23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...«Սարդարապատ» շարժումը հաղորդագրություն է տարածել.համակարծիք լինելով, հանրության շրջանում հնչող այնտեսակետին, որ վերջին շրջանում սեռական փոքրամասնությունների շուրջ ծավալված քննարկումները իշխանության կողմից ուղղորդված տեղեկատվական — հոգեբանական անակնկալ հարձակման դրսևորում է: Այն նպատակ ունի հասարակության ուշադրությունը շեղել քաղաքական օրակարգի հիմնական խնդիրներից:
«Սարդարապատը» կոչ է անում չտրվել այդ սադրանքներին։
Քրեաօլիգարխիկ վարչախումբը Հայաստանում ամբողջատիրական կարգեր հաստատելու ճանապարհին տարած հերթական «փառահեղ հաղթական» արդյունքի` փուչիկների պայթյունով ու բոցավառմամբ մեկնարկած Ազգային ժողովի «ընտրությունների» խորապատկերի վրա չի կարողանում հաշտվել Երևանի Մաշտոցի պուրակում քաղաքացիական հասարակությունից կրած առաջին պարտության հետ:
Վարչախումբը, ինչպես նաև նրան հովանավորող արտաքին ուժերը, հասկանում են, որ այս հաղթանակը և այն կերտած քաղաքացիական նախաձեռնություններն են իրենց ամբողջատիրական պլանների խափանման միակ իրական վտանգները, ուստի որոշել են հակահարձակման անցնել` իր ճակատագրին տեր կանգնող և ատելի ու կեղեքող վարչախմբից ազատվելու այլընտրանքային ճանապարհի եզրը վերջապես նշմարող քաղաքացիական հանրույթին վարկաբեկելու և ներսից տրոհելու, քաղաքացիական ակտիվությունը սաղմնավորման ու մեկնարկի փուլում խեղդելու և չեզոքացնելու նպատակով:
Վարչախումբը կարծում է, թե արդյունավետ միջոց է գտել: Նա տեղեկատվական-հոգեբանական պատերազմի զինանոցի միջոցների անխտրական օգտագործմամբ անակնկալ հոգեբանական հարձակում է ձեռնարկել` ձգտելով ցնցակաթվածի ենթարկել հանրության ազգային-քաղաքացիական գիտակցությունն ու սեռային ենթագիտակցությունը և շեղել նրա ուշադրությունը բոլոր մնացած, այդ թվում` շահարկվող պրոբլեմները ծնող հիմնական պատճառից` իրենից, հանցավոր ու ապազգային իշխանությունից:
Իր վերահաս վախճանը գիտակցող վարչախումբը հետապնդնում է առնվազն հետևյալ նպատակները.
1. հնարավորինս երկարաձգել ու ամրապնդել իր հանցավոր իշխանությունը` դրանով իսկ խուսափելով երկրի բարոյական ու նյութական սնանկացման պատասխանատվությունից,
2. ստվերել քաղաքական օրակարգի անհետաձգելի հարցերը` այլընտրանքային իշխանության ձևավորումը և իշխանափոխությունը,
3. տրոհել քաղաքացիական դիմադրությունը` «ազգային» և «ազատական» կեղծ պիտակավորումներով բաժանելով հանրությանը,
4. լայն հասարակության աչքում վարկաբեկել վարչախմբի կործանման և այլընտրանքի սաղմը` Մաշտոցի պուրակի շարժումը` նրան վերագրելով ապազգային և սանձարձակ հատկանիշներ:
Մենք պետք է սթափ կերպով գիտակցենք, որ նույնիսկ կայացած իրավական համակարգեր ունեցող, զարգացած ու ժողովրդավարական համարվող երկրներում սեռական փոքրամասնություններին առնչվող հարցերի համալիրը դեռևս ավարտուն իրավական կարգավորման ենթարկված չէ, ուստի ժողովրդավարության և քաղաքացիականության ոլորտներում առաջին քայլերն անող մեր հանրության փխրուն միջավայրում դրանց հրահրումը անթույլատրելի է, իսկ անշրջահայաց քննարկումը կսադրի բախման ու խզման կեղծ առանցքի ձևավորում, ինչը ջլատելով ու քայքայելով հանրությանը, ավելի խոցելի կդարձնի նրա առանձին անհատներին ու խմբերին:
Մենք պետք է նաև գիտակցենք, որ վարչախմբի թեթև ձեռքով այսրոպեական խնդիրներ լուծելու նպատակով ասպարեզ նետված այս քննարկումը հղի է նաև ազգային անվտանգության սպառնալիքներով. դրա շահարկմամբ փորձ է արվում մեր համազգային շահերի հաշվին հընթացս օգուտներ քաղել հայ-թուրքական թնջուկի հարցում:
Սարդարապատ շարժումը հանրությանը կոչ է անում չենթարկվել վարչախմբի սադրանքին, չընկնել մի կողմից բիրտ անհանդուրժողականության և անթույլատրելի բռնության և մյուս կողմից` սեռական սանձարձակության ու մարտնչող ապազգայնության միջև մեզ հրամցվող այս յուրօրինակ կեղծ ընտրության երկվության մեջ, չշեղվել քաղաքական օրակարգի հիմնական` այլընտրանքային ճանապարհով պետականության նորոգման հարցից, այլ տեր կանգնել իր հաղթանակին և զարգացնելով այն` համերաշխության ու միասնական պայքարի միջոցով ստեղծել փոխադարձ հանդուրժողականության ու միմյանց շահերի արդարացի հավասարկշռման վրա հիմնված պետություն և հասարակություն, որտեղ չեն խախտվի մարդկանց իրավունքները, չի լինի հանրային բարոյականության ոտնահարում կամ խտրականություն ու բռնություն:
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 4-ին չկայացավ Կարեն Արայանի դատաքննությունը, որը մեղադրվում է դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրաֆիկ բնույթ ունեցող լուսանկարները տարածելու մեջ:
Դատավոր Մխիթար Պապոյանը ապրիլի 19-ին դռնփակ դատական նիստում որոշում էր կայացրել բերման ենթարկել “Արմենիա” հեռուստաընկերության “Ուր է իմ տղամարդը” սերիալի օպերատորներին, դերասաններին, ռեժիսորներին, որոնք այս գործով անցնում են որպես վկա:
Սակայն մինչ այդ Կարեն Արայանի փաստաբան Արթուր Ղարիբյանը հրաժարվել է նրա պաշտպանությունից, ինչի պատճառով էլ հերթական դատական նիստը հետաձգվեց: Արթուր Ղարիբյանն իր իրավունքն է համարել հրաժարվելը պաշտպանյալից և չի մեկնաբանել իր քայլը, որը մի փոքր տարօրինակ է, քանի որ սովորաբար խնդիրների դեպքում փոխհամաձայնություն է լինում և պաշտպանյալն է, որպես կանոն, հրաժարվում փաստաբանից: Եւ միայն պայմանագրով սահմանված գումարը չվճարելու դեպքում է, որ բացահայտ հրաժարվում են պաշտպանյալից:
Մեզ հետաքրքրող հարցերը պարզելու համար, փորձեցինք ճշտել հաջորդ դատավարության օրը, սակայն դատարանից` դատավոր Պապոյանի գրասենյակից հայտնեցին, որ իրենք չեն կարող տեղեկացնել օրը, քանի որ նիստը դռնփակ է: Վճռաբեկ դատարանի մամլո քարտուղար Արսեն Բաբայանը սկզբում ասաց թե օրը հրապարակվում է «Դատալեքսում» հետևաբար չի կարող գաղտնի լինել, սակայն քիչ անց պարզաբանեց, որ գոյություն ունի ամբողջական և մասնակի փակ գործեր.
«Դատավորը դատաքննություն է նշանակում հատուկ որոշմամբ, այսինքն՝ դատական ակտով: Այս դեպքում դատական ակտերը հրապարակման ենթակա չեն:
Օրը նշանակվում է դատական ակտով, իսկ ամբողջությամբ փակ գործորում դատական ակտերը փակ են: Դատարանը կողմերի միջնորդությամբ որոշում է փակ անի թե բաց»:
Նախ այս մոտեցումը մի փոքր տարօրինակ է. այդ դեպքում ի՞նչ նշում է գրանցվում «Դատալեքսում» կամ, դատարանում`օրվա նիստերի ցանկում` տվյալ ժամի կամ դատավորի անվան դիմաց: Իսկ չգրանցվել, կարծում ենք չի կարող:
Բացի այդ, Հետաքրքիր է, նման գեր փակ — գաղտնիությունը. մանկապիղծ Սերոբ Տեր Պողոսյանի գործով, չնայած դատավարությունը դարձյալ փակ էր, սակայն ԶԼՄ-ները ամենայն մանրամասությամբ տեղեկացվում էին օրվա, ժամի և ներսի անցուդարձի մասին: Եվ այնպես չէր, որ մանկապիղծ մեծահարուստը, որպես դատավարական կողմ, համաձայն էր դրան:
Իսկ հնչեղության և կարևորության առումով այս գործերը նույնպես անհամեմատելի են:
«Առավոտ».Թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրել է. «Շաբաթվա սկզբին հայ ժողովուրդը կրկին կենտրոնացավ միասեռականների վրա` հավանաբար գիտակցելով, որ ընտրությունների թեման վերջնականապես սպառվել է: Պատճառը հայտնի է` ակումբում տեղի ունեցած հրկիզումները, որոնք, ըստ երևույթին, իրականացրել են ազգային ոգով տոգորված պատանիները: Այդ ձևով նրանք իբր պայքարում են միասեռականության դեմ: Դա, իհարկե, հրաշալի առիթ է, որ տիկին (կաճ պարոն) Ծոմակը գբաղվի ինքնագովազդով և լուսավոր Եվրոպայի առաջ ներկայանա որպես անհանդուրժողականության զոհ, ինչպես նաև լավ առիթ ` հիշեցնելու քաղաքապետարանին, որ այդ պետական կառոււցը չթույլատրի նման ակումբների գործունեությունը բնակելի շենքերի նկուղներում: Սոդիմիտները, իհարկե, իրավունք ունեն հավաքվելու և միասին ժամանակ անցկացնելու, բայց ես և իմ երեխան իրավունք ունենք նրանց այդ «շփումներին» որևէ ձևով հաղորդակից չլինելու:
Բայց հետաքրքիրը միասեռականները և «հերոսացող» պատանիները չեն: Շատ ավելի հետաքրքիր է և ինձ համար ապշեցուցիչ հասարակության վերաբերմունքը այդ միջադեպին: Ճնշող մեծամասնությունը, այդ թվում` չափազանց բարձր կրթություն ու մտավոր զարգացում ունեցող մարդիկ մասնավոր զրույցներում ինձ ասում են` «այո, նրանց բոլորին պետք է վառել»; Այսինքն` անհանդուրժելի, բացասական երևույթների դեմ պայքարում մեր քաղաքացիների երևակայությունը բռնություններից այն կողմ չի գնում: Ի՞նչ են անում քաղաքակիրթ երկրում այն մարդիկ, որոնց, ենթադրենք, այս կամ այն ակումբը դուր չի գալիս: Նրանք խաղաղ պիկետ են անում այդ ակումբի մոտ` պահանջելով այդ ակումբը տվյալ համայնքից հեռացնել: Կամ դիմում են իրենց կողմից ընտրված տեղական վարչակազմին` պահանջով: Վերջապես, պահանջում են բարձրագույն օրենսդիր մարմնից` համապատասխան օրենք ընդունել: Ի՞նչ ենք առաջարկում մենք` վառել, սպանել, ջարդել-փշրել:
Մեզանից շատերի մեջ այս կամ այն չափով Նաիրի Հունանյան կամ Բրեյվիկ է նստած, որը կարծում է, թե կարելի է խախտել մարդկային և պետական օրենքները` հանուն ինչ-որ գաղափարի, որը մեզ վեհ է թվում, կամ որը մենք փորձում ենք որպես այդպիսին ներկայացնել: Տեսականորեն, իհարկե, հնարավոր է, որ միասեռականների ակումբը հրկիզողները պարզապես խուլիգաններ են կամ ինչ-որ անձնական խնդիրներ են լուծում: Խոսքս նրանց մասին չէ, այլ հասարակության մեծ մասի, որը հրկիզումն ընկալում է որպես «գաղափարական պայքարի» մաս:
Իսկ «վեհ գաղափարներից» մինչև սովորական մորթապաշտությունը, ինչպես հայտնի է, մի քայլ է: Հիշում եմ, 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ կեղծարարներն այդպես էին արդարացնում իրենց հանցագործությունները` «բա կարո՞ղ ա թողնեինք, որ Ստյոպիկը նախագահ դառնա»: Այսինքն` նրանք ուզում էին համոզել, որ իրենց արարքների շարժառիթը ոչ թե սեփական գրպանն ու պաշտոնն են, այլ «բարձրագույն պետական շահերը»: Իրականում գրված և չգրված օրենքները հարգելուց ավելի բարձր պետական և ազգային շահ չկա»:
ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ այսօր` մայիսի 17-ի երեկոյան, ժամը 20.00-ին, կքննարկվի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակից ինքնաբացարկներ ներկայացնելու, պատգամավորական մանդատներ վերցնելու հարցը:
Ինչ վերաբերում է կոալիցիա կազմելուն, ինչքան էլ պնդեն թե դեռ ոչինչ հստակ չէ« մեր ունեցած տեղեկություններով այսօր կորոշվի, որ ԲՀԿ-ն «համբուրելու է խաչը», ու ձևավորվելու է կոալիցիա, ստորագրվելու է և` հուշագիր, և` համաձայնագիր:
Ինտերնետային կայքերում պոռնկագրական նյութեր տարածելու կասկածանքով Մայիսի 16-ին, ժամը 16:40-ին, օպերատիվ տվյալներ իրացնելիս Երևանի Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկից ԿՀԴՊ ԳՎ բերման է ենթարկվել մի քաղաքացի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնել են, որ քաղաքացու կողմից ներկայացված «Օդնոկլասնիկի.ռու» կայքի իր անձնական էջում առկա էին վերջինիս կողմից տեղադրված թվով 55 պոռնկագրական բնույթի նկարներ, որոնք հասանելի էին կայքի մյուս օգտատերերին:
Նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:
ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ հայցելով քաղաքացիների ներողամտությունը Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական տարածքային ստորաբաժանումներում տեղի ունեցած կարճաժամկետ տեխնիկական խափանման կապակցությամբ։
«Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումների գործունեությունն ապահովող կապի խափանման պատճառով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական տարածքային ստորաբաժանումները 2012 թվականի մայիսի 17-ին ժամը 09.00-ից մինչև 10.43-ը չեն գործել: Ճանապարհային ոստիկանությունը հայցում է Ձեր ներողամտությունը և հայտնում, որ կապն արդեն վերականգնվել է և քաղաքացիների սպասարկումն իրականացվում է բնականոն եղանակով»,– մասնավորապես ասված է հայտարարության մեջ:
«Հայկական ժամանակ». Կա երեք տեսագրություն, որտեղ երևում է, թե ինչպես է ապրիլի 12-ին սպանված գյումրեցի, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության համար մեղադրվող Հարություն Սարգսյանը դեպքի օրը մոտենում և նստում Կարեն Եսայանի մեքենան, և մի քանի րոպե անց մեքենան շարժվում է: Սյս մասին երեկ թերթին հայտնել է Կարենի մայրը` Անահիտ Իսկանդարյանը, նշելով, որ տեսագրությունները արված են ավտոլվացման կետի, «Առէկսիմբանկի» և «Դղյակ» համալիրի տեսախցիկներից: Նա անդրադարձել է նաև թերթի երեկվա նյութին, որը վերաբերում էր Եսայանների ընտանիքում կասկածելի մահերին: «Մահվան այդ դեպքերը իրար հետ ոչ մի կապ չունեն, ու պետք չէ կասկածելի բաներ փնտրել»,- ասել է նա և ավելացրել, որ ինքը կասկած անգամ չունի, որ իր որդուն սպանողը արդեն կալանավորված Հարություն Սարգսյանն է: «Խանդի հող ստեղ հաստատ չկա, կոնկրետ չգիտեմ, թե ինչ կա, մենակ գիտեմ, որ մեծ պատվով տղա եմ կորցրել: Ու Վարդան Ղուկասյանն էլ տղայիս սպանության հետ ոչ մի կապ չունի: Հիմա իրա վիճակը գիտե՞ք: Ինքը մեռած ա, թաղած չի: Ինքը աղջիկ էր տվել իմ տղուն»,- ասել է սպանված Կարեն Եսայանի մայրը:
«Չորրորդ ինքնիշխանություն». Իշխանական ճամբարում պտտվող խոսակցությունների համաձայն` երկարատեւ ժամանակ է, ինչ պղնձի ու մոլիբդենի արդյունաբերության մեջ հայտնի «Մաքուր Երկաթ» ընկերությունում հակասություններ են ծագել: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:
«Վերջին շրջանում հատկապես բախվել են սույն ընկերության բաժնետերերից երկուսի` ՀՀԿ-ական նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանի եւ այս տարիների ընթացքում ֆինանսական մեծ կապիտալներ կուտակած, գործարար Գենիկ Կարապետյանի միջեւ, որոնց հաշիվները կարծես թե խառնվել են իրար: Բանն այն է, որ Գենիկ Կարապետյանը, հատկապես 2011 թվականի ընթացքում, փորձել է ինքնուրույն խաղեր տալ «Վալլեքս Գրուպի» եւ արտասահմանյան մի քանի այլ կազմակերպությունների հետ` ըստ էության փորձելով չհրաժարվել կողմնակի եկամուտ ունենալու գաղափարից: Այս մասին իմացել է նաեւ Ճշմարիտյանը, որն իր հերթին Կարապետյանից հաշվետվություն է պահանջել` ասելով, որ այդ մասին ինքը տեղյակ կպահի նաեւ իրենց հիմնական բաժնետիրոջը, որն այս օրերին գործնական այցով գտնվում է արտերկրում:
Ավելացնենք նաեւ, որ «Մաքուր Երկաթ» ընկերության հետ կապված ոչ պակաս հետաքրքրություններ ունի նաեւ Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, ում հետ Կարապետյանը երկար տարիների աշխատանքային փորձ ունի: Թե ինչ ընթացք կստանան այս խոսակցությունները, եւ եղած հակասությունն ինչ հանգուցալուծում կստանա` կտեղեկացնենք հաջորդիվ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:
Մայիսի 15-ին, ժամը 16.40-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել 1989 թ. ծնված Անուշ Ն.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մայիսի 15-ին, ժամը 13.25-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Սլավիկ Մ.-ին և 1976 թ. ծնված Կարեն Ս.-ին:
Պարզվել է, որ նրանք Երասխ գյուղում գտնվող մի հիմնարկության տարածքից փորձել են գողանալ մոտ 500 կգ պողպատյա զսպանակներ, սակայն բռնվել են ընկերության պահակի կողմից:
Կատարվում է հետաքննություն:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.