աստված մի արասցե այս գրողները նաև մեզ ինչ-որ տեղ տանեն…
Նախ՝ մի տասնյակ կամ գուցե քսան իսկական գրող հազիվ լինի, էլ ինչ միություն, ինչ 500-600-ից ավել գրողներ…Անցյալ դարերում տաղանդավոր, հանճարեղ գրողները, երաժիշտները, արվեստագետները, ինչպե՞ս էին արարում, ստեղծում, երկնում իրենց գլուխ գործոցները առանց այդ ստեղծագործական միություն կոչվող խորհրդային տարիների ռուդիմենտար օրգանների…Ի՞նչ է հիմա Տիգրան Մանսուրյանին կոմպոզիտորների միությունն է օգնում գրել իր տաղանդավոր ստեղծագործությունները…Իհարկ
Դե ինչ, սպասենք հերթական ռուդիմենտար «ներկայացմանը ՝ կոմպոզիտորների միության առաջիկա համագումարին…»:
օրաթերթին տեղեկություններ են հասել այն մասին, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում խոսակցություններ են պտտվում նրա փոխարեն Աբրահամ Խաշմանյանին նշանակելու մասին:
Վերջինս Հայաստանի ֆուտբոլի մինչև տասնինը տարեկանների հավաքականի և «Արարատ»-ի գլխավոր մարզիչն է, որը նախորդ տարվա նոյեմբերին որակազրկվել էր ՀՖՖ կարգապահական կոմիտեի կողմից՝ Կապանի «Գանձասար»-ի հետ արտագնա խաղում մրցավարին հայհոյելու համար:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի 6/2 շենքի բնակիչ 30-ամյա Երվանդ Ենգիբարյանը, իր կողմից վարած Mercedes մակնիշի 27 ՕՏ 077 համարանիշի ավտոմեքենայով Միասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, , վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի՝ ՌԴ քաղաքացի, 34-ամյա Մարիամ Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Նրան ավտոմեքենայից դուրս են բերել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկաններ Սամվել Աբազյանը և Վաչագան Մանուկյանը, ովքեր կարճ ժամանակում վթարի վայր ժամանած շտապ օգնության ավտոմեքենայով վիրավորին տեղափոխեցին հիվանդանոց:
Վարորդ Ե. Ենգիբարյանի դին ավտոմեքենայից դուրս բերելու համար ժամանել էին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները, ովքեր հատուկ տեխնիկայի միջոցով կարողացան մեքենան մասնատել, որպեսզի դին տեղափոխվի:
Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը և Երևան քաղաքի 1-03 շտապ օգնության թիվ 53 բրիգադը: Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ Mercedes-ը երբ բախվել է էլեկտրասյանը, էլեկտրասյունը տապալվել էր գետնին և փակել ճանապարհը ու Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի հանձնարարականով վթարի վայր էին հրավիրել էլեկտրոցանցի աշխատակիցներին, ովքեր մեծ դժվարությամբ Mercedes-ի տակից փորձում են դուրս բերել էլեկտրասյունը:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ մահացած վարորդը Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան էր, ով մարմնավորել էր մի շարք հետաքրքիր կերպարներ, այդ թվում` Ատոմ («Ինկած բերդի իշխանուհին»), Գլումով («Իմաստունն էլ երբեմն լինում է միամիտ»), Չացկի («Խելքից պատուհաս»), Խլեստակով («Ռևիզոր») և այլն, ինչպես նաև խաղացել էր «Սպանված աղավնի» և «Քայլ ձիով» ֆիլմերում: Նախօրեին նրա ծննդյան օրն էր եղել:
Երեկ Կոտայքի մարզում վթարի ենթարկված հայտնի դերասան Վարդան Պետրոսյանն արդեն ինքնուրույն է շնչում, և արհեստական շնչառական ապարատն անջատված է: Այս մասին տեղեկացրել են Էրեբունի բժշկական կենտրոնից:
Բժիշկների հավաստմամբ՝ դերասանի վիճակը կայուն ծանր է, նոր վիրահատությունների կարիք չկա:
Վարդան Պետրոսյանին վիրահատել են այս գիշեր ՝ հեռացվել է նրա փայծաղը, կարվել՝ լյարդը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և «Վազ 2121 մակնիշի» 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, ավելի ուշ 16-ամյա Էդգար Հակոբյանը մահացել էր: Այսօր առավոտյան «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է նաև Էդուարդ Հակոբյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.