23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...«Հարսնաքար»-ի գործով ձերբակալվածները յոթն են: Այս մասին Լուրեր.com–ին ասել է ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Վերջինիս տեղեկացրել է նաև, որ յոթերորդ ձերբակալվածը ևս «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակից է։
Հետաքննությունը շարունակվում է, իսկ ձերբակալվածների դեմ հարուցվել է քրեական գործ։
ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Քանի դեռ խորհրդարանում ընդմիջում է, ասեմ, որ վաղը ժամը 14:30-ին Ազգային անվտանգության ծառայություն ներկայանալու արդեն երրորդ ծանուցագիրն եմ ստացել»:
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում ռազմական բժիշկներին դաժան ծեծի ենթարկելու փաստով հարուցված քրգործով ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են հինգերորդ կասկածյալին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանությունը ձերբակալել է 4 անձի: Ձերբակալվածների թվում են անվտանգության երկու աշխատակիցներ Արթուր Բաբլոյանը և Գարիկ Մարգարյանը, մատուցող Դավիթ Ադամյանն ու «Հարսնաքար» ռեստորանի մենեջերը:
ՊՆ դատապարտում է ցանկացած քաղաքացու նկատմամբ ոտնձգության դրսևորումը:
Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, հունիսի 17-ին զինվորական բժիշկների դաժան ծեծի հետ կապված`Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել.
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում, հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, արդեն կան ձերբակալվածներ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ՀՀ ցանկացած քաղաքացու նկատմամբ ոտնձգության դրսևորումը, անկախ նրանից` տուժողը շարքային քաղաքացի է, զինված ուժերի ժամկետային զինծառայող կամ սպա: Պաշտպանության նախարարությունը հետևում է միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի ընթացքին և վստահ է, որ միջադեպի մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարությունն իր զորակցությունն է հայտնում տուժածներին, նրանց հարազատներին և վստահեցնում է, որ անտարբեր չէ մեր հասարակությունում առկա սանձարձակ դրսևորումների նկատմամբ»:
ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից անցկացված ծառայողական քննության արդյունքում նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը համապատասխան հրամաններով կարգապահական տույժեր է սահմանել դատական ակտերի հարկադիր կատարող Մհեր Մեժլումյանի և քրեակատարողական ծառայող Արման Բաղդասարյանի նկատմամբ:
Հ. Թովմասյանը հրամայել է ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև հարկադիր կատարողի վարքագծի կանոնները խախտելու համար Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների բաժնի հարկադիր կատարող Մհեր Վարդանի Մեժլումյանի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ և հայտարարել խիստ նկատողություն։
Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, քրեակատարողական ծառայողին ոչ հարիր և անթույլատրելի վարքագիծ դրսևորելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետ Արման Էլֆիկի Բաղդասարյանի նկատմամբ հրամանի համաձայն կիրառել պաշտոնի իջեցում կարգապահական տույժը։
Օրերս Մանվել Գրիգորյանն իր մտերիմների մոտ բողոքել է լրագրողներից, թե` էդ աննամուսներն էլի գլխիս սարքեցին, նկատի ունենալով լուրը, որ ԱԺ նախագահի ընտրությունների ժամանակ ինքն է եղել քվեաթերթիկի վրա «Մուկ» գրողը:
«Որ ես ուզենայի իրան տենց բան ասեի, կէթայի-դեմը կկանգնեի-ուղիղ կասի, ընչի՞ պըտի հեդվից գրեի, որ ի՞նչ»,- նեղսրտել է գեներալը: Որ գեներալ Մանվելը կարող է և ուղիղ դեմքին «ասել», հաստատ է. երկու տարի առաջ Էջմիածնում տեղի ունեցած մի արարողության ժամանակ նա մոտեցել է Հովիկ Աբրահամյանին ու հետևից «մլավել»` «մյա՜ու»:
«Ի դեպ, օրերս գեներալն ԱԺ է տարել իր թոռնիկին, երևի ցանկացել է թոռնիկին ցույց տալ, թե որտեղ եւ ինչ աշխատանքային պայմաններում է պապիկը զբաղվելու օրինաստեղծ գործունեությամբ»,- գրում է «Հրապարակը»:
ՀՀԿ-ն, նախ, քննարկում իր Աժ նախկին նախագահ Սամվել Նիկոյանին Աժ փոխնախագահ առաջադրելու հարցը, հետո` նախարար նշանակելու հարցը: Այն, որ Նիկոյանը որևէ պաշտոն պետք է ստանար, բոլորը վստահ էին: Ավելին, իր պատգամավորական մանդատը ստանալիս`Նիկոյանը լրագրողներին ասել էր, որ ինքը հավանաբար գործադիրում կաշխատի: ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովն իր հերթին էր ասել, որ Նիկոյանը կաշխատի գործադիրում: «Սամվել Նիկոյանը իր ծառայությունները, ի փառս մեր պետության, կծառայեցնի այլ ոլորտում»,- ասել էր Շարմազանովը` ՀՀԿ գործադիր մարմնի մայիսի 30-ին տեղի ունեցած նիստից հետո: Վստահ լինելով, որ ինքը խորհրդարանում ընդամենը մի քանի օր է մնալու, Սամվել Նիկոյանը Աժ նոր մասնաշենքում մի փոքրիկ սենյակ էր վերցրել իր համար: Այժմ, սակայն, երբ ամեն ինչ այլ կերպ դասավորվեց, ԱԺ նախկին նախագահը դիսկոմֆորտի մեջ է հայտնվել: Նրան չի բավարարում իր աշխատասենյակը, նրան դուր չի գալիս նաև, որ որպես շարքային պատգամավոր այլևս ծառայողական մեքենա չի ունենալու: Երեկ մամուլում գրվեց, որ այս օրերին Սամվել Նիկոյանը փորձում է հասնել այն բանին, որ իրեն հատկացվի ՀՀԿ խմբակցության սենյակի դիմացի մեծ առանձնասենյակը, որը հատկացվել էր Հովիկ Աբրահամյանին` Աժ նախագահի պաշտոնից հրաժարական տալուց հետո, բացի դրանից` Նիկոյանը ցանկանում է ծառայողական մեքենա էլ ունենալ: Աժ նախկին նախագահ, Մարտի 1-ի հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի ներկայիս հոգեվիճակը հասկանալի է: ժամանակին այդ նույն վիճակում էին նաև Հովիկ Աբրահամյանը, ինչպես նաև Աժ աշխատակազմի նախկին ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը: Վերջինս էլ, երբ այս տարվա հունվարի 10-ին արձակուրդ գնաց և արդեն պարզ էր, որ դժվար թե վերադառնա, նույն օրը նրա ծառայողական մեքենան Նիկոյանը հրահանգեց հետ վերցնել և այլևս բենզինի կտրոններ չտրամադրել: Արդյո՞ք Նիկոյանը, որպես շարքային պատգամավոր, պարտաճանաչ մասնակցելու է խորհրդարանի նիստերին, դժվար է ասել: Այս օրերին նա խուսափում է լրագրողների հետ շփումներից: ՀՀԿ գործադիր մարմնի վերջին նիստից հետո էլ, երբ արդեն հայտնի դարձավ, որ եիկոյանը որևէ պաշտոն չի զբաղեցնելու, նա արագ անհետացել էր: Այսօր, սակայն, երբ Աժ նիստին բոլոր հանրապետականների մասնակցությունը պարտադիր է, Նիկոյանին դժվար թե դա հաջողվի: Ի դեպ, երեկ խորհրդարանի երրորդ հարկում, որտեղ տեղադրված են Աժ բոլոր նախկին նախագահների նկարները, երեկ կախվեց նաև Նիկոյանինը:
«Հայկական ժամանակ».
Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում Եվա Դարբինյանի նախագահությամբ շարունակվեց ամբաստանյալ Մելինե Մարգարյանի գործը, որը մեղադրվում է Տաշիր առևտրի կենտրոնի մի խումբ ոսկեվաճառների վստահությունը չարաշահելու «քցելու» մեջ: Հիշեցնենք, որ նրանցից միայն 11 –ն է բողոքել իրավապահներին: Այս գործին մենք արդեն անդրադարձել ենք:
Նախաքննությամբ ու դատաքննությամբ պարզվել է, որ իրեն վերագրվող ինը դրվագներից հինգով միանձնյա, իսկ չորս դրվագներով` հանցավոր համաձայնության գալով նախաքննության մարմնի կողմից որպես տուժող ներգրավված Իրինա Բաբաջանյանի հետ, 2009թ. հունիսից մինչև 2010թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում, «Տաշիր» առևտրի կենտրոնի ոսկու շուկայի մի խումբ աշխատակիցներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հասնող գույք է հափշտակել և վերավաճառելու և նույն ժամանակահատվածում գումարները վերադարձնելու, ինչպես նաև կարճ ժամանակով գրավադնելու և վերադարձնելու պատրվակներով վերցրել տարբեր տեսակի ոսկյա զարդեր:
Սակայն վերավաճառելու պատրվակով վերցրած ոսկեղենը, ինչպես նաև գրավատներում գրավադրված ոսկյա զարդերի դիմաց ստացված գումարները չեն վերադարձրել, որպես վստահության երաշխիք` 100-ական ԱՄՆ դոլար գումարներ են վերադարձրել և բերելով տարբեր պատճառաբանություններ` հուսադրել են, իբրև թե կվերադարձնեն գումարներն ու ոսկեղենը, սակայն խաբեությամբ հափշտակել են դրանք։
Այսօրվա նիստին ամբաստանյալ Մելինե Մարգարյանը շարունակեց ներկայացնել իր վերաքննիչ – բողոքը: Ամբաստանյալ Մարգարյանն իր բողոքի մեջ ներառել է 5 դրվագներ` ընդ որում մեկը միանձնյա, իսկ չորս դրվագները տուժող Իրինա Բաբաջանյանի միջնորդությամբ կատարված: Ըստ ամբաստանյալի ներկայացրած հիմնավորումների`4 տուժողներն իրենց ցուցմունքներում նշել են, որ իրենք տուժել են Իրինա Բաբաջանյանից, ոչ թե Մելինե Մարգարյանից, և ոչ մի բողոք չունեն վերջինից:
Իրինա Բաբաջանյանի ներկայացուցիչ Խաչատրյանը միջամտեց` նշելով, որ ամբաստանյալի հիմնավորումները կեղծ են, միտում ունեն պատժից խուսափել և դրանք Բաբաջանյանի վրա բարդել:
Ամբաստանյալը շարունակեց իր ճառը. նա պնդում է, որ իր հանդեպ արդարացի որոշում չի կայացվել` որպես հիմնավորում նշում է, որ դատախազ Սամվել Հարությունյանը Գոհար Մկրտչյանի փեսան է, վերջինս էլ համոզել է մյուս տուժողներին, որ ցուցմունք տան Մելինեի դեմ. իբր Գ. Մկրտչյանը կերաշխավորի, որ գործը շահեն: Ինչպես նաև ամբաստանյալը պնդեց, որ ստացականները կեղծ են եղել և դատարանը աչք է փակել այդ հանգամանքի վրա: Այնուհանդերձ ինքը շնորհակալ է առաջին ատյանի դատարանից, որ հաստատել է իր` Իրինա Բաբաջանյանի հանդեպ հանցանք չգործելը:
Ամբաստանյալը միջնորդություն ուներ նաև Իրինա Բաբաջանյանի վերաքննիչ- բողոքի վերաբերյալ: Հիշեցնենք, վերջինս պահանջում է ամբաստանյալ Մարգարյանից հօգուտ իրեն բռնագանձել 16.000 ԱՄՆ դոլարին համարժեք 5.867.360 ՀՀ դրամ գումար` որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում։
Ի դեպ, և՛ վերաքննիչ-բողոքը, և՛ միջնորդությունը գրել էր ամբաստանյալը` առանց որևէ մեկի օգնության, ինչը զարմացրեց դատավոր Դարբինյանին, սակայն պետք է հաշվի առնել, թե ինքան մարդու գլուխ է պտտացրել հնարամիտ ու ճարպիկ Մելինեն:
Պաշտպան Վարդան Գրիգորյանի ճառը պատրաստ կլինի հաջորդ դատական նիստին:
Իսկ մեղադրող Հակոբյանը հավաստեց, որ դատական հաջորդ նիստին կողմը հանդես կգա Բաբաջանյանի կողմից նոր ի հայտ եկած հանգամանքներով:
Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հանձնարարել է վերացնել որոշումը, որով Ավանի «Հարսնաքար» ռեստորանում զինվորական հոսպիտալի բժիշկների մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել էր պաշտպանության նախարարության քննչական ծառայություն:
Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Զոնա Տռուզյանը news.am-ին հայտնել է, որ քրգործը հետ է վերադարձվել ոստիկանություն՝ նախաքննությունը շարունակելու: Նախաքննությունն իրականացնելու է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչությունը:
Նախօրեի գիշերը «Հարսնաքար» ռեստորանից ՀՀ ՊՆ ԿԿ զինվորական հոսպիտալ են տեղափոխվել նույն հոսպիտալի 2 բժիշկներ` «Քիթ, կոկորդ, ականջ» բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանը եւ միկրովիրաբույժ, կապիտան Արտակ Բայադյանը:
Առաջինի վիճակը ծայրահեղ ծանր է, երկրորդինը` կայուն ծանր: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
«Ոստիկանությունից երեկ մեր թղթակցին պաշտոնապես հայտնել են, որ գործը բացահայտված է, նրանց հարվածել է ռեստորանի անվտանգության աշխատակիցը, որն արդեն ոստիկանության բաժնում ցուցմունք է տվել ու գնացել տուն: Հարցին, թե ինչու չի ձերբակալվել, ոստիկանությունից ասել են, որ քրեական գործն ուղարկվել Է ՀՀ ՊՆ քննչական ծառայություն: ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից, նույն հարցին ի պատասխան, ասել են, որ քրեական գործը դեռ չեն ստացել: Այսպիսով, երկու բժշկի մահվան դուռը հասցրած «ախռաննիկը» ոստիկանությունից երեկ հանգիստ գնացել է տուն: Տեղի ունեցածը ռազմական բժիշկների շրջանում լուրջ դժգոհություն է առաջացրել, ինչը առաջիկայում հնարավոր է` ինչ-որ կերպ արտահայտվի: Դաժանորեն ծեծված բժիշկները մասնագիտական բավական բարձր հեղինակություն են վայելում գործընկերների շրջանում»,- գրում է «Հայկական ժամանակը»:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.