23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան Արման Վեզիրյանը մեկնաբանել է, թե ինչու ոստիկանությունում բողոք չի ներկայացրել Ռուբեն Հայրապետյանի դեմ:
«Լրագիր.am»-ի փոխանցմամբ, Վեզիրյանն ասել է, որ քրեական գործ կարող էր հարուցվել 118 հոդվածով՝ թեթև մարմնական վնասվածք հասցնելու համար: Իսկ այդ արարքը ենթադրում է առավելագույնը 100 հազար դրամի չափով տուգանք:
Վեզիրյանի խոսքով, հաշվի առնելով այս փաստը, ինչպես նաև այն, որ Ռուբեն Հայրապետյանն իրենից ներողություն է խնդրել կատարվածի համար, նպատակահարմար է գտել բողոք չներկայացնելը:
Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 8-ին «Հարսնաքար» ռեստորանի մոտ Ռուբեն Հայրապետյանը հարվածել էր Վեզիրյանին, երբ նա հավաքների ազատության դիտարկում էր իրականացնում:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ԴԱՀԿ ծառայության` Լոռու մարզային բաժնի նախկին հարկադիր կատարող Ա. Շախկուլյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ. հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
ԴԱՀԿ ծառայության` Լոռու մարզային բաժնում կատարված չարաշահումների վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ԴԱՀԿ ծառայության հիշյալ բաժնի աշխատակից Ա. Շախկուլյանը քաղաքացի Վ. Հովհաննիսյանից 249 766 դրամ հօգուտ բանկի բռնագանձելու նպատակով վերջինիս շարժական գույքի, այդ թվում` կահույքի, ավտոմեքենայի եւ այլ գույքերի առկայության պայմաններում, բռնագանձումը տարածել է սեփականության իրավունքով պատկանող, Վանաձոր քաղաքում գտնվող բնակարանի վրա եւ այն իրացրել:
Մասնավորապես` Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2010թ. հոկտեմբերի 15-ին հարուցած կատարողական վարույթի շրջանակներում իրականացրած կատարողական գործողությունների ընթացքում Ա. Շախկուլյանը խախտել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված պահանջը, համաձայն որի` կատարողական գործողությունների ընթացքում բռնագանձումն առաջին հերթին տարածվում է ֆիզիկական անձանց շարժական գույքի վրա:
Արդյունքում` Վ. Հովհաննիսյանին պատճառվել է 7 289 000 դրամի վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նախաքննություն կատարելու համար:
Ժամեր առաջ հերթական սպանությունն է տեղի ունեցել Շահումյան փողոցում: Շահումյան 4-րդ փողոցի 66 տան տանտիրուհին հրազենային վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել:
Նրան հրազենային վնասվածքներ է հասցրել ամուսինը` 74-ամյա Ռոբերտ Թադևոսյանը: Բնակիչները հայտնել են, որ նրանց տանը հաճախ են վիճաբանություններ եղել: Տարիներ առաջ ամուսինը կնոջը դանակահարել էր խանդի հողի վրա, կինը վերջին տարիներին ստիպված տեղափոխվել է Եվրոպա` երեխաների մոտ: Նա օրերս էր վերադարձել Հայաստան: Ի դեպ, սպանված կինը 69-ամյա Սիրուշ Հաջաթյան: Ռոբերտ Թադևոսյանը ձերբակալված է:
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Մարգարիտա Սիմոնյանի բնակարանից գողություն է կատարվել: Նա ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար, ՀՍՍՀ վաստակավոր բժիշկ, սպորտկոմիտեի նախագահ, այնուհետ` Առողջապահության նախարարության չորրորդ վարչության պետ Գրիգորի Սիմոնյանի դուստրն է, իսկ երեք սենյականոց բնակարանը, որտեղ բնակվում է կինը, պետության լավագույն մարզիկների համար ժամանակին կառուցված շենքում է՝Բաղրամյան պողոտայի սկզբնամասում:
2011թ. հունիսի 20-ին Սիմոնյանի տուն է գալիս «Կենտրոն» համատիրության աշխատակից Շուշան Առաքելյանը, որի հեռանալուց հետո էլ տանտերը հայտնաբերում է, որ զարդապահարանում դրված 200 000 հազար դրամը և Աստվածամոր պատկերով ոսկե կախազարդը` ոսկե շղթայով անհետացել են: Կնոջ հաղորդման հիման վրա ոստիկանության Արաբկիրի բաժնում քրեական գործ է հարուցվում: Տեսուչներ Գևորգն ու Արամայիսը այցելում են տուժողին, որը նրանց է փոխանցում Շուշան Առաքելյանի կոորդինատները:Վերջինիս, սակայն ոստիկանները կարողանում են հանդիպել միայն մեկ շաբաթ անց` թե ինչու այդ աստիճան «օպերատիվ»` իրենք գիտեն: Ոստիկաններն այդ օրը ո´չ տեղազննություն են անցկացնում, ո´չ փորձագետ հրավիրում: Մի խոսքով, սկսվում է շատ «յուրօրինակ» քննություն, որ գնալով է´լ ավելի հետաքրքիր է դառնում, հաշվի առնելով, դեպքերի զարգացման ընթացքը:
2011թ. հուլիսի 28-ին տուժածին հրավիրում են ոստիկանություն:
Սիմոնյանը պատմում է, որ իր հետ գողացվածի տիպի մեկ այլ ոսկե շղթա է վերցնում և հենց ոստիկաններին ցույց է տալիս այն, նրանք միանգամից դառնում են համակ ուշադրություն և սկսում տեղը-տեղին զննել անտիկվար ոսկե զարդը, որին հաջորդում է ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննիչ Վահե Խաչատրյանի բուռն ցանկությունը`այցի գնալ տարեց կնոջը: Կինը զարմանում է և հարցնում, թե ինչու՞ է գալիս, այսքան օրեր են անցել, տեղազննություն այն ժամանակ էր պետք անել, երբ դեռ հետքերը թարմ էին, էլ ի՞նչ կարիք կա, սակայն ոստիկանը պնդում է և նույն օրը` ժամը 17-ին ներկայանում:
Սիմոնյանը ոստիկանին ցույց է տալիս սենյակը, թե որտեղից են անհետացել փողն ու ոսկին և անգամ միամտաբար պատմում, թե ոսկեղենը պահարանում է պահում, սակայն տվյալ օրը այդ զարդը դրված էր ահա՝ այսինչ տեղը:
Կինը մեզ հետ զրույցում ամենայն մանրամասնությամբ պատմում է, թե ինչպես է ինքը ցույց տալիս տեղը, սակայն ոստիկանը շարունակում է մեխված մնալ ննջասենյակում: Կինը նրան հրավիրում է հյուրասենյակ, սակայն ոստիկանը լուսանկարում է, ապա տեղավորվում մահճակալին և հայտնում, թե այստեղ ավելի հարմար է, ինչ-որ թղթեր է հանում ու սկսում ինչ-որ բան գրել: Այդպես, ոստիկանը մի 30-40 րոպե շարունակում է մահճակալին նստած գրել ու գրել: Կինը դարձյալ նրան հյուրասենյակ է հրավիրում, սակայն ոստիկանը խնդրում է սուրճ պատրաստել և սուրճը տանել հյուրասենյակ: Սիմոնյանը դուրս է գալիս ննջարանից, գնում խոհանոց, սուրճ եփում, այն տանում հյուրասենյակ: Այս անգամվա հրավերին հետաքննիչը միանգամից արձագանքում է, ինչ-որ փաթեթ ձեռքին (Սիմոնյանը մտածում է, թե թղթեր են և այդ ժամանակ ուշադրություն չի էլ դարձնում ոստիկանի ձեռքում պահված փաթեթի վրա) դուրս է գալիս, արագ խմում սուրճն ու հեռանում: Իսկ մի քանի օր անց` 2011թ. օգոստոսի 3-ին, տիկին Մարգարիտան ինչ-որ բան է փնտրում պահարանի մեջ և հանկարծ նկատում, որ հնդկական սադափազարդ զարդատուփը, որի մեջ գտնվում էր ընտանեկան ամբողջ ոսկեղենը, չկա` 15 անուն` խիստ թանկարժեք, անտիկվար ոսկեղեն, որոնց մի մասը ժառանգությամբ էր անցել, մի մասը ձեռք էր բերվել անձնապես: Սիմոնյանը դարձյալ ահազանգում է ոստիկանություն, հարուցվում է քրեական երկրորդ գործը:
Բաղրամյան 6-ը բարձր պարիսպներով շրջապատված շենքը է, որի մուտքը միայն դիմացի կողմից է, իսկ ամբողջ տարածքը հսկվում է «Ամերիա» ՓԲԸ-ի տեսախցիկներով ու պահակային ծառայության կողմից: Մարգարիտա Սիմոնյանն ասում է, որ ոսկեղենի գողության մեջ կասկածում է հետաքննիչ Վահե Խաչատրյանին, քանի որ նրա այցելության հետո հաջորդ օրերին իր ննջասենյակ ոչ ոք մուտք չի գործել (միակ որդին բնակվում է Մոսկվայում, այստեղ բարեկամներ չունեն և, ընդհանրապես, այցելողներ առանձնապես չկան` հազվադեպ մեկ-երկու ծանոթ), իսկ թե ովքեր են մուտք գործել շենք, ոստիկանությունը կարող էր պարզել` տեսախցիկների ձայնագրություններն ուսումնասիրելով:
Սակայն խիստ «յուրօրինակ» ձևով սկսված ու շարունակված քննություն է´լ ավելի յուրահատուկ ընթացք է ստանում: Ահազանգից հետո այս անգամ 3 հոգի են գալիս` 2-ը քաղաքացիական հագուստով, մեկը` ոստիկանի: Համազգեստավորը ներկայանում է որպես Գարիկ, մյուսը` որպես Արմեն Հովակիմյան, իսկ երրորդը` Արթուր, ասելով, թե նախարարության քրեական վարչությունից է և հենց սկզբից հայտարարում, թե՝ «միևնույն է, չեք գտնի»: Այցելու ոստիկանները բարձրանում են երկրորդ հարկում գտնվող պահակային ծառայություն, որտեղ հիշյալ Արթուրն արդեն ներկայանում է որպես Սարգիս` թողնելով հեռախոսահամար: Թե ինչ էին արել այնտեղ հիշյալ անձնավորությունները, հստակ ասել հնարավոր չէ, փաստն այն է, որ երբ հետագայում Հատուկ քննչական ծառայություն փոխանցված գործի շրջանակներում ՀԿԳ ավագ քննիչ Լևոն Մելքոնյանին Սիմոնյանը խորհուրդ է տալիս ստուգել շենքի մուտքի տեսախցիկը, Մելքոնյանն ասում է, թե ստուգում կատարելուց տեսախցիկի ուսումնասիրությունը ոչինչ չի տվել: Իսկ վերոհիշյալ Արթուր ներկայացած, բայց իրականում Արաբկիրի բաժնի օպեր-լիազոր Սարգիս Մկրտչյանը զանգերին չի պատասխանում և սկսում է ավելի քան կասկածելի վարքագիծ դրսևորել: Իսկ ահա Արաբկիրի ոստիկանության պետ Արթուր Մեհրաբյանը` ի լրումն իր ենթակաների, ամբողջացնում է այս խիստ «յուրօրինակ» գործը, տիկնոջ պատմությանն ի պատասխան ռեպլիկ շպրտելով, թե` «Փա´ռք տուր Աստծուն, որ քեզ չեն սպանել: Էդ բոմժեր են մտել ու տարել»: Սիմոնյանը պնդում է, որ եթե բոմժեր մտած լինեին, տունս տակնուվրա կանեին, սակայն տանս մեջ ամեն ինչ իր տեղում էր, բացի պահարանում` շորերի արանքում թաքցրած ոսկեղենի տուփից, բայց… ոստիկանների ուշադրությունը, ինչպես երևում է, սևեռվում է միայն այն բաների վրա, որոնք կարող են նրանց հետաքրքրությունների շրջանակներում լինել:
Եվ այդպես, քանի որ երկրորդ գողության կասկածյալը ոստիկան էր, գործը փոխանցվում է Հատուկ քննչական ծառայություն: Քննիչը իր գործողությունները կատարելուց հետո 26.03.2012թ. թիվ 14136211 քրեական գործով, որոշում ընդունում քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործը կարճելու և գործը ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին:
Սիմոնյանը բողոք է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` հայտնելով, որ որոշումն անհիմն է, քանի որ քննիչը չի իրականացրել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն: Բողոքը մնում է անպատասխան: Սիմոնյանը դիմում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նախագահականից հայտնում են, որ գործն իրենց ուշադրության կենտրոնում է, սակայն մինչ օրս դեռ ոչ մի փոփոխություն չկա…
Սիմոնյանը` ոստիկանության Արաբկիրի բաժնում տիրող իրավիճակի մասին տեղյակ էր պահել նաև այն ժամանակվա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, սակայն վերջինս նույնպես նախընտրել էր քար չգցել իրեն «ծնած-սնած» համակարգի աշխատակիցների բոստանը:
Իհարկե կա անմեղության կանխավարկածը, սակայն Մարգարիտա Սիմոնյանը պնդում է, որ մինչ այսօր իրեն որևէ մեկն իր համոզմանը հակառակորևէ տրամաբանական ապացույց չի հիմնավորել: Մենք զրուցեցինք նաև տուժողի փաստաբանի՝ Վարդան Զուռնաչյանի հետ, որը ևս կոնկրետ ոչինչ չկարողացավ ասել, միակ բանը, որ ինչ որ տեղ տրամաբանական կարող է լինել, փաստաբանի համոզումն է, որ գործում ի հայտ են եկել նոր հանգամանքներ:
Այս գործը, ավելի քան ակնառու ապացույց է առ այն, թե ինչ բարքեր են տիրել և դեռ շարունակում պահպանվել Հայաստանի իրավապահ համակարգում: Սա ավելի քան վառ վկայությունն է այն բանի, թե այդ ինչպե՞ս է ստացվում, մարդիկ չեն վստահում ոստիկաններին, որ ՀՀ նախագահը, ՀՀ ոստիկանապետը անընդհատ ելույթ են ունենում ու ասում, թե քաղաքացին պե´տք է վստահի ոստիկանին, քաղաքացին պե´տք է հարգի նրան, բայց քաղաքացիներն այդպես էլ չեն գտնում վստահության հենման կետը: Ինչու՞, որովհետև համակարգ սողոսկած մեկ-երկու տականք ու սրիկա (որակումը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանինն է, ում շնորհիվ այսօր շատերը սկսել են իսկապես փոխել իրենց վերաբերմունքը համակարգի հանդեպ, բայց ով դեռ շա~տ անելիք ունի իր նպատակին հասնելու համար) փորձում են օգտվել իրենց դիրքից ու պաշտոնից:
Իրավապահները փորձում են համոզել թե տիկին Մարգարիտան տառապում է ծերունական փսիխոզով և չի հիշում ինչ է արել զարդերը, նույնիսկ հնարավոր է, որ ինչ որ ժամանակ այդ զարդերն (իսկ զարդեն իրոք շատ արժեքավոր են) ինքը ունեցել է, սակայն վաճառել է կամ այլ կերպ տնօրինել: Իսկ տուժողի պաշտպան Վարդան Զուռնաչյանը համոզված է, որ զարդեր իրոք եղել են ու դրանք գողացվել են, հնարավոր է, որ նաև այլ անձի կողմից: Նա համարում է, որ իրավապահների վարկածը չի բխում իրենց իսկ շահերից քանի որ նրանց աշխատանքը ցույց է տալիս, որ շահագրգռվածություն կա այս գործի չբացվելու հետ կապված.չնայած քիչ հավանական է համարում հետաքննիչի կողմից կատարած գողությունը, այնուամենայնիվ փաստաբանը չի բացառում նաև դա՝.«Ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ ամեն բան հնարավոր է»:
Մեզ համար զարմանալի է, որ հայ հանրությունը ալեկոծվել է բժիշկ Վահե Ավետյանի մահվան և դրա հետ կապված դեպքերի ընթացքից, սակայն մենք դեռ շարունակում ենք էլ նամակներ ստանալ(վերջինը` հուլիսի 8-ի թվագրությամբ), ԱՄՆ ԼԳԲՏ համայնքի պաշտպաններից:
Նշենք, որ որևէ արձագանք, համենայն դեպս մեր փոստարկղում, մենք չենք հանդիպել ներքոնշյալ անձանց կողմից այսօր հայ հանրությանը հուզող հարցերի վերաբերյալ, որոնք պակաս կարևոր չեն, Հայաստանում ժողովրդավարություն կառուցելու ճանապարհին:
Նամակի բովանդակությանը կարող եք ծանոթանալ ստորև.
Հայկական Վարկած
«Մենք, ներքոստորագրյալներս, մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ժողովրդավարական և մարդու իրավունքներին։ Մենք անհանգստացած ենք մայիսի 8-ին տեղի ունեցած նույնասեռներին չխտրականացնող DIY փաբի պայթեցման և այդ տարածքում հետագա վանդալիզմի միջադեպերից։ Մայիսի 21-ին Երևանում տեղի ունեցած մշակութային բազմազանության դեմ դուրս եկած հարյուրավոր նեո-ֆաշիստների (նրանցից ոմանք կրում էին սվաստիկաներ) հարձակման հետևանքով մենք անհանգստացած ենք, որ Հայաստանի հասարակության ժողովրդավարական բնույթը վտանգված է։ Թեև հարձակումների ընթացքում ոստիկանությունը օրինակելիորեն կատարել է կարգ պահպանելու իր պարտականությունը, կառավարությունն անմիջականորեն չի արձագանքել դեպքերի այս շարանին, ոչ էլ բազմազանության նկատմամբ հանդուրժողականության մասին հստակ ուղերձ է հղել։ Հայաստանի կառավարության որոշ անդամներ նույնիսկ հանդես են եկել հրահրիչ հայտարարություններով, արդարացնելով հարձակումներն ու պնդելով անգամ, որ ոչ-հետերոսեռ հայերի հանդեպ կիրառվող նման բռնությունները պաշտպանում են «ազգային գաղափարախոսությունը»:
Մենք մեր զորակցությունն ենք հայտնում Միավորված ազգերի կազմակերպության, Միացյալ Նահանգների դեսպանատան, «Միջազգայինհամաներում»կազմակերպության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, Եվրոմիության և Եվրոպայի խորհուրդի հայտարարություններին, կոչ անելով, որ Հայաստանի կառավարությունը գործի մարդու իրավունքների համընդհանուր արժեքներին համաձայն։ Մենք կոչ ենք անում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, նրա աշխատակազմին, պատգամավորներին և բոլոր տեղական ինքնակառավարման մարմիններին հարգել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու արժանապատիվ և հարգալից վերաբերմունքի արժանանալու սահմանադրական իրավունքը։
Նենսի Ագաբեան, Շուշան Ավագյան, Արլեն Ավագեան, ՓիթրՊալաքեան, Աննա Բարսեղյան, Իվ Պեկլարեան, Էրիք Բոգոսեան, Քրիս Պոհճալեան, ՏիանաՏէր-Հովհաննէսեան, Գրեգորի Ճանիկեան, ԱթոմԷգոյեան, Արիս Ճանիկեան, Թ.Ջ. Ճուրեան, Նինա Խաչատուրեան, Դեյվիդ Խերդեան, Նենսի Գրիգորեան, Միշելին Ահարոնեան Մարքոմ, Մարկ Նշանեան, Մելինէ Թումանի, Հրակ Վարդանեան»:
«Պարոն Մելքոնյան, ես էլ մտածում էի թե փոխվել են մեր ոստիկանները, բոլորին ասում էի թե վատը, բացասականն անցյալում են, մեր ոստիկանները արդիականանում են, էսօր պարզ դարձավ, որ կարմիր բերետավորներն իրանց կաշին չեն փոխել:
Էդ մարդիկ անջատված են, չեն զգում ոչ մի բան: Որպես ՀՀ քաղաքացի խնդրում և պահանջում եմ փոխեք դրանց, ընտրեք նորմալ հոգևիճակ ունեցող կիրթ մարդկանց: Հուսով եմ ականջալուր կլինեք», Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի էջում գրել է «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը :
Մելքոնյանը պատասխանել է նրան.
«Իմ շատ հարգելի պ. Սանասարյան, ես մտածում էի, որ քաղաքական-հասարակական գործիչները իմ հորդորներից հետո ողջամիտ կգտնվեն և չեն խախտի մոմավառության խորհուրդը, այն կանցկացնեն աստվածահաճո: Հիասթափված եմ և՛ նրանց, և՛ լրագրողների, և՛ հեղինակազրկված շարժումների կողմից Վ.Ավետյանի մահը արդեն ամբողջությամբ շահարկող ամբոխից, որոնք անջատված, անզգա փակեցին մայրուղին, խախտելով բարոյականության բոլոր սահմանները: Ես հետագայում ավելի մանրակրկիտ և խորությամբ կանդրադառնամ…
Ես Ձեզ շատ եմ հարգում, ցավում եմ, որ Դուք այդ «քամուց քշվածների» հետ եք և մասնակցեցիք խզմալյանական անհաջող բեմադրությանը… Ի տարբերություն Ձեզ, Ժ.Սեֆիլյանը ինչպես միշտ ստոիկյան կեցվածքով կողքից նայում էր այդ ամենին: Հա՛, Աստվածասեր «Բազազի» պատասխանն էին ուզում լսել որոշ օգտատերեր: Համենայն դեպս ես նորից Ձեզ սթափության կոչեր արեցի, Աստված էլ շուրջ մեկ ժամ սթափեցնող անձրև տեղաց, որպեսզի որոշ տաքագլուխներ սթափվեն, սակայն նրանք չհասկացան, շարունակեցին իրենց ամբոխավարությունը… Իսկ անջատված բերետավորներից կազատվենք, Մոսկվան միանգամից չի կառուցվել: Չնայած ամեն ինչ փոխադարձ է, նրանք էլ կարող են թերանալ, ռոբոտ չեն» :
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարություն է տարածել երեկ երեկոյան «Հարսնաքար» համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ՝ իր նկատառումները հայտնելով ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված որոշ գործողությունների կապակցությամբ:
Հուլիսի 8-ին գրանցվել են նոր միջադեպեր Հարսնաքար ռեստորանի շրջակայքում: Պաշտպանի116 թեժ գծին ստացված ահազանգերի համաձայն բռնություն է գործադրվել իրավապաշտպան Արման Վեզիրյանի նկատմամբ: Բացի այդ, ըստ ահազանգողների, ոստիկանությունը ոչ իրավաչափ ուժ է կիրառել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ: Մեր արագ արձագանքման խումբը անմիջապես մեկնել է դեպքի վայր: Վարույթ է հարուցվել, որի շրջանակներում կիրականցվի դեպքի բոլոր մանրամասների ուսումնասիրություն:
Վահե Ավետյանի ցավալի մահը և Հարսնաքարում տեղի ունեցած դաժան բռնությունը շարունակում է վրդովեցնել հանրությանը: Շատերը այդ բռնարարքը գնահատում են որպես առանձին անհատների կողմից ձևավորած անընդունելի սովորույթների և բռնության մշակույթի հետևանք: Այս համոզումը որոշ քաղաքացիների մղում է շարունակել բողոքի ակցիաները ոչ միայն ի հիշատակ զոհված բժշկի, այլև որպես ապագա բռնությունների կանխարգելման հնարավոր եղանակ: Բոլորս ենք ակնկալում, որ Վահե Ավետյանի մահվան հետևանքով ոչ միայն կպատժվեն այս բռնարարքի մեղավորները, այլև հասարակության և պետական մարմինների նպատակաուղղված գործողությունների ու միանշանակ գնահատականների շնորհիվ Հայաստանում կվերանա բռնություն ծնող հանցավոր մշակույթն ու մտածողությունը՝ իր «զորեղ» անհատների ֆինանսամկանային ողջ ներուժով:
Խորապես հարգելով ամեն քաղաքացու և տարբեր քաղաքացիական խմբերի իրավունքը բոլոր խաղաղ միջոցներով արտահայտելու իրենց դիրքորոշումներն ու պայքարելու իրենց համոզումների համար՝ կոչ եմ անում ոստիկանությանը ամեն կերպ աջակցել մեր քաղաքացիների սահմանադրական իրավունքների իրացմանը, նույնիսկ երբ խաղաղ հավաքները որոշակի անհարմարություն են ստեղծում հանրային և մասնավոր շահերի տեսանկյունից: Հավաքի «խաղաղ բնույթի» վերաբերյալ եզրույթը տարածվում է նաև այն վարքագծի նկատմամբ, որը ժամանակավոր խոչընդոտում կամ արգելափակում է երրորդ անձանց գործունեությունը: Այդ իմաստով, նույնիսկ երթևեկության ժամանակավոր խոչընդոտումն ինքնին չի կարող հավաքի անցկացման նկատմամբ սահմանափակումներ կիրառելու հիմք հանդիսանալ (Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Eva Molnar v. Hungary):
Միևնույն ժամանակ, հավաքի ընթացքում իրական կամ ենթադրյալ իրավունքների հարկադիր կենսագործումը սեփական ուժերով չի պաշտպանվում հավաքների ազատությամբ, քանի որ հավաքների խաղաղ իրականացումը բացառում է ներկայացված պահանջների հարկադիր կենսագործումը հավաքի մասնակիցների կողմից: Նման գործողությունները կարող են որակվել որպես ինքնիրավչություն և առաջացնել վարչական կամ քրեական պատասխանատվություն: Առավել ևս անթույլատրելի է սեփական հայացքների պաշտպանությունն այլ անձանց կամ նրանց պատկանող գույքի հանդեպ հարկադրական գործողություններ կատարելու եղանակներով: Ոստիկանությունը պետք է ապահովի ոչ միայն խաղաղ հավաքին մասնակցող առանձին անհատների անվտանգությունը, այլև պաշտպանի մասնավոր սեփականությունը ցանկացած ոչ իրավաչափ ոտնձգությունից: Այս իմաստով, բողոքի ակցիայի մասնակիցների մուտքը մասնավոր սեփականություն հանդիսացող Հարսնաքար ռեստորանի տարածք արգելելու իրավաչափ պատճառը պետք է հստակ բացատրվեր խաղաղ երթի բոլոր մասնակիցներին՝ նրանց առաջարկելով մոտակայքում հանրային սեփականություն հանդիսացող այլ համարժեք տարածք իրենց ակցիան անցկացնելու համար:
Կրկին անգամ խստորեն դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում, հատկապես իրավապաշտպանների նկատմամբ, և ոստիկանությանը խնդրում ենք ապահովել Արման Վեզիրյանի նկատմամբ կիրառված բռնության հանգամանքների օբյեկտիվ և հրապարակային քննություն:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ խաղաղ հավաքների ընթացքում կամ այլ պարագաներում առանձին անհատների վերաբերյալ հնչում են զրպարտչական կամ վիրավորական պիտակներ կամ արտահայտություններ, ապա նման իրավիճակներում սեփական իրավունքների պաշտպանության միակ օրինական միջոցը քաղաքացիական դատավարության կանոններով դատարան դիմելն ու համարժեք փոխհատուցում պահանջելն է:
Ամփոփելով, կոչ ենք անում բոլոր կողմերին պահպանել օրինականությունն ու իրավաչափությունը իրենց բոլոր գործողություններում և զերծ մնալ իրավիճակի ավելորդ սրացումից: Զորակցելով մեր քաղաքացիական ակտիվիստներին և ակտիվ քաղաքացիներին իրենց պայքարում՝ միևնույն ժամանակ հորդորում ենք հեռու մնալ տեղական և օտարերկրյա կազմակերպություններից և անձանցից, ովքեր փորձում են քաղաքական կամ այլ նպատակներով օգտագործել քաղաքացիական արդարացի վրդովմունքի յուրաքանչյուր դեպք՝ իրենց անձնական վարկանիշի կամ այլ քաղաքական նպատակաների համար օգտագործելով ազնիվ մարդկանց անկեղծ մղումները:
Կարեն Անդրեասյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
09.07.2012
Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, այսօր` հուլիսի 7-ին, դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի («Թոխմախի Մհեր») քրոջ որդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:
Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258 և 235 հոդվածի հատկանիշներով (խուլիգանություն և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերել, պահել, իրացնել, փոխադրել, կրել):
Reuters-ը հաղորդում է, որ ինտերնետում, օնլայն պլատֆորմում շուրջ 157 հազար գերմանացիներ ցանկություն են հայտնել, որ Գերմանիան Հայոց ցեղասպանությունը ժխտելը անօրինական համարող օրենք ընդունի:
Ինտերնետում, օնլայն պլատֆորմում արտահայտվող քաղաքացիները նշում են, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր ուշադրությունը սևեռել է եվրոյի գոտու ճգնաժամի վրա, այնինչ երկրի բնակիչներին ավելի շատ հուզում են, օրինակ, բնապահպանական, կենդանիների պաշտպանության, թեթև թմրանյութերի օգտագործումը թույլատրելու, մահմեդականությունը քննադատող քննակումներ կազմակերպելու, ինչպես նաև պատմական իրադարձությունները վերանայելու հարցերը:
Այս խնդիրների շարքում օնլայն քվեարկություններում, հարցումներում ամենաշատ աջակիցները ունի հայկական հարցը::
Այս շաբաթվա ընթացքում Անգելա Մերկելը հանդիպել է հարցման որոշ մասնակիցների հետ, որի ժամանակ մերժել է այս առաջարկը:
Օնլայն հարցումը կառավարության նախաձեռնությունն է` «Երկխոսություն ապագայի շուրջ», որի նպատակն է տեսնել, թե սովորական գերմանացիները ինչ են մտածում, ինչպես կարելի է բարելավել կյանքը Գերմանիայում։
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.