23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Նոր ուսումնական տարվա սկիզբը` սեպտեմբերի 1-ը, նշվում է որպես Գիտելիքի օր:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ օրվա խորհուրդը պահպանելու, սովորողների մուտքը տոնական և հիշարժան դարձնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից հանձնարական է տրվել՝ հանրապետության բոլոր դպրոցներում սեպտեմբերի 1-ին կազմակերպել տոնական հանդիսություններ՝ նվիրված Գիտելիքի օրվան:
Ըստ ԿԳՆ կայքի՝ Կրթության և գիտության նախարարությունը, հաշվի առնելով Սիրիայում ստեղծված իրավիճակը, Հայաստան վերադարձած սիրիահայերի կրթության կազմակերպման նպատակով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հանձնարարականով Երևանում համապատասխան տարածքային բաշխմամբ առանձնացվել է երեք ավագ դպրոց` Կենտրոն համայնքում` թիվ 182, Արաբկիր համայնքում` թիվ 54 և Նոր Նորք համայնքում` թիվ 62–ը։
Սիրիահայերի կրթական կարիքների բավարարման նպատակով վերոնշյալ դպրոցներում կստեղծվեն համապատասխան պայմաններ` սիրիահայ դպրոցականներին պատշաճ կրթական ծառայություններ մատուցելու, ինչպես նաև վերջիններիս համար բարենպաստ միջավայր ստեղծելու և անհատական մոտեցում որդեգրելու համար:
Հանրապետական ընդունող հանձնաժողովը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էին ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության ցուցակների ճշգրտման, ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N597–Ն որոշմամբ հաստատված կարգի 111-րդ կետով նախատեսված լրացուցիչ փուլի արդյունքների ամփոփման, ինչպես նաև քաղաքացիներից և կազմակերպություններից ստացված դիմումների /գրությունների/ հետ կապված հարցեր: Օրակարգի հարցերը ներկայացրել և համապատասխան պարզաբանումներով է հանդես եկել ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ, հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռ. Սուքիասյանը: Անդրադառնալով օրակարգի առաջին հարցին` Ռ. Սուքիասյանը ներկայացրել է ընդունելության առաջին փուլի ցուցակների ճշգրտման հետ կապված հարցեր: Համաձայն օրակարգի երկրորդ հարցի` վարչության պետը տեղեկացրել է, որ լրացուցիչ փուլին մասնակցելու հայտ է ներկայացրել առաջին փուլից դուրս մնացած շուրջ 1200 դիմորդից ավելի քան 700-ը, որոնցից բուհ չի ընդունվել միայն 51 դիմորդ: Լրացուցիչ փուլում բարձր մրցույթ է արձանագրվել ԵՊՀ «Եկեղեցաբանություն» և ՀՊՄՀ «Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ» մասնագիտությունների գծով: Անդրադառնալով օրակարգի երրորդ հարցին` Ռ. Սուքիասյանը ներկայացրել է քաղաքացիներից ստացված դիմումները, որի արդյունքում հանձնաժողովը, գործող օրենսդրության շրջանակում, քվերկությամբ որոշել է բավարարել և կամ մերժել դիմումատուներին:
Լրացուցիչ փուլի արդյունքները հայտնի կդառնան արդեն այսօր:
Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ հուլիսի 24-ին, ընդունել է ՀՀ-ում Իրանի նորանշանակ դեսպան Մուհամմադ Ռեիսիին: Նախարարը շնորհավորել է դեսպան Ռեիսիին մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանում ԻԻՀ դեսպան լինելը պատվաբեր և պարտավորեցնող աշխատանք է, որը պահանջում է ամենօրյա նվիրում՝ հաշվի առնելով տարբեր ոլորտներում երկու երկրների միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակը:
Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ ԻԻՀ կատարած այցի ընթացքում տպավորվել է պետության՝ կրթության և գիտության բնագավառին հատկացված ներդրումների ծավալներով և հույս հայտնել, որ կրթության ոլորտում երկու երկրների միջև ստորագրված միջկառավարական համաձայնագրով նախանշված ծրագրերը զարգացում կապրեն, մասնավորապես, Թեհրանի համալսարանում հայագիտական և ԵՊՀ-ում իսլամագիտության կենտրոնների բացման տեսանկյունից: Նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ հայկական կողմը շահագրգիռ է հայկական բուհերում իրանցի ուսանողների թվի ավելացմամբ՝ այդ համատեքստում նշելով, որ օտարերկրյա ուսանողների ավարտական փաստաթուղթ ստանալու գործընթացում սահմանվել են ամենախիստ չափանիշները ԱՊՀ տարածքում՝ հաշվի առնելով մի շարք ահազանգեր:
Մուհամմադ Ռեիսին իր հերթին նշել է, որ Իրանը մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը՝ ընդծելով երկու երկրների հազարամյա պատմության ընթացքում ձեռք բերված բարձր մշակութային և քաղաքակրթական նմանությունները, և վստահեցրել է, որ իր գործունեությամբ հնարավորինս կնպաստի Հայաստանի և Իրանի միջև կապերի սերտացմանը:
Հանդիպման ավարտին քննարկվել են նաև մի շարք այլ խնդիրներ, այդ թվում՝ գիտխորհուրդների, բուհական և հետբուհական կրթության հետ կապված հարցեր:
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունում այսօր` հուլիսի 20-ին, տեղի է ունեցել գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային և պետական նպատակային ծրագրերի քննարկման հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նիստին մասնակցել են հանձնաժողովի անդամ հանդիսացող ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, ԳԱԱ-ի, ՀՀ բուհերի, ինչպես նաև պետական կառավարման այլ մարմինների ներկայացուցիչներ:
Հանձնաժողովը քննարկել է Հայաստանի ԳԱԱ-ից և ՀՀ պետական կառավարման մարմիններից ստացված գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային և պետական նպատակային ծրագրերի նախագծերը և ՀՀ 2013 թվական պետական բյուջեում դրանք ընդգրկելու վերաբերյալ համապատասխան առաջարկություններ ներկայացրել: Նիստին զեկույցով հանդես է եկել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը, ով տեղեկացրել է, որ հաջորդ տարի նախատեսվում է ՀՀ պետական բյուջեից գիտությանը տրամադրվող ֆինանսավորումն ավելացնել շուրջ 10 տոկոսով: ԳՊԿ նախագահը ներկայացրել է նաև հաջորդ տարի նախատեսվող մի շարք ծրագրեր, մասնավորապես, ըստ Ս. Հարությունյանի, մյուս տարի նախատեսվում է անցկացնել «100 լավագույն գիտնական» մրցույթը, որի հաղթողներն ամեն ամիս կստանան համապատասխան հավելավճար:
Բացի այդ, նախատեսվում է որոշակի գումար հատկացնել` մի շարք գիտական հաստատությունների համար երեք խոշոր սարքավորում ձեռք բերելու համար: Ս. Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ հաջորդ տարի կշարունակվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ համատեղ իրականացվող գիտական ծրագրերը և միջազգային մրցույթները:
Նիստի ավարտին հանձնաժողովը հավանության է արժանացրել պետական կառավարման մարմիններից ստացված մի շարք առաջարկներ:
ՀՊՏՀ ռեկտոր,տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ այս տարվանից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) հատուկ գործատուների համար կսկսի կադրեր պատրաստել, որոնք հետագայում կկարողանան աշխատանքի անցնել տվյալ հիմնարկում ։
«Անցած տարվա մայիսից սկսած մենք փորձում ենք համագործակցել կոնկրետ գերատեսչությունների հետ, որոնց հետ կնքված համագործակցության պայմանագրերի հիման վրա այս տարվանից սկսում ենք մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնել՝ հատուկ մասնագետներ պատրաստելով կոնկրետ գերատեսչությունների համար»,- ասել է նա։
ՀՊՏՀ-ն արդեն նման համագործակցության պայմանագրեր է կնքել ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի բանկերի միության, աշխատանքի և սոցիալական հարցերի, բնապահպանության նախարարությունների, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, պետգույքի կառավարման վարչության հետ:
Բուհը այս գերատեսչությունների հետ պատրաստվում է համատեղ մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնել, որն ավարտած ուսանողը կունենա երաշխավորված աշխատանք տվյալ գերատեսչությունում: «Մենք կադրը պատրաստում ենք աշխատաշուկայի համար, հետևաբար պետք է հաշվի առնենք աշխատաշուկայի պահանջները, հակառակ դեպքում մեր պատրաստած կադրը կլինի վերացական կադր»,- հայտարարել է ՀՊՏՀ ռեկտորը:
Լրագրողների այն հարցին, թե ՀՊՏՀ-ն ավարտած ուսանողների քանի տոկոսն է գտնում աշխատանք, Կորյուն Աթոյանը պատասխանել է, որ բուհում ստեղծվել է կարիերայի և մարկետինգի կենտրոն, որի գործունեության նպատակը շրջանավարտների՝ աշխատանքի տեղավորվելու գործընթացին հետևելն ու նրանց հետ հետադարձ ապահովելն է:
ԵՊՏՀ ռեկտորը Կորյուն Աթոյանը նաև տեղեկացրել է, որ բուհի նպատակներից է որոշակի համագործակցային ծրագրերի շրջանակներում իրականացնել բուհի դասախոսների վերապատրաստման ծրագրեր:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն ամփոփել է այս տարվա ընդունելության արդյունքները: Նա խուսափել է համեմատություն անցկացնել այս տարվա և նախորդ տարվա միջև, քանի որ անցյալ տարի տասներկուամյա դպրոցական համակարգի ներդրման պատճառով առաջին կուրսեցիների ամենափոքրաթիվ ընդունելությունն է եղել` շուրջ 800 ուսանող: Եւ, հետևաբար, չեն արդարացրել համալսարանի , ինչպես նաև մյուս բուհերի ակնկալիքները:
Ի դեպ, 2010 թվականի համեմատ, այս տարի Երևանի պետական համալսարանի ուսանողներն ավելացել են շուրջ 500-ով, այսինքն` եթե նախանցյալ տարի ԵՊՀ ընդունված ուսանողների թիվը եղել է 3008, ապա այս տարի մայր բուհ է ընդունվել 3507 ուսանող (381 անվճար և 3126 վճարովի)։
Արամ Սիմոնյանի համոզմամբ այս տարվա ցուցանիշը բավարար է: ԵՊՀ-ում այս տարի թափուր տեղերը 81 են` տարբեր մասնագիտությունների գծով. «Ի զարմանս ինձ, ֆիզմաթ թևը լրացել է, սակայն նույնը չեմ կարող ասել քիմիա, կենսաբանություն, կենսաֆիզիկա, կենսաինֆորմատիկա մասնագիտություններով: Կենսաֆիզիկան աշխարհում մեծ առաջընթաց ապրող ուղղություն է, և այս տվյալներն առաջին հերթին վկայում են, որ դպրոցում «Ֆիզիկայի» նկատմամբ ուշադրությունը թուլացել է և դիմորդը լավ չի տիրապետում «ֆիզիկա» առարկային»:
Նա գտնում է, որ սա առաջին հերթին պետք է մտահոգի հանրակրթական դպրոցի և ավագ դպրոցի պատասխանատուներին:
Թափուր տեղեր են մնացել «երկրաբանություն», այս տարի առաջին անգամ որպես մասնագիտություն մտցված «եկեղացաբանություն» , «Ռուսաց լեզու և գրականություն» առարկաներից:
Առավել հաջողված են համարվում «գերմաներեն» «ֆրանսերեն» , «իսպաներեն» լեզու և գրականություն առարկաներում ընդունելության արդյունքները:
Արամ Սիմոնյանը հաջողված է համարում նաև կովկասագիտության մրցույթը, ինչի արդյունքում այսօր կա 50 ուսանող:
Հիշեցնելով, որ վճարովի բաժինների ուսանողները չեն օգտվում բանակի տարկետումից, Սիմոնյանը մատնանշել է բուհում հաշվառվելու ուղին. «Այդ ուսանողները ԵՊՀ-ի հետ պայմանագիր կարող են կնքել և վճարել ուսման մեկ կիսամյակի դիմաց, որից հետո նրանք համարվում են բուհի ուսանողներ: Բանակից հետո նրանք կարող են սովորել բուհում, իսկ ուսման վարձը կմնա նույնը, եթե նույնիսկ այդ երկու տարվա ընթացքում այն ավելանա կամ նվազի: Եթե բանակից վերադառնալուց հետո ուսանողը չցանկանա սովորել բուհում, ապա գումարը կվերադարձվի, քանի որ բուհը տվյալ ուսանողին ծառայություններ չի մատուցել»:
Արամ Սիմոնյանը նշեց, որ ԵՊՀ–ում ամենաթանկ մասնագիտությունն իրավագիտությունն է՝ 700.000 դրամ տարեկան վարձավճարով: Իսկ ամենաէժանը մեխանիկա, ռուսաց լեզու և գրականություն, ռադիոֆիզիկա, ջրաօդերևութաբանություն մասնագիտություններն են՝ տարեկան կազմում են մոտ 280.000:
Արամ Սիմոնյանը սա սխալ է համարում՝ օրինակ, բուհի ռեկտորի խոսքով՝ եթե կենսաբանության, քիմիայի ֆակուլտետներում ուսուցումը ծախսատար է, քանի որ պահանջվում են լաբորատորիաներ, փորձանմուշ կենդանիներ, որոշակի ջերմային պայմաններ, հոսանք, նյութեր և այլ, իրավաբանական ֆակուլտետում պահանջվում է ընդամենը գիրք, համակարգիչ, թուղթ և գրիչ:
Նա դժգոհ է. առ այսօր չկա մասնագիտության պետպատվերի գինը որոշելու միասնական համակարգ:
Այսօր արդեն հայտնի են հունիսի 15-ին անցկացված օտար լեզվի միասնական քննությունների արդյունքները: Օտար լեզուներից, որոնց ցանկում են անգլերենը, գերմաներենը, ֆրանսերենը, իսպաներենը, իտալերենը և պարսկերենը, քննության մասնակցելու դիմում հայտ էր ներկայացրել 9175 դիմորդ, որոնցից անգլերենի քննությանը մասնակցել է 7816 դիմորդ, ֆրանսերենի քննությանը՝ 434, իսպաներենի քննությանը՝ 24, գերմաներենի քննությանը՝ 509 դիմորդ: Անգլերեն քննության միջին միավորն է եղել 13,2-ը: «23 դիմորդ ստացել է 20 միավոր, 1092 դիմորդ ստացել է 17,5-20 միավոր, 2992՝ 13,5-17,25, 3097 դիմորդ ստացել է 7,5-13,25 միավոր, իսկ դրական միավորի շեմը չի հաղթահարել շուրջ 635 դիմորդ»,- տեղեկացրեց ԳԹԿ ներկայացուցիչը:
ԳԹԿ մամլո խոսնակի տրամադրած տվյալների համաձայն՝ ֆրանսերենի քննության միջին միավորն է եղել 14,3-ը: Երեք դիմորդ ստացել է 20 միավոր, 113 դիմորդ՝ 17,5-20, 149՝ 13,5-17,25, 146 ՝ 7,5-13,25, իսկ դրական միավորի շեմը չի հաղթահարել 26 դիմորդ:
Գերմաներենի քննությունից միջին միավորն է եղել 14,4-ը: 4 դիմորդ ստացել է 20 միավոր, 137 դիմորդ՝ 17,5-20, 185՝ 13,5-17,25 միավոր, 165 դիմորդ՝ 7,5-13,25 միավոր, իսկ դրական միավորի շեմը չի հաղթահարել 22 դիմորդ:
Գայանե Մանուկյանի խոսքով՝ իսպաներեն, իտալերեն և պարսկերեն լեզուներից դրական միավորի շեմը չհաղթահարած դիմորդներ չկան: Իսպաներենի քննության միջին միավորն է եղել 17,9-ը: 1 դիմորդ ստացել է 20 միավոր:
Պարսկերենի քննության միջին միավորն է եղել 16,4-ը, 20 միավոր է ստացել մեկ դիմորդ:
Իտալերենի քննության միջին միավորն է եղել 15,4-ը, 20 միավոր չի ստացել ոչ մի դիմորդ:
Հիշեցնենք, որ հանրապետությունում հունիսի 1-ից մեկնարկած միասնական քննությունները մոտենում են իրենց եզրագծին:
Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում ձևավորված 40 քննակենտրոններում այսօր տեղի ունեցան հայոց լեզվի և հայ գրականությյան պետական միասնական քննությունները։ Երևանում քննությունն այսօր ընթանում էր 14 քննակենտրոններում, Արցախում՝ 8, մյուս մարզերում, ըստ դիմորդների թվի, մինչև 3։
Հայոց լեզու և հայ գրականություն առարկայից միասնական քննություն հանձնելու համար այս տարի հայտ է ներկայացրել 11792 դիմորդ։ Հիշեցնենք, որ քննւթյունների ավարտից մեկ ժամ հետո Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում ` www.atc. am և www.gtk.am կայքում կտեղադրվեն թեստերի տարբերակները` իրենց ճիշտ պատասխաններով:
Ի դեպ, այս տարի դիմորդների թիվը 18105 է, ինչը փոքր ինչ ավելի է, քան 2010թ., երբ քննություններին մասնակցելու դիմում-հայտ էր ներկայացրել 17656 դիմորդ։ Ամենաշատ դիմում հայտ՝ 11792, ներկայացվել է հայոց լեզու և հայ գրականություն առակայից քննություն հանձնելու համար։ 2010թ. այդ թիվը եղել է 11138:
Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորական խոսք է ուղղել Վերջին դասի կապակցությամբ:
Շնորհավորանքում ասվում է.
«Սիրելի շրջանավարտներ,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները դպրոցում ուսումնառության Վերջին օրվա և Վերջին դասի կապակցությամբ:
Անկասկած, բոլորիդ համար այս օրը չափազանց հիշարժան է եւ անմոռանալի:
Դպրոցական նստարանից է սկսվել Ձեր աշխարհաճանաչությունը, ձեւավորվել են ընկերական պարզ ու անաղարտ հարաբերություններ, սովորել եք լինել ազնիվ ու բանիմաց, ստացել եք գիտելիքներ, ունեցել եք ուրախ եւ հուզիչ շատ պահեր:
Այսօր Դուք հրաժեշտ եք տալիս պատանեկան տարիներին, հարազատ դարձած կրթօջախին` դպրոցին եւ մտնում կյանքի մի նոր փուլ, որտեղ պահանջվոմ է լինել առավել լուրջ ու պատասխանատու: Սա այն պահն է, որ պետք է կատարեք ապագայի համար ճիշտ ընտրութուն եւ ընտրեք Զեզ համար հոգեհարազատ մասնագիտություն:
Համոզված եմ, որ թե դպրոցում եւ թե ուսումնառության հետագա տարիներին ստացած գիտելիքները կօգնեն, որ կյանքում Ձեզ զգաք առավել հաստատուն ու կայացած, դառնաք մեր պետության զարգացման, առաջընթացի ակտիվ մասնակիցը եւ հուսալի ապագայի գրավականը:
Սիրելի ուսուցիչներ, սա առանձնակի տոն է նաեւ Ձեզ համար: Դուք այսօր կյանք եք ուղղորդում հասուն ու կազմակերպված մի նոր սերունդ, որին փոխանցել եք Ձեր ողջ գիտելիքներն ու իմացությունները, դաստիարակել եք մեր ժողովրդի բարեկեցությանն ու երկրի առաջընթացին ձգտող քաղաքացիներ:
Ուսումնառության Վերջին օրվա եւ Վերջին դասի կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստանում, հեռավոր սփյուռքում, Արցախում եւ Ջավախքում ապրող մեր բոլոր շրջանավարտներին, ուսուցիչներին ու ծնողներին այս գեղեցիկ եւ անմոռանալի օրվա կապակցությամբ, մաղթում հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ եւ ամենայն բարիք»:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.