23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Շարունակվում է ԱԱԾ — Վարդան Օսկանյան հակասությունների սրումը. <Օսկանյանը որպես հմուտ դիվանագետ, քաղաքական փորձառություն ունեցող գործիչ, փորձում է շեղել հանրության ուշադրությունը՝ փորձելով իրեն ներկայցնել որպես քաղաքական հետապնդումների «անմեղ զոհ», «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում, հայտարարել է ԱԱԾ պետ գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանն` անդրադառնալով «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից փողերի լվացման և հարկերից խուսափելու մեղադրանքով առաջադրված քրգործին:
«Հարցաքննության առաջին իսկ օրը Վարդան Օսկանյանը շտապեց հայտարարել, որ հարուցված քրեական գործի հետևում քաղաքական պատվեր կա: Հմուտ դիվանագետը, քաղաքական փորձառություն ունեցող գործիչը, ստեղծված իրավիճակում այլ ելք չգտնելով, շտապեց նման հայտարարություն անել և շեղել հանրության ուշադրությունը՝ փորձելով քաղաքականացնել քրեական գործը, ստեղծել քաղաքական հետապնդումների «անմեղ զոհի» կերպար: Նշեմ, որ ԱԱԾ-ն հայտարարություն արեց միայն Օսկանյանի մամուլին դիմելուց հետո»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է փաստին, որ Օսկանյանն ու «Սիվիլիթաս»-ի տնօրեն Սալբի Ղազարյանը հրաժարվել են ցուցմունք տալ, Գորիկ Հակոբյանն ասաց. «Օրենքը նրանց տալիս է այդ հնարավորությունը, բայց արդյոք տարօրինակ չէ, որ «Սիվիլիթաս»-ի ղեկավարները, որոնց առաքելությունն է քաղաքացիական հասարակության ամրապնդումը, արդարադատության եւ օրենքի կայացումը Հայաստանում, ճշմարտության բացահայտմանն աջակցելու փոխարեն, իրենց համար ընտրում են մաֆիոզ կլանային կառույցի ներկայացուցչին հարիր վարքագիծ: Իսկ ի՞նչ է նշանակում հրաժարվել ցուցմունք տալուց: Իմ երկարամյա փորձից ելնելով կարող եմ ասել, որ նման քայլի որպես կանոն գնում են բացահայտման վտանգի հնարավոր հետեւանքները զգացող մարդիկ: Կարելի է բազում օրինակներ հիշել, երբ կայացած ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում քաղաքական տարբեր մակարդակի գործիչներ հայտնվում են նման վիճակում՝ կամ որպես մեղադրյալներ, կամ որպես վկաներ, բայց նրանցից որեւէ մեկի մտքով անգամ չի անցնում հրաժարվել քննությանն աջակցելուց, ցուցմունք տալուց եւ այս կերպ խուսափել պատասխանատվությունից»:
Հարցին, թե որն է Օսկանյանի նման մարտավարության պատճառը, ԱԱԾ պետն արձագանքեց. «Կարծում եմ, որ այս ամբողջ աղմուկը հրահրելով Վարդան Օսկանյանը հանրության ուշադրությունը փորձում է շեղել գործի հիմնական հարցերից եւ ներկայանալ որպես «քաղաքական հալածյալ»: Այլ կերպ հանրության ուշադրությունը կկենտրոնանար այն փաստի վրա, որ որեւէ հայաստանյան հիմնադրամ կամ քաղաքական գործիչ ամերիկյան ու եվրոպական մի շարք երկրների կառավարությունների, դեսպանատների եւ այլ կազմակերպությունների կողմից չի ունեցել այսպիսի առատ ֆինանսավորում, ինչպիսին ունի «Սիվիլիթասը»: Մեր անկատար օրենսդրական դաշտը չի բացառում նման ֆինանսավորում: Ուշադրության կարժանանար այն փաստը, որ Հայաստանի շահերը երկար տարիներ արտասահմանում ներկայացնող դիվանագետը այսօր Հայաստանում քաղաքական գործունեություն է ծավալում, թերթ է հրապարակում` ֆինանսավորվելով դրսից:
Պարոն Օսկանյանը փաստերի հետ խոսելու այլ ճանապարհ է ընտրել` խուսափել դրանցից, քողարկվել այլ հանգամանքներով, բայց գործում առկա հարցերը անպատասխան չեն կարող մնալ` անկախ որեւէ մեկի ցանկությունից»:
Ինքնասպանությունների ահագնացող հոսքը չի դադարում: Երեկ հունիսի 17-ին ժամը 20-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցները Գյումրիի իր տանը կախված վիճակում հայտնաբերել են 53-ամյա Սուրիկ Հովհաննիսյանի մարմինը:
Հովհաննիսյանը ինքնասպանությունից առաջ գրություն է թողել, խնդրելով, իր քայլի համար ոչ մեկին չմեղադրել:
Ինքնասպանություն գործած քաղաքացին ըստ news. am -ի տաքսու վարորդ է աշխատել, որի կինն ու որդին նրանից հեռացել են և մեկնել Ռուսաստան: Ըստ ամենայնի, նա միայնությունից և կենցաղային դժվարություններից ելնելով է դիմել ինքնասպանության:
ՀՀ քրեական գործով վերաքննիչ դատարանն այսօր մերժեց ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի և նրա պաշտպան Ռոբերտ Ռևազյանի վերաքննիչ բողոքները:
Նրանք բողոքարկում են 2003 թվականի Ռոբերտ Քոչարյանի կողմից ստորագրված օգոստոսի 1-ի հրամանագիրը, որով համաներում շնորհվեց մահապատժի դատապարտվածներին, միևնույն ժամանակ մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ: Բողոքող կողմը պահանջում էր անվավեր ճանաչել նախագահի այդ հրամանագիրը և նշանակված պատիժը՝ ցմահ ազատազրկումը փոխարինել մինչև 20 տարի ազատազրկմամբ:
Դատավոր Եվա Դարբինյանը մինչ վճիռը՝ ներկայացրեց Ենոքյանի նշված բողոքի հիմնավորումները, ըստ որի՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հրամանով նոր, ավելի խիստ պատժատեսակ էր սահմանել:
Ըստ Մհեր Ենոքյանի՝ ինքը նախ չի կատարել այն հանցանքը, որում իրեն մեղադրել են, իսկ այդ պատժատեսակը իր վիճակն ավելի ծանրացրել է: Նրա պնդմամբ՝ հանրապետության նախագահը հրամանագրով միայն ներում շնորհելու իրավունք ունի և ոչ թե պատիժ սահմանելու, իսկ թե հետագայում ինչ պատիժ պետք է տալ անձին, որոշում է դատարանը, քանի որ, միայն դատարաններին է պատիժ սահմանելու իրավունք վերապահված:
Դիմումը մերժվելուց հետո դիմող կողմը տեղեկացրեց, որ պատրաստվում է որոշումը բողոքարկել Վճռաբեկ, այնուհետև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում։
Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը ծնվել ու մեծացել է բժիշկների ընտանիքում, սովորել է Երևանի բժշկական ինստիտուտում: 20 տարեկանում` 1996 թ-ին դատապարտվել է մահապատժի` մեղադրվելով համակուրսեցու` սպանության մեջ: ՀՀ նախագահի 2003 թ-ի հրամանագրով` ի թիվս 41 մահապատժի դատապարտվածների, պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկման: Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել դատարանում, տվել միևնույն ցուցմունքները, թե փորձել է կանխել սպանությունը` մինչ մյուս ընկերը փորձում էր սպանել նրան: Գործով մյուս մեղադրյալն, ի դեպ, արդեն ազատության մեջ է: Արամ Հարությունյանն ընդունել է իր մեղքը և նույն հոդվածով դատապարտվել 15 տարվա ազատազրկման:
Երեկ հունիսի 15-ին, Երևանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյան, ավարտվել է դռնփակ դատական նիստը, որը բավարարել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության միջնորդությունը, ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառելով երկամսյա կալանք:
Մենք արդեն գրել ենք կալանավորման պատճառ հանդիսացող քրգործի մասին` ներկայացնելով նաև որոշ մանրամասներ Սամվել Հովհաննիսյանին առնչվող մյուս քրգործերից, որոնք ժամանակի ընթացքում կամ փակվել են բարձր հովանու ներքո, կամ սառեցվել, դրանց թվում՝ ԱԱԾ -ում վերաբացված այս նոր գործը
Նախ ասենք, որ որոշ լրատվամիջոցներ ծաղկաքաղ են արել այդ գործերի մասին «դուրս թողնված» և այլ պարբերականներում հրապարակված ինֆորմացիայից, այդ թվում՝ առանց հղման նաև armversion.com կայքի հրապարակումներից. (ՔԿՀ վարչության նախկին պետը ձերբակալվել է ԱԱԾ-ում քննվող գործի շրջանակներում) :
Սակայն վարկածները, որ առաջ են քաշվել ամբողջական չեն:Բանն այն է, որ ԱԱԾ-ում ներկայումս քննվող քրգործը վերաբերվում է միայն Նիկոլայի ինքնասպանությանը: «Թուղթ ծախող» Կոլյան շատ հայտնի մարդու թոռ էր ու բավականին լայն կապեր ուներ վերևներում: Նա գործարար շրջանակներին վաճառում էր փաստաթղթեր` ապօրինի ապրանքը, կամ գործարքները դարձնելով օրինական: Նրա գործունեությունից օգտվել են բազմաթիվ հայ չինովնիկներ ու գործարարներ: Իսկ երբ նրան փակելու անհրաժեշտություն առաջացավ, նա հաջողացրել էր նաև Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ- ի հետ գործարքը, որը կառույցի նախկին ղեկավարի (նրան խոշոր չարաշահումների համար հետ կանչեցին ՌԴ -ից) և այդ ժամանակվա Տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի անվան հետ էր կապված, և այո, մոտ 5 միլիարդի չարաշահում էր ներառում:Այդ ժամանակ էր, որ բոլոր «թուղթ առնողները» դատախազությունում բացատրություններ էին տալիս: Այդ ընթացքում էլ մեկուսարանի լոգարանում Կոլյան ինքնասպանություն գործեց և քրգործը փակվեց:
Փակվեց վերին կամքով: Անդրանիկ Մանուկյանը Գագիկ Ծառուկյանի խնամին էր, իսկ Հովհաննիսյանը՝ այդ ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանի, որն այսօր էլ ահռելի հարստության տեր է և անձեռնմխելիների թվում է:Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար նրանք պատահական մարդիկ չէին:
Այս համատեքստում այսօր գործի վերաբացման մասին կարելի է ենթադրություներ անել:
Ինչ վերաբերվում է Մոսկվայում անձի առևանգման փաստի առթիվ հարուցված քրեական գործին, որը դարձյալ խնամի բարեկամի միջամտությամբ մի քանի ամիս անց փակվեց, ազատելով կալանավորված Սամվել Հովհաննիսյանին, իրականացվել էր հանրահայտ Ֆառի՝ Արթուր Սարգսյանի օգնությամբ, որը նույն ՍամվելՀովհաննիսյանի թեթև ձեռքով լինելով սպանության պատվիրատու և դատապարտվելով 15 տարվա ազատազրկման, ընդամենը կարճ ժամանակ անց հայտնվեց ազատության մեջ:
Այս գործի հետ կապված ասում են, որ առևանգումը Հովհաննիսյանը կազմակերպել էր իր գումարները հետ ստանալու նպատակով միայն:
Թե ի՞նչ ընթացք կստանա Սամվել Հովհաննիսյանի գործը և ինչքան <<ջուր կվերցնի այս խմորը>>, կերևա առաջիկայում:
Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը երեկ հերթական սաշիկությունն է արել: Երեկոյան նա ժամանել է ՀՀԿ գրասենյակ` մասնակցելու ՀՀԿ խորհրդի նիստին: Երբ իջել է իր մեքենայից (ի դեպ, Սաշիկ Սարգսյանն ինքն է վարում իր մեքենան, իսկ թիկնապահներն ուղեկցող մեքենայի մեջ են լինում), լրագրողուհիներից մեկը սկսել է նկարել նրան: Սարգսյանը խոժոռվել է և, հասնելով լրագրողուհուն, նետել է. «Սերիալ ե՞ս նկարում, արա »: Թերթը նկատում է, որ լրագրոդուհին էժան է պրծել»: Սովորաբար, երբ լրագրողները Սաշիկ Սարգսյանին նկարում են կամ ձայնագրիչը ձեռքներին մոտենում` որևէ հարց ուղղելու, նախկին կարկառուն ԱԺ պատգամավորը հայհոյանքներով հարձակվում է լրագրողների վրա ու փողոցային տեսարան սարքում:
Հունիսի 17-ին տեղի կունենա Հայաստանի մորմոնների համագումար-կոնֆերանսը, որին կմասնակցեն ԱՄՆ-ից ժամանած «բարձր դասի» բազմաթիվ մորմոններ:
Վերջիններիս կոնֆերանսը կրկնակի հետաքրքրական է դառնում այս օրերին հայաստանյան ներքաղաքական կյանքում համաշխարհային մորմոնների ղեկավար Ջոն Հանթսմանի նվիրատվությունների եւ Վարդան Օսկանյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին:
«Հրապարակ».
Հայաստանի Սահմանադրական դատարանը այսօր` հունիսի 15-ին, կասեցրել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի հայցի քննությունը` պատճառաբանելով գործի շրջանակներում պետական իրավասու մարմիններից լրացուցիչ նյութերի և տեղեկատվության ձեռքբերման ու համապատասխան ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությամբ:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի աշխատակարգային որոշման մեջ ասվում է, որ, մի շարք հարցերում պարզաբանումներ ստանալու նպատակով, դիմելու են գլխավոր դատախազությանն ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՍԴ-ին` խնդրելով չեղյալ հայտարարել Երևանի թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգող մայիսի 6-ին կայացած ընտրությունների արդյունքները:
Թիվ 7 ընտրատարածքից պատգամավոր էր ընտրվել գործարար Սամվել Ալեքսանյանը` 19 հազար 808 քվեով, Նիկոլ Փաշինյանը, պաշտոնական տվյալներով, ստացել էր 9 հազար 437 ձայն:
Առայժմ հայտնի չէ, թե երբ է վերսկսվելու գործի քննությունը:
Ի տարբերություն նախորդի, այս Ազգային ժողովում բուռն թափով վերանորոգման աշխատանքներ չեն ընթանում:
Պատգամավորները հոգում են միայն իրենց կահույքի հոգսը: Բացառությամբ Մհեր Սեդրակյանի: Նրան բաժին է հասել «գոլդ» տեղ՝ միանգամից երկու` 209-210 սենյակները, երկրորդ հարկի սկզբնամասում, դահլիճին շատ մոտ:
Խորհրդարանում «ամենապրեստիժնի» են համարվում դահլիճին մոտ սենյակները: Ասում են` սա ԱԺ նախագահի հատուկ վերաբերմունքի արտահայտությունն է: Թոխմախի Մհերը շինարարական բուռն աշխատանքներ է իրականացնում ներսում. երկու սենյակները միացնում է իրար, որպեսզի օրենսդրական աշխատանքներ կատարելու համար «պրաստոր» ունենա, սիրտը չնեղվի, օրենքները հանգիստ գրի:
«Հրապարակ».
Հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը Twitter-ի իր էջում գրել է, որ իր հարցաքննությունը Ռուսաստանի քննչական կոմիտեում հետաձգվել է` Քննչական կոմիտեի շենքում ռումբի տեղադրման մասին ահազանգի պատճառով: Ըստ նրա, բոլոր մարդկանց տարհանում են Քննչական կոմիտեի շենքից:
«Հարցաքննությունը հետաձգել են 2 ժամով: Ինչ-որ մեկը զանգահարել և հայտնել է ռումբի մասին: Տղերք, եթե զանգահարողը պրանկեր է (պրանկերը հեռախոսային խուլիգանն է), ապա պետք չէ, մենք մի կերպ կդիմանանք»,-գրել է Քսենյա Սոբչակը:
«Ընդհանրապես, ես կարծեցի, թե մեզ անտառ են տանում, բայց ոչ, դեռ տանում են Բալակիրևսկի»,-գրել է նա, նկատի ունենալով Քննչական կոմիտեի մյուս շենքը, հաղորդում է RBK-ն:
«Ժողովուրդ»-ի ունեցած հավաստի տեղեկություններով, այսօր ՀՀ ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության է հրավիրվել «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը: «Սիվիլիթաս»-ի շուրջ տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ իշխանությունները Օսկանյանին չեզոքացնելու հարցում վճռական են տրամադրված: Եվ այն, որ երեկ «Սիվիլիթաս»-ի ղեկավարությունը հյուրընկալել է 4 օտարերկրյա դեսպաններին, ցույց է տալիս, որ այդ հաստատությունում լուրջ անհանգստություն կա: Ընդ որում հայտնի չէ` դեսպաններն իրենց նախաձեռնությամբ են գնացել, թե «Սիվիլիթաս»-ն է SOS հնչեցրել: Թերթը հիշեցնում է, որ «Սիվիլիթաս» հիմնադրամը մեղադրվում է փողերի լվացման և հարկերից խուսափելու մեջ:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.