23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր` մարտի 30-ին,Երևանի թիվ 11 ընտրատարածքի 15-րդ ընտրատեղամասի ընտրական ցուցակում Գարեգին Նժդեհ փողոցի 35-րդ շենքի 11-րդ բնակարան հասցեում 101 քաղաքացիների գրանցման հետ կապված գործը կուղարկի ոստիկանություն` ստուգելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:
Առայժմ պարզվել է, որ հաշվառված 101 քաղաքացիներից 6-ը` Այվազյան Գագիկը, Այվազյան Մամիկոնը, Թամարյան Աիգազը, Նազլույան Արթուրը, Նուրբեկյան Ալբերտը, Նուրբեկյան Սասունը Վրաստանի Նարդևան գյուղի բնակիչներ են եղել:
Այն հինգ անձանց թվում, որոնց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը մերժել է տեղեկանք տրամադրել վերջին հինգ տարում մշտապես Հայաստանում բնակվելու մասին, եղել է նաև Էրեբունու նախկին թաղապետ, հանրապետական Մհեր Սեդրակյանի որդին` Դավիթ Սեդրակյանը:
Մենք արդեն գրել ենք, որ Մհեր Սեդրակյանը նախատեսել էր պատգամավորության թեկնածու առաջադրել իր որդուն, սակայն, ցավոք, (ցավոք` քանի շատ ավելի լավ կլիներ, եթե Սեդրակյան կրտսերի նման պատրաստված ու կիրթ երիտասարդ կադրեր լինեն խորհրդարանում, քան Սեդրակյան ավագի նմանները) հանգամանքները թույլ չտվեցին: Դավիթը ուսանում է Լոնդոնում, և արդեն 5 տարուց ավելի է ապրում է այնտեղ:
ԱՎ վարչությունը տեղեկանք չի տրամադրել նաև գործարար, ՀԱԿ անդամ Խաչատուր Սուքիասյանին, ՕԵԿ- ական Էդուարդ Մադաթյանին, ՀԱԿ անդամներ Վոլոդյա Հովհաննիսյանին և Արմեն Սահակյանին:
Ոստիկանությունըարձագանքել է «Հայկական Ժամանակ» օրաթերթում այսօր հրապարակված Երևանի թիվ 10 ընտրատարածքի 10/30 ընտրական տեղամասի ընտրացուցակում տեղ գտած անճշտությանը և հաղորդագրություն տարածել, որում ասվում է, որ անճշտությունը պարզելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ստեղծված արագ արձագանքման օպերատիվ շտաբը կատարել է ուսումնասիրություն: Պարզվել է, որ անճշտությունը անձնագրային ծառայության աշխատակցի ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանք է: Անձնագրային ծառայության քաղաքացիական ծառայողը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Անճշտությունը վերացվելու է:
Անձնագրային և վիզաների վարչությունը հայցում է Ֆադեյ Սարգսյանի հարազատների ներողամտությունը:
Ոստիկանությունից քաղաքացիներին կրկին խնդրում են ընտրողների ցուցակներում ցանկացած անճշտություն, այդ թվում՝ մահացած անձանց տվյալներ հայտնաբերելիս, դիմել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ հաշվառման վայրի անձնագրային ծառայություն կամ զանգահարել 010-53-88-63 հեռախոսահամարով:
Ոստիկանությունից խոստանում են օպերատիվ արձագանքել հաղորդումներին:
Այսօր` լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ դեղարտադրողների ու ներմուծողների (ԴԱՆ) միության տնօրեն Սամվել Զաքարյանը հայտարարեց, որ անթույլատրելի է, որ դեղերի ներկրումը այն աստիճան է հեշտացվել, որ Հայաստանի դեղատներում արդեն են մուտք են գործում ադրբեջաներեն ներդիրով դեղեր: «Այստեղ նաև բիոտեռորիզմի հարց կա, — ասաց Զաքարյանը:
Զաքարյանը չբացառեց, որ «Ստեկլովիդնոյե տելո» անվամբ դեղը ներմուծվում է անմիջապես Ադրբեջանից: Այն արտադրվում է Բելառուսում` հատուկ Ադրբեջանի համար (ներարկվում է որպես կանացի օրգանների վերականգնման միջոց):
Խնդիրն այն է, որ հնարավոր է դարձել ներմուծել դեղեր, որոնց փաթեթավորումը, գույնը կամ տառատեսակները Հայաստանում հաստատված չեն: Դրա հետեւանքով` դեղ արտադրող ընկերությունը պատասխանատվություն չի ստանձնում այն դեղերի համար, որ հատուկ արտադրել է այլ տարածաշրջանների համար:
Եւ այս ամենը հնարավոր է դարձել 2011 թ. Մայիսից, երբ կառավարությունը փոխեց դեղերի ներմուծման և արտահանման կարգը, որը նպաստում է կեղծ դեղերի շրջանառության աճին:
«Օրինակ` օրերս «Նիկոմեդ» ընկերությունը ահազանգել է, որ շուկայում վաճառվում են իրենց ընկերության «Ակտովեգին» ու «Կոնկոր» (վերջինս նշանակվում է հիպերտոնիկներին ու սրտային հիվանդներին) դեղեր, որոնց համար պատասխանատվություն չեն կրում, — ասաց Զաքարյանը, — այդ մասին ահազանգվել է համապատասխան մարմիններին, սակայն մինչ այսօր այդ դեղերը շրջանառությունից չեն հանվել:
Վերահսկելիության թուլացման հետևանքով, , ակտիվացել են նաև տեղական քրեական տարրերը, որոնք ոչ միայն զբաղվում են դեղերի մաքսանենգ ներկրմամբ ու վաճառքով, ապահովելով հսկայական եկամուտներ, այլև, ըստ Զաքարյանի` փորձում են կեղծ դեղերի տեղական արտադրություն սկսել:
«Օրինաց երկիր» կուսակցությունը 4-րդ անգամ է, որ մասնակցում է խորհրդարանական ընտրություններին և ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը համոզված է որ իրենց մոտ ոչինչ չի փոխվել:
Նա՝ այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց. «1999-ին մենք սկսնակ կուսակցություն էինք և մեծ փորձ չունեինք: Այսօր մենք բոլոր առումներով մարտունակ ենք և մեծ հնարավորություն ունենք հաղթանակ տանելու»:Սակայն Տիկին Բիշարյանը այնքան անկեղծ չեղավ հիշելու, որ նախորդ ընտրություններին ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, որպես երիտասարդ ու խոստումնալից լիդեր հանդես էր գալիս ընդդիմադիր դիրքերից և մարդիկ հույս էին կապում նրա հետ: Սակայն վերջինս, ոչ միայն չարդարացրեց իր ընտրողների հույսերը այլև դավաճանեց իր իսկ գաղափարախոսությանը, դառնալով ԱԽՔ և քաղաքական դիակ:
Տիկին Բիշարյանը հայտարարեց, որ նախընտրական պայքարը սկսելու են հանրահավաքով, որը տեղի կունենա Ազատության հրապարակում ապրիլի 7-ին: Այդ օրը կուսակցությունը նախատեսել է ներկայացնել ՕԵԿ նախընտրական ծրագիրը, որից հետո՝ հենց հաջորդ օրվանից կսկսեն քարոզարշավը: Բիշարյանը չբացառեց, որ քարոզարշավի ընթացքում քիչ չեն լինի այն քաղաքական ուժերը, որոնք կզբաղվեն սև PR-ով: Երևի այդ է պատճառը, որ ՕԵԿ-ը որոշել է դրանից առաջ քաղցրացնել ընտրողների բերանը:
«Արդեն ունենք հստակ ծրագրեր, պլանավորված է այցելությունները դեպի մարզեր: Պետք է նշեմ, որ այսօր մենք չունենք ավելի քիչ հնարավորոթյուններ խորհրդարանում հայտնվելու, քան այսօր կանք այնտեղ»,- տեղեկացրեց ՕԵԿ-ական տիկինը:
Նա հույս հայտնեց, որ քարոզարշավը կլինի ոչ թե իրար վրա ցեխ շպրտելու առիթ, այլ` գաղափարների պայքար. «Բոլոր այն կուսակցությունները, որոնք եղել են քաղաքական դաշտում, պետք է ներկայացնեն հանրությանը, թե իրենք ինչ են արել, ինչ օրենսդրական ծրագրեր են մշակել, ինչ փոփոխություններ են իրականացրել: Եվ պետք է անդրադառնան տնտեսական խնդիրներին»,-ասաց նա՝ ավելացնելով, որ միայն դրանից հետո հանրությունը կկարողանա որոշել, թե ում իր ձայնը տալ, իսկ միմյանց վրա ցեխ շպրտելը, ըստ նրա, ՕԵԿ-ի աշխատելաոճի մեջ չի եղել և չի էլ լինի»:
«Հայկական ժամանակ». Ըստ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանի` մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին երեկ առավոտյան դուրս են գրել հիվանդանոցից, որն այնտեղ էր չարորակ ուռուցքի վիրահատման պատճառով: «Նա իրեն լավ էր զգում, բայց մենք ասել ենք, որ ժամանակ առ ժամանակ պետք է քիմիաթերապիա անցնի»,- ասել է բժիշկ Մելքոնյանը: Տեր-Պողոսյանին, ինչպես տեղեկացել է ԱՆ քրեակատարողական վարչության մամլո խոսնակ Գոռ Ղալեչյանից, անմիջապես տարել են «Երևան Կենտրոն» ՔԿՀ, որտեղ գտնվում էր մինչև վիրահատությունը: Թերթի թղթակցի հարցին` հնարավո՞ր է նրան տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ Ղալեչյանը պատասխանել է. «Չեմ կարող պատասխանել այդ հարցին: Ներկա դրությամբ նա «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում է:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակել է իր գնահատականը` Գյուղատնտեսության նախարարության 2011թ. գործունեության վերաբերյալ:
Օմբուդսմենի գնահատականում նշվում է.
«Հյուղատնտեսության նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները
• ՀՀ գյուղատնտեսության նախարարության նորաստեղծ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից դեռեւս լիարժեք հսկողություն չի իրականացվել մսամթերքի վաճառքի նկատմամբ, մինչդեռ գյուղատնտեսության նախարարության գործառույթների շրջանակն, ի թիվս այլ բնագավառների, ընդգրկում է նաեւ սննդամթերքի անվտանգությունը:
• Չի ներդրվել գյուղատնտեսական ապահովագրությունը, այնինչ նման ապահովագրությունը կարող է ապահովել բնական աղետների հետեւանքով գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարողներին հասցված վնասների փոխհատուցումը:
• Չնայած ապրանքարտադրողների համար տնտեսվարման բարենպաստ միջավայր ստեղծելուն, նախարարության կողմից ձեռնարկված գործնական ու դրական քայլերին, արդյունքները բավարար չեն եղել:
• Նախարարության անվտանգության պետական ծառայությունը չի իրականացրել պատշաճ հսկողություն հաց արտադրող ընկերությունների գործունեության նկատմամբ:
• Հանրապետությունում առկա չէ սպանդանոցային բավարար ցանց՝ անասնագլխաքանակի մորթը պատշաճ ձեւով իրականացնելու համար:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգում արձանագրված դրական զարգացումները
• Գյուղատնտեսության բնագավառում նախորդ տարվա համեմատ համախառն արտադրանքի աճը կազմել է շուրջ 14.1 տոկոս, որի ավելացումը եղել է անասնապահական հիմնական մթերքների արտադրության, ձկնաբուծության, բանջարեղենի, պտուղների ծավալների մեծացման հաշվին:
• 2011 թվականին հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալները գերազանցել են նախորդ տարվա մակարդակը 34.8 տոկոսով, էականորեն բարձրացել է մշակաբույսերի բերքատվությունը եւ արտադրության արդյունավետությունը:
• Դրական տեղաշարժեր են գրանցվել պտղաբուծության բնագավառում: Պտղի համախառն արտադրանքը նախորդ տարվա նկատմամբ ավելացել է 83.7 տոկոսով: Աճ է գրանցվել նաեւ բուսաբուծական մյուս մթերքների արտադրության ուղղությամբ:
• Վերամշակող ընկերությունների կողմից բանջարեղենի եւ պտղի մթերումները գերազանցել են նախորդ տարվա մակարդակը, համապատասխանաբար` 1.7 եւ 3.9 անգամ: Պտուղբանջարեղենի մթերումների դիմաց վճարումները կատարվել են ամբողջությամբ:
• Գյուղատնտեսական մթերքների իրացման գործընթացին աջակցելու նպատակով Երեւան քաղաքում, յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի օրերին, կազմակերպվել են գյուղատնտեսական մթերքների տոնավաճառներ:
• Զգալի աշխատանքներ են տարվել գյուղատնտեսությունում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին մատչելի պայմաններով վարկավորելու ուղղությամբ: Ծրագրի երկու փուլերով տրամադրվել է տոկոսադրույքի սուբսիդավորմամբ ավելի քան 25 հազ. միավոր վարկ՝ 17.4 մլրդ դրամ գումարով:
• Նախարարության նախաձեռնությամբ կատարվել են օրենսդրական փոփոխություններ, որոնք հնարավորություն են ընձեռում գյուղատնտեսությունում օգտագործվող տրակտորների, այլ տեխնիկայի, պարարտանյութերի, սերմերի, թունաքիմիկատների ներմուծումը, ինչպես նաեւ ներքին շուկայում, իրացումն ավելացված արժեքի հարկից ազատելով նպաստել այդ ռեսուրսների` գյուղատնտեսությունում տնտեսվարողների կողմից ձեռք բերման մատչելիությանը, դրանց ներմուծման եւ օգտագործման ծավալների ընդլայնմանը:
• Աջակցություն է ցուցաբերվել կոոպերատիվների տեխնիկական միջոցների հագեցվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ: Հանրապետության անասնապահությամբ մասնագիտացված 5 մարզի 33 համայնքներում ստեղծվել են սպառողական կոոպերատիվներ:
Այսօր` մարտի 28-ի գիշերը մոտ 03.30-ի սահմաններում, Բագրատունյաց պողոտայում` Երևանյան լճի կամրջի հարևանությամբ տեղի է ունեցել վթար. Հայկ Ա-ն, ՎԱԶ 2109 մակնիշի ավտոմեքենայով ընդհարվել է մայթեզրի մոտ կայանված BYD մակնիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին ընդհարվել է ՎԱԶ 2107 մակնիշին ավտոմեքենային: Այս մասին տեղեկացնում է Ճանպարհային ոստիկանությունը:
Ըստ ՃՈ-ի վթարի հետևանքով տուժել են 7 հոգի: Մասնավորապես` տուժել են ՎԱԶ 2109-ի վարորդը և ուղևորներ՝ 26-ամյա Էդգար Հ.-ն, 23-ամյա Քրիստինե Ս.-ն, 27-ամյա Լուսինե Բ.-ն: Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Տուժողների մյուս մասն էլ BYD-ի ուղևորներ 42-ամյա Արմենուհի Մ.-ն, 26-ամյա Լիլիթ Պ.-ն, 37-ամյա Քրիստինե Ս.-ն տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
News.am –ի տեղեկություններով, վրաերթի ենթարկված կանայք մարմնավաճառներ են եղել:Սակայն ի պատասխան կայքի հարցին, բժշկական կենտրոնից հայտնել են, որ նրանք իրենց մոտ նշված են եղել որպես պարողներ և արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Վթարը տեղի է ունեցել հենց այն վայրում, որտեղ իրենց ծառայություններն են մատուցում մարմնավաճառները:
Հ.Գ. Թերևս Ոստիկանապետ Գասպարյանը անդրադառնա խնդրին ու նրան գոնե հաջողվի գտնել չարչրկված այս հարցի լուծումը: Ի վերջո քաղաքակիրթ երկրներում, որտեղ մարմանավաճառությունը արտոնված է, նրանց ոչ միայն պահում են հատուկ հսկողության տակ` բժշկական և այլն, այլև որոշ երկրներում ապակիների հետևում, ապահովելով նրանց անվտանգությունը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակել է իր գնահատականը` Առողջապահության նախարարության 2011թ. գործունեության վերաբերյալ:
Օմբուդսմենի գնահատականում նշվում է.
«ՀՀ առողջապահության նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները
• Կառավարության համապատասխան որոշման փոփոխության արդյունքում աճել է կեղծ դեղեր կամ դեղանյութեր ներմուծելու վտանգը, այդուհանդերձ նախարարությունը որեւէ լրացուցիչ մեխանիզմներ չի նախատեսել այդ վտանգը նվազեցնելու, դեղերի շուկայում այդ ուղղությամբ վերահսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ: Ավելին՝ նախարարությունը որեւէ եղանակով չի ցանկանում միջամտել կեզծ դեղերի տարածման կանխմանը՝ նույնիսկ չի վարում նման հանցագործությունների բացահայտման եւ պատժման վիճակագրություն:
• Բուժհաստատություններին տրված է լիազորություն ազատել համավճարից կամ կիրառել համավճարի ավելի ցածր շեմ` ելնելով հիվանդի վճարունակության աստիճանից, ինչը որոշվում է այդ հաստատությունների կողմից՝ հիվանդի կամ նրա հարազատի դիմումի հիման վրա: Օրենսդրությամբ հստակ սահմանված չեն որոշակի չափորոշիչներ նման որոշումների համար, ինչի հետեւանքով բժշկական հաստատությունների կողմից առանձին դեպքերում դրսեւորվել են տարբերակված եւ սուբյեկտիվ մոտեցումներ: Նման մոտեցումների թույլատրելիությունը եւ առկայությունը առաջացնում է կոռուպցոին ռիսկեր:
• Օրենսդրությամբ չի սահմանվել «բժշկական սխալ» հասկացությունը: Այդ պատճառով չի տարբերակվում անփութությունը բժշկական սխալից, որն էլ իր հերթին դժվարեցնում է գնահատական տալ կատարված դեպքին: Ներկայումս բժշկական սխալը առանց հստակ չափորոշիչների որոշում են տարբեր հանձնաժողովներ, ինչի արդյունքում բժիշկները անարդարացիորեն ենթարկվում են պատասխանատվության կամ անարդարացիորեն խուսափում դրանից:
• Թեեւ 2011թ. հունվարի 1-ից ներդրվել է մինչեւ 7 տարեկան երեխաների անվճար հիվանդանոցային բուժօգնության հավաստագրի ծրագիրը եւ երեխայի առողջության անձնագիրը, սակայն, առանձին դեպքերում, ծնողներն ունենալով մինչեւ 7 տարեկան երեխաների անվճար բուժօգնության համար սահմանված հավաստագիր, ստիպված են եղել հավելյալ վճարումներ կատարել առանձին բժիշկների:
• Նախարարությունը Պաշտպանին չի տրամադրել տեղեկատվություն, թե քանի գիշերային մշտադիտարկում է անցկացվել բուժհաստատություններում եւ մարդու իրավունքների խախտման քանի դեպք է բացահայտվել դրանց արդյունքում: Նման վիճակագրության բացակայությունը կամ դրա չտրամադրումը էականորեն նվազեցնում է նախարարության համապատասխան վերահսկողական գործառույթների արդյունավետության նկատմամբ հանրային վստահությունը:
• Պետպատվերի շրջանակներում իրականացվող բուժօգնության չտրամադրման եւ ոչ պատշաճ տրամադրման մասին վկայող Պաշտպանին ուղղված դիմում-բողոքների ուսումնասիրությունը փաստում է, որ մարդիկ` ընդգրկված լինելով պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում ստացող առանձին /հատուկ/ խմբերի ցանկում, հերթագրվել են նշված օգնությունը ստանալու համար համապատասխան հիմնարկում կամ ունեցել են առողջապահության նախարարության կողմից տրված ուղեգիր, սակայն բուժհաստատություններում մերժել են նրանց բուժումը կամ չեն ապահովել պատշաճ բուժօգնությամբ: Առանձին դեպքերում անձը բուժհաստատության փոփոխման արդյունքում զրկվել է պետպատվերով վիրահատվելու իրավունքից: Հաճախ պետական պատվերի շրջանակում բուժվող հիվանդների նկատմամբ դրսեւորվել է անհարգալից վերաբերմունք:
Արձանագրված դրական զարգացումները
• Հունվարի 1-ից ներդրվել է մինչեւ 7 տարեկան երեխաների անվճար հիվանդանոցային բուժօգնության հավաստագրի ծրագիրը եւ երեխայի առողջության անձնագիրը:
• 2011 թվականի մայիսից անվճար է 14 տարեկանը բոլորած նախազինակոչային տարիքի երիտասարդների բուժզննումը եւ անհրաժեշտության դեպքում՝ բուժումը։
• Բարելավվել է շտապօգնության ծառայությունների որակը: 38 մարզային եւ մայրաքաղաքի բուժհիմնարկներ ստացել են շտապօգնության 88 ժամանակակից ավտոմեքենա, գործարկվել է կանչերի ընդունման GPS միասնական նոր համակարգը` միասնական դիսպետչերական կենտրոնի գործարկմամբ։ Արդյունքում` կանչերին արձագանքելու արագությունն աճել է 2 անգամ: Բուժանձնակազմի աշխատավարձը բարձրացել է 1.5-ից 2 անգամ:
• Համավճարի ծրագրի ներդրման միջոցով առողջապահական համակարգում կրճատվել է ստվերայնությունը, պետական բյուջե է մուտքագրվել նախկինում ստվերային շրջանառության մեջ գտնվող 439.6 մլն դրամ: Բուժհաստատություններից պետական բյուջե վճարվող հարկերը աճել են 39 տոկոսով կամ շուրջ 735 մլն դրամով, 1.2-ից 2.3 անգամ բարձրացել է «համավճարի» ծրագրում ընդգրկված բուժաշխատողների աշխատավարձը:
• Ժամանակակից նոր տեխնիկայով ու սարքավորումներով հիմնովին վերակառուցվել եւ վերազինվել են Արմավիրի, Իջեւանի, Հրազդանի, Արարատի եւ Գորիսի բուժկենտրոնները, կառուցվել են 20 նոր եւ նորոգվել 30 համայնքային ամբուլատորիա:
• Դադարեցվել է պոլիկլինիկաների կողմից օրենքով չնախատեսված զանազան տեղեկանքների տրամադրումը քաղաքացիներին։
• ՀՀ առողջապահության նախարարությունը 2011 թվականին առողջապահական հիմնարկների աշխատակիցների գործողությունների /անգործության/ վերաբերյալ ստացել է 78 գրավոր բողոք, իսկ «թեժ գիծ» հեռախոսակապի միջոցով` 147 բողոք: Հայտնաբերված խախտումների վերացման նպատակով ձեռնարկվել են համապատասխան միջոցներ: Դրական է գնահատվում եղած բողոքներին տրված նախարարության արձագանքը եւ ձեռնարկված միջոցները:
• Դրական է գնահատվում Առողջապահության նախարարության էլեկտրոնային կայքէջի վարումը, դրանում զետեղված տեղեկատվության մատչելիությունը:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.