23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Թերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ վերջին օրերին ԲՀԿ-ում հրահանգ է տրվել` ԱԺ-ում ելույթների ժամանակ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին չքծնել: Ու, չնայած դրան, ԲՀԿ գործարար մասը շարունակում է անհարմար դրության մեջ դնել ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուց հրաժարված կուսակցական ղեկավարությանը:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է այս տեղեկությունը ճշտել ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից, սակայն վերջինս ասել է, թե ԲՀԿ-ում նման որոշում չի կայացվել.
«Ճիշտն ասած, զարմանում եմ հարցադրման անհրաժեշտության ծագման առիթով, որովհետև ԲՀԿ-ում ընդունված չէ, մեղմ ասած, առաջնորդվել քծնանքով, դա մեկ, երկրորդն էլ՝ մենք մեր քննարկումների ժամանակ անդրադառնում ենք սկզբունքային, բովանդակային, օրենսդրական հարցերին, քաղաքական կուրսին և այլն: Իսկ քաղաքական պահվածքը յուրաքանչյուրի համար ձևավորված է»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
Օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ իշխանական կուլիսներում շարունակվում են սահմանադրական հանրաքվեի դետալների շուրջ քննարկումները:
Թերթի աղբյուրները հայտնում են, որ այս պահի դրությամբ նախատեսված է չորս փոխվարչապետի պաշտոն բացել: Ըստ նույն աղբյուրների, յուրաքանչյուր փոխվարչապետ կորդինացնելու է կոնկրետ ոլորտ: Ոլորտներից մեկը կլինի տնտեսական, մեկը՝ ուժային, մեկը՝ սոցիալական, մեկը՝ տեղական ինքնակառավարման: Ավելին, արդեն խոսվում է, թե ով որ ոլորտն է կոորդինացնելու:
Մասնավորապես, ինչպես նշում են թերթի աղբյուրները, ներկայումս քննարկվոմ է, որ տնտեսական ոլորտում փոխվարչապետ է նշանակվելու Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը, ուժային ոլորտում՝ ՕԵԿ նախագահ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, սոցիալական ոլորտը կտրվի ԲՀԿ-ին և փոխվարչապետի պոստում, ամենայն հավանականությամբ, կհայտնվի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, իսկ ՏԻՄ ոլորտը թերևս կշարունակի կոորդինացնել գործող փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Թերթի տեղեկություններով՝ բավականին ինտրիգային դեպքեր են տեղի ունեցել իշխանական վերնախավում։ Խոսքը երկու Սարգսյանների շուրջ ծավալվող գործընթացների մասին է։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց և նրան Մաքսային միությանը միանալու որոշումն հայտնելուց առաջ, Ռուսաստանի Դաշնություն է շտապել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վարչապետն իմացել է, որ Հայաստանը հայտարարելու է Մաքսային միությանը ինտեգրվելու պատրաստակամության մասին, ուստի շտապել է սպասվելիք գործընթացներում «անսասան» պահել իր դիրքերը՝ վարչապետի աթոռով հանդերձ։
«ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀ վարչապետը Ռուսաստանում հասցրել է հանդիպել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ և նրան հավաստիացնել, որ խոսակցություններն իր կողմնորոշումների մասին դեպի արևմուտք՝ մտացածին են։ Ավելին՝ վարչապետը երդվել Է, որ իր համակրանքը միշտ Էլ եղել Է ռուսների կողմը, և Հայաստանի տնտեսական քաղաքականության մեջ նա առաջնային դերակատար է համարել Ռուսաստանի Դաշնությանը։ Ավելին՝ վարչապետը թվել է իր կառավարության կազմում, ինչպես նաև Սերժ Սարգսյանի ապարատում այն մարդկանց անունները, որոնք արևմտամետ կողմնորոշում ունեն։ Եթե ավելի կարճ արտահայտվենք, ապա պետք է արձանագրենք, որ ՀՀ վարչապետին հաջողվել է լուծել իր պաշտոնի հարցը, այսինքն՝ մնալ որպես ՀՀ վարչապետ։ Սերժ Սարգսյանի համար ռուսների որոշումը՝ թողնել վարչապետին անփոփոխ, անակնկալ է եղել։ Ընդ որում՝ տխուր անակնկալ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում։
Այսօր մեկնարկել է ՀՀ ԱԺ 5-րդ գումարման չորրորդ՝ աշնանային նստաշրջանը. այն սկսվել է Մաքսային միությանն անդամակցելու որոշումը շուտափույթ ԱԺ օրակարգային հարց դարձնելու պահանջով:
Պահանջով հանդես են եկել ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Մոսկովյան հայտնի իրադարձություններից հետո ՀՀ-ն, ըստ էության, կանգնել է աշխարհաքաղաքական ճգնաժամի նախաշեմին, մի իրավիճակ, որ նախկինում երբեք այսպիսի սրությամբ արտահայտված չի եղել երրորդ հանրապետության պատմության մեջ, և այս ֆոնին հասկանալի է, որ հնչում են գնահատականներ, որ Հայաստանը ոտք է դրել մի ճանապարհ, որի վերջում ինքնիշխանության կորուստն է: Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարությունները և Էդվարդ Նալբանդյանի այցերը դեպի Արևմուտք, ափալ-թափալ այցերը, երբ Հայաստանի արտգործնախարարը շատ դեպքում ստիպված է վազել եվրոպացի պաշտոնյաների հետևից, շատ կարևոր և հրատապ հարցեր են առաջացնում, և Ազգային ժողովը ոչ միայն մեկուսացած է գործընթացից, այլև ընդհանրապես գոնե փորձագիտական մակարդակով տեղեկատվություն չունի տեղի ունեցողի աշխարհաքաղաքական իմաստի վերաբերյալ»,-նշել է Փաշինյանը:
Վերջինս պահանջել է հիմնական զեկուցող հրավիրել Էդվարդ Նալբանդյանին, ինչպես նաև Սերժ Սարգսյանին, որոնք ՀՀ բարձրագույն օրենսդիր իշխանությանը կտան անհրաժեշտ և հրատապ պարզաբանումներ:
Ի պատասխան՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել է.
«Այնպես չէ, որ ափալ-թափալ կամ որևէ մեկի հետևից վազում են, յուրաքանչյուր համաձայնության դեպքում պետք է դրված լինի պետության ժողովրդի շահը, և այս որոշումն իրոք բխում է ՀՀ-ի շահերից։ Համաձայն չեմ, որ մեր ինքնորոշումը կորցնում ենք։ Հակառակը՝ մենք փորձում ենք նման համաձայնագրերով համագործակցությամբ, կամ նման միություններին միանալով` տնտեսության զարգացմանը նպաստել, փորձում ենք նաև մեր այն խնդիրներին, որոնք ծառացած են մեր ժողովրդի, պետության առջև, տալ լուծում։ Դա իմ տեսակետն է»:
Օրաթերթը գրում է, որ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի՝ Գերմանիայում դեսպան նշանակվելը կարող է երկար ամիսներ տևել: Չնայած Հայաստանն արդեն ագրեմանն ուղարկել է, սակայն պրոցեսը կարող է երկարել և անգամ ընդունող երկրի կողմից մերժվել, եթե, իհարկե, առարկությունների հիմք գտնեն:
Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ Գերմանիան այն երկիրն է, որտեղ շատ տարիներ առաջ հայտնվել է Վահան Հովհաննիսյանի հայրը՝ էդուարդ Հովհաննիսյանը, ով 1972 թվին սովետական երկրից փախուստի դիմեց և երկար տարիներ ապրեց Մյունխենում՝ «Ազատություն» ռադիոկայանի հայկական բաժնի տնօրենը դառնալով: Այն տարիներին մամուլում հրապարակումներ եղան, որ փախուստի հիմքում քրեական ծանր հանցագործություն է, որն այդպես էլ մութ մնաց: Սակայն Վահան Հովհաննիսյանին Գերմանիա տանողն անշուշտ հոր «փառքի հետքերով» շրջագայելու պիոներական մղումը չէ, այլ կոնկրետ նկատառումներ: Ասենք այն, որ նրա աղջիկն ապրում է Մեծ Բրիտանիայում, և Գերմանիայից ավելի հեշտ կլինի հայրություն անելը: Կամ՝ առողջական խնդիրները, որոնք Եվրոպայում ավելի հեշտ են կարգավորվում: Բայց նրա ձգտումը՝ կյանքի հասուն տարիքում դեսպան աշխատել եվրոպական տաքուկ ու բարեկեցիկ մի երկրում, լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել Հայ հեղափոխական դաշնակցությանը:
Կամ՝ ՀՅԴ-ն պետք է հայտարարի, որ այլևս կիսում է այս իշխանության կուրսը՝ գոնե արտաքին քաղաքականության հարցերում, կամ ընկեր Վահանը պետք է հեռացվի, կամ հեռանա կուսակցությունից: ՀՅԴ շարքային անդամները սա են պահանջում:
Հրապարակ
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 5-ին հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ և վստահեցրել, որ Հայաստանը ցանկանում է շարունակել գործընկերությունը ԵՄ–ի հետ, այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունի։
Զրուցակիցներն անդրադարձել են Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը։ Այդ համատեքստում Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը առաջ մղելու հնարավորինս լայն ձևաչափերով Եվրոպական միության հետ փոխգործակցությունը՝ շարժունակության, բարեփոխումների խթանման, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, բազմաոլորտ տնտեսական համագործակցության և այլ բնագավառներում՝ ընդգծելով, որ Հայաստանը ցանկանում է շարունակել հնարավոր սերտ գործընկերությունը՝ որքանով որ ԵՄ-ի համար հնարավոր կլինի դա և որը չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը։
Հանդիպմանը քննարկվել են Վիլնյուսյան գագաթաժողովին ընդառաջ սեպտեմբերի 12-13-ը Երևանում կայանալիք Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման նախապատրաստական աշխատանքները։
Զուգահեռ Երևանում կկայանա Արևելյան գործընկերության անդամ երկրների կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Այս միջոցառումներին կմասնակցեն Արևելյան գործընկերության անդամ երկրների արտաքին գործերի, կրթության նախարարները, ԵՄ Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլուն, ԵՄ արտաքին գործերի ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիտը։
Էդվարդ Նալբանդյանը և Շտեֆան Ֆյուլեն պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել ինտենսիվ խորհրդատվությունները Հայաստանի և Եվրոպական միության միջև։
ԲՀԿ-ն առաջիկա օրերին նիստ կհրավիրի, որտեղ օրակարգային գլխավոր հարցը լինելու է Եվրասիական միությանն անդամակցելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի «անակնկալ» որոշումը։ ԲՀԿ-ում պետք է այս առիթով պաշտոնական դիրքորոշում արտահայտեն, սակայն այժմ դժվար է ասել, թե այն ինչպիսին կլինի։ Այստեղ վրդովված են Սերժ Սարգսյանի միանձնյա որոշումից, որի արդյունքում իրենք զրկվեցին իրենց ռուսաստանահաճո դիրքորոշումները և Մաքսային միությանն անդամակցության ճանապարհին կատարած տիտանական աշխատանքը ցուցադրելու հնարավորությունից։ Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը Մոսկվայում այդ որոշումը հնչեցնելու հաջորդ իսկ օրը հայտարարել էր. «Սերժ Սարգսյանը չի խորհրդակցել երկրի խորհրդարանի հետ, չի խորհրդակցել հիմնական քաղաքական ուժերի, այդ թվում՝ ոչ կոալիցիոն և ընդդիմադիր ուժերի հետ»։
ԲՀԿ-ում ևս այս հարցի շուրջ երկու թև կա. եթե հիշում եք՝ ԲՀԿ-ն վերջին մեկ տարում ակտիվորեն պատվիրակություններ էր գործուղում Եվրասիական միությանն ուղղված կոնֆերանսներին մասնակցելու։ Ի դեպ, ուշագրավ է, որ մինչ Սերժ Սարգսյանը Մոսկվայի ճանապարհին էր, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը Ֆիզկուլտինստիտուտում խոսեց հայ–ռուսական հարաբերությունների մասին և մեծ ջերմությամբ շեշտեց դրանց կարևորությունը՝ բերելով մի շարք հիմնավորումներ։ Ոմանք ենթադրում են, որ Ծառուկյանը գիտեր Սերժ Սարգսյանի մտադրության մասին և որոշել էր առաջ ընկնել ու ժեստ անել Պուտինին:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առայժմ չի շտապում իի տեսակետը հայտնել Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունների կապակցությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթն այս առթիվ երեկ դիմել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին, որն էլ ի պատասխան նշել է.
«Պարոն Քոչարյանն ուշադրությամբ հետևում է և՛ արտաքին, և՛ ներքաղաքական գործընթացներին: Ու կարծում եմ առաջիկայում նա իր տեսակետը կհայտնի»:
Հոդվածն ամբողջությամ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
Մաքսային միության մաս կազմելու Երեւանի պաշտոնական համաձայնությունը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունում կտրուկ շրջադարձի համազոր երեւույթ չի նկատվում, երբ հաշվի ենք առնում Ռուսաստանի հետ Հայաստանի հատուկ ռազմավարական գործընկերությունը, մեր երկրի երկկողմանիորեն շրջափակված լինելը եւ տասնամյակների ընթացքում ուժանյութի, կապի, հաղորդակցության եւ մանավանդ ռազմական ոլորտներում Մոսկվայի հետ Երեւանի կնքած պայմանագրային համաձայնությունների չափերն ու տարողությունները:
Միաժամանակ պետք է արձանագրել նաեւ, որ ռազմավարական հատուկ գործընկերոջից ակնկալված դրսեւորումներով չէ, որ հատկանշվում էր Մոսկվայի պահվածքը Երեւանի նկատմամբ: Միայն վերջին փաստը, իր գործընկերը շրջափակած եւ անվերջ թշնամանքի ու պատերազմ վերսկսելու հռետորաբանությամբ հանդես եկող Բաքվին նույն Մոսկվան տրամադրեց հսկայական տարողությամբ եւ գերարհեստագիտությամբ հագեցած զինուժ:
Այստեղ տարատեսակ էին մեկնաբանությունները. քաղաքագետներ ռուս-ադրբեջանական նորագույն գործարքը նկատում էին սպառնալիք Երեւանի` Եւրամիության հետ իր հարաբերությունները հավասարակշռելու եւ շատ արագ չվազելու այդ ուղղությամբ: Իսկ պաշտոնական Երեւանը ամեն առիթի փորձում էր ցույց տալ, թե այդ գործարքը որեւէ ձեւով խնդրո առարկա չի դարձնում հայ-ռուսական հարաբերությունները:
Այս երկվությունը բացատրող բանաձեւը «թե՛, թե»՛ փոխան «կա՛մ, կա՛մ»-ի կարգախոսով շրջանառության մեջ էր մտել քաղաքական ելույթներում եւ հրապարակուներում: Իսկ «թե՛, թե՛»-ն արդեն նշանակում էր, որ Երեւանը պիտի համաձայներ մտնել թե՛ մաքսային միության մեջ եւ թե՛ ստորագրեր Եւրամիության ասոցացման փաստաթուղթը: «Թե՛»- ի առաջին բաժինը իրականացած է արդեն: Եթե Երեւանը մերժեր մաս կազմել մաքսային միության համաձայնությանը, այդ դեպքում էր որ, կա՛մ, կա՛մ»-ի տրամաբանությունը պիտի աշխատեր:
Եթե երկրորդ «թե՛»-ն չարձանագրվի, արդարացված կլինեն այն բոլոր խիստ քննադատությունները, որոնց համաձայն ՀՀ-ն կտրուկ շրջադարձ է կատարել իր արտաքին քաղաքականության առաջնային օրակարգով ամրագրված դեպի Եւրոպա ինտեգրման քայլեր իրականացնելու առաջադրանքից:
Քաղաքական իրատեսությունը հարցման կարգով հուշում է, որ Երեւանը ունե՞ր քաղաքական շռայլությունը մերժելու մաքսային միության անդամակցությունը: Այստեղ սակայն պետք է հարգվեր որոշման միանձնյա բնույթ տված չլինելու սկզբունքը: Քաղաքական շրջանակների հետ հրապարակային խորհրդակցությունները, բացատրողականները, փոխլրացուցիչ քաղաքականություն կիրարկելու մոտեցումները պետք է դառնային հասարակության սեփականությունը: Ի վերջո սրանք երկրի համար ճակատագրական ուղղություններ ճշտելու պահեր են, որոնց մասին նախապես տեղեկացումը շարունակում է քաղաքական մշակույթի մաս չկազմել մեր երկրում: Հանկարծակիության գործոնը ինքն իրեն կրկնում է, երբ մտաբերենք հայ-թուրքական հարաբերություններին նոր մղում տվող հաղորդագրության հանկարծակի հրապարակումը:
Վիլնյուսի հանդիպումը սարերի հետևում չէ։ Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը պարզ դարձրեց, որ Հայաստանի համար օրակարգային կետ է մնում Եւրամիության հետ ասոցացման քաղաքականության իրականացումը: Մինչ, Եւրամիության ղեկավարությունը հաստատեց, որ Եւրամիության առեւտրի եւ մաքսային միությունները անհամատեղելի են, միաժամանակ բացատրություն պահանջելով Երեւանից իր կատարած վերջին քայլի ուղղությամբ: Իսկ Եվրոպական Հանձնաժողովը պաշտոնական կայքումհրապարակել է հայտարարություն, որտեղ, հաշվի առնելով Հայաստանի կայացրած որոշումը, համատեղելի է որակել ԵՄ հետ ազատ առևտրի գոտում ներգրավելն ու ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցությունը:
Եւրամիության հետ ասոցացման փաստաթուղթը հազար էջից ավել է, որի մեկ բաժինն է միայն առեւտրային միությունը: Չի բացառվում, որ Երեւանը նախաստորագրի այդ փաստաթղթի ոչ առեւտրային բաժինը, որ իր հերթին Եւրամիության հետ ինտեգրման քաղաքականության ընթացքը թեեւ որոշ դանդաղեցմամբ, այսուհանդերձ ի զորու կպահի:
Ի վերջո Եւրոպան եւս կովկասյան տարածաշրջանի մեջ գործընկերների կարիք ունի, մանավանդ երբ նկատի ունենանք որ Հարավային Կովկասի մեջ Երեւանն էր ամենապատրաստը իբրեւ թեկնածու այդ փաստաթղթի ստորագրմանը:
«Թե՛, թե՜»-ն պետք է աշխատի Երեւանի համար: Եւրամիության գերհզոր տերությունը այսօր Գերմանիան է : Գերմանիան է, որ եղանակ է ճշտում Եւրոպայի տնտեսական հարցերին, առեւտրի միության ձեւավորմանը, ասոցացումներին եւ Եւրամիության ազդեցության գոտու զարգացման եւ գործընկերությունների հաստատման ընդհանուր ուղղություններում: Թվում է, որ Երեւանը որոշում է իր դիվանագիտական ներկայությունը աշխուժացնել Գերմանիայում` Եւրամիության հետ ինտեգրման քաղաքականության թափ տալու եւ առհասարակ «թե՛, թե՛»-ի փոխլրացման հիմունքով ընթանալու համար` իբրեւ կարեւոր բաղադրիչ իր արտաքին քաղաքականությանը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում երեկ կազմակերպված միջոցառմանը մասնակցում Էր նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վերջինս մոտ 45 րոպե տևած միջոցառման ողջ ընթացքում ընդամենը մի քանի անգամ կարողացավ իր դեմքին արհեստական ժպիտ հաղորդել։ Տխուր Էր Հայաստանի վարչապետը։ «Ձեր համար անակնկա՞լ Էր այն, ինչ տեղի ունեցավ Մոսկվայում»,– հարցրեցինք վարչապետին, նկատի ունենալով Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշման հրապարակումը։ «Չեք տեսնո՞ւմ՝ խոսում ենք»,– ասաց վարչապետը, որը այդ պահին լուռ ու տխուր քայլում Էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հետ։
Միջոցառման ողջ ընթացքում վարչապետը մերթ ընդ մերթ հայտնվում Էր լրագրողների տեսադաշտում։ «Պարոն վարչապետ, ինչպես կմեկնաբանեք…»,– չէին հասցնում նույնիսկ հարցը ավարտել լրագրողները և լսում էին պատասխանը՝ «Ուշանում եմ»։ «Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում…»,– փորձում էին հարցը մինչև վերջ ձևակերպել լրագրողները։ «Շտապում եմ»,– հնչում էր պատասխանը։ Իսկ վարչապետի երեկվա պահվածքի ողջ «հմայքն» այն է, որ նա սովորաբար դեմ էր արտահայտվում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը։ Ճիշտ է, վերջին շրջանում նա ինչ-որ ակնարկներ էր անում Մաքսային միությանն ինտեգրվելու անհրաժեշտության մասին, բայց բոլորը գիտեին, որ նա դեմ է այդ անդամակցությանը և մինչև անցած շաբաթվա վերջ համոզված է եղել, որ Հայաստանը ստորագրելու է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը։
Հայկական ժամանակ
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.