13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, որին վստահված էր ավտոդպրոցների բիզնեսը, նոր փոփոխությունների հետևանքով հայտնվել է շատ անհարմար վիճակում: ԴՕՍԱԱՖ-ի պետը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհություն է հայտնել ՀՀ կառավարության ընդունած որոշման վերաբերյալ.
«Ցավոք, մեր կառավարությունն այսօրվանից գործողության մեջ է դնում վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքը, որը սահմանափակում է մեր (ավտոդպրոցների) լիազորությունները: Համաշխարհային պրակտիկայում նման նախադեպ չկա, որ առանց դասընթացներին մասնակցելու վարորդները մեքենա վարելու իրավունք ստանան: Բայց մերոնք արեցին: Սա հրատապ ու անարդյունավետ որոշում է: Կարծում եմ՝ հիմա իրավախախտումները կավելանան»,-ասել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:
Հարկ է նշել, որ ավտոդպրոցներում էլ դասընթացների 90 տոկոսն անցկացվում էր ֆիկտիվ և վարորդներն ընդամենը քաշքշուկի մեջ էին հայտնվում ու ժամանակի կորուստ ունենում: Եվ դրանից մեր վարորդների խայտառակ չիմացությունն ու տարրական կանոների անգրագիտությունը չէր փոփոխվում: Այն խայտառակ երթևեկության պատկերը, որ մենք հիմա ենք տեսնում ավտոդպրոցներից դուս եկած վարորդների շնորհիվ է: Իսկ իրավախախտումները միևնույնն է ավելանալու են: Այնպես որ վերընշված որոշումը «ուսուցման» անիմաստ գործընթացը կանխելու և կոռուպցիան նվազեցնելու հստակ միտում ուներ, այլ բան է, որ այն «վայիս եղավ» ոմանց հացին:
Այսօր` ժամը 16-ին, տեղի են ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստերը: Ամենայն հավանականությամբ այսօր նիստերի ժամանակ հայտնի է դառնալու վարչապետի թեկնածուն: ՀՀԿ խորհուրդը կքննարկի նաև կառավարության կազմը և կառուցվածքը:
«Հրապարակ». Երեկ ոստիկանությունում արտահերթ նիստ է հրավիրվել ճանապարհային ոստիկանության քննական-հաշվառման ստորաբաժանման աշխատակիցների մասնակցությամբ: Թերթի տեղեկություններով, Վովա Գասպարյանն աննախադեպ դաժան է գտնվել, նիստի ավարտից հետո այս ստորաբաժանման աշխատակիցների զգալի մասը դահլիճը լքել է գործազուրկի կարգավիճակով, իսկ մյուսներն աշխատանքից կազատվեն առաջիկա տասն օրում:
Ազգային անվտանգության ծառայությունը երեկ կեսօրին ձերբակալել էր ճանապարհային ոստիկանության ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արսեն Կյուրեղյանին` վարորդական իրավունքի վկայական հատկացնելու դիմաց 150 հազար դրամ կաշառք ստանալու համար: Կեսօրին արդեն ոստիկանապետն արտահերթ նիստ է հրավիրել: Բանն այն է, որ վերջին ամիսներին Գասպարյանը պարբերաբար նիստեր է հրավիրել և նախազգուշացրել, որ կաշառքի դեպքերը շատ խիստ պատժվելու են, չեն խնայելու ոչ մեկին: Չեն ներվելու նաև նրանք, ովքեր այդ մասին իմացել են եւ լռել: Դա է պատճառը, որ ոստիկանապետը երեկ սարսափելի զայրացած է եղել եւ «իրերն իրենց անուններով է կոչել»: Հենց նիստի ժամանակ նա հայտարարել է հաշվառման-քննչական բաժնի մի շարք աշխատակիցների աշխատանքից ազատման մասին` գուժելով, որ մյուսների հրամանները կլինեն առաջիկայում: Չի բացառվում, որ փոխվի նաև ՃՈ պետը: «Դուք ինձ զրկել եք մարդկանց աչքերի մեջ նայելուց, դուք ինձ անձնական վիրավորանք եք հասցրել, ձեր արարքը դիտում եմ որպես դավաճանություն, իսկ ես դավաճաններին չեմ ներում»,-մոտավորապես այսպես է ասել ոստիկանապետը: Ասում են` համազգեստավորները «քրտնած» են լքել դահլիճը` երանի տալով ճաղերի հետևում հայտնված իրենց գործընկերոջը: Վ. Գասպարյանը բաց տեքստով ասել է, որ առաջիկա կադրային հեղափոխությունը լինելու է իրական կադրային ջարդ: Մինչդեռ վերջին օրերին ճանապարհային ոստիկանները ձեռքները շփելով սպասում էին հունիսի 2-ին, երբ ուժի մեջ կմտնեն երթևեկության տուգանքների բազմակի թանկացման մասին որոշումները: Այնպես որ փող աշխատել թերևս չի հաջողվի: Ի դեպ, ոստիկանապետն ակնարկել է, որ նման կաշառքի դեպքերի բացահայտումներ սպասվում են նաև անձնագրայինի ոլորտում:
Այսօր ՀՀ Կենտրոն և Նորք — Մարաշ դատարանում (դատավոր Մխիթար Պապոյան), շարունակվեց ԱԱԾ քննիչ Վլադիմիր Կոթոլյանի գործով դատավարությունը, որը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում:
Ի դեպ այս գործը, որը ժամանակին բավականին մեծ աղմուկ հանեց, Վերաքննիչ դատարանում քննվելուց հետո, երկրորդ անգամ է լսվում առաջին ատյանի դատարանում:
Պաշտպան Վաղինակ Գևորգյանը ապացույցները հետազոտելու ընթացքում մերթընդմերթ ռեպլիկներ էր նետում ի պաշտպանություն ամբաստանյալի: Վլադիմիր Կոթոլյանը կալանքի տակ է 19.11.2009թ., մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով`մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ, Զվարթնոց օդանավակայան ժամանած Մ. Ավետիսյանի և Հ. Գևորգյանի մոտից հայտնաբերել է 0.5 մգ քացախաթթվի անհիդրիդ և չարաշահելով իր պաշտոնական դիրքը նրանցից վերցրել է 2 հազարական ԱՄՆ դոլար: Սա պաշտոնական վարկածն է.
Հիշեցնենք դեպքի մանրամասները 2009թ. հուլիսի 15-ին ազգային անվտանգության աշխատակիցները մաքսանենգություն կատարելու կասկածանքով «Զվարթնոց» օդանավակայանում կրկնակի զննման ենթակելով Թեհրանից Հայաստան ժամանած Հայաստանի քաղաքացիներ Հովհաննես Գևորգյանին և Մարիամ Ավետիսյանին, նրանց մոտ հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցրած և ապօրինի ձեռք բերված թմրամիջոց՝ 0,5 մգ քացախաթթվի անհիդրիդ։ Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերն էլ ուղարկել են ԱԱԾ քննչական վարչություն։ Նյութի նախապատրաստումը հանձնարարվել է վարչության քննիչներից մեկին՝ Վլադիմիր Կոթոլյանին։
Ըստ գործի նյութերի նա առաջարկել է Մարիամ Ավետիսյանին և Հովհաննես Գևորգյանին, տալ 4000 դոլար քրեական գործ չհարուցելու համար։
Փոխհամաձայնության գալուց հետո կողմերը 2009-ի հուլիսի վերջին հանդիպել են Սայաթ-Նովա-Նալբանդյան փողոցների խաչմերուկում գտնվող «Մամա-Միա» սրճարանում, որտեղ և Հ.Գևորգյանը ԱԱԾ քննիչին է տվել 2000 ԱՄՆ դոլար, խոստանալով, որ կաշառքի մնացած մասը կտա մի քանի օր անց։
Որոշ ժամանակ անց Գևորգյանը մոր՝ Բ.Զաքարյանի պարտադրմամբ, ստացիոնար բուժում է ստացել «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ նարկոլոգիական կլինիկայում։ Լինելով հիվանդանոցում, նաև գումար չունենալու պատճառով չի կարողացել պայմանավորված ժամկետում կաշառքի մյուս մասը քննիչին տալ։
Եվ քանի որ Գևորգյանը պահանջված գումարը չի տվել, քննիչ Կոթոլյանը շարունակ զանգահարել և պահանջել է այն։
Կոթոլյանը ի վերջո ստացել է գումարը, իսկ իր խոստացածը՝ «քրեական գործ հարուցելը մերժելը» չի կատարել։ Այդ դեպքը համընկել է Կոթոլյանի հարսանիքի օրերին լիներ, այսինքն՝ նշվում է թե տղային շտապ փող էր պետք կամ խառն էր։
2009թ. հոկտեմբերին, Կոթոլյանի հարսանիքին նախորդող օրերին նա զանգահարել է Հովհաննեսին և կանչել հանդիպման։ Հենց այստեղ էլ ասել է, որ գործը չի ստացվում և այն պիտի ուղարկվի ոստիկանություն։ Գևորգյանը Կոթոլյանն առաջարկել է վերադարձնել վերցրած գումարի մի մասը՝ 2000 դոլարը, բայց ինքը չի համաձայնել, խնդրելով իր տված ողջ գումարը։ Կոթոլյանին նա շահագրգռել է, թե` «գործն այլ տեղ ուղարկելու դեպքում եթե օգտակար լինես, ապա որպես հարսանիքի նվեր 500 դոլարը՝ քեզ, բայց մնացածը պիտի տաս»։
Կոթոլյանը խոստացել է, որ կտա, սակայն Հիմա էլ Հ.Գևորգյանն է ընկել քննիչի հետևից, հաղորդագրություններ է ուղարկել Կոթոլյանին, բայց վերջինս չի արձագանքել։
2009թ. նոյեմբերի 19-ին ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են Գևորգյանին և նա ցուցմունքներ է տվել։ Այդ թվում ասել է նաև, որ դեռ նոյեմբերի սկզբին ինքը կատարվածի մասին կամովին հայտնել է ոստիկանության աշխատակիցներին։
Այս գործում կարմիր թելի պես անցնում է այն համոզումը, որ օգտագործելով թմրամոլ Գևորգյանին, Կոթոլյանի վրա պարզապես գործ են սարքել:
Ի դեպ, ամբաստանյալի պաշտպաններից մեկը`Արթուր Աթարբեկյանը մեկ այլ գործով այս պահին գտնվում է ազատազրկման վայրում:
«Ժամանակ». Երեկ կայացած հինգերորդ գումարման ԱԺ առաջին նիստին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել: Այդ մասին գրում է «Ժամանակ»-ը:
«Պատճառը պարզելու հարցին ի պատասխան ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ որեւէ քաղաքական ենթատեքստ չի տեսնում այդ հարցում: «Բացակայությունը զուտ աշխատանքային ծանրաբեռնվածության արդյունք է: Որեւէ քաղաքական ենթատեքստ չկա»,- ասաց Ն. Զոհրաբյանը` հավելելով, որ նախօրեին Ծառուկյանը հանդիպել է խմբակցության անդամների հետ եւ հորդորել լինել նախաձեռնող եւ ակտիվ: «ԲՀԿ-ն խորհրդարանում լինելու է ամենաակտիվվ խմբակցություններից մեկը, եթե ոչ ամենաակտիվը»,- վստահեցրեց Ն. Զոհրաբյանը»,- գրում է «Ժամանակ»-ը:
Այսօր ՀՀ Կենտրոն և Նորք — Մարաշ քրեական դատարանում մեզ հետաքրքրող երեք նիստերից միայն մեկը տեղի ունեցավ:
Երկուսը թրաֆիքինգ պարունակող գործեր էին, որոնց նկատմամբ հետաքրքրությունները երկողմանի են և հանրությունը, և մեղադրող կողմը լարված է հետևում այս տիպի գործերին, իհարկե տարբեր նկատառումներից ելնելով:
Այսօր նախատեսված նիստերից մեկում (դատավոր Գագիկ Պողոսյան) լսվեց Աղունիկ Այվազյանի գործը, որն անցկացվում էր դռնփակ ու հնարավոր չեղավ հետևել ընթացքին. տեղեկացնենք միայն, որ Աղունիկ Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մարդու թրաֆիքինգի` շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, թաքցնելու, ինչպես նաև` սեռական շահագործման վիճակի մեջ դնելու ու պահելու դիտավորությամբ միացել է Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող Նելլի Ներսիսյանի, վերջինիս միջոցով նաև Ծովիկ Ավետիսյանի, Վահան Ավետիսյանի, Հասմիկ Առաքելյանի, Ազատուհի Հայրապետյանի, Աշոտ Ներսիսյանի, Սիլվա Հովսեփյանի, ոմն Նառայի, Սերինեի և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ: Նրանց հետ ստեղծել է կազմակերպված հանցավոր խումբ և իրենց հանցավոր մտադրությունը օգտագործելու նպատակով հավաքագրված կանանցից վերցրել է անձնագրերը, ապա առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով և ոչ վտանգավոր բռնության գործադրմամբ, վիճակի խոցելիությունը օգտագործելով, ներգրավվել է նրանց մարմնավաճառության մեջ` տևական ժամանակ դնելով և պահելով պոռնկության շահագործման վիճակի մեջ ու ստացել նրանց կողմից վաստակած գումարները:
Մյուս` գրեթե նույն բնույթի գործը Մխիթար Պապոյանի նախագահությամբ, լսվում էր դռնբաց: Դա Լուսինե Ներսիսյանի գործն էր: Ի դեպ, Լուսինե Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա արտերկրում բարձր վարձատրվող աշխատնքով ապահովելու կեղծ միտումներով, խարդախությամբ, պոռնկության շահագործման դիտավորությամբ հավաքագրել է երեխայի և ՀՀ քաղաքացիների, որոնց ՀՀ պետական սահմանը հատելը կազմակերպելով, փոխադրել է Թուրքիայի Հանրապետություն, որտեղ օգտագործելով ետադարձի ճանապարհածախսի գումար չունենալու, անձնագրերն իրենց մոտ չլինելու առումով վերջիններիս մոտ ստեղծված անօգնական վիճակը, նյութական օգուտ ստանալով, նրանց ենթարկել է սեռական շահագործման: Սակայն այս նիստը ևս հետաձգվեց ` վկաների չներկայանալու պատճառով:
Նույն դատարանում այսօր ևս մեկ աղմկահարույց գործի լսում էր նախատեսված. որի նկատմամբ հանրության հետաքրքրությունը շատ մեծ է, սակայն դա ևս հետաձգվեց: Խոսքը Սիմոն Աղազարյանի գործի մասին է: Հիշեցնենք որ նա մեղադրվում է այն բանի համար, որ, հանդիսանալով «Նարեկ Շելթեր» ՍՊԸ-ի տնօրեն, իր կարգադրիչ լիազորություններն իր անձի օգտին օգտագործելու կամ այլ անձանց վնաս պատճառելու և ծանր հետևանքներ առաջացնելու նպատակով, ինչպես նաև ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2006-2008թթ. ընթացքում Բյուզանդի 9 հասցեում կառուցվելիք բազմաբնակարան շենքից անշարժ գույք վաճառելու նպատակով, 65 քաղաքացիների հետ անշարժ գույքի նախնական առքուվաճառքի, փոխառության և ներդրումային համագործակցության մասին պայմանագիր կնքելով, արտերկրից ստացել է 273.420.511 ՀՀ դրամ գումար, ընդհանուր հավաքագրել է 3.300.005.191 ՀՀ դրամ գումար, որից նպատակային ծախսել է 1.784.209.294 ՀՀ գումար, իսկ 1.324.982.397 ՀՀ դրամ գումարը յուրացրել է: Այս նիստն էլ հետաձգվեց պաշտպանական ճառը պատրաստ չլինելու պատճառով:
Աննա Սարգսյան
Մայիսի 30-ին ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ իր բնակարանում հայտնաբերվել է 1927 թ. ծնված Հրանտ Ծատուրյանի դիակը: Ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ծատուրյանին ծեծելով և խոշտանգելով սպանել է Որոտան գյուղի բնակիչ, նախկինում 3 անգամ դատապարտված, 1983 թ. ծնված Կարեն Նավասարդյանը: Ոստիկանության ՔՀԳ և Սյունիքի մարզային վարչությունների ու Կապանի բաժնի աշխատակիցների համատեղ ջանքերով, սպանությունից ժամեր անց, Կարեն Նավասարդյանը հայտնաբերվեց Երևանում և բերման ենթարկվեց ոստիկանություն:
Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԲՀԿ-ականներին կուսակցության առաջնորդը տարբեր ժամերի հրավիրել է կուսակցության գրասենյակ: Պարզվում է` Աժ պատգամավորների հետ Ծառուկյանը երկար է զրուցել` ըստ Էության ոչինչ չասելով: Թերթը հիշեցնում է, որ դեռ երեկ էր գրել, որ Ծառուկյանը պատգամավորներին հորդորել է պինդ մնալ, «դուխները չգցել»` ասելով թե իրենք ճիշտ են: Իսկ ահա նախարարների հետ կայացած 15-րոպեանոց հանդիպման ժամանակ, ինչպես պնդում են լավատեղյակ աղբյուրները, նա, ճիշտ է, սկսել է կոնյակով լի բաժակով` շնորհակալությունից, որ ԲՀԿ-ի պատիվը բարձր են պահել, բայց շատ սառը ասել է, թե «մենք ուժեղ ենք, կես միլիոն ձայն ունենք»: Երբ հետաքրքրվել են, թե ինչ կլինի ԲՀԿ-ականների հետ, Ծառուկյանն անվրդով ասել է, թե «ով կփախնի, Աստված իրա հետ»: Իսկ կոալիցիա չկազմելու պատճառաբանությունն այսպիսին է եղել. «Եթե մենք պատասխանատվություն վերցնեինք, լրիվ պիտի մեզ տային: Բայց չուզեցին, իրանք ավելի խելացի են, թող աշխատեն»: Հանդիպումից հետո նախարարները շտապել են օդանավակայան` վարչապետին դիմավորելու:
«Ժողովուրդ» թերթը գրում է, թե ապասվում է, որ առաջիկա օրերին Աժ պատգամավորական մանդատից հրաժարական կտա Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Թերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նա նշանակվելու է ՀՀ կապի և տրանսպորտի նախարար:
«Չորրորդ ինքնիշխանություն». ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը նախօրեին ՕԵԿ գրասենյակ է կանչել մարզպետ դառնալու ցանկություն ունեցող ՕԵԿ-ակն Իշխան Խաչատրյանին ու նրան մի լավ «կատոկել» գլխից դուրս տված հայտարարությունների համար: Բանն այն է, որ Իշխան Խաչատրյանը, իր տված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով խորհրդարանական րնտրություններին ու ՕԵԿ-ի հավաքած սակավ ձայներին` ասել էր. «Առավելագույն ձայներ հավաքած կուսակցությունները ընտրակաշառք են բաժանել, դրա համար էլ ՕԵԿ 170 հագար անդամների մի մասը այսպես ասած գայթակղվել ու չի քվեարկել ՕԵԿ-ի օգտին»: Ասում են, Արթուր Բաղդասարյանը այն աստիճան է զայրացել Իշխան Խաչատրյանի այս հայտարարության վրսւ, որ նրա երեսին ասել է իր մտքին եկածը. «Հարյուր տարվա քաղաքական գործիչ եմ, բայց ձեզ էսքան ժամանակ չկարողացա սովորեցնել, թե որն է կարևորն ու անկարևորը` բանավոր խոսքի ու հրապարակային ելույթի ժամանակ»: Թերթի աղբյուրների փոխանցմամբ` Խաչատրյանն ամեն կերպ փորձել է արդարանալ Բաղդասարյանի մոտ, սակայն նա ոչ մի կերպ չի ցանկացել լսել ՕԵԿ-կանի մեկնաբանությունները` հավելելով. «Ամեն ինչ իր չափ ու սահմանն ունի: Մուրաբաներից չպրծած, հիմի էլ մեզ 170 հազար ձենն էր պակասում»:
-
-
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.