23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...ԴԻՄՈՒՄ-ԽՆԴՐԱՆՔ ………Մեծարգո Սերժ Սարգսյան
Մտահոգիչ փաստ է, որ ՀՀ-ում պատիժ են կրում 104 ցմահ ազատազրկման դատապարտվածներ: Խնդրի առնչությամբ մտահոգություն է հայտնել և՛ ԵԽ ՄԻ հանձնակատար Թոմաս Համմարբերգը, և՛ ՀՀ ԱՆ Հրայր Թովմասյանը: Օրինակ` ՀՀ չափ բնակչություն ունեցող Էստոնիայում ցմահ դատապարտյալների թիվը 6-ն է: Օրինակները շատ են:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում ցմահ դատապարտյալների գործերի վերանայման նախադեպ չկա, չի կիրառվում նաև ԴՆԹ թեսթը՝ որպես նմանօրինակ գործերի վերաբացման հիմք, /ինչպես արվում է արտերկրի շատ երկրներում/, ուստի խնդրում ենք ներման ինստիտուտի միջոցով կատարել առաջին քայլը իրավիճակը մեղմելու համար: Ուստի, ցմահ դատապարտյալների խնդիրներով զբաղվող քաղաքացիական նախաձեռնությունը դիմում է Ձեզ մարդասիրական խնդրանքով:
Հիշեցնենք, որ անցյալ տարի նույնատիպ խնդրանքներով 30 արվեստագետներ և 9 իրավապաշտպան կազմակերպություններ ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ դարձյալ դիմել էինք Ձեզ` խնդրանքով կիրառելու ՀՀ սահմանադրությամբ երկրի նախագահին վերապահված բացառիկ իրավունքը` ներում շնորհելու մեկ անձի սպանության մեջ մեղադրված, առաջին դատվածությամբ և արդեն 15 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալների: Սակայն որևէ պատասխան ՀՀ նախագահի նստավայրից մենք այդպես էլ չստացանք:
Քաղաքակիրթ աշխարհում ներման ինստիտուտը տոների կապակցությամբ մեծ տարածում ունի և վկայում է պետության ղեկավարի մեծահոգության ու մարդասիրության մասին: Օրեր առաջ էլ տեղեկացանք, որ հարևան Վրաստանում նախագահը ներում է շնորհել 200 դատապարտյալի Զատկի տոնի կապակցությամբ: Հաշվի առնելով, որ մայիսը հայերիս հաղթանակաշատ ամիսն է, ուստի դիմում ենք Ձեզ դարձյալ նույն խնդրանքով:
Մեծարգո Սերժ Սարգսյան, ապավինում ենք Ձեր մեծահոգությանը և խնդրում կիրառել Ձեր սահմանադրական բացառիկ իրավունքը` ներում շնորհելով 15 և ավելի տարիներ իրենց պատիժը կրող, մեկ անձի սպանության մեղադրանքով մահապատժի, ապա ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի 2003 թ.-ի հրամանագրով ցմահ ազատազրկման դատապարտված անձանց՝ դրանով իսկ փոքր-ինչ մեղմելով Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտվածների թվաքանակի խնդիրը:
ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ
ԶԲԱՂՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ընթացք է տրվել երեկ թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու ինքնաառաջադրված, «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի կողմից հովանավորվող Գայանե Առուստամյանին և ՀԱԿ համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու Բաբկեն Գարոյանին ծեծի ենթարկելու և նրանց վնասվածքներ պատճառելու մասին հայտարարությանը:
Կատարվում է հետաքննություն:
Ռուսաստանի դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանի հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին իրավակարգի եւ օրինականության ամրապնդման ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար, պարգևատրել է Պատվո շքանշանով, այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ է նշանակվել Վահան Խալաֆյանի սպանության աղմկահարույց գործով ի պաշտոնե պատասխանատուն և վկան: ։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակն այս կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որով իր տարակուսանքն է արտահայտում.
2012 թ. ապրիլի 12-ին ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանի հրամանով Ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ է նշանակվել Սամվել Տոնոյանը:
Հիշեցնենք, որ 2010 թ. ապրիլի 13-ին Ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված 6 քաղաքացիներից՝ Վահան Խալաֆյան, Դավիթ Գյուլումյան, Նորայր Չիլյան, Արայիկ Առաքելյան, Արթուր Իսպիրյան, Շիրազ Մարկոսյան, Վահան Խալաֆյանը նույն օրը մահացել է Ոստիկանության բաժնում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից Վ. Խալաֆյանի մահվան հանգամանքների ուսումնասիրությունների արդյունքում, այնուհետև հարուցված քրեական գործի շրջանակներում հաստատվել է ոստիկանության բաժնում բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ բռնությունների փաստերը: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական բաժանմունքի մի խումբ աշխատակիցների նկատմամբ, որոնցից բաժանմունքի պետ Ա. Հարությունյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 8 տարի ազատազրկման: Օպերլիազորներ Գարիկ Դավթյանի, Գագիկ Ղազարյանի և Մորես Հայրապետյանի նկատմամբ կիրառվեց համաներում և նրանք ազատվեցին պատժի կրումից:
Վահան Խալաֆյանի մահվան վերաբերյալ թե’ նախաքննության և թե’ դատաքննության փուլում ԶԼՄ-ներում հրապարակվեցին բազմաթիվ տեղեկություններ, մեկնաբանություններ այն ժամանակ ոստիկանության Չարենցավանի բաժնի պետի օպերգծով տեղակալ Սամվել Տոնոյանի հնարավոր դերակատարման մասին:
Չնայած նախաքննության և դատաքննության ընթացքում Ս. Տոնոյանը ներգրավվեց միայն որպես վկա, սակայն նրա տված ցուցմունքները և պարզաբանումները որևէ վստահություն չներշնչեցին Վահան Խալաֆյանի մահվան գործում առնչություն չունենալու վերաբերյալ:
ՀՀ ոստիկանապետի կողմից Սամվել Տոնոյանի նշանակումը Ոստիկանության Չարենցավանի բաժնի պետի պաշտոնում առաջացնում է առնվազն տարակուսանք: Ոստիկանապետը բաժնի պետի պաշտոնում նշանակում է մի անձի, որի ենթակայությամբ աշխատած ոստիկանները մեղադրվել են քաղաքացիների նկատմամբ բռնություններ և խոշտանգումներ կիրառելու հիմքով, որոնցից մեկը մահացել է:
Գտնում ենք, որ նման կադրային նշանակումը առաջացնում է Ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից մարդու իրավունքների խախտման վտանգներ, որի ողջ պատասխանատվությունը կրում է ոչ միայն անձամբ Ս. Տոնոյանը, այլև ՀՀ ոստիկանապետ Վ.Գասպարյանը:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զբաղեցրած պաշտոնից ազատել է Ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ, փոխգնդապետ Արման Մելքոնյանին: Մելքոնյանը նշանակվել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում, բաժնի պետի պշտոնում։
Չարենցավանի բաժնի պետ է նշանակվել գնդապետ Սամվել Տոնոյանը` ազատվելով Կոտայքի մարզային վարչության պետի տեղակալի պաշտոնից:
Նշենք, որ Արման Մելքոնյանը պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գուրգեն Մելքոնյանի որդին է:
Երեկ Հայկական Վարկածը տեղեկացրել էր, որ Գյումրիում` ապրիլի 12-ին, երկրորդ մահվան դեպքն էր գրանցվել: Ուշ երեկոյան ավտովթարի է ենթարկվել և հիվանդանոցի ճանապարհին մահացել Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործը քննող քնչական խմբի անդամ , ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության փոխգնդապետ, 1954 թ. ծնված Վահրամ Բեյբությանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից, հայտնում են, որ 00:50 սահմաններում վրաերթը կատարել է 1989 թ. ծնված Ռաֆիկ Մուրադյանը: «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 7 շենքի` Գյումրիի բաժնի շենքի դիմաց, նա վրաերթի է ենթարկել քննիչ Վ. Բեյբությանին և, թողնելով անօգնական, դիմել փախուստի:
Ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենան հետապնդվել և կանգնեցվել է Կոշտոյան փողոցում: Վարորդը բերման է ենթարկվել Շիրակի մարզային վարչություն:
Ռաֆիկ Մուրադյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Մեզ են դիմել Երևանի պետական Մանկավարժական համալսարանի ուսանողները:
«Բարև Ձեզ, մի հարցով ենք ուզում դիմել: Մեր ԲՈՒՀ- ում ստիպում են, որ մասնակցենք ՀՀԿ-ի կազմակերպած համերգներին: Բայց մենք չենք ուզում, ու չենք էլ կարող մեր անունից գրել, կամ հրաժարվել: Խնդրում ենք, հնարավորության սահմաններում օգնեք մեզ»:
Մենք նախորդ “4 միլիարդ ռուբլու պարտք ունեցող MMM-ը ՀՀ-ում խոշոր հարկատու է” հրապարակման մեջ` անդրադարձել էինք MMM ֆինասական պիրամիդային, մասնավորապես այդ ընկերության հայաստանյան գործուներությանը:
Պարզելու համար, թե գործո՞ւմ MMM ընկերությունը հարկային դաշտում, «Հայկական Վարկածի» բանավոր հարցմանը Պետեկամուտների կոմիտի լրատվական ծառայությունից տեղեկացրել են, որ այո MMM ընկերությունը գրանցված է հարկային դաշտում. «Պատկերացրեք, մեր խոշոր հարկատուների ցանկում է` նույնիսկ առաջնային հորիզոնականներում: Թե, երբ է գրանցվել չեմ կարող ասել, բայց եռամսյակը մեկ, մենք հրապարակում ենք հարկատուների ցանկը և այս կազմակերպությունը խոշոր հարկատուների մեջ է»:
Սակայն հոդվածի հրապարակումից հետո Պետեկամուտների կոմիտեն պարզաբանում է ուղարկել, որի համաձայն տեղի է ունեցել շփոթմունք, Խոսքը վերաբերվել է ոչ թե MMM ֆինասական պիրամիդային, այլ MMM շինարարական ընկերությանը, որն ի դեպ, հարկատուների հորիզոնականում գտնվում է երկրորդ հարյուրյակից ներքև:
“Հայկական վարկած” էլեկտրոնային կայքէջի “4 միլիարդ ռուբլու պարտք ունեցող MMM-ը ՀՀ-ում խոշոր հարկատու է” հրապարակման վերաբերյալ, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ Ձեր նշած “ՄՄՄ ֆինանսական պիրամիդա” կոչվող ընկերության վերաբերյալ բանավոր հարցմանն ի պատասխան լրագրողին առաջարկվել է այցելել www.taxservice.am կյաքէջ և ծանոթանալ այնտեղ հրապարակվող ցանկին, մինչդեռ հրապարակման մեջ նշվում է, թե իբր մենք տեղեկացրել ենք որ “ՄՄՄ ֆինանսական պիրամիդա”-ն գտնվում է խոշոր հարկ վճարողների ցանկում և զբաղեցնում է “հարկ վճարողների առաջին հորիզոնականները”, ինչը չի համապատասխանում իրականությանը: Բացի այդ, հրապարակման մեջ տեղ է գտել ևս մեկ թյուրիմացություն. մեկ ընկերության մասին տեղեկատվությունը վերագրվել է միանգամայն այլ ընկերության:
Իսկ թե MMM ֆինասական պիրամիդան գործո՞ւմ է հարկային դաշտում և ո՞ր հորիզոնականն է զբաղեցնում, ՊԵԿ-ից խոստացան պատասխանել արդեն գրավոր կարգով:
Հ.Գ. Ի դեպ Ապրիլի 5-ին MMM-ի գրանցման վերաբերյալ հարցում ենք ուղարկել նաև արդարադատության նախարարությանը և առայժմ սպասում ենք պատասխանի:
Հետընտրական կանխատեսումների շարքից է Գագիկ Բեգլարյանի նոր պաշտոնի մասին այն լուրերը, թե ճիշտ է` ՀՀԿ համամասնական ցուցակում նա զբաղեցնում է պատվավոր տասնյակի վերջին ամփոփիչ 10 տեղը, սակայն դժվար թե բավարարվի պատգամավորի կոճակ սեղմելու գործառույթով:
Բեգլարյանը ըստ նախնական խոստման, զբաղեցնելու է տարածքային կառավարման նախարարի պաշտոնը:
Էրեբունի և Շենգավիթ համայնքներն րնդգրկող թիվ 12 ընտրատարածքում գրանցված ընտրողների ցուցակներում բավականին զավեշտալի «տեսարաններ» է հայտնաբերել թերթը: Մասնավորապես` այս համայնքում ընդհանուր հաշվով մի քանի հագար քաղաքացիների հասցեների դիմաց գրված է «Եկեղեցու բակ», «Հարակից շենքի հարակից ավտոտնակ», «Նկուղ», «Վառելիքի օբյեկտ, բազա»: «Բերենք ընդամենը մի քանի օրինակ. Սուրեն Սարիբեկյանը գրանցված է Ավանեսովի փողոցի 3/3 ավտոտնակ հասցեում, Ավանեսովի 24-րդ փողոցի ավտոտնակում էլ գրանցված են Հայկուհի Նիկողոսյանը և Նարինե Նիկողոսյանը: «Հարակից շենքի հարակից ավտոտնակ». այս անորոշ հասցեում էլ գրանցված է Քնարիկ Հարությունյանը: Վարդանյան Մարինեն ևս ավտոտնակի բնակիչ է: Սիմոնյան Արշավիրն էլ դպրոցի հարակից տնակի բնակիչ է: Այսպիսի «ճակատագրի» է արժանացել նաև Հասմիկ Սիմոնյանը:
Թիվ 12 ընտրատարածքի Արին Բերդի 5-րդ նրբանցքում գտնվող «Վառելիքի օբյեկտ, բազա» ձևակերպման տակ տեղ է գտել Լիանա Թագվորյանի անուն-ագգանունը: Շուրջ 20 մարդ գրանցված է հենց այս հաշվառման վայրում:
Թիվ 12 ընտրատարածքի Սարմի փողոցի 103 համարի տանր գրանցված է 104 մարդ: Սպասենք ոստիկանության ճշգրտումներին:
Ի դեպ` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում փակցված ընտրատարածքային քարտեզներն ու դրանց նկարագրությունները բացարձակապես կապ չունեն ընտրատարածքների իրական աշխարհագրության հետ: Օրինակ` թիվ 12 ընտրատարածքի քարտեզի նկարագրությամբ նշված է նաև, որ այս տարածքի մեջ է մտնում նաև Նոր Արեշ 41-րդ փողոցը, մինչդեռ ցուցակներում այդ փողոցում զետեղված հասցեներից ընտրողներ չկան»,´ գրում է թերթը:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.