23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...«Փարոսը» ծրագիրը թերևս ամենակոռումպացվածն է, բոլոր սոցիալական ծրագրերից:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից տեղեկացնում են, որ ս.թ. հունիսի 28-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` կաշառք ստանալու պահին ձերբակալվել է` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի «Աէրացիա» համատիրության ճարտարագետ Անահիտ Կարապետյանը, որը նույն համատիրության նախագահ Հայրապետ Հայրապետյանի ցուցումով` «Փարոս» ծրագրի շրջանակներում ընդգրկվելու համար, բնակության վայրի վերաբերյալ տեղեկանք հատկացնելու դիմաց` քաղաքացուց պահանջել և ստացել է 200.000 դրամ գումար:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Այսօր` հունիսի 28-ին, <Վարկած> ակումբում փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը խոսեցին ՀՀ դատական համակարգ -Եվրադատարան կապի մասին և այն խնդիրների մասին, որոնք առկա են ՀՀ դատական համակարգում: Ըստ նրանց` Հայաաստանում դատարանները արդարադատություն չեն իրականացնում, թույլ են տալիս բազմաթիվ խախտումներ, որոնց հետևանքով տուժում է Հայաստանը որպես պետություն և ՀՀ հարկատուն:
«Շատ լուրջ է Հայաստանի համար անձի ազատության իրավունքի հետ կապված խնդիրը, այսինքն՝ բազմաթիվ անձանց իրավունքներ խախտվում են և մարդիկ հայտնվում են անազատության մեջ, արդյունքում նորից տուժում է պետությունն ու հարկատուն, քանի որ, երբ անձը հայտնվում է անազատության մեջ, պետությունը նրա վրա ծախսեր է կատարում` և այն ընթացքում, որ նա գտնվում է կալանավայրում, և հետագայում, երբ խախտումն ընդունում Եվրադատարանը»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Փաստաբանը հիշեցրեց Կամո Փիրումյանի գործը, որի առիթով Եվրադատարանը ՀՀ դեմ որոշում կայացրեց, նա նշեց, որ դա այն բացառիկ գործերից մեկն էր, որի նկատմամբ կոմպլեքսային որոշում կատարեց Եվրոդատարանը:
Հիշեցնենք, որ Կ. Փիրումյանը մեղադրվում էր սպանության փորձ և ավազակային հարձակում կատարելու մեջ: Հիշյալ անձը ներկայացնում էր, որ հանցագործություն կատարելու ժամանակ ինքը տանն է եղել և ոչ մի առնչություն չի ունեցել: Վկայություն է տվել նաև նրա կինը, որը պնդում էր, որ իրոք այդ պահին ամուսինը եղել է տանը: Լ. Սահակյանը նշեց, որ այդ գործով խախտումները բազմաթիվ էին. կինը նորածին երեխայի հետ եկել է ոստիկանություն, նրա նկատմամբ բռնություն է գործադրվել, ահաբեկել էին` սպառնալով երեխային դուրս նետել պատուհանից, եթե կինը չփոխի վկայությունը և ասի, որ այդ պահին ամուսինը տանն է եղել: 1 տարի, 2 ամիս պահանջվեց, որպեսզի Փիրումյանը արդարացվեր, և այդ ամբողջ ընթացքում նա գտնվել է կալանավայրում, այսինքն առանց հիմանվոր պատճառների, ազատազրկել էին անձին` ոտնահարելով անձի իրավունքները: Այս գործով Եվրադատարանը ՀՀ-ը տուգանել է 8.000 եվրո:
Լուսինե Սահակյանը նշեց, որ դատարանները դատախազության հսկողության տակ են. «Դատարանները ենթարկվում են դատախազությանը բոլոր այն գործերով, որով մեղադրական եզրակացություն է ուղարկվում կամ միջնորդությամբ համապատասխան նախաքննություն իրականացնող մարմինը դատարանում հանդես է գալիս անձին կալանավորելու հայցով։ Այս դեպքում հասկանալի է, որ արդյունքում մեղադրական ակտերը պետք է շատ լինեին և շատ լինեին նաև անձանց կալանավորման քանակը»։
Բանախոսի կարծիքով, դատված անձանց և մեղադրական դատավճիռների այսքան մեծ քանակը պայմանավորված է նրանով, որպեսզի մենք ցույց տանք միջազգային ատյաններին, թե պայքարում ենք կոռուպցիայի կամ թրաֆիկինգի դեմ։
«Դատախազությունը մեղադրողի ֆունկցիա պետք է կատարի միայն այն պարագայում, երբ իրականում առկա է հանցագործություն։ Ինքը պետք է մեղադրանքը պաշտպանի միայն այն հոդվածներով, որում անձը իրականում մեղադրվում է, ոչ թե ինչքան շատ մեղադրանք լինի, այդքան իր աշխատանքը ավելի լավը կլինի»,- նկատեց Լ. Սահակյանը։
Դատարանների մասին խոսեց նաև փաստաբան Երվանդ Վարոսյանը, որը նշեց. «Մեր ընդդիմախոսները, որպեսզի դատավորը պատասխանատվության ենթարկվի թույլ տված սխալի համար, նշում են, որ երբ դատավորին պատասխանատվության են ենթարկում թույլ տված սխալի համար, անգամ եթե հետագայում պարզվում է, որ դատավորն, իրոք, սխալ է եղել, դա խաթարում է դատարանների անկախությունը, ազդում է նրանց միայն օրենքից կախված լինելու հանգամանքի վրա»:
Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները`երեկ Հրազդան մարզադաշտի մոտ ոստիկանները կանգնեցրել են «Ռենջ ռովեր» մակնիշի 888 ՍԼ 88 պետհամարանիշի ավտոմեքենան: Պաշտոնապես պարզաբանվել է, թե մեքենան շատ արագ է «սլացել»: Սակայն կանգնեցնելու իրական պատճառը, ըստ թերթի տեղեկությունների, այն է եղել, որ մեքենան պատկանում է ՕԵԿ-ական Ռուբեն Մասումյանին` Բենզին Ռուբոյին, որը վերջին շրջանում ցուցադրաբար շրջում է թիկնապահներով: Եվ ահա ոստիկանները նրան հիշեցրել են, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր հրապարակային ելույթներից մեկով արգելել է բոլորին թիկնապահներով շրջել: Իհարկե, լավ է, որ ոստիկանները կատարում են Ս. Սարգսյանի բանավոր հրահանգը, բայց տարօրինակ է, որ այն իրականացնում են հատվածաբար: Օրինակ` Աժ նիստերի օրերին Դեմիրճյան փողոցում բացվող թիկնապահների շքահանդեսը որևէ նկատողության չի արժանանում: Հետաքրքիր է, թե ինչու:
«Արմավիա» ավիաընկերության ինքնաթիռներից մեկն արդեն մոտ մեկ շաբաթ «պատանդ» է պահվում Չեխիայի Հանրապետությունում; Օրերս լուր էր տարածվել այն մասին, որ Չեխիայում վերանորոգված «Արմավիայի» ինքնաթիռին թույլ չեն տալիս վերադառնալ Հայաստան` պահանջելով, որ ավիաընկերությունը վճարի ինքնաթիռի վերանորոգումն իրականացրած ընկերության գումարը` 800 հազար դոլար: «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան թերթի թղթակցի հետ զրույցում, սակայն, խնդրի վերաբերյալ բոլորովին այլ տվյալներ է ներկայացրել: Ըստ Ավետիսովայի, ինքնաթիռի վերանորոգման համար անհրաժեշտ պայմանագրային գումարը «Արմավիան» լիարժեք վճարել է, բայց ինքնաթիռի նորոգման ընթացքում` անգարում, որտեղ պահվել է ինքնաթիռը, հրդեհ է բռնկվել, ինչից տուժել է նաև «Արմավիայի» ինքնաթիռը: Չեխական ընկերությունը վերանորոգել է և ավիաընկերությանը պայմանագրով չնախատեսված լրացուցիչ հաշիվ է ներկայացրել: Ըստ Ավետիսովայի, իրենց ավիաընկերությունը մտադիր չէ այդ գումարը վճարել, քանի որ հրդեհն իրենց մեղքով չի եղել, և անհասկանալի է, թե ինչու պետք է իրենք այդ գումարը վճարեն: Իսկ չեխական կողմն էլ պնդում է, որ գումարը հայկական ավիաընկերությունը պետք է վճարի: Արդյունքում, չեխական կողմը թույլ չի տալիս, որ ինքնաթիռը վերադառնա Հայաստան, և հայտնի չէ, թե այս խնդիրը երբ և ինչպես կլուծվի:
«Հայկական ժամանակ».
ԱԱԾ -ն մտահոգություն է հայտնել Աֆրիկյան մայրցամաքի պետությունների քաղաքացիների կողմից Եվրոպա մեկնելու համար ՀՀ տարածքը որպես տարանցիկ գոտի օգտագործելու փորձերի վերջես արձանագրված աճի կապակցությամբ, այդ մասին հայտնելով ՀՀ կառավարությանը ներկայացրած տեղեկանքում:
Ըստ դրա նշված անձինք ժամանում են ՀՀ և գտնվում են այստեղ անօրինական կերպով կամ ձևական ստեղծված ֆիրմաների միջնորդության հիման վրա փորձում են ստանալ կացության ժամանակավոր կարգավիճակ: ԱԱԾ- ն գտնում է, որ դրանց հոսքը կարող է դառնալ անկառավարելի և ստեղծել բազմաթիվ խնդիրներ` սոցիալական, ժողովրդագրական, առողջապահական (հաշվի առնելով նշված երկրներում ՁԻԱՀ-ի և այլ սուր վարակիչ հիվանդությունների տարածվածությունը), քրեածին բնույթի:
Գործող ընթացակարգերով` աֆրիկյան 40 պետություններից քաղաքացիները կարող են ժամանել Հայաստանի Հանրապետություն և առանց որևէ խոչընդոտի ՀՀ պետական սահմանի անցման կետերում ստանալ մուտքի վիզա: ԱԱԾ-ն առաջարկում է այդ 40 պետությունները ընդգրկել այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները կարող են Հայաստան մուտք գործել բացառապես հրավերի հիման վրա:
Այս հարցը ՀՀ կառավարությունը ներառել է իր հունիսի 28-ի նիստի օրակարգում:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ:
Ուսումնասիրելով «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման վերաբերյալ ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայությունից ստացված նյութերը` պարզվել է, որ հողահատկացումների գործընթացում արձանագրվել են մի շարք ապօրինություններ, կեղծիքներ:
Մասնավորապես` 2007-2010թթ. ընթացքում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ծառայողական պարտականությունները չկատարելով, մի շարք անձանց հատկացրել և նրանց անվամբ վարձակալության կամ կառուցապատման տրամադրման իրավունքով գրանցել են ՊՈԱԿ-ին հատկացված, պետական սեփականություն հանդիսացող հողատարածքներ:
Ըստ քրեական գործի նյութերի` հիշյալ պաշտոնատար անձինք, ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության կամ կառուցապատման տրամադրման, վարձավճարների հավաքագրման, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացում խախտելով անշարժ գույքի պետական գրանցման վերաբերյալ օրենսդրության, ՀՀ Կառավարության` 2008թ. դեկտեմբերի 18-ի 1563-Ն որոշմամբ և ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված կարգի, ՊՈԱԿ-ի հողատարածքների հետ կապված գործարքների նոտարական վավերացումների ու գրանցումների սահմանափակումների վերաբերյալ 2009թ. նոյեմբերի 10-ի արձանագրության պահանջները, ապօրինի, այն է` սահմանված նիշից ցածր, առանց մրցույթի կամ մրցույթով սահմանված ժամկետների խախտմամբ, կեղծիքների միջոցով հատկացրել են հողատարածքներ:
Արդյունքում` նշված գործողությունների, ինչպես նաև տարիների ընթացքում կուտակված վճարների 257 000 000 դրամը հավաքագրելու ընթացքում վերոհիշյալ անձինք իրենց ծառայողական պարտականությունները չեն կատարել, որի հետևանքով պետությանը պատճառվել է էական վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:
Միաժամանակ պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցեր է հարուցել դատարան` ապօրինի հողահատկացումների մասին պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջով:
ՀՀ դատախազություն
Այսօր` հունիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը անդրադառձավ «Հարսնաքարի» դեպքին և նշեց, որ խորհրդարանական յուրաքանչյուր ընտրություն իր հետևանքն է թողնում հասարակության բարոյահոգեբանական վիճակի վրա:
«Մեր հասարակության և իշխանության կողմից խորը հարգանքի արժանացած պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի «Հարսնաքար» ռեստորանում տեղի են ունենում դատապարտելի երևույթներ և մեր ԱԺ մյուս պատգամավոր Շուշան Պետրոսյանն ասում է, որ Ռ. Հայրապետյանը պետք է պատժի այդ տղաներին: Գիտեք մեր ուղեղն այդպիսինն է դարձել. Ռ. Հայրապետյանն ի՞նչ կապ ունի պատժելու հետ: Բացահայտ քրեական և բացահայտ ագրեսիվ մարդն ինչ գործ ունի պատժելու հետ: Ստացվում է, որ ռուբենհայրապետյաններն են որոշում պատժել, թե` չպատժել, ծեծել` չծեծել, փրկել` չփրկել»,- ասաց Հ. Խառատյանը:
Նման դեպքերում, նա առաջարկեց կիրառել բոյկոտը և նշեց, որ Պողոս Պողոսյանի սպանությունից հետո ինքը և նրա ընկերները չեն այցելում «Առագաստ» սրճարան: «Մեր բարձրաձայնած խնդիրը, թե մի գնացեք «Առագաստ», քանի որ այն դառնում է իշխանությունների ագրեսիվ ինքնահաստատման որջ` հասարակության դեմ, մնաց անարձագանք: Մեր հասարակության ամենահարգված մարդիկ առավոտից երեկո այդ սրճարանում են և կշարունակեն գնալ «Հարսնաքար», ինչը վկայում է մեր արժեքների հեղհեղուկության մասին»,-ընդգծեց նա:
Այն հարցին, թե «Հարսնաքարի» դեպքից հետո ինչպե՞ս պետք է վարվեր հասարակությունը, Խառատյանը պատասխանեց, որ հասարակությունը պայքարելու շատ առիթներ ունի, մինչդեռ «Հարսնաքարի» դեպքում, ըստ Խառատյանի, ի պատիվ լրատվամիջոցների,այնքան հետևողական, տարաբնույթ և ինտենսիվ քննարկում եղավ, որ հասարակությունը գնում է այդ թեմայի հետևից:
«Հասարակությունը հիմա սպասողական վիճակում է, և եթե մամուլն այդ թեման իր ուշադրության կենտրոնից չհանի, հետևողական լինի դատական մարմինների գործին, ապա հնարավոր է, որ արդարության հույս լինի: Անկասկած կեղծիք կլինի և դա մեր հասարակության համոզմունքն է: Ես խորապես վստահ եմ, որ նորմալ դատ չի լինելու, սակայն որքան շատ լինի հասարակական ճշնումը, այնքան դատավճիռը մոտ կլինի արդարդատությանը»,- համոզմունք հայտնեց ազգագրագետը:
Ինչպես հաղորդում է TCH.ua-ն, ազդեցիկ «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանը, ով քրեական շրջանակներում հայտնի է «Օսետրինա» մականունով, հունիսի 26-ին արտաքսվել է Ուկրաինայից:
Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող «Օսետրինան» ձերբակալվել է Ղրիմի ինքնավար մարզում:
Նա Մոսկվայում վրացական քրեական խմբավորման ֆինանսիստն է և Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) մերձավորներից է:
Քրեական հեղինակությունը Ուկրաինա էր ժամանել քրեական և կոռուպցիան կապեր հաստատելու, իր քրեական ազդեցությունը տարածելու նպատակով: Այժմ առնվազն 3 տարով արգելված է «Օսետրինայի» մուտքը Ուկրաինա:
Նշենք, որ նրա որդին` Սերգեյ Ասատրյանը ևս «օրենքով գող» է, հայտնի է «Օսետրինա-կրտսեր» և «Սերյոժա-Բենթլի» մականունով: 2011թ. դեկտեմբերին նա դատապարտվել էր Ռոստովում` իրենց կլանի մասին վատ արտահայտված մի դատապարտյալի ծեծել տալու համար:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է պնդել, որ Արդարադատության նախարարությունը խախտել է քաղաքացու իրավունքը, նշելով, որ դատաիրավական բարեփոխումները սկսում են մեկ մարդու գործով պետական մարմնի իրավաչափ գործողություններից:
Ստորև ներկայացնում ենք ՄԻՊ-ի հայտարարությունը.
«Դատաիրավական բարեփոխումները սկսում են մեկ մարդու գործով պետական մարմնի իրավաչափ գործողություններից: Այդ մարդը տվյալ դեպքում Վարդանուշ Թովմասյանն է: Անտեսելով Պաշտպանի օրենքի տառից բխող հիմնավոր պնդումները վարկաբեկելու Արդարադատության նախարարության անհաջող փորձերը՝ ստորև ներկայացնում ենք նախարարության կողմից մարդու իրավունքի խախտման հանգամանքները՝ ավելի մանրամասն:
Նախարարության պնդումը. ԴԱՀԿ ապահովող ծառայությունը անձի դիմումը ստանալու պահից ոչ թե անհապաղ, այլ օրենքով սահմանված եռօրյա ժամկետում հարուցել է կատարողական վարույթ:
Իրականությունը. Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության կազմտեսչական և վերլուծական բաժնի պետի Պաշտպանի աշխատակզմին ուղղված 05.06.2012թ. գրությամբ տվյալ գործով նշվել է բառացի հետևյալը. «կատարողական վարույթի հարուցման փուլում իրոք խախտվել են կատարողական վարույթ հարուցելու օրենքով սահմանված ժամկետները…: Մասնավորապես, Վարդանուշ Թովմասյանը հայցի ապահովում կիրառելու մասին դատարանի կողմից տրված կատարողական թերթը ներկայացրել է Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայություն հոկտեմբերի 11-ին, իսկ կատարողական վարույթ հարուցվել է հոկտեմբերի 17-ին: Այսինքն՝ չի պահպանվել նույնիսկ նախարարության կողմից վկայակոչված երեք օրվա ժամկետը:
Օրենսդրական ծանոթություն հանրության և նախարարության համար.
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հայցի ապահովման մասին դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Համաձայն «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի` կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` պահանջատիրոջից կամ նրա ներկայացուցչից կատարողական թերթ ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում: «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի ուժով ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաև գիշերային ժամերին կատարողական գործողությունները թույլատրվում են, եթե անհրաժեշտ է անհապաղ կատարում:
Նախարարության պնդումը. Պարտապանը անմիջապես ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության դեպոզիտ հաշվին մուտքագրել է կատարողական թերթով սահմանված գումարն ամբողջությամբ՝ 2600000 ՀՀ դրամ:
Իրականությունը. Պարտապանը Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության դեպոզիտ հաշվին գումարը մուտքագրել է ոչ թե անմիջապես, այլ նոյեմբերի 11-ին, մինչդեռ կատարողական թերթը քաղաքացին ծառայություն էր մուտքագրել հոկտեմբերի 11-ին: Այդ «ամիջապես» կոչված մեկ ամսվա ընթացքում նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից արգելանք չի դրվել պարտապանին պատկանող գույքի վրա, որի հետևանքով պարտապանը հասցրել է վաճառել այդ գույքը (ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ Ե/876-12 գրություն):
Նախարարության պնդումը. ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից արգելանք է դրվել պարտապանին իր կնոջ հետ համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանի նկատմամբ և նշվածից ակնհայտ երևում է, որ պարտապանին պատկանող գույքը վաճառված լինելու դեպքում ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը ուղղակի չէր կարող արգելանք դնել այդ գույքի վրա:
Իրականությունը. ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մեկ այլ թիվ ԱՄ/2195-12 Պաշտպանին ուղղված գրության համաձայն նախարարության կողմից վկայակոչվող այդ գույքի վրա այս գործով չէր կարող արգելանք դրված լինել, քանի որ նշված գույքը 2011թ. հոկտեմբերի 19-ին օտարված է եղել այլ անձանց: Դրանից հետո Վարդանուշ Թովմասյանի լրացուցիչ ջանքերից հետո հայտնաբերվել է մեկ այլ գույք, որի սեփականտերն է պարտապանի կինը և այդ գույքի վրա դրվել է արգելանք, որն էլ մի քանի օր անց հանվել է, ինչն ըստ օրենքի ԴԱՀԿ-ն իր որոշմամբ չէր կարող անել:
Օրենսդրական ծանոթություն հանրության և նախարարության համար.
ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի 44.1-րդ հոդվածի համաձայն` արգելանքի տակ գտնվող պարտապանի գույքը հարկադիր կատարողի որոշմամբ արգելանքից հանվում է, եթե`
1) առկա են նույն օրենքի 42 հոդվածում նշված հիմքերը.
2) դատարանը որոշում է կայացրել գույքն արգելանքից հանելու մասին.
3) պահանջատերը հետ է պահանջել կատարողական թերթը:
Իսկ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի`
1. Գործին մասնակցող անձի միջնորդությամբ դատարանն իրավունք ունի հայցի ապահովման մեկ միջոցը փոխարինել մեկ այլ միջոցով կամ ձևափոխելու:
2. Հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ ձևափոխելու հարցը լուծվում է նույն օրենսգրքի 101-րդ հոդվածով սահմանված կարգով:
Նախարարության պնդումը. Հիշյալ գույքն առ այսօր գտնվում է արգելանքի տակ և ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից քաղաքացի Վարդանուշ Թովմասյանին տեղեկացվել է այն մասին, որ դատարանի կողմից սահմանված լրացուցիչ գումարը և տոկոսները բռնագանձելու համար անհրաժեշտ է դիմել դատարան` բնակարանում պարտապանին պատկանող մասը առանձնացնելու և առանձնացված մասի վրա բռնագանձում տարածելու համար:
Իրականությունը. Երեկ ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված տեղեկություններին համապատասխան հիշյալ գույքը արգելանքի տակ չէր և չի եղել վերջին մեկ տարվա ընթացքում:
Նախարարության պնդումը. Քաղաքացի Վարդանուշ Թովմասյանը փորձում է մեղքը բարդել ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության վրա` թյուրիմացության մեջ գցելով նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:
Իրականությունը. Մարդու իրավունքների պաշտպանը և իր աշխատակազմը իրենց բոլոր պնդումները անում են բացառապես պետական մարմինների կողմից ստացված և քաղաքացիների պնդումները հիմնավորող կամ լրացնող գրությունների հիման վրա: Մինչդեռ նախարարության աշխատակիցները ոչ միայն խախտել են մարդու իրավունքը, այլև թյուրիմացության մեջ գցել նախարարության ղեկավարությանը»:
Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդուարդ Մանուկյանը 13 տարի ազատազրկման դատապարտեց Գյումրու պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին շենքի կիսանկուղային հատվածում 8 ամսական երեխայի մորը` 21-ամյա Մարի Դավթյանին այրած Գևորգ Թադևոսյանին:
«Հիշեցնենք, որ 51- ամյա այս տղամարդը այրել էր երիտասարդ կնոջը, իբրև թե իր դստերը` Ալվարդիկին, մարմնավաճառությունից հետ պահելու համար: Մարին ու Ալվարդը մոտ ընկերուհիներ էին, ովքեր մեծամասամբ 2000 դրամով «գործ էին անում» Գյումրու կայարանում գտնվող տնակային պարի դպրոցում:
Գևորգ Թադևոսյանը մինչև վերջ չխոստովանեց իր հանցագործությունը: Դատարանն այսօր վերաորակեց նրա արարքը. քանի որ Գևորգ Թադևոսյանը սկզբում բռունցքով հարվածել ու գցել էր Մարիին, նրան թվացել էր, թե երիտասարդ կինը մեռած է ու տարել էր պոլիտեխնիկական ինստիտուտի մոտ իր արածի հետքերը ծածկելու` նրա դիակը այրելու: Սակայն պարզվում է, որ Մարին ուշագնաց է եղել, ու Գևորգ Թադևոսյանը փաստացի այրել է կենդանի մարդուն: Փաստորեն, եթե նախկինում նրան մեղադրում էին անզգուշությամբ մահ պատճառելու մեջ, ապա դատարանը վերաորակավորեց հոդվածը` գտնելով, որ նա ապօրինաբար կյանքից զրկել է երիտասարդ կնոջը:
Ինչևէ, դատարանը ի նկատի ունենալով, որ նա մեղայականով ներկայացել է ոստիկանություն, հասարակության համար խիստ վտանգավոր արարք է գործել, նախկինում դատված է եղել, 3 տարի ազատազրկման է դատապարտվել, նրան պատասխանատվության ենթարկեց քրեական օրենսգրքի 3 հոդվածներով` 34 ու 104 հոդվածների առաջին մասով` սահմանելով 11 տարի ժամկետով ազատազրկում, եւ 109 հոդվածի 1-ին մասով` 2 տարի ժամկետով: Վերջնական պատիժ սահմանվեց 13 տարին:
Ի դեպ, ըստ վճռի, Գևորգ Թադևոսյանը թեթև աստիճանի մտավոր հետամնաց է, եւ դատարանը գտավ, որ նա պետք է գտնվի նյարդահոգեբանի հսկողության տակ:
Նշենք, որ 4 տարի առաջ Ալվարդ Թադևոսյանի պատճառով ազատազրկման դատապարտվեցին մի խումբ երիտասարդ տղաներ` նրա հարազատ եղբայրը, եղբոր ընկերը, նախկին ամուսինը, սկեսրայրը, որոնք նույնպես նույն տեղում` պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին շենքի տարածքում, կենդանի-կենդանի այրել էին մի տղամարդու` իբրև թե Ալվարդիկի վրա աչք ունենալու համար: Իսկ մարմնավաճառ Ալվարդիկը (այդպես են նրան անվանում հարազատները), որի պատճառով այսքան մարդ է նստել, այսօր դատարանի դահլիճ մտնելով, ուրախ-ուրախ շնորհավորում էր ձեռնաշղթայված հորը` Գևորգ Թադևոսյանին, ծննդյան օրվա կապակցությամբ»:
Առավոտ
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.