23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Մայիսի 25-ին Փաստաբանների պալատում տեղի ունեցած նիստում որոշվել է ստեղծել 5 փաստաբաններից կազմված հանձնախումբ, որը կարճ ժամանակում փաստաբաններին է ներկայացնելու դատական համակարգում առկա խնդիրները և դրանց լուծելուն ուղղվող փաստաբանների կողմից իրականացվող միջոցառումները:
Ստեծված հանձնախբում ընդգրկվել են փաստաբաններ Գևորգ Գյոզալյանը, Արա Զոհրաբյանը, Կարեն Մեժլումյանը, Լուսինե Սահակյանը և Հայկ Ալումյանը:
Փաստաբաններից կազմված հանձնախումբը որոշել է այսուհետ քննարկման առարկա դարձնել դատական համակարգում եղած խնդիրները:
Նիստին ներկա են եղել փաստաբաններ Մելանյա Առուստամյանը, Արա Զոհրաբյանը, Գևորգ Գյոզալյանը, Ալեքսանդր Սիրունյանը, Լիանա Բալյանը, Գևորգ Դավթյանը, Ռուբեն Ռշտունին, Սամվել Ջաղինյանը, Արա Զաքարյանը, Տարոն Սիմոնյանը, Ռոբերտ Մանվելյանը, Երվանդ Վարոսյանը, Նիկոլայ Բաղդասարյանը: Նրանք ներկայացրել են իրենց կարծիքներն ու առաջարկությունները:
Փաստաբանները ներկայացրել են բազմաթիվ գործեր որոնցով Վճռաբեկ դատարանը և այլ դատարաններ թույլ են տվել «ակնհայտ ապօրինություններ»: Մասնավորապես Վճռաբեկ դատարանի ակնհայտ արհամարհանքը ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումների նկատմամբ:
Առաջարկ է եղել նաև հաղորդագրություն ուղարկել ՀՔԾ, որպեսզի վերջիններս քրեական գործ հարուցեն Վճռաբեկ դատարանի դատավորների նկատմամբ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 353 հոդվածի (Դատական ակտը դիտավորությամբ չկատարելը):
«Հայկական ժամանակ». Համացանցամ հայտնված աղջիկների ծեծի վերաբերյալ ոստիկանությունը շարունակում է քննություն իրականացնել, ինչը տեսագրություններից մեկի մեջ ծեծի ենթարկվող մի աղջկա համար խնդիրներ է հարուցել:
Թերթի ունեցած տեղեկություններով, այն բանից հետո, երբ տեսանյութերը մեծ աղմուկ են բարձրացրել, և ոստիկանությունը սկսել է հետաքրքրվել դրանցում երևացող երիտասարդներով ու աղջիկներով, ծեծի հեղինակ աղջիկներից մեկը զանգահարել է իր «զոհին», սպառնալիքներ հնչեցրել և ասել, որ եթե նրան ոստիկանություն կանչեն, անպայման ասի, որ այդ ամենը անցյալում է, որևէ խնդիր այլևս չկա, բոլոր խնդիրները հարթվել են:
Ավելի ուշ նույն աղջկան է զանգահարել նաև գործով քննիչը և ասել, որ շտապ ներկայանա ոստիկանություն և գրի, որ ամեն ինչ անցել-գնացել է, և ինքը ոչ մի բողոք չունի: Դրանից բացի, քննիչն ասել է, որ քրեական գործը գտնվում է նախագահականի վերահսկողության վարչության աչալուրջ ուշադրության կենտրոնում, հետևաբար` գործը պետք է շատ արագ քննվի ու «ջրվի»: Եվ ահա տուժած աղջիկը գնացել է ոստիկանության բաժին և գրել այն ամենը, ինչ իրեն թելադրել են: Այսպիսով, հարց է ծագում, թե ինչ իմաստ ուներ քննության իրականացումը, եթե դեպքերը պետք է զարգանային նման մեթոդներով:
Ի դեպ, թերթի ունեցած տեղեկություններով, այն աղջիկը, որը տեսագրության մեջ ծեծում է «ընկերուհուն», ոստիկանությունում բացատրություն է տվել` որպես ծեծի պատճառ նշելով. «Ինքը իմ սրբությանն ա կպել»: Ըստ նրա, ինքն ինչ-որ զրույցի ժամանակ երդվել է «հոր արև», իսկ դիմացինը ասել է` սուտ ես ասում, ինչն էլ իրեն հունից հանել է: «Տուժած» աղջիկը այժմ սովորում է երևանյան քոլեջներից մեկում, դպրոցից հեռացել էր միջադեպից կարճ ժամանակ անց:
ՀՀ ոստիկանապետ, գեներալ — լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը զբաղեցրած պաշտոնից ազատել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչության) պետին:
Գնդապետ Գագիկ Ավետիսյանին ուղարկվել է կադրերի ռեզերվ:
Այս պահին 6-րդ վարչության պետի պաշտոնում նոր նշանակում չի եղել:
Մայիսի 6-ին տեղի ունեցած համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին Հայ ազգային կոնգրեսի դիմումն այսօր ՀՀ ՍԴ-ն քննարկեց բանավոր ընթացակարգով:
Պատասխանող կողմը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը միջնորդեց, որպեսզի դատարանը կարճի հայցը, քանի որ ըստ նրա, դիմող կողմը նման կարգի դիմում ներկայացրել է նաև ԿԸՀ-ին, որը մերժվել է՝ փաստարկների բացակայության պատճառով: Բացի այդ, Մուկուչյանը գտնում է, որ հարցի սահմանադրականությունը վիճարկելու համար ՍԴ դիմելու իրավունք ունեցող սուբյեկների մեջ դիմող կողմը չի մտնում:
ՀԱԿ-ի փաստաբան Վահե Գրիգորյանը դատարանից խնդրեց ՀԱԿ-ի կողմից որպես երկրորդ ներկայացուցիչ ներգրավվել Լևոն Զուրաբյանին: Դատարանը թույլ տվեց դիմող կողմին որպես երկրորդ ներկայացուցիչ գործում ներգրավվել նաև Լևոն Զուրաբյանին:
Խորհրդակցությունից հետո դատարանը որոշեց, որ, որ ՍԴ ՀՀ օրենքի 60 հոդվածը թույլ է տալիս ՍԴ-ին ցանկացած պահի անդրադառանալ գործի վարույթի կարճմանը, հաշվի առնելով այդ մերժեց միջնորդությունը առաջարկելով սկսել գործի քննությունը և անդադառնալ միջնորդությանը կողմերի բացատրությունն ամբողջ ծավալով լսելուց հետո:
Նշենք, որ Կոնգրեսը ՍԴ-ից պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` մայիսի 13-ին կայացրած թիվ 265-Ա` մայիսի 6-ին տեղի ունեցած համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշումը և քվեարկության արդյունքները:
Դիմումը ՍԴ-ում ներկայացրեց փաստաբան Վահե Գրիգորյանը, իսկ որպես պատասխանող հանդես է գալու ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Կոնգրեսի դիմումի քննարկման ժամանակ զեկուցողներ են նշանակված ՍԴ անդամներ Ֆելիքս Թոխյանը և Արևիկ Պետրոսյանը:
Մարդու իրավունքների գծով միջազգային փորձագետ, դոկտոր Ֆերնան դը Վարենը Ֆրանսիայում գործող «Երկիր Եվրոպա» կազմակերպության խնդրանքով պատրաստել է զեկույց ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործի քաղաքական–իրավական ասպետկների մասին։
«Ազգային փոքրամասնություն լինելու վտանգները. Մարդու իրավունքները և Չախալյանն ընդդեմ Վրաստանի» (“The Perils of Being a National Minority: Human Rights and Chakhalyan v. Georgia”) վերնագիրը կրող զեկույցում Վրաստանի ներքին և արտաքին քաղաքական զարգացումների ֆոնի վրա, ինչպես նաև վրացահայության և ջավախքահայության նկատմամբ վրաց իշխանությունների քաղաքականության համատեքստում ներկայացվում է ջավախքահայ քաղաքական գործչի ձերբակալման և դատավարության, ինչպես նաև հետդատական գործընթացների պատմությունը։
Զեկույցում առանձին բաժին է նվիրված Չախալյանի և նրա ընտանիքի անդամների իրավունքների հիմնական խախտումներին, որոնք տեղի են ունեցել ինչպես նախքան դատավարությունը, այնպես էլ դատավարության ընթացքում և որոնք կոպտորեն ոտնահարում են նրա արդար դատաքննության և այլ իրավունքները։
Զեկույցի անգլերեն տեքստը կարելի է բեռնել հետևյալ կայքից` http://www.yerkir.eu/2012.05.22-YerkirEurope-ReportHumanRightsViolationsInGeorgia.pdf
Վահագն Չախալյանը ձերբակալվել է վրաց իշխանությունների կողմից 2008թ. հուլիսի 21-ին։ 2009թ. ապրիլի 7-ին նա կոպիտ խախտումներով ուղեկցվող դատավարության արդյունքում դատապարտվել է 10 տարվա ազատազրկման «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման», «խուլիգանության» և «զենքի պահպանման» շինծու մեղադրանքներով: Վահագն Չախալյանի գործը ներկայումս քննվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
Դոկտոր Ֆերնան դը Վարենը Պեկինի համալսարանի (Չինաստան), Պրետորիայի համալսարանի (Հարավային Աֆրիկա) և Մալդիվների ազգային համալսարանի Իրավունքի ֆակուլտետի հրավիրյալ պրոֆեսոր է` մարդու իրավունքներ առարկայի գծով։ Նա նաև Կանադայի Մոնքթոնի համալսարանի Լեզվական իրավունքների միջազգային օբսերվատորիայի գիտական խորհրդական է։
Դր. դը Վարենին բակալավրի աստիճան է շնորհվել Մոնքթոնի համալսարանի (Կանադա), իրավագիտության մագիստրոսի աստիճան` Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի և իրավագիտության դոկտորի կոչում` Մաասթրիխթի համալսարանի (Նիդեռլանդներ) կողմից։
Որպես ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքի փորձագետ` նա 2004-ին արժանացել է Լինգվապաքս (Linguapax) մրցանակին (Բարսելոնա, Իսպանիա) ի նշան լեզվական բազմազանության և բազմալեզու կրթության բնագավառում նրա կատարած աշխատանքի։
Դր. դը Վարենը լեզվական և փոքրամասնությունների իրավունքների խնդիրներին վերաբերող 5 մենագրությունների, շուրջ 150 գիտական հոդվածների, և 26 լեզուներով հրատարակված զեկույցների հեղինակ է։ Դր. դը Վարենի ժամանակագրական առումով վերջին աշխատանքներից է բնիկ ժողովուրդների լեզվական իրավունքների մասին զեկույցը, որը նա պատրաստել է 2012թ. ՄԱԿ–ի Բնիկ ժողովուրդների իրավունքների գծով փորձագիտական կառույցի համար։
Դր. դը Վարենը նաև համագործակցել է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ, որոնցից են Փոքրամասնությունների իրավունքների գծով ՄԱԿ–ի աշխատանքային խումբը, ՅՈՒՆԵՍԿՈ–ն ու ԵԱՀԿ–ն։ Նա հանդիսանում է լեզվական իրավունքների գծով Լինգվապաքսի (Բարսելոնա, Իսպանիա) աշխատանքային խմբի նախագահը, Մարդու իրավունքների և իրավագիտության Ասիա–Խաղաղօվկիանոսյան ամսագրի (Asia-Pacific Journal on Human Rights and the Law) գլխավոր խմբագիրը, ինչպես նաև ընդգրկված է աշխարհի այլ բազմաթիվ ամսագրերի և հետազոտական կառույցների խորհրդակցական խմբերում։
ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների գծով նախկին գերագույն հանձնակատար Մաքս վան դեռ Սթուլի պաշտոնավարման ընթացքում դր. դը Վարենը մասնակցել է ԵԱՀԿ հովանու ներքո ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող մի շարք ազդեցիկ փաստաթղթերի մշակման աշխատանքներին։ Այդ փաստաթղթերից են Ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների գծով 1998թ. Օսլոյի և Հասարակական-քաղաքական կյանքին ազգային փոքրամասնությունների արդյունավետ մասնակցության մասին 1999թ. Լունդի հանձնարարականները։
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդում է 2012թ. մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների արդյունքում համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների ինքնաբացարկի մասին դիմումները կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչև ս.թ. մայիսի 25-ը` 18:00-ն:
Դրանից հետո ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կկազմի արձանագրություն` Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու վերաբերյալ:
Լոռի մարզում Ալավերդիի Մարտի 8-ի փողոցին հարակից տարածքում գտնվող 13-րդ դարի Ամենափրկիչ անունը կրող բազալտե խաչքարը երեկ ցանկացել են տեղափոխել Է Էջմիածին` Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում հայ մոնումենտալ քանդակարվեստի ժառանգության թանգարան` ժամանակավոր ցուցադրություն կազմակերպելու նպատակով: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը:
«Ամենափրկիչ խաչքարկի կեսն արդեն վերամբարձ կռունկի օգնությամբ տեղավորել էին ավտոմեքենայի թափքում, երբ ալավերդցիները քաղաքապետի հետ միասին պահանջել են այն իջեցնել մեքենայից: Նրանց պահանջը բավարարվել է»,- գրում է «Ժամանակ»-ը:
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Չխարտիշվիլին, որը 2003 թվականին Վրաստանում «Վարդերի հեղափոխությունից» հետո հեռացել էր երկրից մտադիր է դատի տալ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն:
Վտարանդիության մեջ գտնվող ձեռնակատեր Վանո Չխարտիշվիլին հայտարարել է, որ պատրաստվում է իր հայցը ներկայացնել միջազգային դատարան:
Հայցը կապված է 2000-ական թվականների սկզբին ստեղծված վրացական «Մզե» (Արեգակ) հեռուստաալիքի հետ, որի նախկին համասեփականատերն է եղել Չխարտիշվիլին: 2003 թվականին Վրաստանում իրականացված «Վարդերի հեղափոխությունից» որոշ ժամանակ անց նա վաճառել է իր բաժնեմասը և լքել է երկիրը: Այժմ Չխարտիշվիլին ցանկանում է հետ վերադարձնել «Մզե» հեռուստաալիքը:
Գործարարը հայտարարել է, որ Սաակաշվիլին անձամբ է իրեն ստիպել գնալ այդ քայլին: Նա հույս է հայտնել, որ դատարանը ֆինանսական խոշոր պատժամիջոց կսահմանի Վրաստանի ղեկավարի հանդեպ, իսկ իր սեփականությունը կվերադարձնի իրեն:
Մայիսի 22-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Նազարբեկյան փողոցից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Սարգիս Կիրակոսյանին, որը 2001 թ. մարտի 22-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:
Սարգիս Կիրակոսյանը կալանավորված է:
***
Մայիսի 22-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության ծառայողները Բագրատաշենի մաքսային անցակետից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Էդգար Սարդարյանին, որը ս/թ մարտի 19-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
***
Մայիսի 23-ին, ժամը 04.25-ին, ոստիկանության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Գագիկ Գրիգորյանին, որը ս/թ մայիսի 11-ից ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
***
Մայիսի 22-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Գագիկ Թորոսյանին, որը ս/թ մայիսի 3-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է 2 դատապարտյալների կողմից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Ս. Սիմոնյանը, ով 2005 թվականին դատապարվել է 8 տարվա ազատազրկման եւ իր պատիժը կրում է «Սեւան» քրեակատարողական հիմնարկում, 2009թ. հունվարին, այսինքն` պատիժը կրելու ժամանակ, նույն ՔԿՀ դատապարտյալներից մեկի միջոցով իմանալով ոմն Նազելիի հեռախոսահամարը, ներկայացել է որպես վերջինիս համադասարանցի: Նազելին, համոզված լինելով, որ շփվում է իր համադասարանցու հետ, իր լուսանկարներից մի քանիսն ուղարկել է քրեակատարողական հիմնարկ:
Այնուհետեւ 2009թ. մայիս ամսվա ընթացքում Ս. Սիմոնյանը Նազելիից գումար է պահանջել` նրան արատավորող տեղեկությունների եւ իրենց կապի ու հարաբերությունների մասին Նազելիի ամուսնուն եւ հարազատներին չհայտնելու, իր մոտ եղած լուսանկարները վերջիններիս չուղարկելու դիմաց:
Բացի այդ, Ս. Սիմոնյանը, Նազելիից շորթում կատարելու շուրջ համաձայնության գալով նույն քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող, դատապարտյալ Ա. Աբրահամյանի հետ, 2012թ. հունվարի 8-ից 25-ն ընկած ժամանակահատվածում բջջային հեռախոսով odnoklassniki.ru կայքում Նազելիի անհատական էջում վերջինիս արատավորող նամակագրության եղանակով, իսկ Ա. Աբրահամյանը` հեռախոսազրույցների միջոցով, սպառնացել են նրան արատավորող կեղծ տեղեկություններ հրապարակել:
Այն է` վերոհիշյալ կայքում Նազելիին վերաբերող սեռական բնույթի հաղորդագրություններ հրապարակել, ինչպես նաեւ` վերջինիս` համացանցում առկա ընկերների շրջանում տարածել նրա մերկ լուսանկարները:
Նշված տեղեկությունները չհրապարակելու եւ չտարածելու դիմաց 2012թ. հունվարի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Ս. Սիմոնյանը եւ Ա. Աբրահամյանը Նազելիից պահանջել են 250 000 դրամ գումար:
Բացի այդ, Ա. Աբրահամյանը «Սեւան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում` 2011թ. հոկտեմբերի 5-ից 21-ն ընկած ժամանակահատվածում եւս 4 անձանց հետ հեռախոսազրույցների եւ համացանցի` odnoklassniki.ru կայքի միջոցով շփման ընթացքում, շորթում կատարելու դիտավորությամբ, արատավորող տեղեկություններ եւ մերկ լուսանկարներ տարածելու սպառնալիքով պահանջել եւ ստացել է տարբեր չափերի հասնող գումարներ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Ս. Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Ա. Աբրահամյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով եւ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Քրեական գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.