23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Հունվարի 18-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում տաքսու վարորդ Գագիկ Նազարյանին ծեծի ենթարկելու մեղադրանքով կալանավորված, բայց 20 օր անց ստորագրությամբ ազատ արձակված Աշոտ Ավետիսյանի` «Բանգլադեշցի Համոյի» վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը երկարացվել է ևս երկու ամսով: Այս մասին երեկ թերթին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Թերթը հիշեցնում է, որ ի սկզբանե Ավետիսյանը մեղադրվում էր ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն կատարելը, որը զուգորդվել է միջին ծանրության վնասվածքներ հասցնելով), այժմ մեղադրվում Է ՀՀ ՔՕ 258 հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով), նաև` ՀՀ ՔՕ 112 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար, այն է` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Այս հոդվածը նախատեսում է 3-7 տարվա ազատազրկում: Թե որն է պատճառը, որ ԲՀԿ աջակից «Բանգլադեշցի Համոյի» այս պարզ քրեական գործի նախաքննությունը ոչ մի կերպ չի ավարտվում, ոստիկանությունից չեն պարզաբանում:
Ս.թ մարտի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է սրբապատկերների մասքսանենգ արտահանման փորձ:
ՀՀ պետական սահմանը հատելիս, երկաթգծի <<Այրում>> կայարանում կրկնակի զննության է ենթարկվել Իսրայելի քաղաքացի, 1949թ. ծնվ. Դավիթ Հանոչը, որի արդյունքում նրա ուղեբեռում հայտնաբերվել են չհայտարարագրված 18 սրբապատկերներ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
Մարտի 22-ին, առավոտյան ժամը 10.00-ի սահմաններում Կոտայքի մարզի Նոր Հաճընի Պարգևաշեն թաղամասում գտնվող «Արզնի» ՀԷԿ-ի ճնշման ջրավազանում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ բանվորները հայտնաբերել են տղամարդու դիակ, որի մասին հայտնել են ոստիկանության Նաիրիի բաժին:
Օպերատիվ — քննչական խումբը պարզել է, որ ջրավազանում հայտնաբերվածը Աբովյան քաղաքի բնակիչ, 35-ամյա Հովհաննես Նաղդալյանի դիակն է: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (դիտավորյալ սպանություն) հատկանիշներով:
Դեպքի վայրում դատաբժիշկը, զննելով մահացածի դին, հայտնել է, որ մարմնի վրա առկա են բռնության հետքեր:Ոստիկաններին հաջողվում է մի քանի ժամվա ընթացքում բացահայտել առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը:
Այն կատարելու կասկածանքով ոստիկանության Նաիրիի բաժին է բերման ենթարկվում Աբովյան քաղաքի բնակիչ, 31-ամյա Արման Չոբանյանը:
Ըստ նախնական վարկածի Նաղդալյանը Չոբանյանի քրոջ ամուսինն է եղել:
Սպանված Հովհաննես Նաղդալյանը նախկինում մի քանի անգամ դատապարտված էր, իսկ 2011 թ նոյեմբերից գտնվում էր հետախուզման մեջ՝ ՀՀ քրօր.-ի 258 հոդվածի 1-ին մասի (խուլիգանություն) հատկանիշներով: Նա Արման Չոբանյանի քրոջ հետ ծանոթացել է հեռախոսային խոսակցությամբ, երբ գտնվել է Կոշի կալանավայրում և հեռախոսային ծանոթությունը վերածվել է անձնական ծանոթության, ապա ամուսնության, որն օրինականացվել է Կոշ ՔԿՀ-ում:
Դուրս գալով կալանավայրից՝ Հ.Նաղդալյանը սկսում է ապրել իր կնոջ և նրա եղբոր՝ Ա.Չոբանյանի հետ՝ մի հարկի տակ: Այդ ընթացքում նախկին դատապարտյալը սկսում է հակասություններ ունենալ Արմանի և նրա քրոջ հետ՝ երբեմն ծեծի ենթարկելով վերջինիս, քանի որ դրսևորում է անբանի վարք:
Այդ ընթացքում տեղի են ունենում մանր վիճաբանություններ Հ.Նաղդալյանի և Ա.Չոբանյանի միջև:
Ի վերջո, 2011 թվականի նոյեմբերի 6-ին նորից վիճաբանություն է տեղի ունենում: Փեսան ու աներձագը որոշում են վիճաբանությունը շարունակել տնից դուրս և գնում են վերոնշյալ ՀԷԿ-ի ճնշման ջրավազանի մոտ: Այնտեղ Արմանը դանակի մի քանի հարված է հասցնում իր փեսային և սպանելուց հետո գցում ջրավազանը:
Այս պահին Ա.Չոբանյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է:
Այս ամենը հաղորդել է դեպքի վայրում գտնված Գ.Շամշյանը, որը սակայն նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չի հայտնում:
6 մայիսի խորհրդարանական ընտրութիւններուն համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով առաջադրուած ուժերու եւ թեկնածուներու գրանցման համապատկերը կ՛առաջնորդէ մեկնաբանութիւններու:
Նախ, այդ պատկերը կազմող թիւերը:
Համամասնական ընտրակարգով առաջադրուած 9 քաղաքական ուժերն են.
Հայաստանի հանրապետական կուսակցութիւն
Բարգաւաճ Հայաստան կուսակցութիւն
Հայ ազգային քոնկրես
Հայ յեղափոխական դաշնակցութիւն
Ժառանգութիւն կուսակցութիւն
Օրինաց երկիր կուսակցութիւն
Հայաստանի համայնավար կուսակցութիւն
Հայաստանի դեմոկրատական կուսակցութիւն
Միաւորուած հայեր
41 ընտրատարածքներու համար մեծամասնական ընտրակարգով առաջադրուած է 180 թեկնածու:
Հանրապետական – 42
Հայ ազգային քոնկրես – 38
ԲՀԿ – 15
ՕԵԿ – 11
ՀՅԴ – 9
Ժառանգութիւն – 8
Մէկական թեկնածու ունին ՀԱՔ-ին մաս կազմող Ժողովրդավարական հայրենիք կուսակցութիւնը, ՀԱՍԿ-ը, Ժողովրդական կուսակցութիւնն ու Հայաստանի մարքսիստական կուսակցութիւնը:
Մնացեալը՝ անկուսակցական ինքնառաջադրուածներ:
Ընտրական դաշտին վերաբերող այս թիւերուն եւ երեւոյթներուն մասին կարելի է արձանագրել որոշ հետեւութիւններ.
Ա.- Թեկնածուներու առատութեան առումով (խորհրդարանական 131 աթոռի համար հազարէ աւելի գրանցուած թեկնածուներ) արձանագրուած է աննախադէպութիւն: Տակաւին կանուխ է հաստատելը, որ գրանցուած թեկնածուներու այս թիւը անպայման կը յանգեցնէ՞ ժողովրդային մասնակցութեան համեմատութեան կտրուկ բարձրացման, թէ՞ ոչ: Ի դէպ, առատ թեկնածուներու գրանցումը կատարուած է երկկողմանիօրէն` թէ՛ իշխանութեան եւ թէ՛ ընդդիմութեան կողմէ: Կրնայ ըլլալ, որ խաղի այս կանոնը ճշդած է իշխանութիւնը, բազմաթեկնածութեան այս պատկերը հրամցնելով հանրութեան եւ որուն կամայ-ակամայ ներքաշուած են նաեւ բոլոր ուժերը: Միշտ պէտք չէ մոռնալ, որ այս ընտրութիւններուն արմատական փոփոխութիւն բերելու յանկերգը ամէնէն շատ կը բարձրաձայնուէր իշխանական դաշտէն:
Բ.- Հակառակ անոր որ համաձայնական կառավարութիւնը բաղկացնող ուժերուն միջեւ կար համախոհական մթնոլորտի մէջ քաղաքակիրթ մրցապայքար տանելու գրաւոր յանձնառութիւն, այսուհանդերձ ներկայացուած թիւերն ու նոյն տեղամասերուն մէջ գրանցուած թեկնածուներուն կուսակցական պատկանելիութիւնները եւ անկուսակցականներու պարագային անոնց վայելած զօրակցութիւնները այլ բան կը յուշեն:
Գ.- Նոյն ընտրատեղամասերուն մէջ համաձայնական կառավարութեան երկու գլխաւոր ուժերուն միմեանց դէմ պայքարելու երեւոյթը կը նախանշէ ցոյց տալ, որ կանխորոշման գործօնը այս հանգրուանին գերադաս չէ: Յատկապէս մեծամասնական ընտրակարգի պարագային, երբ երեւութապէս ՀՀԿ-ԲՀԿ թեկնածուներու համաձայնեցուած տեղաբաշխում չէ եղած, կանխորոշման գործօնը կը չէզոքացուի, ինչ որ կրնայ մղիչ ուժ հանդիսանալ ժողովրդային աւելի լայն մասնակցութեան: Թէեւ, մեծամասնական ընտրակարգով առաջադրուած ԲՀԿ-ականներու ոչ յաւակնոտ թիւը կրնայ այլ բան յուշել:
Դ.- ՀՀԿ-ԲՀԿ սուր մրցակցային պայքարի մթնոլորտը ձեւափոխուած է այն տեղերուն մէջ, ուր միեւնոյն-տարբեր ՀՀԿ-ականներ նոյն ընտրատեղամասին մէջ իրար դէմ պայքարելու համար պաշտօնականացուցած են իրենց թեկնածութիւնները: Կամ ալ ՀՀԿ-ական մը ընդդէմ անկուսակցական, սակայն ՀՀԿ-ի զօրակցութիւնը վայելող թեկնածուի մը: Այս երեւոյթը կը վերաբերի նաեւ ԲՀԿ-ին: Նոյն ընտրատեղամասին մէջ երկու ԲՀԿ-ականներ իրար դէմ կը պայքարին` հասնելու համար խորհրդարան:
Ե.- Հետաքրքրական է, որ խաղի այս կանոնին հետեւած են նաեւ ընդդիմադիր ուժեր: Որոշ տեղամասերու մէջ ՀԱՔ-ի անդամներուն դէմ կը պայքարին թէկուզ անկուսակցական, այսուհանդերձ ընդդիմադիր հայեացքներով ՀԱՔ-ի դիրքորոշումները բաժնող հասարակական գործիչներ եւ լրագրողներ:
Զ.- Ուշագրաւ ներկայութիւն են նաեւ լրագրող թեկնածուները, ինչ որ մտածել կու տայ հանրային կարծիք ձեւաւորող խաւի այս ընտրութիւններուն ներգրաւուածութեան մասին:
Ի հարկէ այս բոլորը գեղագիտական շպարի կը վերածուին, եթէ կանխորոշման գործօնը աշխատի ընտրութեա՛ն օրը եւ քուէատուփերէն դուրս գայ խորհրդարանական ուժերուն չափաբաժինները տեղաբաշխած եւ ի սկզբանէ որոշուած պատկերը ամրագրող քուէներու թիւը:
Նորաձեւ համագումարներէն ետք գրանցուած թեկնածուներու այս համապատկերը իր կարգին շեշտակիօրէն կը խօսի ընտրական դաշտին մէջ կատարուող նորարարութեան մասին: 6 մայիսն է սակայն, որ կը ճշդէ` այս բոլորը կը փոշիանա՞ն մէկ օրուան մէջ, թէ՞ որակական յեղափոխութիւն արձանագրելով երկիրը կարեւոր քայլով մը յառաջ կը տանին դէպի ժողովրդավարացում:
Շահան Գանտահարեան
«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն մինչեւ 2012թ. հոկտեմբերի 1-ը երկարաձգում է իր կողմից հայտարարված «Առանց կանխավճարի ակցիան»:
Ակցիան գործում է հետևյալ պայմաններով.
Այն բնակիչները, որոնք մինչև 2012թ. հոկտեմբերի 1-ը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կներկայացնեն դիմում գազիֆիկացման մասին և կկնքեն գազամատակարարման ցանցին միացման պայմանագիր ու կվճարեն շինհավաքակցման աշխատանքների իրականացման համար հաշվարկված վճարի 80 տոկոսը հետագայում կազատվեն գազիֆիկացման համար նախատեսված 40 000 դրամ կանխավճարի մուծումից:
«Չորրորդ ինքնիշխանություն». Թերթը գրում է, որ ՕԵԿ-ի համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականում հայտնվել է հայ հասարակությանը անծանոթ անուն-ագգանուն` Նելսոն Զուրոյան: «Այս անծանոթի շուրջ արդեն որոշակի խոսակցություններ են շրջանառվում սոցիալական ցանցերում: «ՉԻ» տեղեկություններով, սույն անձնավորությունը ծագումով լոռեցի է եւ ինչ-որ պահից մեկնել է Ֆրանսիա` այնտեղ ուսում ստանալու նպատակով: Ասում են, որ բախտն այնտեղ նրան ժպտացել է, եւ վերջինս անգամ հաջողեցրել է դառնալ Ֆրանսիայի քաղաքացի: Մեր տեղեկություններով, նա այժմ էլ հանդիսանում է Ֆրանսիայի քաղաքացի, իսկ համաձայն ՀՀ օրենսդրության` օտարերկրյա քաղաքացիները չեն կարող մասնակցել ՀՀ ընտրություններին:
«Երեկ մենք փորձեցինք պարզաբանումներ ստանալ ՕԵԿ արդեն նախկին մամլո քարտուղար Սուսաննա Աբրահամյանից: Մեր հարցադրման պատասխանը լսելու ակնկալիքով զանգահարում էինք նրան, երբ տեղեկացանք, որ վերջինս այլևս կուսակցության մամլո խոսնակր չէ: Բավականին մեծ դժվարությամբ պարզեցինք, որ այդ պաշտոնում նշանակվել է Հարություն Ամիրյանը: Նրա հեռախոսահամարը կուսակցությունում ոչ ոք չգիտեր: Պատգամավորներից մեկն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ նրան որևէ մեկը կուսակցությունում չի ճանաչում, քանի որ վերջինս երբևէ առնչություն չի ունեցել իրենց հետ: «Նոր մարդ ա. մենք չենք ճանաչում: Երևի վաղը հանդես գա հայտարարությամբ և լրագրողների համար հրապարակի իր կոնտակտային տվյալներր», — մեզ հետ զրույցում ասաց ՕԵԿ-ականը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը»:
ԱԺ- ն ասես դարձել է աժիոտաժ բառի հապավումը, եթե ընտրացուցակներում չընդգրկվածներից ոմանց համարում են քցված, ապա մի քանիսին էլ կարելի է դասել չհամոզվածների շարքին: Եթե Ռուբեն հայրապետյանին ի վերջո Լֆիկ Սամոյի միջոցով հնարավոր եղավ համոզել, ապա Ալրաղացի Լյովին կարծես թե համոզելու հարկ չեղավ, նա ի սկզբանե գիտեր, որ չի լինելու գալիք խորհրդարանում ու անաղմուկ հեռացավ:
Իսկ այ Պուրտոյան Արմենի հետ կապված վիճակը մի փոքր այլ է: Նա մինչև վերջ տատանվում էր, դնել թեկնածությունը, թե՞ չդնել: Էբեբունիում, որտեղից ԱԺ պատգամավոր էր Պուրտոյանը նա այլևս շանս չուներ անցնելու, քանի որ այստեղ պատգամավորի ով լինելն արդեն որոշված է. Իսկ Սեդրակայն Մհերի դեմ ոչ միայն Պուրտոյանը չի կարող խաղալ, այլև առհասարակ խաղ չկա: Ի դեպ իզուր չէր, որ Լևոն Տեր Պետրոսյանի եղբորորդին`Տիգրան Տեր — Պետրոսյանը մտքափոխվել է և առաջադրվելՇենգավիթի ընտրատարածքում: Իսկ այ Լավանդայի Արայիկին հետ կապված վիճակը մի փոքր այլ է. նա ըստ լուրերի նեղացել է, քանի որ չի կարողացել իրեն ձեռնտու պայմանավորվածություն ձեռք բերել ու հեռացել է ընտրապայքարից, և ոչ միայն, նա այս օրերին հեռացել է նաև Հայաստանից:
«Չորրորդ ինքնիշխանություն». Գեղարքունիքի մարզի թիվ 23 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից մեկը` Կարեն Բոթոյանը, Սերգեյ Մանուկյանի` Շինանյութի Սերոժի փեսան է: Մինչ նրան փեսայանալը` Կարեն Բոթոյանր եղել է Սերգեյ Մանուկյանի անձնական թիկնապահը: Աղջկա հետ ամուսնանալուց հետո նպատակասլաց երիտասարդը հիմա էլ ձգտում է պատգամավոր դառնալ: Փեսայասեր աներն էլ ոչինչ չի խնայում դրա համար: Թերթի տեղեկություններով, Մանուկյանն անգամ դիմել է ուժային կառույցների որոշ ներկայացուցիչների` վերջիններիս խնդրելով քաղաքական հովանավորության տակ վերցնել փեսային, ինքն էլ համապատասխանաբար շռայլորեն «կվարձատրի» նրանց: Ի դեպ`Բոթոյանի ընտրատարածքում աոաջադրված ԲՀԿ թեկնածուին, շրջանառվող տեղեկությունների համաձայն, որոշել է օգնել Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը: Եվ սա, բնականաբար, դուր չի եկել ուժայիններին, և նրանք փորձել են միջոցներ ձեռնարկել չեզոքացնելու Սեդրակյանի միջամտությունը:
Ի դեպ` Շինանյութի Սերգեյը Մհեր Սեդրակյանի հետ տարիներ շարունակ մտերիմ բարեկամի պես է եղել: Նրանց միջև անգամ քավոր-սանիկական հարաբերություններ են եղել, սակայն վերջերս Սեղրակյանը նրա հետ խզել է իր հարաբերաթյունները: Ի դեպ` այդ կոնֆլիկտի արդյունքում` Սերգեյ Մանուկյանը դիմել է իրավապահներին` խնդրելով նրանց «գործ սարքել» Սեդրակյանի դեմ: Սակայն զարգացումներն այլ ընթացք են ստացել: Թե խոսքն ինչի մասին է` թերթը կներկայացնի առաջիկայում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր կայքում հրապարակել է մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության համամասնական ցանկը, որը բաղկացած է 165 անուններից.
1. Ծառուկյան Գագիկ Կոլյայի
2. Օսկանյան Վարդան Մինասի
3. Վարդանյան Վարդան Նահապետի
4. Արսենյան Գուրգեն Բաբկենի
5. Բալասանյան Սամվել Միսակի
6. Զոհրաբյան Նաիրա Վահանի
7. Հովհաննիսյան Վահե Լավրենտի
8. Քուշկյան Հարություն Մաքսիմի
9. Հովհաննիսյան Հմայակ Կոնստանտինի
10. Մելքումյան Միքայել Սերգեյի
11. Վարդանյան Էլինար Սուրիկի
12. Մարգարյան Ստեփան Գրիգորի
13. Թամազյան Արթուր Ռաֆիկի
14. Սաֆարյան Արամ Վիլենի
15. Գալստյան Խաչիկ Սամվելի
16. Պողոսյան Թամարա Հարությունի
17. Էնիֆիաջյան Վահե Սարգսի
18. Գևորգյան Ռուբեն Պետիկի
19. Բաբայան Վահան Շոթայի
20. Ուրիխանյան Տիգրան Խաչատուրի
21. Ավետիսյան Հռիփսիմե Նորայրի
22. Գասպարյան Ռուստամ Ռաֆիկի
23. Կարապետյան Կարո Երեմի
24. Մանուկյան Մելիք Սարիբեկի
25. Ղարագյոզյան Հարություն Արփիարի
26. Բոգդանյան Մարինե Հակոբի
27. Մանուկյան Աբրահամ Հակոբի
28. Մխիթարյան Արշակ Գարմենի
29. Դավթյան Հրանտ Դավթի
30. Սիմոնյան Մերուժան Համլետի
31. Հակոբյան Շուշանիկ Ռազմիկի
32. Մադաթյան Հրանտ Ռոբերտի
33. Ավետիսյան Սարգիս Կարապետի
34. Պողոսյան Վազգեն Վոլոդյայի
35. Ախոյան Արագած Անդրուշի
36. Հակոբյան Սուսաննա Անուշավանի
37. Ստեփանյան Տիգրան Վաչիկի
38. Պետոյան Մուշեղ Թուրինջի
39. Հարությունյան Մխիթար Ջանշիկի
40. Ալեքսանյան Արայիկ Ֆելիքսի
41. Ղուկասյան Դիանա Ալեքսանդրի
42. Գրիգորյան Վարդեւան Ֆաբրիցուսկի
43. Գրիգորյան Գրիգոր Վարդգեսի
44. Գրիգորյան Մարտուն Կամոյի
45. Կարապետյան Վահան Գուրգենի
46. Գյուլիյան Վեներա Արտավազդի
47. Խաչատրյան Հայկ Ռոբերտի
48. Մանուկյան Տիգրան Հրաչիկի
49. Ավագյան Արսեն Դնեպրի
50. Առաքելյան Բազմասեր Մանաֆասի
51. Ափոյան Նելլի Խաչատուրի
52. Մախսուդյան Վահագն Վահրամի
53. Աղաբաբյան Արսեն Լիպարիտի
54. Այվազյան Արմեն Ստեփանի
55. Արամյան Արա Հայկի
56. Շուխյան Տաթեւիկ Էդուարդի
57. Առաքելյան Վահրամ Բազմասերի
58. Գրիգորյան Արթուր Գրիշայի
59. Ավետիսյան Արմեն Նիկոլայի
60. Պողոսյան Նվեր Ղազարի
61 . Գեւորգյան Ռուզաննա Գեւորգի
62. Բագրատյան Սերգեյ Պապաշի
63. Խաչատրյան Լյովա Յուզիկի
64. Աղաբաբյան Արայիկ Ռազմիկի
65. Հայրապետյան Սայեն Նորիկի
66. Հարությունյան Գայանե Հարությունի
67. Կարախանյան Էդիկ Նորիկի
68. Ղոչիկյան Վահան Համլետի
69. Նազարյան Հակոբ Աշոտի
70. Գրիգորյան Գրիգորի Գագիկի
71. Հայրապետյան Արփինե Լենդրիկի
72. Կարապողոսյան Հարություն Կարապետի
73. Մարգարյան Գրիգորի Սերյոժայի
74. Սահակյան Էդուարդ Հակոբի
75. Սիմոնյան Սմբաթ Էդիկի
76. Ավդալյան Նազիկ Վարդանի
77. Քոչարյան Դավիթ Ժորայի
78. Նազարյան Գեղամ Արմենակի
79. Ազիզյան Նոպոլեոն Սուրենի
80. Սահաբալյան Ժորա Մկրտիչի
81. Մարգարյան Մարինա Միտուշի
82. Մախմուդյան Ռուստամ Ջասմի
83. Ամոյան Օվչի Խնկոյի
84. Եղիազարյան Սմբատ Վաղարշակի
85. Առաքելյան Գրիգոր Կարոյի
86. Ղազինյան Զարիներ Ռեւազի
87. Ոսկանյան Աշոտ Երջանիկի
88. Ներսիսյան Տիգրան Ռոբերտի
89. Բաղդասարյան Մարատ Վարդգեսի
90. Մանուկյան Գուժ Ալեքսանդրի
91. Արտեմյան Նաիրա Արտեմի
92. Մակիչյան Մհեր Բորիսի
93. Եսայան Նորայր Իսահակի
94. Սողոմոնյան Սողոնոն Սերյոժայի
95. Փլավչյան Պողոս Գեւորգի
96. Դավթյան Նունե Մհերի
97. Բաղդասարյան Արտակ Սամվելի
98. Հակոբյան Աշոտ Մխիթարի
99. Խաչատրյան Վազգեն Կամոյի
100. Կիրակոսյան Գեւորգ Ֆերդինանտի
101. Կարապետյան Սիրանուշ Գեւորգի
102. Հարությունյան Դավիթ Խաչիկի
103. Հարությունյան Արսեն Ռուբիկի
104. Աղաբեկյան Գարիկ Գրավիկի
105. Հովհաննիսյան Մհեր Անդրանիկի
106. Չիզմեչյան Ազնիվ Անդրանիկի
107. Մաթեւոսյան Գագիկ Հայկի
108. Այվազյան Արմենակ Ավետիքի
109. Դալլաքյան Ավետիք Վոլոդի
110. Մամիկոնյան Սուրեն Խաչիկի
111. Սիմոնյան Երանուհի Վանիկի
112. Գրիգորյան Լեւոն Սամվելի
113. Համբարձումյան Հարություն Սամվելի
114. Կեսոյան Արթուր Ռազմիկի
115. Մելիքսեթյան Ժիրայր Մարտունի
116. Զաքարյան Վերա Գրիգորի
117. Մարտիրոսյան Աշոտ Անուշավանի
118. Գասպարյան Ավետիք Անդրանիկի
119. Եսայան Կարեն Ալբերտի
120. Գասպարյան Գուրգեն Խաչիկի
121. Օթարյան Նոնա Վրեժի
122. Վանեսյան Նարեկ Տիտանի
123. Եդիգարյան Գևորգ Գրիշայի
124. Բարսեղյան Էրիկ Սանյայի
125. Աբրահամյան Կամո Իլյայի
126. Անդրիասյան Զարուհի Հրանտի
127. Բալասյան Հակոբ Սուրենի
128. Կոստանյան Վլադիմիր Կոնստանտինի
129. Ավետիսյան Արմեն Լևոնի
130. Սարգսյան Խաչիկ Գևորգի
131. Գրիգորյան Ռաիսա Ռազմիկի
132. Խառատյան Արմեն Կամոյի
133. Ալեքսանյան Հարություն Ալեքսանի
134. Աղաբեկյան Հովհաննես Վարուժանի
135. Այվազյան Հակոբ Լյուդվիգի
136. Մուշեղյան Տաթեւիկ Տիգրանի
137. Մկրտումյան Մհեր Միքայելի
138. Ֆահրադյան Դավիթ Սարգիսի
139. Էլիզբարյան Վանիկ Դմիտրիի
140. Խաչատրյան Արտակ Արչիլի
141. Օհանյան Այծեմիկ Հայկի
142. Պողոսյան Ջիվան Կրիմիանի
143. Ասատրյան Համբարձում Գեւորգի
144. Գեւորգյան Աշոտ Գասպարի
145. Մուրադյան Հայկ Վարազդատի
146. Հակոբյան Անժելա Աշոտի
147. Շուշանյան Արկադիա Կամոյի
148. Մկրտչյան Արսեն Կարապետի
149. Թռչյան Կարապետ Արզումանի
150. Խանդանյան Արթուր Սուրենի
151. Մանուկյան Արմենուհի Մուրադի
152. Գալստյան Գագիկ Նորիկի
153. Պողոսյան Պողոս Համազասպի
154. Ռոստոմյան Հրաչյա Դավիթի
155. Մովսիսյան Արթուր Սերգեյի
156. Վարդանյան Նարինե Աշոտի
157. Քոչարյան Արտակ Դանիելի
158. Մինասյան Արթուր Վարդանի
159. Մանուկյան Գեւորգ Գուրգենի
160. Բարսեղյան Գեւորգ Աշոտի
161. Աղաբաբյան Արմենուհի Վիլյամսի
162.Համբարձումյան Կարեն Հովհաննեսի
163. Հայրապետյան Գոհար Ալբերտի
164. Ահարոնյան Աիդա Արծրունիի
165. Ստեփանյան Լիանա Սամվելի
Հայ ազգային կոնգրեսը հրապարակել է մեծամասնական ընտրակարգով առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրված թեկնածուների ցանկը։
Ցանկը ներկայացվում է ըստ ընտրատարծքների
1 Գայանե Առուստամյան
2 Վլադիմիր Կարապետյան
3 Մանուել Գասպարյան
4 Արամ Մանուկյան
5 Հովհաննես Հովհաննիսյան
6 Ավետ Պողոսյան
7 Նիկոլ Փաշինյան
8 Վահագն Խաչատրյան
9 Լեւոն Զուրաբյան
10 Խաչիկ Սուքիասյան կամ Սարիբեկ Սուքիասյան
11 Արշակ Բանուչյան
12 Տիգրան Տեր-Պետրոսյան
13 Մանուշակ Պետրոսյան
14 Ռազմիկ Պետրոսյան
15 Մկրտիչ Սափեյան
16 Գեւորգ Գեւորգյան
17 Գագիկ Ներսիսյան
18 Ռազմիկ Թեւոնյան
19 Սարգիս Քոչարյան
20 Մերուժան Աբրահամյան
21 Սեդրակ Հովհաննիսյան
22 Վահագն Հակոբյան
23 Վարդան Ջհանգիրյան
24 Սպարտակ Ջիվանյան
25 Սասուն Միքայելյան
26 Լեւիկ Խաչատրյան
27 Գուրգեն Եղիազարյան
29 Վահագն Մարտիրոսյան
30 Աշոտ Մանուկյան
31 Սարգիս Թամազյան
32 Նաիրի Արոյան
33 Շալիկո Զորյան
34 Մուրադ Գրիգորյան
36 Պետրոս Մակեյան
37 Վարազդատ Վարդազարյան
38 Դավիթ Մաթեւոսյան
39 Ավետ Ավետիսյան
41 Սպարտակ Հարությունյան
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.