23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...«Հրապարակ». ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի զենքի պատմությունը մեծ արձագանք ստացավ: Ի վերջո, Ծառուկյանն անձամբ հայտարարեց, որ ընտրողների հետ հանդիպման ժամանակ իր մոտ զենք է եղել: Երեկ Արարատում իր ելույթում նա ասել է. «Ման են գալիս, բայց ոչ մի բան էլ չեն գտնում: Ասում են, թե Ծառուկյանի կոստյումի տակ պիստալետ ա եղել: Պիստալետից ես չեմ հրաժարվում, բայց իմ խնդիրը ժողովրդի հետ չի: Ես ձեր ցավը տանեմ, ես՚ ձեզ սիրում եմ, դուք գիտեք իմ վերաբերմունքը»: Երեկ թերթը ոստիկանությունից փորձել է պարզել, թե Ծառուկյանին ինչ զենք է ամրակցված, սակայն պատասխանել են, որ դա համարվում է մարդու անձնական տվյալ, և իրենք չեն կարող այդ ինֆորմացիան տրամադրել: Թերթի տեղեկություններով, Ծառուկյանն անգամ զենքերի հավաքածու ունենալու թույլտվություն ունի: Պարզապես օրենքն արգելում է հանրահավաքների ժամանակ զենք կրել: Ի դեպ, երեկ ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակից թերթը հարցրել է, թե Ծառուկյանն ինչ զենք կրելու թույլտվություն ունի, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել:
«Հայաստանն առանց ընտրակեղծիքների» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել հետևյալ բովանդակությամբ.
«Թիվ 6 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու է առաջադրվել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը` Ռուբեն Հովսեփյանը: Ավելին, լրատվամիջոցների համաձայն, նրա հաղթանակն ապահովելու համար Աղվան Հովսեփյանը գործուն եւ օրենքի շրջանակներից դուրս միջամտություն է ցուցաբերում: Մասնավորապես, մամուլից հայտնի է դարձել, որ Աղվան Հովսեփյանը դիմել է քրեական աշխարհի հեղինակությունների օգնությանը, որոնք Երեւանի Աջափնյակ թաղամասում փորձում են վախի մթնոլորտ սերմանել եւ սադրանքներ են հրահրում: Որոշ լուրերի համաձայն, ուրբաթ և շաբաթ օրերին այս խմբի անդամները զինված հայտնվել են ԲՀԿ նախընտրական շտաբների մոտ, փորձելով հրահրել հակաօրինական գործողություններ:
Միաժամանակ տեղեկություններ ենք ստանում, որ Աղվան Հովսեփյանն անձամբ է լինում իր եղբոր նախընտրական շտաբում:
Հայաստանում դիտորդական գործունեություն ծավալող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկայային, ինչպես նաեւ հայաստանյան դիտորդական կազմակերպությունների ղեկավարներին կոչ ենք անում արձագանքել այս տգեղ եւ վտանգավոր երեւույթին, ինչպես նաեւ գլխավոր դատախազին կոչ անել անմիջական մասնակցություն չցուցաբերել նախընտրական պայքարին: Դիտորդական կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում նաեւ այն փաստին, որ Աղվան Հովսեփյանը հովանավորյալներ ունի նաեւ այլ ընտրատարածքներում եւ հաճախ լինում է նաեւ նրանց շտաբներում:
ՀՀ իշխանություններին կոչ ենք անում անհապաղ արձագանքել այս մտահոգիչ երեւույթին եւ ամեն ինչ անել անցանկալի զարգացումներից խուսափելու համար»:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 450 անգամ։
Համաձայն Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների՝
այդ խախտումների ընթացքում ադրբեջանական առաջապահ զորքերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2700 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով զինադադարի պահպանման ռեժիմին, վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն:
«Հայկական ժամանակ». Հայաստանում սովորական է դարձել այն փաստը, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների եւ ընդհանրապես իշխանական բուրգում որոշակի դիրք ունեցող անձանց ավտոմեքենաների պետհամարանիշերը, հեռախոսահամարները պետք է կրկնվող թվեր լինեն, այսպես կոչված` «գոլդ համար» ունենան: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակը»:
«Սակայն, պարզվում է, համարների նկատմամբ Հայաստանի «էլիտայի» թուլությունը չի սահմանափակվում միայն պետհամարանիշերով եւ հեոախոսահամարներով, նրանց անձնագրերի սերիաների համարները նույնպես «գոլդ» են:
Կրկնվող թվերով սերիական համարով ՀՀ քաղաքացու անձնագիր ունենալու խնդրի շուրջ թերթը զրուցել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանի հետ: Ստորեւ ներկայացնում ենք նրա հետ հարցազրույցի մի հատված.
— Պարոն Քոչարյան, եթե որեւէ մեկն ուզում է կոնկրետ համարներով անձնագիր ունենալ, ինչպե՞ս է դա հնարավոր:
— Բացառված է: Նման ծառայություն մենք չենք մատուցում:
— Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ մարդկանց որոշակի խմբի անձնագրերում միշտ կրկնվող թվեր կամ զրոներ են:
— Ես աոաջին անգամ եմ լսում, որ նման բան կարող է հատուկ ծրագրավորված ձեւով լինել: Դա պատահականություն է, որ մարդկանց ձեռքին նման անձնագիր է հայտնվում: Ես արդեն չորս ամիս է այս պաշտոնում եմ, նման բան չեմ տեսել, որ հատուկ ինչ-որ համարներ լինեն:
— Հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների անձնագրերի սերիական համարները միշտ կրկնվող թվեր են, այսպես կոչված` «գոլդ համարներ»: Ինչպե՞ս է ստացվում, որ այդ «պատահականությունները» հիմնականում նրանց հետ է պատահում:
— Այդ հարցը պետք է ուղղեք այդ բարձրաստիճան պաշտոնյաներին: Ես չեմ կարող ասել:
— Բայց անձնագրերը ձեր վարչությունն է, չէ՞, տրամադրում:
-Հասկանում եմ: Բայց ես ասացի, որ բավական երկար ժամանակ է` ես այս պաշտոնում եմ եւ նման դեպքերի ականատես չեմ եղել: Կարծում եմ, շատ հին երեւույթի մասին է ձեր ասածը: Կարող եք ստուգել, դրանք հին բաներ են, մեր անձնագրային եւ վիզաների վարչությունը նման ծառայություններ չի մատուցում: Անձնագիրը քաղաքացիների ինքնությունը հաստատող փաստաթուղթ է եւ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը եւ նման ձեւով չի կարող տրամադրվել քաղաքացուն, ինչպես, ասենք, ավտոմեքենաների պետհամարանիշերը»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Անժելա Սարգսյանի գործով դատավարությունը:
Դերասանուհու «տղամարդ» Կարեն Արայանի փաստաբան Արթուր Ղարիբյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ արդեն երկու դատական նիստ է հետաձգվում՝վկաների չներկայանալու պատճառով:
«Արմենիա հեռուստաընկերության սերիալում ներգրավված օպերատորները, դերասանները, ռեժիսորները պետք է լինեին, բայց ոչ ոք չէր ներկայացել: Վկաները չեն ներկայանում, հիմադատարանը որոշում է կայացրել բերման ենթարկել նրանց, դա ոստիկանությունը պետք է իրականացնի»,-ասել է փաստաբանը:
Հաջորդ դատական նիստը նախատեսված է մայիսի 4-ին:
«Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արամ Սիմոնյանը շուրջ 10 օր առաջ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Ըստ արդարադատության նախարարության, մարտի 28-ին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Արամ Սիմոնյանը հիմնարկի բժշկին բողոքել էր որովայնի շրջանում սուր ցավերից և նույն օրն էլ տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց»: Կատարված գործիքային և լաբորատոր քննությունների արդյունքում պարզվել է, որ Ա. Սիմոնյանի մոտ առկա է «կալկուլյոզ խոլեցիստիտ» [լեղապարկի քարեր` 22 և 14 միլիմետր տրամագծով]: Իսկ հիմնարկի ատամնաբուժական բաժանմունքում հետազոտման ժամանակ Ա. Սիմոնյանի մոտ հայտնաբերվել են ատամնաշարի հետ կապված մի շարք հիվանդություններ` թարախային գոյացություններ:
Վարդենիսի քաղաքապետ, ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար Վալոդյա Խլոյանը տարիներ շարունակ «լևի» գազ է օգտագործել: Այս մասին արդեն գրվել է մամուլում, սակայն այս խայտառակ փաստի հետ կապված պատկան մարմինների արձագանքի և գործի ընթացքի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
«Հայկական Վարկածը» դիմել է ՀայՌուսգազարդ ընկերությանը` խնդրելով պաշտոնապես տեղեկացնել, թե ի՞նչ ընթացք է տրվել գործին. արդյո՞ք զերծարարության դիմած բաժանորդ – քաղաքապետը, ինչպես մեկնաբանել է ՀայՌուսգազարդը, իր կատարած մեքնայությունների համար կենթարկվի պատասխանատվության: Արդյո՞ք վերադարձվել է պարտքը: Եւ ի՞նչպես է, որ ընկերության տեսուչները 3 տարի շարունակ չեն արձանագրել փաստը:
Ստորև բերվող տեղեկանքը կազմված է Հայռուսգազարդի կողմից. Ի դեպ տեղեկանքի պատճենը խմբագրությունում է:
Կարծում ենք մեկանաբանություններն ավելորդ են:
Տեղեկանք
Տրվում է այն մասին, որ ՀայՌուսգազարդ ՓԲԸ Մարտունու ԳԳՄ-ի թիվ 000398 բաժանորդ Վալոդյա Խլոյանի կենցաղային հաշվառքի սարքը 2011թ-ի նոյեմբեր ամսին մասնաճյուղի նախաձեռնությամբ ապամոնտաժվել է և ուղարկվել Արմավիրի Գազմաշ ՍՊԸ ստուգաչափման:
Կազմվել է հանման ակտ, որով արձանագրվել է ԳՄՕԿ-ի կանոնների հետևյալ կոպիտ խախտումները:
Վալոդյա Խլոյանի կենցաղային հաշվառքի սարքի և սարքը պահպանող արկղի վրայից պոկված և վնասված են եղել բոլոր կապարակնիքները և կենցաղային հաշվառքի սարքը եղել է կանգնած վիճակում, չի գրանցել սպառված գազի ցուցմունքը:
Արմավիրի Գազմաշ ՍՊԸ-ի փորձագետի կողմից տրամադրված ստուգաչափման արդյունքներով Վալոդյա Խլոյանի կենցաղային հաշվառքի սարքից հայտնաբերվել է պլաստմասե 3մմ հաստությամբ, 7 մմ լայնությամբ, 30մմ երկարությամբ սև ժապավեն, որի օգնությամբ կասեցվել է հաշվիչի ցուցմունքների գրանցումը:
Ըստ Արմավիրի Գազմաշ ՍՊԸ-ի թիվ 527 եզրակացության, Վալոդյա Խլոյանի կենցաղային հաշվառքի սարքը շուրջ 3 (երեք) տարի մասամբ է գրանցել սպառած գազի ցուցմունքը, որի արդյունքում Վալոդյա Խլոյանի կատարած մեքենայությունների շնորհիվ, ՀյաՌուսգազարդ ՓԲԸ-ին պատճառվել է շուրջ 3.600.000(երեք միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամի վնաս:
Ոստիկանությունը պարզաբանում է հրապարակել ապրիլի 16-ին www.7or.am կայքում հրապարակված «Ոստիկանության պատասխանը նոր հարցեր է առաջացնում» հոդվածի առնչությամբ, որում նշվել էր, որ Ոստիկանության արձագանքը նոր հարցեր է առաջացրել:
Ըստ հրապարակման` «Հայաստանն առանց ընտրակեղծիքների» խմբի նպատակը ոչ թե ընտրացուցակում ընդգրկված անձանց անձնագիր ունենալու հանգամանքի, այլ միևնույն անհատական տվյալներ ունեցողների (անուն, ազգանուն, հայրանուն) ինքնության պարզումն էր:
Ոստիկանության պարզաբանման համաձայն՝ բացի այդ, մտահոգության տեղիք էր տվել նույն հասցեում մի շարք քաղաքացիների հաշվառված լինելու պատճառների վերաբերյալ Ոստիկանության բացատրությունը:
««Ընտրակեղծիքների հետ կապված ահազանգերն սկսվել են» հոդվածի առնչությամբ ՀՀ ոստիկանությունը տվել է սպառիչ պարզաբանում: Տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու համար կրկին նշում ենք.
Ոստիկանության կողմից հայտարարվել է ոչ թե անձանց անձնագիր ունենալու հանգամանքը, այլ միևնույն անհատական տվյալներ ունեցողների (անուն, ազգանուն, հայրանուն) ինքնության տարբեր լինելը: Ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով` բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա»,– ասվում է պարզաբանման մեջ։
Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ ընտրացուցակները կազմելիս` քաղաքացու հաշվառման հասցեում բնակվելու կամ բնակության վայրը փոխելու հանգամանքները պարզելու պարտականություն Ոստիկանությունը չունի:
«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ռեգիստրում ընդգրկվելու համար Հայաստանի Հանրապետության բնակիչը պարտավոր է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան տեղական ռեգիստրին տրամադրել իր մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն, ասվում է հաղորդագրությունում:
« Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի համաձայն մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս` քաղաքացին դիմում է նոր բնակության վայրի տեղական ռեգիստրին` նոր բնակության վայրում հաշվառվելու համար: Եթե մշտական բնակության վայրը փոխած ՀՀ քաղաքացիները չեն կատարում օրենքով իրենց վրա դրված պարտականությունը, ապա կրում են ոչ իրավաչափ անգործության հետևանքով անբարենպաստ հետևանքների առաջացման պարտականությունը:
Հրապարակման կապակցությամբ ոստիկանության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Վերին Շենգավիթ 6 փ. 2, Նորագավիթ 1 փ. 126, Բագրատունյաց 2 նրբ 2, Չեխովի փող. 15 Նկուղ, Սարի թաղ 19փ. 10, Դիմիտրովի փ 3, Գլինկայի 1 Նրբ 1, Երկաթուղայինների 7 փ. 8, Նոր Արեշ 14 փ. 61 հասցեները (դրանցից յուրաքանչյուրը) ընդգրկում են տարբեր ընտանիքներին պատկանող բազմաթիվ չհասցեավորված բնակելի տներ, որոնց բնակիչները բնակելի տարածությունների հասցեների բացակայության պատճառով հաշվառված են վերը նշված հասցեներում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանների վրա նախորդ օրն ադրբեջանական ֆիլմերի չկայացած ցուցադրության առնչությամբ տեղի ունեցած հարձակման վերաբերյալ և դատապարտում է ակտիվիստների այդ արարքը։
«Ի պաշտպանություն իրավապաշտպանի. խստորեն դատապարտում ենք վայրիության ցանկացած դրսևորում» վերտառությամբ ՄԻՊ հայտարարությունում նշվում է.«Լոռու մարզի արագ արձագանքման մեր աշխատակիցներից երեկ ցավով տեղեկացանք, որ եղել է հարձակում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանների վրա: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարության համաձայն ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությանը դեմ արտահայտվող քաղաքացիներից ոմանք քարեր են նետել իրավապաշտպան կազմակերպության գրասենյակի ուղղությամբ, հայհոյել են, վնասել գույքը և նույնիսկ վնասել կազմակերպության աշխատակիցներից մեկին»:
«Բռնությունը ցանկացած անձի նկատմամբ անխոս դատապարտելի է, բայց բազմակի անգամ դատապարտելի է բռնությունը հատուկ առաքելությամբ գործող անձանց՝ այդ թվում իրավապաշտպանների և լրագրողների նկատմամբ: Բռնությունը իրավապաշտպանների և լրագրողների նկատմամբ ոչ միայն սոսկ հանցագործություն է, այլև խարան և ամոթ հասարակության համար: Առավել ամոթ կլինի, եթե նման գործողությունները չստանան հասարակության համարժեք արձագանքը, իսկ իրավապահ մարմինները լիարժեքորեն չպաշտպանեն իրավապաշտպաններին և չպատժեն մեղավորներին՝ օրենքի ողջ խստությամբ»– ասվում է հայտարարությունում:
Մարդու իրավունքների պաշտպանը միաժամանակ նշում է, որ ինքը դեմ է Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությանը։ «Ես դեմ եմ Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությանը՝ հատկապես ներկա իրավիճակում, երբ ադրբեջանցի դիպուկահարները սպանում են մեր եղբայրներին, երբ ադրբեջանցիները ամենուրեք դրսևորում են ատելություն մեր նկատմամբ, հատկապես վերջերս, երբ Ադրբեջանի նախագահը իր վայրի դրսևորմամբ զարմացրեց և զայրացրեց շատ եվրոպացիների»,– նշում է Կարեն Անդրեասյանը:
Հայտարարությունը եզրափակվում է հետևյալ համոզմամբ.«Մենք մեզ տեսնում ենք եվրոպացի: Մեր ձգտումները հստակորեն ուղղորդված են դեպի Եվրոպան: Մեր քրիստոնեական և ազգային արժեքները մեզ միշտ են ուղղորդել դեպի մարդասիրություն և հանդուրժողականություն: Չի կարող իրական քրիստոնյան, մարդասեր հայը, ժամանակակից եվրոպացին քարերով արտահայտել իր անհամաձայնությունը: Չի կարող մեր քրիստոնեական հավատամքով, սահմանադրական արժեքներով և օրենքի տառով գործող իրավապահը անտարբեր լինել նման անընդունելի հարձակման դեպքում և շուտափույթ չբացահայտել ու չպատժել կատարված հանցագործության մեղավորներին»:
Արամ Վրեժի Սիմոնյանը Շենգավիթ համայնքի բնակիչ է: Վերջինս 2008 թվականին դատապարտվել է ազատազրկման: Նրան մեղադրանք է առաջադրվել ինչ-որ ռեստորանում կրակոցներ արձակելու և սպանության փորձի հոդվածներով: Արամ Սիմոնյսւնն իր պատիժն է կրում «Կոշ» քրեակատարողական հիմնարկում:
Մինչդեռ, «ՉԻ» տեղեկություններով, սույն անձնավորությունր շուրջ 10 օր առաջ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ` ժողովրդի լեզվով ասած` Ցեբե: Թերթին հասած լուրերի համաձայն` Արամ Սիմոնյանր ըմբշամարտիկ է և որևէ առողջական խնդիր, ըստ այդմ իրավական հիմք չունի «Կոշից» «Դատապարտյալների հիվանդանոց» տեդափոփոխվելու համար: Սակայն նրան տեղափոխել են, և տեղափոփոխողը նրանից որոշակի ակնկալիքներ ունի: Արամ Սիմոնյանն ու նրա նմանները հիմա քաղաքական գործոն են դարձել, որովհետև նրանք կարող են այս կամ այն թեկնածուի, ինչպես նաև ՀՀԿ-ի համար ձայներ ապահովել նաև կալանավայրից համապատասխան աշխատանքներ իրականացնելով: Այս առումով «Դատապարտյալների հիվանդանոցը» այս օրերին դարձել է ՀՀԿ նախընտրական մինի շտաբ: Քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող «խարոշիները» աշխատում են ՀՀԿ-ի և նրա թեկնածուների համար` փոխարենը ընտրություններից հետո ակնկալելով ազատություն, պատժի կիսում, համաներում կամ էլ խնդրագրով պատժի մեղմացում:
Կոնկրետ Արամ Սիմոնյանն այս ընտրությաններում ձայն է ապահովելու թիվ 11 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Գրիգորի Մարգարյանի` Բեյաջիոյի Գրիշի համար: Խոսակցություններ կան, որ Արամ Սիմոնյանր խոստացել է 500 ձայն ապահովել Բելաջիոյի Գրիշի համար իր ազատության դիմաց: Գրիշն էլ խոստացել է, որ ձայները ստանալուն պես ազատելու է Արամ Սիմոնյանին: Ավելին` նույնիսկ մեխանիզմն է բացատրվել` Սերժ Սարգսյանր համաներում է հայտարարելու հատուկ Արամ Սիմոնյանի համար կամ էլ ներելու է նրան օրինակելի պահվածք դրսևորելու հիմնավորմամբ:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.