23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...«Հրապարակ»-ը գրում է. «Փաստորեն, գործարարներ Փայլակ Հայրապետյանի և Աշոտ Սուքիասյանի միջև ընթացող պայքարը տեղափոխվել է նաև վիրտուալ հարթակ: Հունիսի 4-ից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացվել է «Աշոտ Սուքիասյանի ճշմարտությունը» խորագրով էջ, որտեղ գործարարը ներկայացրել է «իր ճշմարտությունները» խնդրո առարկա գործի հետ կապված:
«Մինչ ճշմարտությունը հագնում է իր կոշիկները, սուտն ամբողջ աշխարհն է պտտվում»,- գրված է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի սանիկի ֆեյսբուքյան էջի գլխամասում: Ուշագրավ է նաև այն, որ իր ճշմարտություններում Փայլակ Հայրապետյանին գող, ստախոս, խարդախ, հանցագործ անվանելուց հետո, Սուքիասյանն ամեն բան թողնում է «Տիրոջ կամքին»:
Դատելով էջում առկա հղումներից, Սուքիասյանը բավական օպերատիվ հետևում է լրատվամիջոցների հրապարակումներին, դրանք ակտիվորեն տեղադրում իր էջում: Իսկ մինչ այդ հայաստանյան իրավապահներին ոչ մի կերպ չի հաջողվում հայտնաբերել Սուքիասյանին և բերել Հայաստան` վերջ դնելով այս պատմությանը:
Հրապարակ
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը դուրս է եկել ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կազմից, այս մասին տեղեկացրել են Ազգային ժողովի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ «Հրապարակը» գրել է, թե ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովն իր նիստերի ժամանակ շատ դժվար է «քվորում» ապահովում, ինչն էլ պատճառ է դարձել, որ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը դիմի ԱԺ ղեկավարությանը` հանձնաժողովի անդամների աշխատավարձը պահելու համար:
ԱԺ գեներալները, «լյավ» տղերքը՝ բոլորն այդ հանձնաժողովից են: Աշխատավարձի պահումը պատճառ է դարձել Գագիկ Ջհանգիրյանի եւ Կորյուն Նահապետյանի միջեւ լուրջ վիճաբանության, որի ժամանակ Ջհանգիրյանն ասել է. «Տղա ջան, դու շատ փոքր ես, որ նման բաներ անես», ու ձեռքի թղթերը նետել է Կորյունի ուղղությամբ: Բանն այն է, որ Ջհանգիրյանի զինդատախազ եղած ժամանակ Կորյուն Նահապետյանը համեստ ու խելոք քննիչ է եղել:
Ի՞նչն էր պատճառը, որ այդպես թունդ վիճաբանել եք վերջին նիստի ժամանակ՝ հարցրինք երեկ Ջհանգիրյանին: «Ես երեխաների հետ չեմ վիճում»,- բազմանշանակ ասաց նախկին զինդատախազը` խրոխտ քայլվածքով մտնելով ԱԺ նիստերի դահլիճ:
ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովն իր նիստերի ժամանակ շատ դժվար է «քվորում» ապահովում, ինչն էլ պատճառ է դարձել, որ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը դիմի ԱԺ ղեկավարությանը` հանձնաժողովի անդամների աշխատավարձը պահելու համար:
Հիշենք, որ ԱԺ գեներալները, «լյավ» տղերքը՝ բոլորն այդ հանձնաժողովից են: Աշխատավարձի պահումը պատճառ է դարձել Գագիկ Ջհանգիրյանի ևս Կորյուն Նահապետյանի միջև լուրջ վիճաբանության, որի ժամանակ Ջհանգիրյանն ասել է. «Տղա ջան, դու շատ փոքր ես, որ նման բաներ անես», ու ձեռքի թղթերը նետել է Կորյունի ուղղությամբ: Բանն այն է, որ Ջհանգիրյանի զինդատախազ եղած ժամանակ Կորյուն Նահապետյանը համեստ ու խելոք քննիչ է եղել:
Ի՞նչն էր պատճառը, որ այդպես թունդ վիճաբանել եք վերջին նիստի ժամանակ՝ հարցրինք երեկ Ջհանգիրյանին: «Ես երեխաների հետ չեմ վիճում»,- բազմանշանակ ասաց նախկին զինդատախազը` խրոխտ քայլվածքով մտնելով ԱԺ նիստերի դահլիճ:
Հրապարակ
ԲՀԿ խմբակցության գործարար պատգամավորները սկսել են կամաց-կամաց առանձնանալ այդ կուսակցությունից: Չնայած խմբակցությունը որոշում էր կայացրել 2012թ. պետական բյուջեի կատարողականին դեմ քվեարկելու մասին, այնուամենայնիվ, մի շարք ԲՀԿ-ականներ գերադասել են իշխանություններին դեմ դուրս չգալ ու պարզապես չմասնակցել քվեարկությանը:
Ըստ ԱԺ կայքում դրված տեղեկանքի՝ բյուջեի կատարողականի քվեարկությանը չեն մասնակցել Գագիկ Ծառուկյանի խնամին՝ Մուրադ Գուլոյանը, Դավիթ Քոչարյանը, Մելիք Մանուկյանը, Հարություն Ղարագյոզյանը, Վահան Կարապետյանը, իսկ Հայկ Խաչատրյանը քվեարկել է ձեռնպահ:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, պատգամավորներին նախապես զգուշացվել է, որ այս անգամ չփորձեն անակնկալներ մատուցել՝ ձեռնպահ քվեարկելով կամ քվեարկությանը չմասնակցելով: Սակայն ստացվում է, որ այս նախազգուշացումները նույնիսկ «տեղ չեն հասնում»: Ի դեպ, նաև ՀՀԿ-ականներից մի քանի հոգի չի քվեարկել՝ Աշոտ Արսենյանը, Մարինե Մարաբյանն ու Հակոբ Հակոբյանը (թիվ 41 ընտրատարածք):
Ժողովուրդ
Սյունիքի նախկին մարզպետ Սուրկ Խաչատրյանի մերձավորները հեոախոսագանգերով սպառնացել են Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին Սուրիկ Խաչատրյանի՝ 90-ականների գործունեության վերաբերյալ բացահայտումներ անելու հաճար:
«Վերջին օրերին ստացել եմ հեռախոսազանգեր, նաև եղել են մի քանի հանդիպումներ Սուրիկ Խաչատրյանի մերձավորների կողմից: Ինձ ուղղված խրատաբանական արտահայտություններ են եղել՝ սպառնալիքի ենթատեքստով: Հայտարարում եմ, որ իմ մեջ շատ վաղուց սպանել եմ վախի, սարսափի անասունը ու նույնը խորհուրդ եմ տալիս անել Հայաստանի բոլոր քաղաքացիներին, մասնավորապես՝ սյունեցիներին և հատկապես գորիսեցիներին»,- «Առավոտ»-ին ասել է Գորիսի նախկին քաղաքապետը:
Մանրամասները և Սամվել Հարությունյանի մի շարք բացահայտումները կարող եք կարդալ Առավոտ օրաթերթում:
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2013 թվականի հունիսի 11-ի թիվ 2913-Ա որոշմամբ. 2013 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 11.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ՝ հետևյալ օրակարգով.
1. Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի N3-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
2. Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կանոնադրությունը հաստատելու, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի N3-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու, 2009 թվականի սեպտեմբերի 23-ի N2/2-7-Ա և 2012 թվականի հոկտեմբերի 31-ի N522-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին։
3. Կ. Արեյանին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու մասին։
4. Վ. Նիկոյանին Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին։
5. Ա. Սուքիասյանին Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին։
6. Դ. Օհանյանին Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին։
7. Գույք ընդունելու մասին։
8. Ծարավ Աղբյուրի փողոցի հ.55/17 հասցեում գտնվող անշարժ գույքերի հասցեների տրամադրման դիմաց վճար սահմանելու մասին։
9. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
10. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
11. Սուրեն Սաֆարյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
12. Վազրիկ Սեկոյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
13. Ալեքսանդր Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երեկվա երդմնակալությունը` իշխանության վերնախավի հերթական հաղթանակի դրսևորումն էր: Հաղթվողը` հասարակությունն է, որը գրեթե անմասն էր անցկացված ընտրական գործընթացից, երեկվա երդմնակալությունից, որովհետև դրա կայացման գործում գրեթե դերակատարում չունի:
Երդմնակալության երեկվա արարողության հերոսը Սերժ Սարգսյանն էր` այն մարդը, ով որոշում է, թե ով լինի Երևանի քաղաքապետ կամ կզբաղեցնի այս կամ այն պաշտոնը:
Տարոնը կամ մեկ այլ պաշտոնյա երդվում են ոչ թե ժողովրդի առաջ, այլ նախագահի, ով նրանց աթոռների, պաշտոնների, ըստ էության, միակ երաշխավորն է:
Երեկ շատ խոսվեց ժողովրդի վստահության մասին, որով իբրև թե օժտված է քաղաքային նոր իշխանությունը:
Եթե ժողովուրդ ասելով` նախագահն ի նկատի ուներ քաղաքապետարանում հավաքված «ընտրյալների» մասին, նա ճիշտ է:
Իսկ եթե դուրս գանք իշխանության դղյակների պատերից, կտեսնենք մեկ այլ ժողովուրդ, որը վաղուց գիտի, որի քվեն, կարծիքը գրոշի արժեք չունեն:
Իշխանության բովանդակությունը շատ քիչ է փոխվել. ուղղակի նրա ավտորիտարիզմն եվրոռեմոնտի է ենթարկվել:
Ընդդիմության առանցքի անունը փոխվում է, բայց բովանդակությունն անփոփոխ է:
Նախագահական վերջին ընտրություններից հետո` թվում էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական նոր մշակույթի հիմքերը կդնի:
Սակայն նա նույնիսկ քաղաքական օրակարգ չձևավորեց` կրկնելով իր նախորդների գրեթե բոլոր սխալները:
Ասենք, մարդիկ չէին հասկանում, թե Երևանի ավագանու քարոզարշավի օրերին` ի՞նչ էր անում Րաֆֆին Զանգեզուրի կամ Տավուշի լեռներում:
Միանգամայն արդարցված է «Բարև, Երևան» դաշինքի որոշումը` վերցնել մանդատներն ու ակտիվ աշխատել Երևանի ավագանիում:
Բայց, օրինակ, անհասկանալի է, թե ինչո՞ւ էին այս խմբակցության անդամներն երեկ բոյկոտում քաղաքապետի երդմնակալությունը:
Նրանք ասում են, թե այսկերպ վերաբերմունք են դրսևորում մայիսի 5-ի ընտրությունների հանդեպ:
Ոչ ոք չի վիճարկում, որ ընտրությունները լավը չէին, բայց գնացքը գնացել է, և Րաֆֆու կողմանակիցների երեկվա արածն ավելի շատ նման է նեղացած երեխայի լացուկոծի:
Այդ վեց մարդիկ, որոնց, ի դեպ, հարգում եմ` պետք է լիենին դահլիճում, իրենց կեցվածքով, գուցե ձեռքներին պաստառներ պահելով` Սերժ Սարգսյանին ու մյուսներին հիշեցնեին, որ խրախճանքի ժամանակը չէ:
Սուրեն Սուրենյանց
Թերթի տեղեկություններով, վարչապետ Տիգրան Սարգսյանի շրջապատը նրա անվան հետ կապված օֆշորային կազմակերպության պատմությունը որոշել է «ջրել» նմանօրինակ կազմակերպություններ գրանցելու եղանակով:
«Երեկ մենք տեղեկացանք, որ այդպիսի կազմակերպություններ են գրանցում Լևոն Զուրաբյանի, Նաիրա Զոհրաբյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և այլ անձանց անուններով: Այսկերպ ուզում են ապացուցել, որ ցանկացած մարդ ցանկացած մարդու անունով օֆշորային գոտում կարող է կազմակերպություն գրանցել՝ առանց նրա համաձայնության, անգամ առանց նրա անձնագիրն ունենալու: Ընդամենը 40-50 եվրո պետտուրք է պետք վճարել և ինտերնետով անձի կոորդինատները մուտքագրել:
Հրապարակ
Այսօր Երևանի քաղաքապետարանում Տարոն Մարգարյանի երդմնակալությանը մասնակցել է նաև ՀՀԿ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը, որը հերքել է իր առողջական խնդիրներ ունենալու մասին լուրերն՝ ասելով, թե «Ով որ իմ առողջության մասին վատ բան մտածի, ուրեմն թուրքի լամուկ ա»:
Անդրադառնալով Տարոն Մարգարյանի ունեցվածքին, գեներալը նշել է, թե տարօրինակ ոչինչ չկա, որ երիտասարդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը միլիոններ ունի:
«Տարօրինակ չի, ինչի՞ էն միլիոններ ունեցողներինը տարօրինակ չի, իսկ Տարոնինը տարօրինակ ա: Հետո վերջնականապես մարդիկ պետք է սովորեն, որ փող ունենալը դա գռեհկություն չի, եթե մարդը կարողանում ա փող արտադրի: Կարող ա կողքից բիզնես են ունեցել, աշխատել են»,- ասել է նա:
Իսկ ինչ վերաբերում է Ազատության հրապարակում նստադույլ անող ազատամարտիկներին, Մանվել Գրիգորյանի տեղեկացմամբ, նախագիծ կա արդեն, ըստ որի միայն 35 հազար երկրապահների խնդիրները լուծվում են. «Ես ինչքան կարողանում եմ, այնքան եմ անում, որ հեր կա, իրա էրեխու համար էտքան բան չի անում»,-ընդգծել է գեներալը:
Ո՞վ պետք է լինի Սյունիքի հերթական մարզպետը, ի՞նչ հատկանիշների ու արժանիքների կրող պիտի լինի նա, — այս օրերին Սյունիքում ամենաշատ քննարկվող հարցն է դա: Եվ, բնականաբար, հնչում են ամենատարբեր կարծիքներ, ապագա մարզպետից ակնկալվում տարաբնույթ որակներ:
Բազմաթիվ մարդիկ, ում հետ շփվում ենք Մեղրիում և Կապանում, Գորիսում և Սիսիանում, այնուամենայնիվ, յուրօրինակ պատկերացում ունեն խնդրի վերաբերյալ՝ նկատի ունենալով հատկապես հայաստանյան նոր իրողությունները և Սյունիքում ստեղծված նոր իրավիճակը: Ընդ որում՝ նախ կարևորվում են չափանիշները՝ ապագա մարզպետին ներկայացվող, որից հետո, ըստ էության, կոնկրետ թեկնածուի փնտրտուքն ավելի դյուրին կդառնա:
Մեր պատկերացումներն ու մոտեցումները ներկայացնելուց առաջ՝ մի նկատառում: Երևանաբնակ մի քանի սյունեցի այս օրերին տարբեր ձևերով հիշել են տալիս իրենց գոյության մասին, հայտարարություններ տարածում, թե իբր իրենք չեն կամենում (հրաժարվում են) զբաղեցնել Սյունիքի մարզպետի աթոռը: Ի գիտություն այդ մարդկանց՝ պետք չէ այդքան անհամեստ ու անպարկեշտ գտնվել, մարզպետ դառնալուց հրաժարվել կարելի է միայն այն դեպքում, երբ պաշտոնական առաջարկ են ստացած լինում: Թե չէ՝ ստիպում եք մեզ հիշել աղվեսի դնչի ու խաղողի մասին հայտնի առածը:
Այնուհետև, Սյունիքի մարզպետարանի ներկայիս պատասխանատուներից որևէ մեկին մարզպետ նշանակելու հարցում վերապահումներ անելու հիմնավոր պատճառներ կան, ինչը պետք է նկատի ունենալ: Ավելին, նոր մարզպետի նշանակումից հետո պետք է քննարկել մարզպետարանի պատասխանատուների (մարզպետի տեղակալներ, աշխատակազմի, վարչությունների, բաժինների ղեկավարներ) հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը, եթե մինչ այդ նրանք հրաժարականի դիմում ներկայացրած չլինեն սեփական հայեցողությամբ: Նախ՝ իրավիճակի համար նաև նրանք են պատասխանատու, երկրորդ՝ չենք հիշում գոնե մեկ դեպք, որ մարզպետարանի պատասխանատուները երբևէ ու որևէ սկզբունքային հարցում սեփական կարծիք հայտնած լինեն: Եվ նրանցից ոմանք, ոչ պատահաբար, տարիներ շարունակ մեզանում ընկալվել և ընկալվում են իբրև անդիմության դասական օրինակ:
Առհասարակ մարզպետարանի ներկայիս կառուցվածքն ու աշխատակազմն օպտիմալացման ստույգ մարտահրավերի առաջ են կանգնած: Կավե ոտքերով այդ հսկան, ինչպիսին մարզպետարանն է, ներկա կերպով շատ վաղուց այլևս պետք չէ Սյունիքին: Իսկ տարիներով մարզպետարանի կաբինետներում թաքնված և իրենց գետնաքարշ կյանքն անցկացնող շատ չինովնիկներ անձեռնահասության և նեխության յուրօրինակ մոնումենտ են դարձել մեզանում:
Խնդրո առարկայի շուրջ Սյունիքում կեղծ հարցախույզների հարսանիք է սկսվել: Որոշ մարդիկ փորձում են այդկերպ հիշեցնել իրենց մասին: Հարցախույզները գուցե և շուլուխի տպավորություն չթողնեին, եթե նրանք` նաև Մեղրու ու Սիսիանի բնակչության անունից հանդես եկող, խոսելուց առաջ գոնե մեկ անգամ բարեհաճեին այցելել այդ շրջաններ ու հանդիպեին մարդկանց:
Զոմբիների աշխուժացումն էլ բնական պիտի համարել, մանավանդ որ դա անհրաժեշտ է մարզպետի աթոռի համար ծավալված իրական ու կատաղի պայքարը կոծկելու համար: Զոմբիներին կարելի է նույնիսկ լրատվամիջոցներով հանդես գալու լայն հնարավորություն տալ, ինչպես և արվում է, բայց լուրջ վերաբերվել՝ ոչ մի դեպքում:
Մարզպետի հրաժարականից հետո նոր մարզպետի փնտրտուքը ցույց է տալիս, որ մարզպետարանի գոյության 17-18 տարում փոքր-ինչ անգամ չեն մեղմվել Սյունիքի շրջանների միջև գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական, սոցիալ-կենցաղային, բարոյահոգեբանական ու հոգեկերտվածքային տարբերությունները. չի ձևավորվել (գուցե և պետք էլ չէ) սյունեցու ընդհանրական կերպար, չեն նահանջել տեղային մտածելակերպն ու տեղային հայրենասիրությունը (որն իրականում, այնքան էլ վատ չէ): Եվ ստացվում է այնպես, որ շրջաններից յուրաքանչյուրն ապագա մարզպետին ուզում է տեսնել իր շահերի պատուհանից, իր պատկերացումների պրիզմայով:
Չգիտենք, թե ում թաքուն կամքով և ուղղորդմամբ մեզանում ստեղծվել է մի կեղծ տպավորություն, թե իբր մարզի վերջին տարիների բոլոր դժբախտությունների ու պրոբլեմների պատճառը Սուրեն Խաչատրյան մարզպետն է: Հիմա նա այլևս մարզի ղեկին չէ: Հետևաբար՝ կկարողանա՞ նոր մարզպետն առերեսվել մարզի հիմնախնդիրների հետ, կկարողանա՞ նոր մարզպետն առանց սեթևեթանքի, առանց վախենալու և կռանալու, հարկ եղած դեպքում՝ հակադրվել, ընդդիմանալ երկրի նախագահին ու վարչապետին, եթե նրանք փորձեն մարզին առնչվող որևէ հարցում սխալ, վնասակար որոշում ընդունել կամ քայլ ձեռնարկել: Օրինակ, նոր մարզպետը կկարողանա՞ ասել՝ պարոն նախագահ, եթե Մեղրու տարածքում ևս 14 հանքավայր շահագործվի, ապա այնտեղ ապրելն այլևս անիմաստ կդառնա: Եվ նման բազում օրինակներ: Մեր ասելն այն է, որ Սյունիքի նոր մարզպետը չպետք է կաշկանդված լինի կուսակցական, իշխանական, թայֆայական կապանքներով, որ նոր մարզպետը պետք է սեփական աշխարհայացք ունենա, սեփական դիրքորոշում ունենա մարզին առնչվող սկզբունքային բոլոր հարցերում ու առաջնորդվի ոչ թե վերևներին հաճոյանալու սկզբունքով, այլ մարզի ու պետության շահերով: Ու նաև չվախենա աթոռը կորցնելուց:
Մի հարց ևս՝ պետք է օրենսդրորեն հստակեցնել տարածքային կառավարման համակարգը. 1995 թվականից՝ մարզպետարանը ստեղծելուց մինչև հիմա չկարողացանք ընդունել տարածքային կառավարման մասին օրենք, ինչի օգնությամբ շատ հարցեր կարելի էր կարգավորել: Օրինակ, մարզպետի պաշտոնավարման ժամկետ կսահմանվեր: Ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ մարզպետի պաշտոնավարումը երկարաձգվի անվերջ, չէ՞ որ 4-5 տարի միևնույն պաշտոնում մնալով՝ մարզպետը, նաև նախարարը, քաղաքապետը, գյուղապետը լճանում են, նորի և առաջավորի հանդեպ դառնում անընկալունակ, սեփական բացթողումների ու թերությունների հանդեպ՝ կույր: Կամ՝ մարզպետարանի ու մարզպետի աշխատանքի գնահատման չափանիշները, որ առայսօր չունենք հստակեցված տեսքով, ինչի արդյունքում մայրաքաղաքային մի լրատվամիջոց կամ հասարակական կազմակերպություն կարող է մի քանի արծաթով հռչակել, թե ով է այս տարվա լավագույն մարզպետը (նաև այս տարվա մարդը, նախարարը….), որն է այս տարվա լավագույն մարզպետարանը: Կամ՝ ինչո՞ւ, ի վերջո, չորդեգրել մարզպետի պաշտոնի ուղղակի ընտրովիության սկզբունքը:
Իսկապես, կյանքը ցույց տվեց, որ մարզպետի կարգավիճակի օրենսդրական հստակեցումն օրվա հրամայականներից է: Հիմա մարզպետներն իրենց ձեռքն են վերցնում այնքան իշխանություն, այնքան լծակներ, որքան հաջողում են, որքան նվիրաբերվում է վերևից: Օրինակ, այդպես էլ հասկանալի չէ՝ ի՞նչ կարող է անել Սյունիքի մարզպետը հանքարդյունաբերության ոլորտում, երբ հանքարդյունաբերությունը մարզի արդյունաբերության մոտ 90%-ն է: Օրենքով՝ ոչինչ: Իրականում մինչդեռ դա կախված է վերևի բարեհաճությունից ու կամեցողությունից:
Նոր մարզպետի նշանակման շեմին Սյունիքի վերաբերյալ երկու՝ ինչ-որ տեղ իրարամերժ պատկերացում է այսօր պարտադրվում հանրությանը՝ ա) Սյունիքն «ուժեղ ձեռքի» կարիք ունի, բ) Սյունիքում իշխում է վախի ու սարսափի մթնոլորտ: Երկու պատկերացումն էլ չի արտացոլում սյունիքյան իրականությունը, և դա չպետք է ելակետ ընդունել նոր մարզպետ նշանակելիս: «Ուժեղ ձեռքի» մասին ասել ենք մեր նախորդ խմբագրականում՝ «…Դա մեծագույն մոլորություն է և վիրավորանք այստեղ ապրողներիս համար: Սյունիքում խորշում են «ուժեղ ձեռք» ասվածից»: Ինչ վերաբերում է Սյունիքում իշխող վախի ու անտարբերության մթնոլորտի մասին առասպելական պատումներին, ապա դա առաջիկայում կդարձնենք խոսակցության առանձին նյութ: Առայժմ միայն ասենք, որ վախը, մեծն անտարբերությունը ոչ թե գորիսյան ու սյունիքյան սինդրոմ են, այլ՝ համահայկական՝ սկիզբ առած Երևանում, որտեղից էլ պետք է սկսվի դրանք արմատախիլ անելու համազգային գործընթացը:
Սյունիքի ապագա մարզպետի ձեռքերը պետք է մաքուր լինեն, նա չպետք է մասնակցած լինի երկրի ասպատակությանը, մեր պետական ու քաղաքական համակարգի դեգրադացմանը:
Սյունիքի մարզպետը պետք է լինի բարեկիրթ, բարձր կուլտուրայի տեր, մեր ազգային արժեհամակարգին քաջատեղյակ, վերկուսակցական ու վերկլանային պահվածքով (եթե անգամ կուսակցական է), դավադրություններին և խարդավանքներին անխառն անձնավորություն: Իր համեստ կենցաղով ու վարքուբարքով մարզպետը պետք է ընդօրինակման արժանի քաղաքացի լինի:
Սյունիքին հարկավոր է տարածքի հիմնախնդիրները լավագույնս իմացող ու տարածքի մարդկանց ճանաչող գործունյա մարզպետ:
Սյունիքին, ի վերջո, անհրաժեշտ է մտավորական (բառի իսկական և լրիվ իմաստով) մարզպետ, քանզի, ինչպես նշել ենք օրեր առաջ, «Սյունիքը Հայաստանի ամենամտավորական, ամենաաշխատասեր, ամենաօրինապահ, ամենապետականամետ, քրիստոնեական ու ազգային արժեքներով առավելագույնս առաջնորդվող տարածքներից է»:
… Վերը շարադրվածը (պատկերացումների շրջանակի ուրվագծումը կարելի է շարունակել), իհարկե, վերին ճշմարտություն լինելու հավակնություն չունի: Դրանք ընդամենն այն պատվանդանի էսքիզն են, որի վրա պետք է կանգնած լինի նոր մարզպետը: Դրանք պատկերացումներ են, որոնք պարզապես ցանկալի են, որոնք, հավատացեք, միայն օգուտ կբերեն ե՛ւ տարածքային կառավարմանը, ե՛ւ մարզպետի ինստիտուտի կայացմանն առհասարակ: Փորձենք այդ չափանիշների ու արժեքների պատուհանից փնտրել մեր նոր մարզպետին, եթե նույնիսկ ներքևի կարծիքը վերևում ընդունելու հավանականությունը զրոյական լինի: Փորձենք, բայց և հիշենք, որ բոլոր այդ արժեքները կրելու դեպքում անգամ նոր մարզպետը չի կարող լավ և ուժեղ մարզպետ լինել, մարզի իրավիճակին լիակատար տիրապետող կառավարիչ լինել, քանզի ամեն ինչից առաջ կան համակարգային խնդիրներ, որոնցից սկիզբ է առնում մերօրյա Հայաստանը, ուրեմն և Սյունիքը…
syuniacyerkir.am
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.