23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Սիրելի՛ ընկերներ, ինչպես տեղյակ եք, վերջին օրերին ակտիվորեն հետաքրքրվել եմ Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների՝ հունվարի 1-ից աշխատանքները շարունակելու խնդրով: Նաև գրել էի, որ հարցի լուծման հետ կապված լավատեսական ակնկալիքներ ունեմ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Անցած օրերին հանդիպել եմ Արցախի և Հայաստանի քաղաքական մի շարք ուժերի և գործիչների հետ, լսել նրանց մտահոգություններն ու փաստարկները:
Մեծ ուրախությամբ տեղեկացնում եմ, որ հունվարի 1-ից Արցախի պետական ինստիտուտների անխափան գործունեության համար առկա են բոլոր իրավական հիմքերը: Այս հարցի առնչությամբ ես այլևս որևէ մտոհոգություն չունեմ, ինչի համար չափազանց շնորհակալ եմ Արցախի Հանրապետության Նախագահ Շահրամանյանին և գործընթացում ներգրավված բոլոր գործիչներին։
Ցավոք, ելնելով որոշակի ռիսկերից, ավելին ասելու կարիք, կարծում եմ, չկա: Միայն խորհուրդ կտամ խնդիրը չդիտարկել զգացմունքային դաշտում։ Բայց այն, որ Արցախի պետական մարմինների գործունեության համար իրավական որևէ խոչընդոտ չկա, ինձ համար միանշանակ է։ Աստված առաջ՝ ապագայում այլ լավ լուրեր էլ կլսենք։
Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր մշտապես կանգնած են ու կանգնած են եղել Արցախի պետականության թիկունքին։ Սա մեր բոլորիս պարտքն է, որը պետք է պատվով կատարենք նաև ապագայում։ Շնորհակալություն և Աստծով»,- գրել է նա։
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«2023թ. սեպտեմբերի 25-ին Արցախի ազատամարտիկների միության նախագահի աշխատասենյակում նստած զրուցում էինք: Ներկա էին Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Լևոն Մնացականյանը և ձեր խոնարհ ծառան: Խոսում էինք ընթացիկ և հետագա հավանական զարգացումներից: Նախագահներին մտահոգող թիվ մեկ խնդիրը բռնատեղահանվող արցախցիների ճակատագիրն էր, նրանց ապագան…
Այսօր, երբ հետադարձ հայացք եմ ձգում և հիշում այդ հանդիպան ընթացքում տեղի ունեցած զրույցի մանրամաները, նորից ու կրկին համոզվում եմ, որ այդ մարդիկ (իրենց թույլ տված սխալներով հանդերձ) ոչ միայն ունեին պետական մտածողություն, այլև ի հեճուկս չարախոսների, պատրաստ էին անձնականը զոհաբերել հանուն ուրիշների փրկության…
Հ.գ.-Կարծում եմ, որ կգա այն օրը, երբ Արցախում այդ ընթացքում պաշտոնավարած ուժայիններից գոնե մեկը տղամարդկություն կունենա հրապարակային խոստովանելու, թե ինչպես և ում զոհաբերության շնորհիվ հնարավոր եղավ իրեն (իրենց) անարգել անցնել Հագարի կամուրջը…
Գործող իշխանությունները փորձում են Արցախի թեման փակել, բայց Արցախը համայն հայության հայրենիքն է և որևէ իշխանություն չի կարող փորձել փակել հայի հայրենիքի մասին թեման, փորձի շրջել էջը։ Ինչ էլ փորձեն անել այս ճանապարհին՝ ձախողելու են, որևէ քաղաքական ուժ, որևէ պաշտոնյա իրավունք չունի փակել Արցախի էջը։ Սա մեր խաչն է, մենք պետք է մեր սերունդներին ժառանգենք հայկական Արցախ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր, «Արդարություն և Վերադարձ» ՀԿ համահիմնադիր Դավիթ Գալստյանը։
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների թեզերին, թե Արցախի հետ կապված հարցերը վնասում են ՀՀ-ին, Մետաքսե Հակոբյանն արձանագրեց՝ կեղծ թեզ է, ընդհակառակը, լռությունն է վնասում մեր հայրենակիցներին։
«Կեղծ թեզեր են, որ կարող է Արցախը կամ Արցախի հետ կապված որևէ հարց վնասել ՀՀ-ին, ոչ, Արցախը գոնե գործնականում ցույց է տվել, որ 30 տարի շարունակ եղել է ՀՀ անվտանգության երաշխավորը, ինչպես՝ ՀՀ-ն է եղել։ Մենք ականատես եղանք, ապրեցինք այն, որ ՀՀ-ն՝ ի դեմս իշխանությունների, հրաժարվեցին Արցախից և մենք կորցրեցինք Արցախը, համոզված եմ, որ չի կարող երևէ ուժեղ Հայաստան լինել՝ առանց Արցախ։ Այստեղից է գալիս այն միտքը, որ մեզ կարողացել են հաղթել, մոլորեցնել, որովհետև կարողացել են պառակտել»,- ասաց Հակոբյանը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը 24TV-ի եթերում հայտարարել է, որ «Սամվել Շահրամանյանը Ղարաբաղը սիրուն հանձնել է, հիմա Հայաստանն է ուզում նույն ճանապարհով տանել»։ «Երբ Սամվել Բաբայանն ասում էր՝ պետք է հանդիպենք Բաքվի իշխանության հետ, զրուցենք, մենակ բանակցությունների միջոցով կարող ենք հարցերը լուծել, ղարաբաղյան իշխանությունները չարձագանքեցին, իրենց դրել էին հերոսի հետ, հրաժարվում էին ամեն ինչից: Տեսաք՝ մի հատ թեթև թխկոցից շուտ ստորագրեցին, լուծարեցին ու փախան. թեթև շխկոց էր, կես օրվա հարձակում էր»,- ասել է պատգամավորը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ միմյանց ողջունել են ձեռքսեղմումով, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Սա Ալիևի և Փաշինյանի առաջին հանդիպումն է 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ տարածաշրջանն ամբողջությամբ անցավ Բաքվի վերահսկողության տակ։
Ռուսաստանի ղեկավար Վլադիրմիր Պուտինը Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից գործընկերներին հրավիրել է շփումը սկսելու ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ, այլ հյուսիսային մայրաքաղաքի պալատական և պուրակային համալիրներով շրջագայությամբ։ Այդ ընթացքում Բելառուսի և Ադրբեջանի ղեկավարներն բանակցություններ են վարել։
Ապա Ալիևը միացել է իր գործընկերներին Ցարսկոյե Սելոյում էքսկուրսիայի ժամանակ։ Դահլիճ մտնելով՝ նա ողջունել է Պուտինին և գրկեց նրան, իսկ հետո սեղմել բոլորի՝այդ թվում Փաշինյանի ձեռքը։
Տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին օրենքում փոփոխություններ են նախատեսվում: Այդ հարցը Երևանի ավագանու՝ դեկտեմբերի 26-ի նիստին ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը, ապա ներկայացրեց դրա շրջանակում ամենաքննարկված փոփոխություններից մեկը:
«Առաջին հիմնական փոփոխությունն այն է, որ ավտոկանայատեղիներում կայանելու համար մոդելի մեջ կատարում ենք արմատական փոփոխություն, մտցնում ենք զոնավորում, քաղաքը բաժանում ենք 2 զոնայի՝ Ա և Բ (Կենտրոն և Արաբկիր — խմբ.), և սահմանում ենք գոտիավորում նաև տվյալ զոնաների շրջանակում և սահմանում ենք առանձնացված դրույքաչափեր:
Ա զոնայի համար 1 ժամվա համար սահմանում ենք 300 դրամ, 1 օրվա համար՝ 2000 դրամ, 1 շաբաթվա համար՝ 5000 դրամ, 1 ամսվա համար՝ 18 000 դրամ, 1 տարվա համար՝ 160 հազար դրամ:
Բ գոտում ներառված փողոցներում կայանելու համար առաջարկում ենք սահմանել 1 ժամվա համար՝ 200 դրամ, 1 օրվա համար՝ 1000 դրամ, 1 շաբաթվա համար՝ 2000 դրամ, 1 ամսվա համար՝ 4000 դրամ, 1 տարվա համար՝ 24 000 դրամ»,- ասաց Արման Ջհանգիրյանը:
Ըստ Արման Ջհանգիրյանի՝ 160 հազար դրամի համար, օրինակ, հաշվի է առնվել միջազգային, մասնավորապես՝ Թբիլիսիի փորձը: Օրինակ՝ Թբիլիսիի Կենտրոնում կայանելու համար տարեկան վճարը 800 լարի է, իսկ Մոսկվայում՝ 4000 ռուբլի:
«Մենք ունենք 15 րոպե անվճար կայանելու հնարավորություն, միաժամանակ ավագանու կողմից առաջարկվել էր ներկայումս 24:00-ից 09:00 անվճար կայանելը դարձնել 22:00-ից 09:00-ը, այսինքն՝ քաղաքացին երեկոյան՝ ժամը 10-ից հետո, անվճար կայանելու հնարավորություն է ստանում կարմիր գծերում: Մոդելը դա է: Սա ֆիսկալ նպատակ չունի, հիմնական նպատակը տարեկան կայանելու հնարավորությունը սահմանափակելն է՝ հիմնական շեշտը դնելով ժամով և օրով կայանելու վրա»,- ասաց Ջհանգիրյանը:
Տիգրան Ավինյանը, դիմելով երևանցիներին, ևս մեկ անգամ հայտարարեց. «Սիրելի՛ երևանցիներ, դուք կարող է այս հարցով ինձ հետ համաձայն չլինեք, բայց ես պատասխանատու եմ այս որոշման համար, և ամբողջ պատասխանատվությունն այս որոշման ընկնում է անձամբ ինձ վրա, այս թանկացման համար պատասխանատուն էլ անձամբ ես եմ»:
«Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները չքվեարկեցին նախագծին, «Հանրապետություն», «Հանրային ձայն», «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները կողմ քվեարկեցին: Նախագիծն ընդունվեց 32 կողմ, 3 դեմ ձայներով:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ խորհրդարանի պատգամավորները, աշխատակազմն ու մյուս աշխատողներն Ամանորին ու Սուրբ Ծննդին ընդառաջ երկու նախատոնական պարգևավճար են ստացել՝ երկուսն էլ մեկ ամսվա աշխատավարձի չափով, փոխանցում է «Ազատություն»-ը։
ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանն «Ազատությանը» հայտնեց, որ պարգևավճարների համար՝ հարկերը ներառյալ, ավելի քան կես միլիարդ դրամ (1,25 միլիոն դոլար) է հատկացվել։
Խորհրդարանի խոսնակը նախորդ տարի գրեթե 300 հազար դոլար էր հատկացրել ԱԺ պատգամավորների, աշխատակազմի ու աշխատակիցների պարգևավճարների համար։
Հրաշքով փրկված զինվոր Նարեկ Պողոսյանը բուժում է ստանում «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում:
«Զինուժ»-ը ռեպորտաժ է պատրաստել զինծառայող Նարեկ Պողոսյանի մասին, որի անունը սեպտեմբերի 1-ին Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների ցուցակում էր հայտնվել նախապես, սակայն ժամեր անց պաշտպանության նախարարությունը լրացուցիչ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկի սրտի զարկը վերականգնվել է:
Նարեկ Պողոսյանը հիշում է՝ նախքան վնասվածք ստանալը առաջնագծում էր, հրաման է ստանում բուժակի հետ շտապելու հարակից մարտական հենակետ, որի ուղղությամբ թշնամին ինտենսիվ կրակում էր։ Պետք էր առաջնագծից արագ տարհանել ու առաջին բուժօգնության ցուցաբերել վիրավորներին
Գրեթե հասնում էինք դիրքեր։ Դիմացի դիրքրեից թիրախավորված կրակ էին բացել մեքենայի ուղղությամբ»,- պատմում է Նարեկը։
Բայց նա առաջ է շարժվել՝ վայրկյան առաջ ծառայակից ընկերներին օգնելու։ Գրեթե հենակետի մատույցներում հայտնվել է հակառակորդի դիպուկահարի նշանառության տակ…
Գանգուղեղային ծանր վնասվածք ստանալուց անմիջապես հետո բուժակը ստուգել է Նարեկի սրտի աշխատանքը և տեսնելով, որ չի շնչում, հրամանատարությանը հայտնել է նրա զոհվելու մասին: Մինչ հոսպիտալ հասցնելը Նարեկն անբացատրելի հրաշքով մի քանի վայրկյան արթնացել, ջուր է ուզել ու կրկին գիտակցությունը կորցրել:
«Ջուր եմ ուզել, երևի մեխանիկորեն, ասել եմ Նարեկն եմ…»։
Այդ պահից բժիշկների ինտենսիվ գործողությունների շնորհիվ Նարեկի կյանքը փրկվել է:
Ամիսներ շարունակ Նարեկը չէր կարողանում շարժվել, խոսել, ինչ-որ բան հիշել: Նարեկն այժմ վերականգնողական բուժում է ստանում «Զինվորի տանը»:
«Առողջապահության նախարարությունում կադրային ջարդը շարունակվում է։ Վերջերս, չդիմանալով համակարգում տիրող անառողջ, ոչ պրոֆեսիոնալ մթնոլորտին, ազատման դիմում է գրել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»ՊՈԱԿ-ի բազմափորձ ու երկարամյա տնօրեն Արտավազդ Վանյանը։ Ըստ նախարարության մեր հավաստի աղբյուրների պարզվում է, որ Ավանեսյանը պաշտոնյաների երկար «սև ցուցակ» է կազմել և այն նման է Դանայան տակառին, վերջը չի երևում»,-ԱՆ-ում կատարվողի մասին բարձրաձայնում է Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը։
Նրա խոսքով, հիմա էլ որոշել է զտումներ անել նախարարության ներսում։
«Սույն տիկնոջ կարծիքով երբեմնի «հնազանդները» հիմա դարձել են «կասկածելի» և նա որոշել է իր«սև ցուցակում» զետեղվածներին փոխարինել ավելի «լոյալ» մարդկանցով՝ գործից անտեղյակ, «ցավին» անտարբեր:
Մասնավորապես՝ Ավանեսյանը ըստ մեր տեղեկությունների թիրախավորել է նախարարության երկու պաշտոնյանների՝ տեղակալ Արմեն Նազարյանին և գլխավոր քարտուղար Վարդանուշին։ Ավանեսյանի կարծիքով վերջիններս լիարժեք չեն ենթարկվում իրեն և միտումնավոր այնպիսի գործողություններ են անում, որի արդյունքում վարկաբեկվում է անձամբ ինքը և վնասվում է նախարարության վարկանիշը։ Բուժծառայության գնդապետ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Նազարյանը երկար տարիներ ծառայել է Պաշտպանության նախարարությունում՝ հասնելով մինչև ռազմաբժշկական վարչության պետի տեղակալի և առողջապահության վարչության պետի պաշտոնի։ Մեր աղբյուրները պնդում են, որ Արմեն Նազարյանին Ավանեսյանը դիտարկում է որպես հակառակորդ՝ հաջորդ նախարարի հավանական թեկնածու և այդ իրականությունից հեռու չէ: Նա կազմակերպված, ճանապարհ անցած, մեր իրականության մեջ հազվադեպ հանդիպվող պատշաճ վարքագծով պաշտոնյա է:
Իսկ Վարդանուշը նախարարության հնաբնակներից է, պաշտոնյա, ում «արևը շողացել է» Ավանեսյանի շնորհիվ, սակայն հիմա բանից պարզվում է «մթնել են» Վարդանուշի արշալուսյները: Ինչպե՞ս գուշակեր Վարդանուշը, որ իր սրտի նախարարը մի օր իրեն կվերագրեր բազմաթիվ անհաջողություններ և որ ինքը «սպիտակից» կվերափոխվեր «սևի», չնայած հանուն արդարության պետք է փաստել, որ նա ամենուրեք յուրային է և բոլորի հետ պահպանում է լավ հարաբերություններ՝ այսպես ասած, թե «նախկինների», թե «ներկաների»։
Նախարարության մեր աղբյուրները պնդում են նաև, որ Ավանեսյանի մոտ հստակ համոզմունք է ձևավորվել, որ Նազարյանով և Վարդանուշով է պայմանավորված վերջին շրջանում նախարարությունից ինֆորմացիայի չդադարող արտահոսքը դեպի մամուլ։
Սակայն այս դեռ ամենը չէ, Ավանեսյանի համար անցանկալի են դառնում նաև նախարարության ենթակայությամբ գործող համարյա բոլոր կառույցների տնօրենները։ Լարված հարաբերությունների հիմնական պատճառը նախարարի և նրա մերձավորներից մեկի՝ իր ընտանիքին պատկանող Արֆարմացիայի և Ուիգմորների նախկին ֆինանսիստ, պետական առողջապահական գործակալության ներկայիս ղեկավար Ահարոն Բարսեղյանի որդեգրած գործելաոճի և պահվածքի նկատմամբ որոշ տնօրենների քննադատական վերաբերմունքն է: Դե տիկին նախարարը չի հանդուրժի իր «անձնական ֆինանսիստի» նկատմամաբ որևէ քննադատություն, սույն տիկինը պատժել գիտի:
Առողջապահական համակարգը տապալած իրավաբան-նախարարը ամեն ինչ անում է իրեն «ապահովագրելու», հնարավոր մրցակիցներից ազատվելու ու կամակատարներով իրեն շրջապատելու համար։ Տպավորություն է ստեղծվում, որ նախարար Ավանեսյանը, քայլ առ քայլ ազատվելով պրոֆեսիոնալ և սկզբունքային կադրերից, «բարեփոխումներ» անվան տակ որոշել է ողջ առողջապահական համակարգը մոնոպոլիզացնել, իսկ բուն նախարարությունը դարձնել իր ընտանիքին պատկանող Արֆարմացիայի և Ուիգմորի դուստր-ձեռնարկություն կամ մասնաճյուղ։
Հ.Գ. Մնում է հասկանալ, առողջապահական համակարգը ի՞նչքան կդիմանա այս ավերիչ, քայքայիչ գործունեությանը, մինչև ե՞րբ են առողջապահական ոլորտի անհաջողությունները փաթեթավորվելու «հաջողության» արհեստածին ժապավեններով և մատուցվելու հասարակությանը, մինչև ե՞րբ է առողջապահական հանրությունը լուռ դիտորդի կարգավիճակում հանդուրժելու տարինեով իրենց ստեղծած համակարգի մոխրացումը»,-գրում է նա։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 21-ի նիստի ժամանակ կայացրել է վերջին տարիների թերևս ամենախայտառակ որոշումը։
Չզեկուցվող հարցերի շրջանակներում որոշել է պետական բյուջեում փոփոխություն կատարել (պետք է հաստատվի ԱԺ-ի կողմից), համաձայն որի, առևտրային բանկերին տրամադրվելու է 225 մլրդ դրամ (ավելի քան 550 մլն դոլար) Արցախում տրամադրված վարկերը մարելու համար։
Փաստորեն բանկերի վարկերի մասով Հայաստանն Արցախի երաշխավորն է եղել, բայց անվտանգության և մնացած հարցերով՝ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։
Բա հիմա ո՞ր երկրում տրամադրված վարկերն եք մարում՝ 225 մլրդ դրամով։
Ընդ որում, խնդիրը դեռ այն չէ, թե այդ վարկերն ում են տրամադրվել և ինչպես և այդ վարկառուներից քանիսը Արցախի հետ որևէ կապ չունեն, այլ այն, որ բյուջեի 10 տոկոսի չափով ծախս ենթադրող որոշումը կայացվում է որպես չզեկուցվող հարց։
Բա քննարկեիք, ասեիք, թե ինչ կարևոր որոշում է սա մեր երկրի ինքնիշխանությունը պահպանելու համար։
Սրան զուգահեռ, արդեն երեք ամիս է՝ 100,000-ից ավելի մեր հայրենակիցներ սպասում են, որ «արցախասեր» իշխանությունը լուծի իրենց կացարանի հարցը։
Բայց դե համարում են, որ լուծել են՝ ամսական 40.000 դրամ հատկացնելով»։
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.