23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Հունիսի 25-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Իսահակյան փողոցի թիվ 14 շենքի բակում վիճաբանություն է:
Նույն օրը, ժամը 01.15-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ որովայնի առաջնային պատի և թիկունքի մասերում ստացած ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է դիմել 17-ամյա Լևոն Գ.-ն, որը հայտարարել է, որ Իսահակյան փողոցի թիվ 14 շենքի բակում ընկել է խողովակի վրա: Ըստ բժշկի տեղեկանքի՝ Լևոն Գ.-ն ի վիճակի չէ հաղորդում տալու: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառման շնորհիվ պարզվել է, որ Լևոն Գ.-ն վնասվածքը ստացել է 20-ամյա Ստյոպա Գ.-ի կողմից սուր կտրող-ծակող գործիքով հարվածելու հետևանքով: Հուլիսի 5-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության ծառայողները Ստյոպա Գ.-ին հայտնաբերել են Բագրատաշենի մաքսային կետում և բերման ենթարկել: Ստյոպա Գ.-ն տվել է խոստովանական բացատրություն, նա ձերբակալված է: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Սեպտեմբերին ուժի մեջ կմտնի «Պողոսյանն ու Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը: Եթե մինչ այդ ՀՀ կառավարությունը չբողոքարկի վճիռը, ապա պետք է որպես բարոյական վնասի փոխհատուցում քաղաքացուն վճարի 30 հազար եվրո գումար:
ՀՀ քաղաքացի Արմեն Պողոսյանը (Բաղդասարյանը նրա մայրն է) մեղադրվել է մանկահասակ երեխայի բռնաբարության և սպանության մեջ, դատապարտվել 15 տարվա ազատազրկման, հինգուկես տարի ազատազրկում կրելուց հետո ազատ էր արձակվել՝ իսկական հանցագործին բացահայտելուց հետո պարզվել էր, որ արդարադատությունը սխալ է իրականացվել:
Անձը դիմել էր Հայաստանի դատարաններ՝ պահանջելով փոխհատուցել իր կրած վնասը, նյութական վնասի դիմաց նրան տրամադրվել էր դրամական փոխհատուցում, իսկ բարոյական վնասի փոխհատուցման պահանջը մերժվել էր, քանի որ Հայաստանի օրենսդրությամբ նման ինստիտուտ նախատեսված չէ: Հենց այս հիմքով էլ Արմեն Պողոսյանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան, պնդելով, որ Հայաստանում կա համակարգային խնդիր բարոյական վնասի փոխհատուցման հարցում:
ՀՀ կառավարությունը Եվրադատարանին պարզաբանել էր, որ քաղաքացին բարոյական վնասի արդարացի փոխհատուցում ստացել է՝ անպայման չէ, որ փոխհատուցում տրամադրվի դրամական փոխհատուցման տեսքով. ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ անունից նամակով դիմել էր Արմեն Պողոսյանին և ներողություն խնդրել սխալ արդարադատություն իրականացնելու համար: Դիմող կողմն ընդունում է, որ ներողություն խնդրելը նույնպես բարոյական վնասի փոխհատուցման եղանակ է:
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ հատուկ հաղորդում էր պատրաստվել և ներկայացվել հանցագործության իրական պատմությունը, ինչը նույնպես բարոյական փոխհատուցման եղանակ է: Կառավարությունը Եվրոդատարանին հայտնել էր նաև, որ քաղաքացուն ժամանակին խոշտանգած անձանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նրանք դատապարտվել են: Այդուհանդերձ, կողմը դա բավարար չի համարել և Եվրոդատարան հղած գանգատում պահանջել դրամական փոխհատուցում իր կրած բարոյական վնասի համար՝ 280 հազար եվրոյի չափով, ինչը ողջամիտ գումար է համարել: Սակայն դատարանը ողջամիտ է համարել փոխհատուցումը 30 հազար եվրոյի չափով՝ առանց պատճառաբանության նվազեցնելով 280 հազար եվրոն մինչև 30 հազար եվրոյի:
Ինչպես «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի ղեկավար, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, «Եվրոպական դատարանը ընդունեց Արմենի փաստարկները և կարևոր ձևակերպում տվեց, որը մեր օրենսդրության և պրակտիկայի վրա ուղղակիորեն ազդելու է»: Եվրոդատարանի դիրքորոշման համաձայն՝ եթե խոսքը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով (կյանքի իրավունք և խոշտանգում), և 7-րդ արձանագրության 3-րդ հոդվածով (սխալ դատապարտում), բարոյական փոխհատուցում ստանալուն, ապա այդ երեք դեպքում պետությունը պարտավոր է բարոյական վնասի փոխհատուցում տրամադրել դրամական փոխհատուցման տեսքով:
Ըստ Արա Ղազարյանի՝ վճռի ուժի մեջ մտնելուց հետո Նախարարների կոմիտեն կարող է առաջարկել Հայաստանին, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն ոչ միայն քաղաքացու խախտված իրավունքները վերականգնելու և 30 հազար եվրո փոխհատուցումը վճարելու ուղղությամբ, այլ որպեսզի Հայաստանի օրենսդրության մեջ ամրագրվի բարոյական վնասի փոխհատուցման նոր ինստիտուտ: Ա. Ղազարյանը պարզաբանեց, որ Հայաստանում բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը գործում է միայն վիրավորանքի և զրպարտության դեպքերով: «Վաղ թե ուշ անձը պետք է ստանա փոխհատուցում նաև բարոյական վնասի համար՝ խոշտանգման, կյանքի իրավունքի խախտման և սխալ դատապարտվելու հիմքով»,- ասաց իրավաբանը:
Ըստ Ա. Ղազարյանի, եթե Հայաստանը դա չանի կամ ձգձգի, եթե օրենքի բացը չլրացվի, դատական նախադեպի պրակտիկայով այդ բացը կլրացվի:
Երեկ՝ հուլիսի 4-ին, ձերբակալվել է Էրեբունու նախկին թաղապետ, ներկայում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի («Թոխմախի Մհեր) քրոջ որդին՝ Արման Բադալյանը: Նրան բերման են ենթարկել Կայարանի սրճարաններից մեկից, որի մերձակայքում էլ ապրում է:
Ա. Բադալյանի մոտից հայտնաբերվել է «Բերետտա» տիպի ատրճանակ, որն ուղարկվել է փորձաքննության: Քննությունը վարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը:
Ի դեպ, մամուլում Մհեր Սեդրակյանի քրոջ որդու անունը հաճախ կապվում է հնչեղություն ստացած մի քանի հանցագործությունների հետ: Մասնավորապես, ըստ շրջանառվող տեղեկությունների, նա ակտիվ մասնակցություն է ունեցել 2008 թվականի մարտի 4-ին Կայարանի հրապարակում տեղի ունեցած ծեծկռտուքին, որը շարունակվել էր հացի փռի մոտ, և հնչած կրակոցներից սպանվել էր Արսեն Գալստյանը:
Այսօր «Վարկած» ակումբում հրավիրած մամուլի ասուլիսում իրավագետ Ռուբեն Այվազյանը ներկայացրեց այն ամենը ինչը չէր կարող համարվել նախաքննության գաղտնիք, այն քրգործից, որը հարուցվել է իր հոր՝ մայիսի 12-ին թիվ 3 կլինիկական հիվանդանոցում մահացած Լև Այվազյանի մահվան հանգամանքների փաստով:
Ըստ Այվազյանի՝ 82-ամյա հայրը մահացել է բժիշկների սխալի հետևանքով: Լև Այվազյանը մեծ ներդրում է ունեցել հայաստանյան անվտանգության ոլորտում: Նրա ղեկավարած ինեժերական խումբը մշակել է «Կալաշնիկով» ավտոմատի համար փամփուշտների նախագիծ, ինչի համար էլ Լև Այվազյանը մեդալ է ստացել:
Նրա որդին՝ Ռուբեն Այվազյանը մահվան օրից սկսած պնդում է որ հայրը հիվանդանոց տեղափոխվել է կայուն առողջական վիճակով, նույնիսկ ինքն իր ոտքով է նստել շտապօգնության մեքենա և տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին իրենց ստորագրությամբ վկայում են հարևանները: Մինչդեռ բժիշկները արդարանում են, որ Լև Այվազյանը գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում: Հիվանդանոցում 24 ժամ հետո հիվանդի վիճակը վատարացել է և հայրը մահացել է:
Ըստ` Ռ. Այվազյանի `բժիշկներն իր հորը ներարկել են թունդ չափաբաժնով «Ֆուրասեմիդ» դեղամիջոց, որն էլ հյուծել է օրգանիզմը: Այս դեղամիջոցը ջրկազրկող է, և պետք է ամենայն զգուշությամբ օգտագործել: Նույնիսկ Ռ. Այվազյանը արտասահմանցի փորձագետներից պարզել է, որ «Ֆուրասեմիդ» կարելի է օգտագործել միայն 6-ժամյա դադարներով, այնինչ` իր հոր դեպքում այդպես չի արվել:
Դեպքի առնչությամբ առողջապահության նախարարության կողմից ստեղծվել է հանձնաժողով, որն եկել է այն եզրահանգամանը, որ այս դեպքում բժշկական սխալ չի եղել: Այնինչ, Ռ. Այվազյանը պնդում է, թե այդ 1.5 էջանոց փաստաթղթում ոչ մի հիմնավորում չկա:
Նա կարծում է, որ մահվան պատճառ կարող է լինել այն, որ իր հորը անհայտ տեսակի դեղամիջոցներ են տվել: « Բուժման մեջ նշվում է, թե հիվանդին տրվել են Ամպրիլան դեղ, որը սպիտակ օվալաձև տեսք ունի, այնինչ հորս տվել են կարմիր գույնի դեղ»:
Լրագրողի այն հարցին, թե ինչու՞ պետք է իր հոր նկատմամբ այդպես դաժան գտնվեին բժիշկները, Ռ, Սյվազյանը մի քանի վարկած նշեց: Դրանցից մեկն այն է, որ թիվ 3 կլինիկական հիվանդանոցի բժիշկներն աղանդավորներ են, սակայն թե ինչ աղնադի մասին է խոսքը, հրաժարվեց ասել` նշելով, թե ԱԱԾ-ին և ոստիկանությանն արդեն իսկ հայտնել է: Մյուս վարկածն այն է, որ միգուցե այստեղ զբաղվում են մարդկանց օրգանների վաճառքով: Բանն այն է, որ «Ֆուրասեմիդի» մեծ չափաբաժին օգտագործելու դեպքում մարդը կարող է խորը քուն մտնել: Երբ ինքը պարզել է, որ հայրը մահացել է, նրա մարմինը դեղնած է եղել, անմիջապես տարել են դիահերձման, այնինչ` օրենքով պետք է դա անել մահից 24 ժամ հետո:
Այնուամենայնիվ, քրեական գործը հարուցված է, նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ ոստիկանության «Կենտրոն» քննաչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի երկրորդ մասի հիմքով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է 81 համարի երթուղայինի վարորդին ծեծաց անձանց ինքնությունը. Սմբատը թիվ 81 երթուղու միկրոավտոբուսի վարորդ, 1980 թ. ծնված Սմբատ Խ.-ն է, իսկ «Տոյոտայի» վարորդը՝ 1965 թ. ծնված Արայիկ Մ.-ն: Նրանք ներկայացել են ոստիկանության բաժին և բացատրություններ տվել, որ հունիսի 27-ին, ժամը 18.30-ին, Ավանի Բաբաջանյան փողոցում վթարային իրավիճակ ստեղծելու հարցի շուրջ վիճաբանել են, բայց ծեծկռտուք չի եղել:
Ոստիկանության լրատվական ծառայությունը հայտում է, որ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը կատարած ուսումնասիրության արդյունքում, այն եզրահանգումներին է եկել, որ ՀՀ-ում անչափահասների արդարադատության համակարգը զգալիորեն տարբերվում է միջազգայնորեն ընդունված չափանիշներից և ՀՀ-ի անչափահասների արդարադատությունն աչքի է ընկնում մի շարք բացթողումներով:
Այսօր, կազմակերպության փորձագետ Սիրանույշ Սահակյանը, լրագրողներին ներկայացնելով, «Անչափահասների գործերով արդարադատությունը Հայաստանի օրենսդրությունում» ուսումնասիրությունը, նշեց, որ սխալ կլինի ասել, թե ՀՀ-ում առհասարակ անչափահասների առանձնահատկությունները հաշվի չեն առնվում արդարադատություն իրականացնելիս։
Սակայն, ըստ նրա, համակարգի վերաբերյալ համապարփակ կարգավորումներ մեր օրենսդրության մեջ առկա չեն:
Սիրանույշ Սահակյանը տեղեկացրեց, որ մի քանի գլուխներ նախատեսված են քրեական օրենսգրքով ու քրեական դատավարության օրենսգրքով, որոնք պարտավորեցնում են վարույթ իրականացնող մարմիններին որոշակի առանձնահատկություններ հաշվի առնել: Բայց դրանք, ըստ նրա բավարար չեն:
«Անչափահասների կարիքներին հարմարեցված պատժամիջոցներ ՀՀ-ում գոյություն չունեն: Մասնավորապես անչափահասների նկատմամբ կարող են կիրառվել տուգանքը, հանրային աշխատանքը, կալանքը և որոշակի ժամանակով ազատազրկումը»,– ասաց նա:
«Տուգանքը և հանրային աշխատանքը չեն կարող արդյունավետ լինել անչափահասի նկատմամբ կիրառելու դեպքում: Առաջին դեպքում նյութական միջոցներ չունենալու պատճառով խեղաթյուրվում է անձնական պատասխանատվության սկզբունքը և հետո տուգանքը վճարում են ծնողները, երկրորդ դեպքում՝ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված են սահմանափակումներ անչափահասների կատարած աշխատանքների նկատմամբ »,- ավելացրեց նա:Սիրանույշ Սահակյանը նկատեց, որ անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ-ում մշակվեն այլընտրանքային պատժատեսակներ, որոնք հարմարեցված կլինեն անչափահասների կարիքներին և օրենսդրությունը չի խախտի կամ հակասի օրենսդրության այլ ճյուղերով նախատեսված սկզբունքները:
«Այլընտրանքային պատժատեսակները շատ են՝ տնային կալանք, կիսաազատություն և այլն: Տարբեր երկրներում բավականին ընդլայնված ցանկ կա, պարզապես դրա ներդրումն է անհրաժեշտ ներմուծել ՀՀ օրենսդրություն»,- ասաց նա:
Փորձագետը ցավով նշեց, որ Հայաստանում գոյություն չունի անչափահասների գործերը քննող մասնագիտացված դատարան և դրանք բոլորը իրականացվում են ընդհանուր իրավասության դատարանում:Միևնույն ժամանակ նա հավաստեց, որ այս պահին նման դատարան հիմնելու անհրաժեշտությունը մեծ չէ, քանի որ անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների քանակը այդքան էլ շատ չէ:
Այսօր առավոտյան, Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում, 50-ամյա Յուրիկ Բաբայանը սպանել է կնոջը` 50-ամյա Անահիտ Բաբայանին: Ամուսինը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում փայտով բակում հարվածել է կնոջը` պատճառելով մահ: Ըստ տեղեկությունների`ամուսինը հարբեցող է, և այս առավոտ նա գնացել էր խաշ ուտելու, օգտագործել է ալկոհոլ և տուն գալով` դաժանաբեր ծեծել է կնոջը, ջարդել գլուխը:
Բաբայան ամուսինները երեք որդի ունեն, որոնցից մեկն, ասում են, մի քանի ամիս առաջ ինքնասպանություն է գործել:
Յուրիկ Բաբայանը ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 104 հոդվածի հատկանիշներով (սպանություն): Ոստիկանության Վայոց ձորի մարզային քննչական բաժնում նյութեր են նախապատրսստվում:
Նշենք, որ սա վերջին շրջանում ամուսնու կողմից կնոջ սպանելու միակ դեպքը չէ:
Փստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի դուստրը՝ Զարուհի Դանիելյանը, որ սովորել է դատավորների դպրոցում, շուտով կնշանակվի դատավոր: Երբ փաստաբանները սկսեցին բողոքի ակցիաներ` Վճռաբեկ պալատի գործունեության դեմ, մամուլը գրեց, թե դա անուղղակի ճնշում է իրավապահ համակարգի նկատմամբ, որը չի ցանկանում դատավորի աթոռին տեսնել Զարուհի Դանիելյանին:
Սակայն մեր ունեցած տեղեկություններով, Սահակյանի դստեր նշանակման հարցը լուծված է, և Զարուհին այդ հանգամանքից ելնելով չի մասնակցել փաստաբանների կազմակերպած ակցիաներից և ոչ մեկին:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դարձյալ հետաձգվեց այն երիտասարդի դատավարությունը, որը մեղադրվում է Շիրակի մարզի քննչական բաժնի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Վահրամ Բեյբությանին ավտովթարի ենթարկելու մեջ:
«Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին, երբ ոստիկանները խառնված էին Գյումրու քաղաքապետի դստեր փեսացուին սպանության գործով, 23-ամյա Ռաֆիկ Մուրադյանը հենց ոստիկանության շենքի դիմաց ավտովթարի էր ենթարկել քննիչին ու նրան անօգնական թողնելով` փախել էր: Գյումրու քաղաքապետի փեսայի սպանությունը քննող 58-ամյա քննիչը մահացել էր շտապօգնության մեքենայի մեջ:
Արդեն երրորդ անգամն է` ամբաստանյալի շահերի պաշտպանը դատարան չի ներկայանում, ու դատը հետաձգվում է: Երեկ դատարանի դահլիճից զանգահարեցին փաստաբանին` Արա Սարդարյանին, սակայն նա հեռախոսազանգերին չէր պատասխանում: Դատավոր Էդուարդ Մանուկյանը նեղրսրտեց` ասելով. «Արդեն երրորդ դատական նիստն է, բայց փաստաբանին հարմար չէ ներկայանալը, մի քիչ սիրուն չէ, դատը անհարկի հետաձգվում է»: Այնուհետ դատավորը ամբաստանյալի հորից ճշտեց, թե խոսե՞լ է փաստաբանի հետ, վերջինս էլ տեղեկացրեց , որ երկու օր առաջ փաստաբանը նրան ասել է, որ մի քիչ վատառողջ է:
«Երկու օր առաջ այդ նույն փաստաբանը այստեղ էր Արտաշես Սարգսյանի որդու խափանման միջոցը քննելիս»,- ասաց դատավորը: Ամբաստանյալ Ռաֆիկ Մուրադյանն էլ հայտարարեց, որ պատրաստ է իր փաստաբանին սպասել այնքան ժամանակ, մինչեւ որ նա «վերականգնվի»: Դատը հետաձգեցին մոտ մեկ ամսով: Նշենք, որ այս երիտասարդի դեմ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` 242հոդվածի 2-րդ մասով, այն է` ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ, այն նախատեսում է հինգ տարվա ազատազրկում եւ 244 հոդվածով` ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում թողնելը:
Գյումրիում դեռ շարունակում են կարծել, թե այս քննիչին ավտովթարի ենթարկելը կապված է Գյումրու քաղաքապետի փեսացուի սպանության գործի հետ»:
Առավոտ
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.