23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Վերջերս մամուլում լուրեր շրջանառվեցին այն մասին, որ Արարատի նորընտիր քաղաքապետ Հայկ Հայկյանը ամերիկյան «Գրին քարտ» է շահել և պատրաստվում է մեկնել ԱՄՆ։ Հետագայում Արարատի քաղաքապետը հերքեց այդ լուրը՝ ասելով, որ նման բան չկա և սուտ են «Գրին քարտ» շահելու և ընտանիքով ԱՄՆ տեղափոխվելու մասին լուրերը։
«Չի» աղբյուրների փոխանցմամբ՝ Արարատի քաղաքապետն իրոք «Գրին քարտ» շահել է։
Նրա մեկնելուն խանգարել են Հայկյանի հովանավորներ Գրիգորյան եղբայրները՝ Արարատի մարզպետն ու Աժ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը։ Նրանք սպառնացել են վերջինիս և պարտադրել չհեռանալ երկրից։ Հիշեցնենք, որ Արարատի մարզպետն ու Ավշարի սեփականատեր Արայիկ Գրիգորյանը հսկայական գումարներ էին ծախսել, որպեսզի Հայկյանը, այսինքն՝ ՀՀԿ թեկնածուն հաղթող դուրս գա ԲՀԿ թեկնածուի դեմ պայքարում:
Չորրորդ ինքնիշխանություն
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով, Սերժ Սարգսյանը Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանին, համատեղության կարգով, նշանակել է Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Հռոմ): Այս մասին հայտնում են Նախագահի մամուլի գրասենյակից:
Իսկ Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը, համատեղության կարգով, նշանակվել է Ղրղըզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Աստանա):
Երեկ առավոտյան, երբ Գագիկ Ծառուկյանը յուր մեծությունն առել ու եկել էր մահկանացուների խորհրդարան, նույն ժամին հայոց օլիմպիականների Սոչի տանող ինքնաթիռը՝ նախկին սպորտի նախարար, ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի «գլխավորությամբ», պատրաստվում էր թռիչքի։
Վերջինս նախևառաջ Սոչի էր մեկնում, որպեսզի մեր «թագավորներին» Սոչիի «գետնին» վրա Հայաստանից դիմավորող լինի։ Բանն այն է, որ այս անգամ ԱԱԽ անդամ Գագիկ Ծառուկյանը ոչ թե կազմ ու պատրաստ ճանապարհելու է «նախագահ ջանին», այլ նրա հետ նույն ինքնաթիռով, նրա կողքը նստած թռչելու է Սոչի՝ մասնակցելու օլիմպիադային որպես ՀԱՕԿ նախագահ, որպեսզի ոգևորի մեր թիմին։ Թռիչքը տեղի է ունենալու փետրվարի 6-ին:
Հրապարակ
Վերջին շրջանում Սերժ Սարգսյանին կարևոր այցերի ժամանակ ուղեկցող, ՌԴ գործընկերոջ՝ Պատրուշևի հետ Կորեայում հանգստացած–«երիտասարդացած» Արթուր Բաղդասարյանը, նախորդ օրը պատասխանելով լրագրողների, այդ թվում և Քոչարյանին առնչվող հարցերին, բաց տեքստով ասել էր Քոչարյանի վերադարձը չի բացառվում։
Հիշեցնենք, որ Քոչարյանի օրոք Ա․ Բաղդասարյանը պաշտոնանկ արվեց։ Այս հայտարարությունը մի բան է նշանակում՝ իշխանությունները պատրաստ են նաև այդ «պայքարին»։ Ապա ասել էր նաև, որ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն իշխանությանը լոյալ կուսակցություններ են, միջին օղակի բավական չինովնիկներ ունեն, այսինքն՝ դժվար է նրանց ընդդիմության մեջ «տեսնելը»։
Սակայն ԱԽ քարտուղարը կարծում է, որ կուտակային կենսաթոշակի հարցով պետք են իրավական վերանայումներ, իսկ ՌԴ-ի հաշվով ինքը նամակ է գրել իր գործընկերոջը՝ Ն. Պատրուշևին, որպեսզի վերջինս հստակեցնի՝ վիզային մեղմ ռեժիմ կիրառվելո՞ւ է Եվրասիական երկրների համար, ինչի ցանկությունը Ռուսաստանում կա։ Վերջին շրջանում Հովիկ Աբրահամյանի և մյուսների պասիվացման ֆոնին Արթուր Բաղդասարյանի այս ակտիվացումը, ըստ որոշ լավատեղյակների, պատահական չէ՝ այն ունի հեռահար նպատակներ, ինչպիսին առայժմ չի ասվում:
Հրապարակ
Հրադադարի խախտման դեպքերն ու հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում գրանցված կորուստները խիստ մտահոգիչ են. այս մասին այսօր հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությանը, Կասպրչիկը նշել է, որ հրադադարի ռեժիմի պահպանման համար պատասխանատվությունն ընկնում է երկու կողմերի վրա։
«Վերջին շաբաթներին իրավիճակն ավելի է սրվել և հետագա վատթարացման ռիսկը թերագնահատվում է: Ես շփման գծում առկա լարվածությանն ականտես եմ եղել անձամբ’ սահմանին մշտադիտարկման ժամանակ, և կարծում եմ՝ հրադադարի ռեժիմի խախտման պատասխանատվությունն ընկնում է երկու կողմերի վրա: Չնայած, որ տեղի հրամանատարները երկու կողմերից էլ երաշխավորել էին, որ մշտադիտարկման ընթացքում հրադադարի խախտում չի լինի և խումբն անվտանգ կլինի, կրակ բացվեց»,-նշել է նա:
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար է նշանակվել խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը: Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
««Ժառանգություն» խմբակցությունը փետրվարի 2-ին խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ խմբակցության ղեկավար է նշանակվել Ռուբեն Հակոբյանը, խմբակցության քարտուղար՝ Թևան Պողոսյանը»,-տեղեկացրել է ԱԺ նախագահը:
Հիշեցնենք, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մասնակցելու է Տավթսի համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցի 5-ամսյա դասընթացներին:
Այսօր Ազգային ժողով է եկել նաև ԲՀԿ առաջնորդ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որը սակայն խուսափել է պատասխանել լրագրողների հարցերին՝ հայտարարելով, թե համագումար է լինելու և այդ ժամանակ էլ կտա բոլոր հարցերի պատասխանները:
Լրագրողների այն հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնո՞ւմ է քաղաքականություն, Գագիկ Ծառուկյանը պատասխանել է. «Եթե կարող եք, անձամբ Ռոբերտ Քոչարյանից դա հարցրեք, և ինքը հստակ ձեզ կպատասխանի»:
Կսատարի՞ Ծառուկյանը Քոչարյանին, եթե վերջինս վերադառնա, ԲՀԿ առաջնորդը տվել է հետևյալ պատասխանը. «Ինձ թվում է՝ բոլորը մեզ պետք է պաշտպանեն»:
Դիտարկմանը, թե այդ թվում նաև Ռ. Քոչարյա՞նը, Գագիկ Ծառուկյանը ծիծաղել է հարցն անպատասխան թողել:
Ինչ վերաբերում է կուսակցության առաջնորդի հնարավոր փոփոխությանը, ապա Ծառուկյանը հայտարարել է. «Ոչ, դա ընդմիշտ է»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայտնում եմ բոլորին, որ այսօր ՀՀ ԱԺ նախագահին եմ հանձնել գրություն, որով հետ եմ վերցրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմումս: Շուրջ մեկ ամիս ծանրութեթև եմ արել ու հավասարակշռության նժարին դրել ԱԺ-ից հեռանալու իմ պատճառներն ու այն հետևանքները, որ կարող է ունենալ որոշումս՝ առաջին հերթին «Ժառանգություն» խմբակցության համար: Պատասխանատվության զգացումս էապես գերակշռում է: Ես մնում եմ ու կաշխատեմ կրկնակի եռանդով, արդեն նաև նոր տրամադրվածությամբ»:
Բեյրութի «Լյուսի Թութունջան» ցուցասրահում հունվարի 31-ին տեղի է ունեցել Կատյա Փելթեքյանի «Հայոց ցեղասպանության ժամանակները» երկհատոր հետազոտության շնորհանդեսը, որում ընդգրկված են հազարից ավելի հոդվածներ, հայտարարարություններ և այլ նյութեր 1914-1923թթ. բրիտանական մամուլից: Գրքի առաջին շնորհանդեսը տեղի է ունեցել 2013թ. նոյեմբերին Լոնդոնի «Հայկական տանը»: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Համազգայինի «Վահե Սեթյան» հրատարակչատան նախաձեռնությամբ և Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի հովանավորությամբ կայացած միջոցառմանը ներկա էին պաշտոնյաներ, Լիբանանում հավատարմագրված դեսպաններ, կրոնական առաջնորդներ, լիբանանահայ համայնքի տարբեր կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Այնուհետև հետազոտության հեղինակը’ Կատյա Փելթեքյանը, ներկայացրել է որոշ մանրամասներ 12 տարվա ընթացքում կատարված աշխատանքի մասին:
Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի անունից ելույթ է ունեցել Անիտա Լիբիարը, ով բարձր է գնահատել կատարված հետազոտությունը:
Իր ելույթում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը շնորհավորել է Կատյա Փելթեքյանին խոր ուսումնասիրության, ծավալուն և հույժ կարևոր աշխատության համար: Նա ընդգծել է, որ Հայոց ցեղասպանությանն առնչվող միջազգային առաջին արձագանքը եղել է 1915թ. մայիսի 24-ին, երբ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանն ընդունել են համատեղ հայտարարություն, որում հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվել են որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Դեսպանը բարձր է գնահատել Լիբանանի հայ համայնքի, մասնավորապես Հայոց ցեղասպանո ւթյան 100-ամյակի Կենտրոնական մարմնի նպատակաուղղված և բազմաբովանդակ գործունեությունը և համոզմունք հայտնել, որ, մոտենալով Հայոց Ցեղասպանության 100-ամյակին, անհրաժեշտ է համակարգված աշխատանք, ջանքերի համախմբում Ցեղասպանության միջազգային ճանաչման, պատմական ճշմարտության վերականգնման, համընդհանուր դատապարտման և հետևանքների վերացման ուղղությամբ:
Հայաստանում սխալ և անարդար բաները շատ են։ Բայց դրանք մեծ չափով ածանցյալ են։ Իսկ հիմքը այն մոլորությունն է, որով տառապում են մեր հիմնական քաղաքական ուժերը և բնակչության մեծ մասը։ Նրանք դեմ չեն, որ Հայաստանը վերջնականապես կորցնի իր անկախությունը՝ փոխարենն, իրենց կարծիքով, ձեռք բերելով «անվտանգության երաշխիքներ»։ Դա, իմ կարծիքով, պատրանք է։
Եթե ինչ-որ բան ինձ չի պատկանում, ինչպե՞ս ես կարող եմ վստահ լինել, որ դրա իրական տերը մի օր որոշում չի կայացնի՝ այդ բանը ուրիշին հանձնելու։ Եթե Ղարաբաղի հարցը իրականում Ռուսաստանի հարցն է, ինչպես կարծում է Զորի Բալայանը, ապա ի՞նչ երաշխիք կա, որ Ռուսաստանը ինչ-որ պահի, իր շահերից ելնելով, մեր հայրենիքի այդ մասը չի փոխանցի Ադրբեջանին։ Երբ ժամանակին մենք մեր խնդիրները լուծելու իրավասությունը տվեցինք Կրեմլում նստած բոլշևիկներին, նրանք նպատակահարմար գտան Կարսն ու Արդահանը հանձնել Թուրքիային, իսկ նույն Ղարաբաղն ու Նախիջևանը՝ Ադրբեջանին։
Մեղադրել դրա համար «ռուսներին» անարդար է՝ նախևառաջ այն պատճառով, որ Կրեմլում ոչ միայն ազգությամբ ռուսներ էին նստած, այլև հրեաներ, հայեր, ինչպես նաև մի վրացի, որի չարագործություններն, ի դեպ, Ռուսաստանի ներկայիս ղեկավարությունը ջանասիրաբար փորձում է արդարացնել՝ վիրավորելով միլիոնավոր մարդկանց զգացմունքները։ Այն տարիներին Կրեմլում նստած մարդկանց մեղադրելը նույնպես անիմաստ էր՝ նրանք իրականացնում էին իրենց երկրի քաղաքականությունը։ Պետք է մեղադրել Հայաստանում այն ժամանակ ապրող և հատկապես իշխող հայերին, որոնք հանձնեցին իրենց երկիրը Կրեմլին՝ որպես «անվտանգության երաշխավորի»:
Առավոտ
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.