23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Վերջին ասուլիսում Սերժ Սարգսյանը հպարտությամբ նշեց, որ առողջապահության ոլորտում կատարվել 1240 մլն-ից ավելի տնտեսում: «Ժողովուրդ»-ը ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացել է, որ անցած մեկ տարվա ընթացքում ԱՆ կազմակերպած մրցույթների արդյունքում կնքվել 117 պայմանագիր, որոնց արժեքը կազմել է նախատեսվածից 424 մլն դրամ պակաս: Իհարկե, պետական միջոցների տնտեսումը խրախուսելի է, սակայն կոնկրետ այս դեպքում չի բացառվում, որ դա արվում է ի հաշիվ մարդկանց առողջության: Բանն այն է, որ շուրջ 4 ամիս ՀՀ առողջապահության նախարարությունը շաքարախտով հիվանդներին հատկացնում է բելառուսական ծագման անորակ ինսուլին, որն ընդունող հիվանդների վիճակը ոչ միայն չի բարելավվում, այլև հակառակը`վատանում է: «Ժողովուրդ»-ը հետաքննություն է սկսել` պարզելու համար ՀՀ քաղաքացիների առողջության հաշվին կատարվող «տնտեսումների» մանրամասները:
Ժողովուրդ
Երկու անձի մոտ, որից մեկը` Վրաստանի քաղաքացի, ախտորոշվել է սիբիրյան խոց` մաշկային ձևը:
Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրանք մարտի 7-ին Վրաստանի Բոգդանովկայի շրջանի Փոքր Գոնդուրա գյուղում իրականացրել են խոշոր եղջերավոր կենդանու մորթ և մարտի 15-ին վերադարձել Երևան: Հիվանդները մարտի 18-ին դիմել են բժշկական օգնության:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է սիբիրյան խոց ախտորոշումը:
Հիվանդների վիճակը բավարար է, կա առողջացման դրական շարժընթաց:
Վերջին շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ` գրեթե 1,3 անգամ։ Եթե մարտի 4-ից 10-ն արձանագրվել է հիվանդության 8433 դեպք, ապա մարտի 11-ից 17-ը` 11404:
Համաճարակաբանական վերլուծությունների արդյունքներով վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացության աճ է արձանագրվել հատկապես մանկահասակ երեխաների շրջանում, ինչի արդյունքում Երևանի մանկական հիվանդանոցներն ու բաժանմունքներն աշխատում են գերծանրաբեռնված։
Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ անկախ այդ հանգամանքից, բոլոր հիվանդները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
Ելնելով իրավիճակից` ուժեղացվել է հսկողությունը նախադպրոցական կազմակերպություններում։
Ներկայումս հանրապետության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպություններում բուժում են ստանում`
Մարզերում`
սուր շնչառական վարակներով` 270 հիվանդ,
թոքաբորբերի թեթև ձևերով` 90 հիվանդ,
Երևանում`
սուր շնչառական վարակներով` 384 հիվանդ,
թոքաբորբի թեթև ձևերով` 89 հիվանդ:
Երևանի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժում է ստանում 31 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Վերջին շաբաթվա ընթացքում իրականացվել է լաբորատոր 86 հետազոտություն, որի արդյունքում 20 դեպքում հայտնաբերվել է գրիպի Ա H1N1 ենթատեսակը, 25 դեպքում` գրիպի Բ տեսակը, իսկ մնացած դեպքերում գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել։
Հանրապետությունում շրջանառում են նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ` ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ:
2013 թվականի մարտի 16-ին Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքում արձանագրվել է 7 տարեկան երեխայի մահվան դեպք։ Երեխայի մոտ գրեթե մեկ շաբաթ նկատվել են գրիպանման երևույթներ, սակայն բժշկական օգնության չեն դիմել։ Հետագայում երեխայի մոտ զարգացել է շնչառական անբավարարություն: Երեխայի եղբայրը ևս հիվանդ է գրիպով։ Նա հոսպիտալացվել է ժամանակին և ստացել անհրաժեշտ բուժում, ինչի արդյունքում ունի առողջացման դրական տեղաշարժ։ Նրա մոտ լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է գրիպի Ա H1N1 ենթատեսակը, իսկ մահացած երեխայի լաբորատոր հետազոտություններն ընթացքում են։
Հաշվի առնելով գրիպի և սուր շնչառական վարակների փոխանցման օդակաթիլային մեխանիզմը, ինչպես նաև ներկայումս սուր շնչառական վարակներով հիվանդացության աճը ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում և հիշեցնում է.
1. Գրիպանման երևույթների առկայության դեպքում մնալ տանը, չհաճախել աշխատանքի, դպրոց, մանկապարտեզ, բարձրագույն ուսումնական հաստատություններ
2. Չմասնակցել զանգվածային միջոցառումներին, որը կարող է պատճառ դառնալ հիվանդի վիճակի վատացման և նոր դեպքերի առաջացման ու տարածման
3. Չշփվել գրիպանման երևույթներով անձանց հետ
4. Եթե շրջապատում առկա է գրիպով հիվանդ, պահպանել 2 մ հեռավորություն
5. Չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ` կամզակերպելով բժշկի այցը տուն
6. Պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը
7. Խստորեն հետևել անձնական հիգիենային
8. Հագնվել եղանակին համահունչ
9. Հաճախակի օդափոխել փակ տարածքները:
Որոշ լրատվամիջոցներ հետաքրքրվում են, թե ինչու ՀՀ առողջապահության նախարարությունն անհրաժեշտ վերաբերմունք չի ցուցաբերում հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ։
Տեղեկացնում ենք, որ հացադուլի առաջին իսկ օրվանից բժիշկներն օրը երկու անգամ մոտենում են «Ժառանգություն» կուսակցության ղեկավարին. առավոտյան՝ թիվ 4 պոլիկլինիկայի (որտեղ պարոն Հովհաննիսյանը հաշվառված է) բժիշկները, իսկ երեկոյան ժամերին՝ հերթապահող շտապօգնության բրիգադի մասնագետները։ Մինչև այժմ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է որևէ քննության ենթարկվելուց, անգամ՝ զարկերակային ճնշման չափման ամենապարզ հետազոտությունից։ Նա պատճառաբանում է, որ իրեն լավ է զգում և որ անհրաժեշտության դեպքում ինքը կհրավիրի բժիշկներին։
ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը, քանի որ այն հետագայում կարող է լուրջ հետևանքներ թողնել նրա առողջության վրա։
Միաժամանակ հայտնում ենք, որ նա այսուհետև ևս կգտնվի մասնագետների ուշադրության կենտրոնում և անհրաժեշտության դեպքում կցուցաբերվի մասնագիտական օգնություն։
ՀՀ առողջապահության նախարարություն
«Հայկական Վարկածը» ահազանգ է ստացել, ըստ որի Ցիտոմեգալո վիրուսը լուրջ մարտահրավեր է հայ հանրության համար և չի բացառվում, որ այն մեր հանրապետություն ներթափանցվի կազմակերպված ձևով:
Այս մասին մենք տեղեկություն խնդրեցինք համապատասխան մասնագետից. Մեր հարցերին պատասխանեց Մոր և մանկան առողջության պահպանման վարչության, Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը.
Հարց ու պատասխանը ներկայացնում ենք ստորև.
-Ի՞նչ եղանակով է տարածվում Ցիտոմեգալիո վիրուսը.
— Ցիտոմեգալո վիրուսային վարակումը կարող է տեղի ունենալ սեռական տրանսպլանցենտար ճանապարհով, ինչպես նաև համբույրի միջոցով:
Տարբերվում են ցիտեմեգալովիուսի ձեռք բերովի և բնածին կլինիկական ձևերը:
Օրգանիզմ թափանցած վիրուսը կարող է երկար գոյատևել օրգանիզմում և հաճախ արտազատվում է թքի և մեզի միջոցով:
Ձեռք բերովի ցիտեմեգալովիուսի ամենից հաճախակի կլինիկական դրսևորումը ցերվիտն է և արգանդի վզիկի էրոզիան: Հայտնի է ցիտեմեգալովիուսի լեյկոցիտոտրոպիզմը:
Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, ցիտեմեգալովիուսային վարակվածության հաճախականացումը չի կարող բացատրվել միայն ախտորոշիչ մեթոդների կատարելագործմամաբ, այլ պայմանավորված է զանազան արտաքին և ներքին գործոնների ազդեցության տակ օրգանիզմում առաջացող իմունոդեֆեցիտի և վիրուսի ակտիվացմամբ, ինչպես նաև սեռական վարքագծի լիբերալիզացիայով:
Ըստ ամերիկյան հեղինակների տվյալների, ԱՄՆ-ում նորածինների 1-2% մոտ, ծնվելիս հայտնաբերվում է ցիտեմեգալովիուս, մինչև մեկ տարեկան երեխաների վարակվածությունը կազմում է 10-20%, մինչև 35 տարեկանը՝ 40 %, մինչև 50 տարեկանը վարակվածությունը կազմում է 80%: Վարակի աղբյուրը խրոնիկական վիրուսակիրներն են:
-Արդյո՞ք այն կարող է անպտղություն առաջացնել: Կարծիք կա, որ այս վարակի դեպքում շատ են վիժումները
-Ցիտեմեգալովիուսով հիվանդների մոտ հղիությունը, որն ընթանում է ֆիզիլոգիական իմունոդեպրեսիվ վիճակով, հաճախ ինքնաբերաբար ընդհատվում է: Նկատվում է նաև պտղի ներարգանդային մահ, սակայն անպտղություն չի առաջացնում:
Ցիտեմեգալովիուսի նկատմամբ հակամարմինների հայտնաբերումը դեռևս չի վկայում հիվանդության մասին: Ցիտեմեգալովիուսը երկար ժամանակ կարող է տեղակայվել մոնոցիտներում և լեյկոցիտներում, որտեղ նրանք հուսալի պաշտպանվում են հակամարմինների ազդեցությունից:
Վարակի ախտածնության ամենակարևոր առանձնահատկությունը իմունոդեպրեսիայի առաջացումն է:
Ցիտեմեգալովիուսով ախտահանված կանանց մոտ առանց նկատելի կլինիկական դրսևորումների հայտնաբերվում է մանկաբարձական անամնեզի բարդացում (հղիություն ինքնաբեր, վաղաժամ ընդհատումներ, չզարգացող հղիություն, մեռելածնություն, անկենսունակ և բնածին արատներով նորածինների ծնունդ, ծնվելուց հետո նորածնի մոտ թոքաբորբ, սեպսիս և նորածնային մահ:
Բարեբախտաբար, ներարգանդային վարակը, նույնիսկ հղի կնոջ վարակի սուր փուլի դեպքում, կազմում է փոքր տոկոս 0,5 — 1,5 % (հաճախ պտղի վարակը բոլոր այս դեպքերում կլինիկորեն չի արտահայտվում):
Մոր առաջնային վարակի դեպքում պտղի վարակման ռիսկը կազմում է 30 — 40%, որից 85-95% դեպքերում պտղի մոտ նկատվում է գաղտնի, իսկ 5-15% դեպքերում կլինիկորեն արտահայտված ընթացք: Պտղի ներարգանդային գաղտընթաց վարակի դեպքում, կարող են նկատվել ուշ բարդություններ:
-Շա՞տ են վիժեցման հանգեցրած դեպքերը
-Ես այսպես չեմ կարող ասել, դա երկարատև հետազոտության շնորհիվ կարող ենք պարզել: Պետք է տեսնենք, թե որքան են կազմում վիժեցման դեպքերը, այնուհետև հանենք վիրուսի հետևանքով վիժեցման դեպքերը, նոր կարող ենք թիվ ասել:
-Հնարավո՞ր է, որ այն օտար երկրից դիտավորյալ բերված և ազգաբնակչության դեմ նպատակաուղղված վիրուս լինի լինի
— Գիտեք,այդ հարցը մեզ չպետք է ուղղեք, ես չեմ կարող ասել: Միայն կարող եմ կարծիքս հայտնել, որ հնարավոր է հայազգի տղամարդը գնա արտասահման, պատահական սեռական կապի մեջ մտնի վիրուսով վարակված անձի հետ, հետո իր հետ բերի Հայաստան: Իսկ դիտավորյալ անել հնարավոր չեմ համարում:
-Կան արդյո՞ք բուժման ուղիներ
— Հետազոտման և բուժման նպատակով անհրաժեշտ է դիմել բժշկի:
— Ի վերջո, ինչ կարելի է անել վիրուսի դեմ պայքարելու համար:
-Դա անհատական բուժում է, ես չեմ կարող այսպես ասել, դեղերի անուններ տալ: Հիվանդը պետք է գա, հետազոտվի, նոր բուժման ուղիներն ասենք, դա թերթում հրապարակելու ենթակա չէ:
Այսօր ՎԱՐԿԱԾ ակումբում գլխավոր վարակաբան Արա Ասոյանը և Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը նշեցին, որ անհանգստանալու պատճառ չունենք.
«Չնայած վերջին շաբաթվա տվյալներով, առաջնային բժշկական կազմակերպությունների ու շտապ օգնությունների շրջանում անցկացված մոնիտորինգը ցույց է տվել, որ Հայաստանում սուր շնչառական վարակաների ու թոքաբորբերի դեպքերը աճել են շուրջ 2.1 անգամ, այնուամենայնիվ, Հայաստանում իրավիճակը կարելի է գնահատել կայուն»,- ասաց Վանյանը:
Ըստ նրա մտահոգությունն առաջացել է դիմելիության բարձրանալուց:
Մասնագետը նշեց, որ վերջին 300 լաբորատոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանց 60%-ում գերակշռել են հիմնականում A տիպի H1N1 ենթատիպի ու B տիպի գրիպ.«Մեր տվյալները հիմնականում համապատասխանում են համաշխարհային տվայլներին: Նույն նկատելի բարձրացումը նկատելի է նաև Ռուսաստանում, Վրաստանում, որտեղ ծանր դեպքերը ավելի շատ էին»:
ՀՀ վարակաբանները հայտարարեցին, որ Հայաստանում խոզի գրիպ չկա: 2010թ-ին արձանագրված երկու դեպքերը որակվել են որպես սովորական գրիպ:
Ըստ մասնագետների ունեցած տվյալների՝ սուր շնչառական վարակներով մարզերում հոսպիտալացված են 222 հիվանդ՝ թեթև և միջին ծանրության, թոքաբորբով՝ 87 հիվանդ: Երևանում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 342 հիվանդ, թոքաբորբերով հոսպիտալացվածների թիվը 121-ն է:
Մասնագետները բարդություններից խուսափելու համար վարակիչ շնչառական հիվանդությունների նախանշաններ ունեցող մարդկանց խորհուրդ տվեցին դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժությամբ։ «Բոլոր ծանր դեպքերը պատճառ են բուժումը ուշացնելու կամ ուղեկցվում են այլ հիվանդություններով»,- ասացին նրանք:
Ըստ Արա Ասոյանի հիվանդներն այսօր ավելի շատ են դիմում, այսինքն կանչերն ավելի շատ են՝ հատկապես երեկոյան ժամերին, սակայն հիվանդանոցներում՝ ինտեսիվ և վերակենդանացման բաժանմունքներում հիվանդների թվի կտրում նվազում է նկատվում, իսկ ծանր, կյանքին սպառնացող դեպքեր չկան:
«Կանչերի ավելացումը խոսում է այն մասին, որ քաղաքացիների վստահությունն ավելացավ, նամանավանդ հայտարարվել է, որ անվճար դեղամիջոց՝ Տամիֆլյու է տրամադրվում»,-պարզաբանեց Ասոյանը:
Իսկ «Հայկական Վարկած»-ի այն դիտարկմանը, թե՝ բազմաթիվ բողոքներ են ստացվում, որ դեղամիջոցը միայն հիվանդանոցում են տալիս այն էլ չի բավարարում , ազատ վաճառք չկա, դեղատներում էլ չի ճարվում, գլխավոր վարակաբանը նկատեց. «Մեր խնդիրը դեղատներում վաճառելը չի, մեր խնդիրը ամբուլատոր պոլիկինիկական ծառայությունների միջոցով հատկացնել ժողովուրդին: Դեղամիջոցը բավականին մեծ քանակությամբ է, նույնիսկ մի քանի տնօրեններ ասում են, որ այնքան շատ է, որ չենք հասցնի ծախսել»:
Աննա Սարգսյան
Վաղը՝ մարտի 6-ին, ժամը՝ 12.00-ին, ՎԱՐԿԱԾ ակումբի հյուրերն են գլխավոր վարակաբան Արա Ասոյանը և ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը:
Թեման՝ Հայաստանում տարածված վարակները:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվել է իրացման ցանցում առկա «Նեստոժեն» մանկական չոր կաթի փոշու փորձաքննություն: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ իրացման ցանցում առկա մանկական կերերն անվտանգ են և երեխաների առողջության վրա որևէ բացասական հետևանք ունենալ չեն կարող, հայտնում են Հայաստանի ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2013թ. փետրվարի 27-ին զույգ երեխաների մահվան ցավալի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվող մթերքների փորձաքննությունը շարունակվում է:
Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Եւս մէկ տհաճ օր․․․ Մոտ երեք ժամ ստուգելուց յետոյ մասնագէտներն արձանագրեցին, որ դէպի վատ են գնում առողջական գործերս։ Ուրախացեք, տականքներ, ոճրագործների աջակիցներ, բայց երկար չեք ուրախանալու․․․
Մէկ է, ես վերականգնուելու եմ։ Իսկ եթէ ետ էլ չգամ, ձեր երեխաները մի օր ձեզ նեղն են գցելու ու դուք պատասխան չեք գտնելու, թէ ինչու ձեզ հաղթանակի հասցրած միակ մարդուն այդպէս միահամուռ դաւաճանեցիք․․․
Նայեք ձեր այսօրուա պահուածքին ու կհասկանաք, թէ ինչերով են զբացուած եղել ձեր հայրերն ու պապերը, որ աշխարհի 2-3 տոկոս կազմող հայերը այսօր 0.2 տոկոս էլ չեն կազմում, որ մեր պատմական հայրենիքի միայն 10 տոկոսն է մերը․․․ Եւ մտածեք, ձեր նման ծախու, թուլակամ, բայց եւ ամբարիշտ արարածները պէ՞տք են մարդկութեանը․․․
Իմ ամենասիրած աղոթքն է եղել տարիներ շարունակ՝ Եկմալեանի «ՏԷՐ, ԿԵՑՑՈՅ ԴՈՒ ԶՀԱՅՍ»-ը։ Հիմայ չեմ կարողանում երգել այն․ խորթ ու անտեղի է թւում։
Տէր, դու ասել ես՝ սիրիր մերձաւորիդ, բայց եւ ասել ես՝ խոզերի առաջ մարգարիտներ շաղ չտալու մասին։ Ինչպէ՞ս պարզեմ, սրանց կարելի՞ է մերձաւոր համարել։
Ուժ եւ իմաստութիւն տուր ինձ, Տէր․․․»։
Երեկ թերթին հասած տեղեկությունների համաձայն` Հայաստանում արձանագրվել է H1N1 վիրուսի` «խոզի գրիպի» հետևանքով մահվան ևս 4 դեպք:
Ավելի վաղ թերթն անդրադարձել էր երկու այլ դեպքի, որոնք, ըստ տարածված լուրերի, դարձյալ խոզագրիոյի հետևանքով էին: Հետո, իհարկե, պարզվել էր, որ մահը գրանցվել է թոքաբորբի պատճառով, բայց ահա բժիշկ-մասնագետը չէր հերքել, որ թոքաբորբն էլ իր հերթին կարող էր H1N1 վիրուսի հետևանք լինել:
Ինչ վերաբերում է թարմ դեպքերին, ապա «ՀԺ»-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել դրանցից մեկի մասին: Ըստ այդմ, H1N1 վիրուսի զոհ է դարձել 24-ամյա կինը, որը հղիության 7-րդ ամսում էր: Երիտասարդ կնոջը հուղարկավորել են երեկ` Վայքի գյուղերից մեկում: Նրա բարեկամներից մեկը թերթի հետ զրույցում պատմել է, որ հղիի մոտ երիկամային խնդիրներ են առաջացել, ինչի կապակցությամբ էլ նա դիմել է«Էրեբունի» բժշկական կենտրոն: Անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո կինը դուրս է գրվել, բայց շուտով նրա մոտ գրիպանման երևույթներ են նկատվել, ինքնազգացողությունը սկսել է վատանալ: Դարձյալ հոսպիտալացվել է. ինչից հետո բժիշկները հայտնել են, որ հիվանդի մոտ առկա է խորը թոքաբորբ: Օրեր անց նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ հենց նույն օրը արձանագրված է եղել խոզի գրիպից մահվան մեկ դեպք: 24-ամյա կնոջ հարազատի խոսքով` դրանից հետո բժշկական կենտրոն են այցելել ՀՀ գլխավոր վարակաբանն ու հակահամաճարակային տեսչության աշխատակիցներ: Անալիզներ են վերցրել նաև իրենց հիվանդից, իսկ հետո հայտարարել արդյունքները` խոզագրիպ չկա, այլ միայն` թոքաբորբ: Հարազատների կարծիքով, թերևս մոր ընդունած հակաբիոտիկների պատճառով, փետրվարի 14-ին մահացել է դեռ չծնված երեխան, իսկ փետրվարի 18-ին` մայրը: Ու չնայած բժիշկները H1N1 վիրուսի առկայության մասին հիվանդ կնոջն ու հարազատներին ոչինչ չեն ասել, բայց նրա մահվան թերթիկում նշվել է H1N1 վիրուսը: Թերթը հավելում է նաև, որ թեև հարազատները ցանկություն են ունեցել մահացած կնոջ հոգեհանգիստն ու հուղարկավորությունը կազմակերպել մեկական օր ուշ, սակայն, ըստ նրանց, դիահերձարանից դա արգելել են` հորդորելով չուշացնել թաղումը: Նաև դիակը պահվել է փակ դագաղում, որպեսզի հարազատները չվարակվեն: Սա արդեն ուշագրավ է` հաշվի առնելով, որ վերը նշված նախկին երկու դեպքերից մեկի ժամանակ էլ դիակը պահվել է փակ դագաղում` հարազատներին թույլ չտալով մոտենալ:
Հայկական ժամանակ
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.